Ուզում եմ հարբել...Կործանվածը...

by 06:14 0 коммент.
    Երբեք գինին չեմ խմել մինչև, որ այն ավարտվի, շշի հատակին հասնելու համար ես բավականին ժամանակ երբեք չեմ ունեցել, բայց կյանքը բացառությունների  շղթա է, ես ուզում եմ մինչև մազերիս ծայրը բուրի գինու հոտը...այս անգամ ուզում եմ անուժ ոտքերիս խնդրել տեղից տեղ հասնելու համար, ես ուզում եմ հարբել մինչև հիշողութունից կջնջվի ամեն բան կամ հակառակը՝ կհշիեմ մոռացվածը...
   Խմիչքի ազդեցությունը արդյո՞ք օգնում է անզգայանալ, արդյո՞ք ստիպում է մոռանալ կամ գոնե թեթև նայել ամենին՝ ինչը չի հաջողվում զգոն ժամանակ...մի խոսքով...ավելի լավ է սեփական փորձով հասկանալ, թե ինչ հաճույք են ստանում մարդիկ ոտքի չկանգնելու աստիճան հարբելուց.....փակված սենյակում...գինին, ես..կատարյալ զույգ ենք...
    Սկզբի հաար կփակեմ տան դուռը, հիմա կանջատեմ հեռախոսը, կվառեմ բուխարին...գինի, կրակ, ջերմություն...
    Մարդիկ խմելիս միշտ ինչ-որ մեկի կարիքն են զգում, այդպես էլ չհասկացա, թե ինչի մարդիկ միշտ վախենում են կյանքում մեծ քայլեր անել միայնակ, և առհասարակ, ինչու՞ մարդիկ միշտ խոսափում են մենակությունից...մենակության մասին խոսելն արդեն հոգնեցնում է իսկապես, մենակ ժամանակ էլ ես մենակության մասին մտածում ու խոսում, ամբոխի մեջ էլ, ու ամենուրեք... կապ չունի բողոքում ես, թե հրճվում մենակության մասին մտքերից,  միևնույնն է այն կա...
   
    Առաջին բաժակն է, սովորաբար կենացները խնջույքների ժամանակ են ասում, երբ մարդիկ մեկը մյուսին ինչ որ ասելիքներ կամ մաղթանքներ է ունենում ., հիմա ես խմում եմ .... «-հմմմ...թող առաջինը ոչնչի մասին լինի...»
    Առաջին բաժակը խմելիս, ինչքան էլ, որ շատ ես փորձել խմիչքներ միշտ անսպասելի է, կարծես մի նոր բանի հետ ծանոթանաս, ինչ-որ նորության նման ես ընկալում առաջին բաժակը, երկրոդն արդեն գիտես ինչ ես զգալու, բայց խմել...բթանալ ու կտրվել ամեն բանից, ու նայել տաք փայտերին, որ վառվում են ....
    Առաջին բաժակը, ոչ անջատում է ուղեղը, ոչ մի բան գրեթե չի, փոխվում, բայց այդ դառը, մուգ կարմիր գինուց զգում ես, որ գլուխդ ու պարանոցդ սկսել են ձգվել, ոտքերդ մի քիչ թմրել են ու ժամանակն է անցնել մնացած գինուն....
    Շիշն արդեն գրեթե դատարկ էր,  բայց չեմ կարողանում երազել գինու ազդեցությունից, անջատվել էլ չի հաջողվում, միակ բանը, որ ուրախացնում էր ինձ, դա այն էր, որ ես այդպիսի գինիների մի մեծ հավաքածու ունեի, երբ ինձ հյուր էին գալիս հաճախ էին իրենց հետ գինի բերում , մի խոսքով առաջին շշին չօգնեց անգամ բուխարու տաքությունը, չեմ հարբում, չեմ կտրվում իրականությունից, ուզում եմ պատերը սկսեն լողալ, հետո պպտվեն ու փուլ գան գլխիս, մի խոսքով երկրաշարժ եմ ուզում....
    Առաջին շշի վերջին բաժակն եմ խմում, գուցե հիմա ինչ որ կենաց աասեմ.. «-Բացակայիդ կենացը բարեկամս/սիրելիս»
   
Դիմացիս պատն արդեն սկսում էր պտտվել շուրջս,ժամանակն էր երկրորդ շշին անցնելու, բայց նախ պետք էր համոզել ոտքերին կանգնել, գնալ խոհանոց, շիշը վերցնելու... ոտքերս դժվարությամբ էին պահում ծանրությունս, բայց ուղեղ ոչ մի կերպ չէր բթանում հակառակի պես գիգին ավելի արթնացրեց ամեն ինչ... 
    Հարբած մարդիկ տարօրինակ են լինում, կամ աֆորիզմներ են հիշում, կամ սկսում են փիլիսոփայել, կամ հիշում են մարդկանց ում անունն անգամ տարիներով չէին էլ տվել... անիմաստ մտքեր են առաջանում նրանց ուղեղին: Որոշեցի բացառություն չլինել, կարծելով, որ եթե ոտքերս արդեն թուլացել են, ուրեմն ուղեղս էլ շուտով կբթանա, անկեղծորեն ինչ որ մեկին կզանգեմ  ում համարը, որ մատներս հավաքեն, կորցրածս մի կարևոր մեկին, նրանցից մեկին ում ես եմ լքել, կան մեկին ով լքել է, կամ չգիտեմ... գուցե նրան ում ոչ ես եմ լքել, ոչ ինքն ինձ, ուղղակի ինչպես  բոլորս մեզ բաժանում է տարիքը, ուսումն ու մանկական խաղերից հետո կարոտում ենք նրանց, ում հետ էլ երբեք չենք կարողանա խաղալ, գոռալ ամբող բակում ու վազվզել, գրողի տարած ժամանակն ինչքա՜ն բան տարավ-բերեց ու դեռ տանում , և դեռ ինչք՜ն էլ բերելու է...

     Հանկարծ այս մտքի վրա ես ինձ բռնացրեցի այն պահին, որ աչքերս լցվում են, այդքան սպասված արցունքի կաթիլը,, ո՜նց էի ես սպասել նրան, ինչքան էի կարոտել: Մանկության մասին խոսելիս, ես միշտ հիշում եմ վերքերից ստացած ցավերս, մայրիկիս կիսաջղայն գուրգուրող ձայնը, որ և՛ բարկանում էր, որ անփույթ եմ, և՛ գուրգուրում՝ գրկելով ու համբուրելով ցավացող տեղս, մանկությունն անվերադարձ չի գնում քանի դեռ մայրդ քեզ գրկում ու գուրգուրւմ է,  բայց մենք մեծանում ենք, ու մի օր կորցնում ամենալավ ցավազրկողը, ամենալավ հոգատարին, ամենան, որ կյանքը տվել է մեզ...արդյո՞ք ես մեծացա....
    «-Լավ չարժե հիշել մահվան մասին»...իբր ինքս ինձ ժխտում եմ, բայց դե գիտեմ, խմած մարդիկ ավելի շատ խոսում են այն բաների մասին, որոնց մասին ամենաշատն են վախենում սթափ ժամանակ, իսկ մահվանից վախենալն ու խուսափելը, օվկիանոսի հատակում օդ գտնելու նման բան է, անարդար մի բան, երբ ձկները շնչում են , իսկ դու պարտավոր ես մահանալ, դե այնպես ինչպես ձուկը ցամաքում, պաշտում եմ կյանքի փոխադարձելուոթյունը...ամեն մարդ պիտի ապրի ու մահանա այնտեղ, որտեղ ապրել, սիրել, բաժանվել ու արարել է...ցավոք ցամաքում օդի բացակայությունից մեռնել անհնար է, չնայած շատ է պատահում, երբ օդ ես փնտրում, արևի տակ՝ արև,,, լինում են պահեր, երբ շնչելուց անգամ շունչդ կտրվում է.... ինչևէ, ամեն բան հիմա ինձ հետ պատահում է, բացի հարբելն ու բթանալը գինուց...
   Չնայած երևի արդեն հարբել եմ, և գուցե ոչ միշտ են մարդիկ հարբելիս կտրվում իրականությունից, չէ որ առաջին անգամ էի հարբում, միգուցեե հենց այսպես են հարբում մարդիկ, հիշելով ու վերակենդանացնելով ամենն՝ ինչ տարիների ընթացքում թաղել են ... ես վերակենդանացնում էի ուրախության անշնչությունն ու տհաճ սովորությանս համաձայն մեջը մի փոքր տխրություն էի մտցնում, դե արդեն սովորոթյուն է, պաշտպանական ռեակցիա է գուցե, ոչինչ... տխրել նշանակում է գիտակցել ուրախության գինը... կամ ինչպես մի հի՜ն ծանոթներիցս էր ասում, դրամայի եմ վերածում կյանքը հաճախ նրան, որպես բեմականացում դիտելու համար, ցավալի է, մեր իրական դրամաներին մարդիկ չեն ծափահարում,,,թեթև խղճում են կամ հրճվում...հաջորդ բաժակի ժամանակն է...
    
     
Երկրորդ շշի հետ սկսեցին մարել ու փոքրիկ կայծերով ջերմացնել սենյակս տաքացնող փայտերը: «-Էլի մի փիլիսոփակայան միտք եկավ ուղեղիս».... կրակը, նրա բոցն այնքան նման են մարդկային կյանքին, մենք ծնվում ենքորպես փոքրիկ  կայծ, հետո երիտասարդության մեջ բոց ենք տալիս, անուշադրոթյան դեպքում այրելով շրջապատը, և երբ արդեն ծերանում ենք, նորից կայծեր ենք տալիս, քիչ-քիչ էլ չենք տաքացնում, իսկ վերջում մարում,...և ահա, մարում ենք, հանգչում...ու կարևոր չի էդ կրակն էլի կվեռեն, չեն վառի, վառվածը հուշեր ու ապրած է, կրակ, տաքություն, որ էլ հետ չի գալու,,, ինչևէ, թող հանգչի, ձեռքերս այնքան ուժ չունեն դրանց կրկին բոցավառելու համար... իսկ ուրիշին դիմելու համար ես, պիտի կամ հեռախոսս միացնեմ, կամ տան դուռը բացեմ...ու իմ գինեմենակությունը, կավարտվի, այսօր հարբելու օր է, այսօր անցյալի ու ներկայի հանդիպման ժամանակն է....
    Երկրորդ շշի չորրորդ բաժակն է, մոռացել եմ արդեն մի քանի ժամ առաջվա որոշածս ու նոր բաներ եմ սկսել որոշել... բայց կարելի է երբեմն թողնել, որ կյանքն ինքը մեզ առաջ տանի, ի՞նչ կլինի, ի՞նչ կարևոր է, միևնույնն է, մեզ միշտ էլ թվում է, թե իբր մեր կյանքում մենք ինքներս ենք որոշում, ինչ որ բան կա, ճակատագիր են ասում, երևի հենց ինքն էլ որոշում է, կամ մենք ճակատագիր անվանումն ենք տալիս, մեր արած բոլոր սխալներին, որ չմեղադրենք մեզ...« դե ինչ կա, ինչ պատահել է ուրեմն պիտի պատահեր» և ահա, ոչ մի մեղքի և պատասխանատվության զգացում,,,,  ինչքան ստոր ենք մենք դառնում այն ժամանակ, երբ մեր սեփական սխալները վերագրում ենք ինչ-որ ճակատագրի, մեզ մշտապես անթերի ցուցադրելու համար...և եթե ես հիմա ինձ մեղադրում եմ, ստոր բառի համար, նորից ուզում եմ մտածել, թե՞ ինչի ենք մենաք այքան հաճախ փաղչում իրականությունից,միևնույնն է այն ինչքան էլ շրջանցում ենք մի օր գալի՜ս ու բախվում է մեզ...նայում մեր աչքերին կամ կախում ենք մենք մեր աչքերը, կամ էլ ուղղակի ստոորաբար մինչև վերջ նայում նրան, հրում ու անցնում առաջ, շարունակելով սխալվել ու պատասխանատվության երնթարկել մեր գրողի տարած ու հորինած ճակատագրին....էհ ինչևէ, այն ինչ պիտի լինի լինելու է, և ստոր լինելը երբեմն հեշտացնում է ապրելը, այս պահին ես էլ նախնտրում եմ այս ստորացված հեշտությունը....
    Բաժակ բաժակի հետևից, կեսը կենացով, կեսն առանց կենաց, ինչ որ մեկին հիշելու ցանկություն առաջացավ, ու շատ է պատահում այսպես, որ թեկուզ մի քանի րոպե, բայց ինչ որ մեկին ուզում ես, տեսնել, գրկել, լսել ձայնն ու աղաչել, որ վերացնի քեզ աշխարհից... մի մեկին ում գուցե ժամանակին մերժել ես հենց այդ նույն հարցնում...մենք սովորություն ունենք այդպիսի, սերը տալ նրան, ով իր սերը ուրիշին է տալիս, տեսնե՞ս որտեղ է ավարտվում սիրո էդ շղթան...
     Այս բաժակը որը երևի հինգերորդը, վեցերորդն է երկրորդ շշի, հիշեցնում է ընկերներին, այնպես ինչպես ավարտվում է շիշը, էդպես էլ քի՜չ-քիչ մեզանից հեռանում են ընկերները, ոմանք մահանում, ոմանցից հեռանում ենք մենք, իսկ շշի տակ եղած կաթիլները, նրանք են, ովքեր իսկապես կառչում են ամենաոչնչից, միայն որ հետդ մնան, սիրել նրանց կամ չսիրլը անկարևոր է, նրանք քեզ ճանաչում են, քո բոլոր մազերի ու ոսկորների տեղերը երևի անգիր են արել,, և ժամանակն է արտասվել կորցրած ամեն բանի համար, մենք սովոր ենք չափսոսալ արած կամ չարած բաների համար, իսկ սխալվելիս ուղղումներ, փոքրիկ շտկումներ անել... առաջ գնալ, բայց մի՞թե փոքրիկ սխաալները, չարած, անավարտ գործերը մյուս անգամ ավելի մեծ ու դժվար չեն դառնլու... ինչևէ...անիմաստ է նման մտքերով ծանրաբեռնել օդը, որ շնչում եմ, որը դեռ տաք է, կամ ես եմ բավականին խմած...
     Վերջացավ երկրորդ շիշն էլ, սկսեցի բարձր ծիծաղել հայելուս մոտ, ես ավելի վատ տեսք ունեի, քան այն խմած ծերերն ու անտունները, որոնցից ես միշտ խուսափում էի փոքր ժամանակ, գիտեի, որ իրենց վրայից շատ ժամանակ էժանանագին օղու ու ծխախոտի հոտ է գալիս, բայց նրանք արդեն դա անկարևոր են համարում...քնել դրսում, սառել, հենց էդտեղ էլ մնալ կամ առավոտյան բախտ ունենալ, և չմահանալ փողուցում,... սակայն ես ոչ հարբեցող եմ, ոչ անտուն, չնայած երևի բոլորն են այսպես սկսել,... 
    Երաժշտությունն ասում են բարձրացնում կամ տապալում է տրամադրությունը, իսկ ես ուզում եմ տապալվել, ժամանակն է անկեղծանալ ինքս ինձ հետ.. միշտ հասարակության մեջ ժպտացող մարդիկ, կամ առհասարակ բոլորս ամբողջ աշխարհում ունենք ամենախորքում եղած ցավը, խոսքերը, որ ոչ բուժում ենք, ոչ էլ արտահայտվում , դե այնպես ինչպես մեր արած սխալները, նրանք էլ մեծանում ու մեզ հասցնում են ամենաանկանխատեսելի քայլերին....

   Ես այնպես երազում եմ գոռալով լաց լինել, դե ճիշտ այնպես, ինչպես անում էի փոքր ժամանակ, մինչև հայրիկի բարկանալը, հետաքրքիր էր, հիմա երեխաներին հանգստացնելու այլ եղանակներ կան, բայց հայրս միշտ սկզբում բարկանում էր իմ լացից, հետո, երբ արդեն հանգստանում էի գրկում էր...այ քեզ հետաքրքիր միջոց լացս կտրելու համար....իսկ հիմա ես տանն եմ, մենակ, գետնին շպրտած երկու շիշ կա մի բաժակ, խորթ իրավիճակ էր, չնայած սովորեցի...հիմա ճիշտ ժամանակն է ջարդել ու փշրել ներսում կուտակված գաղջն ու քարերը, որ կաղապարվել է ներսումս, ես այնքան երկար եմ երազել գոռալով լաց լինելու ու նորից վերածնվելու մասին.. բայց այ հիմա, հենց նոր մտքիցս դուրս թռան բոլոր խնդիրներրը, չեմ հիշում ինչի համար էի ես մեռում գիշերներն ու ծնվում առավոտյան... պետք է լաց լինել, երբ լաց ես լինում, միանգամից հիշում ես ամեն բան... կաթիլ մեկ-երկու-երեք...լավ սկիզբ է անհրաժեշտ է գոռալ լաց լինելուց, նույնքան բնական, որքան մանկության մեջ տան մի անկյունում գլուխը թաքցրած փոքրիկիը...և  ահա ձեռքով մի ուժեղ հարված պատին....ցավում է չի լացացնում սակայն, նորից հարված հարվածի հետևից, ձեռքերս ցավում են .. ախր լացել է պետք, ես ուզում եմ մանկան նման լաց լինել ցավից...ացունքի կաթիլներ նորից..հինգ-վեց-յոթ...ու առաջին փոքրիկ աղմուկը, վերջապես ուղեղս հասկացավ, որ պետք է գոռալ ազատվելու համար բոոր գաղտնիքներից, որ ծնվում են ցերեկը ժպտալու համար....
    Բայց...ինչպե՞ս կարելի է մոռանալ սերը, երբ հարբած ես, չհիշել կյանքի ամենամեծ սիրուն, որից հետո դու էլ ոչ մեկին չես սիրել, դե հա նորմալ է, բնական, բայց հարբած ժամանակ գուցե կարողանամ ազատություն տալ մտքերիս ու ասեմ, որ իրականում այդ ինքը չկորցրեց ինձ, կարելի է անկեղծանալ, և ասել, որ ես սխալ էի, իսկապես սիրած մարդուն պետք է անտեսել և նետել ինչ որ մի անկյուն, որովհետև անկյուններից քեզ ավելի ուժեղ կսիրեին, հա՛, ճիշտ եմ, զարմանալիորեն ճիշտ եմ,երբ մարդ  քեզ համար կյանքի , աշխարհի կենտրոնն է, սկսում է կարծել, որ առանց այդ կենտրոնի ձգողությունը չի թուլանա, ինքն ուրիշի անկյունն է ուզում, ինչքան հիմար են մարդիկ,, անկյունում սողալ, և լինել կենտրոնում տարբերակից ընտրում են անկյունն ու գնալով կենտրոնից շեղում են մեր ձգողականությունն ու անկյուններն էլ են փլատակվում, կտուրն էլ է շուռ գալիս մեր գլխին, իսկ մեջքով կանգնածը կամ հեռացածները չեն էլ կաող պատկերացնել, թե ոնց ես դու այդքան սիրով կառուցած անկյան փշրվելուց ինքըդ փշրվում, և ահա, գոոց, գոռոց սխալների համար,,մի՞թե մարդկանց սիրելն ու վստահելը, դա ամենամեծ սխալն է, որ փլատակների է վերածում սրտիդ կենտրոնն ու դա միայն ուրիշի ինչ որ անկյունում լինելու համար...
   
Լավ մի խոսքով սերը մաշված գրքի պես է, հնանում է ու վրայից թեթև շոկոլադի հոտ է գալիս, չգիտեմ դա քանիսն են զգացել, դու սիրում ես շոկոլադի հոտը, բայց հին գրքից մաշկդ սկսում է քոր գալ, փակում ես, խնամքով դնում ամենասիրելի ու ամենակարդացված գրքերի կողքին, ուստի այսքանով էլ սերն ու «շոկոլադները» փակվում են, մնալով արդեն իսկ անէական, սիրո համար տառապել, կամ հիշել մի բան, որն արդեն անփոփոխ ու անարժեք է, անիմաստ է...ուստի կարելի է վեր կենալ, դուրս գալ կամ արդեն կարելի է զանգահարել մեկին, ում համարը, որ կհավաքեն մատներս, ում համարը երբեք չի եղել համարների գրքույկում, բայց դե,...ասում են, որ կարևոր համարները չեն մոռացվում, հիմա փորձել է պետք դա այդպես է, թե ուղղակի մարդիկ էլ են դրամայի վերածում ... բայց իսկապես...մոտեցա հեռախոսոին հավաքեցի համար, որ անգամ չէի էլ մոռացել,, մի համար , որ զանգել էի երևի երբ դեռ շատ երիտասարդ էի, մտածոմ էի չեմ էլ հիշի ում ձայնը կլսեմ , գուցե համարը վաղուց արդեն չկա, ոչինչ, փորձել է պետք...
    Զանգ-զանգ-զանգ....երկար լսափողը պահել չեմ սիրում, ինչ որ հանդգնության է նման , կամ անշնորհքություն է երևի, լավ ավելի լավ է դնել լսափողը, հիմար միտք է զանգահարել մտքերում թաղված, հանգուցյալ դարձածների, ովքեր ֆիզիկապես կան, բայց քեզ համար մահանում են, ես մարդկանց ամենավատ դասախոսի պես սիրում եմ բացականեր դնել մատյանումս, շատ բացակաների դեպքում, նրանք հեռանում են մքերից, և ահա վերջ...
Բայց դե բոլորն էլ հաստատ գիտեն, որ երբ հեռախոսն ուզում ես դնել, հեռախոսի մյուս կողմից վերցնում են, ու նամանավանդ եթե դու դեռ չես որոշել, թե ինչ ես ասելու սկսում ես կմկմալ, անիմաստ բարևով սկսում ես ու ինչ որ գա մտքիդ ասում ես...բայց դե....կյանքը իր ստորությունն ունի.. ճիշտը դա է, չէ որ ստորացումներից սկսում ես մեծանալ, երբ քեզ հարգում են շրջապատում  բոլորը, կամ գրեթե բոլորը կամ սիրում են, չես մեծանում այնքան ինչքան կյանքի ստորություններից...պետք չէ խնայել և մեծանալ կյանքի բամբակներում,  փշերն են, որ մխրճվելով սիրտդ զգոնացնում են քեզ....մեծացի՛ր..կյանքի հրամանն է, որ պիտի կատարրես...
    
 Շատ չեմ ուզում մտածել զանգի մասին, հեռախոսի մյուս կողմից պատասխանեց երջանկությունից զզված մի բազմազավակ հայրիկ, ով պաշտում էր երեխաներին, երջանիկ ընտանիքի աղմուկ էր, ծիծաղող ինչ որ կին էր, բայց բոլորս գիտենք երջանկությունը հիմարություն է, այն կա և չկա միաժամանակ,չանդրադառնամ երկար, դա այն տղամարդն էր, ով կլիներ որդիներիս երջանիկ ու այսքան հոգնած ձայնը, բայց կյանքը էդպիսինն է, չպիտի սպասես, որ քոնը գա դեպքի քեզ, իսկ դու ոչինչ չանես, պիտի պայքարես սեփականի համար...հասնես ու ամուր բռնես ձեռքերիդ մեջ, ամուր-ամուր ու խնամես նրան քո անկյունում, երբեմն կենտրոնում, սիրես-սիրես-սիրես այնքան, որ նա երբեք չհեռանա, իսկ դա այնքան վաղուց էր, որ այլևս ափսոսալ պետք չի, ինչպես որ հարկն է, սրանում էլ մեղադրեմ ճակատագրին... կարծում եմ ճակատագիրն է հեգնում, այդպես հեշտ է հարմարվելը...
   Ինչ լավ բառ է....ՃԱԿԱՏԱԳԻՐ... ու բոլորս սրան հարմարվում ու գլխիկոր ընդունում ենք...է՜հ...ինչքա՜ն ոչինչ ենք մենք ինքներս ճակատագիր գրելու համար...
     Մեծ հաճույքով էլի կխմեի, երրորդ շիշն էլ հաստատ կարելի է դատարկել, բայց շուտով դրսում կլուսանա...առավոտյան երևի գլխացվ կունենամ,, բոլոր հարբածները ունենում են նման խնդիր, դե էդպես են ասում ամեն դեպքում, մի ամբողջ օր երևի գլխացավից կջղայնանամ, ու կհարմարվեմ, գիտեմ , միևնույնն է անցողիկ է, կհավաքեմ գինուս շշերն ու բաժակը գետնին ընկած, երևի կծիծաղեմ, որ այսպես արեցի, ու կցավամ, բոլոր այն հարցերի համար, որոնք էդպես էլ չեկան մտքիս, որ խոսեի ինքս ինձ հետ ու հասկանայի... նորից խմել, նշանակում է արդեն բուրել դրսում, փողոցում քնած ծերուկների նման, էժանագին ցավերից գլուխը մտցնել ավազների մեջ ու կարծել, թե մարմինդ չի երևում.... հարբել, սիրել, նվիրվել, երեքն էլ հավասարապես կարող են կործանել, եթե վաղը նորից  նոր շիշ բացես, նորին նվիրվես...իսկ ես հաստատ գիտակցում եմ, ես ուզում եմ կործանվել... հենց վաղն ու հենց նույն բուխարու առաջ, մրդու նման ծնվող ու  ու մահացողի պես վերջացող կայծերի կողքին...
    Հաջորդ առավոտը սկսեց ինչպես բոլոր առավոտները, իսկ երեկոյան կրկին մի նոր շիշ, այս անգամ ծխախոտի հետ...համեղ էր բուրում...անզգայացել էի իսկապես, ահա և հասկանում եմ բոլորին...ես երջանիկ մի մարդ դարձա, ում ուղեղն ամեն երեկո մթագնում էր ծխախոտի, գինու, հետո արդեն ուրիշ խմիչքների միաձուլումից...
    Իմ ամեն երեկոն վերջանում էր հարբած ու ինչ-որ անկյունում  քնած..մի օր էլ ես, քնեմ դրսում ծերուկների նման, ու ով գիտե կարթնանամ այդ օրը, թե ոչ...
Սևնար Աղաջանյան

    

0 коммент.:

Отправить комментарий