31.08.2015 Views

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ - Kalantarian.org

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ - Kalantarian.org

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

1

Արտաշես Քալանթարյան

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

- Երկու հարյուր գրամ պաղպաղակ տուր, աղջիկ ջան,-խնդրեց Արգամ Մանասյանը:

Աղջիկը լցրեց սկահակը, դրեց կշեռքին: Մի քանի գրամ պակաս էր: Գդալը նորից ցած

տարավ, հետն էլ նայելով գնորդին, բայց տեսնելով , որ մարդը բոլորովին այլ կողմ է նայում,

դատարկ գդալով չխկչխկացրեց սկահակին իբր ավելացնում է և մեկնեց պաղպաղակը:

- Հյութ չե՞ք ուզում, շատ սառն է:

- Չէ,- ասաց Արգամ Մանասյանը:- Չեմ ուզում:

Նա պաղպաղակ էլ չէր ուզում: Ոչինչ չէր ուզում: Պարզապես չգիտեր ինչ անել, ուր գնալ:

Մտքով էլ չէր անցնում, թե մինիստրի զրույցն իր հետ ընդամենը հինգ րոպե կտևի: Վարորդին

ասաց գնա գործարան, երբ ազատվեմ զանգ կտամ:Մտածում էր, որ է մինիստրի մոտից

կապիտալ շինարարության բաժին կմտնի, կհարցնի, թե երբ են նրանք տեղից շարժվելու և

զբաղվելու նոր բաժանմունքի շինարարության գործով: Հետո էլ պլանբաժնում կլուծի իր

հարցերը. Տարօրինակ մարդիկ են, պլանը բարձրացնում են, առանց հումքն ավելացնելու:

Կարծես թե բանվորները պարկուճները օդով են լցնելու: Է՞լ ինչ ուներ: Հա, արհմիության

միացյալ կոմիտեի նախագահին պիտի տեսներ: Խղճի՞ բան է. Գործարանի հնագույն

բանվորին հանդիսավոր թոշակի ուղարկեցին, ջերմ-ջերմ ելույթներ ունեցան,

հայտարարեցին, թե նրան պարգևատրում են փոքրիկ, գունավոր հեռուստացույցով,

պատվոգիրը տվեցին, իսկ հեռուստացույցը մինչև հիմա չկա: Եղա՞վ…

Նա դառնացած տարուբերեց գլուխը, հետո ցած նայեց, տեսավ, որ հալվել, ջուր է դարձել

պաղպաղակը: Սիրուն, գունավոր գնդիկներով մի տեսակ հպարտ բարձրացած բուրգ էր,

հիմա իջել, տարածվել է սկահակի հատակին, դարձել անձև, անմարմին, դարձել հեղուկ:

“Ինձ նման”- մտածեց Արգամ Մանասյանը: Հինգ րոպեում հալեցրին: Հինգ րոպեում

դարձրեցին ավելորդ, անօգտակար մարդ: Պարապ չի մնա, պարզ է, կուղարկեն այլ

աշխատանքի: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ: Ինչպես կարելի է մարդուն հինգ րոպեում կտրել, պոկել իր

շրջապատից, իր աշխարհից, իր կապերից, իր ընկերներից, իր սիրած գործից ու նետել մի

ուրիշ աշխարհ: Ինչի՛ համար: Ինքը կապիտալ շինարարության բաժին պիտի մտներ,

որպեսզի… Իսկ հիմա պարզվում է, որ ոչ մի կապ չունի ոչ կապիտալ շինարարության բաժնի

հետ, ոչ պլանբաժնի հետ, ոչ արհմիության միացյալ կոմիտեի հետ և ոչ էլ նույնիսկ այն

վետերանի Սարգիս Մամիկոնյանի հետ, որին թոշակի ուղարկեցին և մոռացան նվիրել

խոստացված գունավոր, փոքրիկ հեռուստացույցը: Ոչ միայն նրանց հետ, նաև վարորդի հետ,

որին գործարան ուղարկեց ու ասաց, թե երբ գործը վերջացնի, զանգ կտա, կկանչի; Աշոտն

անընդհատ ասում էր. “Արգամ Պետրովիչ, աստված չանի, որ այստեղից դուրս գաք, մի օր էլ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

2

չեմ մնա: Ձեզանից հետո ուրիշ պետի հետ աշխատել չեմ կարող: Կգնամ բեռնատար կքշեմ,

տաքսի կքշեմ, բայց ուրիշ պետի հետ չեմ աշխատի: Չեմ կարող”:

Տեսնես հիմա ինչ կասի:

Նա այնքան էր խորասուզված իր մտքերի մեջ, որ բառացիորեն ցնցվեց լսելով իր անունը.

- Արգամ Պետրովի՞չ: Հազար ողջույն:

Մուգ կարմիր տաբատով, թավշե ոսկեգույն պիջակով և կապույտ թիթեռնիկ ժապավենով մի

երիտասարդ ժպտում էր երջանիկ:

-Չճանաչեցի՞ք: Խոսրովն եմ: Բիշարյան: Հեռուստատեսությունից: Ինչպես ասում են` ձեզ

գիշերն էի ման գալիս, բայց ցերեկով գտա:

-Նստիր, պաղպաղակ ուտենք,-ասաց Արգամ Մանասյանը`հիշելով հեռուստատեսության

արդյունաբերության խմբագրության հատուկ թղթակցին և հոգու խորքում հուսադրելով իրեն,

թե նա չի նստի:

Բայց Խոսրովը նստեց, նստեց ու մատով ցույց տվեց կոկորդը:

- Ինձ սառը բան չի կարելի,- ասաց,- ուղղակի անցնում էի, ձեզ տեսա ու շատ զարմացա:

Մտքովս չէր անցնի,թե դուք կարող եք հենց այնպես, սովորական մահկանացուների նման

նստել տաղավարում և պաղպաղակ ուտել: Գործարանից, աշխատանքից դուրս ես ձեզ չեմ

պատկերացնում:

Արգամ Մանասյանը կարողացավ ժպտալ:

- Արգամ Պետրովիչ: Երկու խնդրանք: Բայց նախ` պլաններն ինչպե՞ս են, կատարվո՞ւմ են:

- Կատարվում են,-ասաց Մանասյանը:

- Կներեք, իհարկե, բայց ինչպե՞ս են կատարվում, երբ խանութներում ծխախոտ չի լինում:

- Դե եթե ծխախոտը խանութներում մնար, էլ պլաններն ինչպե՞ս կկատարվեին,- ակամա

ծիծաղեց Մանասյանը:

-Այդպես էլ կարո՞ղ ենք ասել մեր հեռուստադիտողներին,- իր կարծիքով նուրբ սպառնաց

թղթակիցը:

- Ավելին: Կարող եք ասել, որ անհեռատես նախագծողները գործարանը կառուցել են

տղամարդկանց համար, բոլորովին հաշվի չառնելով, որ մի քանի տարի հետո հիմնական

ծխողները կանայք ու աղջիկներն են դառնալու:

- Կատակում եք, Արգամ Պետրովիչ, - կռահեց թղթակիցը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

3

- Իհարկե, կատակում եմ, Խոսրով, - ասաց ծխախոտի “Արգիշտի” գործարանի նախկին

դիրեկտորը,- թեև աստված է վկա, որ կատակելու ոչ մի տրամադրություն չունեմ: Եվ

ուշանում եմ:

Խոսրով Բիշարյանն իրար անցավ:

- Ես ձեզ երկար չեմ զբաղեցնի: Նախ` ուզում ենք, որ ելույթ ունենաք հեռուստատեսությամբ:

- Չեմ կարող: Իսկ երկրո՞րդը ….Եթե անձամբ ինձ է վերաբերում…

-Երկրորդը… մի քանի օր հետո արտասահման եմ գնալու, Արգամ Պետրովիչ, եթե ինձ մի

հիսուն տուփ “Ախթամար” տայիք սև պոչով…-Հատուկ թղթակից Խոսրովն անհարմար զգաց,

մտածեց, որ գործարանի դիրեկտորը կկարծի, թե ձրի է ուզում և ավելացրեց:-Գուցե

Գլխբակալեա զանգ տայիք, կամ ձեր ֆիմային խանութ…Ձեզ ո՞վ կմերժի:

Սկսվեց… Ստամոքսում ինչ-որ ցավ ու տհաճություն զգալով, մտածեց Արգամ Մանասյանը:

- Ներողություն եմ խնդրում ու ցավում եմ, որ օգնել չեմ կարող, - ասաց նա, - քիչ առաջ ինձ

ազատեցին աշխատանքից:

- Ի՞նչ եք ասում, - ապշեց Խոսրովը, բայց անմիջապես էլ ժպտաց…-Հո էլի չե՞ք կատակում:

-Չեմ կատակում:

Թղթակիցը վեր կացավ տեղից.

- Ներողություն,-ասաց նա: Հետո երևի ափսոսաց այն ժամանակը, որ զուր տեղը, հենց

այնպես կորցրեց տաղավարում, այս մարդու հետ խոսելով, հիշեց խնդրատուի բոլոր

դեպքերում իր նվաստացուցիչ վիճակը, մտածեց, որ դիրեկտորը, թեկուզ նախկին, եթե

ուզենար, որտեղից էլ լիներ կարող էր մի հիսուն տուփ “Ախթամար” գտներ…Ահա թե ինչու

թղթակից Խոսրովը չուզեց առանց որևէ բան ասելու, հենց այնպես հեռանալ, շատ նեղացավ ու

դառնացավ իր հոգում ու հանկարծ բարձրաձայն ծիծաղեց: -Ես էլ ասեմ` ինչո՞ւ եք հասարակ

մահկանացուի նման նստել այս տաղավարում ու պաղպաղակ ուտում… Ուրեմն չէի

սխալվում, էլի…

- Չէիր սխալվում, Խոսրով,-ասաց Արգամ Մանասյանը:

Եվ այս բոլորը վճռվեց հինգ րոպեի ընթացքում: Մինիստրի մոտ մտնելուց առաջ. ի՞նչ մի բարդ

բան էր այդ անպատկառ տղային հիսուն տուփ “Ախթամար” տալը, կամ խնդրելը, որ մեկ

ուրիշը տա: Բայց հիմա չէր կարող: Իրավունք չուներ: Իրավունք: Իսկ ի՞նչ է մարդը` առանց

իրավունքի: Առանց իրավունքի ոչ միայն կարգադրել, խնդրել անգամ չես կարող: Խնդրելու

համար էլ իրավունք է պետք:

Սկսվեց… նորից դառնացած մտածեց Արգամ Մանասյանը: Մինչև բոլորն իմանան, որ

աշխատանքից ազատվել է ինքը, դեռ հարյուր մարդ ինչ-որ բան է խնդրելու` սիգարեթ կամ

պաշտոն, միջնորդություն կամ հովանավորություն: Իսկ հենց իմանան` կարեկցանք են

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

4

հայտնելու կեղծ կամ անկեղծ, որ այս դեպքում հավասարաչափ վիրավորական են ու

սարսափելի տհաճ: Եվ հարցեր են տալու, որ անտարբեր չերևան կամ թաքցնեն իրենց

ուրախությունը: Անպայման հարկ են համարելու հարցեր տալ`

- Բա ինչպե՞ս եղավ,

- Ի՞նչ ասացին:

- Որտե՞ղ առաջարկեցին:

Դե եկ ու բացատրիր, թե ինչպես եղավ: Չեն էլ հավատա:

Բա` չէ կասեն, առանց պատճառի մա՞րդ են հանում, այն էլ այդպիսի պաշտոնից: Ուրեմն մի

բան կա: Կամ մեկն ունեն տեղավորելու, որին խոսք են տվել կամ որից վախենում են: Կամ էլ

Արգամ Մանասյանը մի այնպիսի հանցանք է գործել, որի մասին խոսել չեն ուզում, որպեսզի

ստվեր չգցեն մինիստրության վրա, բայց այլևս պահել չեն կարող որպես դիրեկտոր: Ինչո՞ւ չէ:

Մի ամիս առաջ կնոջ հետ ուղևորություն չէ՞ր կատարում Եվրոպայի շուրջը, գուցե ինչ -որ

բան է ուզեցել սահմանն անցկացնել և մաքսատան աշխատողները բռնել են: Քչե՞րն են հենց

նույն ձևով ավարտում իրենց կարիերան:

Դե, եկ ու բացատրիր, եկ ու համոզիր, եկ ու պատասխան տուր բոլորի հարցերին:

Արգամ Մանասյանը գդալով խառնեց սկահակի պղտոր ջուրը և աշխատեց վերհիշել այն

ամենը, ինչ տեղի ունեցավ մինիստրի առանձնասենյակում այդ հինգ րոպեների ընթացքում:

Ինչպե՞ս եղավ:

Նա ներս մտավ բարձր տրամադրությամբ, որովհետև գիտեր, որ մինիստրությունը գոհ է

գործարանի աշխատանքից: Մի քանի օր առաջ այս նույն առանձնասենյակ-դահլիճում

փայլուն քննություն բռնեց Արգամ Մանասյանի կազմած և ներկայացրած` գործարանի

հեռանկարային տասնամյա պլանը: Բոլորին իսկապես ոգևորել էր նիկոտինազուրկ

սիգարեթների արտադրության բոլորովին նոր եղանակը, որի հեղինակներն էին գլխավոր

տեխնոլոգն ու գործարանի դիրեկտորը: Այնպես որ Արգամ Մանասյանը բավականին անհոգ

և թեթև սրտով բացեց մինիստրի առանձնասենյակի դուռը:

- Նստիր, ընկեր Մանասյան, - գործարանի դիրեկտորի բարևին ի պատասխան գլխով անելով,

առաջարկեց մինիստրը:

Արգամ Մանասյանը նստեց:

- Ուրեմն այսպես,-սկսեց մինիստրը, - վաղն առավոտյան գործերդ հանձնում ես տեղակալիդ:

Նրա մասին ի՞նչ կարծիք ունես:

- Հիանալի աշխատող է, - դեռ ոչինչ չհասկանալով ու ականջներին չհավատալով,

մեքենայաբար պատասխանեց Մանասյանը և միանգամից էլ մտածելով, թե շատ է ասում,

ավելացրեց:- Ավելի ճիշտ` լավ կատարող է:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

5

Մինիստրը գլխով արեց.

- Մեզ էլ հենց լավ կատարողներ են պետք:

Արգամ Մանասյանը չէր ուզում ասել այն, ինչ ասաց, բայց հանկարծ վախեցավ լռությունից,

որովհետև նրան մի պահ թվաց, թե մինիստրը մոռացել է իր առաջին խոսքերը և հիմա, եթե

լռություն տիրի, կհիշի ու կկրկնի նորից: Դրա համար էլ ասաց շտապով.

- Մինչև հիմա կարծում էի, թե ձեզ կազմակերպիչներ են պետք:

Մինիստրը թափ տվեց ձեռքը:

- Հիմա կազմակերպիչ շատ կա, կատարող չկա:

- Ուրեմն Մաշուրյանի՞ն եք դիրեկտոր նշանակում,-չորացած կոկորդով հարցրեց նա:

- Մինչև նոր դիրեկտորի գալը,- ասաց մինիստրը:

- Իսկ ե՞ս, - գրեթե շշնջաց Մանասյանը: -Ե՞ս ինչ պետք է անեմ:

- Կմնաս մինիստրության տրամադրության տակ, մինչև…

- Մինչև ե՞րբ…

- Մինչև նոր կարգադրություն:

- Բայց ինչի՞ համար, Սամսոն Իվանիչ, ո՞ր մեղքիս համար: Պլանները…

- Ընկեր Մանասյան, ես ասացի այն ամենը, ինչ ասել ու կարգադրել են ինձ: Ուրիշ ոչինչ

չգիտեմ:

- Բայց ես կբողոքեմ:

- Ո՞ւմ, - ժպտաց մինիստրը, - ում պիտի բողոքես, նա է կարգադրել: Անձամբ: Եվ զգուշացրել

է, որ սպասենք ու չանհանգստացնենք իրեն:

- Սամսոն Իվանիչ…

- Վերջացնենք, ընկեր Մանասյան, երկու րոպեից ինձ մոտ խորհրդակցություն է: Ես զբաղված

եմ:

- Բայց իմ աշխատանքը…գործարանի տասնամյա պլանը…- մրմնջաց Արգամ Մանասյանը:

- Մեկ ուրիշը կգա և կանի, ընկեր Մանասյան,-ասաց մինիստրը: - Թե՞ մինչև հիմա մտածում

էիք, որ անփոխարինելի եք: Մեզ մոտ անփոխարինելի մարդիկ չկան ընկեր Մանասյան: Մենք

բոլորս կուսակցության զինվորներն ենք և կուսակցությունն է վճռում, թե որտեղ է մեր դիրքը

և որն է մեր պահակակետը, ընկեր Մանասյան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

6

Ընկե՛ր Մանասյան… Մինիստրի հետ Արգամ Մանասյանը բնականաբար հաճախ էր

հանդիպում` կոլեգիայի նիստերի ժամանակ, զանազան խորհրդակցություններում և

պաշտոնական ճաշկերույթներում: Իսկ մեկ ամիս առաջ , Եվրոպայի շուրջ

ճանապարհորդելիս, տասնութ օր միասին էին: Ամեն օր: Ըստ որում, ուղեգրերը ինքը`

մինիստրն էր առաջարկել Մանասյանին: Եվ ինչպես հաճախ է պատահում, ճամփորդության

ընթացքում շատ մտերմացան, ընտանիքներով ճաշում էին նույն սեղանի շուրջը, չորսով

“դուռաչկի” էին խաղում կամ ավտոմատ խաղերի բռնակները չխկչխկացնելով, հառաչելով ու

ճչալով փորձում իրենց բախտը, իսկ երեկոները, կանանց թողնելով համերգասրահում, ծլկում

էին բար ու մի-մի բաժակ շոտլանդական վիսկի խմում և մի քանի տուփ մյունխենյան

գարեջուր, որպեսզի, ինչպես մինիստրն էր սրամտում, ոչ միայն հոգով, այլև մարմնով զգան

Եվրոպան:

Մինիստրն ասում էր հուզված, մոռացած իր մինիստր լինելը, կոլեգիաներն ու պլենումները,

ամռան տապին անգամ պարտադիր կոստյումներն ու փողկապները, պատահականորեն իր

առանձնասենյակը հասած բանվորին ձեռքով բարևելը…

- Արգամ ջան, ուրեմն ճշմարիտ է ժողովուրդը, որ ասում է` մարդուն ճանաչիր

ճամփորդության մեջ և փող ծախսելիս: Դու երկու քննությունն էլ բռնեցիր: Սրանից հետո ուր

գնամ` քեզ հետս եմ տանելու, ախպեր ջան:

Իսկ վերջում, արդեն լրիվ հարբած, քրտնած ու փափկած անպայման առաջարկում էր.

- Իսկ հիմա հայավարի մի-մի հատ իրար բարև չտա՞նք…

Ու թեև Արգամ Մանասյանին ընդհանրապես նողկալի էր տղամարդու հետ համբուրվելը,

բայց այս դեպքում ելք չուներ, ծիծաղում էր, ուռցնում շրթունքները, և նրանք համբուրվում էին

չմփոցով:

- Ուխա՜յ, բարև, ախպեր…

- Ուխա՜յ, բարև ախպեր…

Ախպե՜ր… Իսկ հիմա` ընկեր Մանասյան … Կարծես թե երբեք չեն եղել միասին անցկացրած

տաք օրերը, գրկախառնումներն ու համբույրները:

Ընկեր Մանասյա՜ն… և սառը, անտարբեր հայացք: Նույնիսկ ձեռքը չմեկնեց` հրաժեշտի

համար:

Մինիստրը Արգամ Մանասյանին հանդիպած առաջին պետը չէր: Նա պետեր էլի էր տեսել,

միշտ կամա –ակամա մտերիմ էր եղել հետները, իսկ հետո, թեև ոչ այս աստիճանի, բայց

մոտավորապես նման պահերին միշտ զարմացել էր ու հիմա էլ էր զարմանում, թե այդ

ղեկավարները ինչպես են կարողանում ուզած ժամանակ միանգամից օտարանալ,

անջատվել, հեռացնել իրենց, առանց նույնիսկ տեղից շարժվելու, միայն հայացքով ընդգծել

այն անջրպետը, որ ընկած է իրենց և ենթակաների միջև… եթե նույնիսկ անցյալ ողջ գիշեր

խմել ու երգել են իրար գրկած:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

7

- Հայրիկ, եթե չեք ուտում, վերցնեմ, ամանները հերիք չեն անում, - լսեց Արգամ Մանասյանը

պաղպաղակ վաճառող աղջկա ձայնը:

- Վերցրեք, վերցրեք, - ասաց նա ամաչելով, վեր կացավ, արագ-արագ կտրեց-անցավ

պուրակը, հետո կանգ առավ, մտածեց-մտածեց ու սկսեց դանդաղ բարձրանալ Ալավերդյան

փողոցով:

Հիմա՞ ուր գնամ` մտածեց նա: Ո՞ւր գնամ: Գործարան չէր ուզում: Ամաչում էր: Գնա, ի՞նչ ասի:

Ուրեմն` տո՞ւն: Այս ժամին ո՞վ է տեսել նրան տանը: Իրար կխառնվեն: Ու կսկսվեն հարցերը,

հարցեր որոնց պատասխանները ինքը չգիտե:

Հասմիկը ձեռքերն իրար կխփի վշտացած ու կասի.

- Ես այդպես էլ գիտեի, ես քեզ չէի՞ ասում: Ի՞նչ գործ ունես, որ քննադատական ելույթներ ես

ունենում, ա՜յ մարդ: Հանգիստ ապրի, էլի: Կարծում ես, թե որևէ մեկին դո՞ւր է գալիս

քննադատությունը: Հատկապես ղեկավարությանը: Ժպտում են, գլխով են անում և պահում

մտքում… Մինչև հարմար առիթը գա: Նույնը մեր գրադարանում չէ՞…

Նրա բոլոր օրինակները իրենց գրադարանից են, որտեղ աշխատում է ավելի քան քսանհինգ

տարի, նույն աթոռին, իբրև շարքային մատենաբան: Գրանցում ու տեսակավորում է գրքերը:

Նորավարտ ջահելները գալիս, աշխատում են նրա կողքին, հետո առաջ են գնում, դառնում

ավագ գրադարանավարներ, բաժնի վարիչներ, գլխավոր մասնագետներ… Իսկ նա միշտ իր

տեղում է` առանց հավակնության և առանց առաջ քաշվելու ձգտումի: Առաջ գնալու նրա

ցանկությունը մարել էր դեռևս քսանհինգ տարի առաջ: Նոր էր ընդունվել աշխատանքի և

միակն էր, որ գրադարանային բարձրագույն կրթություն ուներ: Ջահել էր, մի ժողովում վեր

կացավ ու անկեղծորեն քննադատեց գրադարանի բարքերը, ասաց, որ ամոթ է,

ժամանակները փոխվել են, գրադարանային աշխատանքը գիտություն է դարձել, բայց իրենք

աշխատում են դեռևս երեսնական թվականների մեթոդներով և խրճիթ-ընթերցարանից չեն

բարձրացել: Գրադարանի դիրեկտորը, որ անժպիտ ու խիստ, կոմերիտական աշխատանքից

գրադարան հասած միայնակ մի կին էր, ծափահարեց: Մնացած աշխատողները, որ վախեցած

ու զարմացած Հասմիկին էին նայում, անմիջապես հետևեցին դիրեկտորին ու ծափահարեցին

սրտանց: Վերջում ելույթ ունեցավ դիրեկտորը, շնորհակալություն հայտնեց Հասմիկին

քննադատության համար, և ասաց, որ հաշվի կառնվեն նրա առարջակությունները:

Իսկ մի քանի օր անց Հասմիկի բաժնից նոր ստացված գրքերի մի կապոց անհետացավ:

Աղջիկն արդեն գրանցել էր դրանք, բայց գրքերը չկային: Եվ գրադարանի դիրեկտորը խոր

ափսոսանքով, հոգոց հանելով ստորագրեց Հասմիկի ազատման հրամանը: Եվ Հասմիկը

հասկացավ ու սարսափեց: Դրանից հետո փորձված գրադարանավարուհիների խորհրդով,

նա երկու ամիս շարունակ զանազան նվերներով այցելում էր դիրեկտորի տուն, խնդրում,

աղերսում էր, մինչև որ ընկեր Եպրաքսյան ողորմածաբար նրան թույլ տվեց դիմում գրել և նոր

հիմունքներով ընդունվել գրադարան:

Դրանով էլ ամեն ինչ ավարտվեց: Հասմիկն այլևս ոչ քննադատական ելույթներ էր ունենում և

ոչ էլ մտածում առաջխաղացման մասին: Նրա միակ ցանկությունն այն էր, որ չհեռացնեն

իրեն: Նա սարսափում էր դրանից և մինչև հիմա էլ, թեև խոշոր գործարանի դիրեկտորի կին

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

8

էր, առաջվա նման խելոք-խելոք այցելում էր օրիորդ-Մայրիկին, ինչպես դիրեկտորին էին

անվանում, նվերներ էր տանում և նրա ծննդյան օրերին անպայման ինքն էր պատրաստում

տոնական տորթը:

Չե, դժվար, շատ դժվար կլինի առաջին հանդիպումը Հասմիկի հետ: Իսկ երեխաները…

Երեխաները էլ երեխա են, էլի: Նրանց ե՞րբ է մի կարգին տեսել, որ իմանա, թե Նաիրուհին

կամ Նաիրին ինչպես կընդունեն իրենց հոր` աշխատանքից ազատվելու լուրը: Կամ նրանց

շատ պե՞տքն է: Ինքը կփորձի ինչ-որ բացատրվել, իսկ նրանք անհամբեր մի ոտից մյուսին

կհենվեն և ի վերջո ներողություն հայտնելով, որովհետև բարեկիրթ երեխաներ են, կխնդրեն

թույլ տալ դուրս գալու տնից, որովհետև մեկը դասի է շտապում, իսկ մյուսին բակում

սպասում են ընկերները: Նրանց ի՞նչ բացատրես, ի՞նչ ասես: Նրանք իրենց կյանքն ու

աշխարհն ունեն:

Ուրեմն մնացին ընկերները: Է՜, այս ժամին ընկե՞ր կգտնես: Երևի հարցը դարձյալ իրավունքի

մեջ է: Քի՞չ է պատահել, որ-ինչ ժամի իր մոտ է կանչել գործարանի նկարիչ Մհեր

Սամսոնյանին:

- Մհե՞ր, -ասել է, -պայթում է գլուխս, դուրս չգա՞նք:

- Ուր ուզում ես, ցավդ տանեմ:

- Մեքենայո՞վ ես:

- Քո տված…

- Դե, գնացինք, եղբայր… Բա գործարա՞նը…

- Մաշուրյանը տեղում չէ՞: Թող աշխատի, էլի: Աշխատասեր մարդ է, Արգամ Պետրովիչ, ինչո՞ւ

չես թողնում մի կարգին աշխատի:

Արգամը ծիծաղում էր և վերցնում ներքին կապի հեռախոսը:

- Լսում եմ, Արգամ Պետրովիչ:

Նա միշտ տեղում է և միշտ լսում է:

- Վռամ, ուզում եմ դուրս գալ: Որ այսօր այլևս չգամ, ի՞նչ կլինի:

- Ոչինչ էլ չի լինի, Արգամ Պետրովիչ…Հաջողություն ձեզ:

- Ուզո՞ւմ ես դու էլ արի…

- Ախ, հո գիտեք, թե որքան կուզեի ձեզ հետ լինել, Արգամ Պետրովիչ: Բայց չի լինի: Պիտի

մնամ, որ ձեր կարգադրությունները լրիվ կատարվեն, Արգամ Պետրովիչ:

- Դե տես… եթե հարցնող լինի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

9

- Դուք գործարանի տարածքում եք….Արգամ Պետրովիչ, - ձայնը չգիտես ինչու իջեցնում է

դիրեկտորի տեղակալը: - Մի բան որ խնդրեմ, հո չե՞ք մերժի…

- Ասա:

- Եթե կարելի է` իմ կենացն էլ խմեք: Ես դրանով կզգամ, որ ձեր կողքին եմ:

- Եղավ, Վռամ:

Արգամ Մանասյանը դուրս էր գալիս գործարանի շենքից ու նայելով իր վարորդ Աշոտի

տխրած, վշտացած դեմքին, ծիծաղում:

- Դու ազատ ես, Աշոտ… Ուր ուզում ես` գնա…

- Էլի էդ Վելասկեսի հետ եք գնում, հա՞… -խանդոտ հարցնում էր Աշոտը: - Ես դրա բենզինի

բաքի մեջ մի օր շաքար կլցնեմ…

Արգամ Մանասյանին դուր էր գալիս Աշոտի խանդը:

- Այ տղա, ուր ուզում ես` գնա, ազատությունից էլ լավ բա՞ն…

- Իսկ ես չեմ ուզում ազատ լինել: Ուզում եմ միշտ ձեր կողքին լինել, Արգամ Պետրովիչ:

Տեսնես հիմա ինչ կասի…

Իսկ Մհեր Սամսոնյանը, որ գինով ժամանակ շատ էր սիրում Վելասկեսի անունը տալ և դրա

համար էլ Աշոտը նրան Վելասկես էր կնքել, արդեն մեքենայի մեջ էր լինում:

Համով, պայծառ տղա է Մհերը: Եվ զարմանալիորեն` միշտ ազատ: Երբ զանգահարես` քո

տրամադրության տակ է: Անգիր գիտի քաղաքի և քաղաքամերձ բոլոր անկյունները, որտեղ

ըստ իր արտահայտության` “ղայդին” հաց են տալիս: Խոսելով, խոսեցնելով ու ծիծաղեցնելով

ավտոն քշում է քաղաքից դուրս, մտնում ճանապարհից գրեթե չերևացող ինչ-որ ուռենիների

տակ, ու մեկ էլ տեսնում ես հաճելի, փոքրիկ մի տաղավար և սկուտեղները գլխից բարձր

պահած ժպտուն, շպարված աղջիկներ: Մհերին ճանաչում են բոլորը, և աղջիկներից մեկը

վազելով ընդառաջ է գալիս: Նկարիչը բավականին նկատելի շարժումով ինչ-որ թղթադրամ է

խոթում աղջկա գրպանը, որից նրա դեմքն ավելի սիրալիր է դառնում և ասում է.

- Բեր, ինչ որ քո սիրածին կտաս:

Աղջիկը ծիծաղում է ու բերում: Իսկ երբ խմում են առաջին բաժակ օղին, Մհերը աչքերը դեպի

երկինք է պարզում.

- Փառքդ շատ, աստված, -ասում է :- Եվ քեզնից էլ աստծո չափ շնորհակալ եմ, ընկեր

դիրեկտոր: Մորս փորն ընկա:

Գուցե նրա՞ն զանգ տա, հը՞: Թող գա իր “Ժիգուլիով”, գնան կորչեն մի տեղ: Այսօր հո իրոք

այդպես էլ ասեն, որ անեն ինչ սուտ է ու նորից խմեն… Հետո ինքը թույլ կտա, որ Մհերը նրան

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

10

իր արվեստանոցը տանի, որտեղ միշտ խաղաղ է, զով և որտեղ միշտ խմելու լրացուցիչ բան

կա: Եվ հանկարծ, ասես հրաշքով, իրեն-իրեն ինչ-որ բարալիկ, սիրուն աղջիկներ կհայտնվեն,

սուրճ կպատրաստեն, կերգեն տխուր, հայրենասիրական ու կարոտի երգեր, և աշխարհը

կդառնա լուսավոր մշուշի մեջ թաղված մի հեքիաթ:

Հետո Մհերը կասի.

- Էս անտեր արաղը որտեղ մի դատարկ տեղ կա, էնտեղ է ընկնում ու հիմա ուղիղ գլուխս է

ընկել, գնամ մի քիչ քամուն տամ ինձ, -ու աղջիկներից մեկի թևը բռնելով դուրս կգա:

Հետո կշրջվի դռան մոտ ու կասի.

- Արգամ Պետրովիչ, քույրիկիս քեզ մոտ եմ թողնում, հա, հանկարծ ձեռք չտաս:

Ու քրքջալով դուրս կգա:

Իսկ աղջիկը առանց շարժվելու տեղից, քնքշորեն կանաչի նրա ետևից ու կասի.

- Անպետք…

Եվ կդառնա Արգամ Պետրովիչին.

- Կուզե՞ք, նորից սուրճ եփեմ ձեզ համար: Նրա խոսքերին ուշադրություն մի դարձրեք: Նա

խենթ է…

- Այսինքն` ի՞նչ իմաստով ուշադրություն չդարձնեմ,- կծիծաղի Արգամ Պետրովիչը…

Գուցե զանգ տամ Մհերին, հը՞…է՜հ, չէ, ինչ էլ անի, հո չի՞ կարող կեղծել: Իսկ նկարիչը այն

մարդը չէ, որի հետ լուրջ կամ տխուր բաների մասին խոսես: Նա ուրախության ընկեր է:

Մի պահ, միայն մի պահ իր պատանեկության օրերի ընկերոջը` Նորայրին հիշեց, որի հետ

հեծանվային սպորտով էր զբաղվում ուսանող ժամանակ: Հետո շատ մտերմացան, իսկական

սրտամոտ ընկերներ դարձան, բարեկամություն էին անում ընտանիքներով… Այսինքն` հիմա

էլ բարեկամներ են, միայն թե Նորայրը չգիտես ինչու սկսեց ուշ-ուշ երևալ Արգամ

Մանասյանի տանը, հատկապես, երբ Արգամը գործարանի դիրեկտոր նշանակվեց: Կամ

հայտնվում էր, նստում էր մի քանի րոպե, խաղում ու խոսում էր երեխաների հետ և հեռանում:

Թեև, եթե ճիշտն ասենք Արգամը առանձնապես չէր էլ փորձում պահել նրան: Այնքան եկողգնացող

կար տանը, միանգամից փոխվել էր շրջապատը, շատերը չէին էլ ճանաչում

Նորայրին ու թե նա էր նեղվում հաճախ, թե Արգամը: Որովհետև սեղանի շուրջը

խոսակցությունը հիմնականում գործարանի մասին էր գնում կամ, եթե ներկա էր Մհեր-

Վելասկեսը, նաև արվեստի: Իսկ Նորայրին ոչ ծխախոտի գործարանն էր հետաքրքրում և ոչ էլ

արվեստը:

- Կներես, էլի, - ամեն անգամ թեթևացած շունչ քաշելով նրան ճանապարհ էր դնում Արգամ

Մանասյանը, մեղավոր տարածելով ձեռքերը ու գլխով ցույց տալով իր աղմկոտ հյուրերին:

- Ամեն ինչ կարգին է,- ժպտում էր Նորայրը: - Միայն թե առողջ եղիր եղբայր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

11

Հասմիկի նախատինքի թեմաներից մեկն էլ Նորայրն էր:

- Լավ չես անում, Արգամ ջան, -ասում էր, - չե՞ս զգում, որ բոլորովին ուշադիր չես Նորայրի

նկատմամբ: Կնոջ աչքն ուրիշ է, նա քո միակ, այո, միակ, հարազատ ընկերն է, իսկ դու…

- Իսկ ես ի՞նչ, - բարկանում էր Արգամը, որովհետև գիտեր, որ կինն իրավացի է: - Իսկ ես

ի՞նչ…

- Չես խոսում հետը, չես զրուցում, չես զբաղեցնում…

- Իսկ ի՞նչ խոսեմ, ի՞նչ թեմայով…Հեքիաթնե՞ր պատմեմ..

-Առաջ ի՞նչ թեմաներ էիր գտնում, որ չէիր ուզում նրա տնից դուրս գալ… Կարծում ես, որ եթե

դու հիմա դիրեկտոր ես, իսկ նա այդպես էլ ամբողջ կյանքում հեծանիվի մարզիչ մնաց,

քեզանից վա՞տ գիտի կյանքը, քեզանից վա՞տ է ճանաչում ու հասկանում մարդկանց: Անցյալ

օրը Նաիրիկին ասացի` այ տղա, պատշգամբի լվացքի պարանի անիվները մաշվել, փչացել

են, մեծ տղա ես, չե՞ս կարողանում մի տեղից վարպետ գտնել, կամ ինքդ սարքել: Չէի էլ

զգացել, որ Նորայրը լսում է : Իսկ մյուս օրը Նորայրը եկավ` անիվներով ու գործիքներով, իր

ձեռքով քանդեց-հանեց հին անիվները, նորերը դրեց ու նոր ամուր պարան հագցրեց

անիվների վրա:

- Հա, դե նա անիվներից լավ է հասկանում, - փորձեց կատակով ազատվել Արգամը:

- Իսկ ուշադրությունի՜ց ինչպես է, - չհանգստացավ Հասմիկը: - Դպրոցի մոտ ապրող մի քանի

խուլիգան տղաներ Նաիրիկին օր ու արև չէին տալիս: Մի շաբաթ չէր գնում դասի: Իմացա՞ր

այդ մասին: Կամ որ իմանայի՞ր, ինչ պիտի անեիր: Ժամանակ կգտնեի՞ր տղայիդ հարցով

զբաղվելու: Իսկ նա իմացավ, գնացել, թե ինչ էր ասել այդ տղաներին, չգիտեմ, բայց դրանից

հետո, երբ տեսնում են Նաիրիկին, անցնում են փողոցի մյուս մայթը:

- Այ, դա էլ կարող է անել, -ծիծաղում էր Արգամը: - Նորայրին հաց մի տուր, շոր մի տուր,

միայն կռվելու հնարավորություն սուր:

- Ուրիշի համար կռվելը հեշտ բան չէ, - ասում էր Հասմիկը: -Ուրիշի համար կռվելը

անձնվիրության և ազնվության ամենաստույգ չափանիշն է: Նորայրին հասկանալ է պետք:

- Ձեր այդ գրադարանի գրքերը քիչ կարդա, Հասմիկ, - հաշտվողաբար գրկում էր կնոջը

Արգամը: - Քիչ կարդա հոգի ջան, թե չէ լեզուդ այնքան գրական ու գեղեցիկ է դարձել, որ

շուտով քեզ էլ չեմ հասկանա:

Չգտնի՞ Նորայրին: Բայց որտե՞ղ: Այսինքն ուրիշ որտեղ պետք է լինի, եթե ոչ

հեծանվահրապարակում: Գուցե իսկապես գնա, հը՞: Շատ կուրախանա Նորայրը: Միասին

ինչքան են այդ հրապարակում մարզվել քաղցած, պարապմունքի վերջում հազիվ

կարողանալով պտտել ծանրացած, չենթարկվող ոտնակները:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

12

Չէ, մտածեց Արգամ Մանասյանը, գնամ ի՞նչ ասեմ: Ո՞վ գիտի, հոգու խորքում Նորայրը չի՞

մտածի, թե տես` գործից հանել են թե չէ, հիշել է ինձ: Կասի և իրավունք էլ կունենա ասելու:

Ես լինեի` կասեի:

Բայց մի՞թե ես իսկապես ոչ մի տեղ չունեմ գնալու, դառնացած մտածեց Արգամ Մանասյանը:

Ես և ոչ մի տե՞ղ: Ես, որին իրենց տանն ընդունելը հարյուրավոր մարդիկ պատի՞վ են

համարում: Ես որի համար քաղաքի բնակչության կեսը բարեկամներ, ընկերներ ու

ծանոթն՞եր են: Նաիրուհին ու Նաիրիկը քանի՞ անգամ են նկատել:

- Հայրիկ, այդքան մարդիկ քեզ որտեղի՞ց են ճանաչում: Հայրիկ, հիմա դրանց բոլորի

անունները գիտե՞ս: Հայրիկ, ճիշտ, վիզդ չի՞ ցավում, որ այդքան բարևում ես…

Իսկ հիմա ոչ ոք չկա: Ոչ ոք:

Այսինքն` ավելի ճիշտ` դո՜ւ չկաս, տխուր քմծիծաղով մտածեց նա: Հիմա դու ոչ ոքի պետք չես,

Արգամ Մանասյան:

Ու անմիջապես հիշեց մորը: Ահա միակ մարդը աշխարհում, որի համար ոչ մի

նշանակություն չունի, դիրեկտո՞ր է որդին, թե բանվոր: Ահա միակ մարդը, որ իսկապես

երջանկանում է, երբ տեսնում է որդուն և հարցեր չի տալիս, ոչ մի հարց, բացի մեկից.

- Ո՞նց ես, գառ ջան:

Ու այդ միակ հարցն էլ ըստ սովորության է տալիս, որովհետև գիտի, վստահ է, որ եթե ողջ է

որդին, ուրեմն ամեն ինչ կարգին է, ուրեմն լավ է ամեն ինչ, փառք բարձրյալին:

Արգամ Մանասյանը այնպես ուզեց հենց հիմա, այս պահին տեսնել մորը, որ սրտում ցավ

զգաց: Գրողի ծոցը աշխատանքն էլ, մինիստրությունն էլ, քաղաքն էլ, համարյա մոռացել էր

մորը: Համարյա, որովհետև դարձյալ Հասմիկն է երբեմն-երբեմն հորդորելով, խնդրելով ու

նախատելով համոզում, որ գնա Ուջան, տեսնելու մայրիկին: Ուջանն էլ հո հեռու չէ, քթի տակ,

բայց գործը թողնո՞ւմ է, որ գլուխ բարձրացնես, հիշես, թե ով ես դու, ով կա քո կողքին և ով

ունես աշխարհում: Կեցցե Հասմիկը: Հասմիկը եթե չլիներ, գյուղն էլ կմոռանար: Հասմիկն էր

գտնում, պահում-պահպանում գյուղի հետ ունեցած կապերը, և օրերից մի օր, ցույց տալով

իրենց տանը չգիտես որտեղից հայտնված մի աղջկա կամ տղայի, ասում.

-Արգամ ջան, ծանոթացիր, Շողիկի աղջիկն է:

- Տիգրան, մոտեցիր, բարևիր հորեղբորդ, - ասում էր մի ուրիշ անգամ` թևից բռնած Արգամի

մոտ բերելով գռուզ մազերով, ամաչկոտ մի տղայի:

Եվ Արգամ Մանասյանը տեղեկանում էր, որ Շողիկն իր մորաքրոջ աղջիկն է, իսկ Տիգրանն էլ

իր հոր հորեղբոր թոռը:

Մի անգամ շատ ծիծաղելի բան ստացվեց: Հասմիկն ու Արգամը իջնում էին Աբովյան

փողոցով: Մի քանի քայլ էր մնում, որ հասնեին կենտրոնական հանրախանութին, երբ

դիմացից եկող բավականին հաճելի արտաքինով մի երիտասարդ բարձրաձայն բարևեց:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

13

Հասմիկը պատասխանեց ջերմությամբ, իսկ Արգամը գլխով արեց միայն, որովհետև

երիտասարդն անծանոթ էր: Հետո Արգամն առաջ անցավ ու շատ զարմացավ` տեսնելով, որ

իրեն հետևելու փոխարեն, Հասմիկը շարունակում է կանգնած մնալ ու զրուցել այդ

երիտասարդի հետ: Տհաճությամբ, սրտնեղած սպասեց, մինչև որ Հասմիկը ավարտի իր

զրույցը և հասնի իրեն ու չդիմացավ, գրեթե կոպտորեն հարցրեց:

- Հետո՞: Սա՞ ինչ բան է : Ինձ կանգնեցնում ես փողոցում ու…

- Այ տղա, ի՞նչ անեի, հարցեր էր տալիս, քեզանով էր հետաքրքրվում:

- Ինձանո՞վ: Ինչո՞ւ: Նա ո՞վ էր որ…

- Քրոջդ փեսան էր, - ծիծաղեց Հասմիկը, - ամոթ է, ամոթ…

Գնում եմ մորս մոտ, վճռեց Արգամ Մանասյանը: Գնում եմ հենց հիմա, առանց վայրկյան

կորցնելու: Նա բարձրացրեց ձեռքը, և մի “Մոսկվիչ” ճռնչալով արգելակվեց նրա կողքին:

Վարորդը միջահասակ, ճերմակած մազերով մարդ էր:

- Ինձ Ուջան կտանե՞ք – հարցրեց Արգամը:

- Ուջա՞ն, - հետաքրքրվեց վարորդը: - Աշտարակի Ուջա՞ն:

- Աշտարակի:

- Մենակ տանելո՞ւ եմ, թե՞ տանելու եմ` բերեմ:

- Միայն տանելու եք, - ասաց Արգամ Մանասյանը:

- Տասնհինգ ռուբլի կտա՞ք:

-Պայմանավորվեցինք, -անմիջապես համաձայնվեց Արգամը ու որպեսզի հանկարծ

չտատանվի` տեղավորվեց վարորդի կողքին: -Գնացինք, բարեկամ, գնացինք:

Ավտոմեքենան պոկվեց տեղից ու աղմկելով սլացավ Սայաթ-Նովայի փողոցով: Հին, մաշված,

իր դարն ապրած ավտո էր: Վարորդը, իբր հայելին է ուղղում, թեքվեց ու նայեց իր ուղևորին:

Չբավարարվեց, շրջեց դեմքն ու ավելի ուշադիր նայեց, հետո հազաց ու հարցրեց.

-Մի բան հարցնեմ, չնեղանաք, ընկեր ջան, դուք հեռուստացույցով չե՞ք խոսում:

- Ոչ, - ասաց Մանասյանը: - Ինչի՞ց ենթադրեցիք:

- Ռադիոյի շենքի մոտից էիք գալիս:

- Ոչ, -կրկնեց Մանասյանը, - ես հեռուստատեսության հետ կապ չունեմ:

Վարորդը շունչ քաշեց թեթևացած:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

14

- Խառը ժամանակներ են, - ասաց, - մարդ չգիտի ինչ անի: Մեկը կանգնեցնում է` թե խնդրում

եմ , տար էսինչ տեղը, շատ եմ շտապում, կինս հիվանդ է, երեխաս ուշանում է դպրոցից և

այլն, և այլն: Ինչևիցե: Իսկ իջնելու ժամանակ վկայական է ցույց տալիս, թե դու անաշխատ

եկամուտով ես ապրում և ուրեմն քո մեքենան պիտի պետականացնենք: Էդպես ո՞նց կլինի:

Դրա համար էլ, կներեք, ես ռադիոյի շենքի մոտից մարդ չեմ վերցնում: Ի՞նչ գիտես` ինչ մարդ

է: Բայց դուք էնքան ազնիվ ու լուրջ տեսք ունեք, որ… Ինչևիցե:

Արգամ Մանասյանը ակամա ժպտաց: Շա՜տ լուրջ տեսք ունի: Լուրջ կլինի տեսքդ, իհարկե,

եթե քեզ էլ հինգ րոպեում իջեցնեն ղեկից:

- Հետո, ախր ճիշտը որ խոսենք, սա ի՞նչ անաշխատ եկամուտ է, - շարունակեց վարորդը: - էս

երկու-երեք թիթեղին մի մեշոկ փող եմ տվել: Բենզինն էլ թանկ ու կրակ: Ինչևիցե: Իմ ավտոն

մաշելով, իմ բենզինը ծախսելով, իմ հանգստի ժամանակի հաշվին օգնում եմ մարդկանց,

որոնց դու, հարգելի պետություն, տաքսիով ապահովել չես կարողանում: Դրանից հետո ես

դարձա անաշխատ եկամուտով ապրո՞ղ: Անաշխատը ո՞րն է : Չեմ աշխատո՞ւմ:

Հայտնի չէ, Արգամ Մանասյանը ուրիշ ժամանակ կամ նույնիսկ առավոտյան կկարողանա՞ր

լսել ու հասկանալ նման խոսքեր, բայց հիմա հասկացավ: Ինքն էլ իր հերթին կողքանց նայեց

կնճռապատ դեմքով, մտահոգ մարդուն, կարեկցանքով լցվեց նրա նկատմամբ ու մխիթարեց.

- Դա լուրջ հարց է, - ասաց, - պետությունն էլ է մտածում այդ մասին: Մի երկու քաղաքում

արդեն փորձեր են անում, որպեսզի շաբաթ ու կիրակի օրերին, ովքեր ցանկություն ու

հնարավորություն ունեն, իրենց մեքենաները աշխատեցնեն իբրև տաքսի, իհարկե, հարկ

վճարելով պետությանը:

- Ճի՞շտ, - ղեկը բաց թողեց վարորդը:

- Լրագրում եմ կարդացել, - ասաց Արգամ Մանասյանը:

Բայց վարորդը նրան նայեց այնպիսի մի երախտագիտությամբ, ասես թե Արգամ Մանասյանն

էր նման որոշում կայացրել:

- Ես ձեր ցավը տանեմ, - ասաց կերկերուն ձայնով: - Ուրեմն մեր մասին էլ մտածող կա՞:

- Ուրեմն` կա –պատասխանեց Արգամը:

- Քսանհինգ տարի քիմկոմբինատում եմ աշխատել, կարբիդի ցեխում, ասաց վարորդը: -Ու

կաուչուկից ինձ էս մնաց: Իրա գնով տվեցին: - Նա ձեռքը խփեց ղեկին: - Հիմա գիշերային

պահակ եմ: Պահպանածս էլ ի՞նչ է, գիտե՞ս, շինարարության հսկա պանելները: Առանց

հատուկ կռանների ու ավտոմեքենաների էդ պանելները ցերեկն էլ հնարավոր չի տանել: Ո՞ւր

մնաց գիշերը: Ինչևիցե: Գիշերը քնում եմ ու ցերեկները չգիտեմ ինչ անեմ, խելագարվում եմ:

Կարդալ չեմ սիրում, գրել չեմ կարողանում, տանել չեմ կարողանում նարդու չխկչխկոցը,

թոռնիկներս էլ հեռու են, զբաղմունք չունեմ: Ասա ի՞նչ անեմ: Նստում եմ իմ խեղճ ավտոն ու

դուրս եմ գալիս: Չնեղանաք, բայց ախր էս ավտոն նստող էլ չկա, ով տեսնում է խփվածմփված,

գույնը գցած իմ “Մոսկվիչը”, բարձրացրած ձեռքն իսկույն իջեցնում է: Հիմա բոլորը

“Վոլգա” են ուզում նստել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

15

Արգամ Մանասյանը քմծիծաղ տվեց մտքում: Սեփական “Վոլգան” ավտոտնակում,

պետական “Վոլգան” գործարանի բակում, ինքը այս դղքդղքան “Մոսկվիչ” է նստել: Եվ

բոլորովին էլ վատ չէ: Բոլորովին, որովհետև հարցեր տվող չկա:

- Չկարծես, թե լաց եմ լինում, գիտե՞ս, - ժպտաց վարորդը, որից նրա դեմքի կնճիռներն ավելի

խորացան: -Էլի չլինի-չլինի օրական մի տասնհինգ ռուբլի փող եմ աշխատում: Հինգը`

բենզինին, տասը` մնում է: Հերիք է էլի: Մարդուն ի՞նչ է պետք…

Մարդուն ինչ է պետք:

- Ի՞նչ, - ասես գյուտ արած հարցրեց Արգամ Մանասյանը:

Վարորդը կարծեց, թե ուղևորը չի լսել:

- Ասում եմ` մարդուն ի՞նչ է պետք, է՜: Մի ամիս տանը մենակ էի: Ալարում էի ճաշ եփել ինձ

համար: Իջնում մի հատ հաց էի առնում, մի կիլո պանիր ու մի արկղ պոմիդոր…

Անում էր երկու ռուբլի ութսուն կոպեկ: Հավատա, ամբողջ ամիս էդ էի ուտում ու իսկի ուրիշ

բան պետք էլ չէր: Իսկ մարդիկ գիտեմ, որ միլիոններ ունեն ու ստամոքս չունեն: Մի օր ուտում

են, իսկ մյուս օրը վազում հիվանդանոց, որ մի կերպ հանեն կերածը: Էդ չի՞:

Արգամ Մանասյանը “մարդուն ինչ է պետք” հարցի պատասխանն էր ուզում, բայց որովհետև

չստացավ այն, ինչ իրեն պետք էր, ոչինչ չասաց, գլուխը թեքեց, հենեց մեքենայի դռանը ու

ձևացրեց, թե ննջում է:

Վարորդը նկատեց այդ և դանդաղեցրեց ընթացքը, որպեսզի ուղևորը հանգիստ կարողանա

քնել: Այդ փոքրիկ ուշադրությունը հանկարծ այնպես հուզեց Արգամ Մանասյանին, որ նա

ուղղվեց միանգամից ու բացեց աչքերը:

- Քնիր, քնիր, - հոգատար շշնջաց վարորդը, - դեռ շատ ճանապարհ կա:

- Չէ, - ասաց Արգամը: - Քնել չեմ ուզում:

Վարորդը լռեց, լռեց, բայց քանի որ հավանաբար քիչ առիթ էր ունենում խոսելու, ասաց

կարծես թե ինքն իրեն:

- Ուրեմն Ուջան ենք գնում: Հե՜յ, գիտի, հա… Պատերազմի ժամանակ շատ էինք էդ անունը

լսում: Ինչևիցե: Հիշո՞ւմ եք… “Պապիրոս, պապիրոս, անանա թղթով, ուջան թութունով”..

Փոքրիկ տղաները շուկայում հատով պապիրոս էին վաճառում: “Անանա թղթով, ուջան

թութունով”: Խոսքը էս Ուջանի մասին էր, չէ՞…

- Հա, - ալեկոծվեց Արգամ Մանասյանը:

Նրա աչքին հայտնվեց հայրը: Բարձրահասակ, քունքերի մոտ ճերմակած մազերով, արևից

վառված դեմքով, ծխախոտի մասնագետ Պետրոս Մանասյանը: Սատինե կապույտ պիջակը

հագին, քայլում էր քայլում էր ծխախոտի դաշտի միջով, աջ ու ձախ ստուգում տունկերը,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

16

կռանում, մատները շոշափում էր ցողունները, ուղղում տերևները և նախատական

հայացքներ նետում բրիգադիրի վրա:

- Էս ի՞նչ եք անում: Ճակատում հիմա մեր տղաները հոգի են տալիս մի պտղունց մախորկայի

համար, իսկ դուք էս ոսկի տերևները հողին եք հավասարեցնում, հա՞: Բա դուք .. դուք խիղճ

չունե՞ք:

Բրիգադիրը կախում էր գլուխը, ու վիրավոր ոտքը ծալած, հենակը մի ուսի տակից մյուսին

փոխադրելով, փնթփնթում:

-Անիծվի նա, ով որոշեց թութուն ցանել Ուջանում: Կոտորվեցին մեր խեղճ կնանիքը, ընկեր

Մանասյան: Թույնի մեջ կորել են, երեխաները ծիծ էլ չեն ուտում, զզվում են իրենց մայրերից…

Խիղճ ունեն, ընկեր Մանասյան, հալ չունեն…

Հայրը գիտեր, որ իրավացի է բրիգադիրը, բայց գիտեր նաև, որ ռազմաճակատին ծխախոտ է

պետք, ու ասում էր խստությամբ.

- Դու ինձնից լավ գիտես, որ նրանց տեղն ավելի դժվար է, Մինաս: Տնից-տեղից, ընտանիքից

զրկված մարդիկ են, որ չծխեն, չեն հանգստանա, չեն կարողանա կռվել:

Ու դանդաղ քայլում էր ծխախոտի դաշտի միջով` աջ ու ձախ նայելով:

Տարօրինակն այն էր, որ Պետրոս Մանասյանը կյանքում չէր ծխել, չգիտեր ծխախոտի համը,

բայց լավագույն մասնագետներից մեկն էր համարվում Հայաստանում: Պատերազմի լուրը նա

հենց գնացքի մեջ ստացավ, որով գնում էր Մոսկվա` Ժողովրդական տնտեսության

նվաճումների ցուցահանդեսում շահած իր ոսկե մեդալը բերելու: Գնացքը Ռոստովից ետ

վերադարձրին, ու թեև արդեն խառնակ էր ժամանակը, բայց մեդալն ուղարկեցին, հետն էլ

պատվոգիր, որի մեջ ոսկեզօծ տառերով գրված էր. “Ուջան գյուղի գյուղատնտես Պետրոս

Հայրիկի Մանասյանին` ծխախոտի հիանալի բերք աճեցնելու համար”:

Այնպես որ Ուջան գյուղը նախքան պատերազմն էլ հայտնի էր, իսկ պատերազմի ժամանակ

իսկապես որ դարձավ ամենատարածված անունը:

“Անանա թղթով, ուջան թութունով…”…Այդպես էր:

-Իսկ ինչո՞ւ էին ասում` անանա թղթով, չգիտե՞ս,- հարցրեց վարորդը:

Արգամ Մանասյանը մտածեց.

- Մի ժամանակ գիտեի…Հիմա չեմ հիշում:

- Ծխող չես, հա՞:

- Չէ, - ասաց ծխախոտի գործարանի դիրեկտորը:

- Ես էլ չեմ ծխում, - մի տեսակ հպարտ ասաց վարորդը: - Մի բան որ համ գրպանիդ է վնաս,

համ էլ առողջությանդ, ինչի՞ պիտի անես: Դու հո քո թշնամին չե՞ս:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

17

Նույն խոսքերը մի օր հայրն ասաց:

Գյուղի գրասենյակի մոտ մի փայտե արտաքնոց կար: Գրասենյակի բակում, որ նաև

հրապարակ էր աղմկալի միտինգների համար, մի լավ չլիկ-դաստա, հավալա ու լախտի

խաղալուց հետո, տղաները հերթով բարձրանում են քարե ամբիոնի վրա, նախագահին,

քարտուղարին ու կատարածուին տնազ անելով, հռհռալով նրանց նման ելույթներ ունենում

միջազգային դրության և Հիտլերի մասին ու խմբովի մտնում արտաքնոց: Գրասենյակի

թռցրած լրագիրը պատառ-պատառ են անում, մանրացրած ծխախոտը լցնում թղթերի մեջ,

մեծերի նման` թղթի մի կողմը լեզվով թրջելով փաթաթում, պապիրոս են սարքում ու սկսում

խեղդվելով, հազալով ու ծիծաղելով ծխել: Արգամն առաջին անգամ էր ծխում, պտտվում

գլուխը, սրտխառնուք է զգում, ուզում է ետ տալ, բայց ամաչում, պահում է իրեն մի կերպ:

Հետո չի դիմանում, ուզում է դուրս գալ, բայց փրկությունն ու խայտառակությունը

անսպասելիորեն դրսից են հայտնվում:

Ընդմիջման նպատակով գրասենյակից դուրս եկած հաշվապահը նկատում է, որ առատ ծուխ

է բարձրանում արտաքնոցից: Մտածելով, որ հրդեհ է, օգնության է կանչում կատարածուին և

նրանք քաշելով, քաշքշելով պոկում են դուռը: Ու նրանց զարմացած հայացքի տակ փոքրիկ

արտաքնոցից մեկիկ-մեկիկ դուր են գալիս տասներկու գունատված, դեղնած երեխաներ:

Իսկ երեկոյան ծխախոտի մասնագետ Պետրոս Անասյանը նախ ապտակում, իսկ հետո

խղճահարվելով ու զայրանալով, որ խղճահարվում է, երկար զրույց է ունենում որդու հետ: Եվ

ասում նույն խոսքերը.

- Մի բան, որ թե առողջությանդ է վնաս, թե գրպանիդ, ինչի՞ ես անում: Խելք չունե՞ս, այ տղա,

մարդ էլ ինքնակամ թո՞ւյն ընդունի:

Եվ Արգամը հուզված, արցունքն աչքերին պոռթկաց.

- Բա որ թույն է, ինչի՞ ես ցանում: Ոսկե մեդալն ինչի՞ ես ստացել:

Եվ Պետրոս Մանասյանը ծիծաղեց.

- Պետությանը պետք է, տղա ջան, - ասաց, - հետո մի քիչ մտածի, որ լավ բան լիներ, ես չէ՞ի

ծխի: Չե՞ որ ամենալավ ծխախոտը ես եմ աճեցնում:

Ավտոմեքենան գյուղ մտավ ու շարժվեց կենտրոնական փողոցով:

- Գրասենյա՞կ տանեմ, - հարցրեց վարորդը:

- Չէ, - ասաց Արգամ Մանասյանը, -այստեղ կիջնեմ: Շատ շնորհակալություն:

Նա գրպանից տասնհինգ ռուբլի հանեց ու մեկնեց վարորդին:

- Կհավատա՞ք, - մի տեսակ ամաչելով ասաց վարորդը,- ինչևիցե, չեմ ուզում ձեզանից փող

վերցնել:

- Եղա՞վ, - մեքենայից իջավ գործարանի դիրեկտորը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

18

- Եթե էսօր ետ եք դառնալու, ինչքան կուզեք սպասեմ, հը՞,-չէր հանգստանում վարորդը:

- Արգամ Մանասյանը հրաժարվեց ու քայլեց այգիների մեջ բացված ասֆալտե նեղլիկ

ճանապարհով, ակամա ինքն էլ մտքում կրկնելով` “ինչևիցե…ինչևիցե”: Հայրն էլ շատ էր

սիրում օգտագործել “տացե” բառը: Չգիտես, այս վարորդի նման, որտեղից էր լսել, ումից էր

սովորել, բայց երբ ընկերների հետ խնջույքի էր նստում և կենաց էր ասում ցանկությունների

կատարման մասին, խոսքի մեջ մեկ էլ հանկարծ ասում էր.

- Տացե, տացե…

Իբր թե` թող աստված տա, թե ինչ…

Սիրտը խփեց հուզմունքով, ինչպես ամեն անգամ, երբ հայրենի տուն էր հասնում: Հիմա

այդպիսի տներ չկան: Դռան վերևում, քարի սև կամարին փորագրված էր “1908”: Պապն էր

կառուցել 1908 թվականին: Դռան կողքին սև տուֆից մի հսկա սանդ էր ընկած` ձավար

ծեծելու համար: Հիմա ոչ ոքի պետք չէր: Ո՞վ է ձավար ծեծողը: Ձավարը խանութից են առնում:

Եվ հացն էլ, կարագն էլ, պանիրն էլ: Դռան վրայից կախված էր երկաթե թակը: Արգամ

Մանասյանը բռնեց թակը, շոշափեց ու հրեց դռնակը: Դուռը բաց էր: Հիմա մայրը կհայտնվի

այգուց, կմեկնի ձեռքերն ու կժպտա.

- Եկա՞ր, գառ ջան:

Բակում, ցեմենտապատ փոքրիկ, քառակուսի ավազանի մեջ ալյումինե մաղ էր դրված`

տարբեր-տարբեր կանաչիներով լի: Երկաթե ծորակից ջուրն անընդհատ հոսում էր կանաչու

վրա, և Արգամ Մանասյանին մի պահ թվաց, թե աշխարհում ոչինչ-ոչինչ չի փոխվել, թե չեն

եղել անցած քառասուն տարիները, թե ինքը հենց նոր է դպրոցից տուն եկել: Կնետի

պայուսակը, մի կտոր հաց ու պանիր կառնի, դուրս կթռչի ու կվազի կալը` ընկերների հետ

խաղալու:

- Մայրի՜կ, - կանչեց նա:

Ծորակից թափվող ջրի ձայնն ասես թե ուժեղացավ:

- Մայրի՜կ, - չգիտես ինչու վախեցած, ավելի բարձր ձայնեց նա:

Եվ հանկարծ մառանի դուռը ճռռաց, բացվեց ու ետ ընկավ սռնիի վրա:

- Վայ, ջան, ջան, ջան…Եկա՞ր, գառ ջան:

Մայրը բարձրացրեց ձեռքերը, գրկեց տղայի վիզը, և Արգամ Մանասյանը կռացավ ու

համբուրեց մորը: Բայց մայրը չէր թողնում, համբուրում ու համբուրում էր անընդհատ, իսկ

հետո շունչ քաշելով ծիծաղեց.

- Ի՞նչ անեմ, գառ ջան, պռոշներս չեն կշտանում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

19

Ու իրար խառնվեց անմիջապես.

- Բա Աշո՞տն ուր է… Բա ինչո՞վ ես եկել, տղա ջան, Հասմիկին երեխաներին չե՞ս բերել:

Քոռանամ ես, սոված ես, չէ՞: Ի՞նչ անեմ, միս չունեմ, հավ մորթե՞մ, ցավդ տանեմ, թե չես

համբերի…

“Միս չունե՜մ, -տխրեց Արգամը, -իսկ մեր տանը թափում են միսը”:

- Մայրիկ, - ասաց նա, - հավից-մսից զզվել եմ, ալանի պանիր ունե՞ս, առաջվա նման պանրով

ձվածեղ արա, էլի: Հարյուր տարի է չեմ կերել, մոռացել եմ համը:

- Սարքեմ, ցավդ տանեմ, -երջանկացավ մայրը: - Սխտորմածնո՞վ. թե…

- Հա, -ասաց Արգամը,- հա սխտորմածնով…

Մայրը առաջարկեց տուն մտնել, հանգստանալ մի քիչ, բայց Արգամը մեջքի վրա պառկեց

հենց աղբյուրի կողքին դրված թախտին, գլուխը մութաքային դրեց ու փակեց աչքերը:

Մութաքայից հին, ծանոթ, սրտաշարժվելու չափ հարազատ հոտ էր գալիս: Մոր հոտն էր:

- Աչքդ չկպցնես, տղա ջան, բերում եմ: Կեր` նոր քնի…

- Ո՞նց ես, մամ ջան, -առանց աչքերը բացելու հարցրեց Արգամը:

- Լավ եմ, գառ ջան- ասաց մայրը:

- Բա ասում ես `միս չունեմ:

Մայրը ծիծաղեց մանրիկ.

-Ես միսն ի՞նչ եմ անում, գառ ջան: Քեզ համար էի ասում: Թե չէ ինձ ի՞նչ կա: Ծտի կերն էլ ինձ

բավական է: Մարդուն ի՞նչ է պետք:

Զարմանալի է, վարորդն էլ նույնն ասաց: Մարդուն ի՞նչ է պետք: Երևի հենց դա է

ամենակարևոր հարցը: Ախր ամբողջ, հաստատ հնարովի բարդությունը` իր հազար ու մի

տեսակ հետևանքներով սկսվում է հենց այն ժամանակ, երբ մարդուն թվում է, թե իրեն

տրվածը քիչ է : Ձգտում է շատ ունենալ, իսկ դրա համար ուժ է պետք, ճարպկություն է պետք,

խորամանկություն է պետք` որպեսզի կարողանաս անցնել ուրիշներից: Դրա համար, եթե

անհրաժեշտ է, պիտի խնդրել, նվաստանալ, հաճոյանալ, գլուխ տալ ոչնչությանը, ծիծաղել,

երբ լացդ է գալիս, լռել, երբ աղաղակել է պետք, բոլոր տեսակի սկզբունքների հերն անիծել,

որովհետև շատը հենց այնպես, իրեն-իրեն քոնը լինել չի կարող: Շատը ուրիշներինն է: Եթե

քոնը շատ է, ուրեմն ուրիշները չունեն: բայց ոչ ոք չի մտածում այդ մասին: Բոլորն էլ ուզում են

շատ ունենալ, ինչ գնով էլ լինի, ավելի շատ ունենալ, քան ընկերը, հարևանը, բարեկամը և երբ

չեն հասնում դրան, նեղանում են իրենց ճակատագրից, ընկերոջից, հարևանից ու

բարեկամից, նեղանում են աշխարհից… Այնինչ` մարդուն ինչքա՞ն է պետք: Ինչքա՞ն է պետք

իր մորը: Ինչքա՞ն է պետք իրեն…

- Վեր կաց, տղա ջան, կսառչի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

20

Մայրը հենց թախտի մոտ սեղան է բացել: Թուջե թավայի մեջ տժտժում է ձվածեղը: Կողքին

սխտորմածունն է` կավե թասի մեջ: Դաղձի ու ռեհանի հոտը բռնել է շրջապատը:

Սեղանին առատ-առատ դրված են լավաշը, պանիրը, խոշոր կտրտած գլուխ

սոխը…ապխտած երշիկ…

- Էդ երշիկը որտեղի՞ց, այ մամ:

- Նորայրը բերեց, տղա ջան:

- Նորա՞յրը: Իմ ընկեր Նորա՞յրը:

- Բա ո՞վ: Դու կեր, դու կեր` ես պատմեմ: Երկու օր առաջ եկավ: Էս երշիկից էր ահագին բերել,

մի քանի բանկա խտացրած կաթ, մեկ էլ էս գլխաշորը…

- Գործ-մո՞րծ ուներ:

- Չէ, ասաց`ձեր ճանապարհի վրա իմ տղաները մրցում են, առիթից օգտվեցի, եկա, որ

տեսնեմ քեզ: Ապրի նրա արևը, մեկ-մեկ գալիս է:

Ինչքան ժամանակ է` մեր տանը չի եղել, մտածեց Արգամ Մանասյանը:

- Իսկ լաքե կոշիկները հիշո՞ւմ ես:

- Ի՞նչ արեցիր, մամ, վերջն ո՞ւմ տվեցիր:

- Ոչ մեկին, պահում եմ, -ասաց մայրը:

- Ինչի՞ համար ես պահում, այ մամ:

- Ուզում եմ, որ էդ կոշիկներով ինձ թաղես:

- Վա՜յ, մամա, մամա,- ծիծաղեց Արգամը: - Պակաս փառասերն էլ դու չես… Ես էլ ասեմ` ո՞ւմ

եմ քաշել… Լաքե կոշիկնե՜ր…

Այդ կոշիկները կարվեցին…ո՞ր թիվն էր… հա, երեսուներկու տարի առաջ: Արգամը սովորում

էր գյուղատնտեսական ինստիտուտում ու հենց հանրակացարանում էլ ապրում էր: Ու

հանկարծ լուր եկավ` թե հասիր, մահամերձ է մայրդ: Արգամը կորցրեց իրեն, ինչպե՞ս թե

մահամերձ է, ի՞նչ կարող է պատահած լինել, քառասուն տարեկան էլ չկա: Անմիջապես

փողոց նետվեց: Բայց ինչո՞վ գնա, ինչպե՞ս հասնի մորը, ոչ մեքենա կա, ոչ փող ունի մի

կարգին: Ու անմիջապես էլ Նորայրին հիշեց: Նորայրը հեծանիվ ունի: Նույնիսկ տրամվայի

չուզեց սպասել, վազելով գնաց հեծանվահրապարակ, բայց Նորայրը այնտեղ չեր: Տունը հեռու

չէր` բաղնիքի մոտ, Ալավերդյան փողոցի ծայրին, գինու նախկին գործարանատեր, իսկ այդ

ժամանակ ընդամենը քամանչա նվագող Հովհաննես Ռշտունու սև, քարաշեն տան

ներքնահարկում: Նորայրը տանն էր, միակ սենյակից սև վարագույրով անջատված իր

փոքրիկ խցում կոշիկ էր կարում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

21

- Ի՞նչ է պատահել, Արգամ ջան,- վեր թռավ տեղից Նորայրը:

- Հեծանիվդ պիտի տաս, ախպեր ջան,-չդիմացավ, լաց եղավ

Արգամը:-Մերս մեռնում է, պիտի հասնեմ:

- Վերցրու ու գնա, - ասաց Նորայրը, - բայց թե զգույշ եղիր, մրցումների համար հագցրած,

թեթև ու բարակ դողեր են, - ու անմիջապես էլ մտածելով, թե Արգամը սխալ կհասկանա,

ավելացրեց. –քեզ համար եմ ասում, որ հեծանիվն էլ մի կողմից բեռ չդառնա…

Արգամը սլացավ դեպի Ուջան: Գնում էր, պատկերացնում էր մորը հոգեվարքի մեջ, մղկտում

էր, տեսնող չկար, դրա համար էլ լաց էր լինում բարձրաձայն, առանց ամաչելու եւ

կատաղորեն պտտում ոտնակները: Չանցած մի ժամ` գյուղ հասավ, նետվեց տուն: Տունը

մարդկանցով լի էր: Սարսափահար դեպի մոր անկողինը նետվեց, նետվեց ու տեսավ, որ

մայրը ժպտում է: Ծերացել էր ասես միանգամից, սոսկալի գունատ էր դեմքը, բայց հենց որ

տեսավ որդուն` ժպտաց.

-Եկա՞ր, գառ ջան:

Հայրը նստած էր անկյունում, խեղճացած ու շփոթահար:

- Հազիվ փրկեցինք, -ասաց,- ես հույսս կորցրել էի:- Ու հանկարծ լաց եղավ անսպասելիորեն: -

Շատ վախեցրեց,- ավելացրեց նա կարծես արդարանալով, - թե չէ քեզ իմաց չէինք տա:

Արգամի հոգին տակնուվրա եղավ: Հոր լացը տեսնելով նա նոր միայն հասկացավ, թե որքան

ծանր է եղել մոր վիճակը: Նոր միայն հասավ բառերի խորքը, նոր միայն մինչև վերջ ըմբռնեց,

թե ինչ կարող էր պատահել իրականում և կրկին դեպի մայրը նետվեց, գրկեց

խանդաղատանքով, կրծքին սեղմեց…

-Հիմա ո՞նց ես, մամ ջան:

-Լավ եմ, - ժպտաց մայրը

-Դե ասա, ինչ է ուզում սիրտդ, որ բերեմ քեզ: Ասա` ինչ անեմ քեզ

համար… Մի բան ասա, մամ ջան…

Պետրոս Մանասյանը, երբ առիթ էր լինում, կատակում էր, թե ինքը տերտերի թոռ է, համարյա

ազնվական, բայց սովետական իշխանության ահից գյուղի ամենաաղքատ հողագործի

աղջկան առավ: Փաստը` հենց այդպես էր, իրականում այդպես էլ կար, բայց ամենաաղքատ

հողագործի այդ աղջիկը բնավորությամբ և էությամբ ավելի ազնվական էր, քան թե նրա

ազնվական ամուսինը: Պետրոս Մանասյանը սիրում էր շատ առնել, բայց էժանը: Մայրը` չէ,

մայրը մի բան կառներ, բայց ամենաթանկը, լավագույնը: Եվ եթե ամուսինների մեջ երբևէ վեճ

էր լինում, թեման նույնն էր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

22

-Էս բաժակն, օրինակ, ո՞ւմ է պետք, - բարկանում էր հայրը` մոր գնաց բյուրեղապակյա

բաժակը ձեռքին խաղացնելով: - Սրա գնով կարելի էր քառասուն հատ թեյի տաշովի բաժակ

առնել:

-Քեզ համար նույնը չէ՞, այ մարդ, - ծիծաղում էր մայրը, - մեկ է ջարդելու ես, ուրեմն ավելի լավ

չի՞, որ քառասուն անգամ “օֆ” անելու փոխարեն, մի անգամ “օֆ” անես:

Ու հեգնախառն սիրով նայելով ամուսնուն, հյուրերին պատմում էր, թե ինչպես են Պետրոսի

հետ խանութ մտնում` գնումներ կատարելու:

- Մտնում ենք, թե չէ, էս տնաքանդը գնում-գնում ամենաէժան չթի մոտ է կանգնում: Ես էլ

մատս դնում եմ ատլասի վրա: Պետրոսս տնքում, տնքում է, ուզում է ինձ համոզել, թե կտոր է,

էլի, ի՞նչ տարբերություն: Բայց ես մատս պահում եմ ատլասի վրա ու` վերջ: Դե էլ խեղճն ի՞նչ

անի, ամաչում ու առնում է: Ու հիմա նոր եմ հասկանում, թե ինչ բան է տերտերի ցեղը: Ախր

դրանք մենակ վերցնելու են սովոր, տալու սովոր չեն:

Իսկ հայրը լսում, ժպտում էր բարեհոգաբար:

- Ի՞նչ կարող եմ ասել: Երկիրը ձերն է, տկլորի աղջիկ:

- Հենց դրա համար էլ հիմա լավ հագնվել եմ ուզում, - ծիծաղում էր մայրը:

Հազվագյուտ հումոր ուներ մայրը, եւ որդին այդ օրն էլ համոզվեց: Երբ Արգամը հուզված

նորից կրկնեց, թե ինչ ես ուզում, որ առնեմ քեզ համար, մամա ջան… մայրը հանկարծ ասաց

ժպտալով.

- Ես ամեն ինչ ունեցել եմ ու ամեն ինչ տեսել եմ, տղա ջան: Մենակ, ափսոս, լակիրովնի կոշիկ

չհագա…

Լաքապատ կոշիկները մոդա էին այդ ժամանակ, և հագնում էին միայն բարձր

պաշտոնյաների և հարուստ մարդկանց կանայք: Եվ, բնականաբար, հագնում էին միայն

քաղաքում: Գյուղում, ցեխի ու կեղտի մեջ, եթե նույնիսկ այդքան փող ունենային, ո՞վ պիտի

լաքապատ կոշիկ հագներ: Դա այնքան անհեթեթ ու ծիծաղելի միտք էր, որ սենյակում գտնվող

կանայք քրքջացին` գնահատելով հիվանդ կնոջ հումորը:

Ծիծաղեց նաև հայրը:

- Համա թե ախորժակ ունես, ա՜յ աղջիկ…

Ու մայրն էլ ծիծաղեց, կարծես ուզենալով ասել, թե ինքն էլ է զգում, որ փրկվել է, երջանիկ է ու

դրա համար էլ իրեն թույլ է տալիս կատակ անել: Բոլորը փռթկացնում էին, երևի

պատկերացնելով լաքապատ կոշիկները, ուշագնաց էին լինում ծիծաղից, դրա համար էլ ոչ ոք

չնկատեց, թե Արգամն ինչպես դուրս եկավ տնից:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

23

Իսկ նա դուրս եկավ տնից, վերցրեց հեծանիվն ու ոտնակներին ուժ տալով, երջանկացած, որ

մայրը փրկված է, իրեն իրեն խոսելով ու արտասանելով սլացավ Երևան, ուղիղ Նորայրենց

տուն: Նորայրն անհանգիստ այս ու այն կողմ էր գնում կամարապատ դարպասի մոտ:

- Հը՞,-հարցրեց նա, - ո՞նց է մաման: Քիչ էր մնում մի բան ճարեի ու գայի քո հետևից:

- Ամեն ինչ լավ է, - ուրախ ասաց Արգամը, - վտանգն անցել է, Նորիկ ջան:

Տուն մտան:

-Նորիկ, - ասաց Արգամը, - քեզ մի բան պիտի խնդրեմ, ծանր, բայց ինձ համար շատ կարևոր

մի բան:

- Ասա, ախպեր ջան, - անմիջապես արձագանքեց Նորայրը:

- Մի զույգ լաքե կոշիկ պիտի կարես մորս համար:

Նորայրի աչքերը ճակատին թռան:

- Այ տղա, նա լաքե կոշիկ կհագնի՞ :

- Կհագնի թե չի հագնի, դա կարևոր չէ, Նորիկ ջան, բայց հառաչեց ու ասաց`ամեն ինչ ունեցա

կյանքում ու մենակ լաքե կոշիկներ չունեցա: Պիտի կարես, ախպեր ջան:

- Լավ, ասաց Նորայրը, - թող ձեր ուզածը լինի: Մի օր կգնանք իրար հետ, չափերը կվերցնեմ…

- Այսօր պիտի կարես, Նորիկ:

- Այսօ՞ր… դու հո գի՞ժ չես:

-Բա ի՞նչ եմ, - ասաց Արգամը:

Նորայրը մտածեց, մտածեց, նայեց ընկերոջ աչքերին, հանձնվեց:

- Համոզեցիր, - ասաց նա, - բայց այսօր այնքան եմ աշխատել, որ նստեմ, թե չէ, կքնեմ:

Որպեսզի հանկարծ չքնեմ, պիտի նստես իմ կողքին ու խոսես:

- Խոսեմ, ինչքան ուզում ես, - երջանկացած ասաց Արգամը: - Դրանից էլ հեշտ բա՞ն:

Նրանք վարագույրով անջատված խուցը մտան, Նորայրը դասավորեց գործիքները, թքեց

ափերի մեջ, շփեց իրար ու սկսեց:

Իսկ Արգամը սկսեց խոսել: Սկզբում անեկդոտներ էր պատմում, բայց դրանք թե կարճ էին

տևում, և թե խանգարում էին, որովհետև Նորայրը ցած էր դնում գործիքներն ու սկսում

քրքջալ: Ստիպված անցավ գրքերին: Գիշերվա ժամը չորսին, երբ Նորայրն արդեն

հարթեցնում էր ձախ կոշիկի ներբանը, Արգամն էլ իր հերթին ավարտեց Հյուգոյի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

24

“Թշվառների” համառոտ շարադրանքն ու անցավ Էժեն Սյուին, որի “Փարիզի գաղտնիքները”

Նորայրին ավելի դուր եկավ:

Առավոտվա ժամը ութին լաքե կոշիկները արդեն պատրաստ էին:

- Ըհը, - ասաց իրենից գոհ, տառապած Նորայրն ու տնքոցով ուղղեց մեջքը: - Սա էլ իմ նվերը

մայրիկիդ:

Արգամը գրկեց ընկերոջը:

- Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա, - ասաց նա արցունքն աչքերին: - Եվ մինչև կյանքիս

վերջը պարտք եմ քեզ: Ու աստված տա, որ կարողանամ քեզ համար այնպիսի բան անել, որ

քո արածի գոնե մի տոկոսը լինի, ախպեր ջան:

Նորայրը ծիծաղեց երջանիկ:

- Իսկ հիմա գնանք, պահեստից քո հեծանիվն էլ վերցնենք ու թռչենք Ուջան:

- Հենց հիմա՞:

- Հենց հիմա:

Դե ուրեմն գրողի ծոցը դասերը:

Տունը դարձյալ լի էր հարևաններով, նստել, թեյ էին խմում ու զրուցում էին: Երբ Արգամն ու

Նորայրը ներս մտան, մայրը սանրվում էր կիսապառկած: Տեսավ Արգամին ու ժպտաց.

- Եկար, գառ ջան:

- Հա, -ասաց Արգամը, թղթե տոպրակի միջից հանեց ու մոր ծնկներին դրեց լաքե կոշիկները:

- Էս էլ քեզ, մամ ջան.Նորայրի ու իմ կողմից, որ էլ չասես, թե` ափսոս լակիրովնի կոշիկներ

չունեցա…

- Ախր ինչի՞ համար, ձեր ցավը տանեմ, ախր ես հանաք արեցի: Ես ի՞նչ լակիրովնի կոշիկներ

հագնող եմ, արևիդ մեռնեմ…

- Ինչի՞, ասաց Նորայրը, - մամայիս համար էլ եմ կարելու: Իրար հետ կգնաք Կոմայգի`

պարելու:

Թե ինչ ծիծաղ սկսվեց, անհնար է նկարագրելը: Եվ ամենից բարձր ու երջանիկ մայրն էր

ծիծաղում:

-…Նորայրին տեսնո՞ւմ ես, - հարցրեց մայրը: - Շատ անուշ տղա է:

Դա նրա ամենաբարձր գնահատականն էր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

25

- Մեկ-մեկ:

- Այ բալա, ախր մեքենայով էլ չես, որ մի քիչ բան-ման սարքեմ, տանես հետդ: Հա Հասմիկին

ասա, որ հանկարծ բալի, գիլասի կոմպոտ չանի, շատ եմ արել: Հիմա էլ ռեհան եմ չորացնում:

Բա որ մեքենա չունես, ինչո՞վ ես գնալու:

- Իսկ դու ուզում ես որ գնա՞մ:

- Չե, -ասաց մայրը:

- Բա էլ ի՞նչ կա: Ես էլ ուզում եմ մնալ:

- Դե գնա Հասմիկիս ու երեխաներիս բեր…

-Դա էլ եղավ մնա՞լ, -ծիծաղեց Արգամը: - էլ ի՞նչ տարբերություն:

Ու հանկարծ մտածեց, թե ինչքան լավ կլիներ, եթե կարողանար թքել ամեն ինչի վրա ու մնալ

այստեղ, հեռու քաղաքի աղմուկից, սուտ խորհրդակցություններից ու սուտ ժողովներից,

հեռու ստուգումների ահից, վերև կանչելու, անհանգստությունից, գործարանային հազար ու

մի պրոբլեմներից, որոնք ոչ վերջ ունեն, ոչ լուծելու հնար: Մի օր հումք չկա, մի օր տուփ չկա,

մի օր պարկուճ չկա, մի օր հոսանք չկա, մի օր ջուր չկա և այդ բոլորը ոչ ոքի չի հետաքրքրում:

Պլանի կատարման համար գլխով ես պատասխանատու: Այդպես էլ ասում են` մեր գործը չէ,

պլանդ տուր` նոր խոսիր: Այսինքն, ճիշտը որ ասենք, նրանց պլանի իրական կատարումն էլ

չի հետաքրքրում, միայն թուղթը,, թուղթ, որի վրա գրված լինի, թե կատարվել են պլանները:

Ու դրա համար էլ յուրաքանչյուր եռամսյակի վերջում իրար են խառնվում, վերանայվում են

տվյալները, որ գործարանային լեզվով կոչվում է` “թվերը ճշտել”:

Վերևից ներքև, ներքևից վերև միայն մի խոսք է լսվում տագնապահար` ճշտեք թվերը: Եվ

ցեխերում, պահեստներում, պլանբաժնում ու հաշվապահությունում, ամենուրեք հապճեպ

ճշտում են թվերը, բերում հավասարեցնում այն թվերին, որոնք պլանների կատարումն են

համոզում, որպեսզի և վերևներում գոհ լինեն, և աշխատողները հավելյալ

պարգևվարձատրություն ստանան: Դրա համար էլ, սիրելի ընկեր վառվռուն թղթակից,

խանութներում ծխախոտ չկա, բայց պլանը կատարվում է: Եվ ամեն անգամ ,,թվերը ճշտելու”

ժամանակ Արգամ Մանասյանը ամաչում է, ամոթից գետինն է մտնում, բայց հարցն այն է, որ

ոչինչ չի կարող անել: Ոչ մի բան… Եթե ստույգ վիճակը նկարագրի և իրական թվերը տա, չեն

հարցնի, թե ինչն է պլանների թերակատարման պատճառը, կհեռացնեն անմիջապես,

որովհետև այդ դեպքում իր պլանները չի կատարի նաև մինիստրությունը: Իսկ դա ոչ մի

մինիստր չի ուզենա, որ իրեն հանեն-հեռացնեն իր առանձնասենյակ-դահլիճից,

քարտուղարուհուց և օգնականից, զրկեն հատուկ բուժսպասարկումից, հատուկ

խանութներից, տասներեքերորդ աշխատավարձից ու որևէ փառահեղ առողջարանի ձրի

ուղեգրից:

Եվ ոչ միայն դրանից:

- Մամ, - ձայնեց Արգամ Մանասյանը, - որ մի քիչ քնեմ, ի՞նչ կլինի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

26

- Քնի, գառ ջան, - ասաց մայրը, բերեց թեթև մի ծածկոց գցեց թախտին պառկած որդու վրա ու

ձեռքերով փաղաքշաբար թփթփացրեց վերմակին:

Մոր այդ հին, մոռացված թփթփոցից Արգամի շունչը կտրվեց: Նա տնքաց հուզմունքից ու

փակեց աչքերը… Ուղեղը շարունակում էր բվվալ տագնապած, մտքերն անհանգիստ այս ու

այն կողմ էին ցատկոտում…

Մի ժամանակ հանրապետության ղեկավարներից մեկին շատ էին քննադատում: Իսկ նա մի

մարդ էր, որ մեծ ծառայություններ ուներ. Երկու տասնամյակի ընթացքում հանրապետության

բոլոր կարևոր կառույցները նրա անվան հետ էին կապված: Գյուղից դուրս եկած` պարզ ու

աշխատասեր մարդ էր: Սիրում էր գնալ, հասնել նույնիսկ ամենահեռավոր գյուղերը, նստել,

զրուցել ու հաց ուտել մարդկանց հետ, հետաքրքրվել նրանց ցավերով ու օգնել տեղնուտեղը:

Անուններով գիտեր նշանավոր բանվորներին ու հողագործներին: Թե ինչ էր տեղի ունեցել,

այդպես էլ հայտնի չդարձավ, բայց ինչ որ բան խառնվել էր իրար և այդ ղեկավարին ուզում

էին հանել: Իսկ նա չէր ուզում: Համառում էր ու պայքարում շարունակ`թեև երևի ինքն էլ

գիտեր, որ անհույս է պայքարը:

Մի օր, երբ Արգամ Մանասյանը մի փոքրիկ տաղավարում ժամանակ էր անցկացնում

գործարանի նկարիչ Մհեր Սամսոնյանի հետ, ակնհայտ ցավով պատմեց ղեկավարի դեմ

սկսված տգեղ հալածանքի մասին և ասաց.

- Միայն մի բան չեմ հասկանում:Ինչո՞ւ է այդպես համառում ու զուր տեղը քայքայում

նյարդերը: Ես եթե նրա փոխարեն լինեի, կասեի. Եթե դուք չեք գնահատում այսքան

տարիների իմ աշխատանքը, ձեր հերն էլ անիծած, ինձ ոչինչ պետք չէ: Չարժե, ուրեմն, ձեզ

հետ աշխատել, ես դուրս եմ գալիս գործից: Ու կհեռանայի արժանապատվությամբ և

հպարտ…

- Չի կարող, -հարբած ծիծաղեց Մհերը:

- Ինչո՞ւ:

- Որովհետև, սիրելի մարդ, ուղիղ քառասուն տարի իր վերարկուն ինքը չի հագել, պահել են,

որ հագնի:

- Է՜հ, - ձեռքը թափ տվեց Արգամ Մանասյանը:

- Հա, հա՜, - գլխով արեց նկարիչը: Այդպես է: Ու մի բան էլ կա` կինը չի թողնում: Սովորել է

շքեղ կյանքին ու սարսափում է, որ մյուսների նման, սովորական կանանց նման է ապրելու:

Առանց հատուկ խանութների և կցված ավտոմեքենայի: Հավատա ինձ, եթե կանայք չլինեին,

մեր ղեկավարները շատ շուտ դուրս կգային աշխատանքից: Հե՞շտ է ղեկավար լինելը:

Իսկ ե՞ս ինչ եմ, մտածեց Արգամ Մանասյանը: Ես իմ մակարդակով նույնը չե՞մ: Ի՞նչ է

պատահել. երևի ինչ-որ բան են կռահել, գործարանից ինչ-որ բան են տեղ հասցրել: Վիթխարի

տնտեսություն է, որպեսզի կարողանաս ղեկավարել, ծայրը ծայրին հասցնել, երբեմն

ստիպված ես լինում հազար ու մի տեսակ միջոցների դիմել, անկախ քեզանից ֆինանսական

խախտումներ թույլ տալ: Հենց վերջերս, ճաշարանի տանիքի մի մասը քանդվել էր, սարքել էր

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

27

պետք: Կանչեց շինարարության գծով ինժեներին, թե կապվիր շինվարչության հետ, թող գան

նորոգեն: Ինժեները գնաց-եկավ, թե քսան հազար ռուբլի փող են պահանջում փոխանցել: ՞

- Հո խելքդ չե՞ս թռցրել, այ տղա, - վրդովվեց Արգամ Մանասյանը, - քսան հազար ռուբլով

կարելի է ճաշարանի նոր շենք կառուցել:

- Ասում են` կամ հինգ հարյուր ռուբլի փող տվեք կանխիկ կամ էլ քսան հազար փոխանցեք:

Որովհետև այդ քսան հազար ռուբլուց շինարար բանվորներին հինգ հարյուր ռուբլի էլ չի

հասնում, - կծկվեց շինարարության գծով ինժեները:

Ի՞նչ պիտի աներ, գոռգոռաց-գոռգոռաց, վերջը կանչեց գլխավոր հաշվապահին, թե չգիտեմ,

ինչ ուզում ես արա, կանխիկ մի չորս հարյուր ռուբլի դրամ տուր ինժեներին: Հաշվապահն էլ

տնքաց-փնչաց, ֆինանսների մինիստրության առաջիկա ստուգումներից խոսեց,

ժողովրդական վերահսկողության մասին հիշեց, ու վերջը փնթփնթալով գնաց խախտումներ

թույլ տալու: Ինչ-որ ցուցակ էր կազմել, ինչ-որ աշխատանքներ ցույց տվել, պարգևատրում, թե

օգնություն էր դուրս գրել մի քանի բանվորների և փողը վերցրել: Ի՞նչ աներ, հո չէ՞ր թողնելու,

որ ուտելու ժամանակ բանվորների գլխին անձրևաջուր թափվի: Դրա համար պակա՞ս

պատիժ է հասնում: Եվ նա ակամա խախտում թույլ տվեց: Իսկ մի՞թե դա միակ խախտումն էր:

Դա խախտումներից ամենափոքրն ու ամենաազնիվն էր: Ըստ որում, երբ մի խախտում ես

թույլ տալիս, հետո պետք է տասը խախտում անես, որպեսզի կարողանաս ծածկել, թաքցնել

այդ մի խախտումը:

Հենց թեկուզ միայն այդ մեկ փաստի համար կարելի՞ էր քեզ աշխատանքից հեռացնել, ընկեր

Արգամ Մանասյան: Իհարկե, կարելի էր: Մյուս ` կամա թե ակամա գործած մեղքերի համա՞ր:

Հազար անգամ:

Ուրեմն էլ ինչո՞ւ ես նվնվում, ինչո՞ւ ես տակնուվրա անում հոգիդ, ինչո՞ւ ես սևացնում

աշխարհը: Ճակատիդ հո գրված չէ՞, որ դու ամբողջ կյանքում դիրեկտոր ես լինելու: Եղար,

տառապեցիր, վայելեցիր, ամեն ինչ տեսար, բավական է, էլի: Եվ վերջապես` ի՞նչ ունես

կորցնելու, մասնագետ մարդ ես, և քո կարիքը միշտ կա, քանի դեռ պետությանը վալյուտա է

պետք, իսկ ժողովրդին` ծխախոտ: Ուրեմն էլ ի՞նչ ես տնքտնքում: Իսկի չլինի` կարող ես

վերցնել Հասմիկին, գալ ապրել քո մոր մոտ, պապենական տանը, աշխատել հորդ փոխարեն:

Քեզ ո՞վ աշխատանքի չի վերցնի: Փառք տուր աստծուն, որ փախչելու, պատսպարվելու մի

անկյուն ունես: Շատերն այդ էլ չունեն: Փառք տուր ու քեզ տղամարդավարի պահիր,

արժանապատվությամբ ու հպարտ, ինչ հանրապետության այն ղեկավարին էին ցանկանում:

Քեզ համար շատ դժվար չի լինի… Դեռ քիչ են քո վերարկուն պահել:

Նա հանկարծ զգաց, որ պայծառացել է ուղեղը և սիրտը հանգստացել, խաղաղվել է ասես:

Վերարկուի վերաբերյալ միտքը բոլոր դեպքերում շատ սրամիտ էր և ծիծաղեցրեց նրան: Նա

այդպես էլ ծիծաղելով մի կողմ նետեց ծածկոցը, վեր կացավ, նայեց շուրջը, իր հույս ու

ապավեն պապենական տանը, մրգերից ծանրաբեռ այգուն, ծորակին, որից ջուրը հանդարտ

հոսում էր ռեհանի վրա, ձայն տվեց մորը, գրկեց, համբուրեց նրա խորշոմած այտերը և

ձեռքերը, որոնցից ռեհանի հոտ էր գալիս, մայրուղի դուրս եկավ և հանդիպած առաջին իսկ

բեռնատարով, ծիծաղելով իր նախկին ապրումների և ներկա դրության վրա, վարորդի կողքին

վեր-վեր ցատկելով, ուղևորվեց դեպի Երևան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

28

Վերելակից նոր էր դուրս եկել, երբ հասկացավ, որ իրենց տանը օտար մարդիկ կան: Ծիծաղ ու

բացականչություններ էին լսվում, թեև դուռը կրկնակի էր ու թիթեղապատ: Հետո` ինչ-որ

չրխկոց լսվեց, երևի բաժակ ջարդվեց թե ինչ` և ծիծաղն ավելի շատացավ:

Ովքեր են տեսնես, մտածեց Արգամ Մանասյանը, համենայն դեպս հոգեհանգստի

տպավորություն չի թողնում:

Դուռը Հասմիկը բացեց ու հարցրեց չարացած շշնջալով.

- Որտե՞ղ էիր, այ մարդ, այսքան մարդ է հավաքվել, կոտորվեցին սպասելով, գոնե այսօր

չուշանայիր…

- Ինչո՞ւ, այսօր ի՞նչ է,-անկեղծ զարմացած հարցրեց Արգամը:

- Դու չգիտես, հա՞…

Արգամը բարձրացրեց ուսերը, մտածեց, փորձեց հիշել Հասմիկի, երեխաների ծննդյան օրերը,

բայց այդպես էլ չհիշեց ու հարցրեց արդեն բարկանալով.

- Իսկ ի՞նչ է որ…

- Քո ծննդյան օրն է…

Այ քեզ պատմություն: Ուրեմն բանից պարզվում է, որ իրեն հանել են աշխատանքից հենց

ծննդյան օրը, ճիշտ այն նշանավոր, պատմական օրը, երբ լրացել է գյուղատնտեսական

գիտությունների թեկնածու, Երևանի “Արգիշտի” ծխախոտի գործարանի դիրեկտոր Արգամ

Մանասյանի ծննդյան հիսուներկու տարին: Տես, է՜, մայրը չէր հիշում: Մայրը չէր հիշում, իսկ

Հասմիկը հիշում է, Վռամ Մաշուրյանը հիշում է, Մհեր Սամսոնյանը հիշում է ու հիշում, այն

ո՞վ է խոսում, հա… հարևան Մուքայելը, նա էլ է հիշում: Սուսաննայի ծիծաղն է, ուրեմն

քարտուղարուհին էլ է հիշում: Աշոտը հո անպայման այստեղ կլինի, բա ո՞վ է շշերով լի

արկղերը բերել: Իսկ Նորա՞յրը…միշտ գալիս էր…տեսնես եկե՞լ է այսօր… Ասենք` չէ, ինչպե՞ս

կարող էր չգալ, նա հո հաստատ երբեք չի մոռանա Արգամի ծննդյան օրը:

Ճիշտ այսպիսի մի օր էր` տասնհինգ-տասնվեց տարի առաջ: Հյուրերով լցված էր տունը,

խմում, քեֆ էին անում: Միայն Նորայրը չկար: Արգամը մեկ-երկու անգամ նայեց

ժամացույցին, բայց Նորայրը չկար ու չկար, և մոռացավ, մխրճվեց աղմուկ-ուրախության մեջ:

Խնջույքի երևի ամենաթեժ պահն էր, երբ բոլորն էլ կուշտ ու երջանիկ են և անկեղծորեն

սիրում են իրար: Հանկարծ Հասմիկը թեքվեց ու շշնջաց նրա ականջին.

-Վեր կաց, Արգամ, Սիրանն է եկել…

- Ո՞նց թե, - զարմացավ Արգամը, - բա Նորի՞կն ուր է, ինչո՞ւ ներս չեն գալիս:

- Նորայրի հետ ինչ-որ բան է պատահել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

29

Գինովությունը միանգամից անցավ: Նա զգուշորեն պոկվեց ընկերոջ` Վազգեն Միրզոյանի

գրկից ու միջանցք դուրս եկավ: Միջանցք-հոլլում կանգնած էր Սիրանը` արցունքն աչքերին:

- Նորիկին բռնել են, - ասաց:

- Ինչի՞ համար:

- Ինձ համար կոշիկ էր կարում:

- Որտե՞ղ է:

- Օրջոնիկիձեի միլբաժնի ներքնահարկում:

- Հետը խոսելու հնարավորություն կա՞:

- Բակի կողմից մի փոքրիկ պատուհան կա, այնտեղից ձայնը լսվում է:

- Գնացինք, - ասաց Արգամը, - գնացինք:

- Բա քո ծնունդը…

- Հիմար բաներ չասես, Սիրան, - բարկացավ Արգամը ու ձեռքով աննկատելի մի նշան արեց

ավտո ունեցող ընկերներից մեկին:

Ավտոմեքենան կանգնեց միլբաժնի գրեթե ամայի շենքի հրապարակում, իսկ Արգամն ու

Սիրանը շենքի ետևն անցան ու մոտեցան խոր փոսի մեջ հազիվ երևացող փոքրիկ

երկաթաճաղով պատված մի պատուհանի: Սիրանը կռացավ ու ձայն տվեց շշնջոցով.

- Նորիկ, Նորիկ, Արգամն է եկել:

Ներքնահարկից պատասխանեցին անմիջապես.

- Ծնունդդ շնորհավոր, ախպեր, չթողեցին, որ մասնակցենք:

- Ինչ որ Սիրանը պատմեց, դա՞ է, - հուզմունքից խեղդվելով, հարցրեց Արգամը:

- Բա ի՞նչ է: Չկարողացա խաթրը կոտրել, սկսեցի…Հիմա ես ե՞րբ եմ կոշիկ կարում, Արգամ

ջան, ժամանակ կա՞:

- Հիմա որ միլպետը ուզի, կարո՞ղ է ազատել քեզ:

- Եսիմ, իրենք են բռնել:

- Դու գնա ավտոյի մեջ սպասիր, ես հիմա կգամ, - ասաց Արգամը:

- Ես այստեղ կսպասեմ, - խնդրեց Սիրանը, - կխոսեմ Նորիկի հետ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

30

Միլպետը ծանոթ էր Արգամ Մանասյանին, մի երկու անգամ էլ պատահաբար նույն սեղանի

շուրջն էին հանդիպել: Ընկերոջը փրկելու ահռելի ցանկությունից և մասամբ էլ խմիչքից

համարձակություն առած, Արգամ Մանասյանը շենք մտավ: Միայն թե պետը տեղում լինի:

Միայն թե տեղում լինի…

Հերթապահը գլուխը ձեռքերին դրած ննջում էր.

- Պետն այստե՞ղ է:

- Այստեղ է, ի՞նչ զեկուցեմ:

- Ասեք` գյուղատնտեսական ինստիտուտի ամբիոնի վարիչ Մանասյանն է:

Հերթապահը ծուլորեն վերցրեց լսափողը, ինչ-որ բան ասաց ու դարձավ Արգամին:

- Երկրորդ հարկի N 12 սենյակն է: - Ու երևի մտածելով թե ամբիոնի վարիչը գլխի չի ընկնի,

ավելացրեց: – Վրան գրած է “Միլպետ”:

Միլպետը տեղում էր և ինչ-որ թուղթ էր կարդում` հոգնած, արյունակալած աչքերով:

- Ես ձեզ լսում եմ, ընկեր Մանասյան:

- Ընկեր Գալստյան, -ակամա կակազեց Արգամը: - Ընկերոջս եք բռնել…

- Ձեր ընկերո՞ջը, - զարմացավ միլպետը:

- Կոշիկ կարելու համար:

- Սպասեք, այդ կոշիկ կարողը ձեր ընկե՞րն է:

- Իմ ընկերն է:

- Բայց դուք գիտե՞ք, որ կոշիկ կարելը արգելված արհեստ է: Մինչև հինգ տարի կալանք է

հասնում:

- Է՜, բոլորիս էլ ինչ-որ բան հասնում է, - ասաց Արգամ Մանասյանը: -Բայց ես ձեզ պատվովս

եմ երդվում, որ նա հիմա այդ մասնագիտությամբ չի զբաղվում: Հեծանիվի լավագույն

մարզիչներից մեկն է: Ուղղակի կինը ծննդյան առթիվ շատ է խնդրել, չի կարողացել մերժել…

- Ես ձեզ ճանաչում եմ, սիրելի Մանասյան, և հարգում եմ, - գլուխը բարձրացրեց միլպետը: -

Վաղը առավոտյան կզգուշացնեմ ու բաց կթողնեմ:

Արգամը անմիջապես հիշեց, թե ինչպես Նորայրը մի օր, տարիներ առաջ, ասաց` լավ

մայրիկիդ կոշիկի չափսերը վաղը կգնանք, կվերցնենք, ու թե ինչպես ինքն աղերսեց` այսօր

պիտի կարես, Նորիկ ջան: Հիշեց ու ասաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

31

- Ընկեր Գալստյան, եթե դուք ինձ ճանաչում եք, գիտեք, որ ես աներես մարդ չեմ, բայց

խնդրում եմ ձեզ, շատ եմ խնդրում, որ հիմա բաց թողնեք: Այսօր իմ ծննդյան օրն է, չեմ

թաքցնում, տունը լիքն է հյուրերով ու ես նոր իմացա, որ ընկերոջս բռնել են, բոլորին թողեցի

ու թաքուն դուրս եկա: Հիմա ես ո՞նց գնամ, շարունակեմ իմ քեֆը, երբ ընկերս

ներքնահարկում, չոր տախտակներին պառկած է:

Միլպետ Գալստյանը երկար ապրած, աշխարհիկ մարդ էր, պաշտոնի բերումով հազար ու մի

ողբերգություններ էր տեսել, և այնուամենայնիվ սրտաշարժվեց.

- Երանի ամեն մարդ ձեզ նման գոնե մի ընկեր ունենա, -ասաց ու վերցրեց լսափողը: - Եփրեմ,

կոշիկ կարելու համար բռնվածից ստորագրություն վերցրու, բաց թող, ու թղթերը բեր ինձ մոտ

- Ընկեր Գալստյան, - մինչև հոգու խորքը հուզվեց Արգամը: - Մեզ հետ չե՞ք գա, շատ եմ

խնդրում:

- Այդ խնդրանքը կատարելն ավելի դժվար է, ընկեր Մանասյան: - Զեկուցագիր եմ գրում:

Հաջողություն ձեզ, լավ ընկեր…

Հետո Արգամը, Սիրանը, Նորայրը` իրար գրկած լցվեցին ավտոմեքենա և ուրախ ճիչաղաղակներով

սլացան դեպի տուն, որտեղ դեռ երկար-երկար, միչև առավոտ շարունակվեց

խնջույքը…

Լավ օր էր…

Արգամ Մանասյանը պատկերացրեց բոլորին, ովքեր նման օրերին, անպայման այցի են

գալիս, նույնիսկ ամեն մեկի նստելու տեղը հիշեց ու ներս մտնելով քմծիծաղ տվեց, տեսնելով,

որ իսկապես յուրաքանչյուրը, նորից իր տեղում նստած է:

- Ուռռա՜, - միահամուռ բացականչեցին հավաքվածները ու ոտքի ելան շտապով:

Չէ, ոչինչ չգիտեն, մտածեց Արգամ Մանասյանը:

- Հետաքրքիր է, ո՞վ է թույլ տվել, որ նորածին երեխան այս ժամին դրսում լինի, - ձայն տվեց

Վռամ Մաշուրյանի կինը` սիրունիկ Մարիամը, շողացնելով աչքերն ու ծիծաղելով:

- Իսկապես, որտե՞ղ էիք, Արգամ Պետրովիչ, անհանգստանում էինք արդեն, -խռովածի

ձայնով հարցրեց Վռամը: - Առանց ձեզ ոնց որ դատարկություն, պատառն էլ կուլ չի գնում…

Արգամը ժպտաց: Տեղակալի տրամադրությունն արդեն բավականին բարձր էր և ինչպես

միշտ` գրեթե ամայի էր նրա դիմացի տարածությունը:

- Մորս տեսնելու էի գնացել, Վռամ, - ասաց\Արգամը:

- Տեսա՞ր, բա որ ասում էի, - կտրուկ կնոջը դարձավ Վռամը, - ես քեզ չասացի՞, որ իր ծննդյան

օրը գնացած կլինի մորը տեսնելու: Այդ տեսակ մարդ է, է՜, ցավը տանեմ: Չասացի՞, որ

գնացած կլինի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

32

Նա հաստատ որևէ բան չէր ասել կնոջը, որովհետև տիկին Մարիամը զարմացած արագարագ

բացուխուփ արեց երկար ու սև թարթիչներն ու շփոթված ասաց.

- Բա ընկեր Մանասյանի կենացը չե՞նք խմում:

Ներկաները նորից ոտքի կանգնեցին աղմուկով ու մեկնեցին լի բաժակները, բայց Վռամ

Մաշուրյանը նստեցրեց բոլորին.

- Հանգիստ, -ասաց նա: -Ես, ճիշտ է, Արգամ Պետրովիչի խոնարհ տեղակալն եմ և սիրով

տեղակալն էլ կմնամ միշտ, ամբողջ կյանքում, բայց այստեղ` սեղանի մոտ, թամադա եմ: Եթե

ձեր հիշողությունը ձեզ դեռևս չի դավաճանում, ես, Արգամ Պետրովիչի թույլտվությամբ,

միշտ, միշտ այս տան սեղանի անփոփոխ թամադան եմ եղել: Ճի՞շտ է, Արգամ Պետրովիչ:

- Ճիշտ է, ճիշտ է, Վռամ, - հաստատեց Արգամը:

- Վերջ, մյուսների կարծիքն ինձ չի հետաքրքրում: Եթե ճիշտ է, ուրեմն թույլ տվեք այս

բաժակով շնորհավորել մեր սիրելի, անզուգական ընկերոջ, հրաշալի գիտնական և փայլուն

դիրեկտոր Արգամ Պետրոսի Մանասյանի ծննդյան հիսուներկու տարին:

- Էստեղից մինչև էստեղ սիրտ է, -ձեռքով կոկորդից մինչև գոտկատեղը ցույց տալով` ասաց

նկարիչ Մհեր Սամսոնյանը:

- Դու լռիր, Վելասկես, և լսիր, երբ մեծերն են խոսում, -ձայն բարձրացրեց Վռամ Մաշուրյանը:

Նկարիչն ուզեց պատասխանել, կիտեց հոնքերը, բայց հետո ինչ-որ բան մտածելով

հնազանդվեց ու նստեց:

- Սկսեմ սկզբից, - ասաց Վռամ Մաշուրյանը…

- Օ՜յ, գիտեմ, հիմա պատմելու է, թե ինչպես Արգամ Պետրովիչը գործարան եկավ, - ռուսերեն

ճռվողեց քարտուղարուհի Սուսաննան:

- Այո, Սուսիկ ջան, - ժպտաց Վռամ Մաշուրյանը: - Ես, ինչպես գիտեք, վաղուց տեղակալ էի

գործարանում և չթաքցնեմ` որոշ հույսեր ունեի, որ ինձ են նշանակելու դիրեկտոր: Եվ ահա

լսում եմ, թե նոր մարդ են բերում: Ո՞վ է, հարցրեցի: Թե` գյուղինստիտուտի ամբիոնի վարիչ

Արգամ Մանասյանը: Ասում են ու նայում իմ աչքերին` սպասելով, թե ինչ կպատասխանեմ:

Իսկ ես հանգիստ նայեցի նրանց աչքերին ու ասացի. Ուրիշ ում էլ բերեին, մեծ ղալմաղալ

կգցեի, կբողոքեի, ուր հարկն է, չէի ենթարկվի: Բայց Արգամ Մանասյանը… այդ հրաշալի

դասախոսն ու հանրահռչակ գիտնականը եթե համաձայնվել է գալ մեզ մոտ, ընդունում եմ

ամբողջ սրտով, այ այս գլխիս վրա և նույնիսկ հարկ եմ համարում հարցնել` այդպիսի անձը

մի քիչ շատ չէ՞ մեր խղճուկ գործարանի համար: Հենց այդպես էլ ասացի:

Բոլորը ծափահարեցին: Բաժակը ցած դրեց ու ծափահարեց նաև Վռամ Մաշուրյանը, հետո`

նորից վերցրեց բաժակը.

- Կենացդ, մեծ մարդ, մեծատառով մարդ…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

33

- Վերջ տուր, Վռամ, գիտես որ այդպիսի խոսքեր չեմ սիրում, - ժպտաց Արգամ Մանասյանը: -

Ի՞նչ մեծ, ի՞նչ բան…

- Ուրեմն ես մեղավո՞ր եմ, որ դու մեծ ես, - շատ անկեղծ զարմացավ Վռամ Մաշուրյանը: - Չէ,

դե ասա, է՜, մենք ի՞նչ մեղավոր ենք, որ դու մեծ ես…Ես բոլորից առաջինը խմում եմ քո մեծ

կենացը:

- Խմի, խմի, - չդիմացավ նկարիչը, -ջուրը փոքրինն է:

- Ձեր կենացը, սիրելի մարդ, - փափուկ, տաք ձայնով ասաց տիկին Մարիամը:

- Ինչպես ասում են` մեր գլխից անպակաս լինեք, - ձեռքը երկարեց քարտուղարուհի

Սուսաննան

- Արև օրեր, Արգամ Պետրովիչ, - բացականչեց Մհերը: - Կանաչ ճանապարհ..

- Կենացդ, հարևան, - գլխով արեց Մուքայելը, միանգամից բարձրացնելով երկու բաժակ: -

Մեր կնիկը մի քիչ լավ չէր զգում, չեկավ, երկուսիս տեղն էլ խմում եմ:

- Անուշ լինի, - ասաց Արգամը: - Նորի՞կ, -ձայնեց նա, -բան չասացի՞ր, ախպեր:

- Ասացի, - դատարկ բաժակը գլխից վեր բարձրացրեց Նորայրը:

- Ես չլսեցի:

- Իմ խոսքերը քեզ պե՞տք են Արգամ ջան: Կամ ընդհանրապես քեզ խոսքեր պե՞տք են:

- Չէ, -ասաց Արգամը:

- Իմ Նորիկից անպակաս լինես, եղբայր, - ասաց Սիրանը:

- Ապրես, քույրիկ ջան, - հուզվեց Արգամը:

Վարորդ Աշոտը խոհանոցից վազելով իրեն սենյակ նետեց:

- Սպասեք, սպասեք, բա ե՞ս:- Նա վերցրեց իր բաժակը, հետո նկատեց, որ ձեռքն արյունոտ է,

կանանց սարսափահար ճիչերի տակ լպստեց մատներն ու ծիծաղեց: - Բաստուրմայի արյուն

է, խորոված եմ սարքում: - Ու ասաց.- Ձեր կենացը, Արգամ Պետրովիչ, թե իմ հորից այ էսքան

տարբերություն եմ դնում, ամոթ ինձ: Ու ճիշտը որ ասեմ, ես իմ հորից էնքան բան չեմ տեսել,

ինչքան ձեզանից: Ու աստված չանի, որ հանկարծ, որ հանկարծ… ձեզ տանեն մեզնից: Այ,

ընկեր Մաշուրյանն էլ էստեղ է, երդվում եմ` մի օր էլ չեմ մնա, ձեզանից բացի ես ուրիշ պետի

մոտ չեմ աշխատի, հարյուր տարի էլ մնա..

Հասմիկը, բաժակը ձեռքին, ամուսնու թիկունքում էր կանգնած, թեքվեց, գրկեց Արգամի վիզն

ու շշնջաց.

- Միայն թե ողջ լինես, առողջ լինես:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

34

- Ժառանգներես ո՞ւր են,- գլուխը բարձրացրեց Արգամը:

- Նրանք ե՞րբ են սեղան նստում, Արգամ ջան, - ասաց Հասմիկը:-Սեղանը պատրաստեցին,

ամեն ինչով օգնեցին ու հիմա իրենց սենյակներում են:

- Կանչիր, թող գան, -պահանջեց հայրը:

- Արգամ…

- Կանչիր ասում եմ…

Հասմիկը դուրս եկավ ու քիչ հետո ձեռքերից բռնած ներս բերեց Նաիրուհուն և Նաիրին, որոնք

ճաշասենյակի վառ լույսից կկոցել էին աչքերը:

- Ահա քո ժառանգները:

Արգամը նայեց իր երեխաներին:

-Տո շան որդիներ,-ասաց նա:-Ձեր հայրը այսօր հիսուներկու տարեկան է դարձել: Բա դուք

նրան ասելու բան չունե՞ք:

Նաիրին ճիշտ հոր նման հոնքերի տակից նայեց հորն ու ժպտաց.

- Դե մի բաժակ բան լցրու:

- Ի՞նչ լցնեմ, դու դեռ տասնվեց տարեկան ես, քեզ խմել չի կարելի, զարմացավ հայրը:

-Բա առանց խմելու ո՞նց խոսեմ, այ պապ, - նա արագ մի հայացք նետեց շրջապատին:- Որ

չխմեին, ո՞վ այդքան կխոսեր…Դե որ չես տալիս, ես էլ կպաչեմ մենակ: Ըհը:- Ու թեքվելով

գրկեց հոր գլուխն ու համբուրեց այտը:

- Շնորհավորում եմ, պապ ջան, - շրթունքները հոր մյուս այտին հպեց Նաիրուհին: Եվ

ցանկանում եմ, որ հիսուներկու տարիդ լրանալուց հետո քիչ խոսես մեզ վրա:

Բոլորը ծիծաղեցին:

- Շան որդիներ, ես ձեզ տեսնո՞ւմ եմ, որ խոսեմ, -երջանիկ ծիծաղեց Արգամը:- Դե, լավ, չքվեք:

Նա քնքշորեն հրելով` երեխաներին դուրս ուղարկեց ու ժպիտով նայեց Հասմիկի դեռ

հուզված, լարված դեմքին. կարծես ասելով, թե հանգիստ, ամեն ինչ կարգին է: Քանի որ լավ

գիտեր, հենց որևէ առիթով խոսում էր երեխաների հետ, հատկապես, երբ ինչ-որ չափով տհաճ

էր լինում առիթը, Հասմիկը կանգնում էր դռների մոտ ու լարվում, ամբողջ մարմնով դողում

էր: Հանկարծ ու երեխաներից մեկը որևէ հիմար պատասխան չտա, հանկարծ ընդհարում

չլինի, հանկարծ չզայրանա Արգամը: Մեկ էլ տեսար ճնշումը բարձրացավ: Ու շատ հաճախ,

երբ ամեն ինչ հանգիստ ու խաղաղ էր ավարտվում, հանկարծ միանգամից թուլանում էր ու

սկսում լաց լինել, հեկեկալ`գրեթե հիստերիայի աստիճանի ու ասում էր դողալով`

արցունքների միջից.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

35

-Ի՞նչ անեմ, այնքան եմ ձեզ սիրում, որ վախենում եմ ձեզ համար: Մի կռվեք իրար հետ, հա՞,

շատ եմ խնդրում: Հաշտ եղեք իրար հետ, հա՞…

Այդ պատճառով էլ Արգամ Մանասյանը ժպտալով նայեց, հանգստացրեց կնոջը, ձեռքն առավ

բաժակը ու բարձրացավ տեղից:

- Ուշադրություն, - տեղից ելավ նաև թամադան: - Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն, Արգամ

Պետրովիչն է խոսում:

Նրա զգուշացումն, իհարկե, ավելորդ էր: Առանց այդ էլ խոր լռություն էր տիրում: Այնքան, որ

երբ Սուսաննան կամացուկ չխկոցով ափսեի ծայրին դրեց պատառաքաղը, բոլորը զայրացած

նայեցին կարմրատակած, խեղճացած աղջկան:

- Սիրելի բարեկամներ, - ասաց Արգամ Մանասյանը: - Ավելորդ է ասելը, որ այստեղ ինձ

համար ամենաթանկ մարդիկ են նստած, ամենամոտ մարդիկ: Շնորհակալ եմ ձեզանից ձեր

բարի խոսքերի համար: Շնորհակալ եմ, որ չեք մոռացել այսօրը ու այստեղ եք: Ես շատ եմ

սիրում ձեզ…

Արգամ Մանասյանը չէր կեղծում: Նա իրոք սիրում էր այդ մարդկանց, ամեն մեկին յուրովի և

ամեն մեկին` իր չափով: Նրան թվում էր, որ հիանալի գիտի բոլորին, յուրաքանչյուրի

բնավորությունն ու հակումները, առավելություններն ու նույնիսկ թերությունները: Այո,

նույնիսկ թերությունները, որոնց մասին ավելի շատ լսել էր, քան տեսել ու զգացել: Այդ

թերությունները նրան չէին խանգարում, չէին վերաբերում, չէին դրսևորվում նրա

ներկայությամբ և այդ պատճառով էլ ոչ մի կարևորություն չունեին նրա համար: Մհեր

Սամսոնյանի մասին, օրինակ, ասում էին, թե ցինիկ է, թե ոչ մի սրբություն չունի, թե չնայած

կին-երեխաներ ունի, բայց կապված է Հաղթանակի այգու մոտերքում ապրող մի կնոջ հետ և

նույնիսկ երեխա ունի նրանից: Հավանաբար ճիշտ են ասում: Ինչ վերաբերում է երեխային,

Մհերն ինքն էլ մի անգամ բերանից թռցրեց: Հարբած-հարբած ծիծաղելով հարցրեց, թե եթե

մարդ տարբեր տեղեր երեխաներ ունի, նրան լրացուցիչ բնակարան չի՞ հասնում: Եվ Արգամն

էլ ծիծաղելով պատասխանեց, թե երեխայի համար` չէ բայց երկկնության համար հասնում է,

միայն թե այդ բնակարանի լուսամուտներին երկաթե ճաղեր կան:

Ի վերջո, թող այդպես լինի: Ենթադրենք, թե ճիշտ են ասում: Բայց այդ բոլորը ի՞նչ կապ ունեն

Արգամ Մանասյանի հետ: Նկարիչ Մհեր Սամսոնյանը կարո՞ղ է իրեն ցինիկ պահել

գործարանի դիրեկտոր Արգամ Մանասյանի մոտ: Չէ՜ մի: Ձայն է տալիս թե չէ` դուրս է թռչում:

Ուր ուզում է` տանում է անմիջապես: Էլ չհաշված գողտրիկ տաղավարներն ու փրկարար,

զով արվեստանոցը, որտեղ միշտ խմելու լրացուցիչ ինչ-որ բան կա և ծույլ, նազելի

շարժուձևերով, նիհարիկ ու թախծոտ աղջիկներ:

Ուրեմն մի տեղ չէ` թող հարյուր տեղ երեխաներ ունենա Մհեր Սամսոնյանը: Նրանք հո

Արգամ Մանասյանից չե՞ն հաց ու ջուր ուզում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

36

Կամ հենց տեղակալը` Վռամ Մաշուրյանը: Արգամը դեռ նոր էր աշխատանքի նշանակվել,

երբ նախկին դիրեկտորը` սրտային հիվանդ ու հոգնած մի մարդ, փողոցում բռնեց նրան ու

ասաց.

- Արգամ, ես քո դեմ ոչինչ չունեմ: Իմ ժամանակն անցել էր: Իմ ընկերները վերևներում

թոշակի էին գնացել, ես մնացել էի մենակ: Նորերի, ջահելների հետ էլ սիրտ չունեի նորից

ամեն ինչ սկսելու, դրա համար էլ դիմում տվեցի ու դուրս եկա: Իմ որդու տարիքի տղա ես,

սիրտս ցավում է քեզ համար, դրա համար էլ ուզում եմ մի խորհուրդ տալ: Կլսես` կլսես, չես

լսի` դու գիտես: Բայց դա ես իմ պարտքն եմ համարում: Մեծ գործարան է, հարյուրավոր

աշխատողներ կան, մեծ մասը իր գործին նվիրված, գործարանի հետ աճած, մեծացած

մարդիկ են, ընդհանուր առմամբ` առողջ, հիանալի կոլեկտիվ է: Եթե տեսնեն, որ աշխատող

ես, հոգի կտան քեզ համար ու կանեն նույնիսկ անհնարինը: Այդ ամբողջ գործարանում միայն

մի մարդուց վախեցիր, քո տեղակալից` Վռամ Մաշուրյանից: Նենգ մարդ է, օձի պես սողալ

գիտի, շան լեզու ունի և աղվեսի խորամանկություն:

- Մաշուրյա՞նը,-անկեղծորեն զարմացավ Արգամը, - չե՞ք չափազանցնում:

- Վախեցիր այդ մարդուց, տղաս, - ասաց նախկին դիրեկտորը:-Ինձ նախազգուշացնող չի

եղել, և ես խրվեցի: Հավատացի նրա շողոքորթությանը, քծնանքին, ընդունեցի նրա իբր

որդիական ծառայությունները: Գիտե՞ս ինչեր էր անում ինձ համար… Իմ ընտանիքի ողջ

հոգսը իր ձեռքը վերցրեց. Սննդամթերք էր պետք` ճարում էր անմիջապես, հագուստ էր

պետք, հանում էր թեկուզ գետնի տակից, թոռներիս իր երեխաների հետ առողջարան էր

տանում, պահում: Ինքն ու կինը, որ նույն օձն է, միայն թե շահմար տեսակի հատուկ-հատուկ

ճաշեր էին եփում ու բերում մեզ, հասկանո՞ւմ ես, լվացք էին անում մեզ համար…Մինչև որ ես

նրան իմ տեղակալը դարձրի: Տասնյակ շատ ավելի տաղանդավոր, շատ ավելի արժանի

ինժեներներ կային, բայց ես նրան նշանակեցի իմ տեղակալ, որովհետև ես էլ սիրում էի նրան

որդուս պես, գնահատում էի նրա անձնվեր վերաբերմունքը և…և որ ամենակարևորն է` ինձ

պարտավոր էի համարում:

- Եվ ի՞նչ…

- Եվ այն, տղաս, որ դիրեկտորի տեղակալ դառնալուց հետո նրա վերաբերմունքն իմ

նկատմամբ շատ ավելի լավացավ, մինչև այն օրը, երբ նրան հայտնի դարձավ, որ ես դուրս եմ

գալիս աշխատանքից, և իմ փոխարեն ոչ թե իրեն են նշանակում, այլ քեզ են բերում:

Պատկերացնո՞ւմ ես , կյանքում առաջին անգամ նա հանկարծ ինձ հետ “դու”-ով խոսեց:

- Դու որ ուզեիր, -ասաց,-չէի՞ր կարող քո տեղն ինձ նշանակել: Խելքդ չկտրե՞ց:

Սիրտս վատացավ, ձեռքով նշան արեցի, որ հեռանա: Նա ինձ չհարցրեց անգամ, թե ի՞նչ է

պատահել, ինչո՞ւ եմ հանկարծ որոշել դուրս գալ աշխատանքից: Չէ: Ես նրան չէի

հետաքրքրում: Ես նրան այլևս պետք չէի: Վերջ: Բայց ախր ես սիրում էի նրան ու դրա համար

էլ որոշեցի հաշվի չառնել նրա բռնկում է, զանգել ու մանրամասն բացատրվել նրա հետ:

Վերցրեցի ուղիղ կապի հեռախոսի լսափողը, բայց նա չպատասխանեց: Զանգահարեցի մյուս

հեռախոսով` տեղում էր:

- Վռամ, - ասացի, - խնդրում եմ ինձ մոտ գաս:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

37

- Գամ ի՞նչ անեմ, է, - գոռաց նա ու ցած դրեց լսափողը:

- Չի կարող պատահել, - ապշեց Արգամ Մանասյանը

- Պատահեց, -քմծիծաղ տվեց նախկին դիրեկտորը: -Իսկ երեկ տեսավ ու չբարևեց: Գոնե

չձևացրեց, թե չի տեսնում, գիտե՞ս, ուղիղ աչքերիս մեջ նայելով անցավ իմ կողքով ու չբարևեց:

Դու… դու որևէ բան հասկանո՞ւմ ես:

- Աներևակայելի է, -անկեղծորեն ասաց Արգամը:

- Դե ուրեմն` վերջին անգամ եմ ասում, - հանկարծ կնճռոտվեց, կռացավ, ձեռքը սրտին

տարավ ու սեղմեց նախկին դիրեկտորը:- Մեղք ես, վախեցիր նրանից:

Իսկ մի շաբաթ հետո մահացավ: Քնել էր ու չէր արթնացել:

Եվ Արգամ Մանասյանը իսկապես զգուշանալով գործի անցավ: Վճռեց սկզբում մի լավ

ուսումնասիրել տեղակալին և ոչ մի գնով մոտիկ չթողնել: Բայց Վռամ Մաշուրյանը այնպիսի

ջերմությամբ ու խանդավառությամբ դիմավորեց նրան, այնպիսի վառ հիացմունքով ընդունեց

արտադրության կատարելագործմանն ուղղված` նոր դիրեկտորի առաջարկները և այնպիսի

փութով ու եռանդով սկսեց իրականացնել դրանք, որ Արգամ Մանասյանը շվարեց:

Երբ մարդը նվիրված ու լավ աշխատող է, ի՞նչ կարող ես անել: Ի՞նչ կարող ես անել:

Իսկ Վռամ Մաշուրյանը ոչ միայն լավ, այլ տաղանդավոր աշխատող էր: Այդ մարդը կարծես

թե կյանքում որևէ ուրիշ հոգս չուներ, բացի արտադրությունից: Առավոտից մինչև ուշ երեկո

գործարանում էր, մանրամասն գիտեր, թե որ արտադրամասում ինչ է կատարվում, նույնիսկ

կռահում էր, թե որտեղից կարող է վտանգը գալ, ո՞ր հումքի մատակարարումը կարող է

պակասել հանկարծ և նախապես զգուշանում, ապահովում էր: Ըստ որում այդ ամենն անում

էր առանց որևէ փառասիրության, առանց ցուցադրելու իրեն: Ընդհակառակը, բոլորին

հասկացնում էր, թե ինչ անում է, անում է միայն ու միայն դիրեկտորի կարգադրությամբ: Ոչ

թե Արգամին նշանակողները, այլ Վռամ Մաշուրյանը նրան դիրեկտոր դարձրեց` ինչպես

բեմի վրա մյուս գործող անձինք են թագավորի դերակատարին հասարակության աչքում

թագավոր դարձնում` խոնարհվելով նրա առաջ, ձեռքները կրծքին սեղմելով, ընդգծելով նրա

հզորությունը, խելքը, իմաստությունը: Վռամ Մաշուրյանը իր վրա էր վերցնում բոլոր

ձանձրալի, տհաճ պարտականությունները: Ինքն էր ընդունում, ասենք, հրշեջ

անվտանգության վարչության պետին, համբերությամբ լսում նրա դիտողությունները և

վերջում սովորական սիգարեթների մի մեծ տուփ դնելով թևի տակ նրան ճանապարհ գցում:

Ինքն էր ընդունում սանիտարական բժշկին, “Սոյուզպեչատի” աշխատակցին, պետական

ապահովագրության գործակալին, էլեկտրացանցի ներկայացուցչին և հազար տեսակ մանր ու

մեծ այլ գործակալների ու տեսուչների` բոլորին համոզելով, որ նրանց հետաքրքրող հարցերը

ինքը կլուծի և որ դրանց համար ամենևին էլ հարկ չկա անհանգստացնելու դիրեկտորին, որը

խոշոր գիտական և առավելապես գլոբալ խնդիրներով է զբաղված:

Իսկ հավաքների ու ժողովների ժամանակ` ընդհակառակը: Երբեք ելույթ չէր ունենում,

նվիրված, հիացած հայացքով նայում էր գործարանի դիրեկտորին և խնդրում, որ նա խոսի: Ու

քանի որ Արգամ Մանասյանը խոսել գիտեր, գյուղատնտեսական ինստիտուտի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

38

տեխնիկական կուլտուրաների ամբիոնից դա մնաց, այնքան խելոք ու տպավորիչ էր խոսում,

որ աշխատողները լիովին համոզվում էին, թե բոլոր աշխատանքների ու վերափոխումների

հեղինակը իրենց ղեկավարն է, և իրենք էլ էին նրան նայում հիացած ու նվիրվածությամբ:

Ահա թե ինչպիսին էր իրականում նրա տեղակալը:

Իսկ մի դեպք հատկապես չէր մոռանում Արգամ Մանասյանը:

Շրջկոմի բյուրոյում քննարկվում էր ծխախոտի գործարանի հարցը, ավելի ստույգ`

հոսունության խնդիրը: Հրահանգիչը, որ նախապատրաստել էր այդ հարցը, թաքուն ոխ ուներ

պահած Արգամ Մանասյանի դեմ և պրոբլեմի մեջ խորանալու փոխարեն, առանց

մանրակրկիտ ուսումնասիրելու, միայն թվեր էր վերցրել և ներկայացրել բյուրոյին:

Հրահանգիչի ոխը պատճառ ուներ: Մի քանի անգամ զանգահարել էր գործարանի

դիրեկտորին և առաջին քարտուղարի անունից “Ախթամար” սիգարեթներ պահանջել: Արգամ

Մանասյանը ընդառաջել էր երկու թե երեք անգամ, իսկ հետո հրաժարվել կտրականապես,

առաջին հերթին մտածելով, թե հրահանգիչը հաստատ իր համար է ուզում: Նախ` առաջին

քարտուղարը ծխող չէ, ապա եթե պետք լիներ, գոնե մի անգամ անձամբ չէ՞ր ասի: Իսկ

որովհետև հրահանգիչը շարունակում էր համառել, զանգում էր անընդհատ և գրեթե

սպառնալով խոսում, Արգամ Մանասյանը չդիմացավ.

- Երիտասարդ, -ասաց նա հրահանգչին, - եթե կարծում եք, որ գործարանը միայն շրջկոմի

համար է աշխատում, սխալվում եք:

Եվ ծխախոտի գործարանում բանվորական կադրերի հոսունության հարցը մտավ շրջկոմի

բյուրո:

Սկզբում ելույթ ունեցավ հրահանգիչը` հրապարակելով իր վերցրած թվերը, և խիստ

քննադատության ենթարկեց գործարանի դիրեկտորին, ասելով, թե նա անտարբեր է

բանվորների կարիքների նկատմամբ, չի ընդունում նրանց, չի զրուցում հետները, չի կանխում

արտադրամասի պետերի կամայականությունները, դրա համար էլ բանվորը վիրավորվում ու

հեռանում են գործարանից:

Այնուհետև ելույթ ունեցավ շրջանի դատախազը ու թեև ոչ կոնկրետ փաստերով, բայց

ընդհանուր սկզբունքներով և օրենքի չափանիշներով միացավ քննադատությանը: Վերջում

նա ընդգծեց, որ երկրի, պետության հենարանն ու հիմքը բանվոր դասակարգն է և

բանվորների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր ելույթ փաստորեն ելույթ է պետության դեմ:

Հետո ուրիշները խոսեցին` երկրորդ քարտուղարը, ժողովրդական վերահսկողության

կոմիտեի նախագահը, չգիտես ինչու, նաև ժողկրթբաժնի վարիչը: Եվ բոլորն էլ հրահանգչի

ներկայացրած նույն թվերը վկայակոչելով, խստորեն դատապարտեցին գործարանի

ղեկավարությանը:

Այդ ելույթների ընթացքում Վռամ Մաշուրյանն արագ-արագ ինչ-որ բան էր գրում թղթի մի

փոքրիկ կտորի վրա, և Արգամ Մանասյանին այնքան ելույթները չէին հետաքրքրում, որքան

այն, թե ինչ է գրում իր տեղակալը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

39

Վռամ Մաշուրյանը վերջացրեց գրելը, ծալեց թուղթը և շատ զգուշությամբ սահեցրեց կողքին

նստած դիրեկտորի ձեռքի տակ: Արգամ Մանասյանը նույն զգուշությամբ կարդաց երկտողը,

ձեռքը ցած իջեցրեց և երախտագիտությամբ սեղմեց տեղակալի ծունկը:

Ձայնը տվեցին գործարանի դիրեկտորին:

Ի տարբերություն մյուս ելույթ ունեցողների, Արգամ Մանասյանը խոսեց շատ կարճ,

հանգիստ ու արժանապատվությամբ:

- Գործարանում մի քանի անգամ քննվել է այս հարցը: Կուսկոմիտեի քարտուղարն ու

գործարհկոմի նախագահը կարող են հաստատել այդ: - Նա նայեց հիշյալ աշխատողներին, և

նրանք հազիվ նկատելի գլխով արեցին: - Մեր բանվորական կադրերը հիմնականում կանայք

են և նրանցից ոմանք հեռանում են աշխատանքից ոչ թե անտարբերության կամ ինչ-որ մեկի

կամայականության պատճառով, այլ որովհետև գործարանը նրանց երեխաների համար չի

կարողացել մանկամսուրներ և մանկապարտեզներ ապահովել: Հեռացողների դիմումներում

հենց այդպես էլ նշված է, և շրջկոմի հարգելի հրահանգիչը միշտ էլ հնարավորություն ունի

կարդալու դրանք: Միանգամից ասեմ, որ շատ-շուտով, հենց այս եռամսյակում ավարտում

ենք նոր մանկամսուրի և նոր մանկապարտեզի շինարարությունը` երեք հարյուր երեխայի

համար: Եվ այդ հարցը կարելի է համարել` փակված:

- Դիմումները կարդալը մեր գործը չէ, - առաջին քարտուղարին նայելով, տեղից վեր թռավ

հրահանգիչը: - Մեզ փաստերն են հետաքրքրում: Եվ կարիք չկա դեմագոգիա անելու` դեռևս

օդում կառուցվելիք մանկապարտեզի հաշվին:

- Եթե ձեզ իսկապես հետաքրքրեին փաստերը, -հանգիստ ասաց դիրեկտորը` տեղակալի

տված թուղթը պահելով իր դիմաց: -Ապա ձեր ցուցակից պարտավոր էիք տասնհինգ հոգու

հանել:

- Ինչո՞ւ, ինչի՞ համար, - տեղից վեր թռավ հրահանգիչը:

- Որովհետև, - ասաց դիրեկտորը, - այդ տասնհինգ հոգին ոչ թե ազատվել են աշխատանքից,

այլ մենք գործարանի հաշվին նրանց ուղարկել ենք սովորելու երկրի զանազան բուհերում,

պայմանով, որ վերադառնալուց հետո աշխատեն մեզ մոտ որպես ինժեներներ: Կուզե՞ք ես

կարդամ ազգանունները, իսկ դուք համեմատեք ձեր ցուցակի հետ:

Շրջկոմի առաջին քարտուղարը արհամարհանքով լի մի հայացք նետեց հրահանգչին, որը

գունատվեց միանգամից ու կծկվեց աթոռի վրա: Այդ հայացքը չվրիպեց Արգամ Մանասյանից

ու նա ակնթարթորեն մտածեց, որ կամ իրոք առաջին քարտուղարն է հրահանգիչի միջոցով

երկու օրը մեկ սիգարեթներ պահանջում, կամ էլ նրան թյուրիմացության մեջ են գցել:

Առաջին քարտուղարը ասաց.

- Ձեր տոնը ինձ դուր չեկավ, ընկեր Մանասյան: Ինչպես երևում է` սովոր չեք

քննադատության: Մենք ձեզ կսովորեցնենք: Դուք ձեզ պահել չգիտեք բյուրոյում: Բյուրոն

սրամտության տեղ չէ: Ձեզ ո՞վ է թույլ տվել նման արհամարհանքով խոսել շրջկոմի հետ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

40

-Ես շրջկոմի հետ չէի խոսում, - ասաց Արգամը: - Ես խոսում էի ընդամենը շրջկոմի մի

աշխատողի հետ:

-Ընդամե՜նը, - ձգեց առաջին քարտուղարը: - Ընդամենը հետո կտեսնենք:-Նա շրջվեց դեպի

արդյունաբերության բաժնի վարիչը: - Դիտողություն եմ անում, -ասաց,- հարցը լավ չի

նախապատրաստված: Հանձնաժողով կազմեք ծխախոտի գործարանի աշխատանքները

բոլոր գծերով ստուգելու համար: Կլսենք ուղիղ մեկ ամիս հետո, առաջին իսկ բյուրոյում:- Ու

դարձավ ժողովրդական վերահսկողության կոմիտեի հախագահին: -Լսեցի՞ր: Դու է՞լ լսեցիր, -

դարձավ նա դատախազին:

- Լսեցի,-տեղից վեր թռավ դատախազը:

- Ուրեմն` վերջացնենք: Տեսնենք, թե այն ժամանակ ընդամենն ինչ կասի գործարանի

դիրեկտորը:

Բյուրոյի անդամները խառնվելով դռան մոտ, ընդունարան դուրս եկան ու սկսեցին շտապով

հագնել վերարկուները:

Եվ Արգամ Մանասյանը հանկարծ զգաց, որ կողքին ոչ ոք չկա: Մարդիկ չէին էլ ուզում նրա

կողմը նայել, նրանց համար Արգամ Մանասյանի հարցը լուծված էր արդեն: Դիրեկտորը

աչքերով փնտրեց կուսկոմիտեի քարտուղարին և գործարհկոմի նախագահին, բայց նրանք

արդեն հագել էին իրենց վերարկուները և արագ-արագ հեռանում էին միջանցքով:

Բա Վռամ՞ն ինչ եղավ, փշաքաղվեց, զարմացավ Արգամ Մանասյանն ու շրջվեց:

Վռամ Մաշուրյանը արդեն հագնված կանգնած էր նրա թիկունքում և ժպտում էր: Իսկ հետո

ցուցադրաբար, ընդգծելով մոտեցավ կախիչին, շրջկոմի հրահանգիչների ու բաժնի

վարիչների, դատախազի և ժողկրթբաժնի վարիչի աչքերի առաջ, իջեցրեց դիրեկտորի

վերարկուն ու երկու ձեռքով պարզած` մոտեցավ նրան:

- Հագեք, Արգամ Պետրովիչ, - ասաց բարձրաձայն, աշխույժով:

- Ի՞նչ ես անում, Վռամ, ես կհագնեմ, - անկեղծորեն շփոթվեց Արգամ Մանասյանը:

- Խնդրում եմ, -առանց ձայնն իջեցնելու, հպարտորեն ներկաներին նայելով, ասաց Վռամ

Մաշուրյանը: - Ես ուզում եմ պահել ձեր վերարկուն…

Ինչպե՞ս չհարգես նման մարդկանց:

Իսկ շրջկոմն այդպես էլ ոչ հանձնաժողով կազմեց, ոչ էլ բյուրոյում քննության առավ

ծխախոտի գործարանի հարցը: Գյուղատնտեսական ինստիտուտի նախկին ռեկտորը, որը

կենտկոմի բաժնի վարիչ էր դարձել և Արգամ Մանասյանի համար ապահովել ծխախոտի

գործարանի դիրեկտորի պաշտոնը, զանգ էր տվել շրջկոմի առաջին քարտուղարին և շատ

պարզ հասկացրել, որ Մանասյանին հանգիստ թողնի:

Այդքան բան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

41

Այդ դեպքից հետո Արգամ Մանասյանի հեղինակությունն ավելի բարձրացավ: Կուսկոմիտեի

քարտուղար Անմեղիկյանն ու գործարհկոմի նախագահ Վիրաբյանը մեղավոր,մոլորյալ

զավակների պես գլխկոր հերթով դիրեկտորի առանձնասենյակը մտան և խնդրեցին,

աղաչեցին թույլ տալ մնալու իրենց պաշտոններում, հայտարարելով, որ դա մեծ դաս էր իրենց

համար և խոստանալով վերափոխվել: Եվ Արգամ Մանասյանը ներեց նրանց: Նա

ընդհանրապես սիրում էր ներել մարդկանց մեղքերը, միշտ հուսալով, որ մի օր էլ իր մեղքերն

կներվեն: Բայց ներելուց առաջ, իհարկե, իր հավատարիմ տեղակալի կարծիքը հարցրեց:

-Եթե այդպես եք գտնում` թող մնան, -ասաց Վռամ Մաշուրյանը: - Նրանց քիթն այնպես

ջարդվեց, որ էլ երբեք ուշքի չեն գա: Ամբողջ գործարանում ու շրջանում բյուրոյում ձեր

ունեցած փայլուն ելույթի մասին են խոսում:

Արգամ Մանասյանը լավ գիտեր, թե ով է բյուրոյի պատահարի մասին գործարանում, և ոչ

միայն գործարանում, լուրեր տարածողը: Եվ ժպտաց:

Իհարկե, նա երբեմն, իսկ հետագայում արդեն բավականին ուշ-ուշ հանկարծ հիշում էր

գործարանի նախկին դիրեկտորին` շփոթահար ու խեղճ կանգնած մայթին ու ձեռքով սիրտը

սեղմած և մտաբերում էր նրա նախազգուշացումը.

-Վախեցիր Մաշուրյանից, տղաս:

Հետո մտածում էր, կշռադատում ու տեսնում, որ ախր վախենալու ոչ մի հիմք չունի: Այդպիսի

տեղակալը երազ է յուրաքանչյուր դիրեկտորի համար: Նրանից ինչո՞ւ վախենաս: Եվ կամաակամա

նախկին դիրեկտորին էր մեղավոր համարում: Համեմատում էր իր հետ ու որովհետև

այդ համեմատությունից միայն ինքն էր շահում, գալիս էր այն եզրակացության, որ նա

պարզապես այն հեղինակությունը չի եղել, ինչ ինքը: Այն փայլն ու խելքը չի ունեցել, ինչ ինքը:

Եվ իսկապես, ի՞նչ համեմատություն, ինքը ջահել է, նա` ծեր էր, ինքը գիտնական է,

գիտությունների թեկնածու, քիչ էր մնում պրոֆեսոր դառնար, ամբիոն էր ղեկավարում

ինստիտուտում, իսկ նա կապույտ սատինե պիջակը հագին ամբողջ կյանքում զանազան

շրջանների ծխախոտի ֆերմենտացիոն գործարանների դիրեկտոր է եղել միայն: Եվ

վերջապես. Եկեք անկեղծ լինենք մինչև վերջ. Նա մենակ էր մնացել, իսկ ինքն իր գլխին

հովանավոր ունի` հանձինս գյուղատնտեսության գծով կենտկոմի բաժնի վարիչի: Եվ ինչ

ուզում եք ասեք, հասկանալի է, որ Վռամ Մաշուրյանի նման տաղանդավոր մարդը, կուրորեն

ծառայելով դիրեկտորին, բնականաբար երբևէ պետք է հասկանար, որ այնուամենայնիվ իր

դիմաց այն անձը, այն հեղինակությունը չէ, ինչ թվացել է սկզբում: Ու սկսել է ետ կանգնել: Իսկ

դա արդեն դուր չի եկել ծեր դիրեկտորին, որն այլ վերաբերմունքի էր սովորել: Եվ հենց

այդտեղից էլ սկսվել է: Ինչպես թե… ստրուկների ապստամբությո՞ւնն է: Եվ նախկին

զինակիցը, համախոհը, ջանասեր սպասավորը և վերջապես զավակը դարձել է ծերունու

ոխերիմ թշնամին:

- Վախեցիր Մաշուրյանից, տղաս…

Ինչո՞ւ: Հանկարծ Արգամ Մանասյանից և՞ս ետ կկանգնի: Այ թե վախեցրիր, հա: Թող ետ

կանգնի, եթե կարող է: Թող փորձի: Տեղակալի աթոռի վրա քչերը աչք չունեն: Բայց մի՞թե դա

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

42

լինելու բան է: Մաշուրյանը… Ինչի մասին էլ խոսի, նախ դիրեկտորի աչքերին է նայում:

Նույնիսկ իրենց տանը: Այո, այո, նույնիսկ իրենց տանը:

Այս տարիների ընթացքում միայն մի անգամ, ընդամենը մի անգամ սխալ թույլ տվեց Վռամ

Մաշուրյանը: Դա այնքան անսպասելի ու արտառոց էր, որ Արգամ Մանասյանը ապշեց: Հետո

աշխատեց որևէ արդարացում գտնել տեղակալի համար, գուցե իրո՞ք հարբած էր: Բայց

նստվածքը մնաց և խարույկի թրջված փայտածուխի նման դեռ մխում էր: Եվ հենց դա էր

պատճառը, որ այսօր մինիստրի հարցին, թե ինչ կարծիք ունի Վռամ Մաշուրյանի մասին,

Արգամ Մանասյանը չափազանց զգուշորեն միայն մի խոսք ասաց.

-Լավ կատարող է:

Դեպքը տեղի ունեցավ բոլորովին վերջերս: Քանի որ Եվրոպայի շուրջը ճամփորդելու

ընթացքում բավականին մտերմացել էին, Արգամ Մանասյանը որոշեց հյուր կանչել

մինիստրին և նրա կնոջը: Այսինքն, ավելի ճիշտ, երբ նավի վրա ամեն օր նույն անծանոթ ու

անհամ կերակուրներն էին ուտում, Սամսոն Իվանիչը մի անգամ երազկոտ, կարոտով ասաց.

- Արա դե սաղ սուտ ա, էլի: Մի հատ լավ խոզի խորոված լիներ` պոմիդորով ու

բադրիջանով…

Եվ Արգամը խոստացավ, որ հենց տուն հասնեն, խորովածը կլինի:

Սամսոն Իվանիչը մենակ եկավ:

Քանի որ մինիստրին էր հրավերել, Արգամ Մանասյանը սկզբում վճռել էր, որ ուրիշ ոչ ոք

չպետք է լինի: Բայց հենց նույն օրը, աշխատանքի ընդմիջմանը լեզվից թռցրեց, թե մինիստրը

իրենց տուն է գալու: Այդպիսի դեպք չէր եղել: Վռամ Մաշուրյանը աղերսագին նայեց նրան:

- Որ ես էլ գամ` ի՞նչ կլինի, -ասաց: Խորովածը ես կանեմ, ձեզ չեմ խանգարի, Արգամ

Պետրովիչ: Շատ եմ խնդրում:

Եվ Արգամ Մանասյանը ստիպված ժպտաց.

- Դե լավ, Մարիամին էլ վերցրու` եկեք: Սամսոն Իվանիչը կնոջ հետ է լինելու:

Խնջույքի առաջին մասը հիանալի գնաց, ուտում ու խոսում էին անբռնազբոս, ավելի ճիշտ`

խոսում էր Սամսոն Իվանիչը, իսկ մյուսները լսում էին: Սամսոն Իվանիչը զանազան

ծիծաղաշարժ դեպքեր էր պատմում Եվրոպայի շուրջ կատարած ճամփորդությունից: Եվ վատ

չէր պատմում: Մանավանդ որ խոսում էր բոլորովին ոչ այն լեզվով, ինչ մինիստրությունում էր

խոսում,այլ տնավարի, հին երևանցու նման. Խոսքը “արա”-յով և “տո”-յերով համեմելով: Ըստ

որում` ամեն ինչ խառնում էր իրար, հիացած պատմում էր, օրինակ, գիշերային Փարիզի

միջով հոսող Թեմզայի գեղեցկության մասին, նկարագրում իսպանական ամֆիթատրոնը և

հայտարարում, թե մեծ տպավորություն ստացավ հատկապես Լոնդոնի Հայդ պարկում

գտնվող Կարլ Մարքսի հուշարձանից:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

43

-Լավ, էլի, Սամսոն Իվանիչ, ամեն ինչ խառնեցիր իրար, -ծիծաղեց Արգամը:-Նախ`Փարիզի

միջով Սենան է հոսում, երկրորդը` ամֆիթատրոնը Հունաստանում էր, և երրորդը` Կարլ

Մարքսի գերեզմանը ոչ թե Հայդ պարկում էր Հայգեթ պարկում:

Բոլորը ծիծաղեցին: Ծիծաղեց նաև Սամսոն Իվանիչը: Եվ հանկարծ Վռամ Մաշուրյանը, որ

մինչ այդ միայն ունկնդրի դերում էր, տաքացած միջամտեց.

- Բոլորովին: Սամսոն Իվանիչը, ինչպես միշտ, չի սխալվում: Կարլ Մարքսի գերեզմանը Հայդ

պարկում է: Հարյուր տեղ կարդացել եմ:

- Կամ սխալ ես կարդացել, Վռամ, կամ էլ սխալ են գրել, - բարկացավ Արգամը:

-Չէ, - հանկարծ անսպասելիորեն ձայնը բարձրացրեց Վռամ Մաշուրյանը,- Իսկ ես ասում եմ,

որ Սամսոն Իվանիչը ճիշտ է ասում:

Արգամը զայրացած անցավ կողքի սենյակը, վերադարձավ Հայկական հանրագիտարանի

հատորով, բացեց էջն ու պահեց իր տեղակալի աչքերի առաջ:

- Կարդա:

- Պահ, - գրեթե առանց կարդալու, ասաց Վռամ Մաշուրյանը, - մեր հանրագիտարանը չի՞: Ինչ

ուզեն` կգրեն: Ես միայն մի բան գիտեմ, որ մեր մինիստրը երբեք չի սխալվում: Ամբողջ

հանրապետությունն է խոսում այդ մասին:

- Արա, դե լավ, դու էլ, - ձեռքով բարեկամաբար նրա ուսին խփեց մինիստրը, - խոսումհանգստանում

ենք, էլի, հո քննություն չե՞նք տալիս:

Ըստ որում Արգամ Մանասյանին այնքան տեղակալի այդ լկտի շողոքորթությունը

չզայրացրեց, որքան այն, թե նա ու նրա կինը ընդհանրապես ինչ խանդավառությամբ էին

արձագանքում մինիստրի հաճախ ոչ բոլորովին էլ սրամիտ խոսքերին, ինչպես էին ծափ

զարկում` իբր զարմանքից, հիացական, նվիրված աչքերով նայում Սամսոն Իվանիչին:

Առանձնապես Մարիամը: Արգամ Մանասյանը համոզված էր, որ Մաշուրյան ամուսինները

այդպիսի հայացքով միայն իրեն են նայում` որտեղ պատահի, ինչպիսի հասարակություն էլ

լինի: Քանի-քանի անգամ նրանց ընդհանուր սեղանի շուրջը նշանավոր մարդիկ են եղել,

ժողովրդական դերասաններ ու անվանի բանաստեղծներ, նկարիչներ ու երաժիշտներ: Բայց,

միևնույն է, նրանց վրա ոչ մի ուշադրություն չդարձնելով, Վռամն ու Մարիամը աղերսագին

Արգամ Մանասյանին էին դիմում.

-Արգամ Պետրովիչ, դուք խոսեք, էլի, ձեզանից համով ոչ ոք չի պատմում:

- Ուշադրություն, Արգամ Պետրովիչն է խոսում: Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն:

Իսկ հիմա ի՞նչ է պատահել: Վռամը բացահայտ կեղծավորում է մինիստրին, իսկ Մարիամը

ուղղակի նրանից չի հեռացնում լայն բացած չքնաղ աչքերը, ժպտում է նազելի ու իր մեջ

կոտրատվում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

44

- Սամսոն Իվանիչ, մի բան էլ հիշեք, էլի…Այնքան հետաքրքիր եք պատմում…

Իսկ Արգամ Մանասյանը չկա, գոյություն չունի: Արգամ Մանասյանի պատմածն այլևս

հետաքրքիր չէ:

Մի ուրիշ դեպքում… Այսինքն ինչպե՞ս կարող էր նման որևէ այլ դեպք լինել, Արգամ

Մանասյանը գիտեր,թե ինչ կասեր չափն անցկացրած իր տեղակալին, բայց հիմա անզոր էր,

մինիստրը հյուր էր նրա տանը, և նա ստիպված էր լռել… մինչև առավոտ:

Իսկ առավոտյան, երբ Վռամ Մաշուրյան սովորականի պես նրա առանձնասենյակը մտավ,

գործարանի դիրեկտորը երկար, ուշադիր նայեց նրան ու հարցրեց.

- Վռամ, երեկ այդ ի՞նչ դերասանություն էիր անում: Իսկապե՞ս չգիտեիր Հայդ և Հայգեթ

պարկերի տարբերությունը, թե՞…

- Գիտեի, Արգամ Պետրովիչ, - ասաց տեղակալը: - Բայց աշխատեցի մի քիչ հիմարի տեղ դնել

ինձ, խառնել ամեն ինչ, կատակի վերածել, որովհետև մինիստրը ձեզ երբեք չէր ների, որ

ուղղում եք նրա սխալները ձեր ենթակաների ներկայությամբ: Նրանք այդպիսի բաները չեն

մոռանում:

Գործարանի դիրեկտորը մտքերի մեջ ընկավ:

- Իմ բարեկամներ, -շարունակեց Արգամ Մանասյանը: - Ահա իմ կողքին նստած է իմ աջ

ձեռքը` Վռամ Մաշուրյանը: Անձնվիրության, աշխատասիրության և հավատարմության

օրինակը: Եվ ինչպես միշտ, այնպես էլ այսօր, երբ նա իմ կողքին է, ես հանգիստ եմ…

- Տա աստված, որ միշտ ձեր կողքին լինեմ, Արգամ Պետրովիչ,-հուզվեց Վռամը:

- Եթե աստված չուզենա նույնիսկ, նրա առաքյալները կտան,- կատակեց գործարանի

դիրեկտորը:- Ինչպես հայրս էր նման դեպքերում ասում` դու լուծ քաշող մարդ ես, սիրելի

Վռամ և մինչև հիմա ինձ հետ հավասար քաշում ես ծխախոտի գործարանի լուծը:

- Չե մի, ձեզ հետ հավասար, ուսս տեղնուտեղը դուրս կընկներ, - ծիծաղեց տեղակալը:

- Բայց այն էլ ասեմ, որ դու դու չէիր լինի, եթե կյանքում քո կողքին չգտնվեր մեր սիրելի

Մարիամը:

Մարիամն ամոթխածորեն կախեց գլուխը:

- Անվանի բժշկուհի, հիանալի կին, աննման տանտիրուհի… ցավալին միայն այն է, որ ինչպես

Պարոնյանն էր ասում. “Որպես կանոն այս տեսակ աղվոր կանայք բարբարոսների ձեռքը

կիյնան”:

Բոլորը քրքջացին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

45

- Թեև, եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, աննման տանտիրուհու հարցում երևի մի քիչ

չափազանցրի` չեմ էլ հիշում, թե երբ ենք վերջին անգամ նրա պատրաստած սալաթները

փորձել:

Տիկին Մարիամը բարձրացրեց աչքերը.

- Արգամ Պետրովիչ, դուք և տիկին Հասմիկը միշտ, միշտ մեր ընտանիքի ամենաթանկագին

հյուրն եք…

Արգամ Մանասյանը այս հարցում ևս արդարացի էր: Մարիամն իր պոլիսեցի ծնողներից

համադամ կերակուրներ պատրաստելու մի զարմանալի շնորհք էր ժառանգել: Նույն ,

սովորական մթերքներից այնպիսի ճաշեր ու սալաթներ էր պատրաստում, որոնց հոտը

կարելի էր առնել դեռևս տուն ներս չմտած: Հայտնի է, որ չափազանց դժվար է սեփական տուն

պահելը, բայց Մաշուրյանների երկհարկանի տունը մտնողը այդ չէր ասի: Ամեն ինչ մաքուր

էր, ճաշակով և գեղեցիկ: Փոքրիկ բակը մի հրաշալի ծաղկանոց էր` Սաադիի երգած

վարդերով լեցուն, իսկ նարդու տաղավարի վրա կախված էին խաղողի ոսկեգույն

ողկույզները:

Տունն էլ կարծես թե ծաղկանոցի շարունակությունն էր, որովհետև ծաղիկները ձգվումբարձրանում

էին շենքի պատերով և սանդուղքի բազրիքին դրված ծաղկամաններով, մտնում

տուն և տարածվում նաև պատուհանների վրա, կախվում առաստաղից իջնող

ծաղկամանների միջից:

Արգամ Մանասյանը լավ էր զգում իրեն Մաշուրյանների տանը: Ամեն ինչի հետ միասին նաև

այն պատճառով, որ այդ տանը միշտ ուշադրության կենտրոնում էր

Հենց որ սեղանին որևէ ախորժալի բան էր հայտնվում, Վռամն անմիջապես երկարում էր

ձեռքը, վերցնում ամենալավ պատառները, դնում Արգամի ու իր ափսեների մեջ ու ծիծաղում.

-Իսկ մնացածը ալամ-աշխարհին:

Նույնը նաև խմիչքի հարցում: Երկարում էր ձեռքը, վերցնում “Նաիրի” կոնյակի շիշը, դնում իր

և Արգամի առաջ ու ծիծաղում.

- Էս` մեզ, իսկ մնացածը թող խմի ալամ-աշխարհը:

Արգամ Մանասյանը սկզբում մի քանի անգամ դիտողություն արեց:

- Լավ կտորներով կանանց հյուրասիրի, Վռամ, անհարմար է:

-Կանայք դիմացկուն են, Արգամ Պետրովիչ, - ձեռքերը շփում էր Վռամը:- Ինչքան ընկերներ

ունեմ` հայրերը չկան, բայց մայրերը հանգիստ ապրում են:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

46

Այսինքն Վռամից ետ չէր մնում նաև Մարիամը: Տանը հարյուր մարդ էլ լիներ, ամենագեղեցիկ

ափսեն, ամենագեղեցիկ թասը, ամենագեղեցիկ բաժակը Արգամ Մանասյանի առջև էր դնում:

Նման դեպքերում Վռամ Մաշուրյանը մի թեթև խանդ էր խաղում.

- Բա ի՞նձ, այ կնիկ: - Հետո բարձրացնում էր ձեռքերը, - լավ, լավ բան չեմ ասում: Ճիշտ ես

անում, Մարիամ ջան: Ճիշտ ես անում: Թե Արգամ Պետրովիչի փոխարեն ուրիշ մարդ լիներ…

Մարիամը ժպտալով գրկում էր ամուսնու ուսերը.

- Սիրելիս, դու շատ լավ գիտես, որ Արգամ Պետրովիչի փոխարեն ոչ ոք չի կարող լինել:

Աշխարհում երևի անպակաս են զգուշացնողները: Արգամ Մանասյանին Մարիամի համար էլ

էին հարկ համարել զգուշացնել: Ընդհանուր ծանոթներից մեկը մի անգամ ասաց.

- Օ՛… Մաշուրյանի կինը հայտնի կին է…

- Ի՞նչ իմաստով է հայտնի, - անկեղծորեն բարկացավ Արգամը:

Ծանոթը կմկմաց.

-Ես չգիտեմ, բայց ասում են, թե ժամանակին կապված է եղել իրենց գլխավոր բժիշկի հետ: Իսկ

հետո, քանի որ գլխավոր բժիշկը բռնել է նրան մի ջահել մասաժիստի գրկում, հրաման է տվել

ու աշխատանքից ազատել նրան: Ասում են, թե տիկին Մարիամը այնքան է դրանից զայրացել,

որ դիտմամբ մտերմացել է քաղառբաժնի վարիչի հետ ու նրա միջոցով նորից վերականգնվել

իր աշխատանքում:

Արգամ Մանասյանը ծանոթ էր այդ պատմությանը: Ավելի ճիշտ` հենց Վռամն էր պատմել,

բայց ուրիշ տեսակ: Սովորական աշխատանքային կոնֆլիկտ է եղել: Սրվել են գլխավոր բժշկի

և Մարիամի հարաբերությունները, գլխավոր բժիշկը հեռացրել է նրան, բայց քաղառբաժինը

գտել է, որ հեռացումն անհիմն է և վերականգնել է բժշկուհուն: Ահա ամբողջ պատմությունը:

Ու թեև Մարիամի իբր թեթև վարքի մասին ուրիշ ակնարկողներ էլ եղան, բայց Արգամը

հավատաց Վռամի պատմածին: Գեղեցիկ կին է, ինչ ասես կասեն: Մայրն ասում էր`

պտուղներով ծանրաբեռ ծառի վրա քար գցողներ շատ կլինեն: Հենց այդպես էլ կա: Քչե՞րը

կան, որ կնախանձեն իր արժեքն իմացող, միշտ ճաշակով ու հիանալի հագնված, պաշտոնյա

ամուսին ունեցող և սեփական պալատում վարդերի մեջ ապրող գեղեցկուհուն: Եվ

վերջապես` ով ինչ ուզում է ասի, Արգամ Մանասյանը հո միամիտ մարդ չէ, եթե որևէ բան

լիներ` կզգար, կնկատեր անմիջապես: Մարիամը զուսպ է, խելացի, նվիրված իր ամուսնուն,

հոգում է նրա առողջության մասին, հետևում, որ միշտ տաք հագնվի: Իսկ եթե այդ ամենի հետ

միասին փոքր ինչ ավելի ջերմ, ուշադիր վերաբերմունք ունի Արգամ Մանասյանի նկատմամբ,

դրա մեջ ի՞նչ մի արտասովոր բան կա: Արգամ Մանասյանը, փառք աստծո…երևի արժանի է

դրան: Եվ Մարիամը ամենևին էլ առաջին կինը չէ, որին դուր է գալիս Արգամ Մանասյանը

իբրև մարդ և ընտանիքի բարեկամ: Այստեղ արդեն համեստություն ու միամտություն

խաղալն ավելորդ է:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

47

Բայց եկ ու տես, որ նրանց այդ պարզ հարաբերություններն անգամ քննարկման առարկա

դարձան և քիչ տհաճություններ չպատճառեցին:

Մի օր, երբ աշխատանքը ավարտվել էր արդեն և գործարանի դիրեկտորը փակում էր անկեզ

պահարանը` տուն գնալու համար, հանկարծ բացվեց դուռը և ներս մտավ Վռամ

Մաշուրյանը: Նա դողում էր ամբողջ մարմնով, խեղճացել, կծկվել էր, դեմքը գունատ էր

սաստիկ, իսկ երբ ուզեց խոսել` չկարողացավ և գրեթե փլվեց առաջին իսկ աթոռին:

- Ի՞նչ է պատահել, Վռամ, - անհանգստացավ դիրեկտորը:

- Դուք, դուք այստե՞ղ եք, Արգամ Պետրովիչ,-մրմնջաց տեղակալը:

- Այստեղ եմ, իհարկե, չե՞ս տեսնում ինչ է…

- Գուցե նո՞ր եկաք: Նոր եկաք, հա՞…

Արգամ Մանասյանը ոչինչ չէր հասկանում:

- Հա, - ասաց նա, -շրջկոմ էին կանչել: -Իսկ ի՞նչ կա:

Վռամ Մաշուրյանը տառապանքով նայեց նրան.

- Դուք մեր տանը չե՞ք եղել, Արգամ Պետրովիչ:

- Ե՞ս,-ապշեց Մանասյանը: - Ե՞րբ…

- Քիչ առաջ, Արգամ Պետրովիչ, քիչ առաջ:

- Այ տղա, դու հո չե՞ս խելագարվել, - արդեն զայրացավ Արգամ Մանասյանը: - Առանց քեզ ես

ի՞նչ գործ ունեմ ձեր տանը:

Վռամ Մաշուրյանը նրան նայեց թերահավատորեն, քննախույզ… Հետո հանկարծ լաց եղավ

մի տեսակ կնիկավարի, հեծկլտալով ու կցկտուր-կցկտուր ասաց հեծկլտոցի միջից:

- Զանգա…հարեցին: Էլ չեմ կա…րող: Ամեն օր զանգ են տալիս: Ամեն օր: Ասում

են…կինդ…Մանասյանի…սիրուհին է: Հա-համբե-րում էի…բայց էլ չեմ… կարող… Ասում են

Մանասյանը քեզ հանձնարարություններ է տալիս, իսկ ինքը ա-ապահով գնում է ձեր տուն…

Ի՞նչ անեմ…խելագարվում եմ, Արգամ Պետրովիչ… Եթե այդպիսի բան կա… Եթե ուրիշը

լիներ, գ-գիտեի, թե ինչ կանեի… Բայց ես… ես ձեր դեմ ի՞նչ կարող եմ անել, Արգամ

Պետրովիչ…Ա-ախր ես էլ աչք ունեմ… Տես-տեսնում եմ, որ դուք շատ եք դուր գալիս

Մարիամին…

Արգամ Մանասյանը շվարեց: Հարյուր տեսակ ապրումներ ունեցավ մի վայրկյանում, հետո իր

սեփական անձի բարձրությունից զարմացած նայեց այդ խեղճ, ողորմելի մարդուն ու

հասկացավ, որ նրա վրա հիմա միայն զայրույթը կազդի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

48

-Լսիր, Վռամ Մաշուրյան, - ասաց նա: - Թեև իմ կարծիքով մեծ մեղք ես վեցրնում հոգուդ վրա,

բայց եթե չես հարգում քո կնոջը, դա ի վերջո քո անձնական գործն է և ինձ չի վերաբերում:

Բայց քեզ, քեզ ո՞վ է իրավունք տվել կասկածելու ինձ, ո՞վ է իրավունք տվել ինձ համարելու

անազնիվ մարդ, որը քեզ ընկեր է համարում, հաց է կիսում քեզ հետ և դավաճանում այդ

հացին և ընկերությանը: Ես չգիտեմ որևէ կերպ ներողություն խնդրելո՞ւ ես Մարիամից թե` ոչ.

Բայց եթե հենց հիմա, հենց այս վայրկյանին ինձանից ներողություն չխնդրես, կապտակեմ

քեզ:

Որքան էլ տարօրինակ թվա, հացի ու ընկերության վերաբերյալ շատերի համար այսօր

ծիծաղելի ու գավառական համարվող նրա ելույթը անմիջապես ազդեց այդ տարաբախտ

մարդու վրա: Վռամ Մաշուրյանը բարձրացրեց արցունքից բաց աչքերը ու կերկերուն ձայնով

ասաց.

- Եթե այդպես է…եթե…ներողություն, ներողություն, Արգամ Պետրովիչ ու շատ, շա՜տ

շնորհակալություն …

Արգամ Մանասյանը չիմացավ ինչ պատասխանել:

Այդ դեպքից հետո նա այնուամենայնիվ այլևս երբեք Մաշուրյաններին իր տուն չէր

հրավիրում և ոչ էլ ինքն էր հյուր գնում նրան: Մինչև որ մի օր Վռամ Մաշուրյանը տրորվելով

ասաց.

- Արգամ Պետրովիչ, մի նեղացեք, բայց ես այս ձևով, ձեզ հետ այսպես սառը, պաշտոնական

աշխատել չեմ կարող: Կամ թույլ տվեք հեռանամ գործարանից, որը ես չեմ ուզում, կամ էլ

ապրենք առաջվա պես: Մոռանանք եղած-չեղածը: Մենք շատ ենք սիրում ձեզ և տիկին

Հասմիկին, իսկ Մարիամը, որովհետև ոչինչից տեղեկություն չունի, կյանքս ուտում է: Այսպես

որ, խնդրում եմ, մեծահոգի եղեք և այս երեկո եկեք մեր տուն:

Եվ Արգամ Մանասյանը գնաց:

Արգամ Մանասյանը նայեց սեղանի հակառակ ծայրին, որտեղ մի անկյունում Նորայրն ու

Սիրանն էին նստած:

- Հիմա դառնամ ձեզ, Նորայր ջան և Սիրան ջան: Բայց նախ հարցնեմ` չէ՞ որ դու իմ

ամենահին ընկերն ես, ինչո՞ւ իմ կողքին չես նստում, Նորիկ:

-Ե՞րբ, - հարցրեց Նորայրը:

- Դու էլ դերասան Շերենցը դարձար, -ծիծաղեց Արգամը: - Հարցնում են` ժամը քանի՞սն է,

ասում է` հիմա՞…

Ծիծաղ բարձրացավ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

49

- Ես հարցում եմ` ե՞րբ, որովհետև մի ժամանակ միշտ կողքիդ էի, իսկ հետո ինչքան ուզում էի

նստել, կողքերդ զբաղված էին լինում, -ասաց Նորայրը:

- Տասով զրո, - ծափ զարկեց Հասմիկը:

- Ասում են, երբ Սիրանուշը Թիֆլիսում “Համլետ” է խաղացել, -միջամտեց նկարիչ Մհերը,-

ներկայացումից հետո կառքով հյուրանոց վերադառնալու ժամանակ, երկու ուսանող

աներեսաբար նստել են նրա կողքին, որպեսզի պատմության մեջ մնան: Իսկ հետագայում

քառասուն մարդ հուշեր է գրել, թե ինքն է եղել այդ կառքում, դերասանուհու կողքին:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կողք է ունեցել Սիրանուշը…

-Իմ կարծիքով Արգամի կողքն ավելի մեծ է, -ասաց Նորայրը, -որովհետև ամեն տեսակ մարդ

տեղավորվում է:

- Իմ կոնքերը հանգիստ թողեք, - կեղծ կատակով բղավեց Արգամ Մանասյանը:

Բայց նա արդեն խոցված էր: Որովհետև հասկանում էր. Նորայրը ճիշտ է ասում: Սակայն

հետո՞ ինչ: Հո չի՞ կարելի յուրաքանչյուր ճիշտ բան չպպացնել երեսիդ: Տեսնես ո՞վ է հորինել

ու առաջինն ասել, թե եկեք սիրենք քննադատությունը: Քննադատությունն ի՞նչ մի սիրելու

բան է: Դեռ հասկանալի է, երբ դու ես քննադատում: Իսկ երբ քեզ են դարձնում թիրախ…

Հարվածում, ուղիղ սրտիդ են խփում կամ ինքնասիրությանդ, իսկ դու պարտավոր ես ոչ

միայն տանել, ոչ միայն դիմանալ, այլև սիրել այդ հարվածողին ու նրա զենքը:

Քրիստոնեական վարդապետություն չէ, ի՞նչ է…

Արգամ Մանասյանը հաճախ էր մտածում, թե այն ժամանակ, ջահել օրերին ինչպե՞ս էր, որ իր

վրա այնքան էլ չէր ազդում Նորայրի ուղղախոսությունը: Հիվանդության նման բան է. Ինչ

մտածում է, ասում է այդ մարդը, առանց հաշվի առնելու, թե ով է դիմացինը և ովքեր կան

կողքին: Հետո հասկացավ, որ եթե այն ժամանակ Նորայրի, այսօրվա լեզվով ասած`

քննադատական դիտողությունները միայն հարեվանցիորեն, մոտավորապես էին առնչվում

իր հետ, ավելի պարզ ասած` չէին դիպչում, ապա դրա պատճառը միայն ու միայն այն էր, որ

Արգամը մաքուր էր կամ գոնե հավատացած էր, որ ինքը մաքուր ու անխոցելի է: Իսկ հիմա ինչ

ասում է ` կպչում է, ինչ ասում է` ցավ է պատճառում: Եվ ուրիշ գաղտնիք չկա, հենց միայն

այդ պատճառով էր Արգամը թեթևացած շունչ քաշում, տեսնելով, որ Նորայրը չկա,

հատկապես այն օրերին, երբ նոր ծանոթ ղեկավար մարդկանց էր հրավիրած լինում: Եվ

գաղտնիք չկա, հենց այդ էր պատճառը, որ Նորայրը հետզհետե հայտնվեց սեղանի ծայրին:

Եվ այնուամենայնիվ օրը հո հենց այնպես չէ՞ր անցել: Ինչպես որոտկայծակից հետո

մաքրվում, թարմանում օդը, այնպես էլ երևի Արգամ Մանասյանի հոգում էր ինչ-որ բան

կատարվել, որովհետև նա գրեթե քնքշությամբ նայեց իր պատանեկության անդավաճան

ընկերոջն ու ծիծաղելով ասաց.

-Ոչինչ, համբերիր, Նորիկ ջան, շուտով կողքիս ահագին տեղեր կազատվեն:

Եվ Նորայրն ասաց.

- Այ էդ ժամանակ էլ ես կմոտենամ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

50

Նրա ծնողները Հունաստանի Սալոնիկ քաղաքից էին ներգաղթել 1930 թվականին: Նորայրի

տասը տարին հազիվ էր լրացել, երբ Հայրենական պատերազմ տարան նրա հորը`

Մանուկին, որը չվերադարձավ պատերազմից և զոհվեց Չեխոսլովակիայում, ինչ-որ տեղ: Մոր

ուսերին մնացին ամուսնու մայրը և երեք տղաներ: Գոնե լավ էր, որ հաջողվեց աշխատանքի

տեղավորել մթերային խանութում, որպես հավաքարարուհի: Խանութ էր, էլի, վերջում ինչ-որ

բան մնում էր ծիծեռնակի ճտերի նման սովից բերանները լայն բացած փոքրիկների ու ծեր մոր

համար: Իսկ երբ Արգամն ու Նորայրը մտերմացան, Նվարդն արդեն կարամելի բաժնի

վաճառող էր, ամեն անգամ մի-մի կոնֆետ էր տալիս Նորայրին և Արգամին, ու Արգամը

մտածում էր, թե ինչ երջանիկ մարդ է Նվարդ մորաքույրը: Ինչքան կոնֆետ ուզի` կուտի:

Այդ տարիներին երևանցիները ոչ սուրճ էին օգտագործում, ոչ էլ ձիթապտուղ: Արգամն

առաջին անգամ Նորայրենց տանը նողկանքով կերավ սև, փայլուն ձիթապտուղը և առաջին

անգամ սուրճ խմեց` բառացիորեն այրելով շրթունքները: Բաժակն այնքան փոքր էր, որ

հազիվ էր տեղավորվում մատների մեջ և Արգամի մտքով չէր էլ անցնում, թե փոքրիկ բաժակի

մեջ լցված սև ջուրն այդքան տաք կլինի: Դրա համար էլ կուլ տվեց միանգամից:

Նորայրը փոթկաց ու ծիծաղեց` տեսնելով ընկերոջ տառապանքը: Իսկ Արգամը նեղացավ.

- Չե՞ս ամաչում, արա, -ասաց վառված շրթունքներով, - ասեիր, որ տաք է էլի:

Եվ Նորայրը նորից ծիծաղեց.

- Սովորություն ունեցիր, որ մի բան նոր ես տեսնում, միանգամից վրա մի տուր: Փորձի, նոր

խմի…

Թագուհի տատը փոքրիկ ձեռքով բամփեց Նորայրի գլխին:

- Չոճուխը մեղք չէ՞, վայրկյան առաջ ինչո՞ւ չըսիր…

Իմանալով, որ Արգամի ծնողները ինչ-որ տեղ, գյուղում են և բոլորովին տեղեկություն

չունենալով, թե ինչ կա Երևանից դուրս, Թագուհի մայրիկը համոզված էր, թե շատ հեռու է

Ուջանը: Ու դրա համար էլ կարեկցում, գուրգուրում էր Արգամն` իբրև օտարության մեջ

գտնվող մեկի, իբրև որբուկի: Եվ հաճախ էր իրար խառնված փեշերի որևէ գրպանում

փնտրում, Արգամին մեկնում մի խնձոր կամ մի կտոր թխվածք: Ու հետն էլ ժպտում էր ծալծալ

կնճիռների միջից.

-Կեր: Նորայրիս խաս ընկերն ես:

Նրանց ընկերությունը հետաքրքիր սկսվեց: Ուսանողական հեծանվային մրցումների

գյուղատնտեսական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Արգամ Մանասյանը քսան

կիլոմետր խճուղային վազքում դարձավ “Բուրեվեստնիկ” ընկերության հանրապետության

չեմպիոնը: Նրան հրավիրեցին մասնակցելու հանրապետության հավաքականի

մարզումներին: Հավաքականը շուտով Տուլա էր մեկնելու ավանդական` վեց քաղաքների

մրցությանը, և գլխավոր մարզիչ Նիկողայոս Հովհաննիսյանը նպատակ ուներ թարմացնելու

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

51

հավաքականը: Տասնչորս հավակնորդներ հաստատվեցին: Մնում էր մի տեղ և այդ մի տեղի

համար երկու թեկնածու , որոնցից մեկը Արգամն էր, իսկ մյուսը հին հեծանվորդ Աբրահամը:

Նիկողայոս Հովհաննիսյանը իր մոտ կանչեց սև, գանգուր մազերով, գրեթե նեգրական դեմքով

մի պատանու, որը հավաքականի անդամ էր:

- Նորայր, -ասաց նա, - հեծանվահրապարակում կմրցես երկուսի հետ էլ առանձին-առանձին,

մի կիլոմետրի վրա: Ես կհետևեմ ու կորոշեմ ում տանել:

Առաջինը “տրեկ” բարձրացան Աբրահամը ու Նորայրը, և սև, գանգուր մազերով պատանին

հեշտ, թեթևությամբ հաղթեց Աբրահամին` նրան գրեթե մի ամբողջ անվաչափ ետ թողնելով:

Այնուհետև հեծանիվ նստեց Արգամը` տագնապած սրտով: Եթե հավաքականի իր ընկերոջը

չխնայեց, մտածում էր նա, ինձ ինչո՞ւ պիտի խնայի: Եվ վճռեց գործի դնել իր բոլոր ուժերը:

Երկար ժամանակ նրանք հավասար էին ընթանում, կողք-կողքի, բայց երբ եզրագծին էին

մոտենում, հեծանվահրապարակին անսովոր Արգամը զգաց, որ ծնկները թուլանում են: Եվ

հենց այդ ժամանակ էլ լսեց կողքից.

- Աշխատիր, աշխատիր, արագ…

Հեշտ էր ասելը` աշխատիր, երբ ամբողջ կյանքում հեծանվահրապարակի մոտ ես ապրել և

հենց հեծանվահրապարակում: Արգամն ավելի կռացրեց գլուխը, լարվեց ամբողջ մարմնով,

վերջին ճիգերով պտտեցրեց ոտնակները և առաջ անցավ մի փոքր, սակայն զգում էր, զգում

էր, որ մրցակիցը եթե ուզենա` կանցնի իրեն: Բայց տղան չանցավ, և նրանք հենց այդպես էլ

կողք-կողքի հասան եզրագծին, Արգամի մի մատնաչափ առավելությամբ:

Երբ նրանք կաշվե գլխարկները հանելով մոտեցան գլխավոր մարզիչին, Նիկողայոս

Հովհաննիսյանը ժպտում էր: Նա իհարկե նկատել ու հասկացել էր ամեն ինչ:

- Նորայր, - հարցրեց նա: - Ուզում ես` այս տղա՞ն գա հետներես: Ինչո՞ւ էիր գլուխ պահում:

Գանգուր մազերով տղան ծիծաղեց.

- Ընկեր Հովհաննիսյան, ազնիվ խոսք, երկուսն էլ մի ուժի հեծանվորդ են: Բայց էս տղան նոր է

տրեկ մտել, իսկ Աբրահամի հեռանալու ժամանակն է:

Մարզիչը գլխով արեց: Իրավացի էր Նորայրը: Բայց որովհետև լավ մարզիչ լինելուց բացի,

Նիկողայոս Հովհաննիսյանը նաև բարի ու արդարացի մարդ էր, երկուսին էլ ընդգրկեց

հանրապետության հավաքականի մեջ:

Նորայրն ու Արգամը ընկերներ դարձան:

Մինչև ինստիտուտի հինգերորդ կուրս հասնելը, թոշակով ապրող Արգամը գրեթե միշտ փողի

ու տաք ճաշի կարոտ էր: Մորը համոզել էր, թե բարձր կարգի թոշակ է ստանում, որպեսզի բեռ

չդառնա նրան և ապրում էր` ծայրը ծայրին հազիվ հասցնելով: Մայրը, իհարկե, գալիս էր

ամիսը մի անգամ, մթերք էր բերում, բայց այդ մթերքը նախ հնարավոր չեր պահել, որովհետև

այն ժամանակ սառնարան չկար դեռ, և հետո ինչպե՞ս կարող էր Արգամը պահել դրանք, երբ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

52

հենց նույն սենյակում նրան էին նայում հեռավոր շրջաններից եկած հինգ հավերժ քաղցած

ուսանողներ:

Նորայրն անմիջապես հասկացավ իր ամաչկոտ ընկերոջ վիճակը, նրան կամաց-կամաց

տարավ իրենց տուն, և Նվարդ մորաքույրը շատ շուտով նրան իր չորրորդ որդին

հայտարարեց: Եվ Արգամը զարմանքով համոզվեց, թե որքան սրտաբաց, առատաձեռն ու

մեծահոգի են այդ գրեթե չունևոր մարդիկ: Քանի որ Նորայրը երբեմն-երբեմն կոշիկ էր

կարում` վարագույրով անջատված իր նեղլիկ խցում, ընկերները մեկ-մեկ հնարավորություն

էին ստանում նույնիսկ խորտկարանում լինել: Ավելի հաճախ ոտքով Զանգվի ձորն էին

հասնում, իբր թե մսով կարկանդակ էին ուտում և խմում գարեջուր: Ու որովհետև մարզիկի

նրանց մարմինը սովոր չէր խմիչքի, հարբում էին մի-երկու բաժակից հետո, գրկում էին իրար,

երազում պայծառ ապագայի մասին և հավետ բարեկամության երդումներ փոխանակում:

Նույնիսկ կտրեցին մատները ու արյուններն իրար սխառնեցին:

Ուրեմն, այսուհետև եղբայրներ են:

Երկուսն էլ միաժամանակ ծանոթացան Նորայրենց տան մոտ գտնվող մանկավարժական

ինստիտուտի երկու ուսանողուհիների հետ, որոնց միակ անհանգստությունն այն էր, թե

տղաները հանկարծ իրենց չբաժանեն: Եվ ամուսնացան ուղիղ երկու տարի հետո, նույն օրը,

հարսանիքները միասին կատարելով Նորայրենց տանը, հին երևանցի Հովհաննես Ռշտունու

նախկին գինու գործարանի ներքնահարկում, ներկաներին ավելի շատ պատերին քարացածկպած

քացախած գինու, հոտով հարբեցնելով: Իսկ հաջորդ օրը հավաքվեցին Ուջանում: Դա

արդեն գեղարվեստական մասն էր: Երգեցին մաքուր օդում մինչև առավոտ ու պարեցին

պատեֆոնի նվագի տակ, որի միակ սկավառակի վրա երկու պար կար` մեկը տանգո էր, իսկ

մյուսը` ֆոքստրոտ:

Դե ի՞նչ պարել, ֆոքստրոտի ժամանակ հիմնականում ցատկոտում էին, իսկ տանգոն պարում

էին ձեռքերն իրարից հեռու-հեռու բռնած, որպեսզի, գյուղ տեղ է, ո՞վ գիտե, հանկարծ ու որևէ

խոսակցություն չլինի:

Այնպես որ, ի վերջո, հարսանիքը կայացավ և Նվարդ մայրիկի ընտանիքը միանգամից երկու

հոգով էլ ավելացավ: Թեև ինստիտուտում Արգամին խոսք էին տվել, որ ամուսնանա թե չէ,

հանրակացարանում մի առանձին սենյակ կտան, բայց հարսանիքից մի քանի օր առաջ

պարզվեց, որ խոստացված սենյակը չի ազատվում: Արգամը կորցրեց իրեն, բայց Նորայրի

պետքն էլ չէր կարծես: Արգամը հուսահատ կոտրատում էր մատները, մի պրոռեկտորից

մյուսի մոտ վազում, իսկ Նորայրը ծիծաղում էր միայն

- Դե լավ, իսկի չլինի, հերթով մի անկողնում կքնենք, ախպեր ջան:

Արգամն առաջին անգամ էր ընկերոջն այդքան անլուրջ տեսնում, այն էլ գրեթե օրհասական

ծանր մի պահի ու խռովեց, չերևաց մի ամբողջ օր, երեսը պնդեցնելով, այս անգամ էլ

գիտության գծով պրոռեկտորի մոտ գնաց: Մտավ, բացատրեց իր վիճակը, բայց քանի որ

պրոռեկտորը երբեք նման վիճակում չէր եղել, զայրացավ, որ նման դատարկ հարցի համար

անհանգստացնում են իրեն ու ասաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

53

- Իսկ ինչո՞ւ ես շտապում, երիտասարդ, ավարտիր, ամրապնդվիր, անհրաժեշտ պայմաններ

ստեղծիր քեզ համար ու նոր միայն այդքան լուրջ ու պատասխանատու որոշում կայացրու:

Արգամը ատելությամբ նայեց այդ կոշտ մարդուն, նրա ճեփ-ճերմակ օսլայած վերնաշապիկին,

ափսոսաց, որ նրա մոտ բացել է սիրտը, հիմարի նման իր նվիրական զգացմունքների մասին

է պատմել ու չարացած ասաց.

- Այդ դեպքում ինձ հանեք ասպիրանտուրայի թեկնածուների ցուցակից: Ես չեմ ուզում, որ իմ

գիտական ղեկավարը դուք լինեք:

- Խնդրեմ,-ասաց պրոռեկտորը:

Նրա համար ո՞վ էր մի ինչ-որ ուսանող, հա, ի՞նչ էր անունը, եթե չեմ սխալվում… Արգամ

Մանասյան:

Եվ Արգամ Մանասյանը դուրս եկավ ինստիտուտի շենքից: Ու քանի որ մի ամբողջ օր էր

անցել և անցել էր նաև խռով լինելը, գնաց Նորայրենց տուն: Ու տեսավ, որ մի չտեսնված

իրարանցում է բակում: Մեծ ու փոքր մի տասնյակ տղաներ այս ու այն կողմ էին գնում: Մի

տեղ շաղախ էին անում, մի ուրիշ տեղ տախտակներ տաշում, ինչ-որ ֆաներաներ կտրում:

Իսկ գինու նախկին գործարանատիրոջ որդի Հովհաննես Ռշտունին հենց այդ իրարանցման

գլխավերևում, փայտե պատշգամբում քամանչա էր նվագում և ամեն համարից հետո

բազրիքից կախվում ցած.

- Հիմա ո՞ր բանվորի պատվերով:

Նրան ծիծաղելով ինչ-որ անուն էին տալիս, և նվագը սկսվում էր նորից:

-Ի՞նչ է պատահել, -հարցրեց Արգամը, բահով շաղախ խառնող Նորայրին:

Նորայրը շպրտեց բահը, բաց ու խուփ արեց ցաված մատներն ու ժպտաց.

-Արա, դե վաղուց ուզում էի մի քիչ մեծացնել տունս, բայց ալարում էի ինձ համար անել: Հիմա

որ ամուսնանում ես, ուզում եմ բակի կողմից մի պուճուր սենյակ էլ ավելացնել, էդտեղ

կապրեք Հասմիկի հետ: Իսկ հենց որ ավարտես ու պրծնեմ քեզանից, ես ու Սիրանը կապրենք:

Արգամը զգաց, որ խեղդվում է: Լցվեցին աչքերը: Ուզեց գրկել ընկերոջը, շատ ջերմ, շատ

բարձր խոսքեր ասել: Բայց հասկացավ, որ խոսքերը հիմա ոչինչ չարժեն, դրա համար էլ

հառաչեց ու ասաց.

-Ես քո ցավը տանեմ, Նորիկ:

- Իմ ցավը ես տանում եմ, դու շաղախը տար,-ծիծաղեց Նորայրը, -մատներս կոտրվեցին:

Կյանքո՞ւմս էի ես էսքան ֆիզիկական աշխատանք կատարել:

Պատշգամբից ցած թեքվեց Հովհաննես Ռշտունին.

- Քո պատվերն ասա, Արգամ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

54

- Հիմա միայն Ջիվանու “Բարի, գեղեցիկը” կուզեի, Վանյա ջան, ընկերոջ մասին:

Թեև քառասունն անց էր նախկին գործարանատիրոջ որդին, բայց այնքան պարզ, սրտամոտ

ու բարի մարդ էր, որ բոլորը նրան Վանյա էին կանչում: Այսինքն` հենց ինքն էր պահանջում,

որ բոլորն իրեն Վանյա անվանեն` տարիքով լինեն թե ջահել:

- Արժի, արժի, - ասաց նա: - Նորիկն արժի: - Իսկ հետո ավելացրեց, - Բայց դու գիտե՞ս, որ էդ

սենյակի վարձը ինձ ես տալու:

- Ինչո՞ւ, - հարցրեց Արգամը:

- Որովհետև, բարեկամս, այս ամբողջ բակի տերը ես եմ: Այս բակում ինչքան տուն կա` իմն է:

Ավելի ճիշտ, հորս է եղել: Հաստատի Նորայր:

-Կնքում և հաստատում եմ, -ասաց Նորայրը:

- Այդ տներում,- ասաց Հովհաննես Ռշտունին,- քնել ու հանգստացել են մեր

մատակարարները` Աշտարակից, Ղամարլուից, Էջմիածնից մեզ համար խաղող բերող

մարդիկ: Իսկ հիմա տես, տես, թե ովքեր են իմ տնվորները, գաղթականներ, որ նույնիսկ տան

վարձ չեն տալիս: Ողբացյալներ… նվագում եմ բոլորի ծնունդներին ու հարսանիքներին,

շաբաշ էլ չեն տալիս, թե անհարմար է, գործարանատիրո՞ջն էլ շաբաշ կտան: Հենց, օրինակ,

դու Պուշկին,- հարցրեց նա Նորայրին` գանգուր մազերն ու նեգրական դեմքն ակնարկելով,-

որ կրկնակի հարսանիքի ես կանչում, ինձ փող տալո՞ւ ես:

- Բա անհարմար չի, - ծիծաղեց Նորայրը,- իհարկե չեմ տալու…

- Տեսա՞ր, - բացականչեց Հովհաննես Ռշտունին: -Եվ ճիշտ էլ կասես: Նոր բան եք հնարել, թե

փողն ի՞նչ է, ձեռքի կեղտ է: Իբր թե քիչ էր կեղտը, աննման փողն էլ կեղտ դարձրիք: Հիմա

ասում ես նվագե՞մ:

- Նվագիր, Վանյա ջան:

Ու պատշգամբից հնչեց Ջիվանու երգը:

Բայց Վանյան Վանյա չէր լինի, եթե մի կատակով վերջացներ: Երգելուց հետո նորից

անմիջապես կախվեց պատշգամբից:

-Արգամ, - ձայնեց նա, -դու կոմերիտակա՞ն ես:

- Իհարկե, - զարմացավ Արգամը:

- Տեսա, որ բլոկնոտդ հանեցիր ու էլի գրպանդ դրեցիր:

- Ի՞նչ բլոկնոտ, - ավելի զարմացավ Արգամը:

- Ինչ որ գրել ես, ջնջի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

55

- Ի՞նչ եմ գրել:

- Դե տնվորների-բանի մասին: Եվ եթե քեզ հանձնարարված է անպայման մի բան գրել, գրիր,

որ ես անչափ շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից: Ես պատկերացնում եմ, թե եթե

գործարանն ինձ մնար, ինչ պետք է լիներ իմ հալը. Երաշտի մասին մտածի,

հիվանդությունների մասին մտածի, խաղողի որակի մասին մտածի, տակառների,

պիտակների, շշերի, բանվորների, հարկահավաքների, խաղողն օրհնող տերտերի, գինին

հավանող-չհավանողների մասին մտածի, գիշեր-ցերեկ հաշվի վնասներդ ու եկամուտներդ…

Իսկ Հիմա՞…իսկ ե՞ս… հորիցս մնացած միակ ժառանգությամբ, էս քամանչայով

հարսանիքներին ավելի շատ փող եմ ստանում, քան թե իմ իբր գործարանատեր հայրը: Եվ

կյանքս էլ միայն ուրախությունների մեջ է անցնում: Գրեցի՞ր…

- Գրեցի, - ծիծաղեց Արգամը:

- Դե որ գրեցիր-պրծար, տար շաղախը, չորանում է, - բարկացավ Նորայրը: - Հորս համար չեմ

սարքում:

- Տանեմ, Նորիկ ջան, տանեմ, - գործի անցավ Արգամը…

Երբ Արգամ Մանասյանը արթնացավ իր նոր սենյակում, ամաչեց: Ցերեկ էր արդեն, արևը

զենիթ էր հասել գրեթե: Հասմիկը չկար: Հագնվեց, ներս նայեց պատուհանից, տեսավ, որ

Նորայրն էլ մենակ է պառկած: Չկար նաև Սիրանը: Բայց Նորայրը քնած չէր: Աղմուկի վրա

շրջվեց, տեսավ Արգամին, մատը շրթունքներին տարավ, ցած իջավ ու ոտաբոբիկ, անշշուկ

մտավ ընկերոջ սենյակը:

-Սո՜ւս,-ասաց նորից մատը շրթունքին տանելով: - Սուս մնա: Տես, տես, տատս պարում է:

Սենյակի կիսախավարում, Հունաստանի Սալոնիկ քաղաքից Երևան հասած կահկարասու`

զարդանախշ փայտերով շրջանակված մենահայելու առաջ կանգնած, կուզը դուրս գցած,

թևերը վեր պարզած պարում էր Թագուհի տատը: Նախորդ օրերին, հարսանիքի

իրարանցման մեջ սրա նրա ոտքի տակ ընկնող, բոլորին խանգարող, բոլորի վրա

փնթփնթացող պառավը վերջապես ազատություն էր ստացել և բարձր մենահայելու առաջ

ինքն իրեն նայելով պարում էր Նորայր թոռնիկի հարսանիքի իր պարը: Ինչ-որ երգ մրմնջում,

խոնարհում էր գլուխը, ձեռքերը մեկ մի կողմ էր տանում ու մեկ էլ տանում մյուս կողմ,

անշարժանում էր ու ցնցվում, իբր թե նազում է տեղում ու նորից դանդաղ-դանդաղ, իր

մրմունջի ռիթմով գլխից վեր էր պարզում փոքրիկ, անզոր ձեռքերը:

Նորայրը ծիծաղեց անձայն ու մատով ցույց տվեց քունքը: Բայց Արգամի ծիծաղը չէր գալիս:

Նա արդեն գիտեր, որոշ բան լսել էր եղեռնի մասին: Իրենց հող ու ջրից, տուն ու տեղից,

հայրենի այգեստաններից վտարված, օտար եզերքներում հայկական եկեղեցի ու դպրոց

կառուցող, օտար լեզուների մեջ հայերենը կրկնող իր հայրենակիցների դաժան ու

հերոսական ճակատագրի մասին: Ու մինչև հոգու խորքը հուզվեց, որ նրանից մեկը,

օտարության մեջ իր ծնողների, ամուսնու, եղբայրների ու քույրերի գերեզմանները թողած այս

զարմանալի մերիկը դեռ կարողանում է ապրել ու պարել: Ո՞վ գիտե ինչ է տեսնում հայելու

մեջ, ինչեր է հիշում: Գուցե նայում է իրեն, բայց խաս ու ատլաս հագած, հարսնաքողով մի

նազուկ աղջկա է տեսնում հունական հայելու մեջ, սենյակի կիսախավարում: Ի՞նչ իմանաս…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

56

Նորայրը նորից ծիծաղեց անձայն ու շշնջաց.

- Հիմա դուրս եմ գալու: Տես ոնց է վեր թռչելու տատս…

Բայց Արգամը բռնեց նրա ձեռքը:

- Մի արա, -խնդրեց նա: - Տատը հիմա ուրիշ աշխարհում է:

Արգամ Մանասյանը շրջեց գլուխը և նկարիչ Մհեր Սամսոնյանին նայեց.

- Հիմա դառնամ քեզ, եղբայր:

- Առանց ողորմի տալու, խնդրում եմ, - ծիծաղեց նկարիչը:

- Եղավ,-ժպտաց Արգամը:-Մանավանդ որ, ինչքան ինձ հայտնի է, ողորմի տալու որևէ

արժանիքներ չունես:

-Ճիշտ ես, Արգամ Պետրովիչ, ճիշտ ես, -քրքջաց Մհերը: - Ծնողներս անհաջող դուրս եկան:

Գետինը չմտնեն նրանք:

Սուսաննան ցնցվեց ու կնճռոտեց սիրունիկ ճակատը…

- Դու զզվելի ցինիկ ես, Մհեր, - ասաց նա ռուսերեն.- ինչպե՞ս կարելի է այդպես խոսել

ծնողների մասին: Ծնողները սրբություն են… Ճիշտ չէ՞, - դարձավ նա շուրջը:

Մհեր Սամսոնյանն աղմուկով կծեց թթու վարունգի ծայրից.

-Ես հո քո ծնողների մասին չե՞մ ասում, փոքրիկ Սուսիկ: Ես իմ ծնողների մասին եմ խոսում:

Ես ասում եմ` դուք ձեր ծնողների կենացը մի՞ խմեք: Խմեք, ինչքան սիրտներդ կուզի: Բայց

ի՞նձ ինչու եք ստիպում: Ես չեմ ուզում իմ ծնողների կենացը խմել: Ես թքել եմ նրանց վրա:

Եթե նրանք ինձ օրորոցից լքել, անտեր են թողել, ե՞ս ինչու պիտի հիշեմ ու պաշտեմ նրանց:

Ապուշ հո չեմ…

Տհաճ լռություն տիրեց:

- Ինչպե՞ս թե…ուրեմն դու ծնողներ չե՞ս ունեցել, -խղճահարվեց, հայերեն կակազեց

Սուսաննան:

- Մի՞թե չի երևում, - ծիծաղեց Վռամ Մաշուրյանը: - Պարզ երևում է, սիրելի Սուսան:

Նկարիչը փորձեց բարձրանալ տեղից, բայց չկարողացավ ու դեռևս թեքված էլ ասաց.

- Եթե մենք Արգամ Պետրովիչի տանը չլինեինք, Վռամ, ես քեզ շատ ավելի պարզ ցույց կտայի:

Արգամ Մանասյանը խոժոռեց աչքերը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

57

- Սա՞ ինչ բան է: Հարբա՞ծ եք ինչ է… Անմիջապես ձեռք մեկնեք իրար: Ո՞վ սկսեց այս անհամ

խոսակցությունը: Վռամ…

Վռամը կարմրատակած էր, բայց մեկնեց ձեռքը..

-Ես չէի ուզում, Արգամ Պետրովիչ… Ներիր Մհեր…

Մհերը շարունակում էր շնչել ծանր:

- Մհեր, - ձայնը բարձրացրեց գործարանի դիրեկտորը:

- Ենթարկվում եմ: Հնազանդվում եմ: Ներողություն եմ խնդրում,-արագ-արագ, մի շնչով

արտասանեց նկարիչը:

Արգամ Մանասյանը ժպտաց.

- Այդպես… Վերջերս շատ դյուրագրգիռ եք դարձել…Ի՞նչ է պատահել:

- Արգամ Պետրովիչ, - հարբածի անկեղծությամբ նրան դիմեց նկարիչը,- որ չասեմ` սիրտս

կպայթի: Իսկ ես միայն մի սիրտ ունեմ…Եվ այդ սիրտը ամբողջությամբ նվիրված է ձեզ: Ես

ազատ արվեստագետ եմ: Վելասկեսն ասել է. “Ես շղթաներն այնքան եմ ատում, որ նույնիսկ

իմ ոչ մի կտավի վրա շղթա չկա”: Իմ հավատամքը անկախությունն է: Ես միայն մի

իշխանություն եմ ճանաչում` իմ դիրեկտորի իշխանությունը, Արգամ Պետրովիչ: Ես

անվերապահորեն ընդունում եմ ձեր հրամանները, դիտողությունները,

առաջարկությունները, ձեր կատակները, հումորը, նախատինքը… Բայց ձեզանից բացի ուրիշ

ոչ ոք իրավունք չունի ինձ հետ այդպես խոսելու: Ոչ ոք:

- Իսկ երբ վաղը Վռամը դիրեկտոր դառնա՞, - հարցրեց Արգամ Մանասյանը:

-Կենթարկվեմ նրան, - առանց աչքը թարթելու ասաց նկարիչը: - Եվ անվերապահորեն

կընդունեմ նրա հրամանները, կատակները, հումորը, նախատինքը… Բայց միայն նրա, իմ

դիրեկտորի, իմ միակ պետի…

- Այդ մտածողությամբ դու բոլորովին ուրիշ ճանապարհով պիտի գնայիր, -ժպտաց Արգամ

Մանասյանը:

Ճիշտ նույն խոսքերը, նույն ձևով ասաց մի անգամ կուսշրջկոմի հրահանգիչներից մեկը:

- Մեզ մոտ երկաթյա կարգապահություն պետք է լինի, - ասաց նա:- Իմ բաժնի վարիչն,

օրինակ, հիմարի մեկն է, բայց իմ աստվածն է, որովհետև իմ պետն է: Եթե մենք բաժանվենք

մի օր, ես իմ կարծիքը կասեմ նրա երեսին: Բայց քանի դեռ նա այսօր իմ պետն է, ես պետք է

ենթարկվեմ, հնազանդվեմ նրան և սրբությամբ կատարեմ նրա բոլոր հրահանգները, որքան էլ

դրանք սխալ լինեն կամ սխալ թվան ինձ: Միայն այդ ձևով մենք կարող ենք երկաթյա

կարգապահություն ստեղծել, հեղինակություն ձեռք բերել և արժանանալ համընդհանուր

հարգանքի:

- Ի՞նչ ճանապարհով, Արգամ Պետրովիչ, - հարցրեց նկարիչը:-

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

58

- Բանակում պիտի ծառայեիր: Այնտեղ է, որ հրամանատարի հրամանը օրենք է ենթակայի

համար: Անկախ այն բանից` ճի՞շտ է այդ հրամանը, թե ոչ, զինվորներին դեպի կործանո՞ւմ է

տանում, թե՞ հաղթանակ…էհ, ինչ արած ժողովուրդն ասում է` սիրիր մերձավորիդ իր

թերություններով հանդերձ: Ես քեզ սիրում եմ, Մհեր, քո բոլոր-բոլոր մեծ ու փոքր

թերությունների հետ միասին: Ես քեզ սիրում եմ, ինչպես գինեմոլը խմիչքը…

- Մեկ է, ինչ էլ ասես` չեմ նեղանա,-քրքջաց Մհերը:

- Գիտեմ, որ թույն ես, որ ընդհանուր առմամբ վնասակար ես, բայց սովորել եմ, քեզ հետ

հաճելի է…

- Ես գոհ եմ, ախպեր,- գլուխը թափահարում էր Մհերը:-Դու ինձնից անպակաս լինես:

- Բայց եթե խիղճ ու հնարավորություն ունենայի, -շարունակեց Արգամ Մանասյանը, -

հանուն մեզ շրջապատող օդի մաքրության և հանուն մարդասիրության`ճակատիդ կգրեի

“ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը զգուշացնում է…”:

Սուսաննան ծափ զարկեց.

- Ես պատկերացնում եմ,-ասաց նա ռուսերեն` ծիծաղից խեղդվելով:

- Վերջ տուր, Արգամ,-հեռվից ձայնեց Նորայրը:

Հասմիկը ծնոտը թաղեց ամուսնու մազերի մեջ, շշնջաց ականջին

- Դե լավ, լավ…Քեզ ինչ պատահեց...

Եվ միակը, որ ամենևին չշփոթվեց, Մհեր Սամսոնյանն էր: Նա ծիծաղում էր սրտանց,

ծափահարում ուժգին ու բղավում.

- Հանճարե՜ղ էր, բրավո, հանճարե՜ղ էր:

Վեր կացավ մի կերպ, քրքրեց գրպանները, ինչ-որ տեղից մի քսան կոպեկանոց գտավ ու

չխկացնելով դրեց Արգամ Մանասյանի առջև, սեղանին:

- Շահեցիր, մեծ ախպեր…Ես քեզ հետ լրիվ համաձայն եմ… Ես էլ քեզ եմ սիրում: Սիրում եմ

այն ամենը, ինչ դու ես սիրում և քեզ շատ բարձր եմ գնահատում… Իմ միակ ցանկությունն

այն է, որ ձեռքիդ ամուր պահես քո դիրեկտորական վկայականը: Քանի այդ վկայականը քո

ձեռքին է, ես սիրում եմ քեզ… Եվ իմ կարծիքով` ոչ միայն ես…

Արգամ Մանասյանը երկար, ուշադիր նայեց նրան.

- Դու թույն ես, թույն, -կրկնեց նա գրեթե շշուկով: - Քաղցր թույն:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

59

Զարմանալին այն էր, որ նկարիչ Մհեր Սամսոնյանը իսկապես դուր էր գալիս Արգամ

Մանասյանին: Ոչ միայն իր պատրաստակամությամբ, “ղայդին” տաղավարներով ու

կիսախավարի մեջ թաղված արվեստանոցով: Ոչ, այլև նրանով, որ չէր ձևացնում, չէր կեղծում,

ուրիշի ձայնով չէր խոսում. Ասում էր այն, ինչ մտածում էր, և նրա մտքերը, հայացքները

անպայման տարբերվում էին ընդհանուր, ընդունված մտքերից: Իհարկե, միշտ չէ, որ ճիշտ

էին լինում այդ մտքերը, ավելի հաճախ սխալ էին լինում կամ չափազանցված: Բայց տարբեր

էին: Ահա հարցերի հարցը: Տարբեր: Հոսանքի հակառակ: Եվ հենց դա էր դուր գալիս Արգամ

Մանասյանին: Նրա շրջապատում ասում էին այն, ինչ ինքը գիտեր: Այնինչ նա հոգնել էր իր

խոսքերի ու մտքերի ստույգ արձագանքը լսելով: Հոգնել էր միաձայն ընդունված

որոշումներից, միահամուռ բարձրացված ձեռքերից, հրահանգի տակ նույն ոտքը առաջ

մեկնած ցուցարարների շարքերից, որոնք բարձր պարզած ձեռքերում միևնույն լոզունգներն

էին տանում: Նույն լոզունգները: Եվ նույն նկարները: Եթե բոլորդ էլ միատեսակ եք մտածում և

որևէ հակասություն չունեք, էլ ինչո՞ւ եք փողոց դուրս գալիս: Ո՞վ է ձեր դեմ: Ո՞ւմ եք ցույց

տալիս այդ լոզունգներն ու նկարները: Հո չի՞ կարելի ամբողջ կյանքում առաջին դասարանցի

մնալ: Որ երբ դասատուն ասի` “Ա”, բոլորն էլ կրկնեն “Ա”:

Մհեր Սամսոնյանը միակն էր Արգամ Մանասյանի ճանաչած մարդկանցից, որ հանկարծ

կարող էր ասել “Բ”: Մի անգամ, բավականին մեծ մի շրջապատում, որտեղ նաև մի քանի

բժիշկներ կային, առավելապես ղեկավար բժիշկներ, որոնք անընդհատ խոսում էին մեր

բժշկության համակարգի առավելությունների մասին, Մհեր Սամսոնյանը հանկարծ ասաց.

- Անձամբ ես դեմ եմ ձրի բժշկությանը: Իմ կարծիքով, գոնե Հայաստանում, մենք դեռ լրիվ

հասունացած չենք ձրի բուժման համար:

Բժիշկները իրար խառնվեցին:

- Հա, հա, - պնդեց նկարիչը: - Պետությունը չափազանց հարուստ պետք է լինի և օրինավոր,

ազնիվ ու անձնազոհ շատ բժիշկներ պետք է ունենա, որ համարձակվի դիմել այդ քայլին: Իսկ

այդ իմաստով դեռ հասունացած չեք: Եթե հասունացած լինեիք` դրամ չէիք պահանջի

հիվանդներից: Իսկ հիմա պահանջում եք, չէ՞: Եվ ճիշտ եք անում: Ես ձեզ մազաչափ իսկ չեմ

մեղադրում, որովհետև եթե աշխատավարձի հույսին մնաք, դուք էլ ստիպված կլինեք դիմել

բժշկի: Դրա համար էլ հիմա յուրաքանչյուր վիրահատություն իր մոտավոր սակագինն ունի:

Եվ ոչ միայն վիրահատությունը: Սպասարկումն ընդհանրապես: Նույնիսկ այն բանի համար,

որ մայրապետը կամ քույրը իր պարտքը կատարի, իր պարտականությունը, ոչինչ ավելի,

հիվանդը պարտավորված է զգում վճարել նրան: Դա էլ ձրի բժշկությո՞ւն դարձավ: Ավելի

ճիշտ չէ՞ր լինի, եթե գները պաշտոնական ու որոշակի լինեին, ես էլ հանգիստ վճարեի ու

պահանջեի բժշկից: Ոչ թե պետությունը իմ աշխատավարձից եկամտահարկ պահեր ու դրա

մի մասը ձեզ տար, այլ անձամբ ես տայի: Որովհետև պետության տվածը դուք իմը չեք

համարում և հաճախ նայում եք ինձ վրա որպես աղքատ ազգականի, եթե ոչ մուրացկանի…

Իհարկե, բժիշկները ուշքի եկան և կոնկրետ օրինակներով, կապիտալիստական

արտասահմանից բերած զարհուրելի տվյալներով ի վերջո ցաք ու ցրիվ արեցին նկարիչի

փաստարկները: Բայց այնուամենայնիվ Մհերի հարձակում է ինչ-որ չափով նմանվեց ճահճի

մեջ նետած քարի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

60

Մի ուրիշ անգամ նկարիչը ավելի մեծ քար բարձրացրեց:

- Մեր պետությունը մեղքս գալիս է,-ասաց նա:- Ախր ի՞նչ միտք ունի երկրի մեծ ու փոքր բոլոր

հոգսերը վերցնել իր վրա: Իբր թե քիչ են միջազգային հազար ու մի հարաբերությունները,

երկրի պաշտպանական հզորության, ժողովրդական տնտեսության, գիտության,կրթության,

արդյունաբերության և գյուղատնտեսության խնդիրները, որ պետությունը նույնիսկ

վարսավիրների հարցով է զբաղվում: Տո, վարսավիր է, էլի, թող իր համար սանրի

հաճախորդին: Կամ թե հնակարկատը, գազով ջուր վաճառողը, կոճակ-կոճակ սարքողը և էլի

հազար ու մի մանր արհեստավոր և առևտրական: Ի՞նչ միտք ունի դրանց պետական

ցուցանակի տակ հավաքելը, նրանց հաշվին դիրեկտորների, տեղակալների,

հաշվապահների, պահակների, հսկիչների, գանձապահուհիների ու այլ ձրիակերների

հսկայական բանակներ պահելը, երբ հանգիստ կարելի էր մի թեթև հարկ դնել այդ

աշխատողների վրա, սանիտարական հսկողություն սահմանել, մի կողմ քաշվել ու հաշվել

օգուտները:

Արգամ Մանասյանը հաճախ համաձայն չէր լինում այդ մտքերին, բայց նկարչի հետ վիճելը

բավականություն էր պատճառում նրան, ստիպում նոր հայացքով նայել երևույթներին ու

իրադարձություններին, նոր անկյունից, հակառակ կողմից: Լինելով օրինապաշտ, չափավոր

մարդ, նա ակամա երկյուղով ու զարմանքով էր լսում նկարչի անսպասելի

դատողությունները, համարձակ հարձակումներն ու ինքնամերկացումները:

Մի անգամ, դա շատ առաջ էր, երբ բարձր տրամադրությամբ զրուցում էին իրար հետ, և

Արգամը հուզված ընդգծեց ընկերոջ նվիրվածությունը, Մհեր Սամսոնյանը ծիծաղեց.

- Մեկընդմիշտ իմացիր, Արգամ Պետրովիչ, ես սրբություն չունեմ: Եվ ոչ էլ ընդունակ եմ

նվիրվելու: Կատակ չեմ անում: Իմ ընկերները գիտեն: Ես նրանց ասել եմ` եթե ուզում եք, որ

ձեր ընկերը լինեմ, եղեք առողջ և հնարավորություն ունեցեք բաժակ բարձրացնելու…Հենց որ

հիվանդանաք ու չկարողանաք խմել, աչքիս չերևաք: Կյանքում ինձ ոչ ոք չի պահել ու ես էլ

մտադիր չեմ ոչ ոքի պահելու:

Հետագայում տարբեր մարդկանցից Արգամ Մանասյանը իմացավ, որ Մհեր Սամսոնյանը

բոլորովին ուրիշ մարդ է եղել տարիներ առաջ, երբ ոչ թե նկարիչ էր, այլ իրավաբան: Երևանի

Թերլեմեզյանի անվան նկարչական տեխնիկումն ավարտելուց հետո, նա պատրաստվել է

գեղարվեստա-թատերական ինստիտուտ ընդունվել: Եվ անկասկած կընդունվեր, քանի որ

բացառիկ շնորհք ուներ: Բայց ի զարմանք նրա ընկերների ու դասախոսների, որոնք

միաժամանակ ինստիտուտում էին դասավանդում և համոզված էին, որ Մհերը ինստիտուտ

կգա, նա դիմում է ներկայացնում համալսարան և գերազանց գնահատականներով

ընդունվում իրավաբանական ֆակուլտետ:

Համալսարանն ավարտելուց հետո Մհեր Սամսոնյանին նշանակում են Թալինի շրջանի

դատախազության քննիչ: Երկու տարվա ընթացքում նա այնքան է աչքի ընկնում իր

բանիմացությամբ և եռանդով, որ Հանրապետության դատախազությունը նրան տեղափոխում

է Երևան և նշանակում շրջանի դատախազի օգնական: Իսկ ևս մեկ տարի անց, ինչպես

ընդունված է ասել, այդ շրջանի աշխատավորությունը Մհեր Սամսոնյանին ընտրում է

ժողովրդական դատավոր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

61

Երկար ժամանակ աշխատում էին իրար հետ, սակայն Արգամ Մանասյանը ոչինչ չգիտեր

գործարանի նկարչի իրավաբանական անցյալի մասին: Մի երկու անգամ նկատել էր, թե

ինչպես են փողոցում կամ խորտկարանում ինչ-որ մարդիկ խորին ակնածանքով մոտեցել

Մհեր Սամսոնյանին ու հարցրել.

- Ո՞նց եք, դատավոր ջան…

Մի անգամ նույնիսկ հետաքրքրվեց, բայց նկարիչը ծիծաղեց միայն.

- Ֆուտբոլի դատավոր եմ եղել, -ասաց նա:

Իսկ մի քանի օր անց հենց ինքն էլ մերկացրեց իրեն: Գործարանը տարիներ շարունակ

դատական քաշքշուկի մեջ էր մի քանի տանտերերի հետ, որոնց հողամասերի հաշվին

մարզահրապարակ էր կառուցվել: Հարցը չէր լուծվում: Ամիսը մեկ գործարանի

իրավախորհրդատուին դատարան էին կանչում կամ դատախազություն: Խեղճուկրակ մի

մարդ էր: Այդ օրը հուսահատված մտել էր գործարանի դիրեկտորի առանձնասենյակն ու

խնդրում էր իրեն ազատել աշխատանքից և տանտերերից: Միջադեպին պատահաբար ներկա

էր նկարիչը: Նա ուշադիր լսում էր, հետո ասաց:

- Այդ հարցի առթիվ ՍՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի նոր պարզաբանումը կա:

Շատերը չգիտեն, վերցրու կարդա…

Եվ նշեց որոշման հրապարակման օրը: Հետո ետ ու առաջ քայլեց առանձնասենյակում`

դիրեկտորի և իրավախորհրդատուի զարմացած հայացքների տակ ու մի քանի մեկնակետեր

թելադրեց, որոնցով գործարանն անպայման կշահեր դատը:

-Մհե՞ր, - երբ մենակ մնացին, ժպտաց Արգամ Մանասյանը, - ֆուտբոլի դատավորի համար քո

իրավաբանական գիտելիքները մի քիչ շատ չե՞ն:

- Ի՞նչ անեմ, մեղքս եկավ այդ ողորմելին,- ծիծաղեց նկարիչը: - Իմ սկզբունքին հակառակ բան

արեցի: Երդվել էի, որ կյանքում ոչ ոքի չեմ օգնելու: Ափսոս: Արգամ Պետրովիչ,- հանկարծ

ավելացրեց նա, -ամեն անգամ նախաձեռնողը դուք եք եղել: Հիմա ես եմ առաջարկում:

Աշխատանքը վերջանում է: Չգնա՞նք մի տեղ: Ներսումս ինչ-որ բան է կատարվում:

- Գնանք, - տեղից բարձրացավ գործարանի դիրեկտորը:- Մանավանդ զգում եմ, որ

խոստովանահոր պատվավոր դեր եմ կատարելու:

- Ճիշտ է, - միանգամից տխրած ասաց նկարիչը:- Որոշել եմ խոստովանել:

Հենց որ Աշոտի խեթ հայացքի ուղեկցությամբ Մհերի “Ժիգուլին” դուրս եկավ գործարանի

դարպասից, նկարիչը թեքեց գլուխը, կողքանց նայեց դիրեկտորին ու հարցրեց.

- Արգամ Պետրովիչ, երբևէ լսած կա՞ս, որ ես ինձ գովեմ` իբրև նկարչի:

- Չէ, - ասաց Արգամ Մանասյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

62

- Ուրեմն, խնդրում եմ հավատաս, որ ես լավ իրավաբան եմ եղել ու որքան էլ անհավատալի

թվա, ամենաազնիվ դատավորներից մեկը մեր հանրապետությունում: Ես երդվել էի օրենքի ոչ

մի խախտում թույլ չտալ և չէի տալիս: Հարյուր անգամ, հարյուր ձևով կաշառք են առաջարկել

ինձ: Չեմ վերցրել: Ոչ միայն այն պատճառով, որ ինձ անհայտ ծնողներիս գեները այդ գծով

երևի ազնիվ են եղել: Այլև որովհետև չեմ ունեցել դրա կարիքը: Ոչ տուն ունեի, ոչ ընտանիք:

Ինձ ի՞նչ էր պետք:

- Ուրեմն եթե կարիք ունենայիր կվեցնեի՞ր, - ժպտաց Արգամ Մանասյանը:

- Չգիտեմ,- ամենայն լրջությամբ պատասխանեց Մհեր Սամսոնյանը: - Հավանաբար:

Որովհետև ընտանիք ունեցող մարդու համար չափազանց քիչ է դատավորի աշխատավարձը:

Ամեն մարդ չի կարող այդ փորձությանը դիմանալ: Քեզ ամսական հարյուր ութսուն ռուբլի

աշխատավարձ են տալիս, պահումներն ու անդամավճարները չհաշված: Իսկ ահա գալիս է

մեկը ու միանգամից տասը հազար ռուբլի է առաջարկում` առանց պահումների: Ըստ որում`

դու օրենքը չես էլ խախտելու, մազաչափ, ուղղակի տվյալ հանցանքի համար պատիժ է

պատիժ է սահմանված երկուսից ութը տարի, իսկ դու երեք կամ չորս տարի ես վճռելու:

Ուշադրություն դարձնո՞ւմ ես, նույնիսկ մինիմումը չես տալու, որպեսզի հանկարծ որևէ

վտանգ չլինի: Դե դու ասա, ո՞նց չվերցնես: Ամեն մարդ կդիմանա՞:

Ըստ որում հանցագործն էլ գիտես ով է լինում, ասենք` սառցակոմբինատի պահեստապետը,

որի աշխատավարձը ութսուն ռուբլի է, իսկ ինքը ամեն օր երկու միլիոն ռուբլու ապրանք է

բաց թողնում: Որ այդ մարդը նույնիսկ խաչի վրա երդվի, թե ինքը չի գողանում, ո՞վ

կհավատա, Արգամ Պետրովիչ: Կամ որ նույն ձևով բենզինի կայանի աշխատողն ասի, թե իր

յոթանասուն ռուբլի աշխատավարձով է պահում ընտանիքը, լսողը, եթե նույնիսկ այլ

մոլորակից լինի, կհավատա՞:

Արգամ Մանասյանը հոգոց հանեց.

- Հիմա քո այդ օրինակով ի՞նչ ես ուզում ասել:

Նկարիչը չպատասխանեց, սպասեց մինչև խաչմերուկում իր դիմաց վառվի կանաչ լույսը,

մեքենան դանդաղ օրորելով տարավ տրամվայի գծերի վրայով, արագություն վերցրեց ու նոր

միայն դարձավ գործարանի դիրեկտորին.

- Ուզում եմ ասել, որ դեռ հայտնի չէ, թե ով է ավելի մեղավոր. նա՞, որ գողանում է, թե նա, ով

դրդում է գողության: Ինչպե՞ս կարելի է մարդուն անընդհատ փորձության ենթարկել: Ամբողջ

կյանքում: Հաց դնել առաջն ու ասել` ուտել չի կարելի:

Արգամ Մանասյանը քմծիծաղ տվեց.

- Բայց քո հարցում հո հաջողվե՞լ է:

- Իմն ուրիշ էր, - ասաց Մհերը: - Ես իսկապես դրա կարիքը չունեի և հետո…և հետո, ուզում

եք փառասիրություն համարեք, ուզում եք սկզբունքայնություն, բայց շատ էի ուզում, որ

փողոցով մատով ցույց տան ինձ ու ասեն` այ այս դատավորը կաշառք չի վերցնում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

63

- Հետո՞: Ցո՞ւյց էին տալիս:

- Ովքեր հավատում էին:

- Ուրեմն չհավատացողներ ևս կային:

- Այո: Ղեկավարության մեջ: Երբ ժպիտով, կատակով ակնարկում էին, թե ես պարտավոր եմ

ինչ-որ մաս էլ իրենց հասցնել, իսկ ես էլ պարզ ասում էի, որ կաշառք չեմ վերցնում:

- Եվ ի վերջո հավատացի՞ն:

- Մի մասը հավատաց և ինձ համարեց խենթ, իսկ մյուս մասը մինչև վերջ էլ չհավատաց և

համարեց կծծի:

- Կարծես թե մոտենում ենք ամենահետաքրքիր տեղին, -ասաց Արգամ Մանասյանը:

- Հա, -ասաց նկարիչը, - նոր են բացել:

- Ի՞նչը:

- Այս ռեստորանը:

- Ի՞նչ ռեստորան: - ապշեց Արգամ Մանասյանը, շուրջը դիտելով: Բայց որքան էլ նայեց` գոմ

հիշեցնող միահարկ փոքրիկ մի շենքից բացի ուրիշ ոչինչ չտեսավ: - Ռեստորանը սա՞ է, ոչ

ցուցանակ ունի, ոչ էլ տեսք:

- Ավելի լավ չի՞, որ ոչ շքեղ ցուցանակ ունենա, ոչ էլ տեսք, բայց մեջն ուտելու բան լինի, -

ծիծաղեց Մհեր Սամսոնյանը, - չհոգնեցի՞ր ցուցանակներից.- ու առաջ անցնելով` բացեց գոմի

նման այդ շենքի դուռը:

Եվ աշխարհում շատ բան տեսած Արգամ Մանասյանը ախ քաշեց:

Ընկուզենու փայտով երեսպատված միջանցք, փոքրիկ առանձնասենյակներ, հաճելի մի սրահ,

ֆիննական կահույք, չեխական ջահեր, ամենափնտրովի ակռատներ ու խմիչքներ, նույնիսկ

արտասահմանյան երկու տեսակ գարեջուր:

- Ալի Բաբայի քարանձա՞վն է, ինչ է,- անկեղծորեն զարմացած հարցրեց Արգամ Մանասյանը:

- Չէ, տիրոջ անունը Ենոք է, - լրջորեն պատասխանեց նկարիչը: - Այսինքն սխալ չհասկանաս,

Արգամ Պետրովիչ, գներն են մասնավոր, թե չէ մնացածը համարյա պետական է, կոչվում է

ճանապարհաշինարարների բանվորական ճաշարան:

- Լավ, բա ով որ պետք, է չի՞ տեսնում,- ակամա զայրացավ գործարանի դիրեկտորը:

- Ինչո՞ւ չեն տեսնում, -ծիծաղեց նկարիչը: -Տեսնում են, բայց խելոք են: Մտածում են, թե եթե

փակեն, իրենք որտե՞ղ պիտի մի կարգին հաց ուտեն:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

64

Ինչ-որ տեղից անմիջապես հայտնվեց Ենոքը, որն ավելի շատ կողմնակի մարդու էր նման,

բարևեց ջերմորեն, մատուցողուհուն թելադրեց պատվերը, և նրանք մնացին փոքրիկ, մաքուր,

հաճելի առանձնասենյակում:

- Հետո՞,- հարցրեց Արգամ Մանասյանը,- ենթադրում եմ, որ քո դատավորական

գործունեությունը այնքան էլ երկար չտևեց:

- Ճիշտ է, -հանկարծ հառաչեց Մհեր Սամսոնյանը: - Անկեղծորեն որ ասեմ` հաճախ եմ

մտածել, թե ես կարո՞ղ էի արդյոք կանխել կամ խուսափել վտանգից: Շատ եմ մտածել: Եվ

եկել եմ այն եզրակացության, որ չէի կարող: Հիմա հավանաբար կկարողանամ, իհարկե,

կկարողանամ: Բայց այն ժամանակ չէի կարող:

- Հետո, հետո, ի՞նչ պատահեց քեզ, Մհեր…Ոնց որ դետեկտիվ լինի:

- Դետեկտիվ էր, բա ի՞նչ էր: Ուրեմն լավ էր ամեն ինչ, գործերս հաջող էին գնում, ահագին

հեղինակություն էի ձեռք բերել, կարողանում էի օգնել մարդկանց հազար ու մի խճճված

հարցերում և նրանց երախտագիտությամբ ու արցունքով լցված աչքերը իմ ամենամեծ

վարձատրությունն էին: Արգամ Պետրովիչ, պարծենում եմ վերջին անգամ, ամենաբարդ

գործերից նույնիսկ պատվով էի դուրս գալիս: Երկու տարվա ընթացքում իմ ոչ մի գործը

չբեկանվեց: Դա բացառիկ փաստ է, այնքան բացառիկ, որ կասկած էր հարուցել, և

“Սոցիալիստական օրինականության” ամսագրի աշխատակիցը ինչ-որ զրպարտագրի հիման

վրա գրեթե մեկ ամիս շարունակ քրքրում էր իմ գործերը: Իսկ վերջում ակնարկ գրեց իմ

աշխատանքի մասին` “Դատավորի կոչումը” վերնագրով:

Փոքրիկ անվասայլակով ներս եկավ մատուցողուհին, արագ-արագ դասավորեց խմիչքն ու

ուտելիքները, իսկ վերջում էլ շատ գեղեցիկ մի զամբյուղով միրգ դրեց սեղանին և սառույցով

լի թասի մեջ` երկու շիշ արծաթապատ շամպայն:

- Սա Ենոքն է հյուրասիրում,- ասաց նա ժպտալով:

- Ինչի՞ համար, ակամա հարցրեց Արգամ Պետրովիչը:

Աղջիկը թոթվեց ուսերը և հեռացավ:

- Մի անհանգստացի, Արգամ Պետրովիչ, ինքն անպայման կերևա ու կասի, թե ինչի համար…

Ենոքները ոչ մեկի հենց այնպես չեն հյուրասիրում: Սկսե՞նք…

- Մինչև քո պատմությունը չլսեմ, ոչնչի ձեռք չեմ տա:

Նկարիչը ծիծաղեց.

Մի խոսքով` ամեն ինչ լավ էր, մինչև որ վերադասի որոշմամբ հարևան շրջանից մի գործ

ուղարկեցին ինձ: Շատ սովորական ու պարզ պատմություն էր: Մանկապարտեզի վարիչին,

բազմավաստակ մի մանկավարժի, ապօրինաբար հեռացրել էին աշխատանքից ու նրա

փոխարեն նշանակել ջահել մի կնոջ: Ըստ որում խախտվել էին աշխատանքային

օրենսդրության մի քանի կետեր, առաջինը` հրամանը տվել էին առանց արհմիության

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

65

կազմակերպության համաձայնության, հետո դիմել էին կեղծիքի և ետին թվով

արձանագրություններ կազմել, հրամանի քաղվածքը չէին հանձնել հեռացվողին և այլն, և

այլն: Բայց որքան էլ տարօրինակ թվա, առաջին դատարանը գտել էր, որ հեռացումը ճիշտ է:

Մանկապարտեզի նախկին վարիչ Ցողիկը (բոլորը նրան այդպես են անվանում) բողոքել էր:

Գերագույն դատարանում գործը բեկանել էին և վերադարձրել դատարան` նոր կազմով

լսելու: Նոր կազմը ևս հաստատել էր հեռացումը: Ընկեր Ցողիկը նորից էր

բողոքել…Չերկարացնեմ, երբ գործի նոր քննության էր նշանակվել, ընկեր Ցողիկը բացարկ էր

հայտնել շրջանի ժողովրդական դատարանի դեմ և գործը պտտվելով, պտտվելով հասել էր

ինձ:

Մանրամասն ուսումնասիրեցի և անմիջապես էլ զգացի, որ այս գործի մեջ ինչ-որ շատ

ազդեցիկ մարդու արտաքին ճնշում կա: Ինչ-որ մեկը շատ է ջանում, որ վաստակաշատ

մանկավարժը չվերականգնվի աշխատանքում և փոխարենը մնա Ալլա անունով ջահել կինը:

Բայց որովհետև ես ես էի և ինձ համար օրենքից բացի ոչ մի հեղինակություն չկար, հանգիստ

խղճով, առանց գոնե փորձելու իմանալ, թե ով է Ալլայի հովանավորը, նշանակեցի գործի

քննության օրը և ծանուցագիր ուղարկեցի կողմերին:

Հաջորդ օրը հենց նոր էի մտել առանձնասենյակ, երբ հեռախոսս զանգեց: Վերցրեցի: Կանացի

մի ձայն ինձ ասաց, որ ինձ հետ ուզում է խոսել քաղկոմի առաջին քարտուղարը: Սկզբում

կարծեցի, թե ինչ-որ մեկը կատակում է: Այդ ե՞րբ է եղել, որ քաղկոմի առաջին քարտուղարը

անձամբ զանգահարի դատավորին: Նույնիսկ շրջկոմի հրահանգիչն այդ բանը չի անում:

Քարտուղարուհին զանգում է, թե անմիջապես եկեք շրջկոմ, այսինչ հրահանգիչի մոտ…Իսկ

հիմա…

- Սամսոնյան, - լսեցի ժողովներից ծանոթ նրա ձայնը, - Ղարիբյանն է:

- Լսում եմ, ընկեր Ղարիբյան, - այնուամենայնիվ կասկածով արձագանքեցի ես:

- Մանկապարտեզի մի գործ կա քեզ մոտ, ծանոթացա՞ր:

Ստամոքսիս շրջանում ցավ զգացի:

- Այո, - ասացի: - Հաջորդ շաբաթ լսում ենք:

- Եվ ի՞նչ, նախնական կարծիք կա՞:

- Կքննենք, կտեսնենք, ընկեր Ղարիբյան, - զգուշացա ես: -Դատավարության ընթացքը ցույց

կտա:

Հեռախոսալարի մյուս ծայրում լռություն տիրեց:

-Այ տղա, -ասաց քաղկոմի քարտուղարը: - Պարզից պարզ գործ է, ի՞նչ դատավարություն, ի՞նչ

բան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

66

- Իհարկե, պարզ է, -սկսեցի բարկանալ ես: - բայց այդ պարզ գործը երեք անգամ դատարան է

մտել և երեք անգամ էլ կայացվել է սխալ դատավճիռ: Արդեն մեկ տարի է, ինչ այդ կինը չի

աշխատում: Ապրելու ոչ մի միջոց չունի: Էլ չեմ խոսում բարոյական վիճակի մասին:

- Սամսոնյան, - ընդհատեց ինձ քաղկոմի առաջին քարտուղարը: - Դու թյուրիմացության մեջ

ես: Ես այդ գործին լավ ծանոթ եմ: Դատարանը երեք անգամ էլ ճիշտ վճիռ է կայացրել, բայց

չգիտես ինչու, որոշ, ես կասեի` կասկածելի մարդիկ, որոնց հարցով քաղկոմը հիմա զբաղվում

է, հովանավորում են այդ անպատկառ և աներես ընկեր Ցողիկ կոչեցյալին:

- Ես այդ կարծիքն չեմ, ընկեր Ղարիբյան:

- Ի՞նչ:

- Իհարկե, դատավարությունը ցույց կտա, թե ինչն ինչոց է, սակայն այս իրոք պարզ գործից

պարզ երևում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում: Իմ կարծիքով ընկեր Ցողիկին պետք է

անհապաղ վերականգնել աշխատանքում և նրան լրիվ աշխատավարձ վճարել մեկ տարվա

հարկադիր պարապուրդի համար:

Նորից լռություն տիրեց:

- Սամսոնյան, - ծանր շնչեց քաղկոմի առաջին քարտուղարը, - երևի դու չհասկացար, թե ում

հետ ես խոսում:

- Կուսքաղկոմի առաջին քարտուղարի հետ:

- Ես գտնում եմ, որ…

- Ընկեր Ղարիբյան, ես խորապես հարգում եմ ձեզ, բայց օրենք կա:

Ղարիբյանը կորցրեց իրեն.

- Այ տղա, դո՞ւ ինձ պիտի սովորեցնես օրենքը: Երբ քեզ հետ քաղկոմի առաջին քարտուղարն է

խոսում: Ի՞նչ օրենք, ի՞նչ բան: Էդ օրենքները մենք չե՞նք ստեղծում: Դա՞ ինչ դեմագոգիա է: Քիչ

է մնում ասես թե դատավորն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

- Հենց այդպես էլ կա, -ասացի ես: - Հենց այդպես էլ կա, ընկեր Ղարիբյան:

Արգամ Պետրովիչ, հիմա հաստատ չեմ կարող ասել` ինձ թվա՞ց, թե չէ, բայց կարծես թե լսեցի,

որ նա լսափողի բերանը ափով փակած, շշնջաց ինչ-որ մեկի. “Ոչինչ չհասկացա. Սա ապո՞ւշ

է, ինչ է…”

Ու ցած դրեց լսափողը:

Իսկ երեք օր անց, իմ սիրելի դիրեկտոր և բարեկամ Արգամ Պետրովիչ, թերթում

հրապարակվեց քաղկոմի առաջին քարտուղար Սարիբեկ Ղարիբյանի հոդվածը, որտեղ մի

քանի իրավաբանների ազգանունների կողքին կարդացի նաև իմ ազգանունը: Գրված էր, որ

ես կտրվել եմ իմ ընտրողներից, դատավճիռները երբեմն կազմում եմ միանձնյա, հաշվի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

67

չառնելով ժողովրդական ատենակալներին, որ ես հանուն փառասիրության կամ շատ բարձր

պատժաչափեր եմ նշանակում կամ էլ կասկածելի մեղմ դատավճիռներ ընդունում: Եվ որ

ուրիշ բան չի էլ կարելի սպասել մի դատավորից, որը բուրժուական մտածելակերպ ունի,

տարված է սեփականատիրական մոլուցքով և չգիտես ինչպես, ինչ միջոցներով մի շքեղ

առանձնատուն է գնել Արագած լեռան լանջերին:

- Դու իսկապե՞ս տուն էիր գնել, Մհեր,- զարմացավ Արգամ Մանասյանը:

Նախկին դատավորը ծիծաղեց.

- Ընկերոջս խելքին ընկա: Նա իսկապես մի շքեղ առանձնատուն ուներ Փարպի գյուղում: Ու

ինձ համոզեց գնել իր հարևանի քանդած մարագը, որ նրա այգու ծայրին էր: Ես էլ գնեցի,

օրենքով, ձևակերպելով ինչպես հարկն է, և վճարեցի երկու հարյուր ռուբլի:

- Որքա՞ն:

- Երկու հարյուր ռուբլի: Քանդված փոքրիկ մարագի երկու պատն էր:

- Հողամաս չկա՞ր:

- Հարյուր քառակուսի մետր: Չորս ծիրանի ծառ կար: Մենակ էդ ծառերն եմ ափսոսում:

- Հետո՞, Մհեր, հետո՞…

- Հոդվածի վերջում քաղկոմի առաջին քարտուղարն այսպիսի մի միտք էր հայտնում. “Մենք

կարծում ենք, թե միանգամայն ճիշտ է վարվում շրջանի աշխատավորությունը, որը որոշել է

ուղղել իր սխալը և ետ կանչել թյուրիմացաբար դատավորի աթոռին հայտնված Մհեր

Սամսոնյանին”:

- Որ դա թյուրիմացաբար է եղել, ճիշտ է,-ասաց Արգամ Մանասյանը:

- Եվ իմ աներևույթ ընտրողները, որոնց ես ոչ նշանակվելիս էի տեսել և ոչ էլ հեռացվելիս

տեսա, ինձ ազատեցին աշխատանքից:

- Այդ Ալլայի համար, իհարկե ինչ ասես կարելի էր անել, - հանկարծ կամացուկ ծիծաղեց

Արգամ Մանասյանը:

- Դու ճանաչո՞ւմ էիր նրան:

- Նրան ով չէր ճանաչում, սիրելի Մհեր, Երևանի գեղեցկուհիներից մեկն էր և… Սարիբեկ

Ղարիբյանի սիրուհին: Ամբողջ քաղաքը գիտեր:

- Հետո ես էլ իմացա, -գլուխը թափահարեց Մհեր Սամսոնյանը:

- Չփորձեցի՞ր բողոքել, արդարանալ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

68

- Ո՞ւմ, Արգամ Պետրովիչ, ո՞ւմ…Հետո մի մոռացիր, որ ես միամիտ էի և մեծամիտ…

Համոզված էի, թե աշխարհն իրար կխառնվի: Թե այն մարդիկ, ովքեր երախտագիտությամբ և

արցունքով աչքերը լի մեծարում էին ինձ արդար դատավճիռ կայացնելու համար, փողոց

դուրս կգան և կբղավեն` “Սամսոնյան, Սամսոնյան”: Ես հավատացած էին, թե իմ

ղեկավարներն անմիջապես Կենտկոմ կգնան, ատամներով կպաշտպանեն ինձ: Թե իմ

ընկերները, մտերիմները, որոնք բաժակները ձեռքներին երկինք էին բարձրացնում ինձ և

համարում հանրապետության ամենալավ իրավաբանը, բողոքի հեռագրերով կողողեն

Մոսկվան… Այնինչ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն, ոչ մի ցույց…Կարծես թե ճանճ էին սպանել: Ոչ

ոք չկանգնեց իմ կողքին, Արգամ Պետրովիչ, ոչ ոք: Եթե հանկարծ տեսնում էին փողոցում,

անմիջապես փոխում էին մայթը, իսկ եթե չէին հասցնում, խփում էին թիկունքիս…

- Հիմար ես, էլի, արա, հիմար ես…Բա արժե՞ր մի պառավի համար…

Ու ես կոտրվեցի: Կոտրվեցի միանգամից, անդարձ: Ինձ առաջարկեցին փաստաբան

աշխատել, բայց ես հրաժարվեցի: Ի՞նչ իրավունքով և ի՞նչ երեսով պիտի օգնեի, պաշտպանեի

ուրիշներին, երբ ինձ պաշտպանել չէի կարողանում: Ու դրա համար էլ խաչ քաշեցի

իրավաբանության վրա և խաչ քաշեցի օրենքի վրա, որն այնքան թույլ է, որ ինքը

պաշտպանության կարիք ունի և ոչնչով չի կարող օգնել նույնիսկ իր հավատացյալներին: Եվ

խաչ քաշեցի իմ ընկերների ու բարեկամների վրա, որոնք միայն քեզանից են օգնություն ու

բարություն սպասում: Ու մոլորյալ որդու պես վերադարձա իմ նկարչությանը, որպեսզի

մարդկանց հետ գործ չունենամ, որպեսզի իմ միակ հարազատները լինեն մատիտները,

ներկերն ու թուղթը

- Բա ինչո՞ւ ես ինձ հետ ընկերություն անում,-ծիծաղեց Արգամ Մանասյանը:

- Իմ միջից հանել են ինձ… Ես են… Մհեր Սամսոնյանի հետ ոչ մի առնչություն չունեմ: Դու իմ

պետն ես: Իսկ ես առաջվա հիմար Մհեր Սամսոնյանը չեմ: Ինձ սովորեցրել են: Ես գիտեմ, որ

երբ էլ ուզես, կարող ես հրաման տալ ու հեռացնել ինձ: Ես այն ժամանակ համոզվեցի, որ ոչ

հերոս եմ և ոչ էլ կռվող: Իսկ ազնվությունը սուտ բան է, անզեն է և իրեն պաշտպանել չի

կարող: Ազնիվը միշտ էլ պաշտպանության կարիք ունի, իսկ պաշտպանողները քիչ են: Դրա

համար էլ աշխարհում շատ են ողբերգությունները:

- Ուրեմն` կոտրվեցիր …Մհեր Սամսոնյան:

- Հա, -ասաց Մհեր Սամսոնյանը, - հա: Ու չեմ զղջում: Հիմա ես հանգիստ ու ապահով եմ,

որովհետև մեծամասնության նման եմ: Ինձ չեն նկատում… որ խփեն: Այնինչ ես հիմա ինչքան

կարողանում եմ` խախտում եմ օրենքները և հարյուր անգամ ավելի լավ եմ ապրում: Բայց ոչ

ոք չի մտածում ինձ հեռացնելու կամ հարվածելու մասին, որովհետև ես ոչ մեկի չեմ

խանգարում:

- Իսկ եթե հրաշք պատահի ու քեզ նորից առաջարկեն դատավոր ընտրվել…

- Ընտրվե՞լ… Երբեք: Հազիվ մի կարգին ապրում եմ, առանց զանգերի ու մինիստրությունների,

առանց սպառնալիքների ու քարտուղարների:

- Իսկ եթե…- համառեց Արգամ Մանասյանը

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

69

- Իմ անունը Մհեր է, - ասաց Մհեր Սամսոնյանը

- Հետո՞ ինչ:

- Կհամաձայնվեմ միայն այն ժամանակ, երբ ցորենը կդառնա սիսեռի չափ, իսկ գարին էլ`

լոբու…Երբ ամեն ինչ կփոխվի ոտքից գլուխ… Երբ կախտահանվի այն հողը, որը

Ղարիբյաններ է ծլում… Եղա՞վ…

Դուռը կամացուկ բացվեց և ներս մտավ Ենոքը:

- Վայ, - զարմացավ նա, - ոչ մի բանի ձեռք չե՞ք տվել:

- Չէ, - ասաց նկարիչը, -մինչև չպարզենք, թե ինչու ես մեզ շամպայն ուղարկել, չենք սկսի:

- Վա՞յ, - ավելի զարմացավ Ենոքը, - ինչի՞, մարդ չե՞նք, հայ չե՞նք:

- Բայց դու մեզ չես ճանաչում, ինչո՞ւ ես ուզում լավություն անել…- Մհերը արդեն լրիվ իր

տարերքի մեջ էր:

Ենոքը վիրավորվեց:

- Նախ, - ասաց նա, - ձեզ, ճիշտ է, չեմ ճանաչում, բայց Արգամ Պետրովիչին շատ լավ եմ

ճանաչում և շատ էլ հարգում եմ` սրտանց: Նրան ո՞վ չի ճանաչում:

- Դե դա արդեն ուրիշ, - գլխով արեց նկարիչը:

- Շնորհակալություն, -ժպտաց Արգամ Մանասյանը,- բայց “նախ”-ից հետո չշարունակեցիք:

- Ի՞նչ նախ, - զարմացավ ու անմիջապես էլ հասկացավ Ենոքը: - Հա, նախ և երկրո՞րդը …

Երկրորդը, Արգամ Պետրովիչ, որ ուզենաք, մի քիչ կօգնեք մեզ, էլի…

- Ե՞ս: ինչո՞վ:

- Մի քիչ լավ սիգարեթ տվեք, էլի: Գետինը մտնեմ, թե ինձ համար եմ ուզում: Ես դրա մեջ

վնասից բացի մի կոպեկի օգուտ չունեմ: Ուզողներն էնպիսի մարդիկ են, որ ես նրանցից փող

չեմ վերցնելու: Բոլորն իմ հաշվին է: Բայց դե, մեր տղերքն են, պետքական մարդիկ են`

միլպետն է, ՕԲԽՍՍ-ն է, դատախազն է, վերահսկողությունն է, գլխավոր բժիշկն է…

Մհեր Սամսոնյանը ծիծաղեց:

- Բայց ես իրավունք չունեմ կոնկրետ կետ սիգարեթ ուղարկելու:,-ասաց գործարանի

դիրեկտորը:

Ենոքը թեքվեց նրա վրա.

- Դուք մենակ ասեք, որ առևտրի գրասենյակ ուղարկեն, հերիք է… Ես կվերցնեմ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

70

- Լավ, - ձեռքերը տարածեց Արգամ Մանասյանը, - տեսնենք:

- Շատ-շատ շնորհակալ եմ – գլուխը խոնարհեց Ենոքը: - Սրտանց: Հիմա տաքը կուղարկեմ:

Մհերը սպասեց, մինչև որ փակվեց դուռը և ձեռքն առավ շամպայնի շիշը:

- Համոզվեցի՞ր, որ աշխարհում անշահախնդիր սեր չկա, և որ Ենոքները երբեք հենց այնպես

չեն հյուրասիրում: Հիմա ի՞նչ ես ասում, չխմե՞նք էս մանր կաշառքը, թե՞ սկզբունքորեն…

- Էհ, - ձեռքը թափ տվեց գործարանի դիրեկտորը,- երանի իմ ամենա մեծ մեղքը սա լիներ:

Մհեր, իսկ հիմա գիտե՞ս, թե որտեղ է Սարիբեկ Ղարիբյանը:

- Ինչի՞ չգիտեմ, - ծիծաղեց Մհերը, - հեռացած ղեկավարների մեծ մասի նման ժամանակակից

տուգանային գումարտակում է, դասախոսություններ է կարդում համալսարանում: Ու մեր

երկրի հույսն ու ապագան նրա ուսանողներն են: Ըստ որում, ուշադրություն դարձրե՞լ ես,

ծիծաղելին այն է, որ ով շրջկոմի կամ քաղկոմի քարտուղար է դառնում, առաջին հերթին

մտածում է իր դիրքն ու ազդեցությունը օգտագործելով որևէ կերպ դիսերտացիա

պաշտպանելու մասին: Որովհետև նրանք էլ վստահ չեն վաղվա օրվա վրա և

խնայդրամարկղի գրքույկ են պատրաստում:

- Թույն ես, թույն, - գլուխն օրորեց Արգամ Մանասյանը:

- Դարձրին, - ասաց նկարիչը, և շամպայնի շշի խցանը շրխկոցով դիպավ առաստաղին:

- Ինչ վերաբերում է քեզ, սիրելի Սուսան…

- Ես Սուսան չեմ, Արգամ Պետրովիչ, ես Սուսաննա եմ, - հայերեն ասաց քարտուղարուհին:

- Է՜հ, աղջիկ ջան, -ժպտաց գործարանի դիրեկտորը, - ինքդ էլ չգիտես, թե որքան Սուսան ես

դու:

- Ճիշտ է, -ծիծաղեց Հասմիկը: - Ճիշտ ես, Արգամ ջան: Իսկապես սուսիկ-փուսիկ Սուսան: Ես

նրան իմ Նաիրուհուց չեմ տարբերում: Եվ ինչ ձեռք ունի, գիտե՞ս, սնկով սալաթից փորձեցի՞ր,

ինքն է պատրաստել: Եվ ընդհանրապես, ես շատ ուրախ եմ, որ դու գոհ ես Սուսանից:

- Իմ գոհ լինելը ի՞նչ կարևոր է, Հասմիկ ջան, կարևորը այն է, որ Սուսանը գոհ լինի ինձանից:

Թեև ես ամեն ինչ անում եմ, որ նա գոհ լինի…ժամանակին պատասխանում եմ զանգերին…

- Լավ, էլի, Արգամ Պետրովիչ, - կաս-կարմիր կտրեց աղջիկը:

- Իսկ այդ ի՞նչ զանգեր են, -հետաքրքրվեց տիկին Մարիամը:

- Սովորական, Մարիամ ջան, ամենօրյա, - ասաց Արգամ Մանասյանը: - Ես իմ սենյակում

նստած լսում եմ, թե ինչպես է ընդունարանում պայթում հեռախոսը: Լսում եմ, լսում` վերցնող

չկա: Ստիպված ես եմ վերցնում. “Սուսանին եմ ուզում”, - ասում է ինչ-որ մեկը… Լավ եք

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

71

անում, ասում եմ… բայց, շատ կներեք, Սուսանը տեղում չէ: “Բա որտե՞ղ է”, - հարցնում են

բարկացած: Անհարմար եմ զգում, բայց դե ի՞նչ անեմ, որ չգիտեմ: “Չգիտեմ”, - անկեղծորեն

ասում եմ ես…

- Լավ, էլի, Արգամ Պետրովիչ,-ձեռքերով դեմքը ծածկեց քարտուղարուհին:

- Շարունակությունը լսեք: “Դե լավ, - ասում է,- որ գա, ասեք որ ժամը երեքին զանգ եմ տալու:

Թող տեղում լինի”: Ներեցեք, իսկ ո՞վ է հարցնում: “Ասեք Սեյրանն է”,- ասում է

զանգահարողը:

- Վա՜յ, ճիշտ չի ասում, լավ էլի, Արգամ Պետրովիչ, նրա անունը բոլորովին էլ…

Բոլորը ծիծաղեցին:

- Չեմ վիճում, լավ չլսեցի, - լրջորեն ասաց Արգամ Մանասյանը, - գուցե և Սեյրան չէր… Բայց

դե էլ ո՞վ պիտի ուզի Սուսանին, եթե ոչ Սեյրանը…կամ Սեյրանի պես մի տղա:

- Ես` քավոր, Արգամ Պետրովիչ, - բղավեց Վռամը:

- Ես էլ մեքենայաբար քավորկին,-ծիծաղեց Մարիամը:

- Հարսնեղբոր համար աքլոր պատրաստեք, -ոտքի կանգնեց Աշոտը

- Հարսի դիմանկարը ինձ վրա, - բաժակը բարձրացրեց նկարիչը:

Արգամ Մանասյանը ձեռքը դրեց աղջկա գլխին.

- Էլ ի՞նչ ես ուզում, Սուսան, ամեն ինչ պատրաստ է, - ասաց նա: - Քեզ մի չնչին բան է մնում`

ամուսնանալ:

Սուսանին աշխատանքի ընդունելու համար նրան զանգահարեց փականքների գործարանի

դիրեկտոր Միհրդատ Աշուղյանը:

- Արգամ, - ասաց – այս գիշեր ի՞նչ երազ ես տեսել:

- Թե իբր դու ինձ գառնուկ ուտելու ես կանչում, -կատակեց գործարանի դիրեկտորը:

- Դրա նման մի բան է, -չգիտես ինչու հառաչեց Աշուղյանը: Քարտուղարուհի վերցրե՞լ ես, թե

էլի դու ես համատեղության կարգով աշխատում:

- Ես եմ…

- Ուրեմն հիմա քեզ մոտ կուղարկեմ մեկին: Ձեռքիս որ հնար լիներ, աշխատողներիս կեսին

կհանեի նրա համար: Բայց հնար չունեմ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

72

- Ի՞նչ կրթություն ունի, -հարցրեց Մանասյանը:

- Գեղեցկուհի է, - շշնջաց Աշուղյանը:

- Մեքենագրել գիտի՞:

- Ասում եմ` գեղեցկուհի է, Արգամ:

Մանասյանը բարկացավ, բայց միաժամանակ չգիտես ինչու ծիծաղը գալիս էր: Լկտի տղա է

այդ Միհրդատ Աշուղյանը: Այսինքն, միայն նա չէ, չգիտես ինչ գաղտնիքով, ինչ ձևով, բայց

վերջին տարիներս մանր ու մեծ գործարանի դիրեկտորների աթոռները լցվել են նման

տղաներով: Հագնվում են վերջին նորաձևությունների օրինակով, միայն արտասահմանյան

ապրանքներ, հատկապես` կաշվեղեն, վառվրուն վերնաշապիկներ, փայլուն փողկապներ:

Ծխում են միայն “Մարլբորո”: Ոչ ոքից և ոչնչից չեն վախենում: Եվ դա զգացվում է նաև նրանց

կեցվածքից, ընդգծված, իբր քաղաքավարական շարժուձևերից: Ինչպես ժողովուրդն է

ասում`հեռվից որ նայում ես նրանց, քեֆդ գալիս է: Միայն թե բերանները չբացեն, չխոսեն:

Աղքատիկ բառապաշար, լկտի, գռեհիկ արտահայտություններ… Եվ ովքե՞ր են սրանց

մարդկանց ղեկավար նշանակում: Ահա և նրանցից մեկը: Ընդամենը մի քանի անգամ են

հանդիպել արտադրական խորհրդակցություններում, հազիվ են մի երկու բառ փոխանակել,

իսկ հիմա այնպես է խոսում, ասես տարիների ընկերներ են: Վիրավորական է, բայց չգիտես

ինչ անել:

- Ինձ գեղեցկուհի պետք չէ, Միհրդատ, - ասաց Արգամ Մանասյանը: Ինձ քարտուղարուհի է

պետք, որը և հայերեն իմանա, և ռուսերեն, մեքենագրելու շնորհք ունենա և մարդկանց հետ

վարվելու կարողություն:

- Ունի, ունի, ախպեր ջան, ամեն ինչ ունի և էլի ինչե՜ր ունի…-հառաչեց-ծիծաղեց

փականքների գործարանի դիրեկտորը: -Այնպես որ ուղարկում եմ, մաղարիչը քեզ վրա:

Իսկ չանցած մի ժամ` կաշեպատ դռների արանքում հայտնվեց Սուսաննան:

- Ինձ Միհրդատ Սերոբովիչն է ուղարկել:

- Մոտեցեք, նստեք, - առաջարկեց գործարանի դիրեկտորը:

Աղջիկը նստեց զգուշորեն, աթոռի ծայրին, և դիրեկտորին նայեց այնպիսի տխուր և

միաժամանակ նվիրված հայացքով, որ Արգամ Մանասյանը վատ զգաց իրեն:

Նա ամենևին էլ գեղեցիկ չէր, սովորական ջահել մի աղջիկ էր, ուսանողական կարճ կտրած

մազերով, որոնցից մի քանիսը սանրի ատամների նման կախված էին ձիթապտղի պես սև

աչքերի վրա: Հագնված էր պարզ ու ճաշակով` կիսաթափանցիկ երկնագույն բլուզ ուներ

հագին և մուգ կապույտ ծաղիկներով զարդարված փեշ, որը նա նստելու ժամանակ զգուշորեն

վեր բարձրացրեց` մերկացնելով փոքրիկ աղջկական ծնկները: Եթե նա գեղեցիկ էլ էր, ապա

այդ գեղեցկությունը առավելապես ջահելությունից էր բխում:

Անունդ ի՞նչ է, -հարցրեց գործարանի դիրեկտորը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

73

Սուսաննա. Սուսաննա Մարտիկյան:

Ի՞նչ կրթություն ունես, Սուսաննա:

- Հայերե՞ն պատասխանեմ, թե՞ ռուսերեն,- վախվորած հարցրեց աղջիկը…

Ինչպես ուզում ես,- ժպտաց Արգամ Մանասյանը:

Այդ ժպիտը կարծես թե քաջալերեց աղջկան:

- Ավարտել եմ Բրյուսովի անվան ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, - ձայնը քիչ

բարձրացնելով, հայերեն ասաց նա:

- Բա ինչո՞ւ ըստ մասնագիտության չես ուզում աշխատել:

- Աշխատանք չկա, -ասաց աղջիկը:

- Իսկ քեզ որտե՞ղ են նշանակել: Երևի գիտես, որ եթե մինիստրությունը քեզ աշխատանքի է

ուղարկել շրջան, ապա ես իրավունք չունեմ իր պարտավորություններից խուսափող

շրջանավարտին ընդունել աշխատանքի:

- Ինձ ոչ մի տեղ չեն նշանակել: Եթե նշանակեին, ես կգնայի թեկուզ ամենահեռավոր շրջանը:

Ինձ ազատ դիպլոմ են տվել, - ռուսերեն ասաց աղջիկը` դողացող ձեռքերով պայուսակից

հանելով ու դիրեկտորի սեղանին դնելով փաստաթուղթը:

- Միայն քե՞զ, - հարցրեց Արգամ Մանասյանը:

- Ոչ, ոչ, - վախեցած հայերեն արձագանքեց Սուսաննան: - Մեր ամբողջ կուրսին:

- Չեմ հասկանում: Ուրեմն Հայաստանի ոչ մի շրջանում լեզվի ու գրականության ուսուցչի

կարիք չկա՞:

- Ոչ, -ասաց աղջիկը: - Արդեն քանի տարի է, ինչ նշանակումներ չեն անում, բոլորին ազատ

դիպլոմ են տալիս:

- Եվ շարունակում են ուսանողնե՞ր ընդունել: Այս տարի ընդունելություն կա՞:

- Իհարկե, - ռուսերեն ասաց աղջիկը:

Արգամ Մանասյանը վաղուց էր լսել այդ վիճակի մասին, բայց ինչպես կողքից լսված ամեն

բան, այդ ամենը նրան կեսիրական-կեսանհավատալի էին թվում: Լավ դա՞ ինչ

անհեթեթություն է: Այսինքն` ի՞նչ անհեթեթություն, մի՞թե հենց հանցագործություն չէ, որ

ամեն տարի հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ են ընդունվում Համալսարանի,

Հայկական մանկավարժական, Ռուսաց և օտար լեզուների ինտիտուտների բանասիրական

ֆակուլտետներում, երբ ստույգ, հենց հիմա գիտեն, որ ավարտելուց հետո նրանցից հազիվ

երեք-չորս հոգի միայն կարող են տեղ գտնել հանրապետության դպրոցներում: Լավ, մեղք չէ՞

պետությունը, որ հենց այնպես, անօգուտ ու անիմաստ հսկայական ծախսեր է անում: Մեղք

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

74

չե՞ն այդ տղաներն ու աղջիկները, այս փոքրիկ Սուսաննան, որ դռնեդուռ են ընկնում քիչ թե

շատ համապատասխան աշխատանք գտնելու համար:

- Սուսաննա, - ասաց Արգամ Մանասյանը, -ես զգում եմ, որ դու զարգացած…

-Իմ դիպլոմը կարմիր է, - անմիջապես ասաց աղջիկը, - ուզում եք բացեք – տեսեք…

- Կարիք չկա, - ասաց գործարանի դիրեկտորը: - Հարցն այն է, որ քո կրթության

համապատասխան աշխատանք չունեմ ես: Ինձ սովորական քարտուղարուհի է պետք, որը

պատասխանի հեռախոսի զանգերին և գրություններ մեքենագրի:

- Ինչ ուզեք կանեմ, - վախեցած ասաց աղջիկը: - Ինչ ուզեք` կանեմ, Արգամ Պետրովիչ:

Հիվանդ ծնողներ ունեմ: Ես…ես չեմ կարող այլևս նրանց հաշվին ապրել: Ամաչում եմ:

- Ախր աշխատավարձը շատ փոքր է, Սուսաննա,- ինքն էլ ամաչելով ու միաժամանակ

բարկանալով իր վրա, որ ակամա մի պահ աղջկա ծնկներին նայեց, ասաց գործարանի

դիրեկտորը:

- Որքան էլ լինի, ես համաձայն եմ, - պոռթկաց աղջիկը: - Եվ հետո, Արգամ Պետրովիչ,

չկարծեք թե իմ ունեցած միակ հագուստը սա է: Ես լավ կհագնվեմ… Դուք չեք ամաչի, որ ինձ

նման քարտուղարուհի ունեք… Ես գիտեմ… կինոներում տեսել եմ…Ինձ ասել են… Ես

կաշխատեմ ամեն կերպ դուր գալ ձեզ…

- Ո՞վ է այդ հիմարություններն ասել, - ապշեց Արգամ Մանասյանը:

- Ես շատ լավ սուրճ եմ եփում և թեյ պատրաստել էլ գիտեմ, դուք…դուք ինձնից անպայման

գոհ կմնաք, -շտապով, մի շնչով ավելացրեց աղջիկը:

Արգամ Մանասյանը մի պահ կծկվեց, փակեց աչքերը: Լավ, սա ի՞նչ է, սրտդողած մտածեց նա:

Սա ի՞նչ մղձավանջ է: Ախր մյուս տարի էլ Նաիրուհին է ավարտելու այդ անիծյալ

բանասիրականը: Ուրեմն նա է՞լ է այս խեղճ, մոլորված աղջկա նման կանգնելու որևէ

հղփացած Միհրդատի կամ Արգամի առաջ, հաճոյանալու, կեղծավորելու, բարձրացնելու

փեշը, թե ինչ է, որևէ աշխատանք տան իրեն: Սարսափելի է, խելագարվելու բան է: Իր

աղջիկը, իր…

Նա բացեց աչքերը և գրեթե չարությամբ նայեց այցելուին.

- Վերջ տուր հիմարություններիդ, - հանկարծ բղավեց նա: - Եվ անմիջապես քաշիր փեշդ:

Մարդավարի նստիր: Նստի և դիմում գրի: Չես էլ ամաչում: Վերցրու գրիչը… Այդ ես պետք է

խնդրեմ որ դու աշխատես մեզ մոտ և հետն էլ ներողություն խնդրեմ, ամոթից գետինը մտնեմ,

որ քեզ նման փայլուն գիտելիքներով մի աղջիկ տասնհինգ տարի սովորելուց հետո իր սիրած

մասնագիտությամբ աշխատանք չի գտնում:

- Դուք ի՞նչ մեղավոր եք, - արագորեն փեշը ձգելով, վախեցած հարցրեց աղջիկը: - Դուք ի՞նչ

մեղավոր եք:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

75

- Ով տեսնում է այս բոլորը ու ձևացնում է, թե չի տեսնում, մեղավոր է: Վերցրու թուղթը,

վերցրու գրիչը: Գրի…

- Ի՞նչ լեզվով, հայերե՞ն թե ռուսերեն, - դեռ երկչոտ, բայց արդեն երջանիկ աչքերով նայելով

գործարանի դիրեկտորին, հարցրեց աղջիկը:

- Ինչպես ուզում ես, - դեռևս զայրացած նետեց Արգամ Մանասյանն ու արագ դուրս եկավ

առանձնասենյակից:

-Աշոտ ջան, շնորհակալ եմ, որ դու այսօր այստեղ ես, - ասաց Արգամ Մանասյանը`

դառնալով վարորդին:

- Ե՞ս, - անկեղծորեն զարմացավ Աշոտը, - բա որտե՞ղ պիտի լինեմ:

- Ի՞նչ իմանամ: Քի՞չ տեղ կա, որտեղ մարդ կարող է լինել:

- Եղա՞վ, Արգամ Պետրովիչ, - լրջորեն վիրավորվեց վարորդը:

- Ինձ համար շատ հաճելի է քեզ հետ աշխատելը, -ասաց Արգամ Մանասյանը: - Ժողովուրդ

ջան, ինձ գիտեք, ես, սատանի ականջը խուլ, ընդհանրապես բախտավոր մարդ եմ:

“Բախտավոր էի” - մտքում ասաց գործարանի դիրեկտորը: Բայց զարմանալիորեն

վարորդների հարցում բախտս չէր բերում: Վռամ, հիշում ես Հմայակին, չէ՞:

- Ո՞նց չեմ հիշում, Արգամ Պետրովիչ, - նախապես ծիծաղեց Վռամ Մաշուրյանը:

- Էդ անխիղճը այնքան մռայլ էր, որ ամեն անգամ, երբ նստում էի կողքին, ինձ թվում էր, թե

ուրիշի ավտո է և վարորդն էլ համոզված է, թե փող չեմ տալու:

Ծիծաղ բարձրացավ:

- Երբ հեռու ճանապարհ էինք գնում, ստիպված անեկդոտներ էի պատմում, որ նրա

տրամադրությունը մի քիչ բարձրանա: Հենց հոգնում էի ու լռում, ասում էր. “Իմացածդ է՞դ էր,

էլ բան չգիտե՞ս, Արգամ Պետրովիչ”: Երկրորդը հայրենադարձ էր: Այնքան անթերի էր

հագնվում, այնքան ճաշակով` միշտ հիանալի կոստյումով, սպիտակ վերնաշապիկով,

նորաձև փողկապով ու փայլուն կոշիկներով, որ երբ որևէ տեղ էինք գնում` ինձ էին վարորդի

տեղ դնում: Պատահել է, որ ամաչել եմ ու նրա փոխարեն ես եմ, ասենք, անվի դողը փոխել

կամ էլ մեր գնած ապրանքները տեղավորել մեքենայի մեջ, որ հանկարծ նրա հագուստը

չկեղտոտվի: Եվ ընդհանրապես, այնքան լավ էր հագնվում, որ ուղղակի անհարմար էի զգում

որևէ գործ հանձնարարել:

- Պողոսն էր, Պողոսը, - բղավեց Վռամ Մաշուրյանը:

- Իսկ Աշոտից առաջ մեկն էլ կար, որ չգիտես ինչու համոզված էր, թե կադրերի

տեղաբաշխման հարցը իր իրավասության տակ է գտնվում: Նստում էի մեքենա թե չէ, ծանրծանր

ասում էր.”Արգամ Պետրովիչ, լավ չէ՞ր լինի, եթե չորրորդ արտադրամասի պետ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

76

Ճուղուրյանին տանենք երկրորդ արտադրամաս, գլխավոր տեխնոլոգ Պապիկյանին նրա

տեղը դնենք, իսկ երկրորդ արտադրամասի պետ Իփեչյանին նշանակենք գլխավոր

տեխնոլոգ”: Տեսնենք, ասում էի ես համեստորեն: “Ես երկար եմ մտածել, Պետրովիչ, ասում էր,

լավ վարիանտ է”: Այնքան խոսեց, այնքան “վարիանտներ” առաջարկեց, որ ի վերջո մի

վարիանտ էլ ես գտա և նրան տեղափոխեցի երկրորդ արտադրամաս` էլեկտրաքարշի վրա

աշխատելու:

- Գրիգորն է, Գրիգորը, - ծափ զարկեց, քրքջաց Վռամ Մաշուրյանը:

- Եվ ահա հայտնվեց մեր Աշոտը…

- Ինձ խնայեք, Արգամ Պետրովիչ, - տեղից վեր թռավ վարորդը…

Նա հայտնվեց աշխատանքի տեղավորման շրջանային բաժնի ուղեգիրը ձեռքին Շատ վստահ

ու նույնիսկ շտապելով ուղեգիրը գործարանի դիրեկտորին մեկնեց ու ասաց.

- Գրեք, որ աշխատանքի տեղ չունեք Ես գնամ

- Նստեք,- զարմացած առաջարկեց Արգամ Մանասյանը

- Նստած էի,- հեգնորեն ասաց տղան,- նոր եմ ազատվել Գիտեմ, որ վերջում դա եք գրելու

Գրեք, ես գնամ։

Արգամ Մանասյանն արդեն հետաքրքրությամբ նայեց նրան Քսանհինգ-քսանվեց տարեկան

կլիներ, ըմբշամարտիկի արտաքինով Հագին մաշված մի ջինս էր և արտասահմանյան ինչ-որ

մայկա` Բիթլների նկարով Ուղեգիրը մեկնած աջ ձեռքի թաթի վրա ռուսերեն,

տառասխալներով դաջված էր. “Չեմ մոռանա հարազատ մորս”։

- Նստիր, նստիր,- մեղմությամբ կրկին առաջարկեց դիրեկտորը - Ու չարժե այդպես խոսել,

տղաս Տուր տեսնեմ ինչ է գրված

Ուղեգրում սովորականի պես գրված էր, որ աշխատանքի տեղավորման շրջանային բաժինը

Աշոտ Սիմոնի Ալոյանին ուղարկում է Ծխախոտի “Արգիշտի” գործարան` աշխատելու որպես

վարորդ

- Աշխատանքի փորձ ունե՞ս,- հարցրեց Արգամ Մանասյանը

- Հա, գաղութում ավտո էի քշում

- Բեռնատա՞ր, թե մարդատար...

- Գաղութի պետին էի տանում-բերում

- Դե ուրեմն համարյա թե ազատության մեջ ես եղել, էլի...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

77

Եվ հանկարծ տղան հառաչեց.

- Ընկեր Մանասյան, դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է ազատությունը

- Հա, բայց միտք ունի՞ ինձ հետ այդպես նախատինքով խոսել...

Տղայի աչքերում կրկին չարություն փայլեց.

- Իսկ եթե ես մի սխալ եմ արել, միտք ունի՞ անընդհատ երեսովս տալու Դուք տասնութերորդ

դիրեկտորն եք, որի մոտ ուղարկում են Կադրերի բաժնի վարիչները չեն էլ լսում ինձ,

դիրեկտորների մոտ են ուղարկում Իսկ դիրեկտորներն էլ լսում-լսում են, բայց հենց իմանում

են, որ բանտարկված եմ եղել, պարզվում է, որ նրանց մոտ աշխատանքի տեղ չկա Այնինչ ես

լավ գիտեմ, որ կա Ի՞նչ անեմ, ասեք Միլիցիան խեղդում է, թե անմիջապես աշխատանքի

անցեք, իսկ աշխատանք չեն տալիս, որովհետև, գիտե՞ք ինչ, գող եմ եղել Էնպիսի զզվանքով

են նայում, կարծես թե իրենք գողեր չեն...

- Ամուսնացա՞ծ ես

- Հա, մենակ ինքը հաշվի չառավ անցյալում իմ գող լինելը...

- Ես կլինեմ երկրորդը

Արգամ Մանասյանը ուղեգրի վրա շեղակի մակագրեց. “Ձևակերպել որպես մարդատար

ավտոմեքենայի վարորդ”, ուղեգիրը տղային մեկնեց ու ասաց.

- Տար կադրերի բաժին

- Ո՞նց թե, ընդունու՞մ եք,- ասաց Աշոտ Ալոյանը

- Ընդունում եմ

- Ճի՞շտ,- հանկարծ միանգամից խեղճացած հարցրեց տղան

Արգամ Մանասյանը գլխով արեց

Աշոտ Ալոյանի աչքերում արցունք հայտնվեց Նա արագ շուռ եկավ ու նայեց պատուհանից

դուրս Ու խոսեց խզված ձայնով` առանց գործարանի դիրեկտորին նայելու.

- Ընկեր Մանասյան... Ես էնքան էլ վատ տղա չեմ, ինչքան երևում եմ Շատ ջահել էի ու

կարծում էի, թե գողից գողանալը մեղք չէ Հետո իմացա, որ դա էլ է հանցանք Որ օրենքը մեծ

գողերին պաշտպանում է փոքր գողերից

- Չի կարելի,- ասաց Արգամ Մանասյանը - Չի կարելի մի օրինակով այդպես մտածել

- Իսկ ես ի՞նչ անեմ, որ այդ մի օրինակը խորտակեց իմ կյանքը

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

78

Արգամ Մանասյանը ուզեց ասել` հիմարություն է, քեզ ի՞նչ է պատահել, քո կյանքը նոր է

սկսվում Բայց ամաչեց

- Նստիր,- ասաց նա - Նստիր ու պատմիր տեսնենք ինչ է եղել

Աշոտ Ալոյանը նստեց.

- Մեր թաղը, ընկեր Մանասյան, հին թաղ է, մանր արհեստավորների թաղ: Տեսած կլինեք,

հիմիկվա ծածկած շուկայի կողքին է, որտեղ առաջ Սիլաչիի հին շուկան էր: Մարդիկ իրենց

տներում դուռ-լուսամուտ, դագաղ էին սարքում, կավից կճուճներ ու գիպսից` ներկված

կասսա-շնիկներ ու կատուներ, գլխարկ էին կարում ու չստեր, թիթեղից վառարաններ էին

պատրաստում և կողպեքներ, և էլի ամեն տեսակի մանր-մունր բաներ, վաճառում էին

շուկայում ու ապրում մի կերպ: Մի թաղային ունեինք, բոլորի հոգին հանում էր: Ամեն կիրակի

իրիկուն հերթով մտնում էր էդ արհեստավորների տներն ու կարգադրում.

-Դե իմ բաժինը բերեք:

Ու թե փողը չտային, բռնում քաղմաս էր տանում: Քանի-քանի հոգու նստեցրեց` իբր թե

գաղտնի արհեստով զբաղվելու համար: Չուստ կարելն ու գիպսից կատու սարքելն էլ դարձավ

գաղտնի արհեստ: Իբր թե էդ բոլորը քիչ էր, ում տանը հանկարծ մի լավ բան տեսներ, ասում

էր.

- Օրինակ, սա մեր տանը ավելի չէ՞ր սազի:

Ո՞վ կարող էր ծպտուն հանել: Ավելի լավ չէ՞ր էդ ապրանքից զրկվել, քան թե կյանքից: Մենք մի

սիրուն ինքնաեռ ունեինք, ընկեր Մանասյան, իսկական դեղին պղնձից: Մեր տան

ուրախությունն էր: Ինքնաեռը վառում էինք ու շարվում կողքին: Դա էլ տարավ: Ու անունն

ի՞նչ դրեց. թե ինքը սիրում է սամովարներ հավաքել: Թե ամեն տեսակի ունի, բայց էս մի

տեսակի չունի: Բոլորս` մեծ ու փոքր, երեխայի նման լաց եղանք: Ոնց որ հարազատիդ

տանեին: Շուկայի հետ հայրս էլ գործ ուներ, դրա համար էլ վախեցավ, ձայն չհանեց: Բայց ես

տեսա, որ ինքն էլ է խեղճացել: Հիշատակ էր: Մորս հետ իրենց ամուսնության օրն էին ստացել

քավորից: Հորս խեղճանալն ինձ սպանեց: Որոշեցի, որ վրեժ պիտի լուծեմ: Լավ ընկերներ

ունեի մեր թաղից, հավաքվեցինք, խելք-խելքի տվեցինք ու որոշեցինք թալանել թաղայինի

տունը: Դե մեր հարևանն էր, մի օր, իմանալով, որ տանը մարդ չկա, սուսուփուս ներս մտանք:

Սկզբից որոշել էինք, որ ամեն մեկս իր տնից տարածը վերցնի: Բայց մեր մեջ մեկը կար, որ մի

քիչ մեծ էր` արդեն տասնութ տարեկան էր: Նա ասաց, որ էդպես միանգամից կբռնվենք:

Ավելի լավ է ոսկեղենը գողանանք: Ինչ կար-չկար վերցրեցինք, զարդերը բաժանեցինք իրար

մեջ ու ցրվեցինք: Չգիտեինք էլ, թե ինչ պիտի անենք էդ անտեր ոսկին:

Բռնվեցինք հենց նույն գիշեր: Թաղայինը շուն բերեց ու այդ շունը մեկ-մեկ ցույց տվեց մեր

տները: Դե ես հո չէի թողնի, որ հորս վրա կասկած ընկնի: Խոստովանեցի անմիջապես:

Այդպես էլ մյուսները: Ու մեզ դատեցին` ձևակերպելով որպես խմբակային կողոպուտ:

Իհարկե, դատարանը շատ բան հաշվի առավ, որ անչափահաս ենք, որ առաջին անգամ ենք

գողանում, որ ընտանեկան վիճակներս ծանր է… ու մենակ մի բան հաշվի չառավ,

ամենակարևորը, որ մենք մեր խելքով վրեժ ենք լուծել: Որ գողից ենք գողացել: Ոչ մեկը

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

79

թաղայինին չհարցրեց, թե քեզ ախր որտեղի՞ց էդ հարստությունը: Էդպես ո՞նց կլինի, ընկեր

Մանասյան:

- Հիմա այդ թաղայինը կա՞,- կարեկցանքով հարցրեց գործարանի դիրեկտորը:

- Չէ,- ասաց տղան, - սատկացրեցին:

- Ո՞վ: Ի՞նչպես:

- Մեր թաղում Ոսկան անունով մի մարդ կար: Շատ սիրուն կին ուներ: Թաղայինը աչք ուներ

նրա վրա, շառի մեջ գցեց Ոսկանին, թե իբր հաշիշ է ծխում ու խեղճ մարդուն բանտարկեցին:

Հետո պարզվեց, որ ինքն էր Ոսկանի գրպանը հաշիշ գցել: Ոսկանը դատարանում ծնկի իջավ,

գլուխը գետնին խփեց, երդվեց, որ ինքը կյանքում հաշիշի հետ գործ չի ունեցել, որ չգիտի էլ,

թե ինչ բան է դա: Բայց երբ չհավատացին ու կարդացին դատավճիռը, շրջվեց դեպի թաղայինն

ու ասաց.

- Հո ես գիտեմ, թե ինչի համար արեցիր սա, տականք: Տե՜ս, նախօրոք եմ ասում` դուրս եկա

թե չէ` մորթելու եմ:

- Ուրեմն` հինգ տարի ունեմ,- ծիծաղեց, ձեռ առավ թաղայինը:

Բայց Ոսկանը ոչ թե հինգ, այլ մի տարի հետո կատարեց իր խոսքը: Թե նրան ոնց էր

հաջողվել, չգիտեմ, բայց փախել էր գաղութից, գիշերով տուն եկել ու տան մեջ էլ դանակով

սպանել համ թաղայինին, համ էլ կնոջը:

- Զարհուրելի պատմություն է,- ասաց Արգամ Մանասյանը` անմիջապես հիշելով այդ դեպքը,

որն իր ժամանակին մեծ աղմուկ էր հանել:

- Շունը շան նման էլ սատկեց,- պատմելու հետ միաժամանակ ինքն էլ հանդարտվելով, արդեն

հանգիստ ասաց Աշոտ Ալոյանը:

Գործարանի դիրեկտորը բարձրացավ տեղից.

- Ես կասեմ, ամեն ինչ կձևակերպեն այսօր: Իսկ վաղն առավոտ շուտ կգաս գործարան,

կվերցնես ավտոն ու կբերես այնտեղ, ուր կասեն:

- Ու՞ր պիտի բերեմ, ընկեր Մանասյան,- առաջ թեքվեց Աշոտը:

- Մեր տուն:

- Որպեսզի իրար հետ գործարան գնանք: Ուզում եմ, որ մենք իրար հետ աշխատենք, Աշոտ:

Արգամ Մանասյանը նկատեց, թե ինչպես հուզմունքից կծկվեցին պատանու մատները:

- Եթե…եթե պետք լինի,- ասաց նա,- կյանքս կտամ ձեզ համար, ընկեր Մանասյան:

Գործարանի դիրեկտորը ծիծաղեց սրտանց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

80

- Կարծում եմ, որ պետք չի լինի, Աշոտ,- ասաց նա: - Հաստատ պետք չի լինի:

Զարմանալի բարեխիղճ ու պատրաստակամ տղա էր: Մի անգամ չեղավ, որ ուրիշ

վարորդների նման տրտնջար, թե այս մասը չկա, այն մասը չկա: Մի անգամ չեղավ, որ

ավտոմեքենայի մեջ բենզին չլիներ: Այդ իմաստով Մռայլ Հմայակը ֆենոմեն էր: Երբ էլ

գործարանի դիրեկտորը կարգադրեր, թե ինձ որևէ տեղ տար, Մռայլ Հմայակն անմիջապես

ասում էր` բենզին չունեմ: Կամ որ ամենատհաճն էր Արգամ Մանասյանի համար`

ուղևորներին էլ հետն էր լցակայան տանում: Իսկ Աշոտը… Արգամ Մանասյանը չէր էլ

հասկանում, թե նա երբ է հասցնում բենզին լցնել, երբ է վերանորոգում մեքենան, երբ է

փոխում դողերը… Որովհետև միշտ պատրաստ էր շարժվելու: Միայն թե դիրեկտորի կողքին

լիներ: Երբեմն Մանասյանը մտածում էր, թե Աշոտը մեծ ընտանիք է պահում, հազար ու մի

հոգսի տեր է և երբ մի քանի ժամ զբաղված էր լինում, ասում էր` ազատ ես, Աշոտ, գնա քո

գործերով զբաղվիր: Գործ չունեմ, ասում էր Աշոտը, ներքևում սպասում եմ: Ո՞վ գիտի,

հանկարծ ու պետք եկա:

Արգամ Մանասյանն այն պետերից չէր, որոնք ռեստորան են գնում, նստում ժամերով ու

վարորդներին էլ ստիպում սպասել դրսում, մեքենայի մեջ: Եվ որ էլ նրանցից, ովքեր

ավտոմեքենան տուն են կանչում ժամը իննին, իսկ իրենք ժամը տասնմեկին են տնից դուրս

գալիս: Եվ նա ոչ թե դեմոկրատ էր խաղում, այլ այդպիսին էր իր էությամբ, արյունով ու

մտածելակերպով: Նա գտնում էր, որ եթե մի մարդու հետ ես անցկացնում քո

աշխատանքային ժամանակի մեծ մասը և եթե նա անգիր գիտի ու ամեն օր տեսնում է

նույնիսկ քո անձնական կյանքը, ուրեմն ի՞նչ միտք ունի “անմատչելի շեֆ” ձևանալ նրա մոտ:

Ավելի լավ չէ՞, որ հարաբերությունները լինեն պարզ ու մարդկային: Եվ նրանք գրեթե միշտ

միասին էի ճաշում: Ըստ որում ճաշել բառը շատ պայմանական էր, որովհետև վարորդը

գրեթե չէր մասնակցում, այսինքն այնքան քիչ էր ուտում, որ Արգամ Մանասյանը մտածում էր,

թե ինչպե՞ս է ընդհանրապես ապրում այդ տղան: Մի անգամ չդիմացավ, բարկացավ ու

հարցրեց: Աշոտն ասաց.

- Էնտեղ եմ սովորել, ընկեր Մանասյան, ինձ հաց բերող չկար:

Մի ուրիշ անգամ էլ գործարանի դիրեկտորը ծիծաղելով ասաց.

-Աշոտ, մեկ է, ոչինչ չես ուտում: Ինչու՞ ես զուր տեղը ժամանակ կորցնում, այ տղա: Մենք դեռ

երկու-երեք ժամ այստեղ կլինենք: գնա, շրջիր քեզ համար:

- Ես ձեզ հո չե՞մ խանգարում,- տեղից վեր թռավ Աշոտը:

- Բոլորովին: Բայց դե ընտանիքի տեր ես, գնա… ման արի, էլի…

Արգամ Մանասյանն ուզում էր ասել, թե քանի որ ազատ ես, գնա “փափախ” արա, ես գիտեմ,

թե որքան քիչ է քո աշխատավարձը, թույլ եմ տալիս, ուղևոր փոխադրի, մի քանի լրացուցիչ

ռուբլիները էլի օգուտ կլինեն քո ընտանիքի համար: Բայց ավելի պարզ ասել ամաչում էր:

Աշոտ Ալոյանը հասկացավ ու վիրավորվեց.

- Արգամ Պետրովիչ,- ասաց նա` խռովկան երեխայի նման շրթունքները ուռեցնելով,- նախ`

ես գետինը կմտնեմ, բայց թույլ չեմ տա, որ մեկն ու մեկը ասի, թե Արգամ Մանասյանի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

81

վարորդը “փափախ” էր անում: Հետո ես ինչքան փող պիտի աշխատեմ, որ ինձ էնքան օգուտ

բերի, ինչքան ձեր խոսքերը, զրույցները լսելը: Թողեք մնամ, Արգամ Պետրովիչ: Թողեք, որ

միշտ ձեր կողքին լինեմ:

Եվ այնուամենայնիվ մի օր նրանք բաժանվեցին: Արդեն երկու փոքրիկ երեխաներ ուներ

Աշոտը: Կինը` Սիլվան, դուրս էր եկել աշխատանքից, որ կարողանա երեխաներին պահել և

դժվար էր դարձել ապրելը: Ու քանի որ Աշոտը վաղուց այն Աշոտը չէր, որ գողի պիտակով

ուղեգիրը ձեռքին այս հիմնարկից այն հիմնարկն էր ապարդյուն գնում, այլ ծխախոտի

գործարանի դիրեկտորի գովական վարորդը, որին հարյուր տեղ աշխատանք էին

առաջարկում, ապա մի օր կուչ ու ձիգ անելով, գույն տալով ու գույն առնելով, դիմեց իր

պետին.

- Արգամ Պետրովիչ, գիտեք, որ հորս նման սիրում եմ ձեզ: Եվ ուր էլ գնամ, մեկ է, ձեզանից չեմ

բաժանվի: Շատ եմ տանջվել, մտածել, բայց հնար չունեմ: Չեմ կարողանում տունը պահել:

- Ի՞նչ է, ավելի լավ տե՞ղ կա,- մազաչափ իսկ ցույց չտալով, թե ներքուստ վիրավորված է,

հարցրեց Արգամ Մանասյանը:

- Ավելի լավ տեղ չի կարող լինել, Արգամ Պետրովիչ, առանց կեղծավորության եմ ասում: Բայց

աշխատավարձը բարձր է: Հետո դե առևտուր է, էլի, մի բան էլ տակը կմնա:

- Առևտու՞ր,- զարմացավ Արգամ Մանասյանը: - Այ տղա, դու ի՞նչ առևտուր անող ես…

- Կսովորեմ,- ասաց Աշոտը: - Մեծանում են երեխաները, պահելը դժվար է դառնում:

- Իսկ որտե՞ղ ես աշխատելու:

- Ավտոմեքենայի վրա, Արգամ Պետրովիչ, չե՞ք տեսել, փոքրիկ ավտոբուսներ են` վրան գրված

Հյութեր: Որտեղ շատ մարդիկ են հավաքվում, տանում- կանգնեցնում ես ավտոդ ու դու էլ

վաճառում ներսից` հյութեր, թխվածքներ, պերաշկիներ, պոնչիկներ… Ես տեսել եմ… շատ

լավ առևտուր է լինում:

Արգամ Մանասյանը չգիտեր ինչ ասել: Ավելի ճիշտ` գիտեր, որ իրավունք չունի պահել

մարդուն, երբ նրան ավելի բարձր աշխատավարձ և օգուտներ են խոստանում, բայց

միաժամանակ էլ համոզված էր, որ Աշոտը գլուխ չի հանի այդ գործից: Առևտրի աշխատողը

ուրիշ տեսակ մարդ պետք է լինի:

- Ես քեզ խորհուրդ չեմ տալիս, Աշոտ:

- Սիլվան ասում է` հաշիվների մեջ կօգնեմ քեզ: Հետո` դիրեկտորը Սիլվայի քեռու տղան է:

Ասում է` ամեն ինչ լավ կլինի:

- Լավ,- ասաց Արգամ Մանասյանը: - Արա այնպես, ինչպես սիրտդ ուզում է, Աշոտ: Բայց

որպեսզի մի անգամ էլ համոզվես, որ ես միայն քո լավն եմ ուզում և գոհ եմ քեզանից, քո տեղը

մի ամիս կպահեմ: Վռամն արձակուրդ է գնում` այս ամիս նրա ավտոմեքենան կօգտագործեմ:

Եթե այդ մի ամսում միտքդ փոխեցիր, ետ դարձիր առանց ամաչելու: Իսկ եթե չեկար, ի՞նչ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

82

արած, թող հաջող լինեն գործերդ, որովհետև սրանից ավելի ես իրավունք չունեմ քեզ

վճարելու, տղաս:

Աշոտը գործարանի դիրեկտորի առանձնասենյակում հայտնվեց ուղիղ յոթերորդ օրը

- Ներողություն,- ասաց նա գլխահակ:

- Ի՞նչ է պատահել,- առանց թաքցնելու ուրախությունը, ծիծաղեց Արգամ Մանասյանը:

- Տեղը մնու՞մ է, Արգամ Պետրովիչ, թե՞ արդեն...

- Մնում է, մնում... անբախտ վաճառական...

- Փառք աստծո,- գլուխը բարձրացրեց Աշոտը: - Ու սրանից հետո կնկա խելքին ընկնողի հերն

անիծած: Վերջ: Առևտուրը վերջացրինք: Ախր իսկի, է՜, իսկի իմ տեղը չէր, Արգամ Պետրովիչ:

Է՞դ ինչ աշխարհ էր...

Արգամ Մանասյանը կրկին սիրով լի հայացք նետեց տոնական սեղանի շուրջը հավաքված իր

մտերիմներին.

- Բոլորիդ շնորհակալություն հայտնեցի՞: Ոչ ոքի չե՞մ մոռացել: Դժգոհողներ չկա՞ն:

- Ո՛չ,- ուրախ աղմկեցին հյուրերը:

- Դե, ուրեմն, իմ սիրելիներ, թույլ տվեք վերջին անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որ

ինձ չեք մոռացել և մենք միասին ենք իմ ծննդյան հիսուներկուերորդ տարեդարձի օրը: Խորին

շնորհակալություն ձեզ:

- Եղա՞վ, - տեղից ձայնեց Նորայրը: - Էդ ի՞նչ կոֆե-կենաց էր: Ինչի՞ ես ուզում մեզ ճանապարհ

գցել: Նոր ենք սկսում բացվել, ա՜յ ախպեր:

- Ճիշտ է, - բղավեց Վռամը: - Միամիտ մարդ չկա, ես քյուֆթայի հոտ եմ առնում: Մինչև

չուտենք չենք գնա, չէ՞, Մհեր...

- Ճիշտն ասաց` ես ոչ մի ծեծված բան չեմ սիրում, անասուն լինի, թե մարդ: Բայց բան

չխմեցինք: Ես էսքան լուրջ ու՞ր գնամ:

- Վա՜յ, սպասեք, Արգամ Պետրովիչը դեռ չի վերջացրել իր խոսքը, - բարկացավ Սուսաննան:

- Համարյա վերջացրել եմ, Սուսան,- ժպտաց Արգամ Մանասյանը: - Ուզում էի ավելացնել

միայն... Միանգամից չասացի, որ հենց սկզբում հանկարծ չգցեմ ձեր տրամադրությունը, բայց

դե չասել էլ չի կարելի: Ուզում եմ ավելացնել միայն, որ այսօր ինձ ազատեցին աշխատանքից:

Միանգամից լռություն տիրեց:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

83

- Ի՞նչ,- առաջ թեքվեց Վռամ Մաշուրյանը:

- Ինձ ազատեցին աշխատանքից,- կրկնեց գործարանի դիրեկտորը:

Ու հանկարծ աղմուկ բարձրացավ, բոլորը սկսեցին խոսել միաժամանակ, ընդհատելով ու

խանգարելով իրար:

- Իբր թե կատակ է անում, ջանմ, - ձեռքը թափ տվեց Վռամ Մաշուրյանը:

- Հարևա՞ն, ախորժակ փակելու համա՞ր ես ասում, - հավի բուդը բերանը տանելով հարցրեց

Մուքայելը:

- Դա ՞ինչ սև հումոր է, - ռուսերեն բացականչեց Սուսաննան:

- Արգա՞մ, - հեռվից հարցրեց Նորայրը...

- Հա, բայց ի՞նչ է պատահել, իրար խառնվեցիք , - հարձակվում էր Մհերը,- հանել,հանել են,

հետո՞...

- Է՜, Արգամ Պետրովիչ, ինչու՞ եք մեր հոգու հետ խաղում: Ասացեք, որ կատակում եք: Չէ, չէ,

ասացեք, որ կատակում էիք... – տամուկ աչքերով հարցնում էր Մարիամը:

- Նորիկ, ճի՞շտ է ասում,- անհանգստանում էր Սիրանը,- ճի՞շտ է ասում...

- Հետաքրքիր մարդ ես,- նախատում էր Հասմիկը: -Ինչու՞ ես դիտմամբ մարդկանց

տրամադրությունը գցում:

Եվ միայն Աշոտն էր, որ այդ ամբողջ իրարանցման մեջ կանգնած էր լուռ ու շփոթված:

- Ես չեմ կատակում,- ասաց Արգամ Մանասյանը: - Դա ի՞նչ կատակի թեմա է: Այսօր

առավոտյան մինիստրն անձամբ ինձ ասաց, որ ազատված եմ աշխատանքից:

- Գուցե առա՞ջ են ուզում քաշել, հարևան,- իր նոր ենթադրությունը հայտնեց Մուքայելը:

Մհերը ծիծաղեց.

Առաջ քաշելու հարց որ լիներ, հիմա տասը մարդ արդեն մաղարիչ էր ուզել Արգամ

Պետրովիչից՝ հասկացնելով, թե ինքն է առաջքաշման գաղափարը տվել:

Վռամ Մաշուրյանը բարձրացավ տեղից.

- Սպասեք, ընկերներ, այսպես ո՞նց կլինի,- զայրույթով ասաց նա: -Արգամ Պետրովիչը խոշոր

գիտնական է և հրաշալի դիրեկտոր. գործարանը բոլոր գծերով կատարում է պետական

պարտավորությունները, երեք տարի է, ինչ հանրապետական փոխանցիկ կարմիր դրոշը մեզ

մոտ է:Իսկ հիմա դիրեկտո՞ր են հանում: Ապօրինություն, ապօրինություն, հասկացանք: Բայց

ա՞յս մակարդակով: Ես բոլոր դեպքերում համոզված եմ, որ սա թյուրիմացություն է: Եթե մեր

սիրելի Արգամ Պետրովիչը կատակում է, ապա սա շատ դաժան, ես կասեի` անխիղճ ու

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

84

անիմաստ կատակ է: Ներեք ինձ հազար-հազար անգամ, Արգամ Պետրովիչ, որ ես նման

բառեր եմ օգտագործում: Կամ եթե չգիտես ինչու հանկարծ որոշել եք այդ եղանակով մեկ

անգամ ևս ստուգել մեր անկեղծությունը և նվիրվածությունը ձեզ, ապա մի՞թե մենք արժանի

ենք դրան: Ես իրավացի չե՞մ, սիրելիներս...

Արգամ Մանասյանը բարկացավ.

- Ավելի պարզ հնարավո՞ր է ասել: Հետաքրքիր մարդիկ եք, անպայման լա՞ց պիտի լինեմ, որ

հավատաք: Ես լաց լինելու ոչ մի մտադրություն չունեմ: Ճակատիս գրված չէ, որ ամբողջ

կյանքում դիրեկտոր եմ լինելու: Իհարկե, ես կուզենայի իմանալ, թե ի վերջո, ինչի՞ համար են

ինձ ազատում աշխատանքից, բայց որ չեն ասում` ինչ անեմ:

- Ուրեմն չե՞ն ասել,- համոզվելով, որ դիրեկտորը չի կատակում, հարցրեց Վռամ Մաշուրյանը:

-Ինչու՞, անտեր երկի՞ր է,ինչ է, ու մենք էլ որբե՞ր ենք: Ուրեմն ոչ մեկը մեր կարծիքը չի՞

հարցնում: Հսկայական գործարան է, հարյուրավոր բանվորներ կան, կուսակցական,

արհմիութենական խոշոր կազմակերպություններ ունենք, ինչպե՞ս կարող են հաշվի չառնել

մեր կարծիքը, մեր հսկայական կոլեկտիվի կարծիքը...

Մհեր Սամսոնյանը ծիծաղեց բարձրաձայն.

- Ժողովրդական մի լավ խոսք կա, ընկեր Վռամ, ասում է` երբ որ հովվին փոխում են, ո՞վ է

ոչխարների կարծիքը հարցնում:

- Դե, բավական է,- ձեռքը սեղանին խփեց Վռամ Մաշուրյանը: - Ցինիկությանդ վերջ

տուր,Մհեր, իբր թե քո սիրտը չի ցավում: Բոլոր դեպքերում լռել չի կարելի...

- Գուցե ստորագրություննե՞ր հավաքենք,- ռուսերեն ասաց Սուսաննան:- Արգամ

Պետրովիչին բոլորն էլ սիրում են և կստորագրեն: Ես համոզված եմ:

Մհեր Սամսոնյանը քրքջաց նորից.

- Իսկ ինչու՞ դրոշներով փողոց դուրս չգանք: Ըստ որում պլակատի համար քո փորը շատ

հարմար է, Վռամ, անմիջապես աչքի կընկնի: Պլակատները ես կպատրաստեմ ու կգրեմ

լուսավոր ներկերով` “Ձեռքներդ հեռու Արգամ Մանասյանից”, կամ ուղղակի` “Ո՛չ”:

Վռամը ուզեց պատասխանել, բայց Արգամ Մանասյանը կանխեց նրան.

- Վերջ տվեք,- ասաց նա լուրջ ու տխրած: - Ինձ համար այս ամենը վիրավորական է: Եթե

ուզում եք` առանց այս թեմայով ծպտուն հանելու քեֆ անենք մինչև առավոտ: Ես համաձայն

եմ: Բայց այս մասին այլևս ոչ մի խոսք:

- Ճիշտ է,- առաջին անգամ խոսեց Հասմիկը` Արգամի ուսերը գրկելով:

Լռություն տիրեց: Պարզ երևում էր, որ մարդիկ չգիտեին ինչ ասել ու ինչ անել: Մխիթարե՞լ

Արգամ Մանասյանին: Բայց նա չի ուզում, որ մխիթարեն իրեն: Շարունակել խնջույքը,

ձևացնել, թե ոչինչ չի՞ եղել: Բայց ինչպե՞ս շարունակես, ի՞նչ ասես, երբ եղել է: Եվ եղել է

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

85

սոսկալին: Երևի ամենաճիշտը հեռանալը կլիներ, սակայն ոչ ոք չեր ուզում առաջինը

բարձրանալ տեղից, հայտնվել ուշադրության և նախատինքի կենտրոնում:

- Ես մենակ մի բան գիտեմ, ասաց հարևան Մուքայելը,- էս տարիքի մարդ եմ, բայց հլա չեմ

տեսել, որ փոփոխություններից մի լավ բան դուրս գա: Նոր եկողը անպայման ավելի վատն է

եղել, քան նախկինը: Բա դա իրենք չե՞ն տեսնում: Ինչի՞ են վռազ-վռազ փոխում մարդկանց:

Ոչ մեկը չուզեց պաշտպանել Մուքայելի այդ բավականին կասկածելի հաճոյախոսությունը, և

նորից անհարմար ու ճնշող լռություն տիրեց: Ու հանկարծ լսվեց-տարածվեց տիկին

Մարիամի փոքրիկ, մաքուր, կրծքային ձայնը: Նա երգում էր` գեղեցիկ աչքերը հառած ուղիղ

Արգամ Մանասյանին, ասես դա ոչ թե երգ, այլ սրտի խոսք լիներ:

Մի՛ լար, մի՛ թացիր աչերդ,

Աչքիդ լույսն ափսոս է, կանցնի...

Մի՛ տխրիր, վարդ գարուն հասակըդ մի օր է,

Վառ մայիս, կանցնի.

Երգն ասես մոռացնել տվեց ամեն ճղճիմ ու մանր բան, լուսավոր, պայծառ թախիծով լցրեց

օդը:

Ի՞նչ ես, ջան, էդ դարդին գերվել,

Դա էլ մի գիշեր է, կանցնի,

Էս կյանքն էլ հեքիաթ է էսպես,

Մի շտապիր, մի տանջվիր, կանցնի...

Արգամ Մանասյանը անասելի հուզվեց.

- Ապրես, տիկին Մարիամ, - ասաց նա սրտանց: - Ճիշտ նույն կարծիքի եմ: Խնդրում եմ լցնել

բաժակները: Ողջ եղեք: Ողջ լինենք բարեկամներ:

- Ողջ լինենք, ողջ լինենք, աղմկեցին հավաքվածները, ուրախացած, որ դժվար վիճակն

անցավ:

Բայց Մուքայելը փչացրեց ամեն ինչ.

-Հարևա՞ն, բա քո տեղն ու՞մ են դնում, - հարցրեց նա:

- Տո քեզ ինչ, ընկեր Մուքայել, - ծաղրանքով նետեց Մհեր Սամսոնյանը: - Դու էլ հո մեր

գործարանում չե՞ս աշխատում: Քեզ համար ի՞նչ նշանակություն ունի, թե ով կլինի նոր

դիրեկտորը:

- Վա՞յ,- նեղացավ Մուքայելը: - Բա չիմանա՞նք գոնե իրա նման արժանավոր մա՞րդ են դնելու,

թե պատահական մեկին: Ու՞մ են նշանակելու, հարևան…

Հարցն այնքան ուղղակի էր տրված, որ պատասխանից խուսափելը անհնարին դարձավ:

Այնչին Արգամ Մանասյանը չէր ուզում խոսել այդ մասին, բոլորովին չէր ուզում, հանուն հենց

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

86

իրենց` հյուրերի: Հիմա էլ նոր թեմա, նոր փորձություն, ով իրեն ինչպես կպահի, ինչպես

կկողմնորոշվի, ի՞նչ կասի…

- Վաղը գործերը հանձնելու եմ մեր սիրելի Վռամ Մաշուրյանին, իմ տեղակալին,- ասաց նա

հանդիսավոր:

Արգամ Մանասյանը չէր սխալվում: Կրկին ծանր, ճնշող լռություն տիրեց: Եվ այդ լռության

մեջ պարզ լսվեց, թե ինչպես է հուզմունքից հևում տեղակալը:

- Ո՞վ ասաց,- հարցրեց նա խռպոտած ձայնով: - Ով ասաց, Արգամ Պետրովիչ:

- Սամսոն Իվանիչը:

- Էդ Իվանիչն ո՞վ է,- հարցրեց Մուքայելը:

- Մեր մինիստրը,- ասաց Արգամ Մանասյանը:

Մհեր Սամսոնյանը բարձրացավ տեղից ու խոր գլուխ տվեց Վռամ Մաշուրյանին:

- Սրանից հետո ձեր ասած խոսքերն ամենաիմաստունն են, Վռամ Մամբրեիչ, և ձեր

կատակներն ամենասրամիտը: Սրանից հետո ես սիրում եմ այն ամենը, ինչ դուք եք սիրում և

բոլոր նրանց, ովքեր ձեզ են սիրում: Շնորհավորում եմ ամբողջ սրտով և … խնդրում եմ հաշվի

առնել… Աշխարհում առաջինը ես եմ խմում ձեր կենացը, որպես ծխախոտի “Արգիշտի”

գործարանի նոր դիրեկտորի: Սա մեր հարաբերությունների մեջ նոր դարագլուխ բացող,

պատմական կենաց է: Ուռռա…

Նա մինչև հատակը խմեց բաժակը և շրջեց, ցույց տալով, որ մեջը ոչ մի կաթիլ չի թողել:

- Խեղկատակ,- քմծիծաղ տվեց Վռամ Մաշուրյանը, թեև դեռ գունատ էր: - Որպես պատմական

երևույթ ես առաջինը հենց քո հարցով կզբաղվեմ:

- Շնորհակալություն,- գլխով արեց նկարիչը,- ես արդեն ապահով եմ, իմ պաշտոնն

ամենահաստատն է, թագավորները գալիս ու գնում են, իսկ խեղկատակը երբեք չի փոխվում:

Խեղկատակը բոլորին է պետք: Կեցցեն խեղկատակները… Խեղկատակներ բոլոր երկրների,

միացե՛ք:

- Վայ, էս տղան իրա գլուխն ուտելու ա,- զարմացավ հարևան Մուքայելը: - Ախպեր, ես զոհ եմ,

որ նոր դիրեկտորն էլի մեր շրջապատից ա: Շնորհավոր լինի, ընկեր Մաշուրյան:

Վռամ Մաշուրյանը ձևացրեց, թե չի լսում հարևան Մուքայելի խոսերը և դարձավ իր նախկին

պետին.

- Արգամ Պետրովիչ, ես, իհարկե, հիմա էլ խորապես համոզված եմ, որ դա կամ

թյուրիմացություն է, կամ ուզում են ձեզ այլ, ավելի պատվավոր աշխատանք առաջարկել, կամ

վճռել են, որ դուք միայն գիտությամբ պետք է զբաղվեք` հանուն գիտության: Բայց բոլոր

դեպքերում շնորհակալ եմ ձեզ, որ ինձ եք առաջարկել մնալու ձեր փոխարեն: Այլ, ուզածդ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

87

տարբերակը կվիրավորեր ինձ: Ես միայն ուզում եմ հավատացնել ձեզ, որ ինչ էլ պատահի,

ինչպես էլ դասավորվեն հանգամանքները, դուք մնում եք իմ ուսուցիչն ու պետը…

Մարիամը համաձայնությամբ գլխով անելով` ձեռքը ամուսնու արմունկին դրեց:

- Դուք պետք է իմանաք,- շարունակեց Վռամ Մաշուրյանը,- որ գործարանի դռները միշտ բաց

են ձեզ համար, որտեղ դուք պետք է շարունակեք ձեր գիտական աշխատանքները, և որ մեր

տանը, իմ ու Մարիամի տանը, ձեզ և տիկին Հասմիկին միշտ սպասելու են իբրև ցանկալի

հյուրերի:

Արգամ Մանասյանն անկեղծորեն զգացվեց և ակամա խղճի խայթ զգաց, որ մինիստրի այն

հարցին, թե ինչ կարծիք ունի իր տեղակալի մասին, ոչ թե լիաթոք, այլ ակամա չարացած

պատասխանեց`”Լավ կատարող է”: Հետո չգիտես որտեղից հանկարծ հիշեց Նորիկի

խոսքերը, որ ասաց մի առիթով. “Մարդիկ շատ ավելի լավն են, քան մենք մտածում ենք նրանց

մասին”: Հետո որտեղից որտեղ գործարանի նախկին դիրեկտորին հիշեց, որ սիրտը բռնած

խնդրում էր` “Զգուշացիր Վռամ Մաշուրյանից, տղա՛ս” և մտքում ծիծաղեց նրա վրա: Խնդրեմ,

գրեթե նույն իրադրությունն է:

Բա ինչու՞ Վռամ Մաշուրյանը չի հանում դիմակը, չի կերպարանափոխվում, չի կոպտում, այլ

ընդհակառակը` այսքան ուշադիր ու զգայուն է: Եվ Արգամ Մանասյանն ասաց.

- Շնորհակալություն, բարեկամներ: Ամեն ինչ կարգին է, Վռամ:

Սուսաննան լայն բացած թաց աչքերով Մաշուրյանին էր նայում.

- Վռամ Մամբրեիչ, դուք... դուք իսկական մարդ եք... դուք... դուք ամեն ինչ հիանալի ասացիք,

մեր սրտից:

- Կեցցեք, Վռամ Մամբրեիչ,- բաժակը օղի լցրեց նկարիչը: - Ես այդպես չէի կարողանա... Ես

ընկածներին չեմ սիրում:

- Հա, բայց ի՞նչ է պատահել վերջապես,- գոհունակությունը անկարող թաքցնել, ժպտաց Վռամ

Մաշուրյանը: - Մարդ ենք, չէ՞:

Սեղանի ծայրից բարձրացան ու առաջ եկան Նորայրն ու Սիրանը:

- Էդ ու՞ր, Նորիկ,- երեխայի նման հոնքերը կիտեց Արգամը: - Չգիտես ինչու, ինձ թվում էր, թե

դու ամենավերջինը պիտի հեռանաս մեր տնից:

Նորայրը ծիծաղեց.

- Բարի օրինակ եմ ծառայում, ախպեր,- ասաց նա: - Չե՞ս տեսնում, բոլորն էլ ուզում են գնալ,

բայց չեն համարձակվում: Հետո, ճիշտն ասաց, չեմ ուզում, որ խմես,- ձայնը ցածրացրեց նա: -

Ինչքան գլխի եմ ընկնում` քեզ մեծ կռիվներ են սպասում: Դու էլ հո էն մարդը չես, որ

կռիվներից փախչես: Ուրեմն շատ պետք է, որ ուղեղդ պարզ լինի... Հասկացա՞նք իրար:

- Հասկացանք:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

88

- Վաղը... այսինքն ավելի ճիշտ` այսօր, ես քեզ զանգ կտամ: Կամ առանց զանգ տալու էլ կգամ:

Չխեղճանաս, միշտ իմացի, որ հեծանիվի մարզիչի տեղ ունես,- ծիծաղեց նա` ձեռքով

թփթփացնելով ընկերոջ մեջքին:

- Եղավ, Նորիկ ջան,- գլխով արեց Արգամը:

- Դե մնաք բարով, ժողովուրդ,- ներկաներին դարձավ Նորայրը: - Մինչև նոր հանդիպում

եթերում...

- Իսկ ինչու՞ եթերում, Նորիկ ջան,- ռուսերեն հարցրեց Սուսաննան,- մեկնաբանների նմա՞ն

ես ասում:

- Չէ, Սուսիկ ջան,- ասաց նա,- ուղղակի համոզված եմ, որ այսպես, այս խմբով այս տանը մենք

այլևս երբեք չենք հանդիպի:

- Վայ, ես էլ գնամ, մեր կնկան մենակ եմ թողել,- տեղից բարձրացավ հարևան Մուքայելը:

- Նորի՞կ, ո՞ր կողմով ես գնում, ես կտանեմ ձեզ,- ձայն տվեց Մհեր Սամսոնյանը:

- Մեկը լինի, քեզ տանի,- քրթմնջաց Սիրանը: - Նորիկ ջան, գնանք, գործ չունես դրա հետ:

- Այսինքն սխալ չէր լինի, եթե մենք էլ գնայինք,- ասաց Վռամ Մաշուրյանը: - Ձեզ

հանգստանալ է պետք, Արգամ Պետրովիչ: Տիկին Հասմիկ, խորին շնորհակալություններս

հիանալի սեղանի և ջերմ ընդունելության համար: Աշոտ,- դարձավ նա վարորդին, որ ձեռքերը

կրծքին խաչած, գլխահակ հենված էր պատին: - Աշոտ,- կրկին ձայնեց նա:

- Ի՞նչ է,- գլուխը բարձրացրեց Աշոտը:

- Չլինեմ, չիմանամ, հա՛, սովորականի պես առավոտյան Արգամ Պետրովիչին գործարան ես

բերում:

- Այո,- տեղում օրորվեց Մհեր Սամսոնյանը,- և սա համարիր քո նոր պետի առաջին

կարգադրությունը:

- Չեմ կարող,- ասաց Աշոտը:

- Այսինքն` ո՞նց թե չես կարող,- զարմացավ Վռամ Մաշուրյանը:

- Չեմ ուզում,- ասաց Աշոտը: - Ես հայտարարել եմ, չէ՞, որ Արգամ Պետրովիչից բացի, ուրիշ

պետ չեմ ունենալու: Ասել եմ, չէ՞, հո նորություն չի՞:

- Պետք չէ, Աշոտ,- նրան մոտեցավ Արգամ Մանասյանը: - Երեխայություն մի արա: Դա՞ ինչի

համար է: Վերջ տուր:

- Քեզ ի՞նչ է պատահել: Իրար հետ կաշխատենք, էլի, այ տղա, ի՞նչ տարբերություն,-

վիրավորվեց Վռամ Մաշուրյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

89

- Չեմ ուզում,- կրկնեց Աշոտը,- որ տարբերություն չկա, ես էլ սրանից հետո բանջարեղեն եմ

տեղափոխելու: Եթե կարողանաք տեղավորել էդ պարկում, Արգամ Պետրովիչ, հաշվեք, որ

ինձ վերջին լավությունն եք անում: Ես գնացի:

Ու դռների մեջ կանգնած հարևան Մուքայելին մի կողմ հրելով, դուրս եկավ տնից:

- Վայրենի,- նրա ետևից բղավեց Մուքայելը:

- Հարևան,- նրան մոտեցավ Մհեր Սամսոնյանը,- որ մեզ էլ վայրենի չասես, ճամփա տուր, որ

առանց քեզ քսվելու դուրս գանք,- ու սանդուղքի բազրիքը բռնած, ծալած աջ ձեռքին հենված,

կամաց-կամաց իջավ աստիճաններից, հետն էլ խոսելով ինքն իրեն: - Բայց լավ խմեցինք,

հա՜... հո չխմեցի՜նք...

Հինգ րոպե անց տունը լրիվ դատարկվեց:

Հասմիկը ընդգծված աշխուժությամբ սկսեց հավաքել սեղանը, գողունի հայացքներ նետելով

ամուսնուն, բայց երկար չդիմացավ, նստեց սեղանի կողքին դրված մի աթոռի ու լաց եղավ:

Արգամ Մանասյանը սրտնեղած նայեց նրան.

- Ինչու՞ ես լաց լինում,- ասաց նա: - Ամաչու՞մ ես, որ ամուսնուդ հանել են աշխատանքից:

Ու՞մ չեն հանում:

- Է՛հ,- ձեռքը թափ տվեց կինը:

Եվ Արգամ Մանասյանը մտածեց, որ ամեն դեպքում դժվարը կնոջ վիճակն է: Մայր է, էլի,

հավանաբար երեխաների համար է անհանգստանում: Մեծացել են երեխաները: Վերջերս

Հասմիկն ակնարկեց, որ ինչ-որ մեկը պտտվում է Նաիրուհու շուրջը, ուղեկցում է մինչև տուն:

Պիտի ուղեկցեն, բա ի՞նչ պետք է անեն` արդեն ավարտում է ինստիտուտը, քսաներկու

տարեկան է : Հիմա Հասմիկը երևի մտածում է, թե կձախողվի աղջկա հարսանիքը, կամ այն

մակարդակով չի լինի, ինչպես ինքը կուզենար: Նաիրին էլ մյուս տարի դպրոցն է ավարտում:

Հազար ու մի հոգս կա: Հո նույն շորերով ինստիտուտ չպիտի՞ ընդունվի: Այնպես որ

հասկանալի է, շատ հասկանալի է Հասմիկի լացը: Ի վերջո տղամարդու համար ի՞նչ կա:

Կարող է նեղսրտել, ջղայնանալ ու դուրս գալ տնից: Իսկ կինն ու՞ր գնա. կինն առնվազն պիտի

մտածի տնեցիների նախաճաշի, ճաշի ու ընթրիքի մասին: Եվ Հասմիկը հիմա հավանաբար

տանջվում է, թե ինչպե՞ս պիտի ապրեն այսուհետև: Նա հանկարծ խղճաց կնոջը:

- Հասմիկ,- ասաց նա, մոտեցավ ու ձեռքով շոյեց կնոջ ցնցվող ուսը,- վերջ տուր, հա՞: Նախ`

դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու: Վերցնենք վատթարը, որ ինձ հեռացրել են աշխատանքից:

Ի՞նչ է, կարծում ես չե՞նք կարողանա ապրել...

Ու անմիջապես էլ հիշեց, որ Մհեր Սամսոնյանը մի անգամ ասաց.

- Արգամ Պետրովիչ, գիտե՞ս ինչու են մեր ղեկավար աշխատողներից ոմանք այդքան կառչում

իրենց աթոռներից, ամեն տեսակի ստորության ու ստորաքարշության դիմում, որ հանկարծ

իրենց չհանեն գործից: Նրա համար, որ տանը փող չունեն: Էդքան բան: Որովհետև նրանց

ամբողջ բարեկեցությունը միայն այդ աթոռից է գալիս: Նրանք անգիր գիտեն, որ եթե զրկվեն

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

90

աթոռից, միանգամից ամեն ինչից են զրկվելու ու մի ամիս հետո գուցե թե նույնիսկ քաղցած

մնան: Դրա համար էլ կամ երկու ձեռքով պինդ բռնում են աթոռը, կամ էլ արագ-արագ, առանց

հետևանքի մասին մտածելու, կաշառք են վերցնում կամ գռփում պետության ունեցվածքը ու

լցնում տները, որպեսզի հեռացվելուց հետո կարողանան ապրել: Հաստատ:

- Ապշելու մարդ ես,- բարկացավ այն ժամանակ Արգամ Մանասյանը: - Քո մտքում միայն

փողն է:

- Ինչ ճիշտն է, ճիշտը,- քրքջաց նկարիչը: - Դժբախտաբար փողը միայն իմ մտքում է, իսկ

ուրիշների գրպանում:

- Հասմիկ ջան,- ասաց Արգամ Մանասյանը,- ախր անհանգստանալու ի՞նչ կա: Իսկի չլինի

նորից ինստիտուտ կվերադառնամ` դասախոսություն կարդալու: Դու աշխատում ես,

Նաիրուհին թոշակ է ստանում…

Հասմիկը բարձրացրեց գլուխը և ամուսնուն նայեց արցունքոտ, զարմացած աչքերով.

- Ուրեմն քո կարծիքով... քեզ թվում է, թե ես դժվարությունների՞ց եմ վախենում... Ինչքան

անարդար ես իմ նկատմամբ, Արգամ: Ես իմ կյանքում ի՞նչ եմ ունեցել, ի՞նչ եմ տեսել...

դժվարություններն ինձ համար ավելի բնական ու հասկանալի են, քան թե հեշտ ապրելը...

- Դե ուրեմն էլ ինչու՞ ես լաց լինում, ինչու՞ ես տանջում քեզ, կնիկ ջան...

Հասմիկը փարվեց ամուսնուն,գլուխը կրծքին սեղմեց.

- Մեղքս գալիս ես,- փղձկաց նա:

- Ե՞ս,- ակամա ծիծաղեց Արգամը:

- Դու, դու... դու այնքան ծանր ես տանում անարդարությունը... Սրտիդ այնքան մոտ ես

ընդունում... Ցույց չես տալիս, հա՛, բայց ես հո գիտեմ, չէ, թե ինչպես ես տառապում... Հազիվ

ապրում էինք հանգիստ... Իսկ հիմա... Սիրտս ցավում է քեզ համար, Արգամ ջան... Ասա, ի՞նչ

անեմ, ինչպե՞ս օգնեմ քեզ...

- Ասեմ,- ծիծաղեց Արգամը: - Ամեն առավոտ ձվածեղ ես անում ու զոռով ուտեցնում ինձ...

- Մի ծաղրիր,- խնդրեց Հասմիկը:

- Չեմ ծաղրում: Քաղցած մարդը խեղճ է լինում: Եվ եթե կարող ես, Հասմիկ ջան, այնպես ես

դասավորում ամեն ինչ, որ ես ապահով զգամ տնից: Փողի մասին չմտածես. հենց նեղն

ընկանք, ավտոմեքենան կվաճառեմ: Լավ է, որ գոնե դա ունենք: Հասկացա՞ր ինձ: Պետք է, որ

ես չանհանգստանամ քեզ և երեխաների համար: Որ մեր տանն ամեն ինչ կարգին լինի:

Որովհետև, ճիշտ էր ասում Նորիկը, ես էլ եմ զգում, որ կռիվներ են սկսվում: Եվ շատ-շատ

կարևոր է, որ ես թիկունք ունենամ: Ամուր թիկունք:

- Կարող ես հանգիստ լինել,- ներքևից վեր ամուսնուն նայելով, արցունքի միջից ժպտաց

Հասմիկը: - Այդ իմաստով կարող ես լրիվ ապահով համարել քեզ, Արգամ: Դիմա՛ցդ նայիր...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

91

Արգամ Մանասյանը գիշերը չքնեց:

Նա պառկել` բաց աչքով առաստաղին էր նայում ու մտածում: Բայց չէր կարողանում

կենտրոնանալ: Մտքերը ոստոստում էին խառնիխուռն, հրում, հեռացնում, խանգարում

իրար, ուղեղի ծալքերում ինչ-որ դեմքեր էին հայտնվում, ավելի շատ` անծանոթ դեմքեր,

որոնք բեկբեկվում էին հանկարծ` երկարում ու լայնանում, ինչպես ծուռ հայելու մեջ,բայց

ծիծաղ չէին առաջացնում, ընդհակառակը, նրանց անկանոն, մոլագար շարժումներից

պտտվում էր Արգամ Մանասյանի գլուխը, խառնում էր սիրտը և մաշկը փշաքաղվում էր

թաքուն, անբացատրելի, անհասկանալի ահից:

Քնելը մի վայրկյան էր տևել, թե չէ` չհասկացավ, բայց բառացիորեն վեր թռավ

սրտախառնուքից ու ձեռքով բերանը սեղմած հազիվ իրեն զուգարան նետեց: Գլուխը ցած

կախեց ու որձկաց, որձկաց, որձկաց նողկալով իրենից, ամաչելով, որ երեխաները կլսեն ու

կկարծեն թե հարբած է, անընդհատ սպասելով, թե ուր որ է կհայտնվի անհանգստացած

Հասմիկը: Այդպիսի մի ծանր օր հո չէ՞ր կարող քնած լիներ: Բայց ոչ մի դուռ չճռնչաց, ոչ ոք

չհայտնվեց, և Արգամ Մանասյանը արյունակալած աչքերով, բռունցքներով սեղմելով

ստամոքսը, մտածում էր, թե մարդիկ հենց այսպես էլ մեռնում են: Որ հենց հիմա, այ այսպես

կարող է պայթել սիրտդ կամ արյուն լցվել ուղեղիդ մեջ, բայց ոչ ոք չի լսի քեզ, օգնության չի

հասնի: Հասմի՜կ... Հասմիկը քիչ առաջ ասում էր... ինչեր էր ասում... սիրտս ցավում է քեզ

համար... Մեղքս գալիս ես... Ասա, ի՞նչ անեմ քեզ համար ... Իսկ հինգ րոպե հետո այնքան

խորն է քնել, որ գոռգոռոցից անգամ չի արթնանում: Սուտ բան է, սուտ բան է դառնացած

մտածում էր Արգամ Մանասյանը, բայց թե ինչն է սուտ, ինչու է սուտ, չէր կարողանում

ձևակերպել: Հիմա նրան արդեն թվում էր, թե իր տրամադրությունն այն պատճառով է ընկած

և սիրտն այն պատճառով է խառնում, որ Հասմիկն այ այսպես խորը կարող է քնել, մրափել:

Աշխատելով դիտմամբ ավելի աղմկել, ավելի բարձր հազալ ու տնքալ, նա մինչև վերջ բացեց

ծորակի ջուրը, գլուխը դրեց սառը շիթի տակ, փնչալով լվացվեց, շխկոցով փակեց

լողասենյակի դուռը, մի վերջին անգամ հույս ունենալով, թե Հասմիկը կարթնանա... Բայց

տունն առաջվա պես խաղաղ քնած էր: Մտքում հայհոյելով` Արգամ Մանասյանը խոհանոց

գնաց, թունդ սուրճ եփեց իր համար, տարավ իր առանձնասենյակը, վառեց գրասեղանի

լուսամփոփը, դեռ ոտքի վրա մի կում արեց, սուրճը սեղանին դրեց, նստեց ու բռնեց գլուխը:

Եվ անմիջապես էլ հասկացավ թե ինչ է եղել:

Զեկուցագիրը:

Ոչ մի կասկած, սա իր զեկուցագրի արձագանքն է: Եվ ինչպե՞ս մինչև հիմա մտքով չէր

անցնում: Դե, իհարկե, զեկուցագիրն է: Թշվառական, ամբողջ մինիստրության

ձեռնարկությունների վերակառուցման ծրագիր է առաջարկում: Հազար ու մի տեսակ հարցեր

է բարձրացնում: Երևի ինչպես դու վարվեցիր քո վարորդ Գրիգորի հետ, որը կադրերի

տեղաբաշխման տարբերակներ էր մշակում, այնպես էլ վերևում են վճռել վարվել քեզ հետ:

Ավելի հեշտ չէ՞ միանգամից քո հարցը լուծել, քան թե քո առաջարկած պրոբլեմները, որոնց

ընթերցանությունից անգամ նախկին Սարիթաղեցի Սամսոն Իվանիչի գլուխը պտտվեց:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

92

Մինիստրը կարդացել էր զեկուցագիրը, որովհետև էջ չկար, որի վրա կարմիր մատիտի

հետքեր չլինեին: Նա նորից մեկ-մեկ թերթեց էջերը, կրկին կարդաց իր մակագրությունները,

բարձրացրեց գլուխն ու ժպտաց.

- Հետո՞: Արա, դու հո երեխա չե՞ս:

- Ինչու՞,- վիրավորվեց Արգամ Մանասյանը:

- Լավ, ասենք թե դու առաջարկեցիր, ո՞վ է էս բոլորն անելու:

- Սամսոն Իվանիչ,- ասաց Արգամ Մանասյանը,- դուք էլ գիտեք, որ մեծ փոփոխություններ են

սպասվում: Եթե կուսակցությունն ու կառավարությունը ամբողջ ժողովրդին, մեծից փոքր

բոլորին առաջարկում են մտածել, նոր ձևեր փնտրել, հայտնաբերել ու օգտագործել

պահեստային բոլոր ուժերը, վերակառուցվել արագորեն, մենք ինչու՞ պետք է մի կողմ

քաշվենք: Հազիվ մեզ հնարավորություն է տրվում ինքնուրույն վճիռներ կայացնելու...

- Լսիր, դու հո մտադիր չե՞ս թերթի առաջաբանը ծայրից-ծայր կարդալ...

Բան ու գործներս ի՞նչ է, մենք էլ ենք կարդում: Այսինքն, որ չկարդանք էլ, “Ժամանակ”

ինֆորմացիոն ծրագիրը մեզ բավական է: Դու էդ բոլորից գլխի չե՞ս ընկնում, որ պետությունը

ոչ մի մտադրություն չունի մեզ հավելյալ միջոցներ ու ֆոնդեր տրամադրելու:

- Որտեղի՞ց տա, Սամսոն Իվանիչ... Մենք ի՞նչ ենք տալիս, որ պետությունն էլ մեզ տա:

- Դե ուրեմն, էլ ինչ միջոցներով ես մտադիր իրականացնել այդ վերակառուցումը:

- Իմ կարծիքով ես ամեն ինչ մանրամասն գրել եմ:

- Տո ի՞նչ ես գրել, է՛,- մատիտը սեղանին նետեց մինիստրը,- գրելով որ լիներ, հիմա մենք

անցել էինք կոմունիզմից... Լավ գրում ենք: - Նա ձգեց, երկարացրեց վերնաշապիկի ձախ

թևքը, որպեսզի դաստակի կապույտ դաջվածքը չերևա:

- Սամսոն Իվանիչ, ես արմատական փոփոխություններ եմ առաջարկում: Ես գտնում եմ, որ

արտադրությունում աշխատող յուրաքանչյուր բանվոր, վարպետ ու ինժեներ գործարանի

ընդհանուր եկամուտի փայատեր պիտի դառնա: Նա անձնական շահագրգռվածություն պիտի

ունենա վերջնական արդյունքի համար: Նա պիտի առաջին հերթին նյութականով համոզվի,

որ եթե իր ընկերը վատ է աշխատում կամ, ասենք, սիգարեթ է գողանում, իր գրպանից է

տանում:

Մինիստրը վեր կացավ տեղից.

- Հա, ի դեպ գողության մասին: Էս ինչե՞ր ես գրել, այ տղա: Բաց-բաց զեկուցագիր ես գրում ու

մեջն էլ հպարտությամբ ընդգծում, թե թույլ ենք տալիս, որ ամեն մի աշխատող տուն գնալիս

հետը երկու տուփ սիգարե՞թ տանի:

- Այո, թույլ եմ տալիս,- ասաց Արգամ Մանասյանը: - Եվ դուք էլ գիտեք, որ այդպես է:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

93

- Ես ոչինչ չգիտեմ: Լսու՞մ ես, ես ոչինչ չգիտեմ: Եթե իմանայի, ամենայն խստությամբ

կպատժեի քեզ:

- Ասենք թե պատժեցիք, Սամսոն Իվանիչ, դրությունը կփոխվի՞: Իմ աշխատանքի ընթացքում

առնվազն տասն անգամ արգելել եմ գործարանից թեկուզ մի տուփ սիգարեթ դուրս բերել: Ինձ

թույլ եմ տվել անձամբ կանգնել մուտքի մոտ ու խուզարկել դուրս եկողներին: Մեկ առ մեկ: Եվ

պարզվել է, որ փրկել եմ մոտ երկու հազար տուփ սիգարեթ:

-Մի օրում երկու հազա՞ր...

- Երկու հազար: Իհարկե, չէի կարող գործարանը փակել ու հեռացնել բոլորին: Հեռացրեցինք

մի քանի հոգու, որոնք փորձել էին շատ դուրս բերել: Տարբեր տույժերի ենթարկեցինք մի

երեսուն-քառասուն հոգու: Արդյու՞նքը: Արդյունքը եղավ այն, որ մի քանի հոսքային գիծ դուրս

եկան շարքից, որ արտադրված սիգարեթների որակը միանգամից ընկավ, որ սիգարեթների

միջից սկսեցին հայտնաբերվել հազար ու մի տեսակ առարկաներ:

- Բայց դա սաբոտաժ է, դրա համար դատ է հասնում,- կարմրատակեց մինիստրը: - Արա,

դրանք վախ չունե՞ն:

- Չէ,- ասաց գործարանի դիրեկտորը:

- Իսկ որտեղ են ձեր կուսակցական, հասարակական կազմակերպությունները,

ժողովրդական վերահսկիչները, “Լուսարձակը”...

- Գրեթե բոլորի պայուսակներում ու գրպաններում սիգարեթներ հայտնաբերեցինք:

- Ուրեմն վատ եք աշխատում: Ուրեմն հեղինակություն չունեք, ընկեր դիրեկտոր: Ուրեմն դա

ձեր տեղը չէ: Նամուս ունեցեք, դիմում տվեք, գնացեք գործ գտեք ձեզ համար:

- Մտածում եմ,- հանգիստ ասաց Արգամ Մանասյանը: - Իմ այս զեկուցագիրն էլ հենց դրա

արդյունքն է: Ես ուզում եմ մեկընդմիշտ փակել գողությունների ճանապարհը և ուզում եմ, որ

հենց իրենք` գողացողները շահագրգռված լինեն փակելու այդ ճանապարհը:

- Էդ, ո՞նց, է, ո՞նց...

- Սամսոն Իվանիչ, ենթադրենք, թե մենք փակեցինք մեր աչքերը, աշխարհը կփոխվի՞: Ասենք

թե ձևացրինք, թե մեզ մոտ գողություն չկա, գողությունները կդադարե՞ն: Իր ստեղծման

օրվանից` հացի գործարանի աշխատողները, ամենաքիչը, տուն գնալիս երկու հատ հաց են

ցուցադրաբար դնում թևի տակ ու դուրս գալիս: Նույնը մեր կարամել-մակարոնի

ֆաբրիկայում: Նույնը մսի կոմբինատում: Նույնը պահածոների գործարանում: Փորձե՞լ են

արգելել նրանց: Հազար անգամ: Իսկ հետո ստիպված են եղել աչք փակել այդ գողությունների

վրա, որովհետև, ինչպես մեզ մոտ, այդ պայքարից վնասը շատ-շատ ավելի մեծ է եղել, քան

օգուտը: Հետո՞, ինչքա՞ն կարելի է ձևացնել, թե չենք տեսնում: Ինչքա՞ն կարելի է աչք փակել:

Ուրեմն ուրիշ ելք է հարկավոր...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

94

- Այդ ի՞նչ ելք,- նորից իր տեղը նստեց մինիստրը: - Մարդկանց հետ քաղաքականգաղափարական,

դաստիարակչական աշխատանքներ չեք տանում... Անհատական

մոտեցում չունեք: Մինչև նրանց գիտակցությանը չհասցնեք, որ գողությունը չարիք է և նրանց

դեպի կործանում է տանում...

Արգամ Մանասյանը հանկարծ զգաց, որ անասելի հոգնած է:

- Մինչև նրանք շոշափելի չհամոզվեն, որ գործարանի տերերը իրենք են, որ գործարանի

վնասի դեպքում իրենք են տուժում և օգուտը` նաև իրենց օգուտն է, բան դուրս չի գա, Սամսոն

Իվանիչ: Իսկ դրանից հետո, համոզված եղեք, նրանք ամեն ինչ կանեն` իրենք կբարձրացնեն

արտադրողականությունը, իրենք կհետևեն որակին, իրենք կհսկեն, որ ոչ մի պտղունց

ծխախոտ չկորչի: Ուրիշ ձևով նրանց ձեռքերը բռնել չես կարող: Հիմա նրանք համաձայն

կլինեն հրաժարվել աշխատավարձից որն ի դեպ մի բան չէ և չարիքի արմատը հենց դրա մեջ

է, միայն թե չզրկվեն իրական եկամուտից` իրենց երկու, երեք տուփ գողացած սիգարեթից:

Ախր ես նույնիսկ կոնկրետ հաշվարկներ եմ կատարել...

- Վերջացնենք, ընկեր Մանասյան,- ասաց մինիստրը: - Ես ֆանտազիայով չեմ կարող

պետական առաջադրանքներն ապահովել: Ես քո այս զեկուցագիրը չեմ տեսել, պա՞րզ է:

Որովհետև եթե քննության դնեմ, քեզանից, ինչպես ասում են, թաց տեղ կմնա միայն; Քո

առաջարկությունները բարեփոխություններ չեն, դու հիմքերին ես ձեռք տալիս: Իսկ դա

վտանգավոր բան է, ընկեր Մանասյան, շատ վտանգավոր...

- Այդ դեպքում թույլ տվեք զեկուցագիրը ուղարկել Կենտկոմ և Մինիստրների սովետ...

- Իսկ եթե թույլ չտա՞մ:

- Միևնույն է` կուղարկեմ, Սամսոն Իվանիչ:

- Ես ձեռքերս լվանում եմ,- Պիղատոսի հանգստությամբ ասաց մինիստրը: - Ես որևէ

տեղեկություն չունեմ; Միայն թե երբ օրը գա, կհիշես, որ ես զգուշացնում էի քեզ:

... Ահա, ուրեմն, օրը եկել է:

Արգամ Մանասյանը պարզապես ցնցվեց, լսելով հեռախոսի զանգը: Չսպասելով, որ հնչի

երկրորդ անգամ, նա արագ վերցրեց լսափողը: Ո՞վ կարող է լինել այս ժամին:

- Արգամ Պետրովիչ, ներեցեք, խնդրում եմ, Վռամն է: Քնած հո չէի՞ք:

- Չէ, ի՞նչ քնած,- ակամա շշնջաց Արգամ Մանասյանը:

- Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել: Մտածում էի,- ասաց տեղակալը: - Ու կարծես թե գտա: Իմ

կարծիքով պատճառը ձեր զեկուցագիրն է:

- Ես էլ եմ այդ կարծիքին,- ասաց Արգամ Մանասյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

95

- Ախր ես ձեզ ասում էի, չէ՞, ես ձեզ ասում էի, չէ՞, որ գործ չունեք: Մարդիկ սովորել,

հարմարվել են իրենց վիճակին, հանգիստ ապրում են: Հե՞շտ է նրանց տեղից շարժելը,

ստիպելը, որ հիմա ուրիշ տեսակ մտած են: Ձեր արածը լուրջ բան չէր, Արգամ Պետրովիչ:

- Դեռ աքաղաղը չի կանչել: Մեկ,- քմծիծաղ տվեց Արգամ Մանասյանը:

- Ի՞նչ աքաղաղ,- հեռախոսի այն ծայրում զարմացավ Վռամ Մաշուրյանը:

- Աստվածաշնչի,- ասաց Արգամ Մանասյանը: - Մի՞թե դու չէիր, Վռամ Մաշուրյան, որ

հիացած էիր այդ զեկուցագրով: Մի՞թե դու չէիր ասում, թե դա հեղափոխություն է մեր

բնագավառում: Նույնիսկ սարերից իջած վարար գետի հետ էիր համեմատում, որը կենարար

շունչ է տալիս թորշոմած, սմքած ծառերին... և կյանքի է կոչելու արդյունաբերության

ճաքճքված, պապակ անապատը...

- Չէ, չէ, Արգամ Պետրովիչ,- բղավեց Վռամ Մաշուրյանը: - Սկզբում, ճիշտ է, հավանում էի,

բայց երբ խորացա էության մեջ... Դուք էլ պետք է հիշեք, որ ես համաձայն չէի...

- Երկու,- ասաց Արգամ Մանասյանը: - Ես հիշում եմ, որ դու էլ էիր ուզում ստորագրել

զեկուցագրի տակ: Ես այն ժամանակ պարզապես խնայեցի քեզ:

- Դե որ այդպես է, ճիշտը կասեմ. դու, սիրելի Արգամ, ինքդ չէիր ուզում, որ իմ

ստորագրությունը հայտնվի այդ զեկուցագրի տակ: Միամտաբար կարծում էիր, թե քեզ

անմիջապես հերոսի կոչում կտան դրա համար և չէիր ուզում դափնիներդ կիսել ինձ հետ:

Ճշմարտությու՞նն էիր ուզում: Ահա ճշմարտությունը: Ու քանի որ դու դափնիներդ չէիր ուզում

կիսել ինձ հետ, հիմա էլ ես հո հիմար չե՞մ, որ քո պատիժը կիսեմ...

- Երեք,- ավելի շատ զարմացած, քան թե վշտանալով, լսափողը ցած դրեց Արգամ

Մանասյանը; - Երեք,- կրկնեց նա արդեն ինքն իրեն: Նույնիսկ արդեն “դու”-ով սկսեց խոսել

ինձ հետ: Մի՞թե աշխարհում ոչ մի բան չի փոխվել երկու հազար տարիների ընթացքում:

Ասենք, չէ, ինչու՞ չի փոխվել, հիմա աքաղաղ չի մնացել, որ կանչի:

Հա, բայց ի՞նչ է արել ինքը: Այդ զեկուցագիրը հո հենց այնպես օդից չի՞ վերցրել. Տարիների

ուսումնասիրություն է, հետազոտական մանրակրկիտ աշխատանք, հաշվումներ ու

հաշվումներ, հսկայական քանակությամբ գրականություն, տարիների փորձ, զրույցներ ու

վեճեր արտադրության մարդկանց հետ: Ճիշտ է, նոր բան է, դժվար կլինի իրագործելը, բայց հո

արժե՞ փորձել, գոնե փոքր չափերով, մի առանձին տնտեսությունում:

Նա հիշեց հեռուստատեսային մի հարցազրույց, որը նրան ցնցեց իր անկեղծությամբ:

Մեկնաբանը հարցնում էր Ռոստովի մարզի պետական տնտեսություններից մեկի

ղեկավարին, թե նա ի՞նչ է կարծում, եթե հանկարծ ինքնուրույնություն տրվի նրան,

պատրա՞ստ է արդյոք: Կարո՞ղ ինքնուրույն վճիռ կայացնել, թե ինչ ցանի և ինչպես ցանի, ինչ

ճյուղեր զարգացնի և որոնցից հրաժարվի: Եվ հանկարծ դիրեկտորը, որը բավականին տարեց

մարդ էր, պատասխանեց.

- Չեմ կարող: Անձամբ ես չեմ կարող: Իմ ուղեղն արդեն ի վիճակի չէ ինքնուրույն որոշում

կայացնելու: Ես սովորել եմ, որ ամեն ինչ թելադրելու են ինձ: Ձմռանը զանգ են տալու,թե

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

96

ժամանակն է վերանորոգել գյուղատնտեսական մեքենաները, գարնանը զանգ են տալու` թե

վարի ժամանակն է, թե հիմա էլ պարարտացնել է պետք, այսքան-այսքանը այսքան հողին, թե

հետո էլ ցանել է պետք և անպայման կարտոֆիլ, որը մեզ մոտ լավ չի աճում; Հետո էլ

անկասկած սպասելու ենք, թե ինչ նոր կարգադրություն է լինելու, ե՞րբ սկսենք

բերքահավաքը, ե՞րբ հավաքենք խոտը, ե՞րբ պատրաստենք սիլոսը և այսպես ամբողջ տարին:

Ես մեղավոր չեմ, ընկեր մեկնաբան, տարիներ շարունակ մեզ այդպես են վարժեցրել: Այնպես

որ, եթե ուզում եք նորություն մտցնել, նախ և առաջ պետք է իմ նմաններից ազատվել:

Ահա թե ինչու նրանց խրտնեցնում է յուրաքանչյուր նորություն: Ահա թե ինչու իրար է

խառնվել Սամսոն Իվանիչը: Նրա ինչի՞ն են պետք նորությունն ու նորարարությունը:

Տանջվելուց, տառապելուց, անքուն գիշերներ անցկացնելուց բացի ուրիշ ի՞նչ կարող է նրան

տալ վերակառուցումը: Ի՞նչ կարող է տալ, որ նա չունի: Նրա ի՞նչն է ավելանալու: Դրա

համար էլ մի զարմանալի, արտառոց, անհեթեթ վիճակ է ստեղծվում. Նորի դեմ թաքուն թե

ակնհայտ պայքարում են հենց նրանք, ովքեր կարող են, պարտավոր են և կոչված են հիմնելու

նորը և պաշտպան կանգնելու նորին` արդյունաբերության մեջ լինի այն,

գյուղատնտեսության, թե գիտության մեջ: Բոլոր բնագավառներում: Ահա թե ինչու են

կուսակցությունն ու կառավարությունը այս անգամ ոչ թե սոսկ հրահանգներ իջեցնում, այլ

դիմում ամբողջ աշխատավորությանը, բոլորին, մեկ առ մեկ, որպեսզի մարդիկ իրենց

կարծիքներն ասեն ու առաջարկեն, թե ինչ կարելի է անել, որպեսզի նույն հողակտորից ավելի

շատ բերք ստացվի և նույն մեքենան ավելի շատ արտադրանք տա:

Դրան կարելի է հասնել: Հո չի՞ ցամաքել մարդկային ուղեղը: Եթե մեկը կարող է անել, կարող

է անել նաև մյուսը: Միայն թե դաստիարակության, համոզելու, պրոպագանդայի և բազմաթիվ

այլ միջոցների հետ միասին, առաջին հերթին պետք է շահագրգռել մարդկանց: Հո չի՞ կարելի

հիսուն-վաթսուն տարի շարունակ հույսը դնել մարդկանց խանդավառության և

անձնազոհության վրա: Ինչքան կարելի է խանդավառվել ու զոհվել: Ավելի ճիշտ չէ՞

աշխատող մարդուն ասել` դու էլ մտածիր, դու էլ,թե ինչ կարող ես անել, որ ավելի լավ

ապրես: Մտածիր, փորձիր, տես, ահագին նոր օրինակներ կան` աշխատանքի բրիգադային

մեթոդը, ընտանեկան կապալը: Ո՞րն է քեզ ձեռնատու: Որի՞ շնորհիվ ավելի լավ կապրի քո

ընտանիքը: Այդ ձևերը քեզ դուր չե՞ն գալիս, նոր ձև առաջարկի: Միայն թե շարժվիր տեղից,

միայն թե աշխատեցրու ուղեղդ, մարդ աստծո:

Ըստ որում հասարակական ոչ մի համակարգ աշխատելու և զարգանալու այնպիսի

հնարավորություններ չի տալիս մարդուն, որքան սոցիալիզմը: Բավական է խորանալ նրա

երկու հիմնական դրույթների մեջ: “Ով չի աշխատում` նա չի ուտում” և “Յուրաքանչյուրից`

ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ նրա աշխատանքի”: Թվում է, թե

ավելի պարզ ասել հնարավոր չէ: Բայց մի՞թե գաղտնիք է, որ հետզհետե, չգիտես

ինչու,մոռացվել են այդ դրույթները: Մոռացվել են, մի կողմ են դրվել և շատ տեղերում

տիրապետող են դարձել համահարթեցնումն ու հավասարացումը: Ծույլն ու անազնիվը

նույնքան աշխատավարձ են ստանում, որքան ջանասերն ու ազնիվը... Տաղանդավորը

նույնքան, որքան անտաղանդը: Նման պայմաններում ի՞նչ մրցություն, ի՞նչ ձգտում, ի՞նչ

բարելավում: Հետո վարձատրության նոր եղանակ ընդունվեց` գործարքային, ինչքան շատ

արտադրանք կտաս, այնքան շատ կստանաս: Եվ ի՞նչ. անմիջապես արգելքներ, խոչընդոտներ

ստեղծվեցին լավ աշխատողների ճանապարհին. հա, կարող ես ստանալ, բայց միայն այսքան

ռուբլի: Դա քո առաստաղն է: Իրավունք չունես ավելի շատ ստանալու: Ինչու՞, ո՞վ է ասել: Ի՞նչ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

97

առաստաղ: Բա էլ ու՞ր մնացին ձեռներեցությունը, տաղանդը, նվիրումը: Հանցագործություն

չ՞է միթե կտրել մարդկանց թևերը, թե ինչ է, մյուսները թռչել չեն կարող: Թող սովորեն, թող

տառապեն, թող նախանձեն առաջավորներին, իրենք էլ առաջ մղվեն, որպեսզի թե՛ անուն

ունենա, թե՛ լավ ապրեն: Չե՞ն կարող, ուրեմն թող քիչ ստանան, իրենց աշխատանքին ու

ներդրումին համապատասխան: Բայց, չէ, պարզվում է, որ դա ավելորդ հոգս է, գլխացավանք

է որոշ տեսակի ղեկավարների համար: Ավելի հեշտ է բոլորին հավասար կամ գրեթե

հավասար ցածր աշխատավարձ տալ ու մի կողմ քաշվել: Բողոքներ չեն լինի: Բողոքներ, ճիշտ

որ, չեղան: Բայց նշանակալի առաջխաղացում էլ չեղավ: Եվ չէր կարող լինել:

Ահա այս ամենի մասին էր Արգամ Մանասյանի զեկուցագիրը` միայն թե շատ ավելի

կոնկրետ, թվերով ու աղյուսակներով, սոցիոլոգիական հետազոտություններով և

հաշվարկումներով, փաստերի խոր վերլուծությամբ և տրամաբանված առաջարկներով: Այդ

զեկուցագրի իրագործումով իրոք որ նոր ուղիներ կբացվեին Հայաստանի

արդյունաբերության ձեռնարկությունների զարգացման համար:

Բայց, ինչպես երևում է, ազդեցիկ ինչ-որ մեկի դուր չի եկել այն: Եվ այդ ինչ-որ մեկը

Ալեքսանդր Մակեդոնացու նման վճռել է Գորդյան հանգույցը կտրել սրով, դառնացած

մտածում էր Արգամ Մանասյանը: Ու նույնիսկ հարկ էլ չի համարել կանչել զեկուցագրի

հեղինակին, զրուցել հետը: Բայց ո՞վ կարող է լինել այդ ղեկավարը, որի ցուցումը կատարում

են վայրկենապես, դետեկտիվի նման խորհրդավոր ու մութ հանգամանքներում,

աշխատանքից մեկուսացնում են մարդուն, առանց ասելու, թե ինչի համար, որ մեղքի համար:

Նույնիսկ մինիստրն է երդվում, թե ինքը տեղյակ չէ: Հնարավո՞ր բան է դա:

Արգամ Մանասյանը պատուհանից դուրս նայեց: Արդեն լուսանում էր: Գուցե մի բաժակ էլ

սուրճ խմեմ ու հագնվեմ, մտածեց նա: Ժամացույցը լուսամփոփի տակ պահեց: Դեռևս ժամը

հինգն էր: Հանգիստ կարող է երկու-երեք ժամ քնել:

Նա հանեց սպորտային բրդյա կոստյումը, անկողին մտավ, պառկեց մեջքի վրա ու բաց աչքերը

հառեց առաստաղին:

Քուն չկար:

Արգամ Մանասյանը չէր սխալվում: Ամբողջ իրարանցման պատճառը իրոք նրա զեկուցագիրն

էր: Չէր սխալվում նաև այն հարցում, որ կասկածում էր մինիստրի անտեղյակության վրա:

Սամսոն Իվանիչը հիանալի գիտեր, թե ինչու է աշխատանքից մեկուսացնում ծխախոտի

“Արգիշտի” գործարանի դիրեկտոր Արգամ Մանասյանին:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ հանրապետության չափազանց ազդեցիկ ղեկավարներից

մեկը ժաղավրդական տնտեսության արմատական վերափոխման ուղղված նյութերին

ծանոթանալիս կարդում է նաև Արգամ Մանասյանի զեկուցագիրը: Կարդում է ու մտքերի մեջ

ընկնում: Նորից է կարդում զարմացած ու մտահոգ տարուբերում է գլուխը, պահանջում է

բերել Արգամ Մանասյանի անձնական գործը, կարդում է նաև գործը, նշումներ է կատարում

ծոցատետրում և իր մոտ կանչում արդյունաբերության բաժնի վարիչին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

98

- Ընկեր Գուլանյան,- հարցնում է նա,- ի՞նչ կարծիք ունեք ծխախոտի “Արգիշտի” գործարանի

դիրեկտոր Արգամ Մանասյանի մասին:

Բաժնի վարիչը այն մարդն էր, որ մինչև չիմանար ղեկավարի կարծիքը, իր կարծիքը չէր

հայտնի: Դրա համար էլ բավականին անորոշ ձայներ է հանում, որոնցից ղեկավարի

ականջին է հասնում միայն մի նախադասություն...

- Կարծես թե իր տեղում է, ընկեր Ալթունյան, թեև ասում են...

- Ի՞նչ են ասում:

- Մի երկու ահազանգ կա... կհանձնարարեմ ճշտել... Սամսոն Իվանիչը...

- Քո կարծիքն ասա, ընկեր Գուլանյան: Սամսոն Իվանիչին հանգիստ թող:

- Ընկեր Ալթունյան... միանգամից ինչպե՞ս ասեմ... Իմ կարծիքով... կարծում եմ, որ առայժմ իր

տեղում է... մինչև տեսնենք:

Ալթունյանը բարձրանում է տեղից:

- Իսկ ես ասում եմ, որ նա իր տեղում չէ: Ե՞րբ պիտի սկսեք ճանաչել մարդկանց: Դա ինչ նրա

տեղն է, ընկեր Գուլանյան:

Նայում է բաժնի վարիչի շփոթահար, կծկված կերպարանքին, ուզում է ինչ-որ բան ասել, բայց

թափ է տալիս ձեռքը.

-Լավ, ես հիմա ժամանակ չունեմ: Թռնում եմ Մոսկվա, սեսիայի, այնտեղից էլ

պատվիրակություն եմ տանելու Եթովպիա...

- Գիտենք, ընկեր Ալթունյան, բարի, բարի ճանապարհ ենք ցանկանում... Ի՞նչ անենք, մեզ էլ

չեք թողնում ճանապարհ գցենք...

- Ուրեմն կվերադառնամ մի ամիս հետո: Ուղիղ մեկ ամիս հետո պետք է իմ սեղանին լինեն

Արգամ Մանասյանի վերաբերյալ բոլոր նյութերը: Հասկացա՞ք:

- Հասկացա, ընկեր Ալթունյան, կլինեն,- դեպի դուռն է նետվում բաժնի վարիչը:

Ղեկավարը հանկարծ կնճռոտում է ճակատը, ուզում է էլի ինչ-որ բան ասել, նույնիսկ ձեռքը

զանգի կոճակին է տանում, բայց հենց նույն պահին հնչում է Մոսկվայի հետ ուղիղ կապի

հեռախոսի զանգը...

Իսկ դարձյալ մի քանի րոպե անց բաժնի վարիչը զանգահարում է մինիստրին.

- Սամսոն Իվանիչ, Ծխախոտի գործարանի դիրեկտորի վիճակը լավ չի:

- Ի՞նչ իմաստով,Ծատուր Եգորիչ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

99

- Նոր մոտն էի...- նշանակալի ընդգծեց Գուլանյանը,- շատ բարկացած էր,ասաց, որ իր

կարծիքով Արգամ Մանասյանը իր տեղում չէ: Երկու անգամ էլ կրկնեց: Դա նրա տեղը չէ,

ասաց: Հետո էլ` թե մի ամիս հետո նրա վերաբերյալ բոլոր նյութերը կդնես իմ սեղանին:

Հեռախոսալարի մյուս ծայրում լռություն տիրեց:

- Լսու՞մ ես,- զարմացած հարցրեց բաժնի վարիչը:

- Լսում եմ ,լսում,- արձագանքեց մինիստրը,- սեղանին թղթեր չկայի՞ն:

- Աչքովս ընկավ, որ ինչ-որ զեկուցագիր էր:

- Այդ է, որ կա,- գլխով արեց մինիստրը: - Այդ է, որ կա: Ես նրան զգուշացրի, գիտես, այ տղա,

ասացի, ի՞նչ գործ ունես, որ անցավ գլուխդ ցավի տակ ես դնում:

- Իսկ դու այդ զեկուցագրին ծանո՞թ ես, Սամսոն Իվանիչ:

- Չէ,- ասաց Սամսոն Իվանիչը,- այսպես ասած` ընդհանուր գծերով. Որքան հասկացա`

ցնդաբանություն է:

- Ուրեմն դա է պատճառը... շատ բարկացած էր... Հիմա ի՞նչ անենք, Սամսոն Իվանիչ:

Սամսոն իվանիչը մտածեց մի պահ:

- Ինչ ասեք` կանենք...- հետո մի քիչ էլ մտածեց ու ասաց,- բայց լավ տղա է, գիտե՞ք:

Բաժնի վարիչը բավականին կեղծ հոգոց հանեց.

- Մենք բոլորս էլ լավ տղաներ ենք, Սամսոն Իվանիչ: Իսկ դու գիտե՞ս, որ այդ լավ տղայի

մասին ինձ մոտ մի նամակ կա: Մեջտեղ չէի հանում, որովհետև մեր գյուղատնտեսության

բաժնի վարիչի անունն էլ էր շոշափվում այնտեղ: Բայց հիմա ուրիշ ելք չունեմ:

- Այդ ի՞նչ նամակ է,- հարցրեց մինիստրը, տենդորեն մտածելով, թե արդյոք նույն նամակի

պատճե՞ն է, որ գտնվում է իր գրասեղանի դարակում, թե սա էլ նոր բան է:

- Անստորագիր է:

- Կոնկրետ փաստեր կա՞ն:

- Բոլորը կոնկրետ փաստեր են,- ասաց բաժնի վարիչը: - Եվ այդ կոնկրետներից մեկն էլ այն

է,թե իբր երբ Եվրոպայի շուրջը ճամփորդության եք գնացել միասին, ինքն է վճարել նաև քո և

քո տիկնոջ ուղեգրերի արժեքը:

“Նույն նամակն է, նույնը”,- սրտում հանկարծ սուր ծակոց զգաց Սամսոն Իվանիչը:

- Չի կարող պատահել,- որքան կարող էր անհոգ ասաց նա: - Բացարձակ զրպարտություն է:

Մի՞թե ես թույլ կտայի... Խնդրեմ, ինչ ձևով ուզեք, կարող եք ստուգել այդ փաստը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

100

Բաժնի վարիչը մտահոգ քորեց ծոծրակը:

- Պիտի քննենք, բա ինչ պիտի անենք... հիմա արդեն ամեն ինչ պետք է քննենք, Սամսոն

Իվանիչ: Փաստի առաջ ենք կանգնած: Ես հո ինձ չե՞մ դնելու ընկեր Ալթունյանի սեղանին:

Գուցե դուք էլ ձեր հերթին ստուգումներ անցկացնեք գործարանում:

Մինիստրը շփոթվեց.

- Բայց եթե այնտեղ իմ մասին էլ խոսք կա, որքա՞ն հարմար է...

- Առավել ևս,- ասաց բաժնի վարիչը: - Հենց դրանով էլ կապացուցես, որ դու ոչ մի կապ չունես

այդ պատմության հետ և չկա որևէ հանգամանք, որը քեզ հարկադրի կորցնել

օբյեկտիվությունը: Առավել ևս: Հանձնաժողովի կազմի մեջ մտցրու նաև ժաղավրդական

վերահսկողության քաղաքային կոմիտեի և ձեր վերստուգիչ- վերահսկիչ վարչության

աշխատողներին:

- Արա, բայց շատ հիմար բան է ստացվում,- հանկարծ իր բնական լեզվով խոսեց մինիստրը,-

մի շաբաթ առաջ գովեցինք մեզ մոտ, երկինք հանեցինք գործարանի տվյալները... Հիմա էդ

մարդ է ո՞նց կընդունի հանձնաժողովին:

- Սամսոն Իվանիչ, երևի ճիշտն այն կլինի, որ մեկուսացնես նրան:

- Ո՞նց:

- Շատ պարզ: Ալթունյանը հստակ ու որոշակի ասաց, որ գործարանը նրա տեղը չէ... Դե եթե

այդպես է, գա թե չէ, հեռացնելու է աշխատանքից: Ուրեմն ինչու՞ նախաձեռնությունը մեր

ձեռքը չվերցնենք: Նա անպայման կգնահատի մեր նրբանկատությունը: Համոզված եղիր:

- Հա, բայց անունն ի՞նչ դնենք: Ձեռքներիս տակ հիմա կոնկրետ ոչ մի հիմք չկա:

Բաժնի վարիչը ծիծաղեց.

- Կասկած չունենաս, շուտով այնքան հիմքեր կլինեն, որ չես իմանա ինչ անես... Կարևորն այն

է, որ ժամանակին գործի դնենք մեքենան, դրանից հետո ինքն իրեն կգնա:

- Հա, բայց հիմա...

- Իսկ հիմա ասա, որ քեզ կարգադրել են նրան թողնել մինիստրության տրամադրության

տակ, մինչև որ հանձնաժողովը կամփոփի արդյունքները:

- Ծատուր Եգորիչ, բայց դուք գիտեք, որ նա Վազգեն Միհրանիչի ընկերն է: Նա ի՞նչ կասի:

Գուլանյանը հազաց.

- Ի՞նչ պիտի ասի, քեզ ասացի, չէ՞, որ նամակի մեջ նրա անունն էլ է շոշափվում: Ես հենց հիմա

կգնամ ու կխոսեմ ընկեր Միրզոյանի հետ: Վիճակն այնպիսին է, որ իմ կարծիքով նա ոչինչ

ասել չի կարող:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

101

Մինիստրը փորձեց մի վերջին անգամ թեթևացնել խիղճը.

- Իսկ եթե փորձի բողոքե՞լ: Եթե հարցնի ում կարգադրությունն է, ի՞նչ ասեմ:

- Է՜հ, Սամսոն, Սամսոն,- հանկարծ ծիծաղեց բաժնի վարիչը: - Մի ժամանակ կրակ էիր,

դիմացդ կանգնել չէր լինում, քեզ ի՞նչ է պատահել: Շատ զգույշ ես դարձել:

Մինիստրը կրկին Սարի թաղի Սամոն դարձավ:

- Տո էն ժամանակ ջահել էի, բարձրանում էի, սուրս աջ էլ էր կտրում, ձախ էլ, Ծատուր Եգորիչ:

Իսկ հիմա տեսնում ես, էլի, քանի տարի է մի տեղ նստած եմ...

- Ուրախացիր, որ նստած ես,- կրկին ծիծաղեց Ծատուր Գուլանյանը: - Ընկնելն ավելի վատ է:

Զգույշ մնա, որ Մանասյանը քեզ չտանի իր հետ... Գործ արա... գործ, Սամսոն...

- Համա թե հումոր ունեք,- ասաց մինիստրը` երեք անգամ թխկթխկացնելով լսափողին: -

Սատանի ականջը խուլ: Ինչ որ պետք է` կանեմ: Լավ, լավ, ամեն ինչ կվերցնեմ ինձ վրա:

- Եղավ,- ասաց բաժնի վարիչն ու ցած դրեց լսափողը:

Իսկ մինիստրը մոտ բերեց կաշեկազմ բլոկնոտը, որի էջերին գրված էին` “Ում զանգել”, “Ինչ

անել”, “Ուր գնալ”... և գրիչը ձեռքն առնելով սկսեց գործողության ծրագիր մշակել: Առաջին

կետը հետևյալն էր. “Մանասյանին կանչել մինիստրություն”:

Առավոտյան ուղիղ ժամը ութին հնչեց դռան զանգը: Հասմիկն ու երեխաները հավանաբար

դեռ քնած էին, և միջանցք դուրս գալով, դուռը բացեց Արգամ Մանասյանը: Դռան առջև

կանգնած էր Աշոտը.

- Բարի լույս, Արգամ Պետրովիչ,- ընդգծված առույգ ձայնով ողջունեց նա: - Ես ներքևում

սպասում եմ:

Արգամը նախ ուրախացավ, բայց անմիջապես էլ ինչ-որ բան հիշեց ու տհաճություն զգաց.

- Աշո՞տ,- ասաց նա երեխայավարի, հեգնանքով,- բա ասում էիր,թե այդ մեքենան այլևս չես

նստի:

- Ձեր “Վոլգայով” եմ, Արգամ Պետրովիչ: Բանալիները իմ ձեռքին էին, չէ՞...

- Հա՞, կեցցես,- ուրախացավ և միաժամանակ անհարմար զգաց Արգամ Մանասյանը: - Դե

ուրեմն` գնացինք:

Բայց անմիջապես էլ պարզվեց, որ նա անարդարացի էր ոչ միայն Աշոտի, այլև Հասմիկի

նկատմամբ: Որովհետև նոր էր կրկին բացել իր սենյակի դուռը, երբ միջանցքում հայտնվեց

Հասմիկը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

102

- Արգա՞մ,- ձայնեց նա,- մինչև ձվածեղը չուտես, ոչ մի տեղ չես գնա:

Արգամն ակամա ծիծաղեց.

- Ա՛յ կնիկ, հո ամեն ինչ բառացիորեն չեն հասկանա: Հիմա ես ոչ մի ախորժակ չունեմ:

Հասմիկը բռնեց նրա թևն ու գլխով արեց Աշոտին:

- Անմիջապես անցեք խոհանոց: Հետաքրքիր մարդ ես,- ամուսնու ձեռքը շարունակելով ձգել,

ասաց նա: - Ամբողջ գիշեր չեմ քնել, վախեցել եմ, թե առավոտյան քնած կմնամ ու ձվածեղը

չեմ հասցնի:

- Եվ ամբողջ գիշեր չե՞ս քնել,- ապշեց Արգամ Մանասյանը` վիրավորվածությունը

վերապրելով: - Դու չե՞ս քնել...

- Չէ, Արգամ ջան,- ժպտալով ասաց Հասմիկը: - Նաիրիկի մագնիտոֆոնը դրել էի կողքիս,

ականջակալները հագցրել գլխիս ու լսում էի ինձ համար...

Արգամը քրքջաց: Նա չէր կարողանում պահել իրեն, ծիծաղում ու ծիծաղում էր շարունակ,

նույնիսկ աչքերում արցունքներ հայտնվեցին: Աշոտն ու Հասմիկը զարմացած նրան էին

նայում:

- Քեզ ի՞նչ պատահեց, այ մարդ,- ոչինչ չհասկանալով, հարցրեց Հասմիկը: - Իմ ասածի մեջ

ի՞նչ ծիծաղելի բան կար:

- Ուրիշ բան հիշեցի,- արցունքները սրբելով շարունակեց ծիծաղել Արգամը, գտնելով, որ ոչ մի

միտք չունի կնոջը խոսելու թեմա տալ, պատմել իր սրտխառնուքի և խեղճ Հասմիկի հասցեին

ուղղված հանիրավի մեղադրանքների մասին:

Աշոտի հետ արագորեն նախաճաշելուց և սուրճ խմելուց հետո, Արգամ Մանասյանը

անմիջապես դուրս չեկավ տնից: Տատանվեց, տատանվեց և այնուամենայնիվ վճռեց

զանգահարել իր ընկերոջը` գյուղատնտեսության բաժնի վարիչին: Հեռախոսը կինը վերցրեց.

- Բարի լույս, Վարսիկ,- ասաց Արգամը: - Վազգեն Միհրանիչը տա՞նն է:

- Ո՞վ,- հարցրեց կինը: - Վազգենն էդ ե՞րբ քեզ համար Միհրանիչ դարձավ, Արամի մեկը:

Արգամը չպատասխանեց, չգիտեր ինչ ասել:

- Տանը չի,- նորից հարցրեց նա:

- Չէ, Արգամ ջան,- ասաց Վարսիկը: - Շուտ դուրս եկավ, արդեն երևի տեղում կլինի: էդ ինչի՞

չեք երևում, այ տղա: Շատ չեք զարգացե՞լ...

Արգամ Մանասյանը զգաց, որ կոկորդը քոր է գալիս ու ներսից, ինչ-որ տեղից բարձրանում է

ցավը:Վարսիկի խոսքերը նրան ետ տարան տարիներ-տարիներ, հասցրին այն

ժամանակները, երբ կիսաքաղց էին ու երջանիկ: Արգամը, Վազգենը, Վարսիկը նույն կուրսում

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

103

էին սովորում, իրար հետ: Իսկ Վազգենն ու Վարսիկը ինչպես առաջին դասախոսությանը

պատահականորեն հայտնվեցին նույն նստարանին, նույն նստարանին էլ ավարտեցին

ինստիտուտն ու ամուսնացան: Նրանց արանքով հինգ երկար ու ձիգ տարիների ընթացքում

ոչ մի սև կատու չանցավ և ոչ մի խնդիր չծագեց նրանց միջև: Ոչ տանջեցին իրար,ոչ

խանդեցին, ոչ ցավ պատճառեցին մեկմեկու: Նրանք երևի այդպես էլ մինչև վերջ սեր

չխոստովանեցին միմյանց կամ հավատարմության երդում չտվեցին: Դրա կարիքը չկար:

Նրանք առանց այդ էլ ծնվել էին իրար համար և լրացնում էին իրար:

- Ինչի՞ չես խոսում, Արգամ տղա,-զարմացած, որ պատասխան չի լսում, հարցրեց Վարսիկը:

- Վազգենն ինձ պետք է, Վարս,- ասաց Արգամը:

- Որևէ բա՞ն է պատահել: Եթե հիմա չգտնես, երեկոյան տուն արի: Դու գիտես, որ ու էլ գնա,

երեկոները խելոք-խելոք տուն է գալիս:

- Շնորհակալություն, Վարսիկ ջան:

- Պահ-պահ-պահ, շնորհակալությու՞նս որն է, թիթիզ...

Արգամն ակամա ժպտաց: Նույն պայծառ աղջիկն է, ոչինչ, ոչինչ չի փոխվել, թեև տատ է

արդեն:

- Կգամ,կգամ, թարսիկ-Վարսիկ...

Ու անմիջապես հավաքեց Վազգենի հեռախոսի համարը: Լսափողը քարտուղարուհին

վերցրեց:

- Ընկեր Միրզոյանին եմ խնդրում:

- Տեղում չէ;

Այդ էր պակաս, որ սովորական հեռախոսով զանգահարես ու տեղում լինի: Լավ է, որ գոնե

վերցրին լսափողը:

- Երբ կգա, չգիտե՞ք:

- Հայտնի չէ:

Ոչինչ, գործարանից կառավարական հեռախոսով կզանգահարի:

Արգամ Մանասյանը բակ իջավ ու նստեց իր սեփական “Վոլգան”, Աշոտի կողքին:

- Հը՞, ո՞նց է,- հարցրեց նա, ակնարկելով ավտոմեքենայի վիճակը:

- Սրա՞ն ինչ է եղել,- ժպտաց վարորդը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

104

Չորս տարվա ընթացքում ավտոմեքենան ընդամենը քսան հազար կիլոմետր ճանապարհ էր

անցել, երբ ուրիշ մեքենաներ այդքանն անցնում են կես տարում: Դե ուր պիտի գնար Արգամը:

Միայն կիրակի օրերին էր ավտոտնակից հանում մեքենան: Ընտանիքով լցվում էին մեջը ու

ճամփա դուրս գալիս: Մի անգամ Սևան գնացին, մի անգամ Տաթևի վանքը, երկու-երեք

անգամ Արագած բարձրացան` հերթով ուսումնասիրելով ճամփեզրի գյուղերի եկեղեցիներն

ու մատուռները: Իսկ մի անգամ էլ գնացին, գնացին ու հասան Պիցունդա: Գնացին, լողացան

ծովում ու մյուս օրը ետ դարձան: Ի՜նչ օրեր էին... Ճանապարհին մի գիշեր մնացին Թբիլիսիի

“Իվերիա” հյուրանոցում: Արգամը երկու “լյուքս” համար վերցրեց և առաջարկեց անմիջապես

դուրս գալ ու շրջել քաղաքում: Հասմիկը հրաժարվեց: Երեխայի նման այս բազմոցից ելնում,

մյուսին էր նստում, միացնում էր հեռուստացույցը, հիմա էլ դիմացի բազմոցին

տեղավորվում... Իսկ հետո ասաց.

- Ես ոչ մի տեղ չեմ գա: Ի՜նչ հրաշք համար է, Արգամ: Երանի ամբողջ կյանքում այստեղ

ապրեի:

- Շուտ արա, ուշանում ենք,- ծիծաղեց Արգամը:

- Չեմ գալիս: Ա՛յ տղա, այդքան փող տվեցինք, հիմա թողնեմ դու՞րս գամ, ող վայելեմ, էլի,

Արգամ ջան:

Աշոտը մեքենան տարավ Աբովյանով, հրապարակից ձախ թեքվեց ու գնաց Հոկտեմբերյան

պողոտայով:

- Արգամ Պետրովիչ,- ասաց նա` շարունակելով դիմացը նայել: - Մի բան ասեմ, էլի...

- Ասա:

- Թույլ կտա՞ք հետաքրքրվեմ, թե ինչ է պատահել: Թե էդ ո՞վ ու ինչի՞ համար է ուզում ձեզ

ժերտվա տալ:

- Ժերտվա տա՞լը որն է,- ակամա ժպտաց Արգամը:

- Դե ոնց որ շախմատի մեջ, էլի, Արգամ Պետրովիչ, մի ֆիգուր տալիս են, որ խաբեն ու ավելի

մեծ շահ ստանան: Չջղայնանաք, բայց սիրտս վկայում է, որ ձեր տեղը ծախել են:

- Ինչ են արե՞լ: Դա՞ ինչ հիմարություն է, Աշոտ:

- Մեկ է` ինչքան էլ ջղայնանաք, ես իմ իմացածն ասելու եմ: Հիմա ամեն պաշտոն իր գինն

ունի, Արգամ Պետրովիչ... Ոնց որ շուկայում:

- Եվ ուրեմն իմ պաշտոնի գինն ինչքա՞ն է,- ծաղրեց Արգամ Մանասյանը:

- Չգիտեմ,- ասաց Աշոտը,- բայց մի քանի օր առաջ գաղութի ընկերներիցս մեկը իմ աչքի առաջ

քսան հազար ռուբլի մեկ-մեկ հաշվեց, տվեց ու բաստուրմայի ցեխ առավ:

Արգամ Մանասյանը նոր չէր իջել լուսնից, լսել էր, որ կատարվում են նման բաներ, որ ներքին

կարգով վաճառվում են խորտկարաններ, գերեզմանաքարի պատրաստման

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

105

արհեստանոցներ, բենզինի լցման կայաններ, կարկանդակի արտադրամասեր, շաքարի,

ածխի, ալյուրի և հազար ու մի տեսակ պահեստներ: Ի վերջո իր աչքով տեսել էր նաև Ենոքին,

որը բանվորական ճաշարան էր գնել ու վերածել ժամանակակից առաջնակարգ ռեստորանի:

Բայց ավելի շատ լսել էր ու հավատ չէր ընծայել: Իսկ աշոտն ահա իր կողքին նստած...

- Աշոտ,- հարցրեց Արգամ Մանասյանը,- իսկապե՞ս քո աչքով ես տեսել:

- Երեխաներիս արև: Փողերից էլ նավթալինի հոտ էր գալիս:

- Այսինքն` ո՞նց է գնում այդ ցեխը, ի՞նչ պիտի անի: Ինքը մասնագե՞տ է:

- Չէ՜ մի, ի՞նչ մասնագետ, Արգամ Պետրովիչ, մասնագետներն աշխատում են, իսկ նա տերն է:

Նրա անունն իսկի ռոճկացուցակում էլ չի լինում:Կամ էլ ձևակերպված է լինում որպես

բանվոր, փականագործ: Որովհետև դրանք մեծ մասամբ դատված մարդիկ են, իրավունք

չունեն նյութական պատասխանատու աշխատանք կատարել:

- Սարսափելի բաներ ես ասում, Աշոտ...

- Էդպես է, Արգամ Պետրովիչ, էդպես է... Ախր բանն էն է, որ էդ մարդիկ չեն էլ թաքցնում,

հակառակը` գոռոզանում են: Մեկն էլ իմ հարևանն է, ասում է` համ տրիկոտաժի ցեխ ունեմ,

համ էլ փայատեր եմ, իմ տոկոսներն ունեմ հրուշակեղենի մի ցեխից և մի խորտկարանից:

Հիմա, ասում եմ, գուցե, թե ես իմանամ գաղտնիքը...

Արգամն ակամա խաղի մեջ մտավ...

- Իսկ այդ ինչպե՞ս պիտի իմանաս;

- Արգամ Պետրովիչ,- ասաց Աշոտը: - Իզուր մեզ բանի տեղ չեք դնում: Էն, ինչ որ վարորդները

գիտեն, ոչ մեկը չգիտի: Էն, ինչ որ վարորդներն են տեսնում... Հնարավո՞ր է, որ պետը

գաղտնիք ունենա ու վարորդը չիմանա էդ մասին:

- Եվ դու ուզում ես վարորդների միջոցո՞վ ճշտել;

- Հա,- ասաց Աշոտը: - Մենք էլ մեր միությունն ու կանոնադրությունը ունենք: Մեր մեծն ու

փոքրը... Տեղը որ գալիս է, մենք էլ իրար ենք պաշտպանում...

Նա չավարտեց խոսքը, որովհետև ավտոմեքենան արդեն կանգ էր առել գործարանի

դարպասի արջև: Աշոտը մի թեթև ազդանշան տվեց, բայց երկաթյա հսկա դուռը մի կողմ

չգնաց: Նա ազդանշան տվեց նորից ու գլուխը պատուհանից դուրս հանեց:

Իր պատուհանից գլուխը դուրս հանեց նաև պահակը:

- Դուռը բաց արա,- ձայնեց Աշոտը,- չե՞ս տեսնում, որ ես եմ:

Պահակը նայեց ավտոմեքենայի համարին:

- Իմ ցուցակի մեջ էդ համարը չկա:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

106

Աշոտը կարմրատակեց, և Արգամ Մանասյանը հասկացավ ամեն ինչ:

- Պետք չէ,- ասաց նա: - Մեքենան մի կողմ տար: Ես ոտքով կգնամ:

Բայց վարորդն արդեն դուրս էր նետվել մեքենայից: Մի քանի ցատկով նա պահակատուն

մտավ և քիչ հետո հայտնվեց պահակի հետ, նրա ձեռքն այնքան ամուր սեղմած, որ դեմքը

ծամածռվել էր ցավից:

- Հիմա տեսա՞ր,- հևում էր Աշոտը,- տեսա՞ր, դե գլուխ տուր...

- Բաց թող ձեռքս,- խնդրում էր պահակը: Հետո դարձավ, գլուխ տվեց գործարանի նախկին

դիրեկտորին: - Ներողություն, ընկեր Մանասյան, ձեզ չտեսա... Վա՜յ, բաց թող ձեռքս... Ես

օրենքով...

Դարպասն արագորեն սահեց դեպի աջ, և Աշոտը կատաղած սեղմելով գազի ոտնակը`

մեքենան մտցրեց բակ ու արգելակեց վարչական շենքի արջև:

- Ի՞նչ կարիք կար, Աշոտ,- մեղմ ասաց Արգամ Մանասյանը: - Ինչու՞ պիտի նա խախտեր

կարգը:

- Դե լավ, էլի, Արգամ Պետրովիչ,- Աշոտը դեռ հուզված էր և ծանր էր շնչում: - Ես նրա

դատաստանը հետո կտեսնեմ:

Երբ Արգամ Մանասյանն իր ընդունարանը մտավ, Սուսաննան տեղում չէր: Դիրեկտորական

առանձնասենյակի դռան մոտ կանգնած էր գործարանի հյուսներից մեկը և ինչ-որ սուր

գործիքով զգուշորեն պոկում էր “Ա. Պ. Մանասյան” բրոնզե տառերը: Նախկին դիրեկտորին

տեսնելով, բանվորն անասելի շփոթվեց, ձեռքից շխկոցով ցած գցեց տառերը:

- Բարև ձեզ, ընկեր Մանասյան:

- Բարև, Մուշեղ,- ասաց Արգամ Մանասյանը:

- Ինձ ասեցին, որ տառերը պիտի փոխել...

- Իհարկե,- ասաց Մանասյանը: - Իհարկե...

Մուշեղը կռացավ, սկսեց շտապով հավաքել տառերը ու ներքևից վեր նախկին դիրեկտորին

նայելով, շշնջաց.

- Բայց իմացեք, որ սա իմ սրտովը չի, ա՛յ, ու ոչ մեկիս սրտովը չի...

- Ամեն ինչ ճիշտ է,- ասաց Արգամ Մանասյանը,- շնորհակալություն, Մուշեղ:

Դիրեկտորի տեղակալի առանձնասենյակի դուռը բացվեց և ընդունարանում հայտնվեց

Սուսաննան: Տեսնելով նախկին դիրեկտորին, նա շփոթվեց չգիտես ինչու, ակնթարթորեն

շրջվեց ու ձայն տվեց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

107

- Վռամ Մամբրեիչ, Արգամ Պետրովիչն է եկել:

Վռամ Մաշուրյանը անմիջապես ընդունարան դուրս եկավ.

- Վա՞յ, ինչու՞ ներս չես գալիս, Արգամ Պետրովիչ: - Հետո նայեց բրոնզե տառերը ձեռքին

շվարած կանգնած բանվորին, Բայց ամենևին էլ չշփոթվեց: - Ազգանունդ որոշեցի հանել:

Չարժե, որ ազգանունդ դռան վրա փակված լինի, երբ ներսում հանձնաժողով է աշխատում:

- Ի՞նչ հանձնաժողով:

- Ի՞նչ իմանամ, մինիստրությունից են ուղարկել:

- Բայց ի՞նչ են ստուգում:

- Դեռ նոր են հավաքվել: Երևի նոր են որոշում, թե ինչից սկսել:

Մաշուրյանի առանձնասենյակից հայտնվեց Սուսաննան: Աչքերը հատակին բարևեց իր

նախկին դիրեկտորին, ապա Վռամ Մաշուրյանին նայելով, ռուսերեն ասաց.

- Սուրճ պատրաստե՞մ ձեզ համար:

- Դիր, Սուսիկ ջան,- ասաց Մաշուրյանը:

Մանասյանը դեպի իր նախկին առանձնասենյակը քայլեց.

- Ես չեմ ուզում:

- Արգամ Պետրովիչ,- նրա ետևից ռուսերեն ձայնեց քարտուղարուհին: - Ներեցեք ինձ, ի սեր

աստծո, բայց խնդրել են ոչ ոքի ներս չթողնել:

- Ինձ և՞ս...

- Ասել են` ոչ ոքի:

Մանասյանը թափով ձգեց դռան բռնակից ու ներս մտավ:

Նրա առանձնասենյակում, կանաչ մահուդով ծածկված խորհրդակցության երկար սեղանի

շուրջ նստած էին յոթ-ութ հոգի: Իսկ այն աթոռին,որտեղ սովորաբար ինքն էր նստում, հիմա

տեղավորված էր կարճահասակ, նիհար, ճաղատ, հարու տալու պատրաստ գլուխը ցած

թեքած մի մարդ:

- Ի՞նչ կա,- գլուխն առանց բարձրացնելու, այցելուին դիմեց այդ մարդը:

- Ես պիտի հարցնեմ` ինչ կա,- ասաց Արգամ Մանասյանը: - Դուք իմ առանձնասենյակում եք

նստած:

Մարդը ծուռ ժպտաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

108

- Ուրիշ ելք չկար: Մեզ աշխատել էր պետք, իսկ միակ ազատ սենյակը գործարանում հիմա սա

է:

- Եվ մտադիր եք աշխատել առանց ինձ հետ խորհրդակցելու՞...

- Ձեր ժամանակն էլ կհասնի, ընկեր Մանասյան,- ասաց մարդը: - Ես հանձնաժողովի

նախագահն եմ: Ժողովրդական վերահսկողությունից: Իմ ազգանունը Ղազարյան է:

Ընկերները, - նա գլխով արեց նստածների կողմը, - մասնագետներ են: Առայժմ աշխատանքի

բաժանում ենք կատարում...

Արգամ Մանասյանը նայեց երկար սեղանի մոտ նստած մարդկանց ու զարմացավ, տեսնելով,

որ բոլորն անծանոթ դեմքեր են: Դա նրան շատ տարօրինակ թվաց, որովհետև համոզված էր,

թե անհնարին է, որ այդքան մարդկանցից մեկը ծանոթ չլինի իրեն: Որտեղի՞ց են գտել այս

մարդկանց, ովքե՞ր են սրանք, որոնց կտրել են իրենց աշխատանքից, բերել այստեղ ու

դարձրել քննիչներ ու դատավորներ: Որովհետև ով էլ կանգնի այս մարդկանց առջև, արդեն

մեղադրյալ է: Եվ ինչ հայացքներով են նայում, նախապես գիտեն, որ եթե ոչ կյանքդ, ապա

առնվազն վիճակդ իրենցից է կախված: Ու իրենք ինչ ուզենան կարող են անել քեզ հետ:

Որովհետև այդպես են հրահանգավորված ու տրամադրված: Նրանք երբեք նման պաշտոն ու

դիրք չեն ունեցել, առայժմ առանձին-առանձին ոչնչություններ են, բայց հիմա միասին,

հանձնաժողով դարձած, մեծագույն հաճույք են ապրում, որ կարող են նվաստացնել,

ստորացնել քեզ, այն էլ ում` ծխախոտի “Արգիշտի” գործարանի դիրեկտորին: Նրանց աչքում

դու արդեն հանցագործ ես, գռփող ու կաշառակեր: Ահա թե իսկապես ինչ բան է աթոռը:

Աթոռի մասին շատ երգիծական ու սատիրական գործեր են գրվել, բայց կարծես թե այդ

ֆենոմենը մինչև վերջ պարզաբանված չէ: Խնդրեմ` բոլորն իրար նման աթոռներ են: Մեկը

սեղանի այն ծայրին է դրված,մյուսը` այս,իսկ մնացածները կողքերին են: Ով նստում է այն

ծայրի աթոռին` տեր է, գերագույն դատավոր է, աստված է: Ով այս ծայրին է նստում`

մեղադրյալ է, դատապարտյալ է, ամբաստանյալ է,կամ ծայրահեղ դեպքում` խեղճուկրակ

հայցվոր: Կողքի աթոռներին նստած մարդիկ կատարողներ են: Նրանք ներքևից ակնածանքով

և ստրկամտորեն են նայում այն ծայրի աթոռին նստած մարդուն` պատրաստ նրա

հրահանգով բարձրացնել ձեռքերը, և վերևից, շատ վերևից են դիտում այս ծայրի աթոռին

հայտնված դժբախտին:

Արդեն քանի տարի է, ինչ ես այն աթոռին եմ նստում, դառնացավ Արգամ Մանասյանը, ու

մտքովս էլ չի անցել, թե մի օր կհայտնվեմ այս աթոռին: Եվ հիմա չեմ էլ հիշում, թե երբևէ

կարեկցանք ունեցե՞լ եմ նրանց նկատմամբ,երբևէ մտածե՞լ եմ, թե ինչ է լինում նրանց հետ,

ովքեր հանգամանքների բերումով այդ աթոռին են հայտնվել: Ուրեմն հիմա ինչու՞ պետք է այլ

կերպ լինի: Ես ի՞նչ եմ սպասում սրանցից:

Նա նայեց իր տեղը գրաված, հարու տալու պատրաստ, գլուխը ցած թեքած մարդուն:

- Եվ ուրեմն ե՞րբ պետք է ներկայանամ ձեր դատին:

- Ձեր տան հեռախոսի համարը ինձ մոտ կա: Սպասեք մեր զանգին,- ասաց Ղազարյանը: -

Խորհուրդ չեմ տա քաղաքից բացակայել:

Խորհուրդ չի տալիս:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

109

Արգամ Մանասյանը կրկին ընդունարան մտավ: Բանվոր Մուշեղն արդեն ավարտել էր իր

գործը... Պատին նախկին դիրեկտորի անուն- ազգանվան հետքերն էին մնացել միայն:

Սուսաննան դարձյալ իր տեղում չէր: Արգամը բացեց Վռամ Մաշուրյանի առանձնասենյակի

դուռը և տեսավ, որ նա խոսում է հեռախոսով: Մաշուրյանը, առանց տեղից բարձրանալու,

ձեռքի նշանով ներս հրավիրեց Մանասյանին ու շարունակեց խոսել:

- Այդ ե՞րբ են “Ախթամարն” ու “Երևանը” խանութներում վաճառվել: Ծիծաղելի բաներ եք

ասում: Արտադրում ենք այնպիսի չնչին քանակությամբ, ու հազիվ ենք հատուկ բազաներն

ապահովում: Որտեղի՞ց, սիրելի ընկեր, ոչ հումք ունենք, ոչ տուփ: Իմ ձեռքին որ լիներ, ես

ընդհանրապես կվերացնեի դրանց արտադրությունը: Որովհետև թշնամիներից բացի, ուրիշ

ոչինչ չենք վաստակում: Հիմա էլ սև պոչով են ուզում... Ի՞նչ, բա ինչպես է , որ հարևան

Ադրբեջանի շուկաներում ազատ վաճառվու՞մ են: Գնացեք բռնեք: Մե՞նք ենք բռնողը: Բռնեք ու

պարզեք, թե որտեղից են նրանք այդ սիգարեթները ձեռք բերում: Մենք վախենալու բան

չունենք... Հարգանքներս...

Նա ցած նետեց լսափողն ու հոգոց հանեց.

- Ինձ սխալ չհասկանաս, բայց երանի քեզ, որ օձիքդ ազատում ես, Արգամ Պետրովիչ: Սա հո

կյանք չէ: Մեր շրջանի ԲԽՍՍ-ի տեսուչն է : Մեկին խոսք է տվել ու ինձնից “Ախթամար” է

ուզում, այն էլ սև պոչով: Ինչքան ուզել է` տվել եմ: Հիմա իսկապես չկա` չի հավատում:

Վախեցնում է սրիկան... Բա էդ ո՞նց է,որ Ղազախի ու Նախիջևանի շուկաներում ազատ

դրված են: Ես ի՞նչ իմանամ... դուք եք, որ ամեն տեղ հոտոտում եք: Հոտոտեք...

- Այս Ղազարյանն ո՞վ է, Վռամ:

- Թարախ է,- ասաց Վռամ Մաշուրյանը: - Սահմանափակ ուղեղով, քառակուսի գլխով մի

ապուշ:

- Ճանաչու՞մ ես:

- Չէ, բայց լսել եմ: Նրա մասին նույնիսկ անեկդոտանման մի բան են պատմում: Միայն

հիմնարկում չէ, որ զզված են դրանից, տանն էլ են զզված: Ասում են, թե իբր մի օր նրա տղան

վիճում է հոր հետ, ուզում է ինչ-որ բան հասկացնել, բայց ոչինչ չի ստացվում: Ի վերջո

զայրացած դառնում է մորը, թե. Հոգուդ մեռնեմ, սրան որտեղի՞ց ես գտել, այ մեր: Մայրը

հեգնանքով ասում է, թե վիճակախաղի տոմսով եմ շահել: Ավելի լավ չէ՞ր փողը վերցնեիր,

պրծնեինք սրանից, ասում է տղան:

Արգամ Մանասյանը մոտ բերեց հեռախոսը ու համար հավաքեց:

- Սամսոն Իվանիչին եմ խնդրում: Բա որտե՞ղ է: Մարինե ջան, ես եմ, Արգամ Մանասյանը,

ծխախոտի... Չգիտե՞ս, երբ կվերադառնա: Դե լավ, լավ...

Նա զգուշորեն ցած դրեց լսափողը ու ցրված հայացքով նայեց լուսամուտից դուրս:

- Արգամ Պետրովիչ, քիչ առաջ զանգահարեցին, քեզ շրջանային դատախազությունում

սպասում են:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

110

- Որտե՞ղ: Ո՞վ է սպասում,- ցնցվեց Մանասյանը:

- Դատախազի օգնականը: Գաբրիելյան է ազգանունը:

- Ի՞նչ է ուզում ինձանից: Գուցե էլի սիգարեթների պատմություն է...

- Չէ, Արգամ, ասաց` ինչ-որ նամակ են ստացել:

- Նամա՞կ: Չգիտե՞ս ինչ է, ոչինչ չասա՞ց...

-Չէ: Միայն ասաց, որ հանրապետության դատախազն է մակագրել:

Արգամ Մանասյանը հանկարծ ծիծաղեց: Նա այնքան սրտանց էր ծիծաղում, որ Վռամ

Մաշուրյանը զարմացած նայեց նրան:

- Սա արդեն վարազի որս է հիշեցնում,- գլուխը թափահարեց Արգամը: - Երբ շրջապատում են

չորս կողմից:

Նա դատախազություն չգնաց: Նրա մեջ խոսեց կամակորությունը: Երեխա՞ է, ինչ է,որ ձայն

տան թե չէ` թռչի: Եվ վերջապես ո՞վ է շրջանի դատախազի օգնականը, որ հենց այնպես,

զանգով իր մոտ է կանչում գործարանի դիրեկտորին: Ոչինչ չէր պատահի, եթե ինքը

գործարան գար: Մինչև հիմա այդպես էլ անում էին:

Արգամ Մանասյանը աչքի պոչով նկատեց, որ Աշոտը մի անկյունում դույլը ձեռքին լվանում է

ավտոմեքենան և քայլեց դեպի միահարկ ոչ մեծ շինությունը բակի ծայրում, որը

գործարանում հայտնի է իբրև “Մանասյանի ցեխ”: Եվ այդպես էլ կար` գրեթե լաբորատոր

պայմաններում այստեղ էր արտադրվելու նրա ստեղծած փորձնական աննիկոտին

ծխախոտը:

Այդպիսի ծխախոտ ստանալու միտքը նրա գլխում ծագեց շատ տարիներ առաջ, երբ

գյուղատնտես էր աշխատում Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում: Նրան միշտ զարմանք էր

պատճառում, որ պետությունը մի կողմից պրոպագանդայի և ագիտացիայի բոլոր միջոցներով

կոչ է անում անխնա պայքար ծավալել ծխելու դեմ, իսկ մյուս կողմից բոլոր որոշումներով և

շրջաբերականներով պահանջում է ընդարձակել ծխախոտի դաշտերը, ստեղծել նոր, ավելի

բերքատու տեսակներ և նույնիսկ տարօրինակ հնչող լոզունգ է հրապարակում` “Ավելի շատ

ծխախոտ պետությանը”: Քանի որ ծխող չէր, Արգամ Մանասյանը էությամբ չէր հասկանում,

թե որքան դժվար է արյան մեջ ներծծված թույնից հրաժարվելը և ավելին` տարիներ ի վեր

ձեռք բերած սովորությունից ետ կանգնելը: Հարցը հո միայն ծխելը չէ. Հարցն այն է, որ ծխելը

մի ամբողջ արարողություն է, որին սովորել է քո մարմինը: Ձեռքդ պիտի գրպանդ տանես,

հանես ծխախոտատուփը, բացես, միջից դուրս բերես սիգարեթը, տուփը փակես, գրպանդ

դնես նորից: Հետո պիտի ակամա տրորես սիգարեթի գլանակը, դնես բերանդ, ձեռքդ գրպանդ

տանես, հանես լուցկին, վառես, մի պահ կրակին նայես ու նոր միայն մոտեցնես սիգարեթին:

Պիտի փչես, հանգցնես լուցկին ու ներս շնչես ծուխը, մի պահ փակես աչքերդ, նորից շնչես ու

նոր միայն նետես մարած լուցկին: Այդ շարժումներին դու այնքան ես սովորել, որ քեզ համար

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

111

շատ ավելի հեշտ է ծխելը թողնելը, քան թե այդ սովոր շարժումները ինչ-որ բանով

փոխարինելը, ժամանակ- արանքը լցնելը: Մարդիկ ինչ ասես չեն անում` ծխախոտի

փոխարեն կոնֆետ են ուտում, արևածաղկի սերմ, հաբեր են կուլ տալիս, ծամոն են ծամում,

տերողորմյա են գցում... Բայց այդ բոլորն անօգուտ են,որովհետև չեն փոխարինում ծխելու

շարժումներին:

Արգամ Մանասյանը մտածեց, որ ռեֆլեքսային շարժումները պետք է թողնել նույնը:

Հարկավոր է միայն ծխախոտը զրկել նիկոտինի թույնից: Այնպիսի խառնորդ հորինել, որ

ծխախոտի պատրանքը հարուցի: Միայն պատրանքը: Իսկ ինքը լինի անվնաս: Ըստ որում նա

այդ գործի պիոները չէր, աշխարհի շատ երկրներում և Միության մի քանի

լաբորատորիաներում գիտնականները զբաղվում էին այդ հարցով: Սակայն ցանկալի

արդյունքը դեռևս չկար: Որովհետև, ճիշտ է, սիգարեթները զուրկ էին լինում նիկոտինից,

սակայն ծխողը հենց սկզբից էր հասկանում, որ չկա նիկոտինը և որ ինքը փաստորեն խոտ է

ծխում: Դրանից էլ հետևում էր անբավարարվածության զգացումը, սրտխառնուքը: Մարդիկ

հրաժարվում էին նորույթից և կրկին ձեռքները վերցնում իրենց հին, ծանոթ սիգարեթները:

Ուրեմն կարևոր, շատ կարևոր էր, որպեսզի նոր սիգարեթի համը և առաջացած գրգիռները

բացարձակապես համապատասխանեին իսկական, բնական ծխախոտի համին և

առաջացրած գրգիռներին:

Եվ Արգամ Մանասյանը հասավ դրան: Հասավ իր գործընկերոջ, ծխախոտի լավագույն

մասնագետ և մոլի սիրահար Բակուր Եգանյանի օգնությամբ:

Բակուրը բառացիորեն ծխախոտի գործարանում էր ծնվել: Երբ հայրը ռազմաճակատ էր

մեկնել, մայրն ընդունվել էր գործարան ու փոխարինել ամուսնուն: Բակուրից բացի, որը նրա

կրծքի տակ էր դեռ, մայրը երկու երեխա էլ ուներ, որոնց պահել էր պետք, պահել էր պետք

նաև ամուսնու մորը: գործարանն այդ ժամանակ երեք հերթ էր աշխատում, առանց

ընդմիջման, և Բակուրի մայրը երբեմն նաև, գիշերային հերթափոխում էր լինում: Ի՞նչ կարող

էր անել, ու՞մ բողոքել, պատերազմ էր և իրար էր խառնվել ամեն ինչ: Գործարանում

հիմնականում կանայք էին մնացել: Քայլում էին ստվերների պես` նիհարած ու գունաթափ

դեմքերով, ծխախոտի հոտից ու յուղից թունավորված: Հերթափոխի ընթացքում այնքան էին

հոգնում, որ ոմանք չէին կարողանում տուն գնալ և քնում էին հենց այնտեղ` ծխախոտի

հակերի վրա: Ծխախոտի հենց այդպիսի մի հակի վրա էլ 1941 թվականի հուլիսի ութի

առավոտյան ծնվեց Բակուրը` ժամկետից երկու ամիս շուտ: Բժիշկ չկարողացան կանչել,

որտեղի՞ց պիտի գտնեին այդ կեսգիշերին. Ոչ հեռախոս կար, ոչ էլ փոխադրամիջոց:

Բանվորուհիների մեջ մի կին կար, որ մի քիչ հասկանում էր գործից, նա էլ իր շուրջը

հավաքեց կանանց, վստահ կարգադրություններ արեց` մեծ-մեծ թասեր գտան, դույլերով տաք

ջուր բերեցին, ծխախոտի հակերի համար օգտագործվող քաթանից բերեցին, մի քանի

լուսամուտի վրայից պոկեցին խաչաձև կպցված մառլաները, լվացին, պատրաստեցին ամեն

ինչ, մինչև որ աշխարհ եկավ Բակուր Եգանյանը: Սկզբում բոլորին մի պահ զարմացրեց այն,

որ նորածինը չէր ճչում, այլ միայն մնչում էր մի տեսակ, բայց դե ով էր դրան ուշադրություն

դարձնողը: Իսկ երբ տղան մեծացավ մի քիչ, ու երբ, անհանգստացած, վերջապես բժիշկ

հրավիրեցին, պարզվեց, որ փոքրիկը համր է:

Մայրն ամեն օր Բակուրի բարուրը գրկած նրան աշխատանքի էր բերում, որտեղ մի

անկյունում ճոճ էր պատրաստել մանկան համար, և աշխատանքից հետո էլ գրկած տանում

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

112

էր տուն: Հենց այդպես էլ ծխախոտի գործարանում մեծացավ Բակուր Եգանյանը ու տասը

տարեկանից էլ սկսեց աշխատել ու ծխել: Սկզբում պիտակներ էր փակցնում հակերի վրա,

հետո փականագործի աշակերտ դարձավ, հետո տեղափոխվեց հումքի արտադրամաս,

որտեղից էլ Անահիտ Սիրունյանը, լաբորատորիայի վարիչը, նրան իր բաժին տարավ ու

սովորեցրեց ծխախոտի հումքի մշակման գաղտնիքները, որպեսզի “գործարանի որբը”,

ինչպես կանչում էին նրան, հիմնական մասնագիտություն ունենա: Եվ տղան

ընդունակություններ հանդես բերեց այդ գործում: Գուցե պատճառն այն էր, որ

զգայարաններից երկուսը չէին աշխատում, թե ինչ, բայց նա այնպիսի հոտառություն ուներ,

որ աչքերը փակ, միայն հոտով կարող էր որոշել ծխախոտի ոչ միայն տեսակը, այլև որակը:

Աշխատելու հետ միաժամանակ խուլ ու համրերի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո,

Բակուր Եգանյանը, առանց արտադրությունից կտրվելու, ավարտեց նաև Երևանի

գյուղատնտեսական ինստիտուտը և մնաց լաբորատորիայում որպես ավագ տեխնոլոգ: Իսկ

երբ Անահիտ Սիրունյանին կենսաթոշակի էին ուղարկում, և հրաժեշտի երեկո էին

կազմակերպել այդ առթիվ, ծեր կինը, ծաղիկների փունջը ձեռքին, ասաց.

- Ես կատարեցի իմ գործը և հեռանում եմ: Եթե մտածում եք ծխախոտի գործարանի

հեռանկարների մասին, իմ փոխարեն նշանակեցեք Բակուր Եգանյանին, մեր գործարանի

որդուն:

Եվ Բակուր Եգանյանը դարձավ լաբորատորիայի վարիչ:

Երբ Արգամ Մանասյանը լաբորատոր-փորձնական արտադրամաս մտավ, Բակուր Եգանյանը

ձեռքը բանվորներից մեկի ուսին դրած հետևում էր ինչ-որ սարքի տեղադրմանը: Անկասկած

հոսանքից զգալով, որ դուռը բացվել է, նա շրջվեց միանգամից ու նայեց Արգամ Մանասյանին:

Եվ նախկին դիրեկտորը անմիջապես հասկացավ, որ Բակուրն արդեն գիտե ամեն ինչ...

Լաբորատորիայի վարիչն ընդառաջ եկավ Արգամ Մանասյանին, բռնեց նրա պարզած ձեռքն

ու նայեց աչքերի մեջ: Նրա խաժ աչքերում այնպիսի անհանգստություն ու մտահոգություն

կար, որ Արգամը ստիպված եղավ ժպտալ ու ձեռքով թփթփացնել նրա ուսին:

- Ամեն ինչ կարգին է,- ասաց նա:

Բայց Բակուրը շարունակում էր քնքշորեն ու տագնապով համառությամբ նայել նրան, և

Արգամ Մանասյանը թոթվեց ուսերը.

- Ես էլ չեմ հասկանում,- ասաց,- հավատա, որ ոչինչ չգիտեմ ու չեմ հասկանում;

Լաբորատորիայի վարիչը շրջվեց, ծխախոտի հակերին նայեց, որոնց վրա գրված էր`

“Պատրանք” և որոնք էլ նրանց ստեղծած նոր սիգարեթների համար հումք պետք է

հանդիսանային, նորից Արգամին նայեց ու նորից հակերին: Եվ Արգամ Մանասյանն

անմիջապես հասկացավ, որ Բակուրը հարցնում է.

- Հո պատճառը մեր նոր արտադրանքը չէ՞:

- Չէ,- գլուխը թափահարեց Արգամը: - Չեմ կարծում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

113

Բայց Բակուր Եգանյանը չհանգստացավ: Հիմա էլ նա հայացքով ընդգծեց ամբողջ շինությունը,

հետո տարածեց ձեռքերն ու այս անգամ էլ ձեռքերով կրկնելով նույնը, շրջվեց ու նայեց

նախկին պետի աչքերին: Եվ Արգամ Մանասյանը չկարողացավ խաբել նրան:

- Իհարկե, խոսակցություն կլինի,- ասաց նա ընդգծված շարժելով շրթունքները, որպեսզի

Բակուրն անմիջապես հասկանա: - Բայց դե կբացատրենք, կհասկանան, մարդ չե՞ն, ինչ է:

Բակուրը թախիծով տարուբերեց գլուխը:

Նա կասկածում էր, և Արգամը համաձայն էր նրա հետ: Կհասկանա՞ն արդյոք, այսինքն`

ավելի ճիշտ, կուզենա՞ն հասկանալ:

Հարցն այն է, որ աննիկոտին ծխախոտի արտադրության գրեթե ամբողջ պատմությունը ոչ մի

տեղ պաշտոնապես ձևակերպված չէր: Ստացվել էր ծիծաղելի մի վիճակ: Որպեսզի

կարողանային կապիտալ ներդրումներ պահանջել մինիստրությունից և Պետպլանից,

աննիկոտին ծխախոտի հեղինակները պարտավոր էին ստուգված և հաստատված

սիգարեթներ ներկայացնել նրանց: Բայց նրանք չէին կարող պատրաստի արտադրանք տալ,

այն պարզ պատճառով, որ դա նախատեսված չէր գործարանի պլանով:

Բակուր Եգանյանի համառ, պահանջկոտ հայացքի տակ Արգամ Մանասյանը շատ

պաշտոնական դռներ ծեծեց: Սակայն ամենուրեք պատասխանը նույն էր.

- Նախ ցույց տվեք տեսնենք ինչ եք արտադրելու:

Եվ Արգամ Մանասյանը վճռեց հանուն ընդհանուր գործի, շրջանցել գոյություն ունեցող

ֆինանսական օրենքները, մտածելով, որ եթե արդյունքը դրական լինի, իսկ նա դրանում

մազաչափ իսկ կասկած չուներ, ապա հաղթողին չեն դատի: Որպեսզի որոշակի գումար

առանձնացնի “Պատրանքի” փորձնական արտադրության ծախսերի համար, նա

փաստաթղթերով ձևակերպեց, թե իբր լրիվ օգտագործվել են մեքենաների վերանորոգման

համար տրված գումարները, և դրանց մի մասը տրամադրեց նոր ծրագրի իրականացմանը:

Ըստ որում` դա արեց խնայողության հաշվին, երկարացնելով մեքենաների վերանորոգման

ժամկետները: Բացի դրանից, պլանով նախատեսված էր պահեստամասերի համար

պահեստի նոր շենք կառուցել: Արգամ Մանասյանը վերանորոգեց և ընդլայնեց հինը, իսկ նոր

շենքը հատկացրեց լաբորատորիային, այսինքն` փորձնական արտադրությանը: Եվ էլի

երկու-երեք նմանատիպ խախտումներ:

Նա լավ գիտեր, թե ինչ է անում և ինչի համար է անում: Նույնիսկ այդ ամենի մասին

համենայն դեպս հարկ համարեց տեղյակ պահել մինիստրին: Մինիստրը հավանություն տվեց

աննիկոտին ծխախոտ ստեղծելու նրա մտհաղացմանը և ինքն էլ տրտնջաց ֆինանսական այդ

անմիտ ու քարացած օրենքների դեմ:

-Արա՛, շշմելու բան է, էլի: Ա՛յ ցավդ տանեմ, ես քեզ արտադրանք եմ տալիս, դու ինձ փող ես

տալիս: Տո դու ինձնից լավ գիտե՞ս, թե առաջին հերթին փողն ինձ ինչի համար է պետք: Քե՞զ

ինչ, թե ես իմ փողը որտեղ և ինչի վրա եմ ծախսում: Ստուգի, եթե գողացել եմ, հերս անիծի:

Իսկ եթե չէ` թող իմ խելքով օգտագործեմ, էլի: Եթե չես վստահում, էլ ինչի՞ ես ինձ մինիստր

նշանակել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

114

Արգամ Մանասյանը շատ ուրախացավ.

- Սրտիցս մեծ քար ընկավ, Սամսոն Իվանիչ,- ասաց նա: - Չէի ցանկանա ձեզանից գաղտնի

որևէ բան անել: Հիմա, երբ դուք գիտեք, ես հանգիստ եմ:

Մինիստրը կիտեց հոնքերը:

- Ի՞նչ գիտեմ, ես ի՞նչ գիտեմ, ընկեր Մանասյան: Ես ոչինչ էլ չգիտեմ: Եթե ինձ տեղեկացնեն,

որ դու այս նպատակի համար առանձնացված գումարները մեկ այլ նպատակով ես

օգտագործել, ես քեզ կպատժեմ: ամենայն խստությամբ: Ո՞վ է քեզ իրավունք տվել

ֆինանսական կարգի խախտումներ թույլ տալ: Հասկացա՞ր... Ինձ ոչ ոք չպետք է

տեղեկացնի...

- Հասկացա,- հասկացավ ու հառաչեց Արգամ Մանասյանը: - Թող այդպես լինի, Սամսոն

Իվանիչ: Ջուրը մտնողը անձրևից չպետք է վախենա...

- Իսկ ես ջրից չեմ վախենում, անձրևից եմ վախենում,- քմծիծաղ տվեց Սամսոն Իվանիչը: -

Անձրևը վերևից է գալիս...

... Բակուր Եգանյանը շարունակում էր նրան նայել տագնապահար, և Արգամ Մանասյանը

հարցրեց.

- Ե՞րբ կարող ես նմուշները տալ:

Լաբորատորիայի վարիչը միանգամից պարզեց երկու ձեռքի մատները:

- Տասը օրի՞ց:

Բակուրը գլխով արեց և ձախ ուսի վրայից թքեց երեք անգամ:

- Հասցրու, Բակուր ջան,- շրթունքներն անձայն շարժեց արգամ Մանասյանը: - Հասցրու, ո՞վ

գիտե, գուցե թե դա մեզ փրկի:

Բակուրը ձեռքը կրծքին տարավ ու փակեց աչքերը:

Հենց որ բակ դուրս եկավ, դեմ-դիմաց հանդիպեց էլեկտրիկ Մայիսին: Արգամ Մանասյանի

համար ամենատհաճ մարդն էր նա գործարանում: Երբ պետք լիներ, չէիր գտնի, ամբողջ օրը

այս արտադրամասից մյուսը Մայիս էին կանչում: Իսկ երբ երևար, անպայման ինչ-որ բան էր

խնդրելու, և անպայման այնպիսի բան, որ առանց օրենքը խախտելու կատարել չէր լինի:

Շրջանի միլպետի տեղակալ Գասպար Վարոսյանի քենակալն էր: Այդ Գասպար Վարոսյանը

թերևս այնքան իր ազգանունը չէր հոլովում, որքան էլեկտրիկ Մայիսը: Ինչպես ժողովուրդն է

ասում, խոսքի տակ ու վրա ավելացնում էր.

- Երեկ մեր տանն էր Գասպարը: Հո նարդի չխաղացինք…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

115

- Գասպար Մամիկոնիչն էն օրը թե` հո քո խաթրին դիպչող չկա…

- Էդ մարդն առանց ինձ մի կտոր հաց չի ուտում… Ասում եմ, այ Գասպար ջան…

Հիմա նա կանգնել էր Արգամ Մանասյանի դիմաց, փակելով նրա ճանապարհը.

- Ձեզ էի սպասում, Արգամ Պետրովիչ:

- Ի՞նչ կա,- հանձնաժողովի նախագահ Ղազարյանի տոնով հարցրեց Մանասյանը:

- Նախ երեկ Գասպար Մամիկոնիչի հետ ձեր կենացն էինք խմում… Հանձնարարեց իր կողմից

ջերմ բարևներ հաղորդել: Հետո, Արգամ Պետրովիչ, էս գրությունը ստորագրի, հա՞…

- Ի՞նչ գրություն է, Մայիս:

- Ավտո են խոսք տվել…

- Ի՞նչ ավտո: Դու անցյալ տարի ստացար, չէ՞…

- Է՜, Արգամ Պետրովիչ, ոնց որ ստացա, էնպես էլ խփեցին- ջարդեցին: Ծախեցի` պրծա:

- Քեզ ավտոմեքենա չի հասնում: Կարգ կա, հերթ կա…

- Ինձ ասացին, դու մենակ դիրեկտորից մի գրություն բեր, մնացածը քո գործը չի: Գասպար

Մամիկոնիչը խոսել է, ֆոնդից դուրս են տալու: Հրես գրիչը, շատ լավ գրում է… Ուզու՞մ եք

շուռ գամ, մեջքիս ստորագրեք:

Արգամ Մանասյանը հանկարծ ուրախություն զգաց, որ ինքն այլևս դիրեկտոր չէ:

- Ես իրավունք չունեմ ստորագրելու: Մայիս, երևի դու չգիտես, ինձ ազատել են

աշխատանքից:

- Ոչինչ, դուք ստորագրեք, մնացածը ձեր գործը չի:

- Ինչպե՞ս թե,- բարկացավ Արգամ Մանասյանը: - Ասում եմ, որ ես ստորագրելու իրավունք

չունեմ: Ինձ ազատել են աշխատանքից:

- Արգամ Պետրովիչ, էդ մասին դեռ ո՞վ գիտե. Դուք ստորագրեք:

- Չեմ կարող:

- Երեկվա ամսաթիվը գրեք: Երեկ հո աշխատում էիք:

- Չեմ կարող:

- Ինչու չեք կարող, մի ստորագրություն է, էլի... Ինչի՞ց եք վախենում, մեկ է, հո ձեզ էլ

ղեկավար պաշտոն չե՞ն տալու: Գնալուց առաջ մի լավություն արեք, որ փողոցում

հանդիպենք, բարև տանք իրար:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

116

- Ես չեմ ուզում փողոցում բարևել քեզ, Մայիս...

Էլեկտրիկ Մայիսը քարացավ մի պահ: Հետո բացեց բերանը, ցանկացավ ինչ-որ պատասխան

տալ, բայց հենց նույն պահին Աշոտն արգելակեց մեքենան նրանց մոտ:

- Գնանք, Արգամ Պետրովիչ:

- Գնանք,- ասաց Արգամ Մանասյանը` տեղավորվելով նրա կողքին:

- Ուրիշ գործ չունե՞ք էստեղ:

- Չէ,- ասաց Մանասյանը:

- Հիմա ու՞ր եք ուզում, որ տանեմ ձեզ:

- Համար երեք ավտոպարկ:

- Վայ, դու՞ք ինչ գործ ունեք էնտեղ, Արգամ Պետրովիչ:

-Արգամ Մանասյանը ժպտաց.

- Տանել չեմ կարողանում այդ էլեկտրիկ Մայիսին, բայց քիչ առաջ մի շատ խելոք խորհուրդ

տվեց, որն ուզում եմ իրականացնել հիմա: Քանի դեռ նրանք չեն իմացել, որ ինձ ազատել են

աշխատանքից, գնանք լուծենք քո հարցը: Այնտեղ էիր ուզում տեղափոխվել, չէ՞...

Վարորդը նրան նայեց հուզված ու զարմանքով.

- Եղա՞վ, Արգամ Պետրովիչ, հիմա ի՞նչ դրա ժամանակն է:Սիրտս վկայում է, որ դեռ էստեղ

պետք եմ գալու: Գնացի` արձակուրդ վերցրեցի: Հետո մի բան կմտածենք, էլի...

Ավտոմեքենան մոտենում էր կամրջին հենց այն պահին, երբ երկար մի գնացք էր անցնում

կամրջի վրայով: Եվ Արգամ Մանասյանը հանկարծ այնպիսի մի ցանկություն ունեցավ

հայտնվել այդ գնացքի մեջ, ուղեկցողից տաք թեյ ուզել, նստել պատուհանի մոտ ու օրորվելով

նայել կողքով անցնող ծառերին, տներին, մարդկանց: Տեսնել նրանց, բայց գործ չունենալ

հետները, զգալ, որ նրանք կանգնած են, իսկ ինքը շարժվում է, տեղ ունի գնալու: Բայց, չէ՛, ի՞նչ

ճանապարհ, ի՞նչ տեղ: Նա իրավունք չունի: Նա փաստորեն յուրատեսակ տնային կալանքի

մեջ է: Հանձնաժողովի նախագահն ասաց.

- Խորհուրդ չեմ տա քաղաքից բացակայել:

Ի՜նչ լեզու են հնարել, չէ՞: Կարող էր ասել` “տնային կալանք” կամ “տնից դուրս չգաս”: Չէ՜,

ասում է`” Խորհուրդ չեմ տա քաղաքից բացակայել”: Իբր թե դիմելու քաղաքավարի ձև է,

այնինչ ակնհայտ սպառնալիք է և նվաստացում:

Ավտոմեքենան կտրուկ արգելակվեց և հետն էլ հնչեց ազդանշանը:

- Ի՞նչ պատահեց,-զարմացավ Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

117

- Շատ ներողություն, Արգամ Պետրովիչ, էդ տղային մի բան ունեի ասելու...

Ավտոմեքենայից արագորեն ցած իջնելով, Աշոտը մոտեցավ իր ազդանշանով դիմացը կանգ

առած կառավարական համարանիշերով մի սև “Վոլգայի”, ինչ-որ բան ասաց վարորդին ու

անմիջապես էլ ետ դարձավ: Երբ շարժվեցին տեղից, Մանասյանը ժպտալով հարցրեց.

- Վարորդների պլենու՞մ ես հրավիրում, Աշոտ:

- Մի ծիծաղեք, Արգամ Պետրովիչ,- ամենայն լրջությամբ ասաց Աշոտը: - Ո՞վ գիտե, մեկ էլ

տեսար...

- Չեմ ծիծաղում, ի՞նչ ես ասում,- աշխատեց սխալն անմիջապես ուղղել Արգամ Մանասյանը:

Նա չլսեց անգամ, թե ինչ պատասխանեց վարորդը: Մտածում էր, որ հիմար բան է իր արածը:

Մարդը ցավում է քեզ համար, ուզում է ինչ-որ ձևով, ինչ-որ չափով օգնել, իսկ դու... Բայց ի՞նչ

աներ, որ սրտի խորքում վիրավորված էր զգում այդ կարեկցանքից: Տես ինչ օրն է ընկել ինքը`

գիտությունների թեկնածուն,հսկա գործարանի դիրեկտորը, որ նրան վարորդն է փորձում

օգնության ձեռք մեկնել, երեսուներկու տարուց հինգը գողության համար ուղղիչ

աշխատանքային ճամբարում անցկացրած, կիսագրագետ այս տղան, որի ձեռքի վրա

ռուսերեն տառասխալներով դաջված էր` “Չեմ մոռանա հարազատ մորս”:

Արգամ Մանասյանը ձեռքը տղայի ուսին դրեց.

- Ես քեզ խնդրում եմ այդ գործերով չզբաղվել, Աշոտ,- ասաց նա: - Ամեն ինչ կճշտվի, ամեն ինչ

իր տեղը կընկնի: Հիմա ինձ մինիստրություն տար ու գնա զբաղվիր քո հոգսերով:

Ես մինիստրին կստիպեմ ավելի շատ բան ասել, քան թե հանուն վարորդների

համերաշխության, նրա վարորդը կարող է ասել իմ վարորդին, մտածում էր Արգամ

Մանասյանը:

Աշոտը ուռցրեց շրթունքները և հավանաբար խռովեց, որովհետև մինչև մինիստրություն

այլևս ոչ մի բառ չասաց: Իսկ երբ Արգամ Մանասյանը իջավ, փակեց լուսամուտներն ու

դռները և բանալին մեկնեց նրան:

- Ինչո՞ւ ես բանալին ինձ տալիս, ավտոմեքենան քեզ պետք չէ՞,- հարցրեց Մանասյանը:

- Չէ,- ասաց վարորդը: - Իմ ինչին է պետք ավտոն:

- Սպասիր, Աշոտ, դու, ի՞նչ է, նեղացա՞ր ինձանից:

- Չէ,- ասաց Աշոտը ու նրա ձայնը դողաց: - Ես ո՞վ եմ, որ նեղանամ:

Այ քեզ պատմություն: Հիմա իր ցավը թողած պետք է վարորդին մխիթարելու մասին մտածի:

Արգամ Մանասյանը քիչ մնաց ծիծաղեր սրտնեղությունից, բայց պահեց իրեն: Այս անգամ

արդեն շատ կվիրավորվի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

118

- Հետաքրքիր տղա ես,- ասաց,- ուղղակի չէի ուզում, որ զուր տեղը անհանգստանաս: Ուզում

ես վիրավորվիր, ուզում ես` չէ, բայց իմ կարծիքով դա ձեր մակարդակով լուծվելու հարց չէ:

Իսկ եթե դու քո կարծիքին ես մնում` ինչ ուզում ես, արա:

- Կանեմ,- միանգամից պայծառացավ Աշոտը:

- Բայց, ինչպես իմ մինիստրն է սիրում ասել` ես տեղյակ չեմ, ես ոչ մի տեղեկություն չունեմ

քո արարքներից, Աշոտ: Պա՞րզ է:

-Պարզից էլ պարզ:

- Դե վերցրու բանալին ու գնա: Ես մինիստրությունում երևի երկար կմնամ:

Նախքան վերելակ նստելը, Արգամ Մանասյանը ավտոմատ հեռախոսով տուն զանգահարեց:

Հեռախոսը վերցրեց Հասմիկը: Արգամը զարմացավ.

- Դու տա՞նն ես:

- Հա,- ասաց կինը: - Զանգահարեցի, որ իմ հաշվին արձակուրդ ձևակերպեն: Չեմ ուզում

աշխատել, Արգամ:

Արգամ Մանասյանի սիրտը ճմլվեց:

- Օրիորդ մայրիկին ի՞նչ խոստացար փոխարենը, Հասմիկ:

- Դա քեզ չի վերաբերում: Կարևորն այն է, որ երբ էլ զանգահարես, ես տանը կլինեմ:

- Ճիշտ է, Հասմիկ ջան, դա շատ կարևոր է: Իսկ ինձ հարցնող չի՞ եղել:

Մի պահ լռություն տիրեց: Հետո Հասմիկն ասաց.

- Ձեր շրջանի դատախազի օգնականը:

Նրա ձայնի մեջ այնքան անհանգստություն ու հարց կար, որ Արգամ Մանասյանը որոշեց

անկեղծ չլինել:

- Հա՜,- ասաց նա անփութորեն, անհոգ: - Գիտեմ, գիտեմ, էլի սիգարեթ է ուզում:

Հասմիկը կասկածեց.

- Բայց շատ կոպիտ էր խոսում, Արգամ, ասաց` գտեք, որտեղ էլ լինի և ասացեք, որ

ներկայանա դատախազություն:

- Դա նրանց ոճն է,- ծիծաղեց Արգամ: - Նրանք երբ խնդրում են, դարձյալ սպառնալիքով են

խնդրում: Հանգիստ եղիր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

119

Հանգի՜ստ եղիր: Ինչքան դժվար է ասելը` հանգիստ եղիր: Հատկապես այն ժամանակ, երբ

ինքդ անհանգիստ ես և ինչ-որ մի բան ասես ավազաթղթով քերում է սիրտդ:

Վերելակի մոտ հանդիպեց իրենց մինիստրության աշխատողներից մի քանիսին, բարևեց բայց

նրանք վիճում էին իրար հետ, թե թվաց միայն, չբարևեցին մի կարգին, շարունակելով վիճել,

բարձրացան վերելակով ու ցրվեցին իրենց բաժինները:

Երկար միջանցքում ոչ մի եռուզեռ չկար և դա ամենահավաստի նշանն էր, որ մինիստրը

տեղում չէ: Հենց այդպես էլ կար: Քարտուղարուհին ասաց, որ մինիստրը գործուղման մեջ է,

հանրապետության մի քանի քաղաքներում պետք է լինի և կվերադառնա մի շաբաթից հետո:

Հետո գրասեղանի գզրոցից հանեց և Արգամ Մանասյանին մեկնեց նրա վերաբերյալ

հրամանը: Ըստ այդ հրամանի, մինիստրության կոլեգիան որոշում էր ընդունել Արգամ

Պետրոսի Մանասյանին ազատել ծխախոտի “Արգիշտի” գործարանի դիրեկտորի պաշտոնից

և, աշխատավարձը պահպանելով, թողնել մինիստրության տրամադրության տակ:

- Կոլեգիայի նիստ ե՞րբ է եղել, Մարինե,- հարցրեց Արգամ Մանասյանը:

- Ի՞նչ կոլեգիա,- իր հերթին հարցրեց քարտուղարուհին և անմիջապես էլ հասկացավ ու

վախեցավ: - Ամեն օր էլ լինում է, էլի... Հենց որ հավաքվում են, արդեն կոլեգիա է: Հա, Արգամ

Պետրովիչ, քիչ էր մնում մոռանայի: Ձեզ ձեր շրջանի դատախազի օգնականն էր հարցնում:

- Գիտեմ,- ասաց Արգամ Մանասյանը:

Նա նորից քայլեց երկար ու ամայի միջանցքով, հերթով նայեց ցուցանակներին,և նրան մի

պահ նույնիսկ թվաց, թե ուրիշ մինիստրություն է ընկել: Այդ անուն-ազգանունները նրա

հոգուն այլևս ոչինչ չէին ասում: Դրանք արդեն օտար մարդիկ էին: Երբ գլխավոր հաշվապահի

սենյակի մոտով էր անցնում, հանկարծ երեխայությունը բռնեց: Որոշեց փորձել, թե ինչպես

կընդունի իրեն այսօր Հովիկ Բարսեղյանը:Ամեն անգամվա նման կասի՞.

- Իջնենք սուրճ խմենք, Պետրովիչ:

Հովիկ Բարսեղյանն իր տեղում էր և ինչ-որ թղթեր էր ստորագրում: Նա ընկերոջը նայեց

ակնոցի վրայից ու բարևին գլխով պատասխանելով, հարցրեց.

- Էդ ի՞նչ է պատահել, Արգամ... էդ ինչե՞ր եմ լսում...- ու շարունակեց ստորագրել թղթերի վրա:

Արգամը տարածեց ձեռքերը: Հը, ասաց նա մտքում, դե խոսիր, մի բան ասա, Հովիկ

Բարսեղյան, մարդ ես, էլի: Ախր քանի տարի դու ամեն հանդիպման ասել ես այդ բառերը,

հիմա ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց մեր հարաբերությունների մեջ, հը՞...

Գլխավոր հաշվապահը ստորագրեց վերջին թուղթը, հանեց ակնոցն ու ասաց.

- Իջնենք սուրճ խմենք, Պետրովիչ:

Դա այնքան անսպասելի էր, որ Արգամ Մանասյանը կարկամեց:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

120

- Չէ, չէ, ես քիչ առաջ խմեցի: Շնորհակալություն, շատ շնորհակալություն, Հովիկ ջան,- ասաց

նա` թափով ետ քաշվելով:

- Արգա՞մ,- զարմացած ձայն տվեց նրա հետևից Հովիկ Բարսեղյանը:

Բայց Արգամ Մանասյանն արդեն հեռանում էր միջանցքով, քայլելով արագ-արագ: Նա

վերելակի չսպասեց, արագ-արագ էլ իջավ սանդուղքով, զարմանալով, որ այդքան փխրուն է

դարձել սիրտը և ուրախանալով գլխավոր հաշվապահ Հովիկ Բարսեղյանի համար, որ

դիմացավ նման, թեկուզ անմիտ մի քննության և կարողացավ մարդ մնալ: Հետո մտածեց, որ

դա, իհարկե, երևի ոչ մի նշանակություն չունի: Երևի Հովիկ Բարսեղյանն էլ զգաց պահի

կարևորությունը և խորամանկեց, ցույց տվեց, թե ինքն իբր կարգին մարդ է : Հետո Արգամ

Մանասյանը անբավականություն զգաց իրենից ու մտածեց, թե ինքն էլ իր հերթին մաքուր

մարդ չէ, եթե այդպես է դատում ուրիշների մասին: Բայց չնայած խառնափնթոր,

հիվանդագին, հեղհեղուկ մտքերին, նա այնուամենայնիվ այն ճշմարիտ եզրակացությանը

հանգեց, որ հեշտ չէ պատգամախոս լինելը; Եվ որ միտք չունի պատրաստի կաղապարներ

փնտրել այնտեղ, որտեղ կենդանի մարդիկ են: Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե մարդը ինչ

կանի հաջորդ վայրկյանին:Ամեն ինչ կա ու ամբարված է մարդու մեջ և դրսևորվում է

հանգամանքներին համապատասխան: Եվ հաճախ, շատ հաճախ, թելադրող է դառնում

վիճակը: Դրա համար էլ մենք սովորաբար անցյալի դեպքերը և մեր արարքները վերլուծելու և

գնահատելու ժամանակ, հանկարծ ափսոսանքով ասում ենք.

- Եթե գնացքը չուշանար, այդ հիմար դեպքը տեղի չէր ունենա:

- Եթե նա չծիծաղեր, ես չէի վիրավորվի...

- Եթե մեկն ու մեկը բռներ ձեռքս...

Եվ այսպես շարունակ: Եվ այսպես անվերջ:

Առաջին հարկի սրահում, ավտոմատ հեռախոսից նա Կենտկոմ զանգահարեց: Երկար

ժամանակ հնչում էին զանգերը, բայց ոչ ոք լսափողը չէր վերցնում: Արդեն հուսահատված

ուզում էր ցած դնել լսափողը, երբ նրան հասավ քարտուղարուհու ձայնը.

- Լսում եմ:

- Ընկեր Միրզոյանին եմ խնդրում:

- Տեղում չէ:

- Այսօր չի՞ լինելու, ընկերուհի, ես նրա բարեկամն եմ:

- Ինձ հայտնի չէ:

Արգամ Մանասյանը փակ աչքերով մի պահ դեռ շարունակում էր լսել անջատման

ազդանշանները: Հետո դուրս եկավ մինիստրության շենքից ու կանգ առավ խաչմերուկում:

Ո՞ւր գնա: Նորայրի մո՞տ: Չէ՜: Զանգահարի նկարիչ Մհեր Սամսոնյանի՞ն: Չէ՜: Տո՞ւն գնա: Չէ,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

121

չէ, չէ: Դատախազությո՞ւն: Չէ, դեռ առավոտյան է որոշել, որ չի գնալու: Չէ՛: Բայց

այնուամենայնիվ հետաքրքիր է, թե այդ ինչ նամակ կարող է լինել: Այդ ի՞նչ նամակ է,

որտեղի՞ց հայտնվեց: Եվ ինչո՞ւ հենց հիմա, այս խառնակ պահին: Եվ այդ ինչո՞ւ է իրարով

անցել շրջանի դատախազի օգնականը` էլ տուն է զանգահարում, էլ գործարան, էլ

մինիստրություն: Ի՞նչ է պատահել վերջապես...

Նա նայեց ժամացույցին: Ժամը չորսն անց էր տասնհինգ րոպե: Նա դեռ մտածում էր, դեռ չէր

հասցրել վերջնական եզրակացության հանգել, երբ նկատեց, որ իր կողքով դանդաղ-դանդաղ

շարժվում է մի ազատ տաքսի ավտոմեքենա: Կլոր, կանաչ լույսը կանչում էր փարոսի նման:

Արգամ Մանասյանը բարձրացրեց ձեռքը, նստեց ավտոմեքենա ու ասաց.

- Օրջոնիկիձեի շրջանի դատախազություն:

Եվ անմիջապես էլ` իր հին մտքերի մեջ, քմծիծաղ տալով ասաց. “Ճիշտ է, ճիշտ, եթե այս

տաքսին չհանդիպեր, ես այսօր դատախազություն չէի գնա”:

Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանը հազիվ էր տեղավորվում խուց հիշեցնող

իր առանձնասենյակում: Նա ճարպակալած, խորն ընկած գորշ աչքերով և ցցված, կարճ

խուզած սև-սպիտակ մազերով մի մարդ էր, և իրոք վայրի վարազի էր նման: Գրասեղանի

տակ, նրա ոտքերի մոտ արտահանվող “Ջերմուկի” փայլուն պիտակներով մի արկղ էր դրված,

որից Վարազդատ Գաբրիելյանը ամեն անգամ տնքոցով մի շիշ էր հանում ու հենց շշից էլ

խմում` երանությամբ փակելով աչքերը: Նա հենց նոր էր շիշը հեռացրել բերանից, երբ խցում

հայտնվեց Արգամ Մանասյանը:

- Բարև ձեզ,- ասաց նա,- դուք ինձ հարցրել եք:

- Համա թե գալիս եք, հա՜,- փոքրիկ աչքերով շաղափեց նրան Գաբրիելյանը: - Քիչ էր մնում

համամիութենական հետախուզում հայտարարեինք:

- Ի՞նչ է, բոլոր հանցագործներին բռնել եք ու միայն ե՞ս եմ մնացել,- հեգնեց Արգամը:

- Նստեք, նստեք, կամաց-կամաց բռնում ենք, էլի,- “Ջերմուկի” շիշը բերանը տարավ

դատախազի օգնականը:

Արգամ Մանասյանը դժվարությամբ տեղավորվեց գրասեղանի առաջ, վախեցած նայելով

դռանը, որովհետև ամեն բացվելիս դուռը դիպչելու էր նրան: Նստեց ու մտածեց, որ դժվարին

ու դառն է լինելու իր խոսակցությունը վայրի վարազ հիշեցնող այդ մարդու հետ: Եվ որպեսզի

մի քիչ հեռացնի այդ խոսակցությունը և մի փոքր վրեժ լուծի իր բարևին չպատասխանելու և

կոպիտ ընդունելության համար, հարցրեց.

- Այս խցում նստելը նույնպե՞ս մտնում է պատժաչափի մեջ, ընկեր Գաբրիելյան:

Գաբրիելյանը ժպտաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

122

- Ես ձեր փոխարեն հանաք չէի անի,- ասաց նա: - Այսինքն` երևի ճիշտ եք անում, որովհետև

հենց որ սկսեմ հարցեր տալ, էլ հանաքի տրամադրություն չեք ունենա:

- Եղավ,- համաձայնեց Արգամ Մանասյանը,- տվեք ձեր հարցերը:

Վարազդատ Գաբրիելյանը տնքաց, շարժվեց, գրասեղանի կողքի դարակից թղթի մի կապ

հանեց, դրեց իր առջև, նորից տնքաց, ձախ շարժվեց, այս անգամ էլ մյուս դարակից մի

թղթապանակ հանեց, բացեց ու ձեռքն առավ գրիչը:

- Ուրեմն` սկսենք: Արգամ Պետրոսի Մանասյան. Ծխախոտի “Արգիշտի” գործարանի

դիրեկտոր:

- Ես այլևս դիրեկտոր չեմ,- ասաց Արգամը:

- Գիտեմ: Ես ձեզ դատախազություն եմ հրավիրել մի նամակի կապակցությամբ:

- Ո՞վ է գրել, կարելի՞ է իմանալ:

- Կարելի է, նամակն անստորագիր է,- ասաց Գաբրիելյանը:

- Անստորագի՞ր,- Արգամ Մանասյանը ձևացրեց, թե շատ զարմացած է: - Ինչպե՞ս թե

անստորագիր: Դուք հեռուստացույց չե՞ք դիտում, ինչ է: Մեր ղեկավարներից մեկը շատ

որոշակիորեն հայտարարեց, որ այսուհետև ուշադրություն չպետք է դարձնել անստորագիր

նամակներին:

Դատախազի օգնականը քմծիծաղ տվեց ու շրթունքներին մոտեցրեց “Ջերմուկի” շիշը:

- Ղեկավարներից մեկն այսպես է ասում, իսկ մյուսն` այնպես, ընկեր Մանասյան: Համոզված

չե՞ք, որ հանրապետության դատախազը ինձնից ու ձեզնից լավ կիմանա, թե ինչպես պիտի

վարվել էդ տեսակ նամակների հետ:

- Ենթադրում եմ:

- Ահա նրա ստորագրությունը: Եվ հետն էլ մակագրությունը:

Հեռախոսը զնգաց: Վարազդատ Գաբրիելյանը տնքաց, վերցրեց լսափողը, ու նրա դեմքը

միանգամից կերպարանափոխվեց.

- Հա, ջանս,- ասաց նա բարակ ձայնով,- հա, ցավդ տանեմ: Ո՞վ ասաց, մեռնեմ քեզ: Չէ, արևիդ

մատաղ: Թող քո ասածը լինի, հոգիս: Մի ժամ հետո ո՞նց է: Մի թեթև գործ ունեմ: Լավ, լավ,

կանեմ, ցավդ տանեմ... Դուրս եմ գալիս: Թռա...

Նա տնքաց, ցած դրեց լսափողը, լրջացրեց դեմքը, երկու-երեք թուղթ հրեց Արգամ

Մանասյանի առջև ու ասաց.

- Մեղքը ձերն է, շատ ուշացաք: Ես կարևոր գործ ունեմ: Ուրեմն պայմանավորվենք այսպես.

ես ձեզ կթելադրեմ կետերը, իսկ դուք բացատրություն կգրեք ու վաղը կբերեք ինձ: Եղա՞վ: Դե

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

123

գրեք կետերը: Առաջին` ճիշտ է, որ դուք գործարանի աշխատողներին թույլ եք տվել

սիգարեթներ գողանալ: Մի Ընդհատեք: Երկրորդ` ի՞նչ խնջույքներ եք կազմակերպել սույն

թվականի փետրվարի 18-ին, 23-ին, մայիսի 3-ին և ում հաշվին: Գրեցի՞ք: Երրորդ` ի՞նչ

սեփականություն ունեք Ուջան գյուղում և ինչո՞ւ է ձեր մայրը գրանցված և այնտեղ, և

Երևանում: Ժամանակ չունեմ: Առարկություն ունեք` գրեք բացատրության մեջ: Չորրորդ`

ներկայացնել Թոխմախ գյոլի գերեզմանատանը թաղված ձեր հոր հուշարձանի կառուցման

հետ կապված բոլոր փաստաթղթերը: Գրեք: Հինգերորդ` անձնական-մտերմական ինչ

փոխհարաբերությունների մեջ եք ձեր քարտուղարուհու` Սուսաննա Մարտիկյանի և ձեր

տեղակալի կնոջ` Մարիամ Մաշուրյանի հետ:

Արգամ Մանասյանը այլևս չդիմացավ.

- Սա՞ ինչ ցնդաբանություն է,- պոռթկաց նա: - Ինչպե՞ս չեք ամաչում, որ կրկնում եք այդ

անհեթեթությունները:

- Ինչ առարկություն ունեք, կգրեք,- անխռով պատասխանեց դատախազի օգնականը: - Բոլոր

դեպքերում ես չէ, որ պիտի ամաչեմ... ընկեր Մանասյան: Անողը պիտի ամաչի: Ինձ չեն

մեղադրում իմ ընկերոջ կնոջ հետ կապված լինելու համար: Գրեք, գրեք, վեցերորդ` անցած

երկու տարում որքա՞ն գումար է վճարվել գործարանի նկարիչ Մհեր Սամսոնյանին և ինչ

աշխատանքների համար: Նույնը նաև հրավիրված նկարիչների վերաբերյալ: Յոթերորդ`...

- Ձեր այդ կետերն, ինչ է, անսահմա՞ն են:

- Սա վերջինն է: Գրեք` ինչ միջոցներով է կազմակերպվել աննիկոտին ծխախոտի

արտադրությունը: Որքա՞ն գումար է ծախսվել և ո՞ր բյուջեից:

Արգամ Մանասյանը դժվարությամբ բարձրացավ տեղից` կրկին ահով սպասելով, թե որևէ

մեկը կարող է շեշտակի բացել դուռը:

- Ձեզ հանձնարարված գործը ինձ մի հանձնարարեք, ընկեր Գաբրիելյան: Ձեզ են առաջարկել

ստուգել այդ փաստերը, ուրեմն ինքներդ էլ ստուգեք: Ես ոչ արդարանալու, ոչ էլ ինքս ինձ

խարակիրի անելու մտադրություն չունեմ:

- Ինչ անելու, ինչ անելո՞ւ...

- Խարակիրի... Ճապոնացիներն այդպես են ինքնասպան լինում:

Դատախազի օգնականի փոքրիկ աչքերը արյունով լցվեցին.

- Ես ճապոնացիների հետ գործ չունեմ: Ես ձեզ հետ գործ ունեմ, Մանասյան...

- Ընկեր... ընկե՛ր Մանասյան,- ուղղեց Արգամը:

- Եթե հրաժարվեք բացատրություն տալուց և ստիպված ես մանրամասն քննեմ այս կետերը,

ընկեր Մանասյան, վախենում եմ, թե բոլորովին ուրիշ կերպ պիտի դիմեմ ձեզ...

- Իսկ եթե գրեմ, մանրամասն չե՞ք քննի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

124

- Կքննեմ, բայց հաշվի կառնեմ և կնշեմ, որ ինքներդ եք ազնվությամբ խոստովանել ձեր մեղքը:

Դա միշտ հաշվի ենք առնում:

- Իսկապե՞ս,- հարցրեց Արգամ Մանասյանը: - Մի՞շտ…

Նա չգիտեր, թե ինչ է կատարվում իր հետ: Հիանալի հասկանում էր, որ բոլորովին միտք չունի

գազազեցնել այդ մարդուն: ով էլ լինի, ինչ էլ լինի, օրենքն ու իշխանությունը հիմա նրա

ձեռքին են: Իսկ իր` Արգամ Մանասյանի թևերն էլ ամպոտ չեն: Այդ կետ-մեղադրանքների մեծ

մասը ճիշտ է: Բայց հարցն այն է, որ այդ արարքները դրսում այլ անուն ունեն, իսկ այսպիսի

հիմնարկի ներսում բոլորովին այլ կերպ են հնչում: Դրսում դրանք այնքան հասկանալի են:

Դրսում դրանք այնքան հասկանալի են: Հենց այդ նույն խնջույքները: Երեք անգամ էլ մեծ թվով

հյուրեր ունեին արտասահմանից և Միության այլ հանրապետություններից: Եվ երեք անգամ

էլ, այսինքն մի անգամ շրջկոմի քարտուղարը, և երկու անգամ մինիստրը հատուկ

զգուշացրեցին` հյուրերին լավ հաց կտաք: Իսկ արգամ Մանասյանը որտեղի՞ց տար այդ լավ

հացը: Հյուրերին հյուրասիրելու վերաբերյալ բյուջեում ոչ մի կոպեկ նախատեսված չէ:

Ստիպված եղան մի քանի բանվորի պարգևատրել, ստորագրել տալ ցուցակում և այդ

գումարով խնջույք կազմակերպել: Մի անգամ էլ արձանագրություն կազմեցին, թե

կոլեկտիվով իբր կուլտ-արշավ են գնացել և ուսումնասիրել Իջևանի պատմական

հուշարձանները: Եվ կուլտ-մասսայական աշխատանքների համար դուրս գրված փողով,

ժողովուրդների բարեկամությանը նվիրված կենացներ էին ասում “Օջախ” ռեստորանում:

Դե հիմա եկ ու պատասխանիր, թե որտեղից այդ գումարը: Կամ ասա, որ շրջկոմի

քարտուղարն էր կարգադրել: Կարո՞ղ ես: Կամ ենթադրենք ասացիր, շրջկոմի քարտուղարն ու

մինիստրը կհաստատե՞ն: Բա ի՞նչ պիտի անես, ինչպե՞ս պիտի արդարանաս: Եվ հիմա քեզ

խեղճ ձևացնելու, դատախազի օգնականի հետ մտերմիկ հարաբերություններ ստեղծելու

փոխարեն, հեգնում ես, ծաղրում ես, մարտահրավեր ես նետում նրան: Երեխա ես, հիմար

երեխա, այդպես էլ չմեծացար, Արգամ Մանասյան:

Դատախազի օգնականը տնքալով բարձրացրեց իրեն աթոռից:

- Ուրեմն` այսպես; Եթե բացատրությունը գրեք` կգաք վաղը, ժամը տասներկուսին: Իսկ եթե

չգրեք, մենք իրար կհանդիպենք ուղիղ մի շաբաթ հետո, և ես կարծում եմ,որ դա

հարցաքննություն կլինի:

- Ցտեսություն,- ասաց Արգամ Մանասյանը,- շտապեցեք, ընկեր Գաբրիելյան, ձեզ սպասում

են…

Գաբրիելյանը ցնցվեց, ուզեց պատասխանել, բայց հենց նույն պահին հեռախոսը զնգաց նորից:

Դատախազի օգնականը մեկնեց ձեռքը, բայց անմիջապես էլ ետ քաշեց ու տնքալով դուրս

եկավ առանձնասենյակից:

Արգամ Մանասյանը դանդաղ քայլում էր դատախազությունից քաղաքի կենտրոն տանող հին

ու նեղ փողոցով, դիտելով աջ կողմի մանրիկ, գլուխ-գլխի տված տները, որոնք կուտակվելով,

կուտակվելով բարձրանում էին ու կազմում պատմական Սարի թաղը: Քաղաքաշինությունը

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

125

զգուշությամբ էր մոտենում այդ թաղին: Սարսափելի խիտ էին բնակեցված մարդիկ: Այնքան

շատ էին կավաշեն ու փայտաշեն, մեկը մյուսի մեջ մտած, մեկը մյուսի վրա թառած փոքրիկ

տներն ու բները, որ ոչ մի քաղաքաշինարար չէր համարձակվում ձեռք տալ դրանց: Որ բունն

ուզում էին քանդել, ինչպես կախարդական կարասից` տասնյակ տնվորներ էին հայտնվում,

մի ամբողջ շենքի հավակնորդներ: Եվ այդպես էլ ապրում էին մարդիկ` իբր քաղաքի մեջ,

առանց ջրի, գազի ու կոյուղու: Բայց հույսով, հույսով, որ մի օր քանդելու են Սարի թաղը և

իրենք ապրելու են ժամանակակից նոր շենքերում, նոր կյանքով:

Իսկ առայժմ նրանց համար նոր ու ժամանակակիցը թիթեղյա բարձր պարիսպներն էին,

որոնք Սարի թաղը անջատում էին քաղաքակիրթ Երևանից: Այդ պարիսպները երկու

հիմնական նպատակ ունեին` նախ անցորդներից որոշ չափով թաքցնում էին

սարիթաղեցիների` փողոցի վրա կախված ծուռումուռ, թիթեղաշեն և փայտաշեն այլանդակ

զուգարանները,որոնք անիծյալ հինն էին հիշեցնում: Եվ երկրորդն ու ամենահիմնականը`

հեղափոխությունից ի վեր ծառայում էին իբրև ցուցադրական ագիտացիայի պաստառներ,

որոնց վրա գունավոր տառերով գրված էին լինում տվյալ ժամանակաշրջանի ամենակարևոր

կոչերն ու լոզունգները` “Բերանբացը գյուտ է թշնամու համար” զգուշացնող

հայտարարությունից սկսած մինչև “Երևանցի, սա քո քաղաքն է. Պահպանիր աչքի լույսի

պես” հիշեցում-պատգամը: Ինչեր-ինչե՜ր ասես չեն գրվել այդ պարիսպ-պաստառների վրա:

Արգամ Մանասյանն անցավ “Աշխատանք, եղբայրություն,հավասարություն” բառերի կողքով,

ակամա կարդաց նաև “Ալկոհոլը ամենամեծ չարիքն է: Կորչի՛ ալկոհոլը” լոզունգը ու

հանկարծ մտածեց, որ իր սերնդի պատանեկությունն այդպես էլ կոչերի ու լոզունգների մեջ

անցավ: Համատարած լոզունգներ: Ջանասիրությամբ անգիր էին անում այդ լոզունգները,

արտասանում ամբիոններից, բանաստեղծություններ էին գրում այդ լոզունգներով`

չտեսնելով պարիսպ-պաստառները, չհասկանալով` թե դրանցով ի՞նչ են խնամքով ծածկում,

թաքցնում մարդկանց աչքերից լոզունգների հեղինակները:

Արգամ Մանասյանը քմծիծաղ տվեց, հիշելով թե հենց ինքը քանի-քանի անգամ է լոզունգներ

արտասանել ամբիոններից, ելույթներ ունեցել միայն ու միայն շնորհիվ այն բանի, որ թավ,

զրնգուն ձայն ուներ: Ուրիշ ոչինչ չէր հաշվի առնվում, ոչ աշխատանքի առաջավոր, ոչ ուսման

գերազանցիկ լինելը: Կարևորն այն էր, որ զրնգուն լիներ ձայնդ: Մի ամբողջ տարի Երևանի

Ուսանողական շրջանում Ստալինին ուղղված գրեթե բոլոր նամակները Արգամ Մանասյանն

էր կարդում: Իսկ այդ ժամանակ պարտադիր կարգով բոլոր ժողովները,

խորհրդակցությունները, կոնֆերանսները, համագումարները ավարտվում էին ընկեր

Ստալինին ուղղված զեկույց-նամակով:

Առաջին ելույթը պատահաբար ստացվեց: Գյուղատնտեսական ինստիտուտի

ագրոտեխնիկայի ֆակուլտետի արհմիութենական կոնֆերանսը մոտենում էր ավարտին, երբ

պարզվեց, որ ընկեր Ստալինին ուղղված նամակի տեքստը ընթերցող չկա: Նա, ով պիտի

կարդար, հիվանդացել էր: Կոնֆերանսի նախագահությունը խառնվեց իրար: Ո՞ւմ գտնել, ո՞վ

կարող է լավ կարդալ, ո՞վ զրնգուն ձայն ունի: Եվ հանկարծ ԼԿԵՄ բյուրոյի քարտուղար

Վազգեն Միրզոյանն ասաց.

- Գտեք մեր կուրսի Արգամին: Նա կկարդա:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

126

Եվ Արգամը հուզմունքից չորացած կոկորդով, կերկերուն ձայնով, որ ճիշտ

համապատասխանում էր տեքստի ոգուն, կարդաց ինչ-որ մեկի գրած նամակը:

“Մոսկվա: Կրեմլ: Ժողովուրդների հանճարեղ առաջնորդ, միջազգային պրոլետարիատի մեծ

նավավար, ողջ աշխարհի առաջադեմ մարդկության փրկարար և ապավեն, գիտության

կորիֆեյ, հանճարեղ զորավար, գեներալիսիմուս հայր Ստալինին: Թանկագին հայր

Ստալին...”:

Այնուհետև կոնֆերանսի մասնակիցները զեկուցում էին հայր Ստալինին, որ Երևանի

գյուղատնտեսական ինստիտուտի ագրոֆակուլտետի ուսանողները ուսման

առաջադիմությունը բարձրացրել են երկու տոկոսով, հավաքել են երկու հարյուր տոննա

մետաղի ջարդոն, շաբաթօրյակների միջոցով Նորքի սարալանջին տնկել են քսան հազար ծառ

և այլն, և այլն:

Մինչ այդ Արգամ Մանասյանը լիովին համոզված էր, թե բոլոր այդ նամակներն իրոք

ուղարկվում են Մոսկվա, Կրեմլ: Այդ պատճառով էլ երբ փոթորկուն ծափերի և տեղերից

նետված “Փառք առաջնորդին”, “Կեցցե՛ մեր հայր Ստալինը` բոլոր գյուղատնտեսների

բարեկամը” և այլ լոզունգների տարափի տակ իջավ ամբիոնից, մոտեցավ Վազգեն

Միրզոյանին ու հարցրեց.

- Էս նամակն ո՞ւմ տամ, Վազգեն ջան:

- Դիր գրպանդ ու գնա,- ծիծաղեց Վազգենը:

- Ո՞նց թե, բա չե՞նք ուղարկելու, որ ընկեր Ստալինը կարդա:

- Հետաքրքիր տղա ես,- ասաց Վազգենը: - Ընկեր Ստալինը էլ բան ու գործ չունի՞...

- Բա էլ ինչո՞ւ ենք կարդում,- ապշեց Արգամը:

Ապշեց, բայց երբ մի քանի օր հետո նրան հանձնարարեցին կարդալ նաև ուսանողական

գիտական ընկերության կոնֆերանսի մասնակիցների նամակն ուղղված ընկեր Ստալինին,

Արգամ Մանասյանը չկարողացավ հրաժարվել: Ամբիոնը սկսել էր դուր գալ նրան, և երբ նրա

ելույթից հետո կոնֆերանսի մասնակիցները հոտնկայս ծափ էին տալիս, Արգամին թվում էր,

թե այդ ծափերի մի մասն էլ իրեն է վերաբերում:

Նրա համբավը շատ արագորեն տարածվեց և բավականին ժամանակ նրա ձայնը հնչում էր

զանազան դահլիճներում, որտեղ հավաքվում էին շրջանի շինարարները, քաղաքի

ագիտատորները, հանրապետության ճագարաբույծներն ու ծխախոտագործները: Արգամ

Մանասյանը խանդավառությամբ կարդում էր ընկեր Ստալինին ուղղված ներբողնամակները,

հետո իջնում էր ամբիոնից, ծալում-գրպանն էր դնում դրանք, հանրակացարան

գնալու ճանապարհին, զգուշությամբ չորս կողմը նայելով, մանրիկ պատառների վերածում ու

նետում աղբարկղը:

Հետո, մեծացել էր, թե ինչ, բայց հոգնեց այդ սուտ գործից ու ամաչեց: Մանավանդ որ

փողոցում ծանոթ տղաները մեկ էլ մյուս մայթից ձայն էին տալիս, թե`

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

127

- Բարև, Մոսկվա, Կրեմլ... Ո՞նց ես...

Հաջորդ ելույթի օրը Արգամ Մանասյանը հիվանդ ձևացավ և քաղաքի առևտրի

աշխատողների անունից ընկեր Ստալինին ուղղված նամակը կարդաց մի նոր, զրնգուն ձայն:

Եվ ոչինչ չփոխվեց, ոչինչ:

Բայց այնուամենայնիվ այդ “ամբիոնային” գործունեությունից մի մեծ բան շահեց Արգամ

Մանասյանը: Ստալինը նրա համար դադարեց աստված լինելուց: Եթե մի ղեկավար թույլ է

տալիս, որ ամբողջ երկիրը ծնկի իջած մեծարի նրան, ուրեմն նա մեծ մարդ չէ, ո՞ւր մնաց

աստված: Եթե մի մարդ գիտի ու չի վիրավորվում, որ Միության բոլոր անկյուններում`

մանկապարտեզի սաներից սկսած մինչև ակադեմիկոսները յուրաքանչյուր ժողովի վերջում

նամակ են կարդում` ուղղված նրան, իսկ հետո այդ նամակը գրպանը դրած տուն գնում,

ուրեմն նա մեծ մարդ լինել չի կարող:

Ըստ որում` հարցը միայն նամակը չէր: Յուրաքանչյուր ժողովում, յուրաքանչյուր ելույթ

ունեցող, ինչի մասին էլ խոսեր` փողոցների անբարեկարգ վիճակից սկսած մինչև երկրի

արտաքին քաղաքականության հարցերը, եթե ուզում էր, որ հաջորդ անգամ ևս ելույթ ունենա,

խոսքի վերջում տեղի թե անտեղի պարտավոր էր բացականչել. “Կեցցե մեր մեծ առաջնորդ,

գիտության կորիֆեյ, անզուգական զորավար, գեներալիսիմուս, հայր Ստալինը”: Եվ վա՜յ

նրան, ով չծափահարեր, կամ ում չծափահարեին:

Գրողներից մեկը քիչ էր մնացել կաթված ստանար: Ելույթ ունենալով գրողների միության

ժողովում, նա բողոքում է, թե գրողները չգիտեն ինչ անել, խանութներում ոչ թուղթ կա, ոչ էլ

թանաք և դրանից հետո սովորականի պես անհեթեթ բացականչում. “Կեցցե աշխարհի

աշխատավորության նավավար, գիտության կորիֆեյ, գրողների մեծ բարեկամ ընկեր

Ստալինը”: Բացականչում է, իջնում ամբիոնից ու հանկարծ սարսափով զգում, որ ոչ ոք ծափ

չի տալիս: Ուրեմն` “Կեցցեն” չեն լսել: Խեղճ մարդը վազելով նորից ամբիոն է բարձրանում ու

բացականչում սրտակեղեք. “Ընկերներ, իսկապես կեցցե, ամբո՛ղջ սրտով կեցցե”:

Հիմա դա ծիծաղելի է թվում, իսկ այն ժամանակ ամենևին էլ ծիծաղելի չէր: Իսկ եթե մեկն ու

մեկը ծիծաղում էր անզգուշաբար, դա նրա վերջին ծիծաղներ լինում:

Արգամ Մանասյանը հիշեց, թե ինչպես էր սրտամորմոք լաց լինում Հասմիկն այն օրը, երբ

հայտարարեցին, թե Ստալինը մեռել է: Նա ինստիտուտից դուրս եկավ հեկեկալով, բռնեց

Արգամի ձեռքն ու շշնջաց.

- Սրանից հետո ինչպես պետք է ապրենք, Արգամ:

Արգամը քիչ էր մնում փռթկացներ: Աշխարհ-աշխարհ, ո՞վ է լաց լինում և ո՞ւմ համար: Սա՞

ինչ կախարդանք է: Հասմիկը լաց է լինում այն մարդու համար, որի հրամանով կամ

թողտվությամբ գնդակահարել էին նրա հարազատ հորը: Ինչպես հետո պարզվեց, առանց

դատ ու դատաստանի, մի անստորագիր նամակի հիման վրա: Այդ մարդը, այդ “կորիֆեյը”

ինչպե՞ս էր կարողացել հիպնոսացնել մի ամբողջ երկիր: Նրա հրամանով, նրա

թողտվությամբ, նրա հրեշավոր կասկածամտության և բռնակալական էության պատճառով,

առանց մեղադրանք առաջադրելու, առանց պաշտպանվելու հնարավորություն տալու,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

128

գնդակահարում էին հազարավոր, տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց: Իսկ նրանք, այդ

տարաբախտ զոհերը գնդակահարության պահին հայացքները դեպի աներևույթ Մոսկվա-

Կրեմլ հառած` բացականչում էին հավատով.

- Կեցցե՛ Ստալինը: Կեցցե՛ կոմունիզմը:

Համոզված, որ Ստալինը չգիտի այդ մասին: Թե չէ ո՞վ է տեսել, որ աստված ոչնչացնի իր

հավատացյալներին, իր երկրպագուներին:

Նա Հասմիկին մի կողմ տարավ.

- Ինչո՞ւ ես լաց լինում,- ասաց բարկությամբ:

- Բա... բա առանց ընկեր Ստալինի ինչպե՞ս պիտի ապրենք, Արգամ ջան,- նորից հեծկլտաց

Հասմիկը:

- Ու քեզ թվում է, թե ապրում ես, հա՞,- չդիմացավ, ասաց Արգամը` խղճահարությամբ նայելով

աղջկա քաղցից փոս ընկած այտերին, մաշված, արմունկների մոտ գունաթափ ջեմպրին ու

ճմրթված կիսակոշիկներին: - Վերջ տուր... – ջղայնացավ նա, հանկարծ զգալով, որ իր մեջ

խոսում է նաև հիմար, անմիտ խանդը: - Ե՞ս եմ մեռել, որ լաց ես լինում, նրա հերն էլ

անիծած...

Հասմիկը ցնցվեց ու ետ քաշվեց սոսկումով:

Արգամը հասկանում էր, թե ինչ է կատարվում իր հետ: Այդ վայրկյանին նա իրոք անասելի

ատելություն էր զգում Ստալինի նկատմամբ, բայց հաստատ կարող էր ասել, որ դրա

պատճառը ոչ այնքան Հասմիկի լացն էր, և իր խանդը, որքան մի ուրիշ,բոլորովին ուրիշ

զգացում: Նա ուշացած վրեժ էր լուծում առաջնորդից` նրան ուղղված ներբող-նամակները

զրնգուն ձայնով կարդալու համար:

Բայց այդ մասին չէր կարող ասել Հասմիկին:

- Հորդ սպանողը նա չէ՞ր,- շարունակեց հարձակվել Արգամը,- ու դու դեռ լա՞ց ես լինում...

- Որ հայրս մեղավոր չլիներ, չէին գնդակահարի: Ուրեմն մի բան արել է,- կարմրած,

բորբոքված աչքերը չարությամբ Արգամին հառեց աղջիկը:

Եվ Արգամը վախեցավ:

Ահա թե ինչ էր արել հայր Ստալինը: Կարևորն այն է, որ կուրորեն, անվերապահորեն

հավատաս նրան: Միմիայն նրան: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ հավատաս հորդ, եղբորդ,

ընկերոջդ ու հարևանիդ: Ընդհակառակը, նրանց նկատմամբ զգույշ ու աչալուրջ պետք է լինել:

Եվ զգոն: Հնարավո՞ր է, որ Հասմիկը հիմա էլ հոգու խորքում կասկած ունենա, թե Արգամը

երևի ինչ-որ բան արել է, որի պատճառով հանել են աշխատանքից: Ո՞վ գիտի: Այդ

մտածողությունը, այդ անվստահությունը մարդկանց արյան մեջ է մտել և դժվար թե

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

129

հեշտությամբ դուրս գա: Եթե ոչ Հասմիկը, ապա Նաիրուհին մի օր իր ընկերոջը հաստատ ու

հաստատ կասի իր մոր նման.

- Ես շա՞տ գիտեմ, երևի մի բան արել էր, էլի... Անմեղ մարդուն ինչի՞ պիտի հանեն...

Իսկ ուրիշները հո կասեն ու կասեն: Առանց այդ էլ ինչե՜ր են ասում: Այն ե՞րբ էր, որ Մհեր

Սամսոնյանը իրեն հատուկ լկտիությամբ ծիծաղեց թույլ-թույլ, հարբած ու հարցրեց.

- Արգամ Պետրովիչ, խոսքը մեր մեջ մնա, ինչքա՞ն ես տվել, որ քեզ դիրեկտոր նշանակեն:

- Ի՞նչ,- ապշեց Մանասյանը:

- Լավ, լավ, ասենք թե, դեռ չես տվել, բայց ինչ ես խոստացել..

- Մհեր,- մինչև հոգու խորքը վիրավորվեց արգամ Մանասյանը: - Ո՞նց գետինը չես մտնում:

Դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել:

- Դե լավ, էլի,- ձեռքը թափ տվեց Մհեր Սամսոնյանը: - Հիմա դու վերևներին հարկ չե՞ս տալիս:

Միրզոյանի՞ն էլ չես տալիս,- հարցրեց նա շտապով, բայց տեսնելով դիրեկտորի գունաթափ

դեմքը և օղու շշին մեկնած նրա դողացող ձեռքը, ընկրկեց միանգամից: - Ուրեմն` կհանեն:

Կհանեն, հավատա ինձ, մի առիթ կգտնեն ու կհանեն: Տարօրինակ մարդ ես, ինչի՞ համար

պիտի պահեն քեզ... Սիրուն աչքերիդ համա՞ր...

Մի՞թե ճիշտը նա էր, և զեկուցագիրն առիթ էր միայն, հենց այն առիթը, որի մասին խոսում էր

Մհեր Սամսոնյանը: Թե չէ` ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ այդպես միանգամից, առանց հարցնելու,

առանց քննության... Ուրեմն ի՞նչն է փոխվել: Այն, որ առաջներում առանց հարցաքննության

գնդակահարում էին, իսկ հիմա միայն հեռացնո՞ւմ են աշխատանքից: Կամ հեռացնում են ու

նոր միայն քննություն կատարում:

Նա անցնում էր Սարի թաղի խղճուկ տներն ու զուգարանները փողոցից ծածկող գունավոր

պարիսպ-պաստառի վերջին հատվածի կողքով ու հանկարծ միանգամից հիշեց, որ

պատերազմի ավարտից անմիջապես հետո այս նույն տեղում ճարպիկ տղաները պատի տակ

նստած թուղթ էին խաղում և խաղի հրավիրում Սև շուկայից վերադարձող միամիտ

անցորդներին:

- Հրամեցեք: Բախտերնիդ փորձեք: Երեք թուղթերեն մեկը խաչ բաբան է: Գտնեք` տասնոցը

ձերն է: Չգտնեք` պիտի վճարեք: Ուրեմն ուշադրություն` փնտրեցեք նկարը: Տեսեք, հոս կա,

հոս չկա: Կխառնիմ կոր: Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ:

Խառնում էին թղթերը և նկարը իբր պատահականորեն դիմացինին հարևանցիորեն ցույց

տալով, դնում մի կողմ: Եվ միամիտ անցորդը ժպտալով խաղացողի միամտության վրա,

վստահորեն ձեռքը մեկնում էր դեպի այդ թուղթը…

- Սա՛ է:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

130

Եվ մնում էր ապշած: Աչքերին չէր հավատում: Նկարը չկար: Քիչ առաջ այդտեղ էր, հիմա`

չկա:

Հոս կա, հոս չկա: Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ:

Ինձ նման, մտածեց Արգամ Մանասյանը: Հիմա իմ մասին շատերն են մտածում` քիչ առաջ

կար, իսկ հիմա չկա այդ մարդը: Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

131

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Երբ առավոտյան ժամը ութին, ռադիոյի ազդանշանների հետ ուղղում էր ժամացույցը, Արգամ

Մանասյանն ակամա ամսաթվին նայեց ու զարմացավ: Սեպտեմբերի տասնութն էր: Ուրեմն

անցել է տասը օր: Տասը մղձավանջային օրեր: Անցել է երազի նման: Բայց ոչ իր սովորական,

քնքուշ իմաստով` երազի նման: Այլ ծանր, հոգեմաշ, դժնդակ երազի: Երբ ուզում ես վազել,

բայց թուլացած ու ծանրացած ոտքերդ չեն պոկվում գետնից: Ուզում ես պաշտպանվել

աներևույթ մեկի հարձակումից, փորձում ես պարզել ձեռքերդ, բայց դրանք քեզ չեն

ենթարկվում: Ուզում ես շրջել գլուխդ, տեսնել, թե ո՞վ է թիկունքից քեզ խեղդողը, բայց վիզդ չի

թեքվում: Ուզում ես աղաղակել, օգնություն կանչել, բայց ձայնդ չի հնչում…

Այդ տասը օրերի ընթացքում ինչի ձեռք էր տալիս Արգամը` չորանում էր: Ում զանգահարում

էր, տեղում չէին լինում: Նախքան այդ, Կենտկոմի շենք մտնելը սովորական բան էր նրա

համար: Զանգահարում էր որևէ հրահանգչի կամ քարտուղարուհու և խնդրում այցաթուղթ

իջեցնել: Իսկ հիմա պարզվեց, որ դա անհնարին է, որովհետև այնտեղ սպասող չկար նրան:

Չորս օր շարունակ նվաստացած, րոպե-րոպե ժամացույցին նայելով, անհամբեր ետ ու առաջ

արեց Կենտկոմի շենքը շրջափակող երկաթաճաղ պարսպի առջև, սպասեց մինչև ցերեկվա

ժամը երեքը դառնա և կուստոմսով մտավ Կենտկոմի շենք: Եվ ապարդյուն: Միջանցքները

գրեթե ամայի էին: Երևի բոլորին ուղարկել էին շրջաններ` բերքահավաքը ղեկավարելու:

Փոքր-ինչ աշխույժ էր միայն երրորդ հարկի` քարտուղարների առանձնասենյակները տանող

թևերում, բայց այնտեղ մտնելու համար հատուկ անցաթուղթ էր պետք, որը նա չուներ:

Այսինքն` եթե ունենար էլ, ոչնչի հասնել չէր կարող: նրա միակ հույսը` գյուղատնտեսության

բաժնի վարիչ Վազգեն Միրզոյանը, շարունակում էր իր պտույտը հանրապետության

շրջաններում:

Արգամ Մանասյանին ընդամենը մի անգամ հաջողվեց լինել մինիստրի մոտ: Մի օր

առավոտյան նրա ընդունարանի մոտ սպասեց այնքան, մինչև որ Սամսոն Բադալյանը

աշխատանքի եկավ: Մինիստրը տեսավ նրան, գլխով արեց և ուզեց ընդունարան մտնել, բայց

Արգամը գրեթե փակեց նրա ճանապարհը.

- Սամսոն Իվանիչ,- ասաց նա: - Խնդրում եմ ընդունել ինձ: Սամսոն Բադալյանը մի պահ

տատանվեց, քիչ էր մնում ասեր, որ դռան վրա գրված է, քաղաքացիների ընդունելությունը

հինգշաբթի օրն է, ժամը երկուսից մինչև հինգը, բայց երևի այնուամենայնիվ անհարմար

զգաց.

- Եթե նոր աշխատանքի հարցով եք ուզում գալ, ընկեր Մանասյան, ապա ոչ մի նորություն

չկա: Մի քիչ էլ պետք է սպասել, մինչև հանձնաժողովը ամփոփի արդյունքները:

- Ոչ, ոչ,- շտապով առարկեց Արգամը: - Ուրիշ հարց է, հինգ րոպեով, Սամսոն Իվանիչ:

Մինիստրը իր առանձնասենյակը մտավ, բաց թողնելով դուռը, և երբ Արգամ Մանասյանը

ներս գնաց նրա ետևից, առանց շրջվելու նետեց.

- Նստե՛ք:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

132

Մոտեցավ հեռուստացույցին, սեղմեց կոճակը, ինքը մտավ իր ներքին առանձնասենյակը և

ամուր ծածկեց դուռը: Նրա գրասեղանին դրված հեռախոսներից մեկը ծնգծնգաց, և Արգամ

Մանասյանը մտածեց, որ մինիստրը զուգահեռ հեռախոսով հիմա թաքուն խոսում է ինչ-որ

մեկի հետ: Հավանաբար իր` Արգամ Մանասյանի հարցով: Տեսնես ո՞ւմ հետ է խոսում և ի՞նչ է

ասում, մտածեց նա: Մի պահ նույնիսկ երեխայավարի անասելի ցանկություն ունեցավ

վերցնել ծնգծնգացող սարքի լսափողը, բայց իհարկե չշարժվեց տեղից:

Երկար ժամանակ անցավ, մինչև որ մինիստրը հայտնվեց: Արգամ Մանասյանին մի պահ

թվաց նույնիսկ, թե նա մոռացել է իր գոյությունը: Բայց երբ ներս մտավ, նոր միայն հասկացավ

նրա ուշանալու պատճառը: Մինիստրը սափրվել էր, լվացվել ու թարմացել: Մազերը

խնամքով սանրված էին մի կողքի վրա և դեռ փայլում էին խոնավությունից:

Ուրեմն տնից չի եկել, մտածեց Արգամ Մանասյանը: Իսկ գուցե ճի՞շտ են նրանք, ովքեր ասում

են, թե խաղամոլ է: Նա էլի էր լսել, բայց երբեք ուշադրություն չէր դարձրել այդ խոսքերին,

համարելով սովորական բամբասանք: Այնինչ շատերն էին ասում, թե ղեկավարների մի

խումբ հավաքվում է նախկին նշանավոր բռնցքամարտիկ, ներկայումս ճաշարանների

միավորման դիրեկտոր Պատրիկ Մուսյանի տանը և պրեֆերանս խաղում ամբողջ գիշեր:

- Տեսնո՞ւմ ես, ինչ են անում սրիկաները,- դառնացած հարցրեց մինիստրը:

Արգամ Մանասյանը հուզվեց.

- Ախր հարցն այն է, որ ինձ չեն էլ կանչում,- ասաց նա: - Կարծես թե ես չկամ, գոյություն

չունեմ:

- Ովքե՞ր,- զարմացավ մինիստրը: - Ես ամերիկացիների մասին եմ ասում,- շրջվեց նա դեպի

հեռուստացույցը: - Ուղղակի դիտավորյալ կերպով, մարտահրավեր նետելով ողջ առաջադեմ

աշխարհին, իրար ետևից ատոմային ռումբերի պայթեցումներ են կատարում Նևադայում:

Արգամ Մանասյանը զգաց, թե ինչպես է արյունը ողողում դեմքը: Այդ գրեթե անեկդոտային

երկխոսությունը նրան հիշեցրեց, որ վերջին տասը օրերի ընթացքում ինքը ոչ մի լրագիր չի

կարդացել, և բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ահա թե ինչ է լինում, երբ հարցը վերաբերում է անձամբ քեզ: Ուրեմն ճիշտ է ժողովրդական

հին ասացվածքը, թե ինչի՞ս է պետք աշխարհի “լենությունը”,երբ կոշիկներս նեղ են: Ամեն ինչ

ի վերջո մարդու ԵՍ-ից է ելնում: Տարիների ընթացքում քանի-քանի աշխատողի հարց է

քննարկել, նույնիսկ ստիպված եղել ոմանց վերաբերյալ նյութերն ուղարկել քննչական

մարմիններին: Բայց դրանք բոլորովին չեն խանգարել, որպեսզի կարդա օրվա թերթերը,

հեռուստացույց նայի, իմանա, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ ոչ միայն պարզապես

իմանա: Նրա հոգուն իրոք մոտ էին աշխարհում կատարվող շատ ու շատ

իրադարձություններ` Նիկարագուայի ժողովրդի հերոսական պայքարից սկսած մինչև

բուլղար քաղաքացի Անտոնովի դատավարությունը: Նա քիչ մնաց լաց լինի, երբ թերթում

կարդաց, որ օդային աղետի զոհ է դարձել Սամանտա Սմիթը: այն փոքրիկ, անուշիկ

ամերիկացի աղջիկը, որը սրտառուչ մի նամակ էր գրել խորհրդային երկրի ղեկավարին և

շնորհակալություն հայտնել, որ նա մտածում է աշխարհի բոլոր երեխաների խաղաղ կյանքի

մասին: Իսկ երբ խորհրդային տիեզերագնացների մի նոր խումբ էր երկինք բարձրանում և

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

133

օրեր ու ամիսներ շարունակ իր փոքրիկ օդային կացարանում պտտվում ու պտտվում

երկրագնդի շուրջը, Արգամ Մանասյանը ուղղակի ֆիզիկապես` իր մարմնով ու հոգով էր

զգում նրանց հուսահատական միայնությունը տիեզերքի անսահմանության մեջ և թեթևացած

շունչ էր քաշում, երբ տղաները բարեհաջող վերադառնում էին տուն ու հայրենի հողի վրա

կատարում իրենց մանկական, անուժ առաջին քայլերը:

Իսկ այս տասը օրերի ընթացքում ոչ մի թերթ, ոչ մի հեռուստացույց. Ոչ մի իրադարձություն:

Արգամ Մանասյանի ուղեղը միայն իրենով էր զբաղված, իր անհեթեթ, անորոշ, տագնապալի

վիճակով: Քնած թե արթմնի, գործում էր այդ ուղեղը, աշխատում հասկանալ ու վերլուծել, թե

ինչ է կատարվում իր հետ, իր շուրջը, բայց ոչ մի եզրակացության չէր հանգում:

Եղած հոգսերը կարծես թե քիչ էին, ինչ-որ տեղից հայտնվեցին, գլուխ բարձրացրեցին նաև մեծ

ու փոքր նոր հոգսեր:

Երկու օր առաջ Հասմիկը նրան դիմավորեց արցունքն աչքերին, հուսահատությունից

կոտրատելով մատները:

- Ես այլևս չեմ կարող,- հեկեկաց նա: - Ես այլևս չեմ կարող...

- Ի՞նչ է պատահել,- անհանգստացավ Արգամը, մտածելով, թե Նաիրիի հետ որևէ վատ բան է

պատահել:

- Մեր լողասենյակից էլի ջուր է թափվում հարևանի տուն:

Արգամ Մանասյանը թեթևացած շունչ քաշեց:

Նաիրին վատ էր սովորում, փախչում էր դասերից, իր նման պատանիների հետ օրեր

շարունակ քարշ գալիս բարերում, խմում և ընկնում զանազան տհաճ պատմությունների մեջ:

Ընդամենը մի ամիս առաջ Ծաղկաձորի միլիցիան բռնել էր նրան և էլի մի քանի տղաների`

ռեստորանում տուրուդմփոց սկսելու համար: Իհարկե այդպես էլ հայտնի չդարձավ, թե ով է

նախահարձակ եղել և ով է պաշտպանվել, ոչ միայն այն պատճառով, որ կտվի բոլոր

մասնակիցներն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել այլև հիմնականում նրա

համար,որ քննություն չկատարվեց: Պարզվեց, որ Նաիրիի հայրը ամենահամեստ պաշտոնն

ուներ մյուս տղաների ծնողների համեմատությամբ: Շրջանի միլպետը տղաներին անձամբ

Երևան տարավ ու հանձնեց նրանց ծնողներին: Ծնողները թեթևակի շնորհակալություն էին

հայտնել միլպետին` հոգատարության համար, բացի ներքին գործերի մինիստրի

տեղակալից... Նա միլպետին ասել էր.

- Խայտառակություն: Կարգ ու կանոն չկա: Եթե մի անգամ էլ կռիվ լինի ձեր ռեստորանում,

քեզ համարիր թոշակի անցած: Ի՞նչ է, մեր երեխաներին շարքից պիտի հանե՞ք:

Ահա թե ինչու Արգամ Մանասյանը գրեթե թեթևություն զգաց, իմանալով, որ կնոջ հեծկլտոցի

պատճառն ընդամենը հարևանի գլխին թափված ջուրն է : Բայց ինչո՞ւ է Հասմիկն այդքան

հուզվել: Այդպիսի դեպքեր էլի էին պատահել: Առաջին անգամ չէր: Նման պատահարների

ժամանակ ներքևի հարկում ապրող Մուքայել քեռին ինքն էր հանգստացնում հարևաններին.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

134

- Բան չկա, բան չկա, ձեզ մատաղ, աշխարհ չի քանդվել: Ջուր է, էլի: Զանգ եմ տվել` կգան

կսարքեն:

Իսկ երբ Հասմիկը այնուամենայնիվ ներողություն էր խնդրում, Մուքայել քեռին բարկանում էր

սրտանց.

- Վա՞յ, բա անհարմար չի՞: Հարևան ենք, աղջիկ ջան, ի՞նչ է պատահել: Մեկ-մեկ էլ գինի

թափեք` խմենք: Դուք մեր գլխից անպակաս լինեք:

Արգամ Մանասյանը դժգոհ ու հոգնած նայեց կնոջը:

- Հետաքրքիր աղջիկ ես, դրա համար լա՞ց են լինում: Ես էլ կարծեցի, թե չգիտես ինչ է

պատահել:

Հասմիկն ավելի բարձր հեծկլտաց.

- Որ լսեիր, թե ինչե՜ր էր ասում, ինչե՜ր էր ասում...

- Ո՞վ:

- Մուքայել քեռին:

- Ո՞վ,- ապշեց Արգամ Մանասյանը: - Մուքայել քեռի՞ն: Իսկ ի՞նչ էր ասում:

Կարծես ի պատասխան նրա հարցին, հնչեց դռան զանգը և շեմին հայտնվեց հարևան

Մուքայելը: Նրա բեղերն ու ծնոտը դողում էին զայրույթից և ինչպես միշտ` բարկացած

պահերին, խոսում էր ընդհատ-ընդհատ, բառերը զույգ-զույգ նետելով:

- Բավական չի՞: Ասում եմ` բավական չի՞: Որ դուք միլիոնատեր եք, ինչ զիբիլ ասես պիտի

թափե՞ք մեզ վրա: Մեր տունը դուք եք ռեմոնտ արե՞լ: Մենք ձեզ նման գող չենք, որ ամիսը մեկ

ռեմոնտի փող տանք:

- Մուքայել քեռի, հո հարբած չեք,- զարմանքից ընկրկեց Մանասյանը:

- Մենք ձեզ նման փող չունենք, որ հարբենք: Հարբենք: Մենք ավազակ չենք, որ էնքան

թալանենք, որ մեզ հանեն գործից ու դատի տան: Ես պատվով թոշակի եմ անցել: Ինձ

պատվոգիր են տվել: Պատից կախված է: Կախված է: Իսկ դուք եսիմ ինչ եք թափում իմ

պատվոգրի վրա: Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Եթե մի շաբաթվա մեջ տունս

ռեմոնտ չանեք, նոր կիմանաք, թե ես ով եմ: Եվ որտեղ եմ գրում:

Ու դուռը շրխկացնելով դուրս եկավ:

... – Լսում եմ, Մանասյան,- ասաց մինիստրը:

- Սամսոն Իվանիչ,- ասաց Արգամ Մանասյանը: - Թե ինձ հետ ինչ կլինի, չգիտեմ,

տեղեկություն չունեմ, և ի վերջո, ինչպես տեսնում եմ, դա որևէ մեկի համար նշանակություն

չունի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

135

- Կարճ, Մանասյան, կարճ, առանց զգացմունքների:

- Կարճ կասեմ,- ասաց նախկին դիրեկտորը: - Սիրտս ցավում է, որ տարիների մեր

աշխատանքը ջուրն է թափվելու:

- Ի՞նչ աշխատանք:

- Աննիկոտին ծխախոտի արտադրությունը:

- Իսկ որտե՞ղ է այդ ծխախոտը:

- Ես ձեզ զեկուցել եմ: Ամեն ինչ պատրաստ է, Սամսոն Իվանիչ: Մնում են

ձևականությունները: Դուք գիտեք, որ...

- Ես ոչինչ չգիտեմ, Մանասյան:

- Սամսոն Իվանիչ,- զգալով, որ կորցնում է իրեն, շշնջաց Արգամ Մանասյանը: - Այստեղ մենք

մենակ ենք, մեզ ոչ ոք չի լսում: Ինչո՞ւ եք վախենում: Թույլ տվեք վերջացնեմ, խնդրում եմ:

- Վերջացրու,- ասաց մինիստրը:

- Սամսոն Իվանիչ, ծխախոտի հումքի առաջին պարտիան արդեն պատրաստ է ու

պահեստավորված է: Պատրաստ են նաև փորձնական տուփերն ու պարկուճները: Հոսքային

գծի վրա վերջին աշխատանքներն են կատարվում: Մի քանի օր առաջ ես խոսեցի Բակուր

Եգանյանի, մեր գլխավոր տեխնոլոգի հետ, նա ասաց, որ տասը օրից կարող է փորձարկել

գիծը: Այսօր տասներորդ օրն է:

- Հետո՞,- հարցրեց մինիստրը:

- Փաստորեն ինձ գործարան չեն թողնում,- ասաց Արգամ Մանասյանը: - Եվ ստուգող

հանձնաժողովն էլ չի կանչում, որպեսզի ես բացատրեմ իրերի իսկական վիճակը:

- Իսկ ի՞նչ պիտի բացատրես, Մանասյան:

- Բացատրեմ, որ դա մեծ գործ է: Որ աշխարհի շատ երկրներում գլուխ են կոտրում դրա վրա,

բայց մեզ առաջինն է հաջողվել արդյունքի հասնել: Ու միաժամանակ հասկացնեմ, թե ինչի

համար ենք ստիպված եղել թաքուն կազմակերպել այդ արտադրությունը: Որովհետև գործին

օտար, անծանոթ մարդը չի հասկանա: Նրանք միայն թղթերն են ստուգելու, իսկ այդ

արտադրությունը ոչ մի թղթի վրա ձևակերպված չէ:

- Եվ դու ինձ ի՞նչ ես ուզում առաջարկել:

Արգամ Մանասյանը պարզեց ձեռքերը.

- Ես չեմ առաջարկում, խնդրում եմ ձեզ` իբրև այս հանրապետության ղեկավարներից մեկի,

իբրև մինիստրի, տեր կանգնել այս գործին: Հրաման տալ օրինականացնելու աննիկոտին

ծխախոտի արտադրությունը: Ինձ սխալ չհասկանաք, բայց մի օր ձեզ հիշելու են նաև նրանով,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

136

որ ձեր ղեկավարության ժամանակ է սկսվել այդ արտադրությունը: Հավատացեք ինձ:

Հավատացեք ու օգնեք: Անկախ այդ ստուգումներից` թույլ տվեք գործարան մտնեմ, իսկ դուք

երեք օր հետո ամբողջ կոլեգիայով եկեք հոսքային գծի բացմանը: Այդ ծխախոտը հեղաշրջում

է մտցնելու ծխախոտի արտադրության մեջ ընդհանրապես:

- Իսկ հանձնաժողովին ի՞նչ ասենք, ընկեր Մանասյան: Հանձնաժողովը չի՞ ասի` թե հարգելի

ընկերներ, ո՞ր օրենքով և ի՞նչ միջոցներով եք կազմակերպել այդ արտադրությունը: Չի՞ ասի`

սիրելի բարեկամներ, գուցե ձեր մտքով անցնում է նաև ուղղաթիռների ցեխ բացել կոմբինատի

մի անկյունում կամ գուցե արդեն բացե՞լ եք:

- Հրավիրեք նաև հանձնաժողովի անդամներին: Երբ նրանք իրենց աչքով տեսնեն մեր նոր

սիգարեթները, համոզված եմ, որ...

Մինիստրը քմծիծաղ տվեց` ցանկանալով ինչ-որ բան ասել, բայց նայելով գործարանի

նախկին դիրեկտորի բորբոքված, տառապած աչքերին ու մի քանի օրում նիհարած, փոս

ընկած այտերին, միանգամից փոխեց մտադրությունը:

- Լավ,- ասաց նա,- վերջացնենք:

- Սամսոն Իվանիչ...

- Լավ,- ձայնը բարձրացրեց մինիստրը: - Կմտածենք:

- Սամսոն Իվանիչ, խնդրում եմ... Հարկավոր է շատ արագ լուծել այդ հարցը, քանի դեռ

դատախազությունը ևս չի սկսել զբաղվել դրանով: Նրանց համոզելն ու հասկացնելը ավելի

դժվար կլինի,- ավելացրեց նա հիշելով դատախազի օգնականի ճարպոտ դեմքն ու վայրի

վարազի մազերը:

- Իսկ ի՞նչ է, դատախազությունն է՞լ է զբաղվում քո հարցով:

- Հա,- ասաց Արգամ Մանասյանը: - Ինչ-որ անստորագիր նամակ ունեն իրենց ձեռքին... Բայց

դա դատարկ բան է, հիմնականում անհեթեթություններ և զրպարտություններ:

Մինիստրը փակեց աչքերն ու մտածեց: Հետո ասաց` առանց աչքերը բացելու.

- Եղավ, այդ արտադրության հարցը կլուծենք:

- Ե՞րբ զանգահարեմ ձեզ, Սամսոն Իվանիչ,- ուրախությունից իրեն կորցրած տեղից վեր թռավ

Արգամը:

- Երկու օր հետո,- առանց մտածելու ասաց մինիստրը:

Դեռևս ճռնչալով վեր բարձրացող վերելակի մեջ Արգամ Մանասյանը ինչ-որ թխկթխկոցի

ձայներ լսեց: Իսկ երբ սանդղահարթակ դուրս եկավ, պարզ զգաց, որ թխկթխկոցներն իրենց

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

137

տնից են գալիս: Դուռը բաց էր, և կապույտ ու սև ինչ-որ լարեր էին ձգվում տնից, գալարգալար

իջնում սանդուղքից:

Երևի բնակշահագործման գրասենյակից են եկել, մտածեց նա` ներս մտնելով միջանցք:

Խոհանոցից հայտնվեց Հասմիկը` ինչ-որ փալաս ձեռքին, զարմացավ, այդ ժամին տեսնելով

ամուսնուն և լայն բացած աչքերով հարցական նայեց նրան.

- Որևէ լավ բա՞ն կա, Արգամ:

Արգամը թոթվեց ուսերը.

- Չգիտեմ, տեսնենք, Հասմիկ,- ու ինքն էլ հարցրեց անմիջապես,- կառավարչությունի՞ց են

եկել:

- Այնտեղից դեռ երեկ եկան, ավելի ճիշտ` եկավ: Հագած-կապած, կոստյումով ու փողկապով

մեկը: Ներկայացավ իբրև փականագործ ու խողովակի ճաքը փնտրելու փոխարեն, սկսեց

հարցեր տալ ինձ, թե ինչ է պատահել, որտեղից է թափվում ջուրը: Այ ընկեր, ասացի, ես շա՞տ

եմ հասկանում, դա ձեր գործն է, դուք էլ տեսեք, թե ինչ է պատահել: Եվ գիտե՞ս ինչ ասաց:

Ասաց` էս շորերով պիտի պառկեմ հատակի՞ն: Պատմեք, որ ակտ կազմեմ, տանեմ, հերթի

դնեմ, ձևակերպեմ, նախահաշիվ կազմենք ու նոր տեսնենք ինչ ենք անում: Ու այդպես էլ

անհետացավ:

- Բա ովքե՞ր են աշխատում այնտեղ,- զարմացավ Արգամը:

- Նորիկն է, վարպետ է բերել:

- Նորի՞կը: Բա ի՞նքը որտեղ է:

- Որտե՞ղ պետք է լինի: Օգնում է վարպետին:

Եվ արդեն որերորդ անգամ, երբ հարցը Նորայրին էր վերաբերում, Արգամ Մանասյանը խղճի

խայթ զգաց: Զարմանալի մի զգացողությամբ նա անընդհատ սպասում էր, թե Նորայրը

նույնպես մյուս ընկերների նման այս օրերին պետք է անհետանա: Նրան թվում էր, թե

բնականը դա պետք է լինի: Թե հատկապես Նորայրը պետք է աշխատի վրեժ լուծել սեղանի

ծայրը տեղափոխվելու համար, նրա համար, որ Արգամը երբեմն մոռանում էր նույնիսկ նրա

կենացը խմել: Ու թեթևացած շունչ էր քաշում, երբ Նորայրն ու Սիրանը շտապում էին տուն

գնալ: Որ ինքը այդ վերջին տարիներին, բացի ծննդյան օրերից, որոնց մասին Հասմիկն էր

հիշեցնում, ոչ մի անգամ հենց այնպես չի բացել նրանց տան դուռը: Նա այնքան էր մտածում

այդ մասին, որ նույնիսկ ինչ-որ հիվանդագին մղումով, սրտանց ցանկանում էր, որ այդպես

լինի: Որ Նորայրը մոռանա նրան: Որպեսզի ինքը կարողանա ընկերության, բարեկամության,

հավատարմության վերաբերյալ ընդհանուր եզրակացության գալ և երբ հարկ լինի`

հայտարարել, թե ամեն ինչ սուտ է: Թե` ի՞նչ ընկեր, ի՞նչ բան: Երբ պաշտոն ունես, ամբողջ

աշխարհն է քո ընկերը: Իսկ երբ ընկած ես...

Աշխատանքից մեկուսացվելու չորրորդ թե հինգերորդ օրն էր, որ Արգամը, չգիտես ինչու, մի

տեսակ չարախնդությամբ դիմեց Հասմիկին.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

138

- Էս ո՞ւր է իմ ընկեր Նորիկը, չի երևում, հա՞... Ասենք, դե ինչի պիտի երևա...

- Դու ե՞րբ ես տանը լինում, որ իմանաս,- խայթեց Հասմիկը: - Նախ` ամեն օր զանգ են տալիս,

հետաքրքրվում են, իսկ երեկ էլ ինքը եկավ: Մի մեծ թոք էր բերել, ասաց` Հասմիկ ջան,

տժվժիկ կսարքես, գիտեմ, որ ախպերս սիրում է:

- Բա տժվժի՞կն ուր է,- հուսախաբ եղած, ակամա ծիծաղելով հարցրեց Արգամը:

- Վաղը գալու է, կպահեմ` իրար հետ կուտեք,- ասաց Հասմիկը: - Նա բերել էր, որ իրար հետ

ուտեք:

Խնդրեմ: Հիմա էլ վարպետ է բերել:

Նորայրը մեջքի վրա պառկած էր լողասենյակի հատակին ու ինչ-որ խողովակ էր տեղադրում:

Նրա հագին իր աշխատանքային կեղտակուր արտահագուստն էր` հազար ու մի

գրպաններով ու գրպանիկներով, որոնցից մի քանիսի միջից գործիքներ էին ցցված:

Նա ներքևից վեր նայեց ընկերոջն ու ժպտաց.

- Տունդ քանդում եմ, ախպեր:

- Ո՞ւր էր, թե տունս քանդողը դու լինեիր,- հառաչեց Արգամը:

- Չէ, ճիշտ,- ասաց Նորայրը տեղից բարձրանալով: - Սաքո ջան, իջի միացրու հոսանքը,-

ձայնեց նա ընկերոջը: Իսկ երբ Սաքոն դուրս գնաց, ավելացրեց.- Արգամ, կեղտոտվելը

կեղտոտվել է: Որոշեցի փոխել բոլոր խողովակները, որ գոնե մի քանի տարի հարևան

Մուքայելին չհաչացնեք, ու հետն էլ կամաց-կամաց վերանորոգել տունդ: Ամոթ է, իմ ախպեր,

սա քսանական թվականների ռեմոնտ է: Կբերեմ, կարգին պաստառներ կկպցնենք:

- Բա ես դրա տրամադրությո՞ւնն ունեմ, Նորիկ,- տխրած ասաց Արգամը:

- Իսկ դո՞ւ ինչ կապ ունես: Ինչքան ուշ գաս տուն, այնքան քիչ կխանգարես: Քեզնից, ախպեր

ջան, միայն մի պահանջ ունեմ: Որ իմ հացն ապահովես: Ես մի փոր հացով աշխատող եմ:

Պարտադիր կարգով ամեն օր սեղանիս պետք է լինի մի շիշ օղի և չորս շիշ գարեջուր:

- Այ տղա, դու ո՞ր օրվա խմողն ես,- ծիծաղեց արգամը:

- Կխմեմ, չեմ խմի, քո գործը չի: Բայց ես վարպետ եմ և ուզում եմ, որ այս տուն մտնողն

անմիջապես հասկանա, որ իսկական վարպետի հետ գործ ունի: Իսկ առանց օղու դա չի լինի,

հասկացա՞ր: Հիմա, ի՞նչ է, չե՞ս ուզում, որ քեզ համար ձրի գործ անեմ:

- Եվ ինչքա՞ն կտևի քո այդ ձրի նորոգումը:

- Դե երևի մի ութ, ինը ամիս,- ասաց Նորայրը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

139

- Ինն անգամ երեսուն` երկու հարյուր յոթանասուն,- սկսեց բարձրաձայն հաշվել Արգամը: -

Երկու հարյուր յոթանասուն անգամ տասը` երկու հազար յոթ հարյուր ռուբլի: Սա էլ դարձավ

ձրի, հա՞: Դեռ գարեջուրները չեմ հաշվում: Ես հրաժարվում եմ, վարպետ...

- Բա Մուքայել քեռին ասում է, թե միլիոնատե՞ր ես,- ծիծաղեց Նորայրը: - Այսինքն` որ

միլիոնատերը ժլատ չի: Պետք չէ, ախպեր, օղուց հրաժարվում եմ: Կանեմ հասարակական

կարգով: Միացրեցի՞ր, Սաքո,- դարձավ նա ընկերոջը: - Դե հիմա, ընկեր Մանասյան, թույլ եմ

տալիս բացակայել տնից, թե չէ ականջներդ կխլանան:

- Մի տեղ զանգահարեմ, նոր ինչ ուզում եք, արեք,- խնդրեց Արգամը:

Նա մտավ իր առանձնասենյակն ու հավաքեց Վազգեն Միրզոյանի տան հեռախոսի համարը.

- Արգամն է, Վարսիկ ջան, բարև, Վազգենը դեռ չկա՞;

- Երեկ Նոյեմբերյանից զանգ տվեց,- ասաց Վարսիկը: - Ո՞նց ես, Արգամ: Ինչ որ լսել եմ, ճի՞շտ

է:

- Ճիշտ է,- ասաց Արգամ Մանասյանը:

- Ես Վազգենին ասացի, որ դու զանգ ես տվել, ասացի, որ ուզում ես տեսնել իրեն:

- Ի՞նքն ինչ ասաց, Վարսիկ:

- Լավ չէր լսվում, բայց հասկացա, որ գա թե չէ` կկանչի քեզ: - Հավանաբար ճիշտ չէր ասում

Վարսիկը, որովհետև մեկ էլ հանկարծ ավելացրեց բարկացած: - Գա թե չէ, ես քեզ զանգ կտամ,

Արգամ ջան: Ես քեզ զանգ կտամ:

- Շնորհակալություն, Վարսիկ ջան:

- Գետինն էլ չես մտնում,- ծիծաղեց Վարսիկը: Հետո լռեց ու հառաչելով ասաց: - Իբր թե լավ

չէ՞ր լինի, որ ուսանող էլ մնայինք: Էս ինչո՞ւ մեծացանք, Արգամ:

Արգամ Մանասյանը զարմացավ անկեղծորեն:

- Ուրեմն դու էլ գոհ չե՞ս, Վարսիկ ջան: Ինձ թվում էր, թե...

- Բոլորին էլ թվում է,- ասաց Վարսիկը:

- Չէ, բայց հաճելի է, որ Վազգենը առանց հոր, առանց քեռիների, իր խելքով, իր ազնվությամբ,

իր սկզբունքայնությամբ կարողացավ այդքան բարձրանալ, չէ՞...

- Դու գիտե՞ս, որ ես ավտո եմ քշում,- հանկարծ ասաց Վարսիկը:

Արգամին թվաց, թե սխալ հասկացավ:

- Չգիտեի, բայց դա իմ ասածի հետ ի՞նչ կապ ունի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

140

- Երբ բարձրանում ես, բենզին ավելի շատ է ծախսվում, չէ՞: Հասկացա՞ր: Էդ քո ասածներից

նա շատ ծախսեց բարձրանալու համար: Հիմա տակը բան չի մնացել:

Արգամը չգիտեր ինչ ասի: Նա պարզապես ցնցված էր:

- Հազար երանի այն ժամանակ, երբ գյուղում սոված փորով գյուղատնտես էինք աշխատում,-

ասաց Վարսիկը: Հետո լռեց երկար ու ասաց հառաչելով: - Ես քեզ զանգ կտամ, Արգամ:

“Տեսնես ինչ է պատահել”,- մտածեց Արգամը` լսափողը ցած դնելով: Ու անմիջապես էլ

պատասխանեց իրեն: Իսկ ի՞նչ մի առանձին բան պիտի պատահեր: Տուն է, ընտանիք է,

աշխատանք է: Հոգս քի՞չ կա: Հո ամեն օր խնջույք չի՞ լինում մարդկանց տանը, որ ծաղիկներ

լինեն, բոլորն էլ ժպտան, սեղանը բաց լինի, տրամադրությունները բարձր, հաճելի խոսքեր

ասեն իրար ու հավատան իրենց խոսքերին: Մենք ի՞նչ գիտենք, թե ինչ է կատարվում

ուրիշների տանը: Չէ՞ որ մենք սովորաբար արտասովոր պայմաններում ենք հանդիպում

իրար: Արդեն պատրաստ ժպտալու, մասնակցելու խաղին.

- Ինչպե՞ս եք:

- Լավ եմ: Դո՞ւք ինչպես եք:

- Փառք աստծո:

Երբ ոչ դու ես իսկապես լավ և ոչ էլ դիմացինդ:

Ջահել ժամանակ կատակի համար փորձում էին: Երբ ծանոթ էր հանդիպում ու հարցնում`

ո՞նց ես, Արգամն ասում էր` վատ եմ: “Շատ ուրախ եմ”,- ասում էր ծանոթն ու հեռանում: Իսկ

Արգամն ու Հասմիկը քրքջում էին:

Նորայրը գլուխը ներս մտցրեց կիսաբաց դռնից:

- Դե, գնո՞ւմ ես, թե` չէ: Միացնում եմ: Մենք քեզ նման պարապ մարդիկ չենք:

- մի տեղ էլ զանգ տամ ու անհետանամ, Նորիկ ջան,- խնդրեց Արգամը:

Մի վայրկյան առաջ անգամ նրա մտքով չէր անցնում զանգահարել Մհեր Սամսոնյանին:

Անցած տասը օրերի ընթացքում նկարիչը ոչ մի անգամ զանգ չէր տվել նրան կամ փորձել

հանդիպել հետը: Եվ Արգամը հաստատ վճռել էր, որ ինքն էլ չի զանգահարի: Բայց մինիստրի

հետ ունեցած զրույցից հետո նա խոսելու, ինչ-որ մեկի հետ մտքերը կիսելու անասելի

ցանկություն ուներ և հույս, որ գոնե ինչ-որ տեղեկություններ կստանա գործարանից: Այդ

պատճառով էլ միանգամից հավաքեց Մհեր Սամսոնյանի հեռախոսի համարը:

Մհերը տեղում էր:

- Բարև ձեզ, ընկեր Սամսոնյան,- ասաց Արգամը:

- Բարև, Արգամ Պետրովիչ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

141

- Մտքումդ բան-ման չկա՞:

- Փող չունեմ,-ասաց նկարիչը:

Իրենց համատեղ աշխատանքի երեք տարիների ընթացքում նկարիչն առաջին անգամ էր

այդպես պատասխանում: Արգամ Մանասյանը պետք է որ վիրավորվեր, բայց չվիրավորվեց:

- Ես ունեմ,- ասաց նա:

- Որտե՞ղ ես,- հարցրեց նկարիչը:

- Տանը:

- Իջիր, գալիս եմ,-ասաց նկարիչը:

Արգամ Մանասյանը “ Ժիգուլիի” էր սպասում, այդ պատճառով էլ ցնցվեց, երբ ճռնչացնելով

արգելակները, սպիտակ գույնի մի “ Վոլգա-24” կանգնեց մայթի մոտ ու լսվեց Մհեր

Սամսոնյանի ծանոթ ձայնը.

- Նստիր, Արգամ Պետրովիչ:

Արգամը բացեց դռնակը և ակամա ներս քաշեց նոր ավտոմեքենաներին հատուկ ռետինի ու

ներկերի հաճելի հոտը:

- Շնորհավոր լինի:

- Շնորհակալ եմ,- ասաց Մհերը: - Նստիր: Ո՞ւր ենք գնում:

- Գնանք “Օջախ”,- առաջարկեց Մանասյանը:

Մհեր Սամսոնյանը քմծիծաղ տվեց.

- Ուզում ես Երևանին վերևի՞ց նայել, թե` կարոտել ես գյուղին:

- Կարոտել եմ գյուղին,- ասաց Արգամը:

- Որ այդպես է, Ուջան գնանք, ավելի ճիշտ չի՞ լինի:

- Չէ,- ասաց Արգամը: - Չեմ ուզում, որ մայրս ինձ այսպես տեսնի...

Մհեր Սամսոնյանը ձայն չհանեց: Ավտոմեքենան հանգիստ ու արժանապատվությամբ

օրորվելով բարձրացավ դեպի Նոր Նորք տանող ճանապարհով, Կամրջի մոտ թեքվեց ձախ ու

հիմա էլ ճանապարհը շարունակեց դեպի Սևան:

- Ի՞նչ կա գործարանում, Մհեր,- չդիմացավ, հարցրեց Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

142

- Ստուգումներ,- ասաց նկարիչը: - Քրքրում են ամեն ինչ: Ըստ որում ինձ էլ կանչեցին,

հարցնում էին, թե ինչն է պատճառը, որ նկարչական պատվերների մեծ մասը դիրեկտորը ինձ

է հանձնարարել կատարելու:

- Եվ դու ի՞նչ պատասխանեցիր:

- Ասացի, որ դա լիովին հասկանալի է ու բնական, որովհետև այսօրվա վիճակով ես

հանրապետության ամենաճանաչված ու ամենատաղանդավոր նկարիչներից մեկն եմ:

Մհեր Սամսոնյանը ծիծաղեց.

- Դրանց հետ ուրիշ տեսակ չպիտի խոսես: Հենց որ սկսեցիր մարդու տեղ դնել ու խոնարհել

գլուխդ, տեղնուտեղը կուտեն: Նրանց համար ախր ոչ մի նշանակություն չունի, թե ով ես դու`

գրող ես, նկարիչ ես, լուսանկարիչ ես, թե` կոշկակար: Նրանք էլ իրենց պլանն ունեն ու պիտի

կատարեն այդ պլանը, եթե չեն ուզում քաղցած մնալ: Իսկ եթե հատուկ հանձնարարությամբ

են գալիս` վերջ, մինչև իրենց նպատակին չհասնեն` հիմնարկից դուրս չեն գա: Գիտե՞ս

գործարանում ի՞նչ են արել:

- Ի՞նչ...

- Երկու-երեք տեղ արկղ են կախել, մեր այն չեղած ընտրությունների արկղներից, ու վրան

գրել. “Գործարանի ղեկավարության թերությունների և չարաշահումների մասին ձեր գրավոր

կարծիքը, թեկուզ անստորագիր, անվախ նետեք այս արկղի մեջ”: Պատկերացնո՞ւմ ես: Իսկ

դա գիտե՞ս ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ նրանք գործ են սարքում: Գործ: Եվ ինչպես

դու ես սիրում ասել` միջոցների մեջ խտրություն չեն դնում:

- Իսկ Վռա՞մն ինչ է անում, ինչո՞ւ է թողնում, որ...

- Վռամ Սամբրեիչը, Արգամ, առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է և ինչպես քաջ

հայտնի է քեզ, շատ է ուզում դիրեկտոր դառնալ:

- Լավ, բայց չի հասկանում, որ եթե ծանրանա իմ մեղքերի նժարը, ինքն էլ որպես տեղակալ

պատասխան պիտի տա:

- Երևի հասկանում է,- ասաց Մհեր Սամսոնյանը: - Իմ կարծիքով նա ամեն ինչ հասկանում է:

Նա ավտոմեքենան կանգնեցրեց ռեստորանի փոքրիկ բակում, հեռվում կանգնած պահակին

մատով ցույց տվեց ավտոմեքենան` իբր քեզ եմ հանձնում, և նրանք ներս մտան ոճավորվոծ

քարե պարսպի մեջ բացված դռնով:Սկզբում մտադիր էին ձորի վրա կախված փոքրիկ ու

նախշուն փայտաշեն տնակներից մեկում նստել, բայց հետո վճռեցին մտնել հացատուն: Ո՞վ

գիտե, այս ժամին գուցե մարդ չլինի: Բակում ավտոմեքենա չկար: Իսկ հացատանը թե զով է, և

թե, երբ խնդրում ես, դուդուկահար Վաչե Հովսեփյանի նվագն են միացնում:

Հացատանը ոչ ոք չկար: Մատուցողուհին առանց հարցնելու անմիջապես բերեց սառը

խորտիկները` ղավուրմա, թփով տոլմա, քամած մածուն, շուշանի թթու, կարմիր լոբի,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

143

պոմիդոր ու վարունգ և մի մեծ սափոր սառը թան: Ու միանգամից տրամադրություն

ստեղծվեց.

- Ա՛յ աղջի, էն անտերից բեր, շուտ արա,- անհամբեր բղավեց Մհեր Սամսոնյանը:

Իսկ երբ արդեն խմել էր մի քանի բաժակ, ետ ընկավ նստարանին, նայեց շուրջը, քարե

պատուհաններում դրված աղամաններին, պղնձե թասերին ու կժերին, փայտե գրտնակներին,

պատից կախված հացի տաշտակին, չորացած կարմիր բիբարի շարաններին և ցորենի

հասկերին, նայեց, նայեց ու ասաց.

- Զզվում եմ:

- Իսկ ինձ դուր է գալիս,- ասաց Արգամը:

- Որովհետև դու գեղացի ես: Ոչ թե` գյուղացի, այլ` գեղացի,- ասաց Մհեր Սամսոնյանը: -

Այսինքն, ոչ թե ծնունդով, չէ, ծնունդը կապ չունի: Պուշկինն էլ էր գյուղացի: Այլ

մտածողությամբ: Դրա համար էլ սենտիմենտալ ես: Պահ-պահ-պահ, տեսնո՞ւմ եք, հին կուժ է:

Օհ-օհ-օհ, քարերը տես ոնց են շարված, ինչպես Աշոտ Երկաթի օրոք: Բայց սուտ է, չէ՞, հեռվից

էլ զռռում է, որ սուտ է, կարկատան է, խաբեություն է: Եթե ես իրավունք ունենայի, կարգելեի,

որ վերականգնեն խորտակված տաճարները, այլ ծածկի տակ կառնեի ու կպահպանեի

այնպես, ինչպես կան: Ես Զվարթնոցի հողի մեջ կիսաբաց ընկած, մաշված մի քարը չեմ փոխի

մեքենաներով տաշտշված ու կռունկներով վեր բարձրացրած քարերով իբր թե

վերականգնված ամբողջ նոր Զվարթնոցի հետ: Որովհետև երբ նայում ես ընկած քարին`

ավելի շատ բան ես տեսնում ու զգում և ավելի շատ երևակայում ու պատկերացնում, քան թե

երևի նույնիսկ իրականում եղել է:

Արգամ Մանասյանը ծիծաղեց.

- Հիմա մեզնից ո՞վ է սենտիմենտալը, ե՞ս թե` դու:

- Դո՛ւ,- գոռաց Մհեր Սամսոնյանը և հանկարծ անկապ-անկապ մի այնպիսի բան ասաց, որ

Արգամ Մանասյանի մազերը փշաքաղվեցին: - Դո՛ւ: Էն աղջիկը պտտվում էր չորս կողմդ,

նայում էր աչքերիդ ու հոգոց էր քաշում, իսկ դու ոնց որ պատը, ավելի ճիշտ, կեղծ բարեպաշտ

էիր խաղում` հա՛ , աչիկ ջան, իհա՛րկե, բալիկ ջան...

- Ո՞վ,- զարմացած հարցրեց Արգամը:

- Սուսաննան: Ո՞վ:

- Սուսաննա՞ն: Մեր քարտուղարուհի՞ն:

- Այո, հա, ձեր քարտուղարուհին: Երկու օրվա մեջ Վռամ Մաշուրյանի սիրուհին դարձավ:

Մհեր Սամսոնյանը լցրեց իր բաժակն ու խմեց:

- Ի՜նչ նողկալի բաներ ես ասում, Մհեր,- խոժոռվեց Արգամը: - Սուսաննան նրան երեխա

կսազի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

144

- Բա որ ասում եմ` գեղացի ես:

- Սպասիր, բայց նա սիրած տղա ուներ,- հանկարծ հիշեց Արգամը:

Մհերը ծիծաղեց:

- Մեկը մյուսին խանգարո՞ւմ է:

Եվ Արգամ Մանասյանը հանկարծ զգաց, որ հոգում խառնվել է ամեն ինչ: Քիչ մնաց հայհոյեր:

- Գուցե բամբասա՞նք է, Մհեր:

- Ի՞նչ ասեմ,- ձեռքերը տարածեց նկարիչը: - Գուցե և բամբասանք է: Գուցե նրանք անցած

երեկո արվեստանոցում երեք ժամ իմ կտավներով էին հիանում:

Արգամ Մանասյանը նստել էր` առաջ թեքված ու ձեռքերով գլուխը բռնած:

- Մի տափակ անեկդոտ կա: Շատ եմ սիրում: Ուշքս գնում է,- ասաց Մհեր Սամսոնյանը: -

Ավտոբուս է բարձրանում հարբած մի մարդ, պղտորված աչքերով նայում ուղևորներին ու

ասում. “Բարև ձեզ, ավտոբուսի ժողովուրդ”: Նրան ոչ ոք չի պատասխանում: Կարծում է`

չլսեցին, բարձրացնում է ձայնը. “Ասում եմ` բարև ձեզ, ավտոբուսի ժողովուրդ”... Դարձյալ ոչ

ոք չի պատասխանում: Եվ հարբած մարդը զարմացած քրթմնջում է ինքն իրեն. “Արա, կարո՞ղ

ա ես սխալմամբ տրոլեյբուս եմ նստել”:

Արգամ Մանասյանը լուռ էր:

- Այնպես որ մի ձևացրու, թե սխալմամբ տրոլեյբուս ես նստել ու մի զարմացիր,- ծիծաղեց

նկարիչը: - Քո սովորական հարազատ ավտոբուսի մեջ ես: Ու առաջին ստորությունը չէ, որի

մասին լսում ես: Եղա՞վ: Դե հիմա արի խմենք ազնվության կենացը:

Նա լցրեց բաժակները` ցանկանալով էլի ինչ-որ բան ասել, բայց նայելով նախկին դիրեկտորի

տխրած, մելամաղձոտ դեմքին, վճռեց փոխել խոսակցության նյութը:

- Անցնենք մյուս ուղևորներին: Ո՞նց ես, Արգամ Պետրովիչ: Ճի՞շտ է, որ քրեական գործ են

ուզում հարուցել քեզ վրա:

- Ես դրանից ոչինչ չեմ հասկանում,- ասաց Մանասյանը: - Գիտեմ միայն, որ երկու-երեք օր

հետո կանչելու են հարցաքննության:

- Ո՞վ է կանչելու:

- Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանը:

Մհեր Սամսոնյանը տեղից վեր թռավ:

- Վարա՞զը: Մեր կուրսից էր:Ա՛յ, տականք... Փող ունե՞ս: Ուզո՞ւմ ես խոսեմ հետը: Նա փողի

համար հարազատ հորն էլ կծախի: Նրա մասին մի բան են պատմում և բոլորը կարծում են, թե

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

145

անեկդոտ է: Այնինչ սուրբ ճշմարտություն է: Ծանոթներից մեկը գալիս է Վարազդատի մոտ

իբրև միջնորդ, չորս կողմը նայելով գրպանից հանում է փողը, զգուշորեն դնում սեղանին ու

ասում. “Այսինչ գործի համար եմ բերել, հազար ռուբլի է, վերցրու, ոչ մեկը չի իմանա”:

Վարազդատը ծիծաղում է ու ասում. “Տո գնա մի հազար մանեթ էլ բեր ու թեկուզ ռադիոյով

հայտարարի”: Այ թե ով է Վարազդատ Գաբրիելյանը: Մի ժամանակ Ուսանողական շրջանում

դատավոր էր: Հանդիպեցի, հարցրեցի` ո՞նց ես: “Ո՞նց պիտի լինեմ, կեղտոտ շրջան է,- ասաց,-

ով միջնորդության է գալիս, փոխանակ գրպանից փող հանի, այցեքարտն է հանում: Է՜,

վիզիտկաներով ապրե՞լ կլինի”:

- Ու այդպես ազատ-անվախ խոսո՞ւմ էր,- ակամա սթափվելով, զարմացած հարցրեց

Մանասյանը:

- Ազատ, անվախ և արժանապատվությամբ,- ավելացրեց նկարիչը: - Հիմա ի՞նչ ես ասում, փող

ունե՞ս: Ես իսկապես կարող եմ խոսել հետը:

Արգամ Մանասյանը ակամա ժպտաց.

- Նույնիսկ չես էլ հարցնում, թե ի՞նչ մեղադրանքներ են:

- Դա կարևոր չէ,- ասաց Մհեր Սամսոնյանը: - Մեղադրանքները որքան ծանր լինեն, այնքան

Վարազդատը գոհ կլինի: Որովհետև գումարն էլ համապատասխանաբար կմեծանա: Դե լավ,

ասա տեսնենք ինչ մեղադրանքներ են:

Եվ Արգամը պատմեց ինչ գիտեր, բաց թողնելով միայն Սուսաննային և Մարիամին

վերաբերող հարցերը:

Մհեր Սամսոնյանը լրիվ սթափվել էր և իր տարերքի մեջ էր: Նա նույնիսկ հանեց գրիչն ու

սկսեց ինչ-որ նշումներ անել անձեռոցիկի վրա:

- Խրթին պատմություն է,- ասաց նա, երբ Արգամն ամփոփեց իր խոսքը: - Բոլորովին չե՞ս

կռահում, թե ով կլինի հեղինակը:

Արգամը բացասաբար թափահարեց գլուխը:

- Իսկ ես համոզված եմ, որ մոտիկ մարդ է գրել,- ասաց նկարիչը: - Ներսի մարդ, ամեն ինչ

իմացող մարդ:

- Այդ ամեն ինչ իմացող մարդը ինչպե՞ս կարող էր չիմանալ, որ իմ մայրը երբեք մեր տանը

գրանցված չի եղել,- բարկացավ նա: - Կամ ինչպես կարող էր չտեսնել, որ երբեք, երբեք

մտքովս էլ չի անցել կապ հաստատել քարտուղարուհուս հետ:

Նկարիչը ուրախ ծափ զարկեց:

- Ուրեմն այդ մասի՞ն էլ կա: Բա ինչո՞ւ չէիր ասում: Տեղն է քեզ, տեղը: - Նա միանգամից էլ

լրջացավ ու ավելացրեց; - Փուչիկ է:

- Ինչ է՞...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

146

- Փուչիկ: Գրողն իմացել է, որ հենց այդ հարցերին մոտենան, փուչիկը կպայթի...

- Ուրեմն ինչո՞ւ է գրել:

- Որպեսզի քեզ նման միամիտին համոզի, թե ինքը այնքան էլ մոտիկ չի... Իսկ քո հոր

գերեզմանի հետ կապված այդ պատմությո՞ւնն ինչ է: Հուշարձանի կառուցման թղթերը

չունե՞ս:

- Չէ,- ասաց Արգամ Մանասյանը:

- Իսկապե՞ս աչքի ընկնող արձան է:

- Փառահեղ: Ամբողջ պատվանդանը սև մարմարից է: Հսկայական սալերը լեռների նման

կիտված են իրար վրա և իրենց վերևում բարձրացրած պահում են սպիտակ մարմարից

քառակուսի մի ուրիշ սալ, որի վրա գրված է` “Պետրոս Մանասյան”: Հա, ի դեպ, ցանկապատն

էլ մոխրագույն գրանիտե սալերից է կազմված, որոնք իրար միացած են բրոնզե շղթաներով:

Արվեստի գործ է:

Նկարիչը սուլեց:

- Կարծես թե տեսել եմ: Փոքրիկ հրապարակի աջ մասում չէ՞:

- Դա է: անստորագիր նամակի հեղինակը նույնիսկ տեղն էլ է նշել:

- Եվ ի՞նչ արժե:

- Դե այն ժամանակ էժան էր ամեն ինչ: Հիմա մոտավորապես հիսուն հազար կգնահատեն:

- Կորար, իմ ախպեր,- գլուխը թափահարեց նկարիչը: - Գոնե կարո՞ղ ես ասել, որ հայրդ

ժառանգություն էր թողել...

- Բացառված է:

- Բա ի՞նչ պիտի ասես:

- Պիտի ասեմ, որ դա իմ հոր գերեզմանը չէ:

Նկարիչը զարմացած նայեց նրան.

- Է, հետո, կհավատա՞ն:

- Սիրելի Մհեր, հավատան թե չհավատան, բայց դա իսկապես իմ հոր գերեզմանը չէ:

- Ո՞նց թե,- տեղից վեր թռավ Մհեր Սամսոնյանը ու նրա աչքերը փայլեցին:

- Իմ հայրը մեր գյուղի գերեզմանատանն է թաղված:

- Սպասիր, ուրեմն այդ ամբողջ պատմությունը...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

147

Արգամ Մանասյանը հառաչեց.

- Գիտե՞ս քանի օր է, որ ոչ մի վայրկյան մտքիցս չի հեռանում, ոչ մի վայրկյան: Երբ քո այդ

կուրսեցին հարցրեց, ես քար կտրեցի: Ի՞նչ հուշարձան, ի՞նչ բան: Այն էլ Երևանում: Ու հետո

միայն հիշեցի: Մի անգամ կոլեկտիվով մասնակցում էինք մեր գործարանի բանվորներից

մեկի հուղարկավորությանը: Քաղաքային գերեզմանատանն էր: Նոր էինք անցել դարպասից

ներս ու շարժվում էինք դեպի փոքրիկ հրապարակը, երբ կողքից մեկը զարմացած

բացականչեց. “Վայ, Պետրոս Մանասյան, Արգամ Պետրովիչ, ձեր հա՞յրն է”: Ի՞նչ ասեմ, մինչև

այդ բավականին խմել էինք ու ես ոչ միայն հրաժարվեցի, այլև կատակեցի թեթևամտորեն`

ինչ է, ասացի, լավ հուշարձան չէ՞: Ու կողքիս մարդիկ սկսեցին հիացած գովաբանել ինձ:

“Կեցցեք, Արգամ Պետրովիչ, անմահացրել եք ձեր հորը: Հալալ լինի ձեզ”: Ահա ամբողջ

պատմությունը, Մհեր:

Նկարիչը քրքջում էր, չէր կարողանում զսպել իրեն` երկտակվում էր ծիծաղից` ձեռքերը

քարերին քսելով:

- Այս փաստը... պահիր... վերջում,- ասում էր նա ծիծաղի արանքում: - Սա...սա... ինչ ասես

արժե: Դու ձայն չհանես... թող իրենք ստուգեն, Արգամ Պետրովիչ:

- Էհ,- ձեռքը թափ տվեց Մանասյանը: - Իսկ ես գիշեր-ցերեկ մտածում եմ, թե իմ կողքին

կանգնած մարդկանցից ո՞վ է գրել այդ նամակը: Ո՞վ: Ի՜նչ կեղտոտ բան է կասկածը:

Նկարիչը եկավ և ուղիղ կանգնեց իր պետի առջև:

- Իսկ քո կողքին սովորաբար ովքե՞ր էին լինում, ընկեր Մանասյան: Եկ մեկ-մեկ թվենք: Ե՛ս:

Բայց ես այդ թաղմանը չեմ մասնակցել: Վռամ Մաշուրյանը... Իսկ ինչո՞ւ ոչ...

- Վերջ տուր,- բարկացավ Արգամ Մանասյանը: - Վռամը կարող է գրել, թե համոզված է, որ ես

կապված եմ իր կնոջ հե՞տ:

- Օհօ՜, կենացները քանի գնում` քաղցրանում են,- գլխով արեց նկարիչը: - Չեղավ, Արգամ

Պետրովիչ, թունդ խաղամոլի նման թղթերը մեկ- մեկ ես գրպանիցդ հանում...

- Դե դա այնպիսի ապուշություն է , որ... – շփոթվեց Արգամը:

Նկարիչը մտածեց:

- Չէ՛,- ասաց նա: - Ինձանից լկտի մարդ չկա, բայց նույնիսկ ես այդ բանը չէի անի: Վռամին

հանում ենք...

Արգամ Մանասյանը բարձրացավ տեղից.

- Բոլորին էլ հանիր,- ասաց նա: - Այնտեղ տասը մարդ կար, եթե ոչ ավելի: Զուր տեղը մեղքի

տակ չեմ ընկնելու: Ցավն այն է, որ իմ շրջապատից, իմ ընկերներից մեկը սրիկա է...

- Ուրախացիր, որ մեկն է,- ասաց նկարիչը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

148

Երբ նրանք դուրս եկան հացատնից, պարզվեց, որ կողքի երկրորդ հացատունը լեփ-լեցուն է:

Արգամը զարմացած շուրջը նայեց և նկատեց, որ իրեն է մոտենում բավականին պատկառելի

հագնված, ալեհեր մի մարդ

- Բարև ձեզ, Արգամ Պետրովիչ,- ասաց մարդը: - Ես տեսա, որ ներս մտաք ու կարգադրեցի

ուրիշների ներս չթողնել: Հազարից մի անգամ եք մեզ մոտ լինում: Հուսով եմ, որ խանգարող

չեղավ:

- Շատ-շատ շնորհակալություն,- հուզվեց Արգամ Մանասյանը` հազիվ ճանաչելով

ռեստորանի դիրեկտորին, բայց այդպես էլ չհիշելով նրա անուն-ազգանունը: - Շատ

շնորհակալություն:

- Լավ սիգարեթ հո պետք չի՞,- կողքից հեգնանքով հարցրեց Մհեր Սամսոնյանը:

Դիրեկտորը նրան նայեց ժպտալով.

- Պետք չէ, երիտասարդ, մեզ մինիստրությունն ապահովում է,- ասաց նա և կրկին

Մանասյանին դարձավ: - Կիրակի օրը համեցեք, Արգամ Պետրովիչ, թառափաձուկ ենք

ստանալու:

Երբ նրանք մենակ մնացին, Արգամ Մանասյանը չկարողացավ թաքցնել չարախնդությունը:

- Կերա՞ր,- ասաց նա քմծիծաղով:

- Ես ինչ անեմ, որ ինֆորմացիան լավ չի աշխատում,- հարվածը ետ մղեց նկարիչը: - Թե

կիմանար, որ դու այլևս դիրեկտոր չես և քո նկատմամբ քրեական գործ է հարուցվում...

Դրսում զով էր: Երկնքում առատ-առատ փայլում էին աստղերը: Արգամ Մանասյանը

մտածեց, որ արդեն հարյուր տարի կլինի, ինչ ինքը աստղեր չի տեսել: Նա մի պահ դեպի

երկինք նայեց, բայց անմիջապես էլ կախեց գլուխը: Հիմա երևի աստղերին նայելու ժամանակը

չէ: Երկու օր հետո դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանի համազգեստի դեղին

աստղերին է նայելու:

- Դու ինձ ասելու բան չունե՞ս, Մհեր,- հարցրեց նա:

- Ես անվճար իրավաբանական խորհուրդներ չեմ տալիս:

- Զզվեցրեցիր, էլի, մի սեղան էլ եմ բացում:

Արգամ Պետրովիչ ,ամբողջ հարցն այն է, թե ով ինչպես է նայելու այդ մեղադրանքներին: Մեծ

մասն, իհարկե, հիմարություններ են: Քեզ ասելու են` ճի՞շտ է, որ աշխատողներին թույլ եք

տալիս գործարանից հետները սիգարեթներ դուրս բերել: Դու էլ կասես` ճիշտ չէ...

- Ես կասեմ, որ ճիշտ է,- ասաց Արգամ Մանասյանը:

- Դե ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում, գնա ու նստի մեղադրյալի աթոռին,- բղավեց Մհերը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

149

- Ես կբացատրեմ:

- Ո՞ւմ: Վարազի՞ն:

- Դե լավ, լավ, հետո՞,- հաշտվողաբար ձեռքն ընկերոջ ուսին դրեց Մանասյանը:

- Ուրեմն հարցն այն է, թե ով և ինչ աչքերով է նայելու այդ մեղադրանքներին: Որովհետև սա

այն դեպքն է, երբ նույն փաստի համար և կարելի է բանտարկել քեզ, և ներկայացնել

կառավարական բարձր պարգևի: Խոսքս վերաբերում է ձեր չարաբաստիկ աննիկոտին

ծխախոտի արտադրությանը, որը մեղադրանքներից ամենածանրն է: Եթե երկրի մասին

մտածող, խելքը գլխին ու համարձակ մարդ լինի, պիտի ասի` կեցցե՛ այդ Մանասյանը: Իր

տնտեսումների, իր խնայողությունների, իր առողջության հաշվին, առանց որևէ կոնկրետ շահ

ունենալու վիթխարի գործ է կատարել: Նիկոտինն այլևս չի թունավորի մարդկանց, իսկ

պետությունը հսկայական, աներևակայելի օգուտներ կունենա: Արտասահմանը գլուխ

կկոտրի այդ ծխախոտի արտադրության պատենտը գնելու համար: Պետականորեն մտածող,

լայնախոհ մարդը կասի` ի՞նչ, դիրեկտորը ֆինանսական կարգի խախտումնե՞ր է թույլ տվել:

Իսկ նա կարո՞ղ էր մեր պայմաններում, առանց ֆինանսական կարգը խախտելու, կատարել

այդ գործը: Ո՞չ: Ուրեմն ավելի վատ ֆինանսական կարգի համար: Ուրեմն այդ կարգը հնացել

է, անպետք է ու պետք է փոխել: Եթե կարգը խանգարում է մարդկանց ավելի շատ գործ անելու

և ավելի լավ ապրելու, պետք է խորտակել այդ կարգը, ինչ կարգ էլ լինի դա: Ահա թե ինչ կասի

մտածող մարդը: Իսկ եթե դիմացդ ոչ թե մարդ է, այլ չինովնիկ, բյուրոկրատ, օրենքի

տառակեր, եթե դիմացդ Ղազարյան է կամ կաշառակեր Վարազդատ Գաբրիելյան, ուրեմն դու

պատրաստի հանցագործ ես: Որովհետև ձեռք ես բարձրացրել սուրբ օրենքի վրա: Որովհետև

ոտքդ դուրս ես դրել պետության սահմանած գծից:

Մհեր Սամսոնյանը ծիծաղեց.

- Վա՜յ, կյանքումս ձրի այսքան երկար չէի խոսել: Հիմա ի՞նչ ես ասում, փող ունե՞ս...

- Ինչի համար:

- Եթե դու Վարազդատ Գաբրիելյանին փող չառաջարկես, Արգամ, համարի, որ քո ձեռքով

ստորագրում ես մեղադրականդ:

- Կատակ չե՞ս անում, Մհեր:

- Եղա՞վ:

- Իսկ դու չգիտե՞ս, ես փող ունե՞մ, թե` չէ: Այդքան պատվերներ եմ տվել քեզ: Դու ինձ երբևէ

դրամ առաջարկե՞լ ես...

- Նախ` դրա պատասխանը ես արդեն տվել եմ հանձնաժողովին: Եվ երկրորդ` ինձանից փող

պոկե՞լ կլինի:

- Տեսնո՞ւմ ես,- ժպտաց Արգամ Մանասյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

150

- Հա, բայց ես ի՞նչ եմ: Արտադրամասի պետեր ունես, պահեստապետեր ունես, գլխավոր

հաշվապահ ունես...

- Ես ոչ ոքից դրամ չեմ վերցրել, Մհեր:

Նկարիչը նրան նայեց չթաքցրած զարմանքով.

- Դե, եթե չես վերցրել, ուրեմն չես էլ տվել ոչ մեկին:

- Չեմ տվել:

- Ասենք` թե հավատացի: Բա էլ ինչո՞ւ ես այդ տեղը զբաղեցնում, ա՛յ մարդ,- հարցրեց

նկարիչը: - Բա էլ ինչո՞ւ ես զարմանում, որ քեզ հանում են գործից: Ինչի՞ համար պիտի

պահեն, կարո՞ղ ես ասել: Դու ի՞նչ ես արել նրանց համար, որ նրանք գոնե պարտավորված

զգան: Նոր տարուն երկու շիշ կոնյակ ես տարել, հա՞... Կամ մի բլոկ “Ախթամար” ես նվիրել ու

մտածել, թե նրանք մինչև կյանքի վերջ քո լավությունը չե՞ն մոռանա...

- Դե լավ, վերջ տուր,- սրտնեղեց Արգամ Մանասյանը: - Ամեն անգամ որոշում եմ չհանդիպել

քեզ, բայց էլի չգիտես ինչու...

- Ինչո՞ւ չգիտես ինչու... Դու էլ ես մեկ-մեկ ուզում ճշմարտություն լսել:

- Ամեն անգամ քեզնից թունավորված եմ հեռանում... Ազնիվ խոսք:

Նկարիչը չվիրավորվեց, բայց խայթեց ըստ սովորության:

- Բա էլ ի՞նչ կա: Ուրախացիր: Լայն հնարավորություններ են բացվում: Գոնե մի չորս հինգ

տարի երեսս չես տեսնի: Հույս չունենաս, թե ես քեզ հաց-մաց կբերեմ:

Արգամը չպատասխանեց: Մհեր Սամսոնյանը մոտեցավ ավտոմեքենային, բացեց դուռը, մի

մաշված ռուբլիանոց մեկնեց մեքենայի մոտ պատրաստ կանգնած մարդուն, հետո բացեց

կողքի դուռն ու ձայն տվեց.

- Նստիր, Արգամ Պետրովիչ, նստիր: Ուզես-չուզես` միասին պիտի գնանք:

Արգամ Մանասյանը նստեց.

- Կյանքն էլ մի մեծ ավտոբուս է, էլի, Արգամ Պետրովիչ, որ գնում է իր համար,- ասաց

նկարիչը: - եվ ուզես թե չուզես, կողքիդ պիտի նստած լինեն նաև Վարազդատ Գաբրիելյանը,

Սամսոն Իվանիչը, Ղազարյանը, անունը չգիտեմ, Վռամ Մաշուրյանը, Մհեր Սամսոնյանը...

- Եթե ավտոբուսում ձեզ նման մարդիկ լինեն, Մհեր, ես առանց վայրկյան իսկ տատանվելու

կշրջեմ, կխորտակեմ ավտոբուսը: Եվ ինքս էլ կկործանվեմ, հերն անիծած,- ամենայն

լրջությամբ ասաց Արգամ Մանասյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

151

Դուռը Հասմիկը բացեց:

Արգամ Մանասյանը միջանցքում հանեց պիջակն ու տաբատը, մեկնեց կնոջը, ըստ

սովորության գլխարկն էլ Հասմիկի գլխին դրեց ու արագ հագավ սպորտային բրդյա

կոստյումը: Ու նոր միայն շունչ քաշեց:

Հասմիկը ծիծաղում էր նրա այդ շտապողականության վրա:

- Քո տունը չքանդվի, հենց վերելակ ես մտնում, սկսում ես հանվել:

- Սարքեցին, պրծա՞ն,- հարցրեց Արգամը:

- Քիչ առաջ գնացին,- ասաց Հասմիկը: - Բոլոր խողովակները փոխեց:

- Ապշելու մարդ է մեր Նորիկը, չէ՞:

- Այո,- գլխով արեց Հասմիկը: - Ասաց` վաղն էլ է գալու:

- Ինչո՞ւ:

- Նախ` պիտի ներկեն խողովակները, և հետո իսկապես որոշել է վերանորոգել տունը:

Արգամը թափ տվեց ձեռքը.

- Դրա ժամանա՞կն է:

- Ինձ թվում է, որ նա այս բոլորն անում է, որ քո կողքին լինի,- ասաց Հասմիկը: - Դու էլ

հակառակի նման երբեք տանը չես լինում: Էլի խմե՞լ ես, Արգամ:

- Մի քիչ,- ասաց Արգամը` տեղավորվելով բազմոցին:

Հասմիկը ձեռքերը կրծքին խաչեց.

- Մի խմիր, էլի, Արգամ ջան: Առանց այդ էլ բարկացած ես: Խմիչքը գիտես ինչ է, չէ՞: Մեկ մի

այնպիսի բան կանես, որ հետո շատ կափսոսաս դրա համար:

Արգամը անչար ու տխուր նայեց կնոջը.

- Ինձ խրատներ մի տուր, հա՞, Հասմիկ, շատ եմ խնդրում: Հիմա ինձ բոլորը խորհուրդներ են

տալիս: Հայրս ասում էր` աղքատին խորհուրդ տվող շատ կա, հաց տվող չկա:

- Քաղցա՞ծ ես,- հարցրեց Հասմիկը:

- Չէ,- խռովեց Արգամը, վեր կացավ, միացրեց հեռուստացույցը ու նորից տեղավորվեց

բազմոցին:

- Վրադ մի թեթև ծածկոց գցե՞մ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

152

- Չէ:

- Դե ես խոհանոցում եմ, եթե պետք լինեմ` ձայն տուր:

“Ժամանակ” ինֆորմացիոն ծրագիրն էին հաղորդում Մոսկվայից: Չնայած Խորհրդային

Միության բոլոր ջանքերին, հազար ու մի տեսակ բանակցություններին ու զիջումներին,

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում էին միջուկային զենքի փորձարկումներ

կատարել: Ամերիկայի պրեզիդենտ Ռեյգանը իր մի ելույթում ասել էր, թե դա Խորհրդային

Միության հարձակողական ծրագրերը կանխելու, տնտեսական զարգացմանը արգելք

դառնալու միակ միջոցն է: Էկրանի վրա իրար էին հաջորդում ամերիկյան նորանոր մահաբեր

զենքերը` ատոմային ռումբերի գլխիկներ կրող հեռահար հրթիռները, այդ հրթիռներով

զինված սուզանավերն ու ինքնաթիռները... Հետո ելույթ ունեցավ Խորհրդային Միության

Պաշտպանության մինիստրի տեղակալը: Նա ասաց, որ ամեն ինչ չափ ու սահման ունի և որ

անսահման չէ նաև մեր կառավարության համբերությունը: Եթե Նահանգները շարունակեն

իրենց միլիտարիստական ռազմատենչ քաղաքականությունը և փորձեն ատոմային զենքը

տիեզերք տեղափոխել, ապա, որքան էլ դա ծանր լինի, Խորհրդային Միությունը իր և իր

բարեկամ երկրների խաղաղ կյանքն ու շահերը պաշտպանելու մղումով ստիպված կլինի

հակադարձ միջոցառումներ մշակել: Եվ այս անգամ էլ էկրանի վրա հայտնվեցին մեր

հակահրթիռային զենքերն ու ատոմային գլխիկներ կրող հրթիռային հրանոթները:

Եվ Արգամ Մանասյանը չզգաց անգամ, թե ինչպես է բոլորովին մոռացել իր ցավը և սոսկում է

ապրում: Սարսափ իր կյանքի համար, Հասմիկի համար, երեխաների համար, աշխարհի

համար: Բնական մահն ի՞նչ է, բոլորն էլ գիտեն, որ մի օր մահանալու են, որ դա

անխուսափելի և անկասելի է, ինչպես արևի մայրամուտը: Եվ, այնուամենայնիվ, երբ

մտածում են այդ մասին, ահն ու սարսափը պատում է նրանց: Թումանյանը հո հենց այնպես

չի՞ ասում. “Մարդիկ մահից չեն մեռնում, այլ միայն մահու ահից”: Հիմա դեռ ոչինչ, տարիների

հետ կարծես թե մի քիչ անցավ, իսկ երբ երեխա էր, երբ թաղում էր տեսնում ու մտածում, որ

ինքն էլ է մեռնելու, որ իրեն էլ է դնելու հողի մեջ, ուզում էր ինքնասպանություն գործել ու

պրծնել այդ ահից:

Դա դեռ բնական մահը: Իբր դա քիչ է` ամեն օր, ամեն ժամ սարսափեցնում են ատոմային

պատերազմով: Արդեն քանի պետություն ատոմային զենք ունի և շարունակում է արտադրել

ու կուտակել: Դա ի՞նչ անմարդկային, խելագառ մոլուցք է: Մասնագետներն ասում են, թե

կուտակված այդ զենքի տասը տոկոսն էլ բավական է, որ երկրագունդը պայթի: Հիմա էլ մի

նոր դիվային ծրագիր: Ատոմային զենքը փոխադրել երկինք: Եվ այդ զենքը անընդհատ

կախված է լինելու քո գլխին: Դամոկլեսյան սուրը, որ սարսափի խորհրդանիշ է համարվել,

ուրեմն խաղալիք է եղել միայն, որովհետև սպառնացել է ընդամենը մի մարդու կյանքին: Իսկ

սա ի՞նչ անուն պիտի ունենա, ինչի՞ խորհրդանիշ պիտի դառնա: Մարդիկ կվախենան անգամ

դեպի երկինք նայել: Ահավոր, խելագարվելու բան է. գնալու ես աշխատանքի ու

ճանապարհին մտածես, որ հիմա, հենց հիմա տիեզերքում ինչ-որ մի ջահել նորակոչիկ

կարող է սխալմամբ, պատահաբար կամ իր պատասխանատվության վիթխարիությունից

խելագարված սեղմել մահաբեր կոճակը: Եվ երկրագունդը ցրիվ կգա իր օվկիանոսներով,

մայրցամաքներով, անտառներով, այն ամենով, ինչ հազարամյակների ընթացքում ծնվելով,

մեռնելով, փոխարինելով իրար ստեղծել են մարդիկ: Եվ հենց նույն մարդիկ` այդ

ստեղծողները: Եվ նրանց թվում ես, Հասմիկը, երեխաները… մայրս, բոլոր մայրերը, բոլոր

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

153

երեխաները, բոլոր Հասմիկները, բոլորս: Ինչի՞ համար: Հանուն ինչի՞: Մեզ հարցնող չկա:

Մենք ո՞վ ենք, որ մեզ հարցնեն: Մեր փոխարեն վճռում են ուրիշները:

- Մոռացա քեզ ասեմ,- խոհանոցից հայտնվեց Հասմիկը: - Աշոտը զանգահարեց:

- Ո՞վ:

- Աշոտը:

Արգամ Մանասյանը մի պահ ոչինչ չէր հասկանում: Ի՞նչ Աշոտ, ինչո՞ւ էր զանգահարում:

Հետո ձեռքի ափով տրորեց ճակատը, հառաչեց ու մոտ բերեց հեռախոսը:

- Աշո՞տ:

- Ես եմ, Արգամ Պետրովիչ: Ո՞նց եք:

Ո՜նց է: Լավ է, ո՞նց է: Շատ լավ է:

- Ասա, Աշոտ ջան:

- Արգամ Պետրովիչ, առավոտյան հո զբաղված չե՞ք: Ասելու բան ունեմ: Առանձնապես մի բան

չի… բայց դե ո՞վ գիտե,- ընկճված, խուլ ձայնով ասաց վարորդը:

- Հիմա չե՞ս կարող ասել:

- Հեռախոսով չեմ ուզում:

Տեսա՞ր դու: Աշոտ, Աշոտ… երևի քաղաքում քայլելիս չորս կողմն է նայում և իբր կոշիկի

քանդված թելը կապելու համար, կռանում է ու թևի տակով խուզարկում ճանապարհը:

- Առավոտյան կսպասեմ:

- Երևի ասում էիք. թե ո՞ւր կորավ այդ տղան, չէ՞, Արգամ Պետրովիչ:

- Չէ, Աշոտ;Վստահ էի, որ կերևաս:

- Ճիշտ է, Արգամ Պետրովիչ, բարի գիշեր...

- Բարի գիշեր:

Արգամ Մանասյանը վեր կացավ տեղից ու գնաց խոհանոց: Հասմիկը մեքենայով միս էր

աղում: Երևի լավ չէր կտրում դանակը: Հասմիկի դեմքը լարվել, կարմրել էր:

- Տուր ես աղամ,- ձեռքը երկարեց Արգամը:

- Չէ, չէ,- հրաժարվեց կինը,- վերջացնում եմ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

154

Բայց Արգամն այնուամենայնիվ նրա ձեռքից խլեց բռնակը ու սկսեց պտտել: Իրոք դժվար էր:

Խե՜ղճ կին, մտածեց նա, ո՞նց է այդքանն աղացել:

- Ի՞նչ ես եփում,- հարցրեց նա, թեև պատասխանը նրան բոլորովին չէր հետաքրքրում:

- Ուզում եմ տոլմա փաթաթել բանվորների համար: Քեզ համար ի՞նչ պատրաստեմ:

- Ես էլ տոլմա կուտեմ,- ասաց Արգամը: - Կարոտել եմ քո սարքած տոլմային:

Հասմիկը նստեց փոքրիկ աթոռին և ներքևից վեր երախտագիտությամբ նայելով ամուսնուն`

ժպտաց.

- Ես քեզ շատ եմ սիրում, Արգամ:

- Երեխաները քնա՞ծ են:

- Նաիրին դեռ չկա: Արգամ ջան, մի անգամ կարգին խոսիր հետը, հա՞: Չկարծես, թե ես չեմ

նախատում, բայց քո խոսելն ուրիշ է: Նա քեզ շատ է հարգում:

- Ի՞նչ է, էլի ո՞ւշ է տուն գալիս:

- Ուշը ոչինչ: Չգիտեմ, թե որտեղից է գալիս, Արգամ: Դա է ինձ անհանգստացնում:

Արգամ Մանասյանը ակամա ավելի ուժգին սեղմեց մսաղացի բռնակը: Բռնակը դուրս թռավ

առանցքից ու շրխկալով հատակին գլորվեց: Հասմիկն անմիջապես բարձրացրեց, դրեց տեղը:

- Տուր ինձ, հա՞... հոգնեցիր:

- Չէ,- ասաց Արգամը: - Մի քիչ համբերիր, Հասմիկ: Մի քիչ: Մինչև որ ճշտեմ իմ վիճակը: Կամ

այս կողմ, կամ այն կողմ: Միևնույն է: Իսկ հետո ես կզբաղվեմ նրանով, հավատա ինձ... Իսկ

Նաիրուհի՞ն ինչ է անում:

- Իր սենյակում է,- ձայնն ակամա իջեցրեց Հասմիկը:

- Նրա հետ որևէ բա՞ն է պատահել:

- Չէ, չէ,- շտապով ասաց կինը, քանդելով մեքենան: Բռնակը նորից պոկվեց ու ընկավ

հատակին: Հասմիկը փնթփնթաց սրտնեղելով.- փչացել է անտերը: Վաղը կգնամ նորը

կառնեմ: Ասում են` խանութում լավ մեքենաներ կան... Ի՞նչ անեմ` մի ամիս էլ չեն դիմանում:

- Նրա հետ որևէ բան է պատահել,- ձայնը բարձրացրեց Արգամը:

Եվ հանկարծ Հասմիկ լաց եղավ: Ընկավ փոքրիկ աթոռին ու հեկեկաց երեխայի նման:

- Լավ, ես ի՞նչ անեմ,- ասում էր նա լացի միջից,- ի՞նչ անեմ, ասա՛: Չեմ ուզում քեզ

անհանգստացնել, չեմ ուզում, որ քո հոգին էլ պղտորվի: Բայց ես ի՞նչ անեմ, որ դու ամեն ինչ

զգում ես:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

155

- Ասա, Հասմիկ, թե չէ ինքս նրա մոտ կգնամ:

- Չէ, չէ,- վախեցավ կինը` ձեռքով արագ-արագ արտասուքները սրբելով: - Ավելի լավ է, որ նա

մենակ մնա: Նրա համար հիմա շատ ծանր է...

- Ասա, Հասմիկ:

- Մի խոսքով...մի տղա վիրավորել է նրան: Մինչև հոգու խորքը:

- Ի՞նչ տղա:

- Նրանք ընկերություն էին անում: Հարևան կուրսից է: Դու նրան տեսել ես: Չե՞ս հիշում: Երբ

կուրսով հավաքվել էին մեր տանը, ինքը դուրս եկավ պատշգամբ, որ ծխի: Հետո դուք իրար

հետ երկար խոսում էիք քո սենյակում:

Արգամը հիշեց:

- Հա, խելացի, տրամաբանող տղա էր: Անունն էլ Վահրամ էր կարծեմ: Եվ ի՞նչ...

- Ժամադրված են լինում: Նաիրուհին սպասում-սպասում է, բայց Վահրամը այդպես էլ չի

գալիս: Դե, աղջիկ է, զարմանում, անհանգստանում է, մտածում է, թե երևի ինչ-որ բան է

պատահել ու գնում, հասնում է հանրակացարան:

Գնում է, տեսնում, որ Վահրամը հանրակացարանում էլ չէ: Պարզ է, որ ավելի է

անհանգստանում: Գտնում է նրա ընկերոջը, հարցնում, թե ինչ կարող է պատահած լինել: Եվ

այդ ընկերը բավական կուչուձիգ անելուց, այս ու այն կողմ ընկնելուց հետո հանկարծ ասում

է.

- Ձեռք քաշիր Վահրամից, Նաիրուհի: Նա արժանի չէ քեզ:

- Ինչո՞ւ: Ինչի՞ համար,- զարմանում է Նաիրուհին:

- Որովհետև,- ասում է ընկերը,- նա իմացել է, որ քո հորը հեռացրել են աշխատանքից... Ու

հենց այդ պատճառով էլ չի ուզում հանդիպել քեզ:

- Բայց դա ի՞նչ կապ ունի,- ապշում է Նաիրուհին:

- Ի՞նչ ասեմ,-ասում է տղան,- երևի նրա համար դա շատ վճռական կապ է:

Նաիրուհին նոր է հասկանում նրա խոսքերի իմաստը:

- Անհնարին է,- սարսափում է նա: - Չի կարող պատահել... Ինչպե՞ս չես ամաչում, որ նման

բաներ ես հորինում ընկերոջդ մասին: Որտեղ է Վահրամը...

Տղան քմծիծաղ է տալիս:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

156

- Դե լավ, դու ստիպեցիր, որ ամեն ինչ ասեմ, Նաիրուհի: Ես չէի ուզում... Ես ոչինչ էլ չեմ

հորինում: Դե ուրեմն լսիր, թե բառ առ բառ ինձ ինչ ասաց Վահրամը: Լսո՞ւմ ես:

- Ասա:

- Ասաց` ես գյուղացի տղա եմ: Մտածում էի, թե կամուսնանամ Նաիրուհու հետ, հայրը տեր

կկանգնի, Երևանում կպահեն մեզ, տուն կունենամ ու ավտո, ես էլ մի կարգին գործի կանցնեմ

ու կապրենք, ինչպես ժամանակակից մարդկանց է վայել: Իմ ամբողջ հույսը նրա հայրն էր...

Իսկ հիմա...

- Այ քեզ լկտիություն,- գունատվեց Արգամը: - Հենց այդպես էլ ասե՞լ է...

- Հա, Արգամ ջան: Նաիրուհին չի հավատում այդ ընկերոջը, հանրակացարանի մոտ սպասում

է այնքան, մինչև որ Վահրամը հայտնվում է: Մեր աղջկան տեսնում է, թե չէ, փորձում է

թաքնվել, բայց Նաիրուհին ձայն է տալիս նրան և բացատրություն պահանջում...

- Հետո՞, հետո՞,- ալեկոծվեց Արգամ Մանասյանը: - Եվ ի՞նչ է ասում այդ... այդ Վահրամը:

- Ասում է` Նաիրուհի ջան, մի նեղանա, խնդրում եմ և հասկացիր, որ ես միայն քո լավն եմ

ուզում: Ինձ համար հեշտ չէ քեզանից բաժանվելը, բայց ես դա անում եմ միայն ու միայն քեզ

համար: Որովհետև ես չեմ կարողանա պահել քեզ այնպես, ինչպես սովոր ես դու ապրելու: Ես

քեզ ի՞նչ կյանք կարող եմ խոստանալ իմ հարյուր քսան ռուբլի աշխատավարձով: Ես չեմ

ուզում, որ դու դժբախտ լինես և հետագայում ամբողջ կյանքում նախատես ինձ...

- Վահրամ,- ընդհատում է նրան Նաիրուհին,- ինչե՞ր ես խոսում... Եթե դու իրոք իմ մասին ես

մտածում, սխալվում ես, Վահրամ ջան: Ինձ ի՞նչ է պետք: Կարևորն այն է, որ մենք միասին

լինենք: Իսկ որ միասին լինենք, ինձ ոչինչ չի վախեցնում: Ի՞նչ է պատահել, կաշխատենք,

կապրենք իրար հետ...

- Չի լինի,- ասում է Վահրամը: - Մի աղքատին գումարած մի աղքատ հարստություն չի

դառնում: Դառնում է երկու աղքատ...

Արգամ Մանասյանը ծանր շունչ քաշեց.

- Մի տեղ կարդացել էի, բայց նոր միայն հասկացա: Գրված էր, թե` դա այնքան անհավատալի

էր, որ միայն կյանքում կարող էր լինել... Հետո՞, հետո՞, Հասմիկ:

- Էլ ի՞նչ հետո,- հառաչեց Հասմիկը... – Նաիրուհին ապտակում է նրան և լաց լինելով տուն

վերադառնում...

- Այ քեզ լկտիություն, սերունդ է, հա,- չէր հանգստանում Արգամը: - Ասենք` ի՞նչ սերունդ, մեր

սերնդի մեջ չկա՞ն, ինչ է: Համոզված եմ, որ Մհեր Սամսոնյան էլ նույնը կաներ: Նույնը:

Այստեղ են ասել` չկա չարիք, առանց բարիքի: Եթե ինձ հեռացնելու այս պատմությունը

չլիներ, պատկերացնո՞ւմ ես, թե մեր աղջիկն ում ձեռքն էր ընկնելու և ինչ էր դառնալու նրա

կյանքը: Շա՞տ է տանջվում... – հարցրեց նա` գլխով ցույց տալով աղջկա սենյակը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

157

- Սիրում է,- ասաց Հասմիկը:

Արգամ Մանասյանը կամացուկ քայլեց միջանցքով, կանգ առավ Նաիրուհու սենյակի դռան

առջև ու ականջ դրեց: Ձայն չկար: Շունչը պահեց ու ականջ դրեց նորից: Ոչ մի ձայն:

- Արգամ,- հեռվից լսվեց Հասմիկի նախազգուշացնող կանչը:

Բայց Արգամ Մանասյանն արդեն վախեցած էր: Ինչե՞ր ասես չեն լինում: Զգայուն, հիմար

լակոտները ամեն ինչի ընդունակ են: Մեկ էլ տեսար… Նա սարսափով պատկերացրեց, որ

բացում է դուռը ու տեսնում է իր աղջկան` ջահից կախված: Նա այնքան ճշգրտությամբ ու

հավաստի տեսավ այդ պատկերը, որ խելակորույս նետվեց դռան վրա ու թեքեց բռնակը:

Դուռը փակ էր:

- Նաիրուհի՛,- գոռաց նա,- բաց արա անմիջապես: Լսո՞ւմ ես: Բաց արա, թե չէ կկոտրեմ դուռը:

Դուռն անմիջապես բացվեց և հայտնվեց Նաիրուհին` վախեցած, զարմացած, արցունքոտ

աչքերով:

Եվ Արգամ Մանասյանը թուլացավ: Նա այնպիսի ուրախություն ապրեց, համոզվել և, որ

դուստրը ողջ-առողջ է, որ չդիմացավ, առաջ թեքվեց ձեռքերը պարզած, ամուր գրկեց նրան,

կրծքին սեղմեց ու լաց եղավ: Արագ-արագ, կոպտորեն շոյում էր աղջկա մազերն ու շշնջում.

- Ոչինչ, հա՞, ամեն ինչ կանցնի, հա՞, բալիկ ջան: Այ կտեսնես: Ամեն ինչ, ամեն ինչ կանցնի: Իմ

հերոս աղջիկ, ինչ լավ ես արել, որ ապտակել ես: Ես հպարտանում եմ քեզանով: Եվ նա, և նա

արժանի չէ քո արտասուքին, արժանի չէ քեզ: Հավատա, բալիկս, դու վաղը ծիծաղելու ես քո

լացի վրա: Դու դեռ այնքան ուրախություններ ես տեսնելու... Մեզ հպարտ պահենք, հա՞, ու

արժանապատվությամբ: Որովհետև... որովհետև նրանք վաղը զղջալու են, հաստա՛տ, իսկ

մենք դրա կարիքը չենք ունենա:

Այդպես է լինելու, աղջի՛կս...

Արգամ Մանասյանը նայեց ժամացույցին: Ւննից տասը րոպե էր պակաս: Դեռ եկած չի լինի,

մտածեց նա ու նորից սրտնեղեց` հիշելով նախանցյալ օրը:

Մինիստրի հետ պայմանավորված օրն էր դա: Սամսոն Իվանիչն ասաց` զանգահարիր

տեսնենք ինչ ենք անում: Ասաց` կլուծենք այդ արտադրության հարցը: Ի՞նչ էր պետք: Որ

Արգամ Մանասյանը երկու-երեք օր գործարանում լիներ և Բակուր Եգանյանի հետ միասին

ստանար աննիկոտին ծխախոտի առաջին արտադրանքը: Հետո հանձնաժողովն ու

դատախազությունը ինչ ուզում էին` թող անեին: Փաստը կմնար փաստ: Եվ ոչ ոք այլևս

արտադրությունը կանգնեցնել չէր կարող, որովհետև առաջին սիգարեթների գեղեցիկ

տուփերը ձեռքին Արգամ Մանասյանը Կենտկոմի առաջին քարտուղարի մոտ կգնար: Իսկ

եթե չէ` ուղիղ Մոսկվա:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

158

Ահա թե ինչու այն առավոտ նա հուզված հավաքեց մինիստրի հեռախոսի համարը: Բայց ոչ

ոք լսափողը չվերցրեց: Նույնիսկ Մարինեն: Արգամ Մանասյանը զանգեց նորից ու նորից:

Նույն արդյունքը: Նայեց ժամացույցին: Արդեն ժամը ինն էր: Հեռախո՞սն է փչացած, թե ինչ,

զարմացած մտածեց նա:

- Այդ ո՞ւմ ես զանգահարում, Արգամ,-հարցրեց Հասմիկը` սուրճով լի բաժակը դնելով

սեղանին, ամուսնու առջև ու ինքն էլ իր բաժակով ընկղմվելով փափուկ բազկաթոռի մեջ:

- Տարօրինակ բան է,- քրթմնջաց Արգամը: - Պայմանավորվել էինք, մինիստրին եմ

զանգահարում, բայց պատասխանող չկա:

- Իսկ մինիստրությունում այսօր ո՞վ պետք է լինի,- զարմացած ասաց Հասմիկը: - Շաբաթ օր է,

Արգամ:

Ինչպե՞ս թե շաբաթ օր է: Սամսոն Իվանիչն ասաց` զանգ տուր երկու օրից հետո: Լավ, նա

չգիտե՞ր, որ շաբաթ է նշած օրը:

- Դու չգիտեի՞ր, որ շաբաթ է,- հարցրեց Հասմիկը:

Արգամ Մանասյանը տխրությամբ մտածեց, որ վաղուց է կորցրել օրերի հաշիվը: Դե`

չաշխատող, պարապ մարդու համար ինչ նշանակություն ունի` երեքշաբթի է թե ուրբաթ: Եվ

միաժամանակ զայրացավ, որ հանգստի երկու օր է սահմանված: Դա՞ ինչ բան է: Ասենք թե

շտապ գործ ունես, կարևոր մի առաջարկ, ասենք թե դեպք է պատահել գործարաններից

մեկում, բա մինիստրությունը երկու օր տեղեկություն չունենա:

...Նա կրկին նայեց ժամացույցին: Ուղիղ ժամը ինն էր: Նույնիսկ պատկերացրեց, թե միշտ

ճշտապահ Սամսոն Իվանիչը ինչպես է մտնում ընդունարան, գլխով բարևում Մարինեին ու

բացում իր առանձնասենյակի կաշեպատ դուռը: Ահա, ներս մտավ, գնաց իր փոքրիկ

առանձնասենյակը, բացեց պատի պահարանը, կախեց գլխարկն ու ամառային բարակ

վերարկուն, շրջվեց, հայելու մեջ սղալեց մազերը, կրկին իր մեծ առանձնասենյակը մտավ ու

տեղավորվեց մինիստրական բազկաթոռին: Հիմա կմեկնի ձեռքը, որ սեղմի հեռախոսի

կոճակը ու ներս կանչի քարտուղարուհուն, որպեսզի օրվա անելիքները թելադրի: Հարկավոր

է շտապել:

Արգամը հավաքեց հեռախոսի համարը: Մարինեն տեղում էր:

- Բարի լույս,- կեղծ աշխույժով ողջունեց Արգամ Մանասյանը: - Մարինե ջան, Արգամն է,

Մանասյանը: Միացրու մինիստրին, պայմանավորվել ենք:

- Մինիստրը տեղում չէ, Արգամ Պետրովիչ,- ասաց քարտուղարուհին:

- Ինչպե՞ս թե տեղում չէ: Բա որտե՞ղ է: Ե՞րբ կլինի:

- Մոսկվայում է, Արգամ Պետրովիչ: Չի ասել երբ կգա:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

159

Թեև դա արդեն ոչ մի նշանակություն չուներ, բայց Արգամ Մանասյանը այնուամենայնիվ

հարցրեց.

- Երբ է թռել, Մարինե:

- Շաբաթ օրը, առավոտյան,- ասաց քարտուղարուհին ու ցած դրեց լսափողը:

“Ստոր շան որդի,- մտքում սրտանց հայհոյեց Արգամ Մանասյանը: - Անամոթ մարդ, բա

պայմանավորվում ես ու... Ասում ես` լավ, կլուծենք քո ծխախոտի արտադրության հարցը ու

թողնում, փախչո՞ւմ ես: Ասենք թե անակնկալ կանչ էր: Ի՞նչ կա որ, հնարավոր բան է: Բայց

հնարավոր չէ՞ր տուն զանգ տալ ու ասել, թե ինչ է եղել: Ի՞նչ կլիներ: Ամեն դատարկ բանի

համար զանգ էիր տալիս, հիմա ի՞նչ պատահեց”:

Գործարանի նախկին դիրեկտորն իհարկե ընդհանուր առմամբ իրավացի էր իր զայրույթի

մեջ: Նա իրավացի չէր միայն մի հարցում: Որ կարծում էր թե մինիստրը անհրաժեշտ

կարգադրություններ չի արել աննիկոտին ծխախոտի արտադրության վերաբերյալ: Եվ

դրանում համոզվեց ուղիղ մեկ վայրկյան անց, երբ հնչեց հեռախոսի զանգը:

- Արգամ Պետրովիչ, դո՞ւք եք,- լսեց նա անծանոթ մի կնոջ հուզված, լացակումած ձայնը:

- Ես եմ,- ակամա տագնապ զգաց Արգամը:

- Բակուրի կինն է, Նազիկը:

- Լսում եմ , Նազիկ, ի՞նչ է պատահել,- հարցրեց Արգամը` աշխատելով հիշել նրա դեմքը:

- Բակուրին քիչ առաջ տուն բերեցին, սրտի նոպայով,- հեռախոսալարի այն ծայրում

հեծկլտաց կինը:

- Հիմա գալիս եմ,- ակամա գոռաց Արգամը: - Կինո “Հայրենիքի” մոտ եք ապրում, չէ՞...

- Հա, բայց Բակուրը խնդրում է, որ նախ գործարան գնաք: Ձեր ցեխը քանդել են:

Լսափողը բռնած ձեռքի ափը միանգամից քրտնեց:

- Ո՞վ է քանդել,- ձեռքը սրտին տարավ Մանասյանը: - Ո՞վ է քանդել... Ինչպե՞ս թե քանդել են...

- Չգիտեմ,- ասաց կինը: - Դե ես գնամ Բակուրի մոտ, տունը բժիշկներով լցված է:

Արգամն ինքն էլ չզգաց, թե ինչպես հագնվեց, ինչ հագավ: Առանց վերելակին սպասելու նա

վազեց ներքև, փողոց դուրս եկավ ու միանգամից բարձրացրեց երկու ձեռքը: Բայց երևի

հարմար չէր ժամը: Մեքենաները գալիս ու անցնում էին շտապով: Մի ուրիշ ժամանակ, երբ

դրա կարիքը չես ունենում, երբ ուզում ես ուղղակի ոտքով քայլել փողոցում, տասը մեքենա

կանգ են առնում մոտդ: Ո՞ւր եք գնում, Արգամ Պետրովիչ, նստեք: Իսկ հիմա ոչ մեկը չկա: Ոչ

ոք, ոչ մի ծանոթ, ոչ մի ընկեր: Ոնց որ օտար քաղաքում լինես: Նա իրեն կորցրած նետվեց

դեպի փողոցի բանուկ մասը` եկող մեքենաներին ընդառաջ: Հերն էլ անիծած, թե ինչ կլինի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

160

Նրա կողքին ճռնչալով մի “Ժիգուլի” կանգնեց: Արգամը նետվեց դեպի մեքենան, բայց

վարորդը միայն մատը պտտեցրեց քունքի մոտ ու բղավեց.

- Ինչ է, կյանքիցդ զզվե՞լ ես... – ու նորից պոկվեց տեղից:

Իհարկե` զզվել եմ, ասաց ինքն իրեն Արգամ Մանասյանը: Ինչ ճիշտ զգացիր, եղբա՛յր:

Նա քիչ էր մնում չհավատա աչքերին, երբ տեսավ, որ կանաչ լապտերիկը վառած մի տաքսի է

մոտենում իրեն: Նստեց վարորդի կողքին ու ասաց շտապով.

- Ծխախոտի գործարան:

Վարորդը ուշադիր նայեց նրա դեմքին, մտածեց` միացնի՞ հաշվիչը, թե` չէ, բայց ուղևորի

դեմքը հավանաբար վստահություն էր ներշնչում , որովհետև այդպես էլ առանց միացնելու

հաշվիչը, պոկվեց տեղից ու հարցրեց.

- Ճի՞շտ է, որ սիգարեթները թանկացնելու են ամսի մեկից:

- Չէ,-ասաց Արգամ Մանասյանը:

- Երևի դուք չգիտեք,- ասաց վարորդը: - Թանկացնելու են... Բա ո՞նց խմիչքը թանկացրեցին:

Արգամը չպատասխանեց: Նա այն վիճակի մեջ էր, որ նույնիսկ չէր էլ մտածում քաղաքավարի

երևալու մասին: Նրա ամբողջ ուշադրությունը, միտքը գործարանում էին: Ի՞նչ է կատարվել

այնտեղ, ի՞նչն են քանդել, ինչո՞ ւ, ինչո՞ ւ, ինչո՞ւ, ինչո՞ ւ են քանդել: Եվ ո՞վ: Նրա աչքի առաջ

կանգնեց հեռուստատեսային մի կադր: Ընդամենը մի կադր: Ինչ-որ հաղորդում էր այն մասին,

թե մարդը տարբեր իրավիճակներում ինչ ապրումներ է ունենում: Եվ ահա ցույց էին տալիս

նաև մի քանդակագործի: Նա մարմարե իր գլուխգործոցի վրա վերջին, գրեթե աննշան

ուղղումներն էր կատարում: Եվ հանկարծ անզգուշորեն դիպավ արձանին: Արձանը թեքվեց,

կանգ առավ մի պահ, ապա խորտակվեց` շառաչով, ցրիվ եկավ արվեստանոցով մեկ: Եվ

էկրանին խոշոր պլանով հայտնվեցին քանդակագործի աչքերը... Այդ աչքերի մեջ և՛ սարսափ

կար, և՛ զարմանք, և՛ անդարձ կորստի ցավ ու կսկիծ, և հուսահատական աղաղակ ու ողբ`

զուր ապրած կյանքի և խորտակված երազների համար: Հետո ի՞նչ էր, ի՞նչ էր, մի նման բայց

շատ ավելի սարսափելի պատկեր: Հա՛, դե, իհարկե, երբ ամերիկյան տիեզերագնացների մի

խումբ, հյուրերի հետ տիեզերական ուրախ ճամփորդության էր մեկնում “Չելենջեր”

տիեզերանավով:

Տիեզերանավի արձակման պահին, օպերատորներից մեկը կինոխցիկը պահել էր նրանց վրա,

ովքեր եկել էին ճանապարհելու տիեզերագնացներին, նրանց հարազատների ու ընկերների

դեմքերին: Այդ դեմքերը հրճվանք, հիացմունք ու նախանձ էին արտահայտում և

տիեզերանավի թռիչքի հետ բարձրանում վեր` դեպի երկինք: Բայց հանկարծ սոսկալի մի

որոտով երկնքի մեջ պայթեց, փոշի դարձավ տիեզերանավը:Եվ վայրկյան առաջ հրճվանք,

հիացմունք ու նախանձ արտահայտող դեմքերը պրկվեցին, աղավաղվեցին ահավոր վշտից:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

161

Եթե հանկարծ իսկապես քանդված, ավերված լինի մեր աշխատանքը, ասաց ինքն իրեն

Արգամ Մանասյանը, ես կխելագարվեմ: Ես դրան չեմ դիմանա: Ես կսպանեմ նրան, ով

կարգադրել է:

Գործարանի մուտքի մոտ նա գրեթե ցատկեց դեռևս վերջնականորեն կանգ չառած

ավտոմեքենայից, առանց ուշադրություն դարձնելու պահակներին, վազքով անցավ նրանց

մոտով և հևիհև, վայրկյան առ վայրկյան սպասելով, թե հիմա ուր որ է կպայթի սիրտը,

նետվեց դեպի նոր, փորձնական արտադրամասը:

Այն, ինչ ինքն ու Բակուրը և էլի տասնյակ ինժեներներ ու բանվորներ կառուցել էին ամիսների

ընթացքում, երկու օրվա մեջ, ընդամենը երկու օրվա մեջ ավերվել էր: Մեքենաները չկային,

անհետացել էին նաև մամլիչները, նոր ծխախոտի հումքով լցված պարկերը, տուփերով ու

պարկուճներով բեռնված արկղերը: Միայն մի դատարկ տուփ էր ընկած հենց ոտքերի մոտ:

Վերցրեց, գրպանը դրեց ու դուրս եկավ:

Դե խելագարվիր, ասաց ինքն իրեն Արգամ Մանասյանը: Եթե մարդ ես, պիտի խելագարվես

այն դժբախտ քանդակագործի նման, այն ճանապարհողների նման, որոնց աչքերի առաջ

կրակի փոշի դարձան իրենց հարազատները: Չէ՞ որ սա էլ քո արձանն էր ու քո տիեզերական

թռիչքը, Արգամ Մանասյան:

Բայց նա չխելագարվեց: Ընդհակառակը` ուղեղն ասես թե պարզվեց ու նա նոր միայն

հասկացավ, թե ինչ էին նշանակում Սամսոն Իվանիչի խոսքերը. “ Այդ արտադրության հարցը

կլուծենք”: Մարդն իր խոսքի տերը եղավ, էլ ի՞նչ ես ուզում: Ասել էր` կլուծենք, և լուծեց:

Ուրեմն ի՞նչ անել, ողբերգությո՞ւն սարքել և ինքնասպա՞ն լինել: Չէ՜ մի: Նրանց ուզածն էլ հենց

այդ չէ՞: Չէ՛, վճռեց Արգամ Մանասյանը` հուսահատությունից ծնվող կատաղությամբ, սա

իսկական կռիվ է: Միմիայն կռիվ: Նրանք մեր արտադրամասն են ավերել, ուղեղս էլ հո

ավերված չէ՞: Նորից կսկսեմ, ինչ գնով էլ լինի, ինչ միջոցներով էլ լինի, թեկուզ որպես բանվոր

կմնամ գործարանում ու կանեմ իմ գործը: Կամ ինչո՞ւ անպայման գործարանում, նույնը

Կարամելի գործարանում չե՞մ կարող անել կամ մի ուրիշ տեղ: ԻՆձ միայն մի փոքրիկ

լաբորատորիա և երկու-երեք մեքենա տվեք:

Երբ նա մտավ իր նախկին ընդունարանը և առանց Սուսաննային բարևելու, վճռական ու

հանգիստ քայլերով դեպի Մաշուրյանի առանձնասենյակն ուղղվեց, քարտուղարուհին

զարմանալի ճարպկությամբ նետվեց նրան ընդառաջ ու մարմնով ծածկեց տեղակալի

կիսաբաց դուռը...

- Ոչ, ոչ, Արգամ Պետրովիչ,- վրա տվեց նա ռուսերեն: Հիմա չի կարելի: Նստեք, խնդրում եմ,

հանգստացեք մի քիչ: Ես ձեզ շատ եմ խնդրում, Արգամ Պետրովիչ...

- Իսկ ի՞նչ է պատահել,- հանգիստ հարցրեց նախկին դիրեկտորը, քարտուղարուհուն

թեթևակի մի կողմ հրելով ու նրա կողքով մտնելով Մաշուրյանի առանձնասենյակը:

Նա հասկացավ, որ Սուսաննան դիտավորյալ է բարձր խոսում և անընդհատ կրկնում “Արգամ

Պետրովիչ” բառերը, անկասկած միայն նրա համար, որ Վռամ Մաշուրյանը

նախապատրաստվի ընդունել անցանկալի հյուրին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

162

Եվ հենց այդպես էլ եղավ:

Երբ Մանասյանը ներս մտավ Վռամ Մաշուրյանը նստած չէր իր աթոռին: Կիսաբաց դռնից

լսել էր Արգամ Պետրովիչի և Սուսաննայի ձայները ու հիմա կանգնած էր դռան մոտ,

հանգիստ, բայց գունատ դեմքով:

- Արգամ Պետրովի՞չ, ինչ լավ է, որ եկար, ես հենց նոր քեզ էի ուզում զանգ տալ,- ասաց նա

փութով: - Ես այնքան բարկացած, վիրավորված եմ, որ մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Այդ

Բակուր Եգանյանը կատարյալ խուլիգան է: Տես, թե ինչ է արել, տե՛ս...

Նա դեպի լուսամուտը գնաց` Արգամ Մանասյանին ինքնաբերաբար հրավիրելով իր մոտ, և

լույսի տակ գլուխը թեքելով ցույց տվեց ծնոտի կապտուկը:

- Տե՛ս,- ասաց,- տես ինչ է արել: Սա՛ էլ տես,- ասաց նա բարձրացնելով թևքը ու ցույց տալով

պիջակի պատռվածքը: - Ես սա այսպես չեմ թողնի: Արձանագրություն եմ կազմել տվել,

կնստեցնեն` նոր խելքի կգա: Կարծում է, որ եթե խուլուհամր է կմարսի, հա՞: Տեսնեիք, թե ինչ

հայհոյանքներ էր տալիս, ամբողջ բանվորության ներկայությամբ, աշխատանքի ժամին:

- Համր մարդը ո՞նց էր հայհոյում, Վռամ,- հարցրեց Արգամ Մանասյանը: - Դա ո՞վ

կհաստատի:

Վռամ Մաշուրյանը քմծիծաղ տվեց.

- Ծաղրում ես, հա՞: Ուրեմն շրթունքների շարժումից չէր երևո՞ւմ: Ինքն էլ շան նման

հասկացավ, որ իր երգը երգված է, դրա համար էլ ձևացրեց, թե իբր վատացավ սիրտը ու

թողեց փախավ գործարանից: Բայց ինձնից ո՞ւր պիտի փախչի:

Նա անընդհատ սպասում էր, որ Արգամ Մանասյանը խոսի, հարցնի, թե ինչու են քանդել

արտադրամասը, ինչից է սկսվել այդ ամբողջ պատմությունը, զայրանա, հիստերիկայի մեջ

ընկնի: Բայց գործարանի նախկին դիրեկտորը լուռ էր: Եվ դա շատ ավելի էր

անհանգստացնում Մաշուրյանին:

- Դե արի սրանից հետո լավություն արա մարդկանց,- ձեռքով ծնոտի կապտուկը շոյելով ու

ցավից ճակատը կնճռոտելով, շարունակեց նա: - Թե իմանաս ինչեր եմ քաշել, ինչքան եմ

համոզել Ղազարյանին, ինչ ծանոթ-անծանոթ մարդիկ եմ մեջ գցել, խնդրել, աղաչել,

լավության տակից դուրս գալու ակնարկներ արել, մինչև որ համաձայնվել է...

- Ինչի՞ն է համաձայնվել, Վռամ:

- Լավ էլի, Արգամ Պետրովիչ, իբր թե չես հասկանում: Եթե հանձնաժողովը զեկուցագրի մեջ

մտցներ նոր արտադրամասի ապօրինի կառուցման փաստը, պա՞րզ չէ, որ մենք ոտքով-գլխով

կորած էինք:

- Ո՞վ` մենք, պատասխանը ես էի տալու:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

163

- Իսկ ե՞ս ինչ պիտի անեի: Պիտի ասեի, թե չե՞մ տեսել, գաղափար չե՞մ ունեցել, չե՞մ իմացել,

որ հսկայական գումարներ են ծախսվել նոր արտադրամասը կոմպլեկտավորելու համար:

- Փորձարարական արտադրամաս և խնայողությունների հաշվին:

- Թեկուզ փորձարարական: Թեկուզ խնայողությունների հաշվին: Որտե՞ղ են ձևակերպված

դրանք: Դա դատական գործ է, Արգամ Պետրովիչ: Ես զարմանում եմ, շատ եմ զարմանում, որ

շնորհակալ լինելու փոխարեն դու դեռ նեղացած ես, իսկ քո ընկեր Բակուր Եգանյանը

քաշքշում ու խփում է ինձ:

Նա նորից շոյեց կապտած ծնոտն ու կնճռոտեց ճակատը:

Ո՞վ է այս մարդը` սովորական մորթապա՞շտ, թե արտասովոր սրիկա, մտածում էր Արգամ

Մանասյանը` հետաքրքրությամբ նայելով իր նախկին տեղակալին ու ընկերոջը:

- Ղազարյանն ասաց` չգիտեմ, եթե մենք արտադրամաս մտանք,և հայտնաբերեցինք ձեր

հակապետական, ապօրինի գործերը, ես այլևս ոչինչ անել չեմ կարող... Ես չպիտի տեսնեմ

դրանք, պա՞րզ է:

Սամսոն Իվանիչի խոսքերն են, հիշեց Արգամ Մանասյանը: Նրա խոսքերն են ու նրա ոճը: Ես

ոչինչ չեմ տեսել: Ես տեղեկություն չունեմ: Եթե ստացվեց` տեր եմ, եթե չստացվեց` մեղքը ձեր

վիզը: Պատասխան պիտի տաք:

- Ինձ ուրիշ ի՞նչ էր մնում անել: Կանչեցի Բակուր Եգանյանին ու փորձեցի մեղմորեն

բացատրել, համոզել: Ոչ այսօր: Դեռևս ուրբաթ օրը: Բայց նրան բան հասկացնե՞լ կլինի:

Կատաղեց, փրփրեց, գլուխը պատին էր խփում, իսկ վերջում տես ինչ գրեց իմ բլոկնոտում:

Նա գրասեղանից վերցրեց աշխատանքային հուշատետրը ու մեկնեց Արգամին:Գործարանի

գլխավոր տեխնոլոգը ցատկոտող, ծուռումուռ տառերով գրել էր. “Դա բարբարոսություն է,

վնասարարություն և պետական դիվերսիա: Ոչնչացնել խոշոր գյո՞ւտը: Ավերել ստեղծվա՞ծը:

Ով այդ նպատակով կփորձի մտնել նոր արտադրամասը, ես նրա գլուխը կջարդեմ: Բակուր

Եգանյան”:

- Կարդացի՞ր: Մռնչաց, մռնչաց ու թողեց գնաց: Իսկ մի քանի ժամ հետո, աշխատանքի

վերջում իմացա, որ վատացել է սիրտը, շտապօգնություն են կանչել, և նրան տարել են

հիվանդանոց:

Խե՜ղճ մարդ, խեղճ իմ ընկեր, սրտում ահավոր ցավ զգաց Արգամ Մանասյանը: Գոնե ես

կողքին լինեի:

- Հիմա չեմ թաքցնի: Ուրախացա, որ խանգարող չի լինի և կարգադրեցի շաբաթ ու կիրակի

օրերին շտապ ապամոնտաժել տեղամասը, ոչնչացնել, մաքրել բոլոր հետքերը: Մի խոսքով`

ինքս էլ կանգնեցի բանվորների գլխին, մինչև որ ավարտեցին գործը: Այդ երկու օրվա մեջ

երկու րոպե չեմ նստել:

Դու կքանդես, մտքում ասաց Արգամ Մանասյանը: Ձեզ մենակ քանդելու բան տվեք:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

164

- Այսօր առավոտ շուտ եկա աշխատանքի, հենց նոր էի ավտոմեքենայից իջել, մեկ էլ Բակուր

Եգանյանը հարձակվեց ինձ վրա: Թե ո՞նց էր հիվանդանոցից փախել` չեմ հասկանում:

Հարձակվեց, բանվորների ներկայությամբ քաշեց պոկեց պիջակիս թևքը: Սկսեց մռնչալ,

հայհոյանքներ տալ ու խփեց ծնոտիս: Տես: Մինչև հիմա կապտած է... Հետո բռնեց սիրտն ու

գնաց...

Նրա պատմելուն զուգընթաց Արգամ Մանասյանի հոգում կաթիլ առ կաթիլ կուտակվում էր

զայրույթը, եռում, փոթորկվում, դուրս էր գալիս ափերից ու գնում տարածվում մարմնի բոլոր

բջիջներում: Իսկ երբ պատկերացրեց, թե ինչպես է խեղճ համրը բռնել սիրտն ու հեռացել

օրորվելով, չդիմացավ, շշնջաց ատելությամբ, ատամների արանքից.

- Եթե նրան մի բան պատահի, Վռամ... Եթե նրան մի բան պատահի...

- Խնդրեմ, անասելի վիրավորված խոսեց Վռամ Մաշուրյանը: - Արգամ Պետրովիչ, դու

իսկապե՞ս չես պատկերացնում, թե ինչ կլիներ քո վիճակը, եթե հանձնաժողովը

հայտնաբերեր այդ տեղամասը...

- Իսկ քանդելու փոխարեն, հնարավոր չէ՞ր օրինականացնել այն:

- Ինչ անե՞լ...

- Օրինականացնել: Ձևակերպել: Փաստաթուղթ կազմել: Գրել, որ աշխատանքի մեծ մասը

կատարվել է հասարակական կարգով, ինչպես որ եղել է իրականում: Որ հանուն գործի,

մարդիկ իրենց հիմնական աշխատանքից հետո, շաբաթ և կիրակի օրերին են քրտինք թափել;

Դա ավելի ճիշտ չէ՞ր լինի, քան թե ստեղծածը քանդելը: Ըստ որում, ես մինիստրին

բացատրեցի և նա կարծես թե հասկացավ: Ես նրանից երկու օր խնդրեցի, որպեսզի օգնեմ

Բակուրին` փորձնական նմուշներն արտադրելու:

Վռամ Մաշուրյանը ակնհայտորեն շփոթվեց:

- Նա ինձ այդ մասին ոչինչ չի ասել:

- Իսկ քանդելու մասին ասե՞լ է:

- Ես ասում եմ` նա այդ մասին ինձ ոչինչ չի ասել: Բառից մի կառչի, Արգամ Պետրովիչ: Դեմդիմաց

խոսում ենք: - Ուշքի եկավ Մաշուրյանը:

- Եվ դու չէիր կարող ինձ նախազգուշացնել... Չէիր կարող գոնե զանգ տալ:

- Գիտեի, որ չես համաձայնվի: Չես համաձայնվի ու բանտ կգնաս: Ահա ճշմարտությունը:

- Ուրեմն ինձ համար էր սիրտդ ցավում:

- Այո, մի՞թե մենք ընկերներ չենք, Արգամ Պետրովիչ:

- Ես առանց քեզ բանտ չեմ գնա, Վռամ,- ասաց Մանասյանը: - Որովհետև ընկերներ ենք: Ինչ

արել ենք, միասին ենք արել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

165

Վռամը ծուռ-ծուռ ժպտաց.

- Ուշ է, ասաց նա: - Այդ մասին էլ եմ մտածել, չեմ թաքցնի: Եթե տեղամասը չվերացնեի,

հնարավոր է, որ ինձ էլ կարողանայիր հետդ տանել: Իսկ հիմա, ինչպես տեսնում ես, հիմք

չկա... Այնպես որ ես քեզ փրկել եմ և արանքում էլ ինձ:

- Իսկ ես մտադիր եմ քեզ հետս տանել հենց տեղամասը ոչնչացնելու համար,-

սառնասրտությամբ ասաց Արգամ Մանասյանը:

- Էդ ո՞նց:

- Ես պնդելու և ապացուցելու եմ, որ ապօրինի միջոցներով կառուցել եմ այդ տեղամասը: Եվ

Բակուրն ու տեխնիկներից, բանվորներից մի քանիսը անկասկած կհաստատեն այդ:

- Հետո՞...

- Ես մանրամասն ներկայացնելու եմ կատարված ծախսերի նախահաշիվները և ասելու եմ. ես

մեղավոր եմ` պատժեք ինձ օրենքի ամբողջ խստությամբ: Ես կառուցել եմ: Ապօրինի: Բայց

կառուցել եմ: Իսկ հիմա խնդրում եմ պատժել նրան, ով քանդել է: Քանդել, քամուն է տվել

պետական հսկայական միջոցները, երբ կարող էր այդ մեքենաներով, այդ հոսքային գծով

գոնե սովորական ծխախոտ արտադրել, որի կարիքն այդքան զգացվում է: Ո՞վ է ավելի շատ

վնաս տվել երկրին, ե՞ս, թե՞ Վռամ Մաշուրյանը: Մի՞թե միայն մի մարդու համար, որը

կախվել է պարանով, պարանների արտադրությունը պիտի դադարեցնել: Կամ եթե մեկը

մեքենայի վրա մի դանակ է սրել ու դրանով խփել ուրիշի, ուրեմն պիտի ոչնչացնե՞լ մեքենան:

Վռամ Մաշուրյանը մտածում էր: Նույնիսկ ճակատին կնճիռներ հայտնվեցին:

-Դու այդ չես անի,- ասաց նա կամացուկ:

- Ինչո՞ւ:

- Որովհետև դու ազնիվ մարդ ես:

- Իսկ ազնիվ մարդկանցից դուք չեք վախենում:

- Չէ, Արգամ ջան, ուղղակի համոզված եմ, որ դու չես ցանկանա կործանել ինձ միայն նրա

համար, որ ես իմ կարծիքով, ինչպես ասում են` իմ խելքով, ցանկացել եմ օգտակար լինել քեզ:

Ես մտածել եմ այսպես: Կարևորն այն է, որ Արգամ Պետրովիչի մեղադրանքներից

ամենածանրը շարքից դուրս գա: Կարևորն այն է, որ նա արդարանա ու վերականգնվի

աշխատանքում: Այդ ժամանակ, երդվում եմ քեզ, գիշեր-ցերեկ կանեմ և երկու ամսում կարգի

կբերեմ տեղամասը: Հիմա չեմ ուզում վիճել: Գուցե և սխալվել եմ, դա ժամանակը ցույց կտա,

բայց ես ամբողջ սրտով ցանկացել եմ ինչ-որ ձևով փրկել քեզ: Ահա ամբողջ պատմությունը:

Մի օր առիթ կլինի և Մարիամը ինքը կասի քեզ, թե ինչքան եմ տանջվել, քանի անքուն

գիշերներ եմ անցկացրել, մինչև որ հանգել եմ այս եզրակացության և ապա կարողացել

համոզել այդ ճիվաղ Ղազարյանին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

166

Վռամ Մաշուրյանը լռեց, դողացող մատներով մի սիգարեթ վառեց, խոր ներս քաշեց ծուխն ու

ասաց.

-Սրանից հետո ինչ ուզում ես` արա, Արգամ Պետրովիչ: Ես խոստովանեցի և հիմա ինքս իմ

առաջ մաքուր եմ:

Արգամը լուռ էր, թաղված իր անուրախ, խառնափնթոր մտքերի մեջ:

- Սուսիկին ասե՞մ երկու հատ սուրճ բերի, Արգամ Պետրովիչ:

- Չէ,- ասաց Արգամ Մանասյանը:

Թեև սկզբում կասկածում էր, բայց անմիջապես գտավ Բակուր Եգանյանի տունը: Ընդամենը

մի անգամ էր եղել, երբ գլխավոր տեխնոլոգը կանչել էր խաշի: Ե՞րբ էր: Հա, նախանցյալ

տարի: Բայց տունն այնքան փոքրիկ ու գեղեցիկ էր, որ հեռվից թվում էր, թե խաղալիք է: Ասես

երեխաները տուն-տուն էին խաղացել, իսկ հետո խաղալիք տնակը մոռացել ձորի պռնկին:

Դեռ միջանցքում նրան ընդառաջ եկավ Նազիկը և ուրախ-ուրախ հայտնեց, թե բժիշկները քիչ

առաջ գնացին: Սրտագրում կատարեցին մի քանի անգամ և ասացին, որ առանձնապես ոչ մի

լուրջ բան չկա: Մարդը ուժեղ ցնցում է ապրել միայն: Երկու-երեք օր որ պառկի, կանցնի ամեն

ինչ:

Բակուր Եգանյանը պառկած, ավելի ճիշտ` թիկնած էր հյուրասենյակում, բազմոցի վրա,գլխի

տակ մի քանի բարձեր: Կողքին` աթոռի վրա, դեղերի զանազան սրվակներ էին դրված:

Սենյակում տարածված էր վալոկորդինի սուր հոտը:

- Ո՞նց ես, եղբայր:

Բակուրը փակեց աչքերը ու բացեց նորից:

- Ինչո՞ւ ուրբաթ օրը տեղյակ չպահեցիր ինձ, Բակուր: Գուցե թե կարողանայի խանգարել,-

ասաց Արգամը:

Հիվանդը փորձեց ձեռքով հասկացնել, բայց Մանասյանը ընդմիջեց նրան.

- Ձեռքերդ մի շարժիր: Շրթունքներով կհասկանամ:

- Զանգահարել եմ,- հասկացրեց Բակուրը: - Դու տանը չէիր: Աղջկադ ասացի, որ ինձ զանգ

տաս:

Ուրբաթ օրը: Դե, իհարկե: Նաիրուհին այն վիճակի մեջ չէր, որ հիշեր Բակուր Եգանյանի

զանգը:

- Հետո,- ասաց Բակուրը,- ճիշտ ասաց` չէի հավատում, որ կքանդեն...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

167

Նրա աչքերը արցունքով լցվեցին: Բակուրը հազաց ամաչելով ու ձախ ձեռքի մոտ ընկած

թաշկինակով կամացուկ սրբեց արցունքները:

Նա մի օրվա մեջ ծերացել էր: Կամ գուցե Արգամին այդպես թվաց: Դեմքի մաշկը բարակել,

թուլացել ու կախվել էր մի տեսակ: Թաշկինակը բռնած ձեռքին ուռել ու կապտին էին տալիս

երակները:

Արգամի շունչը բռնվեց, ցավաց սիրտը, զգաց, որ եթե, չխոսի, ինքն էլ լաց կլինի հիմա: Հետո

մտածեց, որ անկախ ամեն ինչից` պարտավոր է մխիթարել, հուսադրել ընկերոջը:

- Դե լավ, լավ,- ասաց նա: - Հիմա ամենակարևորն այն է, որ շուտ լավանաս: Քեզ հանգիստ

պահիր, աշխարհի վերջը չէ: Եվ եղածն էլ ամենամեծ դժբախտությունը չէ: Քյավառցու խոսքը

գիտես, չէ՞: Ասում է` ամենադժբախտ մարդը նա է, ով խաշը բրդել, դրել է սեղանին, բայց

արաղ չունի, որ խմի:

Բակուրն ակամա ժպտաց:

- Մե՞զ ինչ է պատահել,- շարունակեց Արգամը: - Գլուխներս աշխատում է, աննիկոտին

ծխախոտի հաշվարկներն ունենք և ողջ ենք: Ամեն ինչ նորից կսկսենք: Ծխախոտի

գործարանում չթողնեն` մեր գյուտը կտանենք Կարամելի ֆաբրիկա կամ էլ իրար հետ մի

կիսամասնավոր ցեխ կբացենք ու կդառնանք ցեխավիկ: Հը՞: Այսինքն, Բակուր ջան, որ խղճով

մտածենք, մեր գյուտը ախր չի էլ կարելի ծխախոտի գործարանում արտադրել: Դա արդեն

բացարձակ հակառեկլամ է, և հիմնական արտադրանքի վարկաբեկում: Գիտես, չէ՞, որ

դժբախտ սիրահարները սովորաբար Հրազդանի կամրջից են ցատկում ներքև: Այ, հիմա դա

նույնն է, թե կամրջի վրա պարաշյուտների վաճառք կազմակերպես:

Նա ինքն էլ չզգաց, թե որտեղից և ինչպես հնարեց այդ հիմար կատակը, բայց պատրաստ էր էլ

ավելի մեծ հիմարություններ դուրս տալ, ինչ ասես հորինել, միայն թե էլի մի վայրկյան

ժպտար այդ տառապած մարդը:

Եվ Բակուր Եգանյանը ժպտաց: Ոչ միայն ժպտաց, այլև սկսեց ծիծաղել` մեղմ մնչյուններ

արձակելով:

- Դե լավ, լավ,- վախեցավ, սաստեց նրան Արգամը,- ինչքան գիտեմ, սրտային հիվանդներին

ծիծաղել էլ չի կարելի: Մենք անելիքներ դեռ շատ ունենք: Այնպես որ հետևիր ու պահպանիր

քեզ, եղբայր: Քո սխալն այն է եղել, որ ուրբաթ օրը, վատ զգալուց հետո, երկուշաբթի

աշխատանքի ես գնացել:

Եվ հանկարծ Բակուրի աչքերում խորամանկ ժպիտ տեսավ:

- Ի՞նչ է, ճիշտ չե՞մ ասում,- հարցրեց Արգամը:

Հիվանդը գլուխը թափահարեց, չգիտես ինչու նայեց դռան կողմն ու շրթունքները շատ հստակ

շարժելով, ասաց.

- Ուրբաթ օրը ես հիվանդ չէի: Ձևացրի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

168

- Ինչի՞ համար,- ոչինչ չհասկացավ Արգամը:

Բակուր Եգանյանը բարձի տակից մի տուփ սիգարեթ հանեց: “Պատրանքի” տուփն էր:

Դրանից մի հատ էլ Արգամ Մանասյանի գրպանում կար, այն դատարկ տուփը, որ գտավ

ավերված տեղամասում: Նա հարցկան նայեց ընկերոջը: Բակուրի աչքերն ասես վառվում էին

վրիժառության կրակով: Նա տուփը Արգամ Մանասյանին պարզեց: Մանասյանն ակամա

շարժումով նրա ձեռքից վերցրեց այն ու զգալով, որ տուփը լիքն է, զարմացած նայեց

ընկերոջը: Բակուրի աչքերն արդեն փայլում էին հաղթական: Արգամ Մանասյանը շտապով

բացեց տուփը և անկարող եղավ զսպել ճիչը:

- Էս որտեղի՞ց, Բակուր:

Ու Բակուր Եգանյանը առաջ թեքված, շշնջալով ու կատաղորեն շարժելով ձեռքերը, պատմեց

նրան ամեն ինչ:

- Երբ ուրբաթ օրն առավոտյան Վռամ Մաշուրյանը կանչեց ինձ, ես հասկացա, որ ամեն ինչ

կորած է: Անմիջապես տեղամաս գնացի: Առանց այն էլ անելու քիչ բան էր մնում: Փակեցի

դուռը, թողեցի միայն իմ տղաներին` Իվանին ու Հայրոյին և գործի անցա: Աստված մեզ հետ

էր: Երեք ժամից հետո մի արկղ սիգարեթ հավաքվեց: Մոտ հազար հատ: Ասացի` բավական է:

Լցրեցինք տուփերի մեջ ու որակի նշանով փաթեթավորեցինք:

Արգամի սիրտը հիմա անկասկած ավելի արագ էր խփում, քան թե Բակուրինը:

- Բա որտե՞ղ են տուփերը,- հարցրեց նա խռպոտած ձայնով: - Կգտնեն շան որդիները:

Բակուրն աչքերով ծիծաղեց:

- Դուրս եմ բերել գործարանից,- ասաց նա:

- Ո՞նց, Բակուր: Ո՞նց... Բա էդ մեծ տուփը չտեսա՞ն...

Բակուրը մեկնեց ձեռքը, աթոռից մի սիգարեթ վերցրեց և առանց ուշադրություն դարձնելու

նախկին դիրեկտորի բողոքող, հուսահատական շարժումներին, վառեց, մեծ

բավականությամբ ներս քաշեց ծուխն ու միանգամից քթից ու բերանից ծուխը հանելով, ասաց.

- Զանգահարեցի շտապօգնություն: Մեր Նազիկի եղբայրը բժիշկ է: Շատ լավ տղա է: Նրան

կանչեցի:

-Ու շտապօգնության մեքենայով դո՞ւրս բերեցիր ծխախոտը...

Բակուրը երջանկացած գլխով արեց:

- Պառկել էի տուփերի վրա: Փափուկ-փափուկ էր:

Արգամ Մանասյանը բռնեց ընկերոջ ձեռքը, սեղմեց ամուր.

- Բա որ բռնեին, խելագար, ախպեր ջան...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

169

Բակուրը թափ տվեց ձեռքը:

- Հիմա հարկավոր է սա շտապ վերև տանել,- հասկացրեց նա:

- Վերև ո՞ւր,- տխուր հարցրեց Արգամը: - Մեզ միայն քարտուղարը կօգներ, նա էլ Մոսկվայում

է:

Բակուրը անհամբեր շարժեց ձեռքերը...

- Ուրեմն Մոսկվա պիտի տանել;

Արգամ Մանասյանը նայեց նրան: Միտք ունի՞ ասելը: Միտք ունի՞ նորից պղտորել հոգին,

հուսահատեցնել հազիվ ոգի առած մարդուն:

- Ինձ խորհուրդ են տվել, որ քաղաքից չբացակայեմ,- որքան կարող էր անհոգ ասաց նա:

Բակուր Եգանյանը ետ ընկավ բարձերին: Փակեց աչքերը:

- Ես կտանեմ,- ասաց նա:

- Դո՞ւ,- Արգամը մտածեց, թե սխալ հասկացավ:

- Ես, ե՛ս,- հաստատեց Բակուր Եգանյանը: Նա կրկին առաջ թեքվեց ու խորամանկ, ծիծաղկոտ

աչքերով նայեց ընկերոջը: - Ե՛ս,- բացատրեց նա: - Ինձ մերժելը հեշտ չէ, որովհետև չեմ լսում:

Հասկացա՞ր: Իսկ իմ համր լինելը այս դեպքում միայն առավելություն է: Նախ` որովհետև

ռուսերեն լավ չգիտեմ: Եվ հետո... և հետո... որպեսզի շուտ պրծնեն ինձնից, ինչ որ պետք է`

կանեն: Անեկդոտի կակազի նման: Գիտես, չէ՞, որ ասում է` մ-մարդ մի քիչ էլ պ-պիտի խ-

խոսել իմանա:

Նորայրը հատակին ծնկած, երկար ու բարակ փայտիկը մի ձեռքին, վիրաբուժական դանակը

մյուս ձեռքին, չափումներ էր կատարում, զգուշորեն կտրում ծաղկավոր պաստառը և հետն էլ

բղավում ինչ-որ մեկի վրա...

- Սոսինձը, արագ, կարգին քսի, անկյունները, անկյունները: Ի՞նչ եղավ, ա՛յ տղա, արագ...

- Հիմա, Նորայր քեռի, հասցնում եմ:

Նաիրի՞ն է: Նաիրին տանն է ու գործ է անո՞ւմ: Չտեսնված, չլսված, անհավատալի մի բան:

Արգամ Մանասյանը թիկունքից մոտեցավ Նորայրին:

- Բարև, վարպետ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

170

- Բարև, թափառական,- առանց գլուխը շրջելու, ձայնեց Նորայրը: - Լավ ես գալիս,

հեռադիտակով նայում էիր, հա՞: Հենց տեսար, որ պրծնում ենք` բարև, վարպե՛տ: Այ տղա, ի՞նչ

եղավ քեզ,- գոռաց նա մյուս սենյակի կողմը:

Դուռը բացվեց և հայտնվեց Նաիրին` ձեռքին զգուշորեն մի պաստառ բռնած: Նորայրն

արագորեն ցատկեց ծուռումուռ տախտակներով սարքված հենասեղանին:

- Տո՛ւր:

Նա տղայի ձեռքից վերցրեց պաստառը, բարձրացրեց երկու ձեռքով ու գրեթե քնքշանքով

փակցրեց պատին` նայեց, ստուգեց, բռնո՞ւմ են ծաղիկները մյուս պաստառի ծաղիկների հետ,

ուղղեց մի քիչ և ձախ ձեռքով պաստառը բռնած, աջ ձեռքով արագ-արագ շոյեց-հարթեցրեց

ծաղկավոր թղթի մակերեսը:

- Սրան էլ քսի, ախպեր ջան, ու վերջ,- ասաց նա` սեղանից իջնելով, և Նաիրին պաստառը

հատակից վերցնելով վազեց մյուս սենյակ:

- Նորա՞յր,- հարցրեց Արգամը,- գազաններ վարժեցնող ես աշխատո՞ւմ:

- Լավ տղա է,- նորից ծնկի իջավ Նորայրը,- մենակ թե հորն է քաշել, մի քիչ գիժ է: Ինչի՞ ինձ

մոտ չես բերում, հեծանիվ պարապի: Եղած քամիներն էլ գլխից կհանեմ:

- Հեծանի՜վ... Դրանք “Վոլգայից” պակաս փոխադրամիջոց չեն ուզում: Ըստ որում`

վարորդական իրավունքն էլ դու պիտի ճարես:

- Չէ, լուրջ,- ասաց Նորայրը,- տանե՞մ ինձ մոտ: Խոսքը մեր մեջ` ամոթ էլ է: Ջահել տղա է, բայց

արդեն կախվել են մսերը: Որ ի՞նչ:

- Եթե այդպիսի բան անեիր, Նորիկ...

Արգամ Մանասյանը մինչ այդ թաքցնում էր, չէր ուզում խոստովանել, որ որդու հետ իր

հարաբերությունները չեն ստացվում: Նա ամբողջ մի տարի չէր խոսում Նաիրիի հետ: Ավելի

ճիշտ` չէին էլ հանդիպում, որ խոսեն: Արգամը մթնով էր աշխատանքի գնում, երբ տղան քնած

էր լինում դեռ և վերադառնում էր այն ժամանակ, երբ նա կամ քնած էր արդեն կամ էլ տանը

չէր:

Հասմիկը սկզբում Արգամին զգուշացնում էր երբեմն, հայտնում էր, երբ տղան շատ էր ուշ

տուն գալիս և այն էլ խմած: Հետո դադարեց, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպքից

հետո ահավոր աղմուկ-աղաղակ էր բարձրանում տանը: Արգամը չէր կարողանում հանգիստ

խոսել որդու հետ, այսինքն` սկզբում աշխատում էր հանգիստ պահել իրեն, բացատրում,

հորդորում, համոզում էր կտրել կապը հղփացած, անբան տղաների հետ, մարդավարի

սովորել: Բայց զգում էր, որ իր խոսքերը տեղ չեն հասնում: Տղան լսում էր, կամ էլ

պատասխանում էր միավանկ, հեգնանքով: Այդ ժամանակ արդեն սպառվում էր Արգամի

համբերությունը, նա սկսում էր գոռգոռալ, վիրավորական խոսքեր ասել որդուն ու նույնիսկ

հարձակվում էր նրա վրա բռունցքներով: Խփում էր որտեղ պատահի, ինչպես պատահի, և

խեղճ Հասմիկին հազիվ էր հաջողվում պոկել որդուն գազազած, իրեն կորցրած հոր ձեռքից:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

171

- Ի՞նչ ես անում, անխիղճ, դու նրան անդամալույծ կդարձնես,- անմխիթար լալիս էր կինը:

- Նա արդեն անդամալույծ է,- հևում էր ամուսինը: - Ավելի լավ է` սատկի միանգամից,

պրծնենք: Խայտառակեց ինձ աշխարհով մեկ:

Արդյունքը եղավ այն, որ Հասմիկը վախենում էր ամուսնուն բողոքել որդու արարքների

մասին: Կամ երբ ստիպված էր լինում այնուամենայնիվ ինչ-որ բան ասել` սկսում էր հազար

ու մի առաջաբանով, հեռվից, աշխատելով նախապատրաստել ամուսնուն: Իսկ սովորաբար

ամեն ինչ անում էր, որպեսզի հայր ու որդի չհանդիպեն իրար:

Սակայն մի անգամ, մոտ մեկ ամիս առաջ, հանդիպումը կանխել չհաջողվեց և գիշերվա ժամը

մեկին տուն վերադարձած Նաիրին դեմ-դիմաց մնաց հոր հետ:

- Նստիր,- ասաց Մանասյանը որդուն:

- Արգամ ջան... – միանգամից հայտնվեց Հասմիկը` ձեռքերն աղերսանքով կրծքին խաչած:

Արգամը շրջվեց դեպի նա:

- Ոչ մի աղմուկ չի լինի, Հասմիկ,- ասաց նա: - Եթե ուզում ես` եկ դու էլ նստիր մեզ հետ,

խոսենք մի քիչ:

- Ես քո խոսելը գիտեմ,- մրմնջաց Հասմիկը:

- Իմ քունը տանում է,- ասաց Նաիրին:

- Թող գնա քնի, Արգամ ջան,- դողացող շրթունքներով խնդրեց կինը:

Բայց Արգամը շարունակում էր հանգիստ ու նույնիսկ բարյացակամ նայել որդուն,և Նաիրին

ակամա նստեց:

- Որտե՞ղ էիր , տղաս,- հարցրեց Արգամը:

- Գուրգենենց տանը,- ասաց Նաիրին:

- Ի՞նչ էիք անում:

- Կինո էինք նայում:

- Ի՞նչ կինո էր:

- “Կնքահայրը”:

- Ամերիկյա՞ն:

- Ըհը:

- Քանի՞ անգամ ես տեսել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

172

- Մի տասն անգամ:

- Եվ հետաքրքի՞ր է:

- Շատ:

- Լավ կինո է,- ասաց Արգամ Մանասյանը: - Ինձ էլ է դուր գալիս: Հիշո՞ւմ ես, երբ ես

Հունաստանից եկա, քեզ պատմեցի այդ նկարը: Այնտեղ էի տեսել:

- Հիշում եմ,- ոչինչ չհասկանալով ասաց տղան:

- Հենց այնպե՞ս ես կինոն նայում, թե՞ մտածելով, սովորելով:

- Հենց այնպես:

- Իզուր,- ասաց Արգամ Մանասյանը: - Այդ նկարում մի շատ կարևոր բան կա: Ուշադրություն

դարձրե՞լ ես, թե տղաները ինչպես են հարգում իրենց հորը: Ինչպես են միավորվում ու

վերափոխվում, երբ վտանգ է սպառնում իրենց ընտանիքին:

- Իսկ քեզ ի՞նչ է պատահել որ...

- Մի՞թե քեզ հետ պատահածը ինձ չի վերաբերում, տղաս,- ասաց Արգամ Մանասյանը: Մի՞թե

դու բնական ես համարում, որ տասնվեց տարեկան տղան գիշերվա ժամը մեկին է տուն

գալիս:

- Ինձ համար էլ վիդեո առ, ամբողջ օրը տանը մնամ:

- Ի՞նչ,- չլսեց կամ չհասկացավ Արգամը:

- Տեսամագնիտոֆոն:

- Կառնեմ,- անմիջապես համաձայնվեց հայրը: - Ես չգիտեմ, դա մանկավարժական է, թե

հակամանկավարժական, բայց անպայման կառնեմ, միայն թե դու սովորես, տուն գաս

ժամանակին:

- Ճի՞շտ պապ,- միանգամից ուրախացավ Նաիրին: - Մանկավարժական է, մանկավարժական

է... Գուրգենի հայրը ամեն ինչ հաշվել է, պատմեց մեզ:

- Ի՞նչն է հաշվել:

- Մի անգամ ասաց` տղերք ջան, Գուրգենս ձեռքից գնում էր, ինձ մի օր քաղմաս էին կանչում,

մի օր դպրոց: Ես էլ նստեցի ու հաշվեցի, եթե այսպես գնա, տղաս մի պատմության մեջ

կընկնի, կբանտարկեն: Որ բանտարկեն, ահագին փող եմ տալու, որ քիչ նստի: Հետո էլ

շաբաթը մեկ շուկա պիտի մտնեմ, ահագին մթերքներ առնեմ, որ տեսակցության գնամ:

Հաշվեցի ու տեսա, որ եթե վիդեո առնեմ, ավելի էժան կնստի ու միանգամից երկու հատ առա:

Հիմա տղաս տնից դուրս չի գալիս, տեսնում եք, չէ՞...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

173

Արգամ Մանասյանը օրորեց գլուխը:

- Շա՜տ հետաքրքիր է,- ծիծաղեց նա: - Հաշվապա՞հ է այդ մարդը:

- Չէ, հայրիկ, գյուղտեխնիկայի կառավարիչ է:

- Եվ գյուղտեխնիկայի կառավարիչը ինչքա՞ն էր վճարել հեռուստատեսային այդ տեխնիկայի

համար:

- Քսան հազար ռուբլի:

Արգամն անկեղծ զարմանքով նայեց որդուն.

- Քսան հազա՞ր:

- Երկու հատի համար, պապ: Հետո դա մի տարի առաջ էր: Հիմա էժանացրել են` վեց-յոթ

հազարով կարելի է գտնել:

- Գտնե՜լ, կրկնեց Արգամ Մանասյանը: - Իսկ չե՞ն ասում, թե այդ վեց-յոթ հազարը որտեղից

կարելի է գտնել:

- Լավ էլի, պապ, գիտե՞ս, թե քո մասին ինչեր են ասում: Ասում են. եթե նա ուզենա` Երևանի

կեսը կառնի...

- Մյուս կեսի մասին կասկածներ կան, հա՞: Շատ վիրավորական է:

- Դե մի տուփ երևանյան սիգարեթ առնելու համար տասը-քսան կոպեկ ավելի են տալիս: Բա

ինչ պիտի մտածեն:

-Պիտի մտածեն, որ ծխախոտ վաճառողները այդ տասը-քսան կոպեկները բերում ինձ են

տալիս: - Գլխով արեց Մանասյանը:- Լսում ես, Հասմիկ:

Հասմիկը հառաչեց.

- Է՜ , Արգամ ջան, եթե մեր հարազատները, հարևանները այդպես են մտածում, օտարների

մասին ի՞նչ կարող ենք ասել:

Արգամը բարձրացավ տեղից, և Հասմիկը ակամա ցնցվեց:

- Ուրեմն դու ենթադրում ես, տղա ջան, որ ես գող եմ, հա՞:

- Արգա՜մ,- ալեկոծվեց Հասմիկը:

Նաիրին չշարժվեց տեղից;

- Բա իմ ընկերների մոտ որտեղի՞ց են պաչկայով փողերը,- ասաց նա: - Ռեստորաններում

շպրտում են: Ա՛յ այսպես քանդում են ու շպրտում նվագողների վրա: Հա՛, մեկն էլ հենց քո

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

174

մինիստրի տղան է: Ի՞նչ մտածեմ, պապ ջան, մի նեղանա, մտածեմ, որ ծնողների

աշխատավա՞րձն է... Ինձ վրա էլ ծիծաղում են: Ասում են` ժլատ է հայրդ...

- Իսկ դո՞ւ ինչ ես ասում:

- Չեմ ուզում քեզ մոտ կրկնեմ:

- Ախր նրանց հետ ի՞նչ գործ ունես, ցավդ տանեմ,- միջամտեց Հասմիկը:

- Դե, ընկերներ են, էլի, այ մամ, թողնեմ քաղաքից փախչե՞մ: Հետո ինչո՞ւ սուտ ասեմ` ինձ

հետաքրքիր է նրանց հետ; Ազատ, անկախ ապրում են:

- Ինչքա՞ն կարելի է այդպես ապրել, տղա ջան, ինչքա՞ն,- գլուխն օրորեց մայրը:

- Ինչքան որ ծնողները կարողանան գողանալ,- ասաց Արգամը: - Հո հենց վաղը չե՞նք

մեռնելու, Նաիրի, կապրենք ու կտեսնես, թե ինչ է կատարվելու այդ ծնողների ու նրանց

զավակների հետ: Կտեսնես, տղաս, ես շատ եմ տեսել: Իմ ընկերներից մեկի հայրն էլ ուտումխմում

էր ամբողջ օրը, հարբած ժամանակ ամեն անգամ մեզ մի հարյուրանոց էր տալիս, թե

տարեք քեֆ արեք: Իսկ մենք չգիտեինք, թե ինչ կարելի է անել այդ փողով: Մի կիլոգրամ

կոնֆետ էինք առնում, իսկ մնացածը վերադարձնում իրեն: Իսկ հիմա... Մինչև հիմա նստած է:

Տասնհինգ տարի տվեցին: Եվ որդին դեռ հոր պարտքերն է տալիս... Բացի նրանից, որ ես

ուրիշ կերպ չեմ կարող ապրել, տղա ջան, նաև չեմ ուզում, որ դու երբևէ իմ պարտքերը տաս...

Դու ինձ հասկանում ես, չէ՞...

- Գնամ քնեմ, հա՞, հորանջեց Նաիրին:

Արգամը հուզվեց ու լռեց: Հասմիկը վեր կացավ շտապով:

- Վա՜յ, ժամը երեքն է դառնում: Քնում ենք, քնում ենք:

Նաիրին բարձրացավ տեղից ու հորանջելով ուղղվեց դեպի իր ննջարանը: Արգամն

անընդհատ սպասում էր, թե նա կշրջվի ուր որ է և հանկարծ այնպիսի մի բան կասի, մի

այնպիսի բան, որից հետո կարելի է ապրել: Բայց որդին չշրջվեց: Եվ Արգամ Մանասյանը

ձայն տվեց նրան.

- Նաիրի՛:

- Հը՞:

- Ավտոմեքենան կվաճառեմ,- ասաց հայրը: - Իմ ունեցած միակ արժեքը դա է: Եվ ինձ պետք

չէ: Ինչպես դու ես ասում` գտիր այդ տեսամագնիտոֆոնից և վերցրու:

- Ճի՞շտ, պապ,- անմիջապես աշխուժացավ որդին: - Բա ավտոն չե՞ս ափսոսում:

- Ես միայն քեզ եմ ափսոսում, տղաս,- ասաց Արգամ Մանասյանը:

... Նորայրը բարձրացավ տեղից` երկու ձեռքով բռնած պաստառի կտորտանքները:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

175

- Էդ թող ինձ,- ասաց նա,- ես կարծես թե լեզու գտել եմ նրա հետ: - Ու անմիջապես էլ ձայն

տվեց. – Ի՞նչ եղավ, ախպերս, օրը մթնեց:

- Գալիս եմ, Նորայր քեռի,- անմիջապես արձագանքեց Նաիրին:

Արգամը հիշեց ու չկարողացավ զսպել ծիծաղը:

- Ո՞նց էի մոռացել: Դե, իհարկե, հեղինակություն կունենաս մոտը, ասաց նա շշուկով:

Հասմիկը պատմել է, թե ոնց ես հաշիվ տեսել Նաիրիին ճնշողների հետ:

Նորայրը ժպտաց.

- Թե ձեռքս գրպանիցս հանել եմ, ամոթ ինձ: Էդ լակոտներից մեկն ինձ մոտ էր պարապում:

Լավ էլ հեծանվորդ էր: Ինձ տեսավ թե չէ` թեթև ատլետ դարձավ: Տուն եմ գնացել, ահագին

համոզել, որ նորից պարապմունքի գա:

Նա նորից ցատկեց հանպատրաստի հենասեղանին, Նաիրիի ձեռքից վերցրեց ծաղկավոր

պաստառը և փակցրեց պատին` կրկին քնքշորեն շոյելով մակերեսն ու անկյունները:

- Այսօրվա մեր պլանը կատարեցինք,- ասաց նա հանդիսավոր: - Հանրապետության

շինարարների անունից շնորհակալություն եմ հայտնում, աշխատավոր Նաիրի Մանասյան:

Ցանկանում հաջողություններ նաև վաղը: Ես համոզված եմ, որ քո բարի օրինակով

խանդավառված մեր աշխատանքներին կմասնակցի նաև քո հայրը` Արգամ Մանասյանը: Ու

մենք կանցնենք նոր, առաջավոր և հեռանկարային ընտանեկան կապալի:

- Մեջը փող կա՞,- ծիծաղեց Նաիրին

- Իսկ եթե փողի փոխարեն քեզ մի արշավային հեծանիվ տա՞մ:

- Ճի՞շտ, Նորայր քեռի,- պայծառացավ Նաիրին:- Արդեն ասել եք... Ասել եք...

- Վաղը քեզ կտանեմ հետս: Պահեստից ինքդ ընտրի... Ո՞վ գիտե, ինչ որ մինչև վերջ չհաջողվեց

հորդ, գուցե քե՞զ հաջողվի:

Իսկ երբ նա ու Արգամը մենակ մնացին, միանգամից լրջացած ասաց.

- Ախպեր ջան, սիրտս ցավում է, որ ես քեզ ոչնչով չեմ կարողանում օգնել քո ծանր վիճակի

մեջ: Ի՞նչ անեմ` քո գործը մինիստրների ու քարտուղարների հետ է, իսկ ես մինչև օրս

դրանցից ոչ մեկին կենդանի տեսած չկամ: Դա իմ մակարդակը չէ: Բայց եթե հանկարծ ծեծելու

հաշիվ լինի...

Արգամ Մանասյանը ծիծաղեց:

- Ինչ իմանաս, Նորիկ ջան... Ինչ ես տեսնում եմ` երևի հենց ծեծելու հաշիվ պիտի լինի:

Նաիրին գլուխը ներս բերեց դռնից.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

176

- Հայրիկ, չմոռանամ, Աշոտը հարյուր անգամ զանգ է տվել:

Ավտոմեքենան կանգնած էր մուտքի առջև, և Աշոտը ապակիներն էր սրբում: Կիսաբաց դռնից

լսվում էր “Անբախտ” մականունով երգիչ Աբրահամի ձայնը: Տարիներ առաջ ընկել էր կնոջ

խելքին ու մշտական բնակության մեկնել Ամերիկա: Մի երկու ամսվա մեջ հիասթափվել էր

ամեն ինչից ու հիվանդացել Հայրենիքի կարոտով: Փորձել էր վերադառնալ, թույլ չէին տվել;

Ստիպված, իր նման մի քանի տղաների ու աղջիկների հետ նվագախումբ էր կազմել ու

սրտակեղեք, կերկերուն ձայնով երգում էր հին ու նոր հայկական երգեր ու հեկեկոում էր

երգելիս` հիշելով Երևանը, Մասիսն ու Արագածը, տաք խնջույքներն ու Սայաթ-Նովայի

փողոցի կեռասենիները:

- Բարի լույս, Աշոտ,- ասաց Արգամ Մանասյանը` տեղավորվելով մեքենայի մեջ:

- Բարի լույս, Արգամ Պետրովիչ,- ողջունեց վարորդը:

Նա նստեց իր տեղում, կռացավ, փալասը ոտքերի արանքից թաքցրեց նստարանի տակ, սրբեց

ձեռքերն ու պտտեց բանալին:

- Ո՞ւր ենք գնում, Արգամ Պետրովիչ:

- Ինձ տար դատախազություն,- ասաց Մանասյանը: - Ու ճանապարհին էլ պատմի` տեսնենք

ինչ է եղել:

Աշոտը դիմացն էր նայում շարունակ ու այդպես էլ առանց գլուխը թեքելու ասաց.

- Ես սխալ էի, Արգամ Պետրովիչ:

- Ի՞նչ հարցում:

- Որ կարծում էի, թե ձեր տեղը ծախել են և մնացածը...

- Իսկ գիտե՞ս, թե իրականում ինչ է եղել:

- Գիտեմ,- ասաց Աշոտը: - Ձեզ վերևից են հանել, քարտուղարի հրամանով:

- Ի՞նչ գիտես,Աշոտ:

- Գիտեմ, էլի, Արգամ Պետրովիչ: Կենտկոմի արդյունաբերության բաժնի վարիչ Գուլանյանը

զանգահարել է ձեր մինիստրին ու ասել, որ քարտուղարի կարգադրությամբ անմիջապես

աշխատանքից ազատեք ծխախոտի “Արգիշտի” գործարանի դիրեկտոր Արգամ

Մանասյանին:

- Ենթադրենք,- ակամա խռովված ընդհատեց նրան Մանասյանը: - Ենթադրենք: Բայց ինչի՞

համար: Չի՞ ասել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

177

- Ասում են, թե դուք ինչ-որ բան եք գրել, որը դուր չի եկել վերևներում:

Ամեն ինչ ճիշտ է, մտածեց Արգամ Մանասյանը` մինչև հոգու խորքը վիրավորված: Ամեն ինչ,

ամեն ինչ ճիշտ է ու բռնում է իրար: Բայց ինչո՞ւ այդ ամենի մասին ես չգիտեմ, իսկ իմ

վարորդն իմանում է: Ի՞նչ կարգ է սա: Ես հո երեխա չեմ, ինչո՞ւ մի կարգին չեք կանչում ու

լրջորեն խոսում հետս: Բա էլ ո՞ւր մնաց դեմոկրատիան: Ո՞վ պիտի պաշտպանի իմ շահերը:

Եթե ես բանվոր լինեի, կդիմեի արհմիությանը, դատարան: Այնքան էլ հեշտ չէ հիմա

աշխատողին կամայականորեն հեռացնելը: Եվ նույնիսկ չաշխատողին, պորտաբույծին,

հարբեցողին, գողին: Քանի-քանի անգամ է եղել. ըստ օրենքի, արհմիութենական

կազմակերպության թույլտվությամբ հեռացրել է աշխատանքից ծույլ, անբան ու գող մեկին:

Բայց դատարանը վերականգնել է: Դատարանը հաստատել է, Գերագույն դատարանն է

վճիռը չեղյալ համարել: Գերագույն դատարանը հաստատել է, հանրապետության

դատախազն է բողոքել ու տեր կանգնել հեռացվածին: Գողը, անբանը, դատարկապորտը տեր

ունի, իսկ դիրեկտորը` չունի: Նա իրավունք չունի դիմելու արհմիությանը իրավունք չունի

արդարություն փնտրել դատարանում, իրավունք չունի դատախազության աջակցությունը

խնդրել: Ինչո՞ւ: Որովհետև ղեկավար է: Անհեթեթություն չէ, ի՞նչ է: Եթե ղեկավար ես, ուրեմն

դեմոկրատիան քեզ վրա չի՞ տարածվում:

Իսկ Անբախտ Աբրահամը շարունակում էր երգել կերկերուն ձայնով.

“Քաղցր է հանց նռան գինին, ա՜խ իմ հայրենիքի ջուրը”:

- Դրա ձայնը կտրի, զահլա չունեմ,- ակամա պոռթկաց Արգամ Մանասյանը:

Աշոտը ձեռքը դեպի մագնիտոֆոնը տարավ, հանեց ժապավենի տուփը, բայց ոչ թե անջատեց,

այլ շրջեց ու նորից տուփը մտցրեց անցքի մեջ:

Դարձյալ Անբախտ Աբրահամն էր: Հիմա էլ մղկտալով համոզում էր սիրուհուն.

“Սիրում եմ, յա՜ր, քեզ, դու չես հավատում...”

- Ասացի` անջատի, այ տղա,- սրտնեղեց Մանասյանը: - Չհասկացա՞ր ինձ:

Աշոտը շարունակում էր անվրդով վարել ավտոմեքենան:

- Հիմա ձեզ համար գուցե թե հետաքրքիր մի խոսակցություն լսեք, Արգամ Պետրովիչ:

- Ի՞նչ խոսակցություն,- զարմացավ նախկին դիրեկտորը:

- Սրանից հետո է...

Երգն անջատվեց միանգամից, ասես կտրեցին դանակով և որոշ ժամանակ լռություն տիրեց:

Լսվում էր միայն սահող ժապավենի մեղմ խշշոցն: Հետո չխկոց լսվեց, ասես թե վայր ընկնող

աթոռի ձայն ու ինչ-որ մեկը բարկացած ասաց.

- Կամաց, արա...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

178

Նորից լռություն տիրեց ու թխկոց: Ասես աթոռը դրեցին տեղը, ու նույն ձայնը հարցրեց.

“- Հետո՞, փողերս ե՞րբ ես տալիս, մեր տղա:”

“- Կտամ, էլի, Վլե ջան,- ասաց մի ուրիշ ձայն,- ես իմ պարտքերը ե՞րբ չեմ տվել:”

Ձայնը շատ ծանոթ թվաց: Արգամ Մանասյանը ցնցվեց ու նայեց վարորդին:

“- Համ էլ խաղում ենք, էլի, ո՞վ գիտի: Տղերքն ինչի՞ են ուշանում,- ասես ցանկանալով

խոսակցության թեման փոխել, շտապով հարցրեց նույն ձայնը:”

- Սամսոն Իվանիչն է,- ապշած մրմնջաց Մանասյանը: - Այդ ո՞ւմ հետ է խոսում:

- Կոնդի Վլեի,- ասաց Աշոտը:

- Կոնդի Վլեն ո՞վ է:

- Գող է ասաց Աշոտը: - Զակոննի գող: Լսեք, լսեք...

“- Վաղը քո ժամկետը լրանում է,- հատ-հատ արտասանեց Վլեն: - Եթե մինչև ժամը ութը

յոթանասուն հազարը չբերես ականջներդ կպոկեմ, Սամո...”

“- Չես ամաչո՞ւմ,- վիրավորվեց Սամսոն Իվանիչը: - Ընկերներ ենք, չէ՞:”

“- Փողի մեջ ի՞նչ ընկեր, արա,- ծիծաղեց Վլեն:”

“- Վլադիմիր Միխայլովիչ,- շողոքորթ ձայնով ասաց Սամսոն Իվանիչը,- խնդրում եմ երկու

շաբաթ հետաձգես: Ուղիղ երկու շաբաթ:”

“- Չի լինի:”

“- Երկու շաբաթ, ախպոր պես:”

“- Էն պիժոնի հրամանը տուր, ոչ թե հետաձգեմ, այլ միանգամից քվիթ:”

“- Դրա համար եմ ասում, էլի: Տեսա՞ր, որ խաթրիցդ դուրս չեկա: Նշանակեցի:”

“- Ժամանակավոր պաշտոնակատար,- հեգնեց Վլեն: - Հարիֆ ես գտե՞լ: Համել կարծես թե ձրի

արեցիր... Խաթրիս համար...”

Եվ հանկարծ Սամսոն Իվանիչը ջղայնացավ:

“- Քեզ համար ի՞նչ կա: Ոչ քո հայցը քննում են, ոչ էլ հաշվետվություն են պահանջում: Օջախի

կողքին նստած հանգիստ ուտում ես քո խորովածը, իսկ թե ով է վառվում կրակի մեջ, վեջդ չի:”

“- Քեզ ո՞վ է ասում` մինիստր դառնաս,- ծիծաղեց Վլեն: - Լավ խաղամոլ էիր, էլ ի՞նչ էիր

ուզում: Ապրեիր հանգիստ...”

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

179

“- Լա՜վ խաղամոլ...Լավ խաղամոլը քեզ յոթանասուն հազար ռուբլի չէր տարվի... Ով հասնում

է`ֆռռացնում է ինձ:”

“- Էլի սկսեցիր նվնվալ,- արհամարհանքով ասաց Վլեն: - Հորդ փողերն ես տարվում, էլի, կամ

էլ թե հալալ քրտինքդ: Կարծում ես չիմացա՞, թե քանիսով տվեցիր շոկոլադի ցեխը: Կամ թե չէ`

ինչի հանկարծ շաքարի պահեստում չոփուռ Մանուկին նշանակել տվեցիր... Բերանս մի

բացի, հա...”

“- Դու նստի ու իմ փողերը հաշվի,- փնթփնթաց Սամսոն Իվանիչը:”

“- Ինչի՞ չպետք է հաշվեմ, էգուց-մյուս օրը էլի իմ ջեբն են մտնելու,- ծիծաղեց Վլեն:”

“- Երկու շաբաթ, Վլե,- աղաչական ձայնով ասաց մինիստրը: - Երկու շաբաթ:”

“- Օֆ, հաց հավաքող ես, էլի... երկու շաբաթ հետո կամ հրամանը, կամ փողս` տոկոսներով...

Թե չէ դու ինձ լավ գիտես, Սարի թաղի Սամո: Հա, լսի, ձեր մինիստրությունում գիտե՞ն, որ քո

խուլիգանական անունը “Կոտոշ” է:”

Մինիստրն ինչ-որ բան պատասխանեց, բայց չլսվեց: Երևի թիկունքով էր կանգնած դեպի

միկրոֆոնը: Հետո լռություն տիրեց, այնքան երկար, որ Արգամ Մանասյանին թվաց, թե

ձայնագրությունն ավարտվել է: Եվ քիչ մնաց վեր թռչեր, լսելով այդ Վլե կոչվածի ճիչը.

“- Արա, Մանո՞ւկ, ի՞նչ եղավ քեզ: Դե արի...”

Ու հայհոյեց:

Լսվեց չխկոց ու ձայնագրությունն ավարտվեց: Եվ նորից հնչեց Անբախտ Աբրահամի ձայնը:

Հարսանիքի աղմուկ էր, ու նա ինչ-որ քավորի կենաց էր խմում հրճվանքով:

Աշոտն անջատեց մագնիտոֆոնը, նայեց իր նախկին, դիրեկտորին:

- Պետք կգա՞, Արգամ Պետրովիչ:

Արգամ Մանասյանը քրտնել էր: Քրտինքի կաթիլները իրար ետևից հայտնվում էին նրա

լայնեզր գլխարկի տակից, հոսում այտերով, քունքերով, պարանոցով: Նա հանեց գլխարկը և

թաշկինակով սրբեց գլուխը: Թաշկինակը մի վայրկյանում ջուր դարձավ:

- Ասում եմ`պետք կգա՞, Արգամ Պետրովիչ,- կարծելով թե Մանասյանը չլսեց, կրկնեց

վարորդը:

- Չգիտեմ, Աշոտ ջան,- ասաց Արգամ Մանասյանը: - Բայց դու ո՞նց ես հաջողացրել այս

ձայնագրությունը:

- Չեմ ասի, Արգամ Պետրովիչ, մի նեղացեք: Ես խոսք եմ տվել:

- Դե իհարկե, իհարկե,- անմիջապես համաձայնվեց Արգամը: - Իսկ այդ Վլեն ջահե՞լ տղա է:

Շատ առույգ էր ձայնը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

180

- Ձեզանից մեծ կլինի,- ամաչելով համեմատության համար, ասաց Աշոտը: - Նրա տղաները

լավ գործի են: Մեկը Գլխգազի պետի տեղակալն է, իսկ մյուսը կոշիկի ֆաբրիկայի դիրեկտոր:

- Իսկ ինքն, ուրեմն, գո՞ղ է:

- Գող է, Արգամ Պետրովիչ, զակոննի գող...

- Դա նրանք են, որոնց աշխատել չի՞ կարելի:

- Ըհը,- հաստատեց վարորդը:

- Եվ ծեծել էլ չի կարելի: Դա ես գիտեմ,- ասաց Արգամ Մանասյանը:

- Որտեղի՞ց գիտեք, Արգամ Պետրովիչ:

- Մի անգամ ռեստորանում ինձ մի շիշ կոնյակ ուղարկեցին: Եվ քիչ հետո հայտնվեց

ուղարկողը`ջահել մի տղա: Ասաց, որ ինքը մեր նախկին բանվոր Արշակ Զինարյանի տղան է

և որ ես փրկել եմ նրանց կյանքը, բնակարան եմ տվել: Եվ որ հայրը, նույնիսկ մեռնելու

պահին, հիշել է ինձ: Ես հուզվեցի, սկսեցի զրուցել հետը, բայց նա միանգամից այնքան

հիմարություններ դուրս տվեց և սկսեց այնքան գռեհիկ խոսել սեղանի շուրջը նստած

մյուսների հետ, որ ես նրան սթափեցնելու նպատակով կատակով ասացի` խելոք մնա, թե չէ

մեծի իրավունքով կապտակեմ քեզ: Եվ ի՞նչ, հանկարծ շրջվեց իմ կողմն ու կամացուկ, լրջորեն

ասաց. “Ընկեր Մանասյան, ինձ խփել չի կարելի, ես գող եմ”:

Աշոտը ծիծաղեց.

- Նախ գողը իրավունք չունի ասելու, որ ինքը գող է,- ասաց նա: - Եվ հետո, դա ի՞նչ

պարծենալու բան է, երբ տեսաք, էլի, թե ինչ մակարդակի գողեր կան:

Արգամ Մանասյանը մտքերի մեջ ընկավ: Ի՞նչ է անելու այս ժապավենը: Սա, իհարկե, ռումբ է:

Բայց ի՞նչ հետևանք կունենա դրա պայթյունը: Եթե, ինչպես Աշոտն է ասում և ինչպես

համոզված է ինքը, Սամսոն Իվանիչը միայն կատարող է, ուրեմն միտք ունի՞ պայթեցնել

նրան: Ի՞նչ կտա դա: Բայց մյուս կողմից էլ ինքը` Արգամ Մանասյանը, որպես մարդ և

կոմունիստ, իրավունք ունի՞ թաքցնելու այս փաստը: Պարտավոր չէ՞ ահազանգել ամենուրեք,

և ավելի շատ` վերևներում, թե ինչ եք անում, արթնացեք, դուք գիտե՞ք, թե ով է մինիստրը,

Կենտկոմի անդամ և Գերագույն խորհրդի դեպուտատ Սամսոն Հովհաննեսի Բադալյանը:

Սովորական, ավելի ճիշտ` արտասովոր մի խաղամոլ, կաշառակեր ու գող, “Կոտոշ”

մականունով նախկին խուլիգան, Սարի թաղի Սամոն: Եվ այդ գողն ու ավազակը

ղեկավարում է մի ամբողջ մինիստրություն, տնօրինում հարյուրավոր և հազարավոր

մարդկանց բախտը, կրակոտ ելույթներ ունենում ամբիոններից, աշխատողներից պահանջում

ազնվություն և բարեխղճություն, կոչ անում անձնվեր աշխատանքով, բարոյական բարձր

հատկանիշներով, հաղթական քայլերով գնալ դեպի կոմունիզմի լուսաշող գագաթները: Եթե

այդպիսի մարդիկ էլ են կոմունիզմ հասնելու, էլ ի՞նչ կոմունիզմ: Այսինքն, որպեսզի

արդարացի լինենք, վերջին տարիներին կոմունիզմի լուսաշող գագաթների մասին գրեթե

խոսակցություն չկա: Ուրեմն վերևներում այնուամենայնիվ տեղյակ են, որ կան, դեռևս

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

181

գոյություն ունեն Սամսոն Իվանիչներ ու Վլեներ: Այդ պատճառով էլ կոմունիզմի մասին

խոհեմաբար լռում են:

Նրանք անցնում էին Բութանիա թաղամասով: Ձախ կողմում երկհարկանի քարաշեն մի տան

առջև ցայտաղբյուր կար: Արգամ Մանասյանը գիտեր, որ այդ ցայտաղբյուրի ջուրը

ամենասառն է քաղաքում:

- Շրջվիր, ջուր խմենք,- ասաց նա Աշոտին:

Նրա գլուխը պայթում էր ցավից և նա առաջին հերթին ուզում էր զովացնել այրվող ճակատը:

Իջավ ավտոմեքենայից ու գլուխը աջ ու ձախ տանելով, ճակատը պահեց սառնորակ ջրի վրա:

Հետո խմեց այնքան, մինչև ցավաց ստամոքսը: Ուղեղը պարզվեց միանգամից:

- Աշոտ,- ասաց նա կրկին ավտոմեքենա նստելով,- մի շարժվիր ու նորից միացրու այդ

ժապավենը:

Նա լսում էր գրեթե շունչը պահած, ավելի ու ավելի սարսափելով: Այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ

է կատարվում: Եվ ինչ հանգիստ են խոսում ցեխերի ու պահեստների վաճառքի մասին: Հետո,

ուրեմն, միանգամայն իրավացի է Աշոտը, պարզվում է, որ իր տեղը որոշակի գին է ունեցել:

Եթե այստեղ խոսքը “Արգիշտի” գործարանի դիրեկտորի պաշտոնին էր վերաբերում, իսկ

Արգամ Մանասյանը դրանում համոզված էր, ապա ուրեմն իր աթոռն արժե մոտ յոթանասուն

հազար ռուբլի և Վռամ Մաշուրյանը պատրաստ է տալ այդ գումարը: Կամ արդեն տվել է:

Ուրեմն հարյուր տոկոսով իրավացի էր նաև Մհեր Սամսոնյանը, երբ ասում էր, թե եթե չես

վճարում վերևներին, էլ քեզ ինչի՞ համար պիտի պահեն: Ուրեմն Սամսոն Իվանիչին

ընդամենը մի առիթ էր հարկավոր, որպեսզի ազատվի “ժլատ ու անհասկացող” Արգամ

Մանասյանից և աճուրդի հանի նրա աթոռը: Իհարկե:

- Աշոտ,- ասաց նա դատախազության շենքի մոտ իջնելով ավտոմեքենայից: - Աշոտ ջան, ես

դեռ չգիտեմ, թե ինչ պիտի անեմ այս անիծված ժապավենը: Բայց բոլոր դեպքերում

շնորհակալ եմ քեզանից: Ո՞վ գիտե, գուցե թե հենց սա է ինձ փրկողը:

Վարորդը շառագունեց գովասանքից:

- Արգամ Պետրովիչ, բայց դուք գիտեք, չէ՞, որ լուսանկարներն ու ձայնագրությունները

դատարանում իբրև ապացույցներ չեն անցնում:

Արգամ Մանասյանը ժպտաց.

- Իսկ դո՞ւ որտեղից գիտես, սիրելի հետախույզ:

Վարորդն ավելի կարմրեց.

- Այնտեղից,- ասաց նա: - Այնտեղ, Արգամ Պետրովիչ, մարդ ահագին բան է սովորում: Ես,

օրինակ, եթե ձեր տեղը լինեի, ժապավենը կարտագրեի մի քանի անգամ: Ո՞վ գիտե, թե ինչ

կարող է պատահել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

182

Արգամ Մանասյանը գլխով արեց.

- Խելոք խորհուրդ է;

Հետո մտածեց-մտածեց ու ասաց.

- Իսկ եթե ես սա հրապարակ հանեմ, քո ընկերոջը ոչինչ չի՞ պատահի, Աշոտ: Խղճի բան չէ, որ

իմ պատճառով տուժի մարդը:

Հավանաբար Աշոտը սպասում էր այդ հարցին, որովհետև պատասխանեց անմիջապես.

- Հանգիստ եղեք, Արգամ Պետրովիչ: Իմ ընկերները խոսակցության պահին դրսում իրենց

ավտոմեքենաների մեջ նստած են եղել: Եթե կասկածեն էլ, թուղթ խաղացողներն իրար վրա

պիտի կասկածեն: Իսկ ի՞նչ վատ կլիներ, եթե նրանք մի լավ գզեին իրար: Հո տեսաք ինչ

տիպեր էին: Բա նրանց համար արժե՞ մտածել:

- Չարժե, Աշոտ: Նրանք մեր մասին հաստատ չէին մտածի:

Նա նայեց դատախազության շենքին, տատանվեց-տատանվեց և այնուամենայնիվ վճռեց

ասել.

- Աշոտ, իսկ պետք չէ՞, որ մենք ինչ-որ բան անենք քո ընկերների համար: Մարդիկ վտանգի են

ենթարկել իրենց, չարչարվել են... Գուցե...

Աշոտը չթողեց, որ նա ավարտի խոսքը և ասաց խռոված ձայնով, արժանապատվությամբ.

- Աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է փողով անել, Արգամ Պետրովիչ: Կներեք, իհարկե:

Արգամ Մանասյանը ամաչեց.

- Ներիր ինձ, ասաց նա շտապով: - Ներիր, հա՞, Աշոտ: Ես ինձ լրիվ կորցրել եմ, տղաս...

Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանի առանձնասենյակի դուռը փակ էր: Արգամ

Մանասյանը նստեց միջանցքում դրված մի աթոռի ու սպասեց: Հետո անհարմար զգաց իր

վիճակից: Հազար ու մի տեսակ մարդիկ էին գալիս, անցնում ու դառնում, չգիտես ինչու մեծ

ուշադրությամբ ուսումնասիրելով նրան: Կամ գուցե դա պարզապես նրան թվում էր: Վեր

կացավ տեղից և ընդունարան մտավ: Սպասեց ոտքի վրա, մինչև որ քարտուղարուհին

ավարտեց հեռախոսային իր երկար զրույցն ու դիմեց նրան.

- Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանի հետ պայմանավորվել էինք, որ...

Քարտուղարուհին ծուլորեն գլխով ցույց տվեց դատախազի առանձնասենյակը:

- Ի՞նչ է, դատախա՞զ են նշանակել նրան,- հարցրեց Մանասյանը` չգիտես ինչու զարմանալով:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

183

- Մտեք, մտեք,- ասաց քարտուղարուհին:

Եթե Վարազդատ Գաբրիելյանը միայնակ չլիներ առանձնասենյակում, Արգամ Մանասյանը

երևի չճանաչեր նրան: Նա հագնված էր այնպես, ասես շքերթի էր դուրս եկել: Համազգեստը

լրիվ նոր էր ու ամուր գրկել էր նրա պարարտ մարմինը: Մազերը խուզված ու սանրված էին

կանոնավոր: Ձախ ձեռքին փայլում էր ադամանդե խոշոր մի մատանի: Սեղանին, նրա դիմաց

ընկած էր ամերիկյան “Մառլբորոյի” տուփը և ճապոնական սենսորով աշխատող հրահանը:

- Կարող եմ շնորհավորե՞լ,- հարցրեց Արգամ Մանասյանը:

Դատախազի օգնականը ցույց տվեց աթոռը.

- Նստեք, ընկեր Մանասյան: Առայժմ շնորհավորելու բան չկա:Դատախազն արձակուրդ է

գնացել: Ու քանի որ անցյալ անգամ ասացիք, որ իմ առանձնասենյակը ձեզ դուր չի գալիս,

դրա համար էլ որոշեցի հարցաքննությունն այստեղ կատարել:

- Հարցաքննությո՞ւնը:

- Հարցաքննությունը, ընկեր Մանասյան: Համաձայն մեր պայմանի: Տեղեկացնում եմ, որ ձեր

նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Կարդացեք որոշումն ու ստորագրեք:

- Ես շրջսովետի դեպուտատ եմ: Քրեական գործ հարուցելը համաձայնեցվա՞ծ է շրջսովետի

գործկոմի ղեկավարության հետ:

- Համաձայնեցված է, ընկեր Մանասյան, շրջկոմի հետ էլ է համաձայնեցված: Ես շատ

հազվադեպ եմ սխալներ թույլ տալիս: Այն ժամանակ, երբ ինքս եմ ցանկանում:

- Իսկ հիմա ի՞նչ տրամադրության մեջ եք:

- Վատ,- ասաց դատախազի օգնականը: - Ցավում եմ, որ ձեզ նման կոչումով մարդը,

կոմունիստը և խոշոր ձեռնարկության դիրեկտորը շատ շուտով հայտնվելու է մեղադրյալի

աթոռին:

- Եվ նույնիսկ նախքան ինձ հարցաքննելը արդեն համոզվա՞ծ եք դրանում:

- Սիրելի բարեկամ, իմ ձեռքին այնպիսի փաստեր կան, որ ես հանգիստ սրտով կարող էի

նախնական կալանքի արտոնագիր պահանջել ձեզ համար:

- Եվ ինչո՞ւ չպահանջեցիք,- հարցրեց Արգամ Մանասյանը:

- Որովհետև մտածեցի այդ անել ձեզ հարցաքննելուց հետո: Գուցե դուք... ձեզ արդարացնող

փաստե՞ր եք բերում: Գուցե մենք ընդհանուր համաձայնության ենք գալիս և դուք օգնում ք

հետաքննությանը, որպեսզի շատ ավելի մեծ չարաշահումներ բացահայտվեն ... Ամեն ինչ

հաշվի է առնվում:

Ուրեմն այս ամբողջ տոնահանդեսն ու շքերթը ինձ համար են, մտածեց Արգամ Մանասյանը:

Գինը թանկացնելու համար: Դատախազի օգնականը մտադիր է իր մասնագիտությանը

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

184

հայտնի բոլոր միջոցներով ազդել ինձ վրա: Եթե, ինչպես Մհեր Սամսոնյան էր առաջարկում,

ես հիմա շատ որոշակի ակնարկներ չանեմ և նրան հնարավորություն չտամ “իր ուզած

ժամանակ սխալվել”, Նա նույնիսկ իմ բերած պատճառաբանություն-փաստերով ինձ պատին

կսեղմի: Որովհետև ես չեմ կարող ստել: Բայց ի՞նչ անեմ: Ի՞նչ կարող եմ անել: Ես չեմ կարող

նրան փող առաջարկել և եթե նա նույնիսկ համարձակվի ուզել ինձնից` տալ չեմ կարող: Ոչ

միայն բարոյական շարժառիթներով: Ես հո իմ ականջներով լսեցի, թե ինչ գների մասին են

խոսում նրանք: Ես ի՞նչ կարող եմ առաջարկել: Ի՞նչ կարող եմ առաջարկել մի մարդու, որը

դատախազի օգնական է, ստանում է մոտ երկու հարյուր ռուբլի աշխատավարձ և ծխում է

ամերիկյան “Մառլբորո”, որի մի տուփն արժե հինգ-վեց ռուբլի և այդ սիգարեթները վառում է

մի հրահանով, որի գինն է հարյուր հիսուն ռուբլի: Եվ մատին էլ ադամանդե մի մատանի է

դրել, որը երկու-երեք հազար ռուբլի կարժենա ու դաստակին էլ կապել է հինգ-վեց հարյուր

ռուբլիանոց ճապոնական “Սեյկո”:

Ոչ մեկը չկա, որ նրան հարցնի, թե որտեղի՞ց քեզ այդ ապրանքները: Որովհետև նրանք, ովքեր

իրավունք ունեն հարցնելու, նույն “Մառլբորոն” են ծխում և կապում նույն ժամացույցը: Եթե

ոչ ավելին: Եվ այդ մարդը հիմա հարցաքննելու է ինձ: Եվ ոչ միայն ինձ: Ինձ միշտ էլ կարելի է

հարցաքննել: Նա հարցաքննում է բանվորին, որը երկու տուփ սիգարեթ է թռցրել կամ մի

սալիկ շոկոլադ: Եվ նրանց հանգիստ խղճով բանտ է ուղարկում, առանց ակնարկների,

որովհետև ի՞նչ կարող է դատախազի օգնականին տալ այն մարդը, որ երկու տուփ սիգարեթ է

թռցնում կամ մի սալիկ շոկոլադ, կամ մի բուխանկա հաց: Ոչինչ:Իսկ փոխարենը իր

կատարողական թերթիկում համապատասխան նշումներ է անում: Քննել եմ այսքան գործ,

որից այսքանն ու այսքանը այս ու այս հոդվածով, ուղարկել եմ դատարան այսքան գործ... Մի

խոսքով կատարել եմ պլաններս հարյուր ամբողջ չորս տասնորդական տոկոսով և խնդրում

եմ նկատի ունենալ պարգևատրության կամ առաջքաշման ժամանակ, թե որքան խիստ ու

անաչառ եմ եղել պետական ունեցվածքը հափշտակողների նկատմամբ:

Իսկ Սարի թաղի Սամոն ու Կոնդի Վլեն օրինական մինիստրն ու օրինական գողը իրար հետ

պրեֆերանս են խաղում:

- Դուք ինձ ասելու բան չունե՞ք,- մանրիկ աչքերով շաղափելով Մանասյանին, հարցրեց

դատախազի օգնականը:

- Ի՞նչ իմաստով,- հարցրեց Արգամը:

- Այն իմաստով,... որ գուցե թե բացարկ եք հայտնում ինչ-ինչ նկատառումներով, չեք ուզում,

որ ձեր գործը ես քննեմ:

- Բացարկ չեմ հայտնում,- ասաց Արգամ Մանասյանը: - Ընդհակառակը` շատ եմ ցանկանում,

որ իմ գործը դուք քննեք:

Դատախազի օգնականը երկար, տարակուսած նրան էր նայում:

- Էդ ինչի՞ համար:

- Որովհետև ինձ թվում է, թե մենք հասկանում ենք իրար,- ասաց Արգամը: - Ես զգում եմ, որ

դուք սրտանց ցանկանում եք դատապարտել ինձ: Ես էլ նույնքան սրտանց ուզում եմ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

185

դատապարտվել: Ես ձեզ պիտի ասեմ ամբողջ ճշմարտությունը, միայն և միայն

ճշմարտությունը` ինչպես առաջներում էին անում, ձեռքս Սուրբ գրքին դրած: Ես գիտեմ, որ

դրանից հետո փրկություն չունեմ: Ուրեմն ինչո՞ւ ուրիշին լավություն անեմ, երբ կարող եմ այդ

լավությունը ձեզ անել: Ամեն օր չէ, որ դուք հնարավորություն եք ունենում մեղադրանք

առաջադրել գործարանի դիրեկտորի...

Վարազդատ Գաբրիելյանը սևեռուն հայացքով նայում էր նրան, լսում խոսքերը, բայց ոչինչ չէր

հասկանում: Նույնիսկ վախեցավ, թե հոգեկան ծանր ապրումները մարդուն հանել են հունից

և գործի քննությունը կարող է տապալվել: Իսկ դա թույլատրել չէր կարելի, որովհետև առանց

այն էլ շատ սեղմ են ժամկետները:

- Ուրեմն ուզում եք ճշմարտությունը ասել:

- Միայն և միայն ճշմարտությունը:

- Եվ սկսել եք հուշարձանի հետ կապված պատմությունից,- հեգնեց դատախազի օգնականը: -

Երկու օր տևեց, մինչև վերջնականապես պարզեցի, որ դա ձեր հոր գերեզմանը չէ: Դա՞ է ձեր

ճիշտ խոսելը:

- Ներեցեք,- ասաց Արգամ Մանասյանը: - Դուք ինձ չհարցրեցիք, ես էլ հարկ չհամարեցի

պատասխանել: Հետո, միևնույն է, համոզված էի, որ ինձ չեք հավատա և անպայման

կստուգեք փաստը: Ճիշտ չե՞մ ասում:

- Ճիշտ է, - համաձայնվեց Վարազդատ Գաբրիելյանը; - Առանց ստուգելու չէր լինի:

- Եվ նույն կերպ էլ ստուգե՞լ եք այդ անստորագիր նամակի բոլոր կետերը... Ուրեմն նույնիսկ

Ուջան եք հասել և հարցաքննել իմ մո՞րը:

Դատախազի օգնականը բացեց բերանը, որպեսզի պատասխանի: Հետո մտածեց, թե ինչո՞ւ

պիտի պատասխանի, երբ գործի մեջ ոչ մի հաշիվ չկա: Գործարանի դիրեկտորը ոչինչ չի

առաջարկում, նույնիսկ ավելի քան թափանցիկ ակնարկներից հետո: Իսկ հիմա էլ պատրաստ

է ազնվորեն պատասխանել բոլոր հարցերին: Դե էլ ի՞նչ խոսես դրա հետ: Կամ շատ վստահ է

իր ազդեցիկ հովանավորների վրա: Կամ էլ պարզապես ապուշ է:

- Վերջացնենք, քաղաքացի Մանասյան,- հանկարծ բարկացավ դատախազի օգնականը: -

Ձեզանից բան չհասկացանք: Մեր զրույցն ավարտվեց: Անցնում եմ հարցաքննության: Այստեղ

հարցերն միայն ես իրավունք ունեմ տալու:

Արգամ Մանասյանը դատախազությունից դուրս եկավ ահաբեկված: Ավելի ճիշտ`

ահաբեկվեց այն ժամանակ, երբ դատախազի օգնականը նրան մեկնեց արձանագրության

էջերը և առաջարկեց կարդալ ու ստորագրել: Նա կարդում էր այնպես, ասես խոսքը ուրիշին

էր վերաբերում և նրա գործած արարքներին: Նույնիսկ զայրանում էր ընթերցելու ժամանակ:

Որովհետև ուրիշ, բոլորովին ուրիշ բան է, երբ դու ես պատմում, դու ես խոսում և

միանգամայն այլ բան է, երբ քո խոսքն անցնում է մեկ ուրիշի միջոցով և հատկապես

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

186

Վարազդատ Գաբրիելյանի նման մեկի ուղեղով, նրա մտածողությամբ ու բառապաշարով, և

պաշտոնական չոր լեզվով գրանցվում թղթին: Դա մի սոսկալի փաստաթուղթ էր:

Արգամը հիշեց, թե պատանի տարիքում ինչպես էր մի անգամ շփոթել ճանապարհը ու

հայտնվել պետական սահմանի մոտ: Հյուր էին գնացել Էջմիածնի գյուղերից մեկը: Նա անցավ

խաղողի այգիների միջով, անցնելիս դուրս եկավ գյուղամիջյան փոքրիկ մի ճանապարհ ու

քայլում էր վիթխարի ընկուզենիների տակով, երբ ռուսերեն հատու մի հրաման լսեց.

- Կանգնի՛ր, կկրակեմ:

Արգամը շրջվեց վախեցած ու տեսավ գրեթե իր տարիքի մի ռուս պատանու, որ մոտենում էր

նրան` ավտոմատ հրացանը պարզած:

- Անցաթուղթը,- պահանջեց սահմանապահը:

Արգամը, իհարկե, անցաթուղթ չուներ:

- Առա՛ջ, ընկեր,- գոչեց պատանի սահմանապահը, առանց ուշադրություն դարձնելու

վախեցած Արգամի հայ-ռուսերեն կցկտուր բացատրություններին: - Առա՛ջ:

Արգամ Մանասյանին, ավտոմատի փողի տակ տարան սահմանային ուղեկալ և, ինչպես

կարգն է, արձանագրություն կազմեցին` պատրաստի բլանկի վրա լրացումներ կատարելով:

Երբ Արգամը կարդաց այդ արձանագրությունը, ամբողջ մարմինը փշաքաղվեց: Գրված էր.

“Պետական սահմանի մոտ երթևեկելու համար խստորեն արգելված գոտում բռնվել է ոմն

սահմանազանց, որն իրեն անվանեց Արգամ Պետրոսի Մանասյան”:

Դե եկ ու տեղնուտեղը մի գնդակահարի այդ ոմն սահմանազանցին:

... Երբ կարդում էր արձանագրությունը, միանգամից սահմանային այն հին միջադեպը հիշեց

ու կրկին փշաքաղվեց մարմինը: Աննիկոտին ծխախոտի արտադրությունը կազմակերպելու

փաստն, օրինակ, այնպես էր ձևակերպված, ասես դիրեկտորն ու գլխավոր տեխնոլոգը

նպատակ էին ունեցել ներսից պայթեցնելու գործարանը: Եվ ինչ տերմիններ էին

օգտագործված` “Ոտնահարելով պետական օրենքները”, “Չարաշահելով իրենց

պաշտոնական դիրքը”, “Կոպիտ կերպով խախտելով ֆինանսական կարգապահությունը”,

“Պետական միջոցները հանցագործ ճանապարհով ծառայեցնելով իրենց անձնական

շահերին”... Անձնական շահն էլ այն էր, որ հետագայում գյուտի հեղինակները հնարավոր է,

որ պարգևատրության արժանանային:

Հարկ չհամարելով նշել Արգամ Մանասյանի անկեղծ խոստովանությունը, դատախազի

օգնականը մի շարք վկաներ էր գտել, որոնք հաստատում էին թե` այն, որ գործարանի

ղեկավարությունը մի քանի անգամ օգնություն է դուրս գրել աշխատողներին ու հենց

դրամարկղի մոտ նրանց ձեռքից վերցրել այդ գումարները` իբր ինչ-որ հյուրերի խորովածով և

հայկական կոնյակով հյուրասիրելու համար:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

187

Հայտնվել էին նաև երկու աշխատող, որոնք պնդում էին, թե դիրեկտորն իրենցից կաշառք է

ուզել: Նրանցից մեկը Մայիսն էր, էլեկտրիկ Մայիս Սիմոնյանը: Նա գրում էր, թե իրեն վաղուց

ավտոմեքենա էր հասնում, բայց դիրեկտոր Արգամ Մանասյանը անընդհատ ձգձգում էր ու չէր

ստորագրում գրությունը, ասելով. “Մի անգամ տվեցինք, ի՞նչ խեր ստացանք, որ մեկն էլ

տանք”: Մյուսը նախկին պահեստապետ Միլիտոս Բեջանյանն էր, որին Մանասյանը

հեռացրել էր չարաշահումների համար: Նա գրում էր, թե դիրեկտորը փող էր ուզում ինձնից,

չտվեցի, հանեց:

Թեև Արգամ Մանասյանը Նախապատրաստել էր իրեն, որ չպիտի զարմանա, չպիտի

զայրանա, եթե հանդիպի զրպարտության, ստորության ու լկտիության, բայց, միևնույն է, այդ

զրպարտագրերից յուրաքանչյուրը խոցում էր նրան: Ոչ միայն իր էությամբ, այլև նրանով, որ

ստիպված է պատասխանել, պաշտպանվել, արդարանալ: Բայց ինչի՞ համար և ո՞ւմ առջև:

Սակայն պարզվեց, որ ամենածանր հարվածը առջևում է և հարված հասցնողն էլ իր նախկին

քարտուղարուհին է` Սուսաննան: “Քո աչիկը, քո բալիկը”,- ասաց այն օրը Մհեր

Սամսոնյանը: Սուսաննան կտրականապես հրաժարվել էր նախկին դիրեկտորի հետ մտերիմ

լինելու փաստից, սակայն դատախազի օգնականի այն հարցին, թե դիրեկտորը փորձեր

կատարո՞ւմ էր նրա բարյացակամությունը վայելելու համար, թափանցիկ ակնարկներ անո՞ւմ

էր ցանկալի մտերմական կապեր հաստատելու իմաստով, պատասխանել էր` “Այո, բայց ես

առիթ չէի տալիս և ուշադրություն չէի դարձնում, դրանք համարելով ծերունական

ախտամոլության դրսևորումներ”:

- Կարծում եմ, որ առերես հարցաքննություններ ևս պիտի կատարվեն,- հարցրեց նա

դատախազի օգնականին` ջանալով, որ ձայնը չդողա:

- Անպայման,- պատասխանեց Վարազդատ Գաբրիելյանը: - Ի՞նչ է, հույս ունեք, թե նրանք

կհրաժարվե՞ն իրենց ցուցմունքից:

Արգամ Մանասյանը զգում էր, որ խելագարվում է: Նա հանկարծ մի այնպիսի ատելությամբ

լցվեց Սուսաննայի նկատմամբ, որ զգաց, թե ինչպես է դեղնում դեմքը: Ծերունական

ախտամոլություն: Ծերունական ախտամոլությո՜ւն: Մի՞թե այդ շան քածը վրեժ է լուծում

իրենից` հենց իր անտարբերության, ավելի ճիշտ` պարկեշտության համար: Ուրեմն մի՞թե

ճիշտ չէր Մհեր Սամսոնյանը, երբ քարտուղարուհու հարցում Արգամին գեղացի և

սենտիմենտալ էր համարում: Իսկ եթե նա ճիշտ էր ասում նաև Վռամ Մաշուրյանի և

Սուսաննայի սիրային կապի մասին, ապա անհնարին է, բացառված է, որ քարտուղարուհին

այդ ցուցմունքը տա`առանց Վռամի հետ համաձայնեցնելու կամ առանց նրա խորհրդի: Եվ

շա՜տ, շատ հավանական է, որ այդ “ծերունական ախտամոլություն” արտահայտությունը

հենց Վռամ Մաշուրյանն է հուշել: Հենց Սամսոնյանի արվեստանոցում; Հուշել է ու ծիծաղել`

պատկերացնելով, թե ինչ արտահայտություն կստանա Արգամ Մանասյանի դեմքը, երբ այդ

խոսքերը լսի: Հուշել է ու քրքջցել` վրեժ լուծելով իր խանդի, կասկածների, հեռախոսային

կեղտոտ զանգերի , իր նվաստացման համար, երբ թուլացած ծնկներով կանգնել էր Արգամ

Մանասյանի առջև, լաց էր լինում ու ասում. “Ե-եթե այդպիսի բան կա... Ե-եթե ուրիշը լիներ,

գիտեի, թե ինչ կանեի...Բայց ես... ձեր դեմ ի՞նչ կարող եմ անել... Ասեք, էլի... ախր ես... ես

տեսնում եմ, որ դուք շատ եք դուր գալիս Մարիամին”:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

188

Հետաքրքիր է, որ Մարիամի մասին ոչինչ չհարցրեց: Տեսնես նա՞ ինչ ցուցմունք է տվել: Ի՞նչ

իմանաս: Սուսաննայից կսպասեի՞ր: Կամ գուցե դեռ չի կանչել Մարիամին: Դե, իհարկե,

Վռամի ցուցմունքն էլ չկար: Տեսնես իմ հավատարիմ, անձնվեր տեղակալը ինչե՞ր է ասելու:

Տեսնես նրանք գիտե՞ն, որ իրենց ցուցմունքներից բացի, առերես հարցաքննություն էլ է

լինելու: Որ նրանք կանգնելու են իմ առջև ու կրկնեն իրենց խոսքերը: Եվ պարտավոր են

կրկնել նույնը դատարանում, հասարակության առջև կանգնած: Կկարողանա՞ն արդյոք ստել,

նայելով իմ աչքերին: Ինչո՞ւ չէ: “Մարդը կարող է ժպտալ և սրիկա լինել”: Շեքսպիրի խոսքերն

են: Տեսնես ի՞նչ ապրումների մեջ է եղել, երբ գտել է այդ միտքը: Մի՞թե աշխարհում իսկապես

չի փոխվել ոչինչ:

Երկու օր հետո շարունակվելու է հարցաքննությունը: Է՞լ ինչ նոր մեղադրանքներ կլինեն: Է՞լ

ինչ նամակներ կհայտնաբերվեն գործարանում դրված կարմիր արկղի մեջ: Այսինքն` եղածն էլ

բավական է, որ Արգամ Մանասյանը կանգնի դատարանի առաջ: Եվ պատասխան տա իր

չարագործությունների համար: Սրա՜ն տեսեք, մտքովն անցել է վերափոխումներ կատարել:

Ծխախոտի գործարանն էլ քիչ է, ոտքը սննդարդյունաբերության բոլոր ձեռնարկություններին

է մեկնում և դեռ ավելին: Քեզ վերակառուցել ցույց կտան: Ստիպված կլինես ինքդ

վերակառուցվել: Եվ դրա համար բավականին ազատ ժամանակ կունենաս:

Գոնե Վազգենն այստեղ կլիներ: Գետինը մտնի բերքահավաքը: Մեկ է` հավաքես թե

չհավաքես, խանութներում կարգին միրգ չկա: Այգիներից սկսած ընտրելով բերում են: Վերջին

անգամ էլ ընտրում են խանութի մոտ, քո աչքի առաջ, ավտոմեքենայի մեջ, հետո թափում են,

խանութում ընտրում` տասն անգամ ընտրածից ու նոր միայն ճլորածը, մանրն ու հոտածը

դնում վաճառասեղանին:

- Համեցեք, քաղաքացիներ, ո՞վ է ասում, թե մեր խանութներում միրգ չկա:

Իսկ Վազգեն Միրզոյանը շրջում է հանրապետությունում:

Կամ գուցե եկե՞լ է արդեն:

Արգամ Մանասյանը Կինոյի տան մոտ ավտոմատ հեռախոսային խցիկը մտավ, փակեց

դուռը, գլխարկը հանեց, դրեց փայտե սեղանիկին, սրբեց ճակատի քրտինքը, գրպանում երկու

կոպեկանոց չգտնելով, տասը կոպեկ դրեց անցքի պռնկին ու հավաքեց ընկերոջ տան

հեռախոսի համարը: Եթե փրկի, ինձ միայն նա կփրկի, մտածեց Արգամ Մանասյանը`

սրտատրոփ ականջ դնելով զանգերին: Լսափողը վերցրեցին, կոպեկանոցը չխկալով անցքից

ներս ընկավ ու լսվեց Վարսիկի ձայնը:

- Լսում եմ:

- Ես եմ, Վարսիկ,- շշնջաց Արգամը,- Վազգենը դեռ...

- Որտե՞ղ ես, այ տղա,- բղավեց Վարսիկը: - Տուն չե՞ս հասել: Հարյուր անգամ զանգ եմ տվել:

- Դրսից եմ խոսում, Վարսիկ ջան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

189

- Դե հենց հիմա... ժամը քանի՞սն է... Հենց հիմա թռի Կենտկոմ: Քեզ համար անցաթուղթ եմ

իջեցրել: թռի, Արգամ ջան, Վազգենը սպասում է քեզ...

- Վարսիկ ջան,- Մանասյանի ձայնը դողաց: - Վարսիկ ջան...

- Վայ, թռի այ տղա,- բարկացավ Վարսիկը: - Էս նեղ մաջալին սե՞ր ես բացատրելու:

Արգամ Մանասյանը կախեց լսափողն ու դուրս վազեց: Հետո հիշեց, որ մոռացել է գլխարկը,

ետ դարձավ, նորից խցիկը մտավ, ծունկը խփեց դռան կողքին, բայց նույնիսկ չտնքաց:

Վերցրեց գլխարկն ու ձեռքին պահած նետվեց ավտոմեքենաներին ընդառաջ:

Ընդարձակ ընդունարանում մազերը գույնզգույն ներկած քարտուղարուհին էր միայն:

- Խորհրդակցություն է, պետք է սպասեք,- ասաց նա:

Արգամ Մանասյանը նստեց պատի տակ դրված աթոռներից մեկին ու սկսեց մտածել, թե ինչից

է սկսելու, ինչ է ասելու: Բայց գլխում ոչ մի միտք չկար: Այդպես մեկ էլ հանկարծ քննության

ժամանակ էր պատահում: Հիմա պիտի պատասխանես, բայց գլխիդ մեջ ամայություն է: Նա

սկսեց հետևել քարտուղարուհուն և նկատեց, որ նա անհուսորեն պարապ է: Չգիտեր ինչ

անել, մեկ բացում էր դարակը, փոքրիկ մի հայելի էր հանում ու դեմքն այս ու այն կողմ

տանելով իրեն նայում հայելու մեջ: Մեկ շրթներկ էր հանում ու նորից քսում հազար անգամ

ներկված շուրթերին: Մեկ էլ ինչ-որ թուղթ էր գտնում, կարդում էր ու նորից դնում տեղը: Իսկ

ավելի հաճախ զանգ էր տալիս: Հավանաբար պրոպագանդայի բաժնի վարիչի

քարտուղարուհուն: Որևէ բան էր հիշում ու զանգ տալիս:

- Մարգո, ասում են խանութում սերվիլատ են ստացել: Ճ՞իշտ է:

- Հա մոռացա ասեմ, քեզ Ռոզա Միխայլովնան էր հարցնում: Գտա՞վ... Ի՞նչ էր ուզում, ախչի:

- Դուրս ես գալի՞ս: Քոնը գնացե՞լ է: Իմը դեռ այստեղ է:

“Իմը” Վազգեն Միրզոյանն էր:

Արգամ Մանասյանը նայեց ժամացույցին: Ժամը վեցն էր: Էլ ե՞րբ է ընդունելու,

անհանգստացավ նա, աշխատանքն ավարտվում է: Ու հանկարծ մտածեց, որ ուսանողական

տարիներին երբեք մտքով չէր անցնի, թե Վազգեն Միրզոյանը Կենտկոմի բաժնի վարիչ

կդառնա, իսկ ինքն էլ ստիպված կլինի սպասել նրա ընդունարանում; Երբեք: Եթե որևէ բանով

աչքի էր ընկնում Վազգենը` կիրթ շարժուձևերն էին և կիսաձայն խոսելը: Բայց նրա

կիսաձայնը լսվում էր: Եվ մի օր նա այդ կիաձայնով ասաց. “Որոշել եմ, Կենտկոմի

քարտուղար եմ դառնալու: Հաշվի առեք այդ և մտածեք ձեր ապագայի մասին”: Կուրսի

տղաները ծիծաղեցին, սկսեցին կատակով , ծաղրելով շողոքորթել, փառաբանել նրան, հետո

բարձրացրեցին ձեռքերի վրա ու երգելով տարան միջանցքով: Իսկ նա վերևից նայում էր իր

ընկերներին ու ժպտում. “Կհիշեք այս օրը, տղերք, դառնալու եմ”:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

190

Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում, որտեղ մի ժամանակ գյուղատնտես էր աշխատում

Արգամ Մանասյանը, Տրապիզոնից հայրենադարձված մի ծխախոտագործ կար` Սիմավոն

անունով: Այդ Սիմավոնը մի օր կանգնեցրեց Արգամին ու ասաց.

- Հարց մը ունիմ: Կենտկոմը քանի՞ քարտուղար ունի:

- Հինգ,- ասաց Արգամը:

- Շատ կմտածեմ,- գլուխը տմբտմբացրեց Սիմավոնը,- թե այդ քարտուղարներուն ո՞վ

կնշանակե: Երկար խորհելուն ետքը որոշեցի, որ հինգերորդ քարտուղարին չորրորդը

կնշանակե, չորրորդին` երրորդը, երրորդին` երկրորդը և երկրորդին` առաջինը: Սակայն այդ

առաջինին ո՞վ կնշանակե, չեմ հասկանար: Այդ ո՞վ է, որ կրնա ըսել, թե ես առաջինն եմ, չեմ

հասկանար և վերջ:

Արգամ Մանասյանը իհարկե հասկանում էր այդքանը, մանավանդ որ ինքն էլ իր հերթին

գործարանում առաջինն էր: Սակայն շատ էր մտածում, թե հոգեբանորեն, կառուցվածքով ու

ներաշխարհով, ներքին զգացողությամբ ու բջիջներով ե՞րբ է մեկը կյանքում տեր զգում իրեն,

իսկ մյուսը` կատարող, սպասավոր: Երևի ծնված օրից: Որովհետև եթե ուշադիր դիտես,

տարբեր երեխաներ միանգամայն տարբեր ձևով են ուտում մայրական կաթը: Մեկը կարծես

թե ամաչելով, զգուշորեն, երկնչելով, իսկ մյուսը` ագահորեն, հարձակվելով, պահանջելով,

պստլիկ մատներով ամուր բռնած մոր կուրծքը: Երևի հենց ծնված օրից: Իհարկե:

Բայց դա ավելի շատ զգացվում էր մանկական խաղերի ժամանակ:Երբ փոքր էին, ամեն օր

հավաքվում էին կալում, չլիկ-դաստա էին խաղում ու հավալլա: Ու հանկարծ երեխաներից

մեկը, անունն ի՞նչ էր, հա, Պետիկը, ձայն էր տալիս:

- Հեյ-հե՜յ, ես Սասունցի Դավիթն եմ: Էսօր ո՞վ է իմ ձին:

Թվում էր, թե ոչ մեկը չպիտի համաձայնվեր ձի լինել, թույլ տար, որ այդ ինքնակոչը նստի նրա

վրա, ոտքերով հարվածի փորին ու մտրակով դաղի թիկունքը: Թվում էր, թե պիտի

վիրավորվեն, զայրանան տղաները: Բայց` չէ, անպայման գտնվում էր մեկը, որ

պատասխանում էր անմիջապես.

- Քո ձին ես եմ, ե՛ս եմ քո ձին:

Ըստ որում ուրիշ բան էր, եթե մեկը մի օր հեծյալ լիներ, իսկ մյուս օրը` ձի:Դա խաղ կդառնար:

Բոլորովին: Այդ տղան ամեն օր հեծյալ էր և միայն ձիերն էին փոխվում: Հաճախ նույնիսկ

կռվում էին իրար հետ, թե ով է արժանի նրան ձի ծառայելու: Եվ դարձյալ որոշողը Պետիկն էր

դառնում:

- Դու` չէ, քո վրա հալ չկա: Իմ ձին կլինի Մարտինը:

Եվ երջանկացած Մարտինը կռանում էր անմիջապես, որպեսզի Պետիկը նստի նրա վրա, “նոնո”Բացականչի,

ոտքերով սեղմի փորը ու մտրակի հարվածներ իջեցնի հետույքին:

Այդ ե՞րբ և ո՞վ է որոշում, որ մեկը հեծյալ պիտի լինի, իսկ մյուսը` ձի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

191

Առանձնասենյակի դուռը բացվեց և խոսելով ու վիճելով դուրս եկան խորհրդակցության

մասնակիցները: Քարտուղարուհին նայեց Արգամ Մանասյանին, բաց դռնից

առանձնասենյակ մտավ ու դուրս եկավ անմիջապես:

- Մտեք:

Վազգեն Միրզոյանը իր կուրսի ընկերոջը դիմավորեց դռան մոտ, գրկեց նրան:

- Կներես,- ասաց,- ուշացար: Իսկ հետո խորհրդակցություն ունեի:

Նա չվերադարձավ իր տեղը, այլ նստեց գրասեղանին ուղղահայաց դրված փոքրիկ սեղանի մի

կողմում, իսկ Արգամին ցույց տվեց մյուս կողմը:

- Ո՞նց ես,Արգամ ջան,- հարցրեց նա ու ինքն էլ շարունակեց անմիջապես.- Այսինքն` ի՞նչ եմ

հարցնում: Գիտեմ, որ լավ չես:

Արգամը խեղդվում էր, չէր կարողանում խոսել:Չգիտեր ինչ ասել և ինչից սկսել:Անցած այդ սև,

մղձավանջային օրերին այնքան իրադարձություններ էին կատարվել, այնքան անակնկալներ

տեղի ունեցել, հոգեբանորեն ու բարոյապես այնպիսի անկում էր ապրել Արգամ Մանասյանը,

որ նույնիսկ ամաչում էր իր տեսքից: Նրան թվում էր, թե ինքը սափրված չէ, թե վերնաշապիկը

կեղտոտ է ու ճմրթված, թե պիջակի կոճակը սխալ մերակի մեջ է մտցրել և հիմա անհեթեթ

տեսք ունի:

- Վազգեն Միհրանիչ...- մրմնջաց Արգամը:

Կենտկոմի բաժնի վարիչը տեղից վեր կացավ.

- Չեղավ,- ասաց նա: - Եթե Միհրանիչ ես ասելու, ավելի լավ է դուրս գանք այս սենյակից:

Ճիշտ որ,- հանկարծ ուրախացավ նա,- գնում ենք մեր տուն:

Արգամը թափահարեց գլուխը:

- Էլ ոչ մի խոսք,- ասաց Վազգեն Միրզոյանը: - Որ իմանաս ի՜նչ ղավուրմա ունեմ... Որ

իմանաս ի՜նչ թթու ունեմ... Որ իմանաս ի՜նչ պանիր ունեմ... Մոթալի, հա... Որ իմանաս ի՜նչ

գինի ունեմ... Բոլորը մորս ձեռքի ստեղծագործությունը: Գյուղից է ուղարկել: Գնում ենք, հաց

ենք ուտում ու զրույց անում: Փառք աստծո, այսօր ոչ մի միջոցառում չունեմ: Էլ չեմ ասում, թե

Վարսիկն ինչքան կուրախանա...

Արգամը շարունակում էր նստած մնալ:

- Ես քո տրամադրությունը չունեմ,- ասաց նա: - Առանց խմելու էլ հարբած եմ, Վազգեն ջան:

Դու երևի չես պատկերացնում իմ դրությունը: Ես այս վիճակով ձեր տուն չեմ մտնի:

Վազգեն Միրզոյանը անսպասելիորեն գոռգոռաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

192

- Դե, հերիք է, ի՞նչ ես ողբերգություն սարքում: Հիմա ես քաղցած ստամոքսով ի՞նչ պիտի

հասկանամ: Վեր կաց, վեր կաց, հո զոռով չի՞, չեմ ընդունում, քիչ էլ երկարացնես` միլիցիոներ

կկանչեմ: Գնացինք, ախպեր ջան: Գնացինք... – Նա բռնեց ու քաշեց ընկերոջ թևքից:

- Լավ, լավ, գալիս եմ,- ուշքի եկած սրտաշարժվեց Արգամը: - Ձեռքս բաց թող, ամոթ է: Ես էլ

կարծում էի, թե ցածր ձայնիդ համար են քեզ այստեղ նշանակել:

- Ճիշտ է, ճիշտ է,- քրքջաց Վազգենը: - Սա այն շենքն է, ախպեր, ուր իսկապես ցածր ձայնով

մտնում են, բայց գոռգոռալով են դուրս գալիս: Ուրեմն` ժամանակս մոտենում է:

Նրանք իջան Կենտկոմի շենքի բակ, նստեցին սև, շողշողուն “Վոլգան”, և տասը րոպե անց

արդեն բարձրանում էին բաժնի վարիչների համար կառուցված նոր շենքի վերելակով: Ա՛յ քեզ

վերելակ: Ոչ ճռնչում է, ոչ էլ չխկչխկում ահալի, թեև նույն Սպիտակի վերելակների

գործարանում է կառուցված:

Դուռը Վարսիկը բացեց ու խեթ-խեթ նայեց Վազգենին.

- Այ տղա, որ զանգ տայիր` ի՞նչ կլիներ:

- Մեզ ոչ մի բան պետք չի, Վարսիկ ջան,- խեղճացավ Կենտկոմի բաժնի վարիչը: - Ղավուրմա,

պանիր, թթու, լավաշ, գինի...

- Մահարու պատմվածքը հիշո՞ւմ ես,- հարցրեց Վարսիկը` գրկելով Արգամին: - Երկար

տարիների հարկադիր բաժանումից հետո գալիս է հայրենի քաղքն ու զանգ տալիս նախկին

ընկերուհուն: Բարևում է, ասում է, որ եկել է վերջապես: “Բա ինչո՞ւ ես շվշվացնում”,-

հարցնում է նախկին ընկերուհին: Ատամներս են թափվել, ասում է Մահարին: Ու հետո ինքն

է հարցնում` բա էդ ո՞վ է ծվծվում կողքիդ: “Թոռնիկս է,- ասում է ընկերուհին: - Երգում է”: Մեր

հանդիպումը մի քիչ նման չէ՞ դրան, Արգամ:

- Չէ,- ծիծաղեց Արգամը: - Դու էլի մեր սիրուն, մեր թռվռան Վարսիկն ես:

- Կեղծավո՜ր,- ծիծաղեց Վարսիկը:

- Վարսիկ-Թարսիկը,- ավելացրեց Վազգեն Միրզոյանը և Արգամի թևից բռնելով

հյուրասենյակ տարավ նրան:

Արգամ Մանասյանը չգիտես ինչու ուրախացավ, որ Միրզոյանի տան կահավորումը նույնն է,

ինչ ռեկտոր աշխատելու տարիներին: Նա սպասում էր, թե հիմա խեղճացնող, ճնշող

շքեղության է հանդիպելու և զարմանքով նկատեց, որ նույնիսկ վերանորոգումը շատ համեստ

է: Բայց ամեն ինչ այնքան ճաշակով էր ձևավորված և այնպիսի մաքրություն կար, որ ակամա

ասաց.

- Երեխայի հետք տանը չի երևում:

- Հա,- վախեցած դռան կողմը նայելով, շտապով ասաց Վազգենը: - Քանի դեռ Աշոտը

Մոսկվայի ակադեմիայում է, թոռնիկիս ու հարսս խնամիների տանն են ապրում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

193

- Է՜, Արգամ ջան,- անակնկալ հայտնվեց Վարսիկը: - Վառված եմ, վառված...

- Բա Կարե՞նը որտեղ է...

Լռություն տիրեց:

- Ինտերնացիոնալ պարտք է կատարում,- առույգ արտասանեց Վազգենը:

Վարսիկն անմիջապես լցրեց աչքերը.

- Աֆղանստանում է,- ասաց նա կամացուկ: - Ե՞րբ պիտի խաղաղություն լինի աշխարհում,

տե՜ր աստված: Բա մեղք չե՞ն երեխաները: Բա մարդ երկու տղա ունենա, հարս ու թոռ ունենա

և այս հինգ սենյակների մեջ պուպո՞ւ կանչի...

Ինչ ուզում ես` ասա, ամեն մեկն իր վիշտն ու ցավն ունի, մտածեց Արգամը: Իսկ հիմա

հազարավոր մարդիկ երանի են տալիս Միրզոյանների ընտանիքին` մտքներով անգամ

չանցկացնելով, որ այդ տանը ուրախություն չկա:

Երբ Վարսիկը անվավոր սայլակի վրայից սեղանին էր դնում ուտելիքներն ու խմիչքը, Վազգեն

Միրզոյանը ձեռքերը շփում էր հիացած ու ներկայացնում մեկ-մեկ` բացականչություններով ու

մեկնաբանություններով:

- Էս մեր ղավուրման... գլուխ սոխը չմոռանաս, Վարս ջան: Էս մեր լավաշը: Ո՜ւխ: Էս մեր

հորած պանիրը: Դե եկ ու մի կեր:Էս գինին, գինին... մեր այգուց է, գիտե՞ս: Մալիշկա: Հրաշք է:

Էս շրջանակով մեղրը... Ինչքան խմած լինես, մի կտոր ուտես... Վերջ: Կտրում է: Էս մեր

թթուն... Ուխ, անմահական... Սուտ բան է, մերս որ չլինի` կորած ենք, Արգամ ջան, մեր

կուսակցությունն էլ, կառավարությունն էլ նա է: Իսկ սա,- ասաց նա` պահարանից մի

լիտրանոց մուգ շիշ հանելով ու դնելով սեղանին: - Սա դեղ է, որ կոչվում է հոնի օղի:

Արգամը կռահում էր, որ նա ամեն ինչ անում է լուրջ խոսակցությունը հետաձգելու համար:

Բայց նպատակը չէր հասկանում: Միևնույն է, ինչքան էլ հետաձգես, հո ի վերջո այդ ծանր ու

տհաճ խոսակցությունից խուսափել չես կարող: Եվ հասկացավ միայն այն ժամանակ, երբ

հոնի օղին լիմոնադի բաժակների մեջ լցնելով և դռան կողմը գողունի հայացքներ նետելով,

Վազգենը շտապեցրեց.

- Գնացինք: Մեր հանդիպման կենացը:

- Կհարբեմ,- սարսափեց Արգամը:

- Բա էլ ինչի՞ ենք խմում,- ծիծաղեց Վազգենն ու մինչև հատակը խմեց օղին:

Ահա թե ինչ, մտածեց Արգամը: Ուրեմն վախենում է լուրջ խոսել: Նա մտքում թափ տվեց

ձեռքը ու ինքն էլ խմեց մինչև վերջ, շունչը պահելով, որովհետև դեռ Իջևանից գիտեր, թե ինչ

բան է հոնի օղին: Խմեց, առանց շունչը հանելու, մի քիչ պեպսի-կոլա խմեց վրայից ու նոր

միայն զգաց, թե ինչպես է օղին հալած կապարի նման տաք-տաք սահում ցած, տարածվում

մարմնի մեջ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

194

- Անուշ եղավ, Արգամ,- ասաց Վազգենը:

- Անուշ եղավ,- ժպտաց Արգամը:

- Թե՞ կարգին չեղավ,- կասկած հայտնեց Վազգենը ու արագ-արագ լցրեց կրկին լիմոնադի

բաժակները:

- Ես չկամ,- ետ քաշվեց Արգամը:

- Կարծում ես ես կա՞մ: Եթե լինենք` միասին պիտի լինենք: Եթե չլինենք...- նա միանգամից

խմեց օղին, փակեց աչքերը ու մի կտոր վարունգ կերավ:

Դիտավորյալ, թե հենց այնպես, ակամա, Վազգեն Միրզոյանն այնպիսի բան ասաց, որ Արգամ

Մանասյանը չխմել չէր կարող: Ասաց` “Եթե լինենք, միասին կլինենք: Եթե չլինենք...” Արգամ

Մանասյանը խմեց իր բաժակ օղին, նախապես իմանալով, որ հարբելու է:

- Մեղր կեր: Մեղրը կտրում է,- ասաց Վազգենը:

- Ոչ մի մեղր, տոլմա եմ բերում,- ձայն տվեց Վարսիկը:

Նա մեծ ու տափակ սկուտեղով բերեց թփով տոլման, դրեց սեղանին, իր ձեռքով բաժանեց

ափսեների մեջ, ինքն էլ տեղավորվեց աթոռին ու ասաց.

- Կներեք, տղաներ, ուրիշ կարգին բան չունենք: Ու չեմ էլ սարքի, որովհետև ես էլ եմ ուզում

լսել ձեր զրույցը: Պաշտոնական հրավերք չէ, կերեք ու խոսեք:

- Ով ուզում է հանգիստ ուտել ու մարսել, չպիտի խոսի,- ծիծաղեց Վազգենը:

- Հին անեկդոտ է,- կտրեց Վարսիկը:

- Բայց իր արդիականությունը չի կորցրել,- չհանձնվեց Վազգենը: - Դրա փայլուն ապացույցը

մեր ընդհանուր ընկեր Արգամ Մանասյանն է:

- Այնպես խոսեք, որ հասկանամ,- բարկացավ Վարսիկը:

- Խոսեմ,- գլխով արեց բաժնի վարիչը: - Ինձ տեղեկացրին, որ իմ սիրելի ընկերոջ` Արգամ

Մանասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում:

Արգամը նրան նայեց զարմացած, իսկ Վարսիկը ծիծաղեց:

- Լուրջ խոսիր, էլի, Վազգեն ջան:

- Միանգամայն լուրջ եմ ասում, Վարսիկ:

Խեղճ կինը տարակուսած մեկ ամուսնուն էր նայում, մեկ էլ ընկերոջը, սպասելով, թե ուր որ է

կծիծաղեն նրանք: Բայց որովհետև նրանք շարունակում էին լռել, դողացող ձայնով հարցրեց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

195

- Ինչի՞ համար:

- Հենց դրա համար,- թույլ-թույլ ծիծաղեց Վազգենը,և Արգամը նկատեց, որ նա արդեն հարբած

է: - Հենց նրա համար, որ ուտելու ժամանակ սիրում է խոսել:

Արգամը ծանր հայացքով նայեց ընկերոջը:

- Ես չեմ ուտում, Վազգեն,- ասաց նա` ընդգծելով բառերը: - Եվ դու դա լավ գիտես: Ես ոչ

ուտում եմ և ոչ էլ ուտեցնում: Եվ երևի հենց դա է իմ դժբախտության պատճառը:

- Կատակ եմ անում, լա՜վ,- ձեռքը թափ տվեց Վազգեն Միրզոյանը:

- Հա, բայց ի՞նչ է պատահել: Մտքովս չէր անցնի, թե այդքան ծանր վիճակ է: Պատմիր ինձ,

Արգամ, ես ուզում եմ ամեն ինչ իմանալ:

Եվ Արգամ Մանասյանը պատմեց: Օղին ժամանակավորապես բարերար ազդեցություն էր

գործել, և Արգամը, ինքն էլ զարմանալով իր վրա, սահուն լեզվով, տրամաբանված, կարևորը

մանրուքի հետ չխառնելով պատմեց ամեն ինչի մասին` և աննիկոտին ծխախոտի գյուտի ու

արտադրության, և զեկուցագրի անցած ճանապարհի մասին` մինիստրից սկսած մինչև

Կենտկոմի քարտուղարը: Նա հուզվելով, բայց այնուամենայնիվ աշխատելով չկորցնել

հումորը, մանրամասն նկարագրեց իր նկատմամբ սկսված հալածանքը: Ի վերջո` ո՞րն է իր

մեղքը: Ասենք թե սխալվել է, ասենք թե տարօրինակ են թվում առաջարկները, բայց չէ՞ որ

դրանք առաջարկներ են միայն: Մի՞թե դրանց համար, առանց հրամանի, աշխատանքից

հեռացնում են մարդուն: Եվ ոչ միայն հեռացնում, այլև դատի են տալիս` իբրև խոշոր

հանցագործի: Միանգամից երկու ստուգումներ են կատարում, մեկը` դատախազությունը,

մյուսը` ժողովրդական վերահսկողության կոմիտեն: Նույն մարդկանց կանչում ու

հարցաքննում են երկուսն էլ...

- Հիմարություն է,- միջամտեց Վազգեն Միրզոյանը: - Ես կխոսեմ, որ կոմիտեն իր ստուգման

արդյունքները հանձնի դատախազությանը և ինքը մի կողմ քաշվի: Եղա՞վ:

Վարսիկը լսում էր ընկերոջը լայն բացած, զարմացած աչքերով, ասես արկածային գիրք էր

կարդում նա:

- Եվ դա միակ բանն է, որ դու կարող ես անե՞լ,- դարձավ նա ամուսնուն:

- Իմ թևերը կտրել են, Վարսիկ,- տաքացավ Վազգեն Միրզոյանը: - Արգամը չգիտես ինչու լռեց

այդ մասին: Շատ խորամանկորեն, ինձ շարքից հանելու համար, անստորագիր նամակի

հեղինակը նշել է, թե իբր, քանի որ ես եմ Արգամ Մանասյանին օգնել նշանակվելու ծխախոտի

գործարանի դիրեկտոր, նա էլ սիստեմատիկաբար կաշառք է տալիս ինձ:

- Եվ դրանով կտրել են քո թևերը,- գլուխն օրորեց Վարսիկը:

- Հա, հա,- ավելի բորբոքվեց բաժնի վարիչը: - Ես ի՞նչ կարող եմ անել: Հենց որ միջամտեմ`

պիտի ասեն` ըհը, տեսա՞ք... Ուրեմն ճիշտ էին ասում, որ...

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

196

- Դժվար է, իհարկե,- որոշեց ընկերոջը պաշտպանել Արգամը: - Վարսիկի կենացը չխմե՞նք,

Վազգեն:

- Խմենք, բա ո՞նց,- ուրախացավ Վազգենը: - Էլ ո՞վ ունենք հարազատ:

Վարսիկը սեղանից վերցրեց լիտրանոց մուգ շիշը, տարավ, դրեց պահարանում, ետ եկավ,

նստեց ու հարցրեց ամուսնուն:

- Բայց դու համոզված ես, չէ՞, որ ընկերդ ազնիվ մարդ է:

Միրզոյանը քմծիծաղ տվեց:

- Ես համոզված եմ,է՜, նրանք համոզված չեն: Ասում են, որ ապօրինի ցեխ է բացել, չարաշահել

է պաշտոնական դիրքը, խախտել է օրենքը...

- Սեփական շահի համա՞ր:

- Վարսիկ, օրենքը խախտել չի կարելի: Դու չգիտես, որ օրենքը խախտել չի կարելի:

- Բա ինչո՞ւ երկրի ամեն մի նոր ղեկավար, հենց որ գործի է անցնում, առաջին հերթին

մտածում է նոր օրենքներ ստեղծելու մասին: Մեր սահմանադրությունը քանի՞ անգամ է

փոխվել:

- Դե, գիտե՞ս ինչ...

- Գիտեմ, Վազգեն, գիտեմ: Կյանքը հո կանգնած չէ: Իսկ եթե փոխվում է, օրենքներն էլ պիտի

փոխվեն...

- Բայց այդ փոխողը, ընկերուհի, ոչ ես եմ, որ էլ Արգամը:

- Ափսո՜ս,- ասաց Վարսիկը: - Լավ է գոնե, որ Արգամը փորձեր է անում:

Վազգեն Միրզոյանը գինի լցրեց իր բաժակը, բայց չխմեց:

- Խնդրեմ: Ահա և նրա փորձերի արդյունքը: Տեսնո՞ւմ ես ոնց են ուտում նրան:

- Եվ դու ոչինչ չե՞ս կարող անել քո ընկերոջ համար: Ու պիտի հանգիստ նստես ու դիտես, թե

ո՞նց են ուտում նրան:

- Խաբե՞մ, Վարսիկ,- նորից բարկացավ Վազգենը: - Խաբե՞մ: Ես հիմա Արգամին օգնել չեմ

կարող:

- Ինչո՞ւ:

Արգամ Մանասյանը բռնեց ընկերուհու դողացող ձեռքը, ուզեց համբուրել, բայց ամաչեց.

- Հրամանը վերևից է, քույրիկ ջան,- ասաց նա: - Քարտուղարն է կարգադրել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

197

- Հիմա հասկացա՞ր,- գլուխը բարձրացրեց բաժնի վարիչը:

- Չեմ հավատում,- ասաց Վարսիկը,- ես ճանաչում ու հարգում եմ նրան: Երևի ինչ-որ մեկը

նրա անունն օգտագործում է: Կամ ենթադրենք, ենթադրենք, թե նա է ասել ու սխալվել է: Ոչ

մեկը նրան իրավունք չունի՞ ասելու, որ այս հարցում սխալվել է: Նույնիսկ դո՞ւ: Ոչ ո՞ք: Հին

անեկդոտը դարձավ: Դե եթե ստրուկներ պիտի մնայինք, էլ հեղափոխությո՞ւնն ինչի համար

էր:

- Լսիր, մենք ենք հարբա՞ծ, թե դու ես հարբած, էդ ինչե՞ր ես խոսում- աթոռից օրորվելով

բարձրացավ Վազգեն Միրզոյանը: - Ձայնդ տաք տեղից է գալիս, հա՞... Տո դու... դու ի՞նչ գիտես,

թե ինչ է կատարվում... Տո մենք ո՞վ ենք, որ մեր կարծիքն ունենանք... Ուր մնաց, թե

հայտնենք... Ինձ որ մնար... Գիտե՞ս ինչ փոփոխություններ կմտցնեի գյուղատնտեսության

մեջ: Ոնց որ Արգամն է առաջարկում, նույնը ես գյուղում կանեի: Հողը կտոր-կտոր

գյուղացիներին կտայի, կասեի` մշակեք ընտանիքով, ոնց որ ձեր տնամերձներն եք մշակում:

շան որդիներ, կասեի, էդ ո՞նց է, որ տնամերձից տասն անգամ ավելի բանջարեղեն ու միրգ եք

ստանում: Հիմա էլ էս հողից ստացեք, հալալ կեսը` ձեզ, հալալ կեսը` պետությանը: Ու տես, թե

ինչեր կանեին: Ու ոչ միայն դա. կասեի ցանեք այն, ինչ ուզում եք, ինչից որ ավելի առատ բերք

կստանաք: Ահա թե ինչ կասեի... Իսկ հիմա ի՞նչ ենք անում, խաբում ենք... Բերքը թղթի վրա

ենք աճեցնում; Գյուղացին նախագահին է խաբում, նախագահը` շրջանին, շրջանը`

հանրապետությանը, հանրապետությունը` Միությանը: Ու վերջում պարզվում է, որ հիանալի

թվեր կան, բայց մթերք չկա: Այդպես է, ընկեր Վարսիկ: Անեկդոտներն օդից չեն ծնվում: Ասում

են `Խրուշչովը կաթնապրանքային մի ֆերմա է մտնում ու վարիչին հարցնում.

“Ինչաք՞ն կաթ եք ստանում յուրաքանչյուր Կովից”:

“Երեք հազար լիտր”,- առանց աչքերը թարթելու խաբում է վարիչը` մտքում երկու հարյուր

լիտր ավելացնելով, մտածելով, թե ջուր կխառնի կաթին ու կկատարի պլանը;

“Իսկ չե՞ք կարող երեք հազար հինգ հարյուր լիտրի հասցնել,- հարցնում է Խրուշչովը: - Եթե

ստեղծեք կոմերիտական բրիգադներ, օգտագործեք ռեզերվները”:

“Կարող ենք”,- գունատվելով մտքում դարձյալ ջուր է ավելացնում վարիչը:

“Իսկ չորս հազա՞ր, - հարցնում է Խրուշչովը: - Լավ մտածեք, գուցե չորս հազարի՞ հասցնեք”:

“Կհասցնենք,- մրմնջում է նախագահը,- բայց վախենում եմ, թե լրիվ ջուր դառնա”:

Կարծում ես` սա անեկդո՞տ է, ընկեր Վարսիկ: Եթե սա անեկդոտ է, ուրեմն մեր

գյուղատնտեսական աշխատանքների մի մասն էլ է անեկդոտ: Հիմա բացատրեմ: Առանց այդ

էլ մեր առաջադրանքները բարձր են: Եթե ամեն մի տնտեսություն որպես հոգապահուստ

որոշ հողատարածություն թաքցրած չլինի, այդ առաջադրանքները կատարել չի կարող:

Կարծես թե դա քիչ է` տարին մի քանի անգամ, տարբեր հարգելի առիթներով, ասենք` Մայիսի

մեկի առթիվ, Նոյեմբերի յոթի առթիվ, պլենումների, կոնֆերանսների ու համագումարների

առթիվ գյուղատնտեսության աշխատողներից պահանջում են նոր`ավելի բարձր

պարտավորություններ ստանձնել: Լսո՞ւմ ես` ստանձնել: Եվ նրանք էլ ստանձնում են,

հաստատ իմանալով, որ կատարել չեն կարող: Որովհետև եթե ամբողջ օրն էլ քաշես-քաշքշես

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

198

կովի կուրծքը` քեզ լրացուցիչ կաթ չի տա: Ու ինչքան էլ թափահարես խնձորի ծառը, վրայի

եղածը պիտի թափվի: Գիտեմ, գիտեմ` լավ խնամքի հարց կա, կերի ապահովման հարց կա,

հոգատարության հարց կա, բերքն անկորուստ հավաքելու հարց կա: Գիտեմ: Բայց այդ բոլորը

առանց անձնական շահագրգռվածության հարցի չի լինի, չէ՛: Մինչև գյուղացին չասի, թե սա

իմ կովն է ու իմ ծառը, ոչ թե հանրային, հասկանո՞ւմ ես, բան դուրս չի գա:

- Մի՞թե ես ուրիշ բան եմ ասում, Վազգեն ջան, - միջամտեց Արգամ Մանասյանը: - Ես էլ ճիշտ

նույնն եմ ասում` արդյունաբերության մասին:

- Քո ասելը քիչ է,- քմծիծաղ տվեց Վազգենը:

- Իսկ ո՞վ պիտի ասի,- հարցրեց Վարսիկը:

- Պետությունը, կառավարությունը: Որոշումներ են պետք:

- Իսկ եթե դուք բոլորդ ձեր թվերով միահամուռ խաբում եք կառավարությանը,

կառավարությունը ճշմարտությունը որտեղի՞ց պիտի իմանա:

- Որտեղի՞ց, ըհը, ընկերս գրել է: Տեսա՞ր: Կարդացել և եզրակացության են հանգել:

- Իսկ դու էլ քո լռությամբ հաստատել ես այդ եզրակացությունը:

- Ի՞նչ կարող էի անել: Վարսիկ ջան: Ես ո՞վ եմ: Հարցը վաղուց էր վճռված: Ազնիվ խոսք:

Եվ հանկարծ կատարվեց անսպասելին: Վարսիկը գլուխը ձեռքերին հենեց ու լաց եղավ:

Երեխայի նման, սրտամորմոք, ցնցելով ուսերը: Արգամը կորցրեց իրեն, ամաչեց, որ ակամա

այդքան վիշտ է պատճառում անմեղ աղջկան, ձեռքը քնքշությամբ նրա ուսին դրեց.

- Ներիր, Վարսիկ ջան, ներիր, որ իմ պատճառով, ինձ համար...

- Ես քեզ համար չեմ լաց լինում,- առանց գլուխը բարձրացնելու, ասաց Վարսիկը: - Ես

Վազգենի համար եմ լաց լինում:

Վազգեն Միրզոյանը չհասկացավ:

- Ի՞նձ համար: Ինչո՞ւ: Ի՞նձ ինչ է եղել:

Կինը ամուսնուն նայեց արցունքների միջից, նվիրվածությամբ, կարեկցանքով, սիրով ու

տրտմությամբ:

- Մի՞թե դու իմ Վազգենն ես,- ասաց նա կերկերուն, ողբացող կնոջ ձայնով: - Ես քեզ չեմ

ճանաչում, Վազգեն... Այդ ի՞նչ արեցին քեզ հետ... Որտե՞ղ է քո առաջվա հպարտությունը,

ազնվությունը, սկզբունքայնությունը: Ե՞րբ կորցրեցիր, ախպեր ջան: Եվ ինչի՞ համար, ինչի՞

փոխարեն: Դու այսօր այնպիսի բաներ ասացիր... Խելագարվել կարելի է: Եթե... եթե այդ

բոլորը ճիշտ է, դու ի՞նչ գործ ունես այդտեղ` դրանց մեջ: Եթե դու չես կարողանում

պաշտպանել նույնիսկ քո ընկերոջը, որին անմեղ տեղը հալածում ու դատապարտում են, էլ

ինչի համար է քո իշխանությունը, ձեր իշխանությունը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

199

Զարմանալի բան էր կատարվում: Արգամին թվում էր, թե հիմա Վազգեն Միրզոյանը

կզայրանա, դուրս կգա ափերից, կհարձակվի կնոջ վրա, կվիրավորի նրան... Այնինչ`

Կենտկոմի բաժնի վարիչը կանգնած էր կնոջ առջև` մոլորված ու շփոթահար, ասես

դատարանի դիմաց, մեղադրյալի նման:

Վարսիկը բարձրացավ տեղից, մոտեցավ, գրկեց, փարվեց նրան: Ձեռքի ափով շոյում էր

ամուսնու հագուստը, դեմքը, մազերը ու շշնջում էր ասես տենդի մեջ.

- Ես միշտ հպարտացել եմ քեզանով, Վազգեն ջան: Մեզ պետք չի, հա՞: Մեր ինչի՞ն է պետք:

Եթե դու կորցնում ես քեզ... Եթե դու... դու չես մնում, դուրս արի, հա՞... Հիշո՞ւմ ես, ինչ լավ

էինք ապրում այն ժամանակ, երբ գյուղում էինք: Քաղցած էինք, բայց երջանիկ: Ինչքան

երջանիկ էինք, չէ՞: Եվ ինչքան հպարտ: Հիշում եմ` ասում էինք այն, ինչ մտածում էինք, գնում

այնտեղ` ուր ուզում էինք: Եվ մենք էինք ընտրում մեր ընկերներին: Եվ ինչքան էինք ծիծաղում,

չէ՞... ամբողջ օրը; Իսկ հիմա ես չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ծիծաղել: Ուրեմն մեր

ինչի՞ն է պետք այս բոլորը, ցավդ տանեմ:

Եվ Արգամը զգաց, որ սիրտը լցվել է ու չի կարողանում զսպել լացը; Վարսիկի խոսքերը ախր

նրան էլ էին վերաբերում ու տակնուվրա արեցին հոգին: Նրա հետ շատ վաղուց այդպիսի բան

չէր պատահել: Երևի հարբած լինելն էր պատճառը: Դե, իհարկե, ուրիշ ինչի՞ց կարող էր լինել,

բայց նայեց իրար գրկած տարեց ու շփոթված այդ մարդկանց, հիշեց նրանց` լսարանի վերջին

նստարանին իրար կողքի նստած` ջահել, պայծառ, գեղեցիկ ու հանկարծ լաց եղավ:

- Ճիշտ չե՞մ, Վազգեն ջան, քեզ բարձր պահիր, հա՞: Քեզ չի սազում խեղճանալը,- ասում էր

Վարսիկը: - Իսկ եթե դա մեզ համար ես անում... Իմ ու երեխաների... Որ լավ ապրենք... Մի՛

արա... Մի՛ արա, Վազգեն ջան, եթե դրա համար այդքան թանկ պիտի վճարել:Եթե դրա

համար, կարող ես մատնել նաև ընկերոջդ:

Վազգեն Միրզոյանը ձեռքը կնոջ շրթունքներին տարավ, փակեց բերանը:

- Բավական է,- ասաց նա: - Վերջ տուր, լա՞վ: Ես ամեն ինչ հասկանում եմ: Դու, իհարկե,

չափազանցնում ես: Նյարդերդ են: Մենակ ես: Թոռնիկդ կողքիդ չէ... Ու նաև Կարենի համար...

Հասկանում եմ, Վարս ջան, Բայց այդ բոլորի պատճառով աշխարհի մեղքը ինձ վրա մի

բարդիր: Եվ Արգամի համար: Ես քեզ ասացի, թե նրա հարցում ձեռքերս լվանո՞ւմ եմ: Ասացի

միայն, որ հիմա՛ ոչինչ անել չեմ կարող, հիմա՛: Ալթունյանը եկավ, թե չէ` ես առաջինը նրա

մոտ կմտնեմ; Եվ ինչ ուզում ես` մտածիր, ո՛չ նրա համար, որ Արգամն իմ ընկերն է, այլ

որովհետև հավատում եմ նրան: Եվ հավատում եմ վերակառուցման նրա առաջարկների

ճշմարտությանը: Պարզ է: Հիմա գո՞հ ես: Դե ժպտա: ես իմ ազնիվ ընկերոջը չեմ կորցնի,

Վարս: Թեև, ճիշտն ասաց` արժեր կորցնել և բավականին հեռու, որովհետև զգում եմ, որ

խանդում եմ:Նա ո՞վ է, որ դու նրա համար լաց ես լինում:

Վարսիկը հեռացրեց նրա ձեռքն ու ծիծաղեց արցունքի միջից.

- Խելա՜ռ:

Եվ Արգամ Մանասյանը չդիմացավ այլևս: Հարբած էր, իհարկե, երևի օղին էր պատճառը, բայց

նա վեր կացավ տեղից, ձեռքերը պարզած Վազգենին ու Վարսիկին մոտեցավ ու գրկեց նրանց:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

200

Գրկեց նրանց, ու նրանք ակամա սկսեցին պտտվել սենյակի մեջ` ծիծաղելով ու լաց լինելով,

նայելով իրար, ամաչելով ու փռթկացնելով: Հետո Արգամ Մանասյանը Վարսիկին մի կողմ

տարավ, շրջվեց ու բռնեց Վազգենի օձիքից.

- Գետինն էլ չես մտնում, խանդում ես, հա՞... խանդում ես, հա՞...

- Բա ինչի՞ է քեզ համար լաց լինում,- փոխադարձաբար նրա օձիքից բռնեց Վազգենը:

Ու սկսեցին քաշքշել իրար, ընկան հատակին, գորգի վրա, գոռգոռում, քրքջում ու քաշքշում

էին:

Իսկ Վարսիկը նայում էր նրանց երջանկացած աչքերով, ձեռքերն իրար էր խփում ու ճչում.

- Վեր կացեք, ի՞նչ եք անում, ա՛յ խելառ ծերուկներ: Վաղը չեք կարողանալու շարժվել: քեզ

հետ եմ, Վազգեն... Քեզ հետ եմ, Արգամ... Վերջ տվեք... Խնդրեմ` էս երկրի հույսն էլ սրա՜նց

վրա է:

- Կամաց, լույսը մի վառի,- շշուկով ասաց Հասմիկը, բացելով դուռը ու ներս թողնելով

ամուսնուն:

- Ինչո՞ւ,- ակամա շշուկի անցավ Արգամ Մանասյանը, մթության մեջ գլխարկը դնելով

Հասմիկի գլխին ու արագորեն հանելով հագուստը:

- Մայրիկը հյուրասենյակում, բազմոցին քնած է:

- Իմ մայրիկը՞:

- Էլի խմե՞լ ես, Արգամ:

- Ճար չկար: Վազգենենց տանն էի:

- Գիտեմ:

- Որտեղի՞ց գիտես:

- Վարսիկի զանգ տվեց: Ասաց, որ չանհանգստանամ:

- Էս ո՞նց է, որ մայրիկը եկել է...

- Արի խոհանոց: Չարթնացնենք:

Արգամը նախ լողասենյակ գնաց, լվացվեց հաճույքով, սառը ջուրը պահելով գլխին, երկար

սրբեց կոշտ սրբիչով ու նոր միայն խոհանոց մտավ:

- Քաղցած չե՞ս,- ըստ սովորության հարցրեց կինը, սպասելով բացասական պատասխանի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

201

- Քաղցած եմ: Ուտելու ի՞նչ կա:

- Ինչպես թե: Վարսիկը սեղան չէ՞ ր բացել:

- Բացել էր, չկարողացա ուտել:

- Սոուս կա, տաքացնե՞մ:

- Առանց տաքացնելու:

- Չի ուտվի, այ տղա, մի րոպեի գործ է:

- Եթե մի բառ էլ այս, վեր կկենամ կաթսայից կուտեմ:

- Լավ, լավ,- կամացուկ ծիծաղեց Հասմիկը: - Հիմա նոր քեզ դաստիարակե՞լ կլինի:

- Դատախազությունը զբաղվում է,- ասաց Արգամը:

Նա արագ ու ախորժակով կերավ կարմրավուն սոուսը, տարբեր կանաչիներով ու կիտրոնի

աղով համեմված մի ամբողջ ափսե պոմիդորի ու վարունգի սալաթի հետ, մի մեծ կտոր էլ

երշիկ կերավ ու նոր միայն զգաց, որ խելքը գլուխն է գալիս:

- Մայրիկն ուղղակի մեզ տեսնելո՞ւ է եկել, Հասմիկ,- հարցրեց նա, հուսալով թե հենց այդպես

էլ եղած կլինի:

- Չէ՛,- ասաց Հասմիկը,- շատ վախեցած է: Մի երկու օր առաջ ձեր շրջանի դատախազն է

գնացել մոտը, չափել է տունը, թղթերն է պահանջել, ծառերն է հաշվել...

- Ա՛յ քեզ անասուն,- հայհոյեց Արգամը` միանգամից թունավորվելով:

- Վերջում էլ կարգադրել է չբացակայել գյուղից, որովհետև ծանուցագիր է ուղարկելու նրան`

չգիտեմ դատախազությո՞ւն թե դատարան կանչելու համար: Գործերդ լավ չեն, հա՞, Արգամ

ջան,- չդիմացավ, հարցրեց Հասմիկը:- Բա Վազգեն Միրզոյանն ի՞նչ ասաց:

- Ասաց, որ բանտարկվելուց հետո կօգնի:

- Երանի քեզ, որ դեռ կարողանում ես կատակել,- հառաչեց Հասմիկը:- Չե՞ ս ուզում քնել:

- Երեխաները ո՞նց են, Հասմիկ:

- Նաիրուհին կամաց-կամաց ուշքի է գալիս:

- Նաիրի՞ ն:

- Չեմ հասկանում, Արգամ: Նրա հետ ինչ-որ բան է կատարվում: Դասի է գնում ու անմիջապես

տուն գալիս, որ Նորայրին օգնի: Այսօր վերջին, փոքր սենյակն են պաստառապատելու: Հետո

մի տեսակ նյարդային, քնքուշ է դարձել: Վաղուց այդպիսի բան չէի տեսել` մեկ էլ հանկարծ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

202

չգիտես ինչու գալիս գրկում է ինձ, համբուրում ու փախչում: Եվ քո մասին է հարցնում: Օր

չկա, որ չհետաքրքրվի քո մասին: Իսկ ես ի՞նչ գիտեմ, որ ինչ ասեմ:

- Տեսամագնիտոֆոն դեռ չի՞ գտել: Ոչինչ չի՞ ասում:

- Չէ: Տեսնեիր, թե տատի համար ինչ արեց: Պտտվում էր չորս կողմը, գժվել էր, համբուրում էր

ձեռքերը, հետո գրկեց ու սկսեց վեր-վեր թռցնել խեղճ կնկան...

- Անուշ բալա է, մեռնեմ իրեն,- խոհանոցում հանկարծ անաղմուկ հայտնվեց տատը:

- Մայրի՞կ: Ինչո՞ւ վեր կացար, մե՞նք արթնացրինք:

- Ջա՜ն: Եկե՞լ ես, գառ ջան:

Մայրն այնպես ամուր գրկեց որդուն, ասես վաղուց չէր տեսել: Ներքևից վեր տագնապած

նայում էր նրա դեմքին, մատներով շոյում, ցրում կնճիռները:

- Էդ ո՞վ է ետևիցդ ընկել: Քեզանից ի՞նչ են ուզում, տղա ջան:

Արգամն անհոգ ծիծաղեց:

- Դատարկ բան է, մամ ջան, կանցնի:

- Ես էլ էդ էի ասում, տղա ջան, որ սրտիդ մոտ չվերցնես: Սիրտդ մեղք է: Մարդու համբավը որ

դուրս է գալիս, Արգամ ջան, թշնամիներն էլ հետն են դուրս գալիս: Էդպես է: Էդպես եղել է ու

էդպես էլ կլինի: Տես, ինչքան փիս բաներ վերացան, չէ՞, օրինակ` քոսը, մալարիան, ոջիլը,

թախտաբիթին... բայց նախանձը, չարությունը չվերացան: Որովհետև քոսն ու թախտաբիթին

մարդուց դուրս են ու մարդը կարողանում է կռվել դրանց դեմ, իսկ նախանձի ու չարության

դեմ չի կարողանում, որովհետև դրանք իր հոգու մեջ են: Էդպես է:

- Ուրեմն դատախազի օգնականը մեր տուն էր եկել,- չէր հանգստանում Արգամը:

- Հա,- ասաց մայրը: - Վախենալու մարդ էր: Հաց դրեցի, որ ուտի, չկերավ:

- Թույն չունեի՞ր, մկների համար,-ծիծաղեց Արգամը: - Բա հացն ափսոս չէ՞ր...

- Չէ, չէ՛,- ասաց մայրը: - Էնքան էլ վատ մարդ չէր, որովհետև ինչքան հասկացա` փող էր

ուզում: Եթե մարդը փող է առնում ու լավություն է անում, ուրեմն էնքան էլ վատ մարդ չի:

- Է՜, մեր ջան, դու էլ ես ձեռից գնացել,- զարմացավ Արգամ Մանասյանը: - Վարսիկը կասեր`

այս ի՞նչ են արել քեզ հետ...

- Վարսիկն ո՞վ է, գառ ջան:

- Մեր կուրսից էր, չե՞ս հիշում` կապույտ աչքեր ուներ:

- Հա, հիշեցի, անուշ աղջիկ էր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

203

- Սպասիր, մամ, ու էդ մարդը քեզանից փո՞ղ էր ուզում:

- Չէ՛, գառ ջան, չէ... Ես հասկացա: Ես ասացի` բա մեղք չի՞ տղաս, քաղաքացի դատախազ...

Արգամը չկարողացավ զսպել ծիծաղը;

- Քաղաքացի՞... Նա քեզ համար ի՞նչ քաղաքացի, այ մամա:

Մայրն անկեղծորեն զարմացավ:

- Էդպես են ասում, ես դատարանում եղել եմ, լսել եմ: Հա, ասացի, բա մեղք չի՞ տղաս,

քաղաքացի դատախազ: Բա քո ձեռքը ո՞նց կբարձրանա էդ գիտնական, դոցենտ տղայի վրա...

ինքն էլ ասաց` ի՞նչ անեմ, քո տղան գոռոզ, բարձրաքիթ մարդ է, փոխանակ ինձ հետ անուշ

խոսի, ասի` մենք էլ մարդ ենք, անընդհատ կոպիտ է խոսում հետս:

“Ուրեմն մայրս մինչև հիմա չգիտի, որ ես վաղուց եմ գյուղատնտեսական ինստիտուտից

դուրս եկել,- մտածեց Արգամ Մանասյանը: - Երանի քեզ, մամ”:

- Ու հիմի գիտե՞ս ինչի եմ եկել, գառ ջան: - Մայրը ձեռքը ծոցը տարավ, շրջվեց, թղթի մի

փաթեթ հանեց ու մեկնեց որդուն: - Վերցրու:

- Սա ի՞նչ է, մայրիկ,- կռահեց ու վատ զգաց Արգամը:

- Փող է, գառ ջան,- ասաց մայրը: - Քեզանից ի՞նչ պահեմ,գերեզմանիս համար եմ հավաքել:

Բայց քեզ հետ որ մի բան պատահի, էլ ինձ ի՞նչ գերեզման: Ավելի լավ կլինի անունս էլ չմնա

աշխարհի վրա: Վերցրու, ցավդ տանեմ, տար տուր իրեն` թող ձեռ քաշի քեզանից:

“Էս ի՜նչ ծանր օր է”- մտածեց Արգամը, զգալով, որ նորից սեղմվում է կոկորդը ու շունչը

կտրվում է:

- Բա եղա՞վ, մեր ջան,- տնքաց նա:

- Առանց փողի չի լինի,ցավդ տանեմ,- ասաց մայրը: - Տերտերին էլ եմ հարցրել, ասաց` առանց

փողի չի լինի:

- Տերտե՞ր: Դուք տերտե՞ր էլ ունեք:

- Օշական գնացի: Բա ինչի՞ երեկ չեկա:

- Իսկ Օշականի տերտերն ի՞նչ գիտեր, թե ինչի համար է: Կամ դու ի՞նչ գիտես...

- Տերտերն ասաց` եթե պաշտոնյա դատախազն իր ոտքով ձեր տուն է եկել, ուրեմն առանց

փողի չի լինի: Էդ մարդն, ասաց, մինչև իր ճանապարհածախսը չհանի ու փող չստանա իր

կորցրած ժամանակի համար, չի հանգստանա:

- Իսկ ինքը ինչքա՞ն ստացավ իր կորցրած ժամանակի համար,- խեթեց որդին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

204

- Ես եկեղեցուն նվիրեցի, մեռնեմ իրա զորությանը:

Արգամը սեղանի վրա զգուշությամբ սահեցնելով փաթեթը, մորը մոտեցրեց:

- Ինձ փող պետք չէ, մամ ջան,- ասաց նա:- Եթե պետք լիներ, կուզեի:

Մոր շրթունքները դողացին:

- Ինձ մի նեղացրու, գառ ջան: Ես մուրազով եմ բերել: Թաղես ինձ, թե չվերցնես:

Արգամ Մանասյանը չգիտեր ինչ անել:

- Հա, բայց ասացիր, որ մի նպատակով ես հավաքել, չէ՞:

- Որ դու ողջ լինես, գիտեմ որ առոք-փառոք կթաղես ինձ: Էլ փողն իմ ինչի՞ն է պետք:

- Մամ ջան, ախր...

Հասմիկն այդ իրավիճակում ավելի գործնական դուրս եկավ: Նա թիկունքից գրկեց ամուսնու

գլուխն ու շշնջաց ականջին:

- Ի՞նչ ես պատմություն սարքում: Վերցրու, թող հանգստանա: Իսկ մի քանի օր հետո

կտանենք իրեն կտանք: Կասենք որ պետք չեկավ: Ճիշտ չէ՞:

- Էդ ի՞նչ ես փսփսում, հարս ջան,- հարցրեց մայրը կասկածով:

Եվ Հասմիկը կարմրելով խաբեց.

- Արգամն առավոտ շուտ գործ ունի: Ասում եմ քնենք: Լուսանում է արդեն:Ճիշտ չե՞մ ասում,

մայրիկ ջան:

Մայրը չհավատաց:

- Ճիշտ ես ասում,- ասաց նա` փաթեթը Արգամին մոտեցնելով: - Թող բարի լույս բացվի իմ

տղայի տան վրա, տեր աստված: Պահպանիր իմ որդուն, երկնային տեր, փրկիր էս ցավից, մի

սև գառ եմ մատաղ խոստանում քեզ համար:

Արգամը ծիծաղեց ու գրկեց մորը:

- Ուրեմն քո կարծիքով ոչ այստեղ ու ոչ էլ այնտեղ...- նա մատով ցույց տվեց առաստաղը,-

առանց կաշառք տալու չի լինի, հա՞...

Մայրն արագ-արագ խաչակնքեց ու վեր պարզեց գլուխը;

- Ներիր իմ որդուն, տեր աստված: Քո ոտքի հողն եմ: Ներիր նրան, որովհետև դեռ երեխա է ու

չի հասկանում իր արածն ու ասածը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

205

- Այ դրա հետ լրիվ համաձայն եմ,- ասաց Արգամ Մանասյանը: - Իսկապես ոչինչ չեմ

հասկանում, մամ:

Կիրակի օրերին Արգամ Մանասյանը խելագարվում էր: Ճիշտ է, մյուս օրերն էլ նրան

առանձնապես ոչ մի բան չէին խոստանում, բայց գոնե շարժում կար, կյանք կար: Կարող էր,

օրինակ, զանգահարել Մարինեին և իմանալ, որ Սամսոն Իվանիչը դեռ Մոսկվայում է: Կարող

էր Նազիկին զանգահարել ու տեղեկանալ, որ Բակուրից դեռևս ոչ մի լուր չկա: Կարող էր ի

վերջո Մհեր Սամսոնյանի հեռախոսի համարը հավաքել ու մի քանի համաքաղաքային

հավաստի բամբասանքներ իմանալ: Իսկ կիրակի օրերին գլուխը կորցնում էր, չգիտեր ինչ

անել, ինչով զբաղվել: Այնպես որ շատ ուրախացավ, երբ առավոտ շուտ հայտնվեցին Նորայրը

ու Սիրանը:

-Էսօր էլ հո ձեռքիցս չես պրծնի, - ասաց Նորայրը:

- Ինչի՞ց պիտի պրծնեմ, - ծիծաղեց Արգամը: - Տանը ոնց որ էլ անելու գործ չկա:

- Նարդիից: Առաջարկում եմ ծրագիր: Թող Սիրանը, Հասմիկն ու Նաիրուհին մաքրեն մեր

ավերածության հետքերը ու հավաքեն տունը, իսկ ես ու դու նարդի խաղանք: Երեք շրջան: Ով

տարվեց, թող գնա շուկա, խորովածի միս բերի և մնացած ամեն ինչը: Համաձա՞յն ես:

- Թխի գա, - ձեռքը մեկնեց Արգամը և Նորայրը ափով շրխկացրեց նրա ափին:

- Նաիրիկ, - ձայն տվեց Նորայրը: - Նարդին բեր, ախպեր ջան, հորդ հաշվին խորոված ենք

ուտելու:

- Լավ էլ Նաիրի կգտնես, - ձեռքը թափ տվեց Արգամը` բերելով նարդին: - Նրա ընկերներն էլ

հո իմ ընկերների նման չեն: Առավոտ շուտ խաշի են կանչել:

- Էս շոգին խա՞շ կուտվի, - զարմացավ Նորայրը:

- Է, Նորիկ ջան, մոռացե՞լ ես, որ նրա տարիքում մենք խաշը հուլիսին էլ էինք ուտում,

նույնիսկ երեկոյան: Եթե ճարում էինք:

- Մի լացացնի, - գլուխը թափ տվեց Նորայրը: - Մեկ է, տանելու եմ:

- Ո՞վ է տանելու:

- Ես:

- Դո՞ւ: Դե գցի:

- Հոգուդ մեռնեմ, դու չգիտե՞ս, որ եթե ուրիշ բանի վրա գրազ գայինք, գուցե թե տարվեի: Բայց

խորովածի համար…

- Քիչ խոսի, գցի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

206

- Բայց չպայմանավորվեցինք` խոզի՞ միս ես առնելու, թե գառան…

- Հոգի հանեցիր, էլի: Կվճռի հաղթողը:

- Գառան…

- Նարդին կխառնեմ, այ…

Ու սկսվեց: Ամեն ինչ մոռացած նրանք այնպիսի մի ճիչ-աղաղակ բարձրացրին, այնպիսի

ուժով էին քարերը շրխկացնում տախտակին ու նետում զառերը, որ հարևան սենյակում

կանայք բողոքեցին, թե իրար չեն լսում: Բայց նրանց որևէ կերպ զսպելն արդեն հնարավոր

չէր, խաղում էին կարմրատակած, ծանր շնչելով, տախտակի վրա բռնում արդեն նետված

զառերը ու պահանջում նորից նետել, մեղադրում իրար անազնվության և խարդախության

մեջ: Սովորաբար համեստ Նորայրը ուղղակի անճանաչելի էր դարձել, հենց որ Արգամը

պատահաբար մի սխալ էր թույլ տալիս, անմիջապես հարայ-հրոցով վկա էր կանչում կանանց

ու ընկերոջ սխալը ցուցադրելով` բղավում.

- Արա, էս ի՞նչ ես անում: Ինքդ էլ կոմունիստ ես: Բա կոմունիստը խարդախությո՞ւն կանի: Բա

մենք` անպարտիական բոլշևիկներս, ձեզանից ի՞նչ պիտի սովորենք:

Ի վերջո մրցությունն ավարտվեց երկու-մեկ հաշվով` հօգուտ Նորայրի, ու նրա ցնծագին

աղաղակների ներքո, Արգամ Մանասյանը փնթփնթալով սկսեց հագնվել:

- Չի էլ ամաչում, ընկերոջը հանել են գործից, փոխանակ բերի մի քանի հարյուր ռուբլի դնի

գրպանը, եղած փողերն էլ հանում է գրպանից` մեծ ճանապարհի ավազակի պես:

- Ես քեզ մոտ չեմ աշխատել, որ գրպանումս հազարներ լինեն, - հարձակումը ետ էր մղում

Նորայրը: - Կարծես թե մեղքն իմն է, էնքան բարձրացեք, որ ընկնելուց ցավ չզգաք: Բա ինչի՞

մինչև հիմա ինձ ոչ ոք հեծանվից ցած չի գցում:

Արգամը միանգամից լռեց: Բայց ոչ ընկերոջ կծու խոսքերի համար, չէ, նա ուղղակի հանկարծ

շատ պարզ, շատ որոշակի տեսավ Նորայրին` հեծանվի վրա:

- Մոռացե՞լ ես…

- Ինչը՞, - զարմացավ Նորայրը: - Ախ, հա… Այդ ե՞րբ էր: Մի դար առաջ:

Երեսունհինգ տարի առաջ էր: Տուլայի հեծանվահրապարակում Խորհրդային Միության

առաջնության մրցումներն էին ընթանում: Նորայրն իր տարերքի մեջ էր: Զարմանալի

հեշտությամբ մեկը մյուսի ետևից հաղթելով իր բոլոր տիտղոսավոր հակառակորդներին, նա

ֆինալ դուրս եկավ, որտեղ հանդիպելու էր միության անցյալ առաջնության չեմպիոն

Վլադիմիր Պրոխոդկոյի հետ:

Խարկովցի հեծանվորդը վիթխարի փորձ ուներ, իսկ Նորայրի թերությունն ու մեծ

առավելությունն այն էր, որ ջահել էր, կրակով լի ու փառատենչ: Նրանք մրցում էին “սպրինտ”

ձևում, որտեղ ուժի հետ միասին շատ կարևորություն ունի նաև խորամանկությունը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

207

Հարկավոր է անցնել ընդամենը չորս շրջան, բայց այդ տարածության յուրաքանչյուր մետրի

վրա նյարդերի ահռելի պայքար է տեղի ունենում: Վլադիմիր Պրոխոդկոն մի քանի անգամ

աշխատեց հնարամտորեն պոկվել Նորայրի հետապնդումից, սակայն Նորայրն ասես

յոթերորդ զգայարանով անմիջապես կռահում էր հակառակորդի մտադրությունը: Եվ երբ

համոզված, որ առաջ է անցել, Պրոխոդկոն թեքում էր գլուխը, տեսնում էր, որ Նորայրը,

ինչպես հեծանվորդներն են ասում` “Նստած է նրա անիվին”, այսինքն` ուղիղ նրա

թիկունքում է, պատրաստ ամեն վայրկյան առաջ նետվելու: Երբ չորրորդ շրջանն էին

անցնում, Պրոխոդկոյի նյարդերը չդիմացան, նա հեծանվով վեր բարձրացավ վազքուղու

թեքությամբ, ասես Նորայրին հրավիրելով առաջ ընկնել: Բայց Նորայրը լավ գիտեր, թե դա

ինչ է նշանակում: Պրոխոդկոն ուզում էր հանգստանալ նրա թիկունքում և առաջ նետվել

միայն եզրագծի մոտ: Նորայրը առանց շտապելու գնաց նրա ետևից: Ամենամեծ թեքության

վրա խարկովցին պարզապես կանգնեցրեց հեծանիվը: Նրա թիկունքում հեծանիվն

արգելակեց նաև Նորայրը: Նույն վայրկյանին Պրոխոդկոն կայծակնային արագությամբ

պոկվեց տեղից` շտապելով առաջինը հասնել վազքուղու հարթ մասը: Բայց մեծ եղավ նրա

զարմանքը, երբ նկատեց, որ տեսիլքի նման հայտնվելով, Նորայրը ձախ կողմով, հեծանիվը

գրեթե նրա հեծանվին կպցրած, առաջ է անցնում: Պրոխոդկոն չդիմացավ այլևս, զգալով, որ

հաղթանակը փախչում է ձեռքից, նա համարյա աննկատելի, կտրուկ թեքության վրա ձախ

արմունկով հրեց իրենից հեռացող Նորայրին:

Հեծանվահրապարակի խոտածածկ դաշտի եզրին կանգնած և հայերեն

բացականչություններով ընկերոջը ոգևորող Արգամը տեսավ, թե ինչպես խարկովցին հրեց

Նորայրին և հաջորդ վայրկյանին էլ տեսավ, թե ինչպես իր ընկերը վիթխարի բարձրությունից,

հեծանվի հետ միասին գլորվում ցած: Մի քանի անգամ գլխիվայր պտտվելուց հետո,

հեծանիվն ու հեծանվորդը հայտնվեցին դաշտի կանաչի վրա: Արգամը դեպի Նորայրը

նետվեց, որը արյունոտ ձեռքերով փորձում էր բացել ոտքերի ամրակապերը: Նրա ամբողջ

դեմքը քերծված ու արյունոտ էր, պատառոտված էր մարզազգեստը, ղեկի մի ծայրը խրվել էր

կողքի ոսկրաճաղերի մեջ: Երբ Արգամը ազատեց նրա ոտքերը, գրկեց ու բարձրացրեց գլուխը,

Նորայրը բացեց աչքերը ու ցավից թե վիրավորանքից լաց լինելով ասաց.

- Տեսա՞ր ինչ արեց, Արգամ: Տեսա՞ր, որ անցնում էի… Անցնում էի ախր…

Բայց դատավորները չտեսան, ավելի ճիշտ` ցույց տվեցին, թե չեն տեսել ու Վլադիմիր

Պրոխոդկոյին հայտարարեցին Խորհդային Միության չեմպիոն:

Նոր չեմպիոնը, սակայն, համեմատաբար ավելի ազնիվ պահեց իրեն, քան դատավորները: Նա

հայտնվեց հանդերձարանում ու վախվխելով մոտեցավ գրեթե ամբողջովին վիրակապված

Նորայրին, որը շտապ օգնության մեքենային էր սպասում` հիվանդանոց տեղափոխվելու

համար: Մոտեցավ, կախեց գլուխը, մեկնեց ձեռքը, բայց անմիջապես էլ նկատելով, որ

Նորայրի ձեռքն էլ է վիրակապի մեջ, ետ քաշվեց ու ասաց.

- Ներիր, եղբայր, ներիր, եթե կարող ես, ինձանից անկախ ստացվեց…

Նորայրը լուռ նայում էր նրան ու ոչինչ չպատասխանեց: Իսկ Արգամը սեղմած բռունցքներով

նետվեց դեպի հեծանվորդը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

208

- Կորիր անմիջապես, թե չէ կսատկացնեմ: Ստոր մարդ, ներողությունդ

հեծանվահրապարակում հայտարարեիր…

…- Ճիշտ է, - ասաց Նորայրը, - հիշեցի, Արգամ:

Արգամ Մանասյանը ակամա հառաչեց: Սուտ բան է, ինչ անում էր, չէր մոռանում իր հետ

կատարվածը:

- Հենց այդպես էլ ինձ հրեցին, ախպեր, - ասաց նա: - Անսպասելի…

Հյուրասենյակում տիրող անսովոր լռությունից զարմացած հայտնվեցին Հասմիկն ու Սիրանը

և հարցրեցին ուղղակի միաժամանակ.

- Էս ինչի՞ աղմուկ չկա:

Արգամ Մանասյանը ժպտաց.

- Տրամադրություն թողեց: Տարվել եմ, Հասմիկ ջան, մի երկու զամբյուղ տուր, շուկա պիտի

գնամ, ճար չունեմ: Սրանից պրծնել չի լինի:

- Ուռռա՜, խորոված ենք ուտելու, կեցցե նարդին, - ճչացին կանայք:

- Ձեզ համար ի՞նչ կա, ով ուզում է տարվի, դուք խորովածի տերն եք, - փնթփնթաց Արգամը:

Խորովածն արտակարգ էր ստացվել: Հյութեղ էր ու համով: Այնքան, որ նույնիսկ Նաիրուհին

չորս կտոր կերավ: Ուտում էր ու տնքտնքում.

- Դուք հո իմ թշնամին չեք, Նորայր քեռի…Վայ, լրիվ չաղացա… Վաղվանից դիետայի եմ

անցնելու:

- Առաջին անգամ եմ տեսնում, որ ուրվականը խոսի, - ծիծաղում էր Նորայրը` ակնարկելով

Նաիրուհու չափազանց նիհար կազմվածքը:

Արգամն էլ ինչ-որ բան էր ուզում ասել, բայց վախենում էր կորցնել թանկագին ժամանակը,

փնչփնչալով ուտում էր կտոր-կտորի ետևից: Հետո մի պահ շունչ քաշեց ու ասաց.

- Այ ախպեր, բայց դու իսկապես վարպետ ես:

Նորայրը բավականությունից ծիծաղեց ու երգեց.

- Խորովածի վարպետ եմ ես, շամփո՜ւր չունեմ…

- Շամփուրի հարցը մի քիչ բարդ է, - ասաց Արգամը: - Բայց երևի շուտով կունենաս: Չե՞ս

զգում` թերթերում արդեն կամաց-կամաց խոսում են առևտրի ու կենցաղի որոշ մանր-մունր

ձևեր անհատ քաղաքացիներին վստահելու մասին: Եվ ճիշտ է, էլի, հրահանների մեջ գազ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

209

լցնելը ինչ մի բարդ գործ է, որ պետությունն է անում: Կամ հենց խորոված սարքելը… Ասում

եմ, Նորայր ջան, քանի որ քեզանից մի կարգին մարզիչ դուրս չեկավ, գուցե թե մի փոքրիկ

խորովածանոց բացես, հը՞: Հենց որ թույլ տան…

- Այդպիսի բան չլինի, - գլուխը թափահարեց Նորայրը:

- Թերթերը կամաց-կամաց գրում են, Նորիկ:

- Թերթերը շատ բան են գրում:

- Չէ, ախպեր ջան, - ասաց Արգամ Մանասյանը: - Մեր թերթերը երբեք հենց այնպես չեն գրում:

Ուրեմն հարց է նախապատրաստվում ու հասունանում: Ուրեմն վերևից ասում են` գրեք,

տեսնենք ժողովուրդն ինչ է ասում, ինչ կարծիքի է: Մի ժամանակ Մհեր Սամսոնյանը ասում

էր, ես չէի հավատում: Բայց հիմա տեսնում եմ, որ վերևներում շատ լրջորեն մտածում են այդ

մասին: Եվ ճիշտ են անում: Այ ցավդ տանեմ, պետությունն ինչու պետք է մեծ հիմնարկներ

բացի, ձրիակերների հսկայական բանակ պահի, թե ինչ է` մեկն ուզում է սափրվել կամ էլ

սարքել ժամացույցը: Տվեք մասնավոր մարդկանց, թող զբաղվեն, էլի: Եվ պետությանն էլ հարկ

տան… Խնդրեմ…և պետական շահագրգռվածություն, և անձնական շահագրգռվածություն…

- Հիմա ի՞նչ ես ասում, ուզում ես, որ ես էլ խորաված սարքող դառնամ, հա՞:

- Բացառիկ տաղանդ ունես, Նորիկ….Ափսոս է, պատմությունը քեզ չի ների:

- Բա դո՞ւ ինչ ես անելու:

- Ե՞ս: Ես էլ քո դիրեկտորը կդառնամ:

- Ուրեմն ձրիակերներից փրկություն չկա՞, - ծիծաղեց Նորայրը:

Հասմիկը մոտեցավ հեռուստացույցին:

- Այս ի՞նչ է, ֆուտբոլ չեք ուզում նայե՞լ:

- Ո՞նց թե, - իրար անցան տղամարդիկ, - ժամը քանի՞սն է: Վա՜յ, ապրես, Հասմիկ ջան,

միացրու:

- Թեև խոսքը մեր մեջ, զուր տեղը գցելու ենք տրամադրություններս, - ասաց Նորայրը: - Տես,

դե տես ի՞նչ են անում:

Եվ իսկապես հինգ րոպե էլ չէր անցել խաղից, բայց հաշիվը արդեն մեկ զրո էր, հօգուտ Կիևի

դինամոյականների: Սև ժամանակաշրջան էր արարատցիների համար: Թիմում ինչ-որ բան

էր կատարվում: Իրար ետևից պարտություններ էին կրում: Բայց հարցը պարտությունը չէր,

թող էլի պարտվեին, բայց տեսնողն զգար, որ մարդիկ ամեն ինչ անում են հաղթելու համար,

սակայն չեն կարողանում, ուժեղ է հակառակորդը: Չէ: Արարատցիներն ասես վախենում էին

գնդակից: Հենց որ գնդակը հայտնվում էր նրանց մոտ, անմիջապես ուզում էին ազատվել ու

նետում էին որտեղ պատահի, միայն թե իրենցից հեռու: Ոչ ոք չէր տեղաշարժվում, չէր

վազում, ամեն մեկի ոտքերից կշռաքարեր ասես կախված լինեին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

210

- Դրանց անունը պիտի փոխել, - գոռում էր Նորայրը: - Բա Արարատն ափսոս չէ՞:

Իսկ առաջին խաղակեսի վերջում, երբ “Արարատի” չորս-հինգ արձանացած, քարացած

պաշտպանների աչքի առաջ Օլեգ Բլոխինը մեն-մենակ մոտեցավ դարպասին ու խփեց

երկրորդ գնդակը, Նորայրը քիչ էր մնում լաց լինի:

- Էս ի՞նչ են անում: Ինչի՞ չեն խաղում, Արգամ: Էդ շան որդիներին ինչո՞վ շահագրգռենք:

Առանց այդ էլ ամեն մեկը երկու գործարանում բանվոր է ձևակերպված ու ձրի աշխատավարձ

է ստանում: Բան ու գործներն ինչ է, ինչո՞ւ չեն վազում:

- Մեղավորը նրանք են, ովքեր ստադիոն են գնում, - սիրտը բռնած ասում էր Արգամը: - Թող

ստադիոնը մի օր դատարկ լինի, տես թե ինչպես են վազեցնում նրանց: Բուլղարիայում

գիտես, չէ՞, ինչ են արել: Ֆուտբոլիստների եկամուտը ուղղակիորեն կապված է

մարզասերների թվից: Ստադիոնում ինչքան շատ ֆուտբոլասեր եղավ, այսինքն` շատ տոմս

վաճառվեց, այնքան մեծ կլինի նրանց օգուտը: Ստադիոնը դատա՞րկ է, դու էլ դատարկ փորով

վազելով տուն գնա:

- Արդար պատիժ է, - բավարարված համաձայնվեց Նորայրը: - Դե լավ, սրանց հերն էլ

անիծած, արի էլի նարդի խաղանք: Չեմ էլ ուզում նայել:

- Այս ի՞նչ ահազանգ է, - զարմացած հարցրեց Սիրանը:

- Ի՞նչ ահազանգ, - հարցրեց Արգամը:

- Էկրանի վրա:

Իսկապես, հեռուստատեսային էկրանի վրա, խոշոր, սև տառերով գրաված էր. “Ահազանգ”:

- Դե էսպիսի ֆուտբոլիստներ ունեցողը ահազանգ պիտի տա, էլի, - ծիծաղեց Նորայրը:

- Չէ, երևի շատ կարևոր բան է, որ ֆուտբոլի խաղի արանքում են տալի, - ասաց Արգամը: -

Գիտեն, որ նայողներ շատ կլինեն:

Էկրանի վրա խորհրդավոր ու ահասարսուռ երաժշտության տակ երևացին կինոկադրեր:

Կամերան շրջում էր արտադրամասերում, ցատկոտելով անցնում ինչ-որ դազգահների

վրայով և ի վերջո կանգ առավ հոսքային մի գծի վրա, որից ցած էին թափվում սիգարեթներ:

- Մեր գործարանն է, - ապշած բղավեց Արգամ Մանասյանը: - Տեսնես ի՞նչ է պատահել:

Ասես ի պատասխան նրա հարցի, ժապավենի ետևից լսվեց հաղորդավարի թավ ու

խաղացկուն ձայնը.

- Երևանի “Արգիշտի” ծխախոտի գործարան: Անունն ինքը հուշում է, և մենք սովոր էինք լսել,

որ այս գործարանում փորձարկման ենթարկվեն ծխախոտի նորանոր տեսակներ: Բայց

ինչպես պարզվեց, վերջերս գործարանում փորձարկվում են ոչ թե սիգարեթների, այլ

արտադրա-ֆինանսական կարգի խախտումների և չարաշահումների նոր տեսակներ:

Գործարանի դիրեկտոր Արգամ Մանասյանը և գլխավոր տեխնոլոգ Բակուր Եգանյանը…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

211

- Այս ի՞նչ են ասում, Արգամ, - ձեռքերն իրար խփեց Հասմիկը:

- Սուս, - նրան ընդհատեց ամուսինը: - Լսենք:

-…Խախտելով պետականորեն սահմանված կարգը, առանց պլանավորման, առանց

նախահաշվարկային փաստաթղթերի, առանց ֆինանսավորման, կամայականորեն

գործարանի տարածքում ստեղծել են փաստորեն մասնավոր ցեխ` իբր աննիկոտին,

բավականին կասկածելի և գիտականորեն չհիմնավորված սիգարեթներ արտադրելու

համար: Մեր նկարահանող խումբը եղավ գործարանում և վճռեց գտնել այդ ընդհատակյա

արտադրամասը: Ահա, գուցե այստե՞ղ է: Ոչ: Սա “Արին բերդի արտադրամասն է: Կամ գուցե

սա՞ է: Չէ, ինչպես տեսնում եք, “Սալյուտն” է հոսում այստեղ: Իսկ սա՞ ինչ է. “Ախթամա՞ր”:

Մի՞թե գործարանը “Ախթամար” էլ է արտադրում: Ուրեմն ինչո՞ւ է ժողովուրդը ա՜խ

“Ախթամար” հառաչելով ապարդյուն փնտրում այդ սիգարեթները ծխախոտի կրպակներում:

Ուրեմն ո՞ւր գնում “Ախթամարը”, ո՞ւր է գնում “Գառնին”, “Երևանը”, “Հայաստանը”… Ո՞ւմ

ձեռքն են ընկնում, որ հետո ժողովրդին են հասնում կրկնակի թանկ գնով…

- Խոսրովն է, - թղթի նման սպիտակած ասաց Արգամ Մանասյանը:

- Բայց չշեղվենք և որոնենք մեզ հետաքրքրող արտադրամասը: Որտե՞ղ կարող է այն լինել:

Գուցե հենց ընդհատակյա իմաստով` հատակի, գետնի տա՞կ: Ոչ, ոչ, ինչպես տեսնում եք, սա

ընդամենը պահեստ է: Գուցե այդ առեղծվածային արտադրամասը գտնելու հարցում մեզ օգնի

գործարանի դիրեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մաշուրյա՞նը:

Էկրանի վրա հայտնվեց Վռամ Մաշուրյանը: Լուսավորությո՞ւնն էր մեղավոր, թե ինչ, բայց

նրա դեմքը գունատ էր թվում:

- Չափազանցություն է, - ասաց նա զարմանալի հանգստությամբ: - Գործարանում ոչ մի

գաղտնի արտադրամաս չի եղել և չէր էլ կարող լինել: Ձեր ասածը հավանաբար վերաբերում է

գլխավոր տեխնոլոգի մասնավոր փորձարկումներին: Այո, պարզվեց, որ նա մի մեքենա էր

առանձնացրել և ինչ-որ փորձեր էր կատարում: Հենց որ ինձ հայտնի դարձավ այդ փաստը,

անմիջապես կարգադրեցի դադարեցնել ապօրինի աշխատանքները: Գլխավոր տեխնոլոգին

խիստ նկատողություն է հայտարարված:

- Արա, դա կարգին տղա դուրս եկավ, - չդիմացավ, բացականչեց Նորայրը: - Ճիշտն ասած`

չէի սպասում:

- Իր կաշին է փրկում, - կամացուկ ասաց Արգամը:

- Լավ, էլի, Արգամ, - բողոքեց Հասմիկը: - Տեսա՞ր, որ քո անունը չտվեց:

- Ասացի, չէ՞, որ Խոսրովն է, - քմծիծաղ տվեց Արգամը:

Էկրանի վրա հայտնվեց հաղորդավարը: Նրա կրծքի վրա անմիջապես գրվեց.

“Հեռուստատեսության արդյունաբերության խմբագրության հատուկ թղթակից Խոսրով

Բիշարյան”: Խոսրով Բիշարյանը ասաց մեղմ, թերահավատ ժպիտով.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

212

- Իսկ հիմա լսենք մինիստրի կարծիքը, ընկերներ:

Եվ էկրանին երևաց մինիստր Սամսոն Բադալյանը:

Սա՞ երբ է եկել, - ակամա տեղից վեր ցատկեց գործարանի նախկին դիրեկտորը: - Ուրեմն

Մարինեն խաբում էր ինձ:

Մինիստրը սևեռուն հայացքով, լույսերից փոքր ինչ կկոցած, կնճռոտված աչքերով նայեց

ուղիղ իր դիմաց, հազաց, բնազդական սովոր շարժումով ձգեց պիջակի ձախ թևքը, որպեսզի

հանկարծ դաստակի դաջվածքը չերևա և ասաց.

- Ինքնաքննադատաբար պետք է խոստովանեմ, որ բացարձակապես տեղեկություն չեմ

ունեցել, թե այդ իմաստով ինչ է կատարվում ծխախոտի գործարանում: Ես խորապես

զարմացած եմ: Հարցն այն է, որ մինիստրությունը միշտ էլ խրախուսել և օժանդակել է նրանց,

ովքեր պրպտուն միտք ունեն և ճարտար ձեռքեր, ձեռներեց են և նախաձեռնող, ովքեր

համարձակորեն կռվի են ելնում հնի ու հնացածի դեմ և բերում նոր մտահղացումներ,

փորձում իրականացնել տեխնիկական առաջընթացին նպաստող նոր գաղափարներ: Այսօր

մեր բնագավառում աշխատում են տարբեր ճյուղերի երկուհարյուրվաթսունչորս

գյուտարարներ և ավելի քան հազար ռացիոնալիզատորներ, որոնց բերած տնտեսական

օգուտը հարյուր հազարավոր ռուբլիներով է չափվում: Ավելին, մինիստրությունը նախապես

հաշվի է առնում, որ այդ վիթխարի ու շնորհակալ գործում կարող են նաև սխալներ լինել: Չի

սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մարդը, տվյալ դեպքում գյուտարարը սխալվելու իրավունք

ևս պետք է ունենա: Պետք է սովորել սխալներից և առաջ գնալ: Ահա մեր նշանաբանը:

Այսքանից հետո մի՞թե առնվազն տարօրինակ չէ, որ մինիստրության կամ նրա

համապատասխան գերատեսչության հետ իրենց մտահղացումները համաձայնեցնելու,

պաշտոնապես օրինականացնելու և դրանով իսկ գործողությունների ազատություն ձեռք

բերելու փոխարեն, վերոհիշյալ ընկերները զբաղվել են կամայականությամբ,

աչքակապությամբ, տնավարությամբ: Մենք այդպիսի ինքնիշխանություն թույլ տալ չէինք

կարող: Տեղյակ եմ պահում ձեզ, որ այդ և այլ մի շարք սխալների և չարաշահումների համար

գործարանի դիրեկտոր Արգամ Մանասյանը մեկուսացված է աշխատանքից և նրա

վերաբերյալ նյութերը հանձնված են քննչական մարմիններին` նրան քրեական

պատասխանատվության ենթարկելու համար:

- Արգամ, Արգամ ջան, կբանտարկե՞ն քեզ, - հեկեկաց Հասմիկը: - Տունս քանդվեց, Սիրան…

Կողքի սենյակից կամացուկ քայլելով եկավ Նաիրուհին ու թեքվեց, գրկեց հոր պարանոցը:

Էկրանի վրա նորից հայտնվեց Խոսրով Բիշարյանը:

- Հարգելի բարեկամներ, - ասաց նա: - Հավանաբար դուք զգացիք երկու ելույթների միջև եղած

հակասությունը: Հարգելի մինիստրը նշում է, որ եղել է այդպիսի ապօրինի արտադրամաս,

իսկ գործարանի դիրեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ժխտում է: Ուրեմն` եղե՞լ է

արդյոք, ի՞նչ ծախսերով է կառուցվել: Իսկ հիմա որտե՞ղ է անհետացել այդ արտադրամասը:

Երևի այդ հարցերն արդեն քննչական մարմիններին հետաքրքրեն: Իսկ մենք կսպասենք

նրանց պատասխանին: Մինչև նոր հանդիպում, հարգելի հեռուստադիտողներ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

213

- Եվ այս բոլորը մի մեծ տուփ “Ախթամարի” համար, - տխրած ու ընկճված ասաց Արգամ

Մանասյանը: - Ընդամենը մի տուփ սիգարեթի համար:

- Ո՞ւմ պետք է տայիր, - հարցրեց Նորայրը:

- Այդ թղթակից Խոսրովին:

- Արա, դե դու էլ տայիր, էլի, - պոռթկաց Նորայրը:

Էկրանի վրա հայտնվեց գեղադեմ հաղորդավարուհին, նայեց քնքուշ ու մտերմաբար ու

ժպտաց պայծառ աչքերով, ժպտաց այնպես, ասես քիչ առաջ ոչ թե սարսափելի լուր, այլ

ուրախ մի երգ էին հաղորդել, ժպտաց ու ասաց.

- Իսկ այժմ միացնում ենք “Հրազդան” մարզադաշտ, որտեղից դուք կդիտեք…

Նորայրը անջատեց հեռուստացույցն ու մոտեցավ ընկերոջը:

- Գնանք մի քիչ ման գանք դրսում, հա՞:

- Չեմ ուզում, - պատասխանեց Արգամը:

Ու նրանք լռեցին երկար: Խոհանոցից երբեմն- երբեմն լսվում էին Հասմիկի հեծկլտոցն ու

Սիրանի մխիթարական խոսքերի պատառիկները: Հետո այնտեղ էլ լռեցին: Եվ այդ

համատարած լռության մեջ հեռախոսի զանգը ռումբի պայթյունի տպավորություն թողեց:

- Ես կվերցնեմ, - առաջ թեքվեց Նորայրը, չգիտես ինչու մտածելով, թե Արգամի համար տհաճ

կլինի զանգահարողը:

Բայց լսափողը Արգամը վերցրեց:

- Լսում եմ, - ասաց նա կամացուկ: Ու չհավատաց ականջին:

- Սիրելի, սիրելի մարդ, - լսեց նա Մարիամի շշունջը: - Այս ի՞նչ դավադրություն է ձեր դեմ: Ես

հո գիտեմ, որ այդ ամենը հերյուրանք է, կեղտոտ, նախանձ մարդկանց բանսարկություն: Ես

ձեզ միայն մի բան եմ խնդրում, աղաչում եմ, հանկարծ չընկճվեք ու չհուսահատվեք, ի սեր

աստծո.պահպանեք ձեզ: Պահպանեք ձեզ հանուն ձեր զավակների, հանուն ձեր գործի,

հանուն այն մարդկանց, որոնք հավատում ու սիրում են ձեզ: Դուք ինձ լսո՞ւմ եք, Արգամ

Պետրովիչ:

- Լսում եմ, - հազիվ կարողացավ արտասանել Արգամը:

- Համոզված եղեք, որ ամեն ինչ լավ կլինի: Համբերեք մի քիչ, խնդրում եմ… Դուք պետք է

իմանաք, որ…

Հեռախոսը անջատվեց միանգամից, կարծես թե Մարիամը շտապեց ցած նետել լսափողը: Իսկ

Արգամը դեռ շարունակում էր կանգնած մնալ` լսափողը ձեռքին: Նա այնքան հուզված ու

այլայլված էր, որ Նորայրը անհանգստացավ նրա համար:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

214

- Ո՞վ էր, Արգամ, ես ճանաչո՞ւմ եմ:

- Չէ, -ասաց Արգամը: - Ինձ թվում է, թե մինչև հիմա նրան ես էլ չէի ճանաչում:

Նրա հետ, իր համար էլ անսովոր ու անբացատրելի ինչ-որ բան էր կատարվում: Ասես ամռան

տապին հով գա ու անցնի դեմքի վրայով: Շարժվելու, գործելու, կռվելու տրամադրություն էր

եկել: Հոգում այնպիսի հաճելի թեթևություն էր, որ նույնիսկ հետագա երկու- երեք զանգերը

անկարող եղան հունից հանել նրան: Մեկը շտապով “գոլ” բղավեց ու անջատեց հեռախոսը:

Մյուսն ասաց “բա՞”: Իսկ երրորդը միայն ծանր շնչում էր լսափողի մեջ:

Նրանց հերն էլ անիծած:

Իսկ հետո ներս ընկավ Նաիրին: Ներս ընկավ խռիվ մազերով, աչքերը արցունքով լի: Նետվեց

դեպի հայրն ու գրկեց նրան: Դա այնքան անհավատալի ու անսպասելի էր, որ Արգամ

Մանասյանը լրիվ կորցրեց իրեն, չիմանալով ինչ անել ու անօգնական շուրջը նայեց:

- Ոչինչ, ոչինչ, - ասաց նա շտապով:

- Հա, բայց նրանք քեզանից ինչ են ուզում, հայրիկ, - խռոված, բեկվող ձայնով բացականչեց

Նաիրին: - Ես դրա տղայի քիթ ու մռութը կջարդեմ: Կտեսնես: Ես դրանց…Ես դրանց….

- Վերջ տուր, հանգստացիր, Նաիրի, - անասելի հուզվեց Արգամը: - Տղան ի՞նչ կապ ունի…

- Ունի, ունի… Դրանք բոլորն էլ իրար հետ կապ ունեն… Ինքն էլ նույնն է… Իսկ դու պատմում

էիր, թե ինչ լավ օրեր եք անցկացրել միասին Եվրոպայի շուրջը ճամփորդելիս…թե նա ինչպես

էր փառաբանում քո ծխախոտը: Բա հիմա չի՞ ամաչում… Մեծ մարդ է, չի՞ ամաչում…

- Չի ամաչում, - ասաց Արգամ Մանասյանը:

- Պապ, բայց դու հո էսպես չպիտի թողնես: Պապ, քո արև, եթե դու խեղճանաս, ես դրա

տղային կսպանեմ: Դուրները չի գալիս, հա՞, որ իրենց մեջ քեզ նման ազնիվ մարդիկ էլ կան:

Ախր դու չգիտես…Ախր դու չգիտես, թե այս մի ամսվա մեջ ես ինչեր տեսա ու ինչեր

հասկացա…

Մեծացավ իմ տղան, մտածում էր Արգամ Մանասյանը: Միանգամից մեծացավ: Մի ամիս

առաջ ծիծաղում էր իմ ազնվության վրա: Նույնիսկ ասաց, թե ես ապրելու ձևը չգիտեմ: Իսկ

հիմա: Ուրեմն ընդամենը մի ցնցում էր պետք, որ նա հասկանա ինձ, որ ամեն ինչ իր տեղն

ընկնի: Իսկ ես հուսահատվել էի արդեն:

- Դե լավ, լավ, տղա ջան, - ասաց Արգամը մեղմորեն: - Եվ շատ իզուր ես կարծում, թե ես

պետք է խեղճանամ: - Նա նորից հիշեց Մարիամի զանգն ու ժպտաց: - Չեմ խեղճանալու,

կռվելու եմ հենց թեկուզ քեզ համար, ովքեր հավատում ու սիրում են ինձ, ավելացրեց նա

մտքում` նորից ու նորից հիշելով Մարիամի խոսքերը:

- Հա, թեկուզ ինձ համար, - ժպտաց Նաիրին: - Մենակ թե դու կռվես: Ճիշտ չէ՞, Նորայր քեռի…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

215

- Ես միշտ էլ ասել եմ, որ դու լավ տղա ես, - գլխով արեց Նորայրը: - Քեզ միայն հեծանիվն է

պակասում:

- Վաղը գալու եմ, հաստատ, - ասաց Նաիրին

Արգամ Մանասյանը հնարավորություն ստացավ փոխելու խոսակցության նյութը:

-Նստիր, տղաս, - ասաց նա, ինքն էլ տեղավորվելով բազմոցին: - Ձայն չես հանում: Երեկ էլ

մորդ էի հարցնում: Տեսամագնիտոֆոն չգտա՞ր:

- Չեմ ուզում, - անմիջապես պատասխանեց Նաիրին:

- Ինչո՞ւ:

- Չեմ ուզում, էլի…

- Բայց ինչո՞ւ, ինչ պատահեց հանկարծ…

- Դասերիս կխանգարի, - ասաց տղան: - Առնեմ թե չէ` հիմա էլ այդ… Այդ իմ ընկերները մեր

տանն են հավաքվելու: Զահլա չունեմ:

Եթե հնարավոր լիներ, Արգամ Մանասյանը բարձրաձայն շնորհակալություն կհայտներ մի

տուփ սիգարեթի համար “ահազանգ” հնչեցնող Խոսրով Բիշարյանին և իր անողնաշար

մինիստրին, Կոտոշ Սամոյին…Կոնդի Վլեին…

- Իսկ փոքրիկ մագնիտոֆոն ունե՞ս, - հարցրեց նա:

- Ունեմ, հայրիկ: Ինձ պետք չի…

- Իսկ ինձ պետք է: Մի օրով կտա՞ս ինձ Նաիրի…

Նաիրին հորը նայեց զարմացած:

- Մագնիտոֆոնը քո ինչի՞ն է պետք, հայրիկ:

- Չխեղճանալու համար, - ասաց Արգամ Մանասյանը:

Փոքրիկ մի փաթեթ ձեռքին նա վճռական, վստահ քայլերով անցնում էր երրորդ հարկի երկար

ու լայն միջանցքով, առանց գլուխը շրջելու, աչքի պոչով նկատելով, թե ինչպես են իրեն

տեսնելու պես վայրկենապես անհետանում մինիստրության աշխատողները:

Ընդունարանում քարտուղարուհուց բացի ոչ ոք չկար:

- Սամսոն Իվանիչը այսօր ընդունելություն չունի, Արգամ Պետրովիչ, - մի տեսակ վախեցած

ասաց Մարինեն:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

216

- Բոլոր դեպքերում զեկուցիր, -ասաց Մանասյանը: - Գուցե ընդունի՞:

- Հատուկ զգուշացրել է, որ շատ խիստ զբաղված է: Զեկուցագրի վրա է աշխատում:

- Ես էլ հենց նյութեր եմ բերել զեկուցագրի համար, - քմծիծաղ տվեց Արգամը:

- Ցուցակագրե՞մ ուրբաթ օրվա համար:

- Միտք չունի, - ասաց գործարանի նախկին դիրեկտորը: - Ես կսպասեմ:

Քարտուղարուհու կողքին փոքրիկ պահարանի վրա վառվեց լապտերը: Մարինեն

կասկածամտորեն նայելով Արգամ Մանասյանին ներս գնաց` ամուր ծածկելով կաշեպատ

դուռը: Լռություն տիրեց: Արգամ Մանասյանը քայլում էր ընդարձակ ընդունարանի մի ծայրից

մյուսը, կռվելով ինքն իր դեմ:

Ինչո՞ւ է սպասում: Պարզ չէ՞, որ նա ամեն ինչ կանի գոնե այսօր Արգամ Մանասյանին դեմհանդիման

չկանգնելու համար: Ինչո՞ւ է քաշվում: Մի՞թե նա այն մարդն է ու ղեկավարը, որից

պետք է ակնածել ու քաշվել: Մհեր Սամսոնյանը մի օր ասաց` մեր դժբախտությունն այն է, որ

թեկուզ օրինակի համար չկա մեկը, որից ամաչենք: Հիմա ումի՞ց եմ ամաչում, Սարի թաղի

խուլիգան Սամոյի՞ց: Մինիստրության բոլոր ձեռնարկությունները, արտադրամասերն ու

պահեստները շուկա հանած, աճուրդի դրած խաղամոլ Սամսոն Իվանիչի՞ց: Սա՞ ինչ

ստրկամտություն է: Ուրեմն ամբողջ գաղտնիքը կաշեպատ դռան մե՞ջ է: Ուրեմն, ինչպես

հեքիաթներում հրեշների զորությունն էր ինչ-որ քարի մեջ կամ հավքի սրտում պահված,

այդպես էլ այսօր Սամսոն Իվանիչների զորությունն ու հոգին կաշեպատ դռների մե՞ջ է

պատսպարված: Եվ Մարինեներն էլ այդ դուռը պահպանող կախարդ պառավնե՞րն են:

Ուրեմն, եթե այդ դուռը խորտակես Սամսոն Իվանիչի զորությունը կվերանա՞: Բա էլ ինչո՞ւ ես

կանգնել: Մարիամն ու որդիդ ի՞նչ պատվիրեցին քեզ, Արգամ Մանասյան:

Նա ձգեց, բացեց դուռը, մթության մեջ հրելով մի դուռ էլ բացեց և հայտնվեց մինիստրի

առանձնասենյակում:

Սամսոն Բադալյանը ակնհայտորեն պատրաստվում էր ետևի դռնից դուրս գալ: Նա հագել էր

իր ամառային վերարկուն ու դրել լայնեզր գլխարկը: Դռան բացվելու ձայնը լսելով, նա շրջվեց

արագորեն ու գունատվեց միանգամից:

- Ես զբաղված եմ Մանասյան:

- Ես ավելի շատ եմ զբաղված, - ասաց Արգամը: - Բայց ժամանակ գտա ձեզ հետ հանդիպելու:

Մինիստրը ապշած նայեց իր ենթակային.

- Ի՞նչ է, ուզում եք, որ միլիցիա՞ հրավիրեմ, - հարցրեց նա սպառնալի:

- Միթե՞ դատախազությունը քիչ է, Սամսոն Իվանիչ, - քմծիծաղ տվեց Արգամը:

Սամսոն Իվանիչը այնուամենայնիվ վճռեց չզիջել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

217

- Մարինե, - ասաց նա` պատժվելու ահից հուզված, մատները կոտրատող քարտուղարուհուն:

- Զանգիր հերթապահին և հրավիրիր այստեղ:

- Ինձ պետք է, որ մենք երես առ երես խոսենք, Սամսոն Իվանիչ: Հերթապահ միլիցիոները

կխանգարի մեզ:

- Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ, Մանասյան:

- Իսկ ես ունեմ Սամո, - ասաց Արգամը: - Ինձ Կոնդի Վլեն է ուղարկել:

- Ո՞վ, - ցնցվեց, այլայլվեց, ձեռքը կոկորդին տարավ մինիստրը:

- Վլադիմիր Միխայլովիչը…

Բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ Սամսոն Բադալյանը կարողացավ

խոսելու ընդունակություն ձեռք բերել:

- Մարինե, - ասաց նա զարմանալի նուրբ ու քնքուշ ձայնով: - Դուռը փակիր և մեզ մոտ ոչ ոքի

ներս չթողնես: Ես այնուամենայնիվ որոշեցի լսել Արգամ Պետրովիչին:

Քարտուղարուհին վայրկենապես անհետացավ:

- Նստեք, Արգամ Պետրովիչ, - նույն քնքուշ ձայնով առաջարկեց մինիստրը: - Նստեք ու ասեք

տեսնեմ ի՞նչ անուն էիք տալիս քիչ առաջ և ինչ էիք ուզում դրանով ասել:

Արգամ Մանասյանը նստեց ու իր առջև սեղանին դրեց փաթեթը:

Մինիստրը հետաքրքրությամբ նայեց փաթեթին, հետո Արգամ Մանասյանին նայեց ու

ժպտաց.

- Այս ի՞նչ ես բերել, Արգամ Պետրովիչ:

- Սամսոն Իվանիչ, - պատասխանեց Մանասյանը:- Երեկ այդ ինչե՞ր էիք ասում:

- Նախ պատասխանիր իմ հարցին, - համառեց մինիստրը:

- Ո՞ր հարցին, թե այս փաթեթը ինչո՞ւ եմ բերել:

- Նախ` առաջին հարցին: Վլադիմիր Միխայլովիչը որտեղի՞ց գիտի քեզ:

- Չեմ խաբի, նա ինձ չի ճանաչում, - ասաց Արգամը: - Մեկից լսել եմ, որ դուք ծանոթ եք իրար,

դրա համար էլ տվեցի նրա անունը, որպեսզի լսեք ինձ: Խոստովանեք,որ ես այլ ելք չունեի:

Դուք արդեն միլիցիոներ էիք հրավիրում:

Սամսոն Բադալյանը չհավատաց նրան: Շարունակելով կասկածամտորեն դիտել գործարանի

նախկին դիրեկտորին ու նորից մի հայացք նետելով փաթեթի կողմը, նա հաշտվողաբար

ասաց.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

218

- Դե լավ: Խոսենք: Ես հարգում եմ համառ ու հնարամիտ մարդկանց:

Արգամ Մանասյանը ժպտաց.

- Երեկ ասացիք հեռուստատեսությամբ: Ես այնտեղից իմացա, որ դուք խորապես հարգում եք

հնարամիտ, նախաձեռնող, ձեռներեց, պրպտուն միտք ունեցող աշխատողներին,

գյուտարարների եղբայրն եք և ռացիոնալիզատորների կնքահայրը: Լսեցի: Իսկ մի՞թե մեր

գյուտի մասին չգիտեիք դուք: Դուք չէի՞ք կոլեգիայի նիստին խոսում այն հեռանկարների

մասին, որ բացելու է մինիստրության առջև աննիկոտին ծխախոտի արտադրությունը: Դուք

չէի՞ք ասում, թե հնարավոր է և պետք է աննիկոտին ծխախոտի արտադրության համար

նույնիսկ նոր, ժամանակակից գործարան կառուցել: Հատուկ այդ ծխախոտի համար:

- Ասել եմ, - չհրաժարվեց մինիստրը: - Բայց որտե՞ղ է այդ ծխախոտը:

Մազ էր, մնում, որ Արգամը ասեր` Մոսկվայում է, բայց զսպեց իրեն:

- Որտե՞ղ է այդ ծխախոտը: Մենք խոսել ենք վերացականորեն, տեսականորեն, Արգամ

Պետրովիչ: Իսկ տեսականորեն ես իհարկե պետք է ողջունեի նման ծխախոտի

հայտնագործությունը:

- Ուրեմն դուք իսկապե՞ս չգիտեիք, որ գործարանում նոր արտադրամաս ենք ստեղծել:

- Է՜, չեղավ, - գրեթե վիրավորվեց մինիստրը: - Եկ հարցերը չխառնենք: Դու սիրում ես

ազնվության մասին խոսել: Ես ազնվորեն չե՞մ ասել, որ եթե ձեր նոր արտադրության

գաղտնիքը բացվի, բացահայտվի, ես պետք է հրաժարվեմ: Իրավունք չունեմ չհրաժարվելու:

Եվ ավելին չե՞մ ասել, որ եթե ինձ տեղեկացնեն քո ապօրինի գործունեության մասին, ես

ստիպված կլինեմ պատժել քեզ: Իսկ ինձ ոչ միայն տեղեկացնում են, այլև այս

առանձնասենյակն են ներխուժում թղթակիցներ, ռեժիսորներ, ասիստենտներ,

լուսավորողներ ու ձայնագրողներ, միկրոֆոնն իմ առջև են դնում և ուղղակի հարց տալիս: Ես

ուրիշ ի՞նչ կարող էի պատասխանել, ընկեր Մանասյան: Ես նախ և առաջ պետական գործիչ

եմ:

Լավ է, որ չսխալվեց, մտքում քմծիծաղ տվեց Արգամ Մանասյանը: Պրոպագանդայի գծով

շրջկոմի քարտուղարը մի օր այնքան էր կորցրել իրեն, որ ասաց. “Ես նախ կոմունիստ եմ,

հետո մարդ”:

- Սամսոն Իվանիչ, - ասաց նա: - Մի՞թե իսկական պետական գործիչը կկարգադրեր

ոչնչացնել պատրաստի արտադրամասը: Պետությանն ավելի օգտակար չէ՞ր լինի, եթե

օրինականացվեր այն: Մանավանդ որ ես ձեզ խոստանում էի երկու-երեք օրից արտադրանք

տալ:

- Ի՞նչ է, կրկնե՞մ նորից, - տհաճությունը հազիվ զսպելով, ասաց մինիստրը: - Մեզանից

անկախ` կախարդական շրջան էր ստեղծվել: Արտադրությունը պլանավորված չէր,

որովհետև արտադրանք չկար, իսկ արտադրանք չկար, որովհետև արտադրությունը

պլանավորված չէր: Եթե դու գործարանի դիրեկտոր չլինեիր, ես նույնիսկ բանավոր, նույնիսկ

աչքերս փակելով թույլ չէի տա, որպեսզի ներքին խախտումների դիմես, աննիկոտին

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

219

ծխախոտի արտադրությունը փորձարկելու համար: Դուք պետք է պատենտավորեիք ձեր

հայտնագործությունը, հաստատեիք մեր և համամիութենական ինստիտուտներում,

նմուշները մեզ ներկայացնեիք, որպեսզի դրանից հետո միայն մենք կարողանայինք մտնել

Պետպլան և Մինիստրների Խորհուրդ: Իսկ դա ինչքա՞ն ժամանակ կտևեր,ընկեր Մանասյան:

Այս էլ իմ լավությո՞ւնը, որ բարոյապես աջակցում էի ձեզ: Ես ի՞նչ իմանայի, թե հանձնաժողով

է նստելու ձեր գործարանում և փորփրելու ամեն ինչ: Ընդ որում ասեմ` սիրելի Արգամ

Պետրովիչ, որ հանձնաժողովին արդեն կարգադրել եմ դադարեցնել իրենց աշխատանքները:

Սա իմիջիայլոց:

Արգամը չկարողացավ թաքցնել ժպիտը: Բայց մինիստրը այնքան հուզված ու ոգևորված էր,

որ չնկատեց դա:

- Ես ի՞նչ իմանայի, որ դատախազությունն էլ իր հերթին է քննություն կատարելու: Եվ ահա,

այսքանից հետո` նման պայմաններում ես կարո՞ղ էի պաշտպանության տակ առնել կամ

ինչպես դու ես ասում` օրինականացնել աննիկոտին ծխախոտի արդեն ավանտյուրիստական

հռչակ ձեռք բերած արտադրությունը: Չէի կարող, Արգամ Պետրովիչ: Դու միայն քո մասին ես

մտածում, ընկեր Մանասյան: Եվ ես դա հասկանում եմ: Դա նույնպես մարդկային է: Բայց ես

պարտավոր եմ մեր ամբողջ բնագավառի ամբասիր անվան մասին մտածել, պետական

օրինականության պահպանման, կուսակցության կողմից մեր առջև դրած գլոբալ խնդիրների

մասին մտածել…

- Ուրեմն դուք պետությա՞ն շահերի մասին էիք մտածում, - հարցրեց Արգամ Մանասյանը:

- Իսկ, ինչ է, դա քեզ տարօրինա՞կ է թվում, - հեգնեց մինիստրը:

- Այո, - հանգիստ ասաց Արգամ Մանասյանը: - Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք

երկու լեզու ունեն և երկու լեզվով են խոսում: Ըստ որում դրանցից մեկը տնական, գրպանի

լեզու է, իսկ մյուսը նախատեսված է հասարակության համար, ամբիոններից, բեմերից

խոսելու համար:

- Չեմ հասկանում, - իսկապես չհասկացավ մինիստրը: - Ինչի՞ մասին է խոսքը:

- Հիմա կհասկանաք, - ժպտաց Արգամ Մանասյանը, բացելով փաթեթը:

Տեսնելով մագնիտոֆոնը, Սամսոն Բադալյանը մեքենայաբար ետ ընկավ աթոռին:

- Յա՜, - զարմացած բացականչեց նա իր բնական, Սարի թաղի լեզվով: - Արա, դու

ձայնագրո՞ւմ էիր մեր խոսակցությունը: Արա, դու հո աֆերիստ չե՞ս:

- Ոչ, ոչ, - ասաց Արգամը: - Քանի որ ձեր պետական-հասարակական ճառը շատ լսեցի, հիմա

էլ ուզում եմ ձեր տնական, բնական, գրպանի լեզուն լսել:

Ու սեղմեց մագնիտոֆոնի կոճակը: Ժապավենը ճիշտ տեղում էր դրված, Անբախտ Աբրահամի

երգը չկար, փոխարենը միանգամից լսվեց Կոնդի Վլեյի խռպոտ ձայնը.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

220

“ - Հետո՞, փողերս ե՞րբ ես տալու:”

“ - Կտամ, էլի, Վլե ջան, ես իմ պարտքերը ե՞րբ չեմ տվել…”

Մինիստրը սարսափած վեր թռավ տեղից: Մի քանի վայրկյան չգիտեր ինչ անել, հարձակվել

մագնիտոֆոնի վրա…ու խլել ժապավենը, թե…

“ Վաղը քո ժամկետը լրանում է: Եթե մինչև ժամը ութը յոթանասուն հազարը չբերես,

ականջներդ կպոկեմ, Սամո…”

“ - Չես ամաչում, ընկերներ ենք չէ՞” - լսվեց մինիստրի վիրավորված ձայնը:

Արգամ Մանասյանը անջատեց մագնիտոֆոնը:

- Թե՞ ուզում եք շարունակությունն էլ լսել, Սամսոն Իվանիչ, - հարցրեց Արգամը: - Դե, գիտեք,

էլի, մեր գործարանի մասին է, կարամելի գործարանի շոկոլադի արտադրամասի, շաքարի

պահեստի մասին…

Սոսկալի էր մինիստրի կերպարանքը: Նրա դեմքը ծռվել էր կատաղությունից, սեղանին

հենված ձեռքերը ցնցվում էին տենդորեն և նա չէր կարողանում զսպել նրանց դողը: Նա նորից

մի այնպիսի շարժում արեց, ասես պատրաստվում էր նետվելու Արգամ Մանասյանի վրա,

բայց Արգամը կանխեց նրան:

- Միտք չունի Սամսոն Իվանիչ, -ասաց նա:- Գիտեք, էլի, ամեն օր դետեկտիվ կինոնկարներ

ենք նայում: Իմանալով թե ում հետ գործ ունեմ, նպատակահարմար գտա այս ժապավենը

բազմացնել ու պահել տարբեր տեղերում:

Մինիստրը ընկավ աթոռին ու գլուխը ձեռքերի մեջ առավ:

- Չեմ հասկանում: Խելքս բան չի մտնում: Վլե՞ն է ձայնագրել: Ինչի՞ համար:

Արգամը չպատասխանեց:

Սամսոն Բադալյանը շնչում էր ծանր, ասես խեղդվում էր: Նա քանդեց օձիքը, դողդողացող

ձեռքերով ջուր լցրեց բաժակի մեջ, խմեց ագահաբար, նորից լցրեց բաժակը, լցրեց ափի մեջ,

շփեց ճակատն ու ծոծրակը և գլուխը բարձրացնելով հարցրեց.

- Հիմա ի՞նչ ես որոշել: Ի՞նչ պիտի անես դա:

- Դեռ չգիտեմ, - անկեղծորեն ասաց Մանասյանը:

- Փոխարենը ի՞նչ ես ուզում:

Արգամը ծիծաղեց.

- Ձեզ համար ամեն ինչ իր գինն ունի, չէ…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

221

- Լսիր, Արգամ, -ասաց Մինիստրը: Նա արդեն ուշքի էր եկել: - Գիտես որ ես միամիտ ու խեղճ

մարդ չեմ…

- Գիտեմ, - գլխով արեց Մանասյանը: - Լ՜ավ գիտեմ:

- Ես կարող էի սա մի սովորական պրովոկացիա համարել ու նույնիսկ քեզ մեղադրել

զրպարտության մեջ: Եվ դու ոչինչ անել չէիր կարողանա: Որովհետև զարգացած տեխնիկայի

մեր դարում դժվար չէ նման ժապավեններ հորինելը: Բայց ես դա անել չեմ ուզում: Ու

տղամարդավարի հարցնում եմ: Փոխարենն ի՞նչ ես ուզում:

- Որ ինձ վերականգնեք աշխատանքում, -ասաց Արգամ Մանասյանը: - Եվ նույն

հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, հայտարարեք, որ սխալ եք թույլ տվել իմ

նկատմամբ: Եվ հայտարարեք , որ աննիկոտին ծխախոտի արտադրամասը կառուցվել էր ձեր

գիտությամբ և դուք պատրաստ էիք օրինականացնել այն:

- Անհնարին է, - գլուխը թափահարեց մինիստրը:

- Իսկ հակառակն անելն ինչո՞ւ էր հնարավոր ու այդքան հեշտ:

Սամսոն Բադալյանը թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը, բայց որովհետև ճակատին

քրտինքի նորանոր կաթիլներ էին հայտնվում, նորից սրբեց ու ճմրթված թաշկինակը թողեց

սեղանի վրա:

- Քեզ ես չեմ հեռացրել, Արգամ

- Գիտեմ, - ասաց Մանասյանը:

- Բա որ գիտես ինչո՞ւ ես ինձ տանջում: Ի՞նչ միտք ունի այս ամբողջ պատմությունը: Ես ո՞վ

եմ: Ես փոքր մարդ եմ: Ինձ կարգադրել են, ստիպել են: Ուզում ես հավատա, ուզում ես չէ`

բայց նույնիսկ առարկել եմ, փորձել եմ պաշտպանել քեզ: Գիտե՞ս, որ քո դեմ ուղղված

նամակի մեջ իմ մասին էլ կա: Թե իբր դու ես վճարել Եվրոպայի շուրջ իմ և իմ կնոջ

ուղևորության տոմսերի համար և թե իբր սիստեմատիկաբար ինձ կաշառք ես տալիս: Բա դու

ինձ կաշա՞ռք ես տվել: Ձեռքդ խղճիդ դիր ու ասա` ես երբևէ կաշառք ուզե՞լ եմ քեզանից:

- Չէ:

- Դե տեսնո՞ւմ ես: Բա էլ ի՞նչ ես ուզում ինձանից: Ինչո՞ւ ես կործանում: Ես որ գնամ, կարծում

ես իմ տեղը հրեշտա՞կ է գալու: Տուր ինձ այդ ժապավենը, Արգամ: Խնդրում եմ քեզ:

Փոխարենը ինչ կարող եմ, կանեմ քեզ համար: Իսկ ես շատ բան եմ կարող: Ես ընկերներ

ունեմ: Կարճել կտամ քո քրեական գործը: Քեզ մի ավելի լավ տեղ կփոխադրեմ: Ինչ ուզես`

կանեմ, միայն թե մի խայտառակի ինձ աշխարհում: Որպես մարդ եմ խնդրում:

- Դուք մարդ չեք, - ասաց Արգամ Մանասյանը

- Լավ, լավ, թող քո ասածը լինի, - մազաչափ իսկ չվիրավորվեց մինիստրը: - Ես մարդ չեմ,

բայց դու մարդ ես, չէ՞: Ինչո՞ւ ինձ չես խղճում: Դու վրեժ լուծեցիր ինձանից: Եվ ճիշտ արեցիր:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

222

Բայց մի՞թե ինձ այս վիճակում տեսնելուց հետո էլ քո վրեժը լուծած չես համարում: Հերիք է,

էլի: Ներիր ինձ , Արգամ… Ես իմ մեղքի համար պատրաստ եմ ամեն ինչ վճարել…

Արգամ Մանասյանը նայում էր նրան և ուզում էր ասել` ստոր մարդ, դու որ ամեն ինչին գին

ես դրել և անգիր գիտես այդ գները, դե ուրեմն ասա ինձ, թե ի՞նչ արժե, թե որքա՞ն ես

գնահատում իմ ցավը, զարմանքը, հուսահատությունը, տառապանքը, գիշերային

անքնությունը, անորոշության տագնապը, արտադրամասի կործանումը: Բակուրի սրտի

նոպան, Հասմիկի լացը, Նաիրիի արյունակալած աչքերը, մորս թաքուն ողբն ու աղոթքները,

Նորայրի անհանգստությունն ու կարեկցանքը, ընկերներիս դավաճանությունը,

պաշտոնակիցներիս արհամարհանքը, դատախազի օգնականի նենգությունն ու

լկտիությունը, ընդունարաններում իմ նվաստացած սպասելը…Ի՞նչ արժեն: Ամեն մեկի

համար առանձին- առանձի՞ն ես վճարելու, թե բոլորի համար միասին:

Չէ, այն ո՞վ էր, որ ասաց: Հա, իմ հավատարիմ ընկերը, իմ տղան, իմ վարորդը: Նա ասաց`

աշխարհում ամեն ինչ չէ, որ փողով կարելի է առնել: Ճիշտ է, ճիշտ է, ճիշտ ես, Աշոտ: Եվ դու

էլ իմացիր սրանից հետո` Սամսոն Բադալյան:

- Սամսոն Իվանիչ, - ասաց նա: - Այս ժապավենը Կենտկոմ չեմ տանի միայն մի պայմանով:

- Լսում եմ, - անմիջապես արձագանքեց մինիստրը:

- Դուք պետք է դիմում տաք ու ազատվեք աշխատանքից:

Մինիստրը քամեց թաշկինակը, քրտինքի կաթիլները թափելով գորգին և նորից սրբեց

ճակատը:

- Հետո՞: Դա քեզ ի՞նչ կտա:

- Մեծ, մեծ խոսքեր չեմ ուզում ասել: Վախենում եմ հակառակ կողմից նմանվել ձեզ, - ասաց

Արգամ Մանասյանը: - Բայց ես հիմա իմ մասին չեմ մտածում: Ազնիվ խոսք, ամենամեղմ ձևով

ասած` արդար բան չէ, որ մեզ այսօր Սարի թաղի խուլիգան Սամոն ղեկավարի: Զուր մի ձգեք

պիջակի թևքը` դաջվածքն այնուամենայնիվ երևում է:

Սամսոն Բադալյանը լարված նայում էր նրան, առանց թաքցնելու անզոր ատելությունը:

- Ես քեզ ավելի խելացի էի կարծում, - ասաց նա: - Ախր դու ոչինչ չես շահելու: Ոչինչ: Հիմա

արդեն որպես թուղթ խաղացող եմ ասում քեզ` հազարից մի անգամ է այսպիսի

հնարավորություն ստեղծվում: Քո ձեռքին խաչի տուզն է, Արգամ Պետրովիչ: Օգտվիր

էլի…Բա չես ուզում, որ ես քեզ համար ոսկե ձկնիկ ծառայեմ:

- Չեմ ուզում, շատ շնորհակալ եմ, - ժպտաց Արգամը: - Ես ոսկե ձկնիկի պատմության վերջն

էլ գիտեմ:

- Արգամ Պետրովիչ…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

223

- Ես գնացի, -ասաց Արգամ Մանասյանը: - Դուք ժամկետների սովոր եք: Երեք օր հետո զանգ

եմ տալու: Եթե տեղում լինեք, ուղիղ գնում եմ Կենտկոմ:

Որքան էլ տարօրինակ թվա, նա հաղթանակի ուրախություն չէր զգում: Բերանում դառնահամ

էր և պտտվում էր գլուխը: Երբ դուրս եկավ մինիստրության շենքից,զգաց որ ոտքերի մեջ ևս

ուժ չկա: Մտավ կողքի զբոսայգին, նստեց շրջապատին մանրափոշի շաղ տվող շատրվանի

մոտ, հանեց գլխարկն ու կախեց գլուխը: Քամին ջրափոշի բերեց ու ցայեց նրա մազերին:

Աչքերը փակ սպասեց, մինչև որ քամին նորից ջրափոշի բերի, բարձացրեց գլուխն ու դեմքը

պահեց ջրի մանրիկ կաթիլների տակ: Ալեկոծվեց սիրտը: Հիշեց, որ երբ փոքր, շատ փոքր էր,

գլուխն այդպես վեր էր պահում ու բերանով որսում երկնքից թափվող ձյան փաթիլները: Այդ

ե՞րբ էր: Ծառի բնի վրայից, պատի վրայից բռով վերցնում էին սպիտակ , անարատ ձյունն ու

ուտում: Իսկ իրենց երեխաներին արդեն արգելում էին: Ոչ միայն այն պատճառով, որ

երեխաները քնքուշ-մնքուշ էին ու կհիվանդանային իսկույն: Այլև այն պատճառով, որ ձյունն

այլևս անարատ չէր: Գործարանային տասնյակ ու տասնյակ ծխնելույզներից բարձրացող

մուրն ու հազար ու մի տեսակ թույն ձյան հետ իջնում ու նստում էին քաղաքի վրա:

Քիմիական կոմբինատի շրջակայքում կանգնած ավտոմեքենաները մաղի նման ծածկվում էին

տեղումների ժամանակ, որովհետև երկինք արտանետվող ծծմբային գազերը անձրևի կամ

ձյան հետ միանալով ծծմբաթթու էին դառնում: Դե եկ ու կեր քաղաքի վրա թափվող սպիտակ,

անարատ ձյունը:

Աշոտը մի օր ասաց.

- Առողջապահության մինիստրության սանիտարական գլխավոր տեսչի համար ամենաճիշտ

չափող գործիքը իր վարորդ Աղասին է:

- Այդ ի՞նչ է չափում, - հարցրեց Մանասյանը:

- Օդի թունավորվածությունը, - ասաց Աշոտը: - Հենց որ առավոտ շուտ տեսուչը տեսնում է,

որ ուստա Աղասու աչքերը արցունքակալած են, անմիջապես զանգ է տալիս քիմկոմբինատի

դիրեկտորին: “Ընկեր Բարիկյան, հանձնաժողով ուղարկեմ ու արձանագրությո՞ւն կազմենք,

թե արագորեն կվերացնեք վթարը”: Կոմբինատի դիրեկտորը մնում է զարմացած. “Փոքր վթար

է, արդեն վերացնում ենք: Բայց դուք որտեղի՞ց իմացաք, որ վթար է եղել:

Դա ութ տարի առաջ էր: Հիմա հսկայական մայրաքաղաքի բնակչությունը շատ հաճախ է

արթնանում գլխացավով ու աշխատանքի գնում մղկտացող, արցունքակալած աչքերով: Բայց

տեսուչը դա տեսնել չի կարող: Չափող գործիքն այլևս չկա, նրա կողքին չէ: Ուստա Աղասին

թոշակի է անցել: Ուստա Աղասին թոշակի է անցել, իսկ քիմկոմբինատի դիրեկտորն ու մյուս

քիմիական ու կիսաքիմիական գործարանների դիրեկտորները, որոնց ձեռնարկությունների

ծուխն ու մուրը փռվում և ծածկում են փոսի մեջ ընկած քաղաքն ու մարդկանց, հարկ էլ չեն

համարում տեղեկացնել ղեկավարությանն ու բնակչությանը,որ նրանց կյանքը վտանգի տակ

է: Նրանք պլան են կատարում: Պլանը` նախ և առաջ: Որովհետև եթե չկատարեն այդ պլանը,

միայն իրենք կթունավորվեն և միայն իրենց բարեկեցիկ կյանքը կդրվի վտանգի տակ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

224

Լավ է, որ գործարանի մաքրող-զտող կառույցների մասին դատախազությունում չգիտեն,

մտածեց Արգամ Մանասյանը և անմիջապես էլ աջ ձեռքի ցուցամատով երեք անգամ

թխկթխկացրեց նստարանին: Սատանայի ականջից հեռու: Որովհետև այդ կառույցները ևս

ապօրինի են:

Երբ Արգամ Մանասյանը ընդունում էր գործարանը, ուշադրություն դարձրեց հեռվում,

պարսպի տակ ընկած երկու մեքենաների, որոնք հավանաբար, տարիներ շարունակ անձրևի,

քամու և ձյան տակ բաց օդում մնալով, կորցրել էին իրենց նախնական գույնը, ժանգոտել ու

խղճալի տպավորություն էին թողնում:

- Սրանք ի՞նչ մեքենաներ են, - հարցրեց նա Վռամ Մաշուրյանին:

- Մեր արտադրության հետ կապ չունեն: Թե երբ ու ոնց են այստեղ հայտնվել ոչ ոք չգիտի:

Ստիպված դուրս ենք գրել:

- Ոչ մի փաստաթուղթ չունե՞ն:

- Մինիստրությունից էլ մարդիկ կանչեցինք, գլխի չընկան, թե ինչ է:

- Հա բայց պարզ երևում է, որ վալյուտայով գնված արտասահմանյան մեքենաներ են: Տերերը

չե՞ն հայտնվել:

- Չէ:

Ընդամենը երեք-չորս օրվա ընթացքում Մոսկվայի “Մեքենա-իմպորտ” կազմակերպության

միջոցով Արգամ Մանասյանը պարզեց, որ դրանք ժամանակին կաբելի գործարանի հասցեով

ուղարկված իտալական շատ արժեքավոր մեքենաներ են: Անհապաղ գնաց կաբելի

գործարան, պատմեց ամեն ինչ:Գործարանում սկզբում շատ ուրախացան , որովհետև այդ

մեքենաներն իրոք պետք էին նրանց: Բայց անմիջապես էլ տխրեցին, հիշելով, որ այդպես էլ

մեքենաների միայն փաստաթղթերը ստանալով ու չիմանալով ինչ անել, մի քանի տարի հետո

ձևակերպել են, թե իբր տեղադրել են այդ մեքենաները, աշխատացրել են, իսկ հետո դուրս են

գրել` մաշվելու պատճառով և հանձնել իբրև մետաղի ջարդոն:Այդքանից հետո հիմա ինչպե՞ս

արդարացնեն այդ մեքենաների երկրորդ անգամ ստանալն ու տեղադրելը: Եվ Արգամն

անմիջապես գտավ ձևը: Իմանալով, որ կաբելի գործարանը մաքրող-զտող կառույցների երկու

կոմպլեկտ սարքավորումներ է ստացել, առաջարկեց իտալական երկու մեքենաները

փոխանակել մաքրող-զտող սարքավորումների մի կոմպլեկտի հետ, փաստաթղթերի մեջ

ձևակերպելով, թե իբր հղկող ու տաշող մեքենաներ են փոխանակել: Եվ այդպես էլ արեցին:

Եվ երկու կողմն էլ գոհ ու երջանիկ էր: Մռայլվում էին տարեկան միայն մի անգամ, երբ

ստուգումներ էին սկսվում: Որովհետև փորձված վերահսկիչն անմիջապես կնկատեր, որ

բացարձակապես ապօրինի են թե` կաբելի գործարանի իտալական երկու մեքենաները թե`

ծխախոտի գործարանի մաքրող- զտոզ սարքավորումները:

Ինչ անեմ, մտածեց Արգամ Մանասյանը, ամեն անգամ, երբ կողքի գյուղի բնակիչները

խեղճացած, արցունքոտ աչքերով ցույց էին տալիս մեր գործարանից դուրս հոսող

արտադրական ջրերի կատարած ավերածությունների հետքերն իրենց բանջարանոցներում,

ես ինձ հանցագործ էի զգում: Հո չէի՞ կարող նրանց մխիթարել, ասելով, թե ոչինչ, մի կերպ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

225

դիմացեք, որովհետև գործարանի մաքրող-զտող սարքավորումների համար խոստացել են

գումար բաց թողնել հաջորդ հնգամյակում: Մի հնգամյակ հետո այդ բանջարանոցների ու

այգիների հետքն էլ չէր մնա: Երբ մարդուն օրվա հացից ես զրկում, նրա ինչի՞ն է պետք

հնգամյակը:

Ես արեցի այդ: Բայց ուրիշները չեն անում: Չեն ուզում խախտել օրենքը: Չեն ուզում

նկատողություն ստանալ կամ վատթարագույն դեպքում հեռացվել աշխատանքից: Չեն

ուզում, որ իրենց գլուխը ցավի: Դրա համար էլ այլանդակորեն ուռճացած ու մի ժամանակ

ծայրամասերում գտնվող քիմիական գործարաններն իր գիրկն առած քաղաքի բնակիչները

շրջում են արցունքակալած աչքերով ու տրտնջում գլխացավից:

Իսկ ուստա Աղասին էլ հակառակի պես թոշակի է անցել:

Արգամ Մանասյանը նայեց ժամացույցին: Ժամը մեկն էր: Դատախազի օգնական Վարազդատ

Գաբրիելյանը նրան ժամը չորսին էր կանչել: Ի՞նչ անի: Ո՞ւր գնա: Ինչպե՞ս անցկացնի այս

երկու-երեք ժամը: Նա վերցրեց գլխարկը, գլխին դրեց ու դանդաղ իջավ Ալավերդյան

փողոցով` մտքում կրկին ու կրկին զարմանալով, որ ոչ մի ուրախություն չի զգում` Սամսոն

Իվանիչին այսպես թե այնպես դիմակազերծ անելու, ստորացնելու, նվաստացնելու համար:

Նույնիսկ ընդհակառակը, ասես թե ինքը դատարկված, կողոպտված լիներ: Այդպես մի անգամ

էլ էր եղել: Ե՞րբ էր: Հա, առաջ, շատ առաջ, երբ ինստիտուտում էր սովորում և ամառը մի

անգամ ուղարկել էին զինուսուցման ճամբար:

Գրպանում երեսուն ռուբլի փող ուներ, երբ Երևան հասավ: Ավելի ճիշտ` երեսուն մեկ ռուբլի:

Երեք հատ տասանոց և մեկ ռուբլիանոց: Եկավ ավտոբուսի կայան, որ տոմս վերցնի`

Լուսավան գնալու համար ու հենց դրամարկղի մոտ հանդիպեց իրենց գյուղացի մի

մանկության ընկերոջ` Կորյունին: Վաղուց չէին տեսնվել: Բայց Արգամը գիտեր, որ Կորյունը

ավտովարորդ է աշխատում Երևանում, ինչ-որ տեղ:

- Էս ո՞ւր, ախպեր, - հարցրեց Կորյունը` նրան հերթից հանելով:

- Լուսավան եմ գնում, Կորյուն ջան, - ասաց Արգամը:

Մանկության ընկերը ծիծաղեց…

- Արա, բա ես մեռած եմ, - ասաց նա: - Բա դրա վրա փո՞ղ կծախսեն: Բա իմ ավտոն ինչի՞

համար է: Ասացիր ո՞ւր ես գնում:

- Լուսավան:

- Ես կտանեմ, Արգամ ջան, - ասաց Կորյունը, - բա էլ ո՞ր օրվա ընկերներն ենք:

Արգամը շատ հուզվեց: Նա երկու- երեք տարի փոքր էր Կորյունից, և ավագ ընկերոջ

ուշադրությունը շատ թանկ էր նրա համար

- Բա որտե՞ղ է ավտոդ, - հարցրեց Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

226

- Էստեղ մոտիկ, գարաժում, գնանք հանենք ու գնանք:

“Հաջողություն էր, - ուրախացավ Արգամը: - Երեք-չորս ռուբլի շահեցի: Ճամբարում պետք

կգա”:

- Բա սոված չե՞ս, ախպեր, - հարցրեց Կորյունը, երբ նրանք ավտոկայանից հեռանալով մտան

Կոմայգի:

-Չէ, չէ, - անմիջապես հրաժարվեց Արգամը: - Գյուղում հաց եմ կերել: Համ էլ կուշանանք:

- Գյուղում հա՜ց եմ կերել, - ծիծաղեց Կորյունը: - Այ տղա, գյուղում կերածը մինչև հիմա

մնացե՞լ է: Արի, արի մտնենք խորովածանոց, մի կարգին հաց կեր, նոր գնանք: Հո ոտքով չե՞նք

գնալու, կես ժամ հետո Լուսավանում ես:

Կորյունի համառությունը մի կողմից, անիծյալ քյաբաբի հոտը մյուս կողմից պաշարեցին

Արգամին, և նա ինքն էլ չզգաց, թե ինչպես հայտնվեց փոքրիկ խորտկարանում, ինչպես է օղի

խմում և ուտում հյութալի, անմահական քյաբաբը:

- Ասում ես, կուշտ ես, էլի, - քյաբաբով լի մի նոր ափսե դնելով սեղանին, բարեկամաբար

հեգնում էր Կորյունը: - Վա՜յ, Արգամ, Արգամ, հազարից մի անգամ հանդիպել ենք, բա ես քեզ

կթողնեի՞ սոված ճամփա գնաս:

-Շա՜տ շնորհակալություն, Կորյուն ջան, - ավագ ընկերոջը երախտագիտությամբ նայելով

ասում էր Արգամը: - Բայց էս ի՜նչ քյաբաբ է: Կյանքումս սրանից համով բան կերած չկայի:

- Կեր, կեր, ախպեր ջան, - ժպտաց Կորյունը, - Ու արի էս մի բաժակն էլ խմենք մեր Ուջանի

կենացը: Մեր հող ու ջրի, մեր այգիների կենացը: Մեր պապերի ու ծնողների կենացը և էն

բանի կենացը, որ որտեղ էլ հանդիպենք, չմոռանանք, որ ուջանցի ենք: Իսկ եթե ուջանցի ենք,

ուրեմն ախպեր ենք: Պիտի հասնենք ու օգնենք իրար:

- Կենացդ, Կորյուն ջան, - մշուշված աչքերով, երջանկացած կրկին շնորհակալություն

հայտնեց Արգամը: - Ես քո էս լավությունը չեմ մոռանա:

- Ամոթ է, ամոթ, - ծիծաղեց Կորյունը: - Բա մենք մարդ չե՞նք: Բա մենք ուջանցի չե՞նք:

Նա գնաց բուֆետապանի մոտ` հաշիվը վճարելու և վերադարձավ շփոթված, ամաչկոտ

ծիծաղելով:

-Այ քեզ թարսություն, - ասաց նա: - Պիջակս թողել եմ մեքենայի մեջ: Իսկ փողերս էլ պիջակի

գրպանում են: Մոտդ փող կա՞, Արգամ ջան:

- Կա, կա, - շտապով ասաց Արգամը` գրպանից երեք հատ տասնոցները հանելով:

- Հիմար բան ստացվեց, - գլուխը թափահարեց Կորյունը: - Բերում եմ, պատիվ եմ տալիս ու …

Դե, մեկ է, ավտոն հանելու ենք… Կտամ, ախպեր ջան…

- Ոչինչ, ոչինչ, Կորյուն ջան, - ընկերոջը հանգստացրեց Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

227

Կորյունը նորից բուֆետապանի մոտ գնաց ու վերադարձավ` ձեռքին երկու բաժակ օղի:

- Էս էլ փողի մնացորդը, - ծիծաղեց նա: - Խմենք բարի ճանապարհ…

Արգամը հրաժարվեց:

- Չե՞ս խմում, չեմ ստիպում, - հաշտվողաբար ասաց Կորյունը: - Չեմ սիրում, որ խմիչքը

ստիպում են: - Ու իրար ետևից խմեց երկու բաժակ օղին` լավաշի մի կտորից հոտ քաշելով:

- Կորյուն ջան, մի բան ասեմ, չնեղանաս, - ասաց Արգամը: - Բա հիմա ո՞նց ես քշելու…

Կորյունը ծիծաղեց.

- Ե՞ս: Ես, ախպեր ջան, ճիշտը որ ասեմ` առանց խմիչքի քշել չեմ կարողանում: Իսկ խմում եմ

թե չէ` թևեր եմ առնում, ոնց որ հրեշտակ…

Նրանք դուրս եկան Կոմայգուց, կտրեցին տրամվայի գծերն ու հայտնվեցին “Արարատ” գինու

կոմբինատի դարպասի մոտ: Արդեն մութ էր…

-Հիմա ավտոս հանեմ ու թռչենք, - ասաց Կորյունը:

Նա մոտեցավ դարպասին, բայց անմիջապես էլ ետ դարձավ:

- Թյու, - թքեց նա, - հակառակի նման այսօր ամենակեղտոտ պահակն է: Մոտդ իսկի ուրիշ

փող չկա՞, Արգամ ջան:

- Մի ռուբլի է, - ամաչելով գրպանից թղթադրամը հանեց Արգամը:

- Դե ոչինչ, տուր դրա բերանը գցեմ, որ չհաչա, - ասաց Կորյունը, վերցրեց ընկերոջ ձեռքից

ճմրթված ռուբլիանոց և դարպասից ներս մտավ:

Արգամը քայլում էր կոմբինատի կողքի մայթով, գլխում հաճելի մշուշ և բերանում քյաբաբի

անուշ համը: Ու մտածում էր, որ շատ հաջող ստացվեց ամեն ինչ` թե մանկության ընկերոջը

տեսավ, թե մի կուշտ հաց կերավ ճամփա գնալուց առաջ… Իսկ հիմա էլ ավտոմեքենայով

առոք-փառոք կգնա, կհասնի Լուսավան:

Նա քայլում էր ետ ու առաջ` ստեպ-ստեպ նայելով կոմբինատի երկաթապատ դարպասին,

սպասելով, թե հիմա ուր որ է դռները մի կողմ կգնան ու հռնդալով կհայտնվի Կորյունի

բեռնատարը:

Բայց դռները չէին բացվում և դարպասից այն կողմ համատարած լռություն էր:

Ի՞նչ կարող է պատահած լինել, անհանգստացավ Արգամը: Ուրեմն կամ մեքենան է

պատահաբար փչացել, կամ էլ Կորյունն է վատ զգացել իրեն: Ախր շատ խմեց անխիղճը:

Փողոցի աղոտ լամպերի լույսի տակ նայեց ժամացույցին և տեսավ, որ արդեն կես ժամ է

անցել: Նա մեկ-մեկ պատկերացրեց, թե ինչպես է Կորյունը քայլում կոմբինատի բակով,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

228

մոտենում իր ավտոտնակին, բացում դռները, գործի գցում ավտոմեքենան, զրույցի բռնվում

ինչ-որ մեկի հետ… Հաշվեց, հաշվեց ու հանգստացրեց իրեն: Հիմա ուր որ է` կհայտնվի:

Բայց Կորյունն այդպես էլ չհայտնվեց:

Արդեն լրիվ անհանգստացած, սիրտը պատած տագնապով Արգամը մոտեցավ դարպասին ու

ներս մտավ կողքի փոքրիկ դռնով:

-Էդ ո՞ւր, - հարցրեց պահակը, որն իր խցիկում, սեղանի մոտ նստած հաց ու երշիկ էր ուտում:

- Հորեղբայր, - կակազեց Արգամը: - Մի ժամ առաջ մի մարդ ներս մտավ…

- Կորյունը՞, - հարցրեց պահակը:

- Հա, - ուրախացավ Արգամը: - Ճանաչո՞ւմ եք: Ինձ ասաց` սպասի, գալիս եմ…բայց մինչև

հիմա չկա:

- Ավտոկայանում հանդիպեցի՞ր, - հարցրեց պահակը:

- Հա, - զարմացավ Արգամը:

- Ասաց գնամ ավտոս հանեմ ու քեզ տանե՞մ ուր ուզում ես:

- Հա, - ավելի զարմացավ Արգամը:

- Փողերդ էլ առա՞վ ձեռքիցդ…

- Չէ, չէ, - առարկեց Արգամը: - Իրար հետ հաց կերանք…

- Որովհետև իրա փողերը մոռացել էր ավտոյի մեջ մնացած պիջակի գրպանո՞ւմ….

Արգամի զարմանքն արդեն անսահման էր:

- Հա, - ասաց նա: - Ինքը ձեզ պատմե՞ց:

Պահակը հայհոյեց:

- Աֆերիստի ձեռք ես ընկել, տղա ջան: - Էդ շան որդին մի տարի կլինի, ինչ հեռացված է

աշխատանքից: Խարդախ, տականք մարդ է: Էդպես խաբելով բերում է քեզ նման մարդկանց,

սպասեցնում դռան մոտ ու ինքը փախչում:

- Բայց իմ աչքի առաջ ներս մտավ, - ականջներին չհավատաց Արգամը:

- Էդ դռնից ներս մտավ, իսկ այ էն մյուս դռնից դուրս եկավ ու կորավ: Գետինը մտնի նա, -

ասաց պահակը: - Դու հո առաջինը չե՞ս:

- Բա հիմա ես ի՞նչ անեմ, - շշնջաց Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

229

Դա շշունջ չէր, դա հուսահատության աղաղակ էր: Նա իսկապես չգիտեր ինչ անել: Գրպանում

ոչ մի կոպեկ չկար: Ուշ երեկո էր արդեն և ինքն էլ պարտավոր էր հասնել Լուսավան:

Բայց եթե աչքերը լցվեցին միանգամից ու հանկարծ ցանկություն զգաց գայլի նման ոռնալ, դա

այն պատճառով չէր միայն, որ գրպանում փող չկար: Չէ: Նրան խաբել էին: Տմարդիորեն:

Ստորաբար: Խաբել էին լկտիորեն: Եվ ո՞վ էր խաբեբան: Նրա մանկության ընկերը,

համագյուղացին: Եթե նա փող խնդրեր Արգամից, տղան իր ունեցածի կեսը կտար նրան և

նույնիսկ ավելին: Բայց, չէ, վիրավորականն այն էր, որ խաբեց, թե կտանի ավտոյով, հանեց

հերթից, հրավիրեց հաց ուտելու. քաղցր խոսքեր էր ասում, հող ու ջրի կենացը խմեց,

ծնողների կենացը խմեց, ախպեր ջան էր ասում ու խաբում: Եվ հանուն ինչի՞: Մի բաժակ օղու

և մի բաժին քյաբաբի: Ուրեմն մարդը նրա համար ընդամենը մի բաժակ օղի արժե ու մի

բաժին քյաբաբ: Ուրեմն ժամը մեկ նա կարող է խաբել մի մարդու ու հավերժ զրկվել նրանից:

Այդպես ապրե՞լ կլինի:

Արգամը մտածեց, որ կարող է Նորայրի տուն մտնել, փող խնդրել մի քիչ, մի ավտո գտնել ու

գնալ հասնել Լուսավան: Բայց նախ` մոտ չէր Նորայրի հետ և հետո` շատ էր վիրավորված,

շատ էր դատապարտում իրեն, որ թույլ է տվել լակոտի նման խաբեն: Այդ էր պատճառը, որ

վճռեց ինքն էլ իր հերթին պատժել իրեն, պատժել այնպես, որ ամբողջ կյանքում այս օրը

չմոռանա: Որպես անգութ ու դառը դաս: Եվ ոտքով ճանապարհվեց Լուսավան, գրպանում

չունենալով և ոչ մի կոպեկ, իսկ փոխարենը հոգու մեջ կուտակած վրիժառության զգացում և

մաղձ բոլոր նրանց դեմ, ովքեր հետագայում հանդիպելու էին նրան, ախպեր ջան էին ասելու և

փորձելու խաբել:

Լուսավանում անցկացրած քսան օրերի ընթացքում նա ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չեր

մոռանում իրեն հասցված անլուր վիրավորանքը: Իսկ երբ Նորայրը մի անգամ հեծանվով

այցի եկավ նրան, պատմեց ամեն ինչ ու խնդրեց օգնել լուծելու վրեժը, վկա լինել իր կողքին:

Պարզ է, որ Նորայրի աչքերը փայլեցին հետաքրքրությունից և նախատեսվող հաճույքից: Այդ

էր պատճառը, որ երբ Արգամը վերադարձավ Երևան և այցի գնաց ընկերոջը, Նորայրը նրա

բարևին պատասխանելու փոխարեն, հագնվեց:

- Գնո՞ւմ ենք:

- Ո՞ւր, - զարմացավ Արգամը:

- Ավտոկայան:

Ավտոկայանում ինչպես միշտ ժխոր էր ու իրարանցում: Բայց Արգամն անմիջապես տեսավ

Կորյունին: Նա կանգնած խոսում էր մի տարեց մարդու հետ և ինչ որ բան էր համոզում,

անկասկած առաջարկում էր իր ավտոմեքենայով ձրի տանել այնտեղ, ուր մարդն

ավտոբուսով էր գնալու:

Արգամը, աչքով անելով, Նորայրին խնդրեց հետևել իրեն, թիկունքից մոտեցավ Կորյունին ու

բռնեց նրա արմունկը: Կորյունը շրջվեց և գունատվելու փոխարեն ուրախ ժպտաց.

- Վայ, էդ ո՞ւր, ախպեր…

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

230

- Գյուղ եմ գնում, - ասաց Արգամը, - չե՞ս տանի:

Կորյունը կասկածեց:

- Բա չե՞ս հարցնում, թե էն օրն ինչ պատահեց: Ինչի ավտոս չհանեցի…

Արգամն իրեն ստիպեց ծիծաղել.

- Քո վրա հալ կա՞ր: Էնքան խմեցիր, որ …

- Ճիշտ է, ճիշտ է, Արգամ ջան, - հանգստացավ Կորյունը: - Արա, պատկերացնո՞ւմ ես…

առավոտը վեր կացա, տեսնեմ մեքենայի մեջ քնած եմ: Ուրեմն նստել էի, որ խոդ տամ, քնել,

մնացել էի:

- Դե լավ, էդ հեչ, - ասաց Արգամը, ձեռքը թափ տալով, - հիմա ի՞նչ ես անում, տանո՞ւմ ես, թե

չէ:

- Վայ, բա դա էլ խո՞սք է, - աշխուժացավ Կորյունը: - Բա էլ ընկերությունն ինչի՞ համար է:

Գնանք, ես էլ վաղուց մերոնց չեմ տեսել, կարոտել եմ մեր հող ու ջրին, ախպեր:

Նրանք Կոմայգի մտան ու քայլեցին դեռևս անգլիացիների տնկած հսկա կաղնիների տակով:

Աչքի պոչով նկատելով, որ Նորայրը իրենց թիկունքում է, Արգամը կանգ առավ:

- Կորյուն, - ասաց նա, ինքն էլ զարմանալով իր հանգստությամբ: - Դու ինչո՞ւ ես կարծում, թե

մարդկանց խաբելն այդքան հեշտ է:

- Ո՞վ, - վախեցած տեղում գամվեց Կորյունը, հետո թեքվեց, մի շարժում արեց, ասես փորձելով

ետ փախչել, բայց նկատելով սպառնալիորեն մոտեցող Նորայրին նորից Արգամին դարձավ: -

Ո՞վ: Էն օրվա համա՞ր: Մորս ազիզ արև` հարբած եմ եղել, Արգամ ջան: Մորս երեսը չտեսնեմ,

թե սուտ եմ ասում:

- Դու գիտե՞ս, որ ես ոտքով եմ գնացել Լուսավան, - ասաց Արգամը: - Դու գիտեիր, չէ՞, որ

գրպանումս ոչ մի կոպեկ չկա: Վերջին ռուբլին էլ վերցրեցիր, որ իբր թե պահակին տաս…

- Վա՜յ, տվել եմ, ախպեր ջան, - հիմա արդեն անկեղծորեն գունատվեց Կորյունը:- Մարդ ենք,

հարբած ենք եղել, էլի, դրա մեջ ի՞նչ կա: Շան նման ներողություն եմ խնդրում, ըհը…

Նորայրը չափից ավելի էր մոտեցել, և Արգամը նայեց նրան:

- Դու գործ չունես, - ասաց նա, շրջվեց ու բաց ափով, ամբողջ թափով, շրխկացնելով

ապտակեց Կորյունին: - Էս քեզ` ինձ խաբելու համար:

Կորյունը բռնեց այտը ու տնքալով կախեց գլուխը:

- Մի հատ էլ իմ կողմից, - խնդրեց Նորայրը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

231

- Ես դեռ չեմ վերջացրել, - ասաց Արգամը: - Ձեռքդ իջեցրու, -գոռաց նա Կորյունի վրա և երբ

վախեցած նա հեռացրեց ձեռքը, մի անգամ էլ ապտակեց թափով, զգալով, որ մատները

խրվում են դեմքի մեջ: - Էս էլ քեզ ուջանցի լինելու համար: Քո հողն ու ջուրը սիրելու համար:

Կորյունը ծնկի իջավ:

- Լավ, լավ, մի խփի, ոտքդ պաչեմ, էլ մի խփի, ուզո՞ւմ ես փողերդ ետ տամ: Մի բան էլ ավել

տամ, ի՞նչ անեմ, ասա…-Նա գրպանից շտապով ինչ-որ ճմրթված թղթադրամներ հանեց,

աղաչանքով մեկնեց Արգամին:

Արգամը ապտակեց երրորդ անգամ:

- Էս էլ քեզ նրանց համար, ում դեռ խաբելու էիր…

Հետո շրջվեց ու քայլեց ծառուղով, առանց ետ նայելու:

- Փողերդ վերցրու, արա, - ասաց Նորայրը: - Ափսոս չե՞ն…

- Չեմ ուզում, - ասաց Արգամը: - Թքել եմ այն փողերի վրա, որ մարդուն տականք են

դարձնում: Եվ հետո, իմ կարծիքով նա լիուլի վճարեց գողացած փողի դիմաց: Բավական է:

- Ապտակը տասը ռուբլի՞, - ծիծաղեց Նորայրը:- Բա մի ռուբլի՞ն: Թույլ տուր, ցավդ տանեմ, որ

ես էլ գոնե մի ռուբլու հասցնեմ: Երկու մատով…մնացորդի փոխարեն:

Արգամը բռնեց ընկերոջ ձեռքը ու նրանք քայլեցին դեպի Կոմայգու ելքի կողմը: Երևի Արգամի

ձեռքը դողում էր, որովհետև Նորայրը ինչ-որ բան զգաց, կողքանց նայեց ընկերոջն ու

ծիծաղեց.

- Արա, ոնց որ թե ծեծվածը դու լինես: Էդ ի՞նչ է քո երեսը:

Արգամն էլ էր զգում, որ վառվում է դեմքը: Բայց կարևորը դա չէր: Կարևորն ու տարօրինակն

այն էր, որ նա իսկապես ոչ մի ուրախություն չէր զգում` վրեժը լուծած լինելու համար: Հազար

անգամ իրավացի էր Նորայրը: Ասես ինքը լիներ ծեծվածը: Հոգում ինչ-որ տեղ խաղաղվել էր

իհարկե, բայց նա ամաչում էր: Նա դեռ ջահել էր, քիչ ստորություն էր տեսել կյանքում, երևի

դա էր պատճառը, որ ոչ թե ուրախություն էր ապրում, այլ զարմանալիորեն ամաչում էր

Կորյունի համար, նրա նվաստացման ու ստորացման համար, այն բանի համար, որ նա

ախպեր ջան է ասում մարդկանց ու խաբում է: Եվ ասես դատարկված, ամայացած լիներ ինքը:

Ահա թե ինչու հիմա էլ նույնն էր զգում: Նույնը:

Ոչ մի տարբերություն չկար կառավարության անդամ, մինիստր Սամսոն Բադալյանի և

ուջանցի շարքային դրամաշորթ Կորյունի միջև: Երկուսն էլ խաբեբաներ են: Միայն թե

Կորյունը հատուկենտ մարդկանց էր խաբում, իսկ Սամսոն Իվանիրը` ամբողջ ժողովրդին: Եվ

մի տարբերություն էլ կա: Կորյունին խաբեբայության համար բանտ են ուղարկում, իսկ

Սամսոն Իվանիչին` թոշակի:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

232

Ուրեմն սուտ է, թե մեծի գլխին մեծ քար է ընկնում, փոքրի գլխին` փոքր: Մեծ քարը

սովորաբար փոքրերի գլխին է ընկնում:

Երբ սթափվեց գլխում բզզացող խառնիխուռն մտքերից, տեսավ, որ հասել է Կոմայգու ետևի

մուտքին: Այդ մուտքի մոտ մի ժամանակ փոքրիկ կրպակ կար, որտեղ լիմոնադ էին

վաճառում: Արգամն ամեն առավոտ մարզվելու նպատակով հեծանվով Էջմիածին էր հասնում

ու վերադառնում, ուրախ այն գիտակցությամբ, որ հետո գալու է այդ կրպակի մոտ և իրեն

թույլ է տալու խմել իր բաժին մի շիշ սառը լիմոնադը: Այժմ ոչ կրպակը կա, ոչ էլ այն

ժամանակվա համով ու գազով լիմոնադը: Եթե լիներ անգամ, հիմա ոչ մի պատանի մի շիշ

լիմոնադի հեռանկարով Էջմիածին չէր հասնի:

Արգամը պատկերացրեց իրեն նիհար ու ջահել, արշավային հեծանվի վրա, կրպակի մոտ:

Նայեց ժամացույցին, դեռ երկու ժամ կար: Առանց այլևս մտածելու, Կոմայգի մտավ: Մուտքի

երկու կողմերում, քարե բազրիքներին ծուլորեն թիկնած ու հենված ազգային երաժիշտները

շարժվեցին աշխուժով, ձգվեցին միանգամից, ցուցադրելով իրենց դուդուկներն ու դհոլները:

Տեսնելով պատկառելի հագնված, լայնեզր գլխակով և տխուր աչքերով մարդուն, նրանք

ենթադրեցին, թե որևէ հանգուցյալի բարեկամ է Արգամ Մանասյանը և եկել է նվագ

հրավիրելու:

Արգամն ակամա ժպտաց մեղավոր` տեսնելով նրանց հուսախաբությունը, բարևեց ծանոթ

թվացող ճաղատ մի դուդուկահարի, կտրեց անցավ այգին, թատրոնի շենքի մոտով փողոց

դուրս եկավ, թեքվեց ձախ ու մտավ հեծանվային հրապարակ:

Ինչ-որ պատանիներ էին սլանում հեծանվահրապարակում, իսկ Նորայրը վայրկյանացույցը

ձեռքին կանգնած էր հարթուղու եզրին. մերթ ընդ մերթ ժամացույցին էր նայում և ոգևորում

մրցողներին:

- Կեցցես, Արմեն, հուպ տուր… Ետ ես մնում, Կարեն: Աշխատի, աշխատի…Այ տղա, ի՞նչ ես

բադի նման օրորվում… Ոտքերդ, ոտքերդ…

Ասես զգալով, որ դիտում են իրեն, Նորայրը թեքեց գլուխն ու տեսավ Արգամին: Լայն ժպտաց

ու պարզեց ձախ ձեռքի երկու մատը… Ուրեմն դեռ երկու շրջան կա:

Բետոնե հատակին ճռնչացնելով դողերը` քամու նման եկան ու անցան պատանի

հեծանվորդները, գրեթե իրար կպած, բոլորն էլ միևնույն զգեստներով, կաշվե գլխարկներով ու

կաշվե անմատներ ձեռնոցներով, հեծանիվների վրա կռացած: Տեսնես ինչ վերջնագծեր են

տեսնում հիմա նրանք իրենց աչքերի առջև, մտածեց Արգամ Մանասյանը, ինչ հնարանքներ

են մտածում` ընկերներին գոնե մի սանտիմետր ետ թողնելու համար: Ընդամենը մի

սանտիմետր, որը մեկին չեմպիոն է դարձնում, իսկ բոլոր մյուսներին սովորական

հեծանվորդներ: Եվ այդ մի սանտիմետրն է համարվում տաղանդի չափանիշը` հեծանվի

մրցումներում լինի թե կյանքում: Որովհետև եթե տասը մարդ թռչում են ութ մետր, ապա

տաղանդավորը նա է, ով ութ մետր և մեկ սանտիմետր է թռչում: Մեկ սանտիմետր:

-Հը, չե՞ս ուզում ջահելությունդ հիշել, - ծիծաղելով հարցրեց Նորայրը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

233

Արգամը կորցրեց հումորը:

- Ինչ ես ասում, ջարդ ու խուրդ կլինեմ, - ետ քաշվեց նա:

- Բայց որ Ռուզանը նայեր, կթռչեիր, չէ՞…

Արգամը ժպտաց: Ռուզանը հեծանվահրապարակի մեխանիկ Վարոսի աղջիկն էր: Նրանք

հենց բակում էին ապրում, և գեղեցկուհի Ռուզանը երբեմն-երբեմն պատշգամբ էր դուրս

գալիս` մրցող տղաներին նայելու: Այդ ժամանակ կրակ էին կտրում հեծանվորդները, ոչ մեկը

չէր խնայում մյուսին, այնպիսի արագություն էին բացում, այնպիսի որոգայթներ լարում իրար

դեմ, որ ծեր մարզիչ Ռուբեն Ավշարովը մնում էր զարմացած.

- Շան տղեք, ի՞նչ անեմ, - ասում էր նա ընդմիջումներին, - մրցումների օրը Ռուզանին

կանգնեցնեմ տրեկի կենտրոնո՞ւմ:

Բոլոր հեծանվորդները անխտիր սիրահարված էին Ռուզանին: Ավշարովը չէր

չափազանցնում, շատերը պարապմունքի էին գալիս առաջին հերթին Ռուզանին տեսնելու

համար: Նա ամուսին ընտրելու անգերազանցելի հնարավորություններ ուներ: Բայց դե ո՞վ է

մինչև հիմա իր աչքերի առաջ նայել: Ամեն մեկի ճակատին իր գիրն է գրած: Տղաները մի օր

ցավով ու խանդով լսեցին, որ Ռուզանը փախել է տնից` Ռոստովից “հյուրախաղերի” եկած

ինչ-որ մի գողի հետ:

Այդ օրը հեծանվահրապարակում պարապմունքներ տեղի չունեցան:

- Վարոսը կա՞, - հարցրեց Արգամը մեխանիկի մասին:

- Չէ, - ասաց Նորայրը: - Անցյալ տարի մեռավ:

- Իսկ Ռուզանը՞:

- Եկավ հոր թաղմանն ու մնաց: Չորս երեխա ունի: Ուզո՞ւմ ես տեսնել:

- Չէ, - ասաց Արգամը:

- Հիմա էլ նրա աղջիկն է մեր տղաներին վառում, - ծիծաղեց Նորայրը: - Ես էլ ասեմ ինչու էին

այսօր կատաղել: Տես, պատշգամբում է:

Արգամը նայեց ակամա ու զգաց, թե ինչպես հանկարծ սիրտն սկսեց տրոփել արագ- արագ,

հուզմունքով: Փայտե հին պատշգամբի բազրիքին հենված` հրապարակին էր նայում

Ռուզանը:

- Այ քեզ բան: Ռուզանն է, - ակամա մրմնջաց Արգամը:

- Հա, - ժպտաց Նորայրը: - Միայն թե անունը Յուլիա է:

Հեծանիվների նստատեղերից բռնած եկան ու մարզիչին ներկայացան քրտնածկարմրատակած

հեծանվորդները: Նորայրը նրանց մի կողմ տարավ ու մի քանի բառով ամեն

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

234

մեկին բացատրեց իր սխալները: Հետն էլ կատակում էր ընկերավարի, խփում թիկունքներին,

խառնում մազերը: Մի հեծանվորդի հետ հատկապես երկար խոսեց, շրջվեց Արգամի կողմը,

ներողություն խնդրեց ու նորից սկսեց ինչ-որ բան բացատրել: Իսկ երբ Արգամի մոտ եկավ,

հարցրեց.

-Այդ տղան քեզ ոչ-ոքի չի՞ հիշեցնում:

Արգամը թափահարեց գլուխը:

- Կարծես թե ինչ-որ տեղ տեսել եմ:

- Մեր Նիկոլայի թոռն է:

- Ի՞նչ Նիկոլայ: Նիկողայոս Հովհաննիսյանի՞: Մեր մարզիչի՞:

- Հա, - ասաց Նորայրը: - Ապագա ունի:

Դա Նիկողայոս Հովհաննիսյանի սիրած խոսքն էր: Երբ գովում էր մեկին, ասում էր` ապագա

ունի: Զարմանալի մարդ էր, ազնվական էր ծնվել, բայց հեծանվի մարզիչ էր աշխատում: Եվ

մնում էր ազնվական: Ու ազնվական էլ մեռավ: Փրկեց իր երկու սաների կյանքը բեռնատար

ավտոմեքենայի հարվածից, իսկ ինքը խուսափել չկարողացավ:

Ամեն անգամ ապրիլյան այդ օրը հիշելիս ողջ մարմնով փշաքաղվում էր Արգամը: Ու թեև

երդվյալ անհավատ էր, բայց երբ նրա մոտ խոսք էր բացվում երազի կամ աչքով տալու մասին,

գերադասում էր լռել: Որովհետև ապրիլյան այդ դժբախտ օրվանից հետո հավատում էր

երազների իրականացմանը:

Նիկողայոս Հովհաննիսյանը այդ ժամանակ արդեն Արգամին “Դինամո” մարզաընկերություն

էր տեղափոխել և պարապմունքներ էր անցկացնում ոչ թե շաբաթը երկու անգամ, ինչպես

հավաքականի մյուս անդամների հետ, այլ ամեն օր: Այդ օրը կիրակի էր, և Արգամը

սովորականի պես, առավոտյան ժամը տասին Ներքին գործերի մինիստրության

ավտոպարկում պետք է լիներ, որտեղից տղաները վերցնում էին իրենց հեծանիվները և գնում

մարզումների: Բայց քանի որ կիրակի օր էր, Արգամը ոչ թե հանրակացարանում էր գիշերել,

այլ Ուջանում, տանը: Դրա համար էլ վաղ առավոտյան նա նախաճաշեց արագորեն, վերցրեց

իր սովորական հեծանիվն ու արդեն դուրս էր գալիս տնից, երբ մայրը ձայն տվեց.

- Ո՞ւր ես գնում, գառ ջան:

- Պարապմունքի, - ասաց Արգամը:

Մայրը կտրեց նրա դեմը:

- Մի գնա:

- Ինչո՞ւ, - զարմացավ Արգամը:

- Փիս երազ եմ տեսել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

235

Արգամը ծիծաղեց:

- Ամոթ է, ամոթ, մամ ջան, բա մարդ էլ երազներին կհավատա՞:

Մայրն արդեն բռնել էր հեծանվի ղեկը:

- Ես հավատում եմ, տղա ջան: Երազները հենց այնպես չեն գալիս… Գալիս են, որ բան ասեն

մեզ, բայց վատն այն է, որ առավոտյան մոռացած ենք լինում:

- Մամ ջան, բաց թող, - բարկացավ Արգամը: - Տղերքը սպասում են ինձ, ինչ կասեն:

- Գնա, գրասենյակից զանգ տուր, ասա, որ իրենք էլ պարապմունքի չգնան:

- Ինչի՞ համար,- սրտնեղեց Արգամը:- Ի՞նչ ասեմ: Ասեմ մայրս վատ երա՞զ է տեսել:

- Հա, - ասաց մայրը:

Արգամը բռնեց մոր ձեռքը, փորձեց զգուշությամբ պոկել ղեկից.

- Դե վերջ տուր, լավ, - ասաց նա, - ես հո երեխա չեմ, այ մամ… Ուզում ես, որ տղերքը

ծիծաղե՞ն ինձ վրա: Ես կոմերիտական եմ:

- Դու իմ երեխան ես, - ասաց մայրը: - Եվ ամբողջ կյանքում իմ երեխան ես մնալու: Դու

իրավունք չունես չլսելու քո մորը: Մի ուրիշ անգամ ես այսպիսի բան արե՞լ եմ: Չեմ արել, չէ՞:

Հազար անգամ գնացել ես.ես կտրե՞լ եմ քո դեմը: Ուրեմն մի բան կա:

Արգամը չգիտեր ծիծաղեր, թե լաց լիներ: Նա խնդրում էր մորը, համոզում, սպառնում, որ

այլևս տուն չի գա, բայց սովորաբար բարի ու զիջող մայրը այս անգամ անկոտրուն էր: Նա ի

վերջո այնպես սրտամորմոք լաց եղավ, որդուն աղերսելով նախ թաղել իրեն ու հետո գնալ, որ

Արգամը զայրացած ցած նետեց հեծանիվը:

- Լավ, լավ, - չարացած փնթփնթաց նա: - Քեզ համար հանգիստ քնում, ինձ համար անմիտ

երազներ ես տեսնում:

Իսկ ցերեկվա ժամը երեքին Ուջան եկավ Նորայրը ու երեխայի նման լաց լինելով հայտնեց, որ

մարզիչ Նիկողայոս Հովհաննիսյանն ու հավաքականի անդամ Գաբրիել Մինասյանը զոհվել

են ավտովթարից Էջմիածնի խճուղու վրա:

Մայրը հենց սենյակի կենտրոնում, որտեղ կանգնած էր, ծնկի իջավ, աչքերը դեպի երկինք

հառեց ու խաչակնքեց ջերմեռանդորեն:

Իսկ հաջորդ օրը… Հաջորդ օրը իրենց ընկերներին թաղելու էին եկել հանրապետության

բոլոր հեծանվորդները: Դա մի սոսկալի տխուր ու հանդիսավոր արարողություն էր: Առջևից

քայլում էին հանրապետության հավաքականի հեծանվորդները, իրենց բրդյա կարմիր

վերնաշապիկներով ու կապույտ կարճ տաբատներով, հեծանիվների վրա իրենց ընկերների

դագաղները դրած, իսկ նրանց հետևում էին խայտաբղետ հագուստներով հարյուրավոր,

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

236

հազարավոր, հեծանվորդներ: Թումանյանի փողոցը, որտեղ Սպորտ կոմիտեի շենքն էր,

ծայրեծայր լցված էր տխրած ու անտեր մնացած հեծանվորդներով:

Փողոցի համար անսովոր խոր լռության մեջ ռադիոյով հնչեց սպորտկոմիտեի նախագահի

դամբանականը: Նա խոսում էր հայկական հեծանվային մարզաձևի բնագավառում

Նիկողայոս Հովհաննիսյանի մատուցած մեծ ծառայությունների մասին, ընդգծում

հանգուցյալների առաքինություններն ու բարեմասնությունները, իսկ Արգամի թիկունքում

կանգնած հավաքականի անդամ Աբրահամը խելացնոր աչքերով, շշուկով պատմում էր, թե

ինչպես իրեն հրեց, ճանապարհից դուրս նետեց Նիկողայոս Հովհաննիսյանը և դրանով էլ

փրկեց անխուսափելի թվացող մահից:

- Փարաքարը նոր էինք անցել, ես գլուխս կախ, միայն Գաբոյի հեծանվի ակին նայելով գնում

էի նրա ետևից ու մեկ էլ այն զգացի, որ ընկեր Կոլյան հայտնվեց դիմացս, հրեց ու ինձ գցեց

առվի մեջ: Երբ ընկածս տեղից ապշած վեր նայեցի…- Աբրահամը լաց եղավ,- տեսա թե

ինչպես բեռնատարը ուղիղ ճակատի մասով խփեց ընկեր Կոլյային ու Գաբոյին: Էլ ի՞նչ :

Ուզեցի վեր կենալ, տեսա, որ մեր Մարտինն էլ է իմ կողքին: Պարզվեց, որ ընկեր Կոլյան նրան

էլ է հրել, գցել առուն: Հերոս էր, էլի, նրա ցավը տանեմ… Իրեն զոհեց` մեզ փրկելու համար…

Հերո՜ս էր… Հերոս էր, իհարկե: Չէ՞ որ եթե առաջինը ինքն էր տեսել հանկարծակի դեմ- դիմաց

հայտնված բեռնատարը, կարող էր նետվել ճանապարհից դուրս ու փրկվել: Իհարկե: Բայց

ախր մարզիչ էր նա և Նիկողայոս Հովհաննիսյանն էր. երևի ուրիշ կերպ չէր կարող վարվել

այդ մարդը:

Մի անգամ, երբ խոսք բացվեց նրա և ընդհանրապես հերոսների մասին, իսկ ավելի ճիշտ այն

մասին, որ մեր երկրում կարծես թե չափից շատ են հերոսները, նախկին իրավաբան, իսկ այժմ

նկարիչ Մհեր Սամսոնյանը հարցրեց.

- Կարդացե՞լ ես Բրեխտի “Գալիլեյը”, Արգամ Պետրովիչ:

- Կարդացել եմ, - զարմացավ Արգամը: - Ինչի՞ համար ես հարցնում:

- Հիշո՞ւմ ես, թե ինչպես է ավարտվում այդ պիեսը:

- Չէ, - ասաց Արգամը, - չեմ հիշում:

- Երբ Գալիլեյի աշակերտ Անդրեան տեսնում է աստղադիտարան մտնող իր ուսուցչին ու

հասկանում, որ նրան ազատ են արձակել միայն այն պատճառով, որ նա ուրացել է,

հրաժարվել իր հանճարեղ գյուտից, թե երկրագունդն է պտտվում արեգակի շուրջը,

դառնությամբ բացականչում է. “Վա՜յ այն երկրին, որ հերոսներ չունի”: Հիշեցի՞ր: Այդ

ժամանակ Գալիլեյը դառնում է նրան ու շշնջում. “Վայ այն երկրին, որ հերոսների կարիք

ունի”: Հասկացա՞ր:

- Չհասկացա, - ասաց Արգամ Մանասյանը: - Ուրեմն քո կարծիքով պատերազմի ժամանակ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

237

- Պատերազմը թող, - ասաց նկարիչը: - Ես խաղաղ օրերի մասին եմ ասում: Ովքե՞ր են

խաղաղ օրերի հերոսները, որտե՞ղ են ծնվում նրանք: Միայն այնտեղ, որտեղ հաստատուն

կարգ ու կանոն չկա: Եթե ամեն մարդ բարեխղճությամբ կատարի իրեն հանձնարարված

գործը, հերոսության կարիք չի զգացվի: Պետք է ոչ թե հերոսներ ծնել, այլ պայքարել այն

երևույթների դեմ, որոնք հերոսության անձնազոհության են մղում: Ավելի արդար ու ճշմարիտ

չի՞ լինի եթե մարդիկ և սեփական կյանքը խնայեն, և ուրիշների կյանքը: Այո, սիրելի Արգամ

Պետրովիչ, սա այն դեպքն է, երբ մենք մեր մարմնով ոչ թե թշնամու գնդացրի փողն ենք

փակում ու ծածկում, այլ ուրիշների սոսկալի թերությունները, անշնորհքությունը,

անբարեխղճությունն ու անտարբերությունը: Ձեր այդ ազնիվ ու խեղճ մարզիչը ինչո՞ւ պիտի

զոհեր իր կյանքը` ուրիշներին փրկելու համար: Երբ դրանից առաջ ընդամենը հարկավոր էր,

որ խմած- հարբած չլիներ բեռնատարի վարորդը: Միայն այդքանը: Եթե նա անասունի նման

հարբած չլիներ, չէին լինի ոչ զոհերը, ոչ էլ հերոսները…

Այնպես որ ամեն անգամ, երբ մեր ղեկավարները Ոսկե աստղ են փակցնում մեկն ու մեկի

կրծքին, ես սարսափում եմ: Որովհետև հասկանում եմ, թե ինչ զոհերի ու զոհողությունների

գնով է այդ մարդը հերոս դարձել:

... – Նորայր, բա որտե՞ղ գտար այդ տղային, - հարցրեց Արգամը:

Նորայրը ժպտաց:

- Ես մեկ-մեկ լինում եմ նրանց տանը: Մի օր հայրը, այսինքն ընկեր Կոլյայի տղան, խնդրեց

տիրություն անել որդուն: Ասաց, որ դժվար տարիքում է, շատ է այս ու այն կողմ ընկնում: Ես

էլ բռնեցի թևից ու բերեցի հեծանվահրապարակ: Արդեն երկրորդ կարգ ունի: Բնավորությամբ

ու ձայնով էլ իսկը պապն է: Մեկ-մեկ հեռվից որ չեմ լսում ձայնը, սիրտս վատանում է:

- Փայլուն տղա ես, Նորայր, - գրկեց ընկերոջը Արգամը: - Զարմանալի մարդ ես, հասնում ես

բոլորին: Ոչինչ չես մոռանում:

- Բա էլ ինչի՞ ենք ապրում, - ամաչեց, գլուխը թեքեց մարզիչը: Հետո նայեց Արգամին ու

քմծիծաղ տվեց:

- Հիմա որ մի բան ասեմ, աչքիդ ավելի կբարձրանամ:

- Ի՞նչ, ախպեր ջան, - հարցրեց Արգամը:

- Առավոտ շուտ Նաիրին եկավ, պարապում էր:

- Նաիրի՞ն: Ի՞մ…

- Հա: Մի լավ հեծանիվ տվեցի: Երկու անգամ շրխկաց գետնին, բայց ձևացրեցի, թե չեմ

նկատում: Նորից նստեց խելոք-խելոք ու սկսեց քշել:

- Հո որևէ տեղը չվնասվե՞ց, - ակամա անհանգստացավ Արգամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

238

- Չէ, հայրիկ ջան, - հեգնեց Նորայրը: - Բալիկդ հիանալի էր զգում իրեն: Եկավ մոտս,

թե`ընկեր Նորայր, վաղը երբ եմ գալու: Ի՞նչ ընկեր, Նաիրի, ես քեզ համար ի՞նչ ընկեր: Դե հո

այստեղ էլ քեռի չեմ ասելու, ծիծաղեց տղադ: Կարգին հասկացող մարդ է, գիտե՞ս, լավ է, որ

հորը չի քաշել:

- Ի՞նչ, - Արգամը ձևացրեց, թե բարկանում է ու բռունցքով խփեց ընկերոջ ուսին:

- Կամաց, արա, ամոթ է, շլյապայիցդ ամաչի, Ռուզանը քեզ է նայում:

- Ո՞վ:

Արգամը նայեց պատշգամբին ու տեսավ, որ իրոք` պատշգամբից նրան է նայում գիրացած,

կնճռապատ դեմքով, խայտաբղետ մազերով տարեց մի կին:

- Նորի՞կ, - հանկարծ ձայնեց կինը, - էդ կողքիդ կանգնածը Արգամը չի՞…

- Ես եմ, ես եմ, - տխրեց ու շփոթահար ձայն տվեց Արգամը: - Բարև, Ռուզա՜ն…

Ու ամաչեց հարցնել, թե ինչպե՞ս ես…

Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիելյանը նախկին շուքը չուներ: Նա նորից նույն

գրգռված, ճարպոտ ու քրտնած մարդն էր, որ չէր տեղավորվում հին բաճկոնի մեջ և

փաստորեն մեկ քառորդով դուրս էր պրծնում համազգեստից: Նա նստած էր իր նեղլիկ

առանձնասենյակում, ոտքերի տակ` արտահանվող ջերմուկի արկղը, որից ստեպ-ստեպ

հանում էր նոր շիշ ու խմում հենց բերանից, ավելի ու ավելի քրտնելով: Եվ ամեն մի շարժումի

հետ տնքում էր:

Շքերթն ավարտվել է, մտածեց Արգամ Մանասյանը` մի կերպ տեղավորվելով դռան ու պատի

արանքում: Դատախազի օգնականն այլևս սպասելիքներ չունի ինձանից:

Նախքան շենք մտնելը, Արգամը տեսավ թե ինչպես դատախազության դռնից արագորեն

դուրս պրծավ էլեկտրիկ Մայիսը ու, գրեթե պատին քսվելով, հեռացավ: Իսկ դռան մեջ

ընդհարվեց Վռամին: Վռամը ետ քաշվեց անմիջապես, սպասեց մինչև ներս մտնի Արգամը ու

շշուկով ասաց.

- Զգույշ մնա, Արգամ, դատախազի օգնականը շատ խիստ է տրամադրված քո նկատմամբ:

- Ինչի՞ց ես ենթադրում, - հարցրեց Մանասյանը:

- Ենթադրելը ո՞րն է, - ուղղակի ստիպում է ցուցմունքներ տալ քո դեմ: Ամբողջ մեղքը քո վրա

գցել:

- Եվ կարողացա՞վ ստիպել:

Վռամը թափահարեց գլուխը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

239

- Խիղճդ մի կորցրու, - ասաց նա: - Ես քո դեմ ոչ մի վատ բան չեմ ասի հենց միայն նրա

համար, որ օրեր, ամիսներ շարունակ քո կողքին եմ եղել: Պա՞րզ է: Հենց միայն ինձ համար:

Ինձ այնքան էլ հեշտ չէ գնելը, եղբայր…

Գիտեմ, մտածեց Արգամ Մանասյանը, ես արդեն ձեր գները գիտեմ:

- Հա, ի դեպ, դու որևէ բան հասկանո՞ւմ ես: Ինչո՞ւ հանձնաժողովի աշխատանքները

դադարեցրին, - հարցրեց Վռամը:

- Ոչինչ չեմ հասկանում, - առանց աչքերը թարթելու ստեց Արգամը:

Վռամը, իհարկե, չհավատաց:

- Բոլոր դեպքերում որոշեցի չտեղափոխվել քո առանձնասենյակը, - ժպտաց նա: -

Կվերանորոգեմ ու կպահեմ քեզ համար: Սիրտս վկայում է, որ պիտի վերադառնաս, Արգամ:

Արգամ Մանասյանը ակամա հուզվեց:

- Դե լավ, լավ, - ասաց նա: - Ինքդ էլ գիտես, որ դա լինելու բան չէ: Եվ ինձանից լավ գիտես:

… Դատախազի օգնականը հոգնած, արյունակալած աչքերով նայեց այցելուին:

- Ձեր գործը, Մանասյան, ձգձգվեց մի քիչ, որովհետև ժողովրդական վերահսկողության

կոմիտեի հանձնաժողովի նյութերը ևս կցեցին այդ գործին:

- Գիտեմ, - ասաց Արգամը:

- Ուրեմն պիտի իմանաք նաև, որ դրանով ձեր գործն ավելի ծանրացավ:

- Քաշո՞վ, - անմեղորեն հետաքրքրվեց Մանասյանը:

Վարազդատ Գաբրիելյանը տնքալով մեկնեց ձեռքը, վերցրեց ջերմուկի կիսատ շիշը ու

բերանին տարավ:

- Այ այսպես նայում եմ ձեզ ու զարմանում, - ասաց նա: - Դուք իսկապե՞ս չեք պատկերացնում,

թե ինչքան ծանր է ձեր վիճակը, թե ձևացնում եք:

- Ձևացնում եմ, - ասաց Արգամ Մանասյանը: - Գիտե՞ք ինչու եմ ասում, - ավելացրեց

դատախազի օգնականը: Որովհետև ես ձեզ նման մարդկանց էլի եմ տեսել:

- Բա էլ ինչո՞ւ եք զարմանում:

- Այդ վիճակը հաճախ հուսահատությունից է ծագում, - իր միտքն ավարտեց Գաբրիելյանը:

- Իսկ իմ վիճակը իսկապե՞ս շատ է հուսահատական, - հարցրեց Մանասյանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

240

- Շա՜տ, - ասաց դատախազի օգնականը: - Ձեր դեմ տրված ցուցմունքներով և գործի

նյութերով կարելի էր մի քանի հոգու բանտարկել:

- Եվ գերակատարել պլանները:

- Ի՞նչ պլաններ:

- Դե դուք էլ երևի ձեր պլաններն ունեք, թե հնգամյակի այս վճռական տարում քանի հոգու

պետք է բանտարկել:

Դատախազի օգնականը չպատասխանեց և լուռ, ծանր հայացքով նայեց ամբաստանյալին:

- Ներեցեք, - ասաց Արգամ Մանասյանը սրտանց: - Ես էլ չեմ հասկանում, թե ինչ է

կատարվում ինձ հետ: Իսկապես չեմ կարողանում լուրջ խոսել: Ես գիտեմ, այստեղ հարցեր

տալու իրավունք միայն դուք ունեք: Ասել եք, գիտեմ: Բայց ես ուզում եմ ձեզ մի հարց տալ և

ձեր պատասխանից կախված կլինի, կխոսեմ լրջորե՞ն, թե կլռեմ ընդհանրապես: Թույլ տվեք

տալ այդ հարցը:

- Տվեք, - կարծես թե աշխուժացավ դատախազի օգնականը:

- Ինձ որ կալանավորեք, գործարանի աշխատանքները կբարելավվե՞ն: Ահա իմ միակ հարցը:

Վարազդատ Գաբրիելյանը մտածեց:

- Այս հարցը տալիս եմ այն պատճառով, որ դատախազությունը առաջին հերթին պետության

շահերը պաշտպանող մարմին է: Եվ ոչ միայն կոչված է պատժելու հանցագործներին, այլև

խորանալու հանցագործություններ ծնող դրդապատճառների մեջ և կանխելու դրանք: Այդպես

չէ՞:

- Այդպես է, - տնքաց Վարազդատ Գաբրիելյանը:

- Դե ուրեմն պատասխանեք` եթե ինձ կալանավորեք, դա արդյո՞ք կլինի հոգուտ պետության

շահերին: Կբարելավե՞ն գործարանի աշխատանքները: Բանվորներն ավելի ազնիվ կդառնան

ու չե՞ն գողանա արտադրանքը: Ֆինանսական կարգապահության խախտումներ այլևս չե՞ն

լինի:

- Դժվարանում եմ ասել, - անկեղծորեն խոստովանեց դատախազի օգնականը:

- Ճիշտ է, - համաձայնվեց գործարանի նախկին դիրեկտորը: - Ճիշտ է, դժվար է ասելը,

որովհետև ոչ դուք ոչ էլ ես ի վիճակի չենք լուծելու այդ հարցերը: Բայց եթե ի վիճակի չենք

լուծելու, գոնե պարտավոր ենք հասկանալ, չէ՞: Կամ գոնե հասկանալու փորձ անել: Ընկեր

Գաբրիելյան, ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում. Այն կարևոր, այն հիմնական

խախտումները, որ ես թույլ եմ տվել, արել եմ հանուն պետության շահերի: Ոչ թե սխալվել եմ,

ոչ թե աչքաթող եմ արել, այլ կատարել եմ գիտակցաբար, երկար մտածելուց հետո, աչքի

առաջ ունենալով նույնիսկ այսօրվա մեր խոսակցության հեռանկարը: Ես պարզապես այլ ելք

չեմ ունեցել: Երբեմն ստիպված եմ եղել շրջանցել պետության մանր օգուտները, հանուն մեծ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

241

շահերի, հանուն գործի: Այդ բոլոր մեծ ու փոքր խախտումների կամ ինչպես դուք եք որակում`

հանցանքների մեջ ես թեկուզ մի կոպեկի անձնական շահ չեմ ունեցել: Ահա ինձ համար

հարցերի հարցը: Ես իմ մասին չեմ մտածել, իմ շահի մասին չեմ մտածել: Ես մտածել եմ

պետության շահերի, մեր գործարանի շահերի մասին: Միթե՞ դրա համար պետք է

կալանավորել մարդկանց:

Վարազդատ Գաբրիելյանը մոռացել էր ջերմուկը և գլուխը ուսերի մեջ առած լռում էր:

- Ես ձեզ օրինակ բերեմ, - ոգևորության մեջ ինքն իրեն մատնեց Արգամ Մանասյանը: - Դուք

դա չեք հայտնաբերել, բայց մեր գործարանից հեռացվող թունավոր ջրերը գիտե՞ք ինչով ենք

մաքրում…

-Ինչո՞ւ չգիտենք, - քմծիծաղ տվեց դատախազի օգնականը: - Երկնքից իջած զտող սարքերով:

- Այո, - զարմացավ ու մի քիչ էլ ընկճվեց Արգամ Մանասյանը: - Երկնքից իջած: Որովհետև

եթե սպասեինք, որ այդ սարքերը օրինական ճանապարհներով, Պետպլանից իջնեին, արդեն

լրիվ ամայացրած, վառած կլինեինք կոյուղու ճանապարհին ընկած բոլոր տնամերձ

հողամասերը: Մինչև հիմա մենք այդ սարքերը չենք ստացել, ընկեր Գաբրիելյան: Մինչև

հիմա: Ես դա արել եմ ապօրինի ճանապարհով, խախտելով հազար ու մի կանոն: Բայց ինչի՞

համար: Ես և իմ ընտանիքը որևէ օգո՞ւտ ենք ունեցել դրանից: Ես իմ տնամե՞րձն եմ փրկել:

Ուրիշ տեղից գամ: Դուք հո լավ գիտեք, որ նախկինում, եթե աշխատողները ուրախությամբ

էին գործուղման գնում Մոսկվա կամ որևէ այլ տեղ, ապա հիմա գործուղման գնալը պատիժ

են համարում իրենց համար և հրաժարվում են: Ինչո՞ւ: Որովհետև երեսնական թվականների

հաշվարկներով մենք նրանց այսօր որպես օրապահիկ նույն երկու ռուբլի վաթսուն կոպեկն

ենք տալիս, երբ այդ գումարով շատ- շատ միայն նախաճաշել կարելի է: Եվ մեկ կամ

լավագույն դեպքերում երկու ռուբլի ենք վճարում գիշերելու համար, երբ հյուրանոցի որևէ

համարում տեղավորվելը առնվազն չորս ռուբլի արժե: Այն էլ եթե տեղ գտար:

Հիմա պա՞րզ է, թե որտեղից են ծնվում խախտումները: Հիմա պա՞րզ է, թե ինչու ենք երկու

օրվա գործուղման փոխարեն, խախտելով կարգը և մեզ մոռացած պետությանը խաբելով,

խորամանկորեն տասը օրվա գործուղում ձևակերպում և տասը օրվա գումար վճարում

մարդկանց: Որպեսզի նրանք երկու օր կարողանան ապրել: Ահա թե ինչու: Եվ հենց նույն

նկատառումներով ապրանքներ տեղափոխող վարորդին մեկ ուղերթի համար հինգ ուղերթ

ենք ձևակերպում և վճարում հինգ ուղերթի համար, որպեսզի մարդը կարողանա ապրել ու

աշխատել:

Այդ խախտումները ես հանուն իմ շահի՞ եմ արել:

Դատախազի օգնականը գլխով արեց անհամբեր, և Արգամ Մանասյանը հասկացավ, որ նա

սպասում է իր խոսքի ավարտին, որպեսզի սկսի խոսել: Եվ վճռեց այնուամենայնիվ ավարտել

իր միտքը:

- Ես չեմ ուզում դեմագոգի կամ էժանագին մատնիչի դեր կատարել և ասում եմ այն բաները,

որոնք առանց այդ էլ քաջ հայտնի են ձեզ: Ահա ուրեմն` եթե դուք ինձ համառորեն

մեղադրանք եք առաջադրում և մտադիր եք կալանավորել իմ վերոհիշյալ և այլ մեղքերի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

242

համար, ինչու միանգամից կալանքի արտոնագիր չեք խնդրում երկրի բոլոր գործարանների

ու ֆաբրիկաների, բոլոր հիմնարկությունների ու ձեռնարկությունների դիրեկտորներին ևս

կալանքի վերցնելու համար: Բոլորին, անխտիր: Ինչո՞ւ : Նրանք անմե՞ղ են: Չե՞ն խախտում

ֆինանսական կարգապահությունը: Հավելագրումներ չե՞ն կատարում, որպեսզի բանվորները

պարգևատրություն ստանան: Ի՞նչ է, դուք չգիտե՞ք, որ, ասենք, մեր կոնստրուկտորների

աշխատավարձը սահմանվել է այն ժամանակ, երբ խառը կանաչին շուկայում հինգ կոպեկ

արժեր և ոչ թե այսօրվա նման մեկ ռուբլի: Եվ այդպես ամեն ինչը: Գները տարեցտարի

բարձրանում են, իսկ աշխատավարձը մնում է նույնը կամ հնգամյակը մեկ` ավելանում տասը

տոկոսով: Մարդիկ ո՞նց ապրեն: Ուրեմն այդ ո՞ր դիրեկտորն է, որ իր առաջավոր, գործարանի

տասնյակ հազարների օգուտ բերող կոնստրուկտորին կամ նրա կնոջը, կամ նրա զոքանչին չի

ձևակերպում նաև իբրև տնտեսագետ, կամ իբրև պահակ, որպեսզի նա գոնե հարյուր ռուբլի

ավել ստանա:

Դա հանցա՞նք է, թող լինի հանցանք: Բայց հանուն ինչի՞: Հանուն արդարության և հանուն

գործի շահերի: Որովհետև չի կարելի աշխատավարձի նույն չափը տալ ծույլ ու անբանին և

աշխատասեր, մտածող, ստեղծագործող մարդուն, ընկեր Գաբրիելյան: Իսկ ո՞վ կարող է

հաշվել համահարթեցման պատճառով երկրին տրված վնասները: Երբ աշխատանքի կոչված

մի վիթխարի բանակ սովորեց չաշխատել: Մտեք որ ձեռնարկությունն ու հիմարկությունն

ուզում եք, աշխատողների առնվազն կեսը ծխում է միջանցքներում ու թրև է գալիս սենյակից

սենյակ: Ինչո՞ւ : Որովհետև աշխատի թե չաշխատի, աշխատավարձը նույնն է:

Ուրեմն ավելի արդար ու ճիշտ չի՞ լինի, եթե կալանքի մի քանի արտոնագիր պահանջեք այն

ղեկավարներին մեկուսացնելու համար, ովքեր իրենց դինոզավրային քաղաքականությամբ,

քարացած մտածողությամբ, անտարբերությամբ և անճարակությամբ, առաջ նայելու

փոխարեն ետ-ետ են նայում ու ծնում հանցագործության հենց այն դրդապատճառները, որոնք

դուք այսօր պարտավոր եք գոնե կանխել: Պարտավոր եք, բայց չեք կարողանում, չեք կարող

կանխել, որովհետև շատ ավելի հեշտ է մի քանի պատահական բռնվածներին բանտարկելը,

քան թե մտածելը բոլոր դեռևս չբռնվածների ճակատագրի մասին…

Վարազդատ Գաբրիելյանը չդիմացավ, ջերմուկ խմեց, տնքաց ու ընդհատեց նրան:

- Այդ բոլորը դատարանում կասեք, Մանասյան, եթե դատավորը թույլ տա: Իսկ եթե իմ

կարծիքն եք հարցնում, ապա ուրեմն իմացեք, որ ձեր ասածների մեծ մասը զգացմունքներ են,

հանցանքի մեջ բռնված ու չարացած մարդու հիվանդագին դատողություններ: Եթե դուք

իսկապես այդքան ազնիվ ու անշահախնդիր մարդ եք, ինչքան որ ցույց եք տալիս ինձ մոտ,

ինչո՞ւ մինչև հիմա, նախքան ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելը ձեր այդ մտքերն ու

զգացմունքային խոսքերը որևէ ամբիոնից չէիք արտասանում:

- Որտեղ պետք է, ասել եմ, - բարկացավ Արգամ Մանասյանը:

- Եթե որտեղ պետք է ասած լինեիք ձեզ վաղուց հեռացրած կլինեին աշխատանքից,

Մանասյան: Որովհետև նման խոսքեր միայն հոգեբուժական հիվանդանոցում կարելի է

ազատ ասել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

243

- Միայն ես չէ, որ այդպես եմ մտածում: Թերթեր չե՞ք կարդում, ինչ է: Ես այդ բոլորի մասին

նույնիսկ զեկուցագիր եմ ուղարկել ղեկավարությանը, - պոռթկաց Արգամ Մանասյանը, հետն

էլ մտածելով, թե մի՞թե այս վայրենի վարազը Շվեյկ էլ է կարդացել:

- Դրա համար էլ հիմա այստեղ եք, - ժպտաց դատախազի օգնականը: - Կամ պիտի այստեղ

լինեիք, կամ էլ համապատասխան փաստաթուղթ ունենայիք, որ ուղարկեին այնտեղ…

Արգամ Մանասյանը զգաց, որ գունատվում է: Եվ ո՞ւմ մոտ եմ ես իմ սիրտը դատարկում,

ափսոսանքով ու ցավով մտածեց նա: Ինչո՞ւ հանկարծ միամտորեն, տղայավարի բացվեցի:

Նա ի՞նչ է հասկանում: Նա նայում է դիմացինին ու մտածում, թե որքան դրամ կարող է պոկել

նրանից, առանց իրեն վտանգի ենթարկելու, օրենքի ընձեռած հնարավորությունների

սահմաններում: Ահա նրա ամբողջ դավանանքը, ահա նրա ամբողջ փիլիսոփայությունը: Իսկ

դու, Արգամ Մանասյան, գիտությունների թեկնածու և գործարանի նախկին դիրեկտոր, նրան

փող ցույց տալու փոխարեն հոգիդ ես ցույց տալիս: Այն մարդուն, որը միջնորդին ասել է` թե

գնա հազար մանեթ էլ բեր ու թեկուզ հայտարարի ռադիոյով:

- Ես ձեր այդ զգացմունքները, Մանասյան, գործին կցել չեմ կարող, - ասում էր դատախազի

օգնականը: - Իմ աստվածը քրեական օրենսգիրքն է: Եվ ձեր այդ բոլոր հարգելի հանցանքներն

ու ապօրինությունները մեկիկ-մեկիկ ընկնում են համապատասխան հոդվածների տակ: Իսկ

այդ հոդվածներում պարզ գրված է, թե որ հանցանքի համար որքան պատիժ է նախատեսված:

Պա՞րզ է:

- Դա պարզ է,- ասաց Արգամ Մանասյանը:- Պարզ չէ միայն մի բան, եթե օրենսգրքում այդքան

որոշակի գրված է, թե որ հանցանքի համար որքան պատիժ է հասնում, ուրեմն էլ ո՞ւմ է պետք

մարդ- իրավաբանը, ինչո՞ւ են պահում ձեզ և ձեր ամբողջ իրավաբանական և օրինապահպան

ինստիտուտները: Չէ՞ որ ռոբոտն ու կոմպյուտրն անգամ կարող է բացել գիրքը ու ասել

հանցագործին, թե նրան ինչպիսի պատիժ է հասնում: Թե՞ ուրիշ անելիքներ էլ ունեք:

Վարազդատ Գաբրիելյանը քմծիծաղ տվեց.

- Եկել եք ինձ դաս տա՞ք:

- Ոչ էլ դաս լսելու եմ եկել:

- Ստիպված կլինեք լսել, Մանասյան, - ասաց դատախազի օգնականը: - Դուք դեռ չգիտեք, թե

ինչեր կան այստեղ: - Նա ձեռքը դրեց երկհատորանոց դարձած մեծ թղթապանակի վրա: -

Վաղը առերեսումների եմ անցնելու և դուք սեփական ականջներով կլսեք, թե ինչեր են ձեր

մասին ասում ձեր աշխատակիցները: Երբ որ տասնհինգ հոգի կկանգնեն ձեր առաջ ու կասեն,

թե դուք նրանց օգնություն եք դուրս գրել, իսկ ձեր գործարկոմի նախագահը այդ փողերը խլել

է նրանցից հենց դրամարկղի մոտ, այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կասեք դուք:

- Կասեմ, որ եղել է այդպիսի բան և որ հենց նույն օգնություն ստացածները մասնակցել են այդ

գումարով հյուրերի համար տրվող խնջույքին:

- Հյուրերին ուրիշների հաշվին չեն հյուրասիրում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

244

- Գործարանը այլ միջոցներ չունի:

- Ձեր տուն տանեիք:

- Որ հետո հարցնեիք, թե ի՞նչ միջոցներով եմ երեսուն հոգու հյուրասիրել մեր տանը:

- Երբ գործարանի էլեկտրիկ Մայիս Սարգսյանից երկու հազար ռուբլի էիք պահանջում` նոր

ավտոմեքենա տալու համար, իսկ պահեստապետ Միլիտոսից էլ տասը հազար ռուբլի

ուզում` նրան չհեռացնելու խոստումով, դարձյա՞լ հյուրերին նկատի ունեիք:

- Ոչ, նկատի ունեի ձեզ: Գիտեի, որ մի օր ձեր ձեռքն եմ ընկնելու:

- Ձեր չափը ճանաչեք, Մանասյան:

- Երբ դուք էլ ձեր չափը ճանաչեք, Գաբրիելյան…

Դատախազի օգնականի ցածի շրթունքը դողաց, առանց այդ էլ այս ու այն կողմ ցցված մազերը

փշաքաղվեցին, ուզեց խոսել, ձայնը դուրս չեկավ, և Արգամ Մանասյանին մի պահ թվաց թե

կաթվածահար է եղել: Բայց, չէ, դատախազի օգնականը տնքալով մեկնեց ձեռքը, մի նոր շիշ

ջերմուկ հանեց արկղի միջից, խմեց մի քանի կում, հևաց ու ասաց.

-Մեղավորը ես եմ: Խնայում էի ձեզ: Բավական է: Ափսոս ուշ է: Վաղը կներկայանաք իրերով:

Լսո՞ւմ եք, իրերով:

- Ուրեմն որոշեցիք կալանավորե՞լ, - քմծիծաղ տվեց թե ջղաձգվեց Արգամ Մանասյանը:

- Ան-պայ-ման: Իսկ մինչ այդ բարի եղեք պատասխանել իմ հարցերին: - Նա թղթի մի տրցակ

դրեց իր առջև, ապակու վրա, ձեռքն առավ գրիչը ու ասաց իրոք ռոբոտի ձայնով, մեքենայորեն

ու միապաղաղ: - Հարկ եմ համարում ասել, որ անկեղծ խոստովանությունը կարող է

թեթևացնել ձեր մեղքը…

Արգամ Մանասյանը հառաչեց, փակեց աչքերը ու պատրաստվեց պատասխանել հարցերին:

Երբ դուրս էր գալիս դատախազության շենքի երկար ու ամայի միջանցքով, զգաց, որ գլուխը

պտտվում է ու խառնում է սիրտը: Ցուցանակներին նայելով գտավ զուգարանը: Այն ամենևին

չէր տարբերվում շուկայի կամ ավտոկայանի զուգարաններից: Սոսկալի կեղտոտ էր: Ծորակի

վրա բռնակ չկար, և ջուրը հոսում էր անընդհատ խշշալով:

Երկիրն են ուզում իբր թե մաքրել, երբ սեփական զուգարանը մաքուր պահել չեն կարող,

մտածեց Արգամը չարախնդորեն:

Նա լվացվեց, կամ ավելի ճիշտ` սառը ջրով հովացրեց վառվող ճակատը ու հառաչեց ակամա:

Կամ վկաները երկրորդ անգամ կրկնել են իրենց ցուցմունքը, կամ էլ դատախազի օգնականը

բացարձակորեն վստահ է, որ նրանք վաղը առերեսման ժամանակ պնդելու են իրենց սուտ

մեղադրանքները, մտածեց նա: Թե չէ ինչքան էլ զայրացած լիներ, չէր խոսի իրերով

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

245

ներկայանալու մասին: Ուրեմն ամեն ինչ վերջացած է: Վաղը Արգամ Մանասյանը կդառնա

կալանավոր: Ուրեմն այս երեկոն նրա կյանքի վերջին ազատ երեկոն է: Ու ոչ միայն

դատախազի օգնականը, Արգամ Մանասյանն ինքը այսօր ամեն ինչ արեց, որպեսզի այս

երեկոն իր ազատ կյանքի վերջին երեկոն դառնա: Նա ոչ միայն ազնվորեն պատասխանեց

դատախազի օգնականի հարցերին, որոնցից շատերը նորություն էին նրա համար և

վտանգավոր հենց նրանով, որ երբեք չէր մտածել թե մի օր պատասխան է տալու դրանց

համար: Առօրեական մանր-մունր խախտումներ, որոնք կուտակվելով որակ էին կազմում:

Այլև նույն ազնվությամբ պատմեց ստիպողաբար, հանուն գործի կատարած իր մի շարք

այնպիսի մեղքերի մասին որոնք հայտնի չէին քննությանը: Արգամ Մանասյանը մինչև վերջ էլ

միամտաբար կարծում էր, թե որքան շատ լինեն նման փաստերը, այնքան ավելի կընդգծվի

գործարանում և ընդհանրապես արդյունաբերական ձեռնարկություններում տիրող

անհեթհեթ, թշվառ վիճակը և ամեն ինչ հիմքից շարժելու, վերափոխելու և վերակառուցելու

անհրաժեշտությունը: Եվ նա իր ձեռքով նորանոր կշռաքարեր էր ավելացնում մեղքերի իր

նժարին: Իսկ երբ դատախազի օգնականը վերջում ուղղակիորեն հարցրեց, թե նա մեղավոր

համարո՞ւմ է իրեն վերոհիշյալ խախտումների և հանցանքների համար, Արգամ Մանասյանը

պատասխանեց.

- Այո: Մեղավոր եմ: Բայց ուրիշ ելք չունեի: Ես այդ բոլոր խախտումները հանուն պետության

շահերի եմ կատարել:

Եվ ստորագրեց:

Այնժամ դատախազի օգնականը հեգնանքով ասաց.

- Այդքան երկար գրելը միտք չուներ: Ո՞վ է այդքանը կարդացողը: Առաջին երկու բառն էլ

բավական էր:

Դրսում մութ էր: Բարակ անձրև էր մաղում և ոչ մի ավտոմեքենա չկար: Այսինքն եթե լիներ

անգամ, Արգամը չէր նստի, որովհետև չգիտեր ուր գնալ, չգիտեր ինչ անել, չգիտեր ում հետ

կուզենար խոսել և ում հետ անցկացնել իր ազատ կյանքի վերջին երեկոն: Վերջին երեկոն:

Եվ հանկարծ զգաց, որ խմել է ուզում: Երևի այդ միտքը Սարի թաղի երկաթուղային կամրջի

մոտ գտնվող խորտկարանի կապույտ ռեկլամը հուշեց: Անցավ կամրջի տակով, բարձրացավ

փոքրիկ բլուրը և մտավ խորտկարան: Ոչ մի սեղանի վրա խմիչք չկար, բայց հաճախորդների

մեծ մասը հարբած էր: Ուտել չէր ուզում, ուտելիքի մասին մտածելիս անգամ խառնում էր

սիրտը: Բայց չէ՞ որ պետք էր մոտենալ բուֆետապանին, ինչ-որ բան պատվիրել:

- Ուտելու ինչ ունեք, - հարցրեց նա հենց այնպես:

- Օսետրինա, խոզի չալաղաջ, քյաբաբ, տավարի խաշլամա, սունկ, - մեքենայաբար թվեց

բուֆետապանը:

- Սունկ տվեք ինձ:

- Մենա՞կ եք, - հարցրեց բուֆետապանը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

246

- Մենակ եմ, - ասաց Արգամ Մանասյանը: - Մենակ եմ: - Կրկնեց նա:

Ինչ որ պահ բուֆետապանը սպասումով շարունակում էր նայել նրան:

- Հա՜, - հիշեց Արգամը, - խմելու բան չունեք:

- Մեզ մոտ խմիչքն արգելված է, - ժպտաց բուֆետապանը:

Արգամը ստիպված ինքն էլ ժպտաց ու աչքով արեց դավադրաբար:

- Ի՞նչ եք ուզում:

- Օղի, - ասաց Արգամը:

Բուֆետապանը ձևականության համար շուրջը նայեց.

- Գնացեք այն սեղանի մոտ, կուղարկեմ:

Արգամը սունկին ձեռք չտվեց: Բայց մինչև վերջ խմեց մանգոյի հյութի տուփի մեջ մատուցված

օղին: Խմում էր ու ամեն վայրկյան սպասում, որ հիմա հարբելու է: Բայց խմիչքը

զարմանալիորեն չէր ազդում նրա վրա: Խմում էր, նայում շուրջը, ախորժակով ուտող և

մանգոյի հյութի տուփերից օղի ու կոնյակ խմող մարդկանց և անխիղճ, անարդար բան էր

համարում, որ նրանք կարող են վաղն էլ ուտել ու խմել, գնալ ու չգնալ ուր ուզում են, իսկ ինքը

գնալու ընդամենը մի տեղ ունի` դատախազություն, որից հետո հայտնվելու է արգելատանը:

Վերջ:

Գոնե պետք է Աշոտին հանդիպել, հարցնել թե ինչ վերցնեմ ինձ հետ, ինչպես ինձ պահեմ

այնտեղ, մտածում էր Արգամ Մանասյանը: Տունն էլ, հրես, մոտիկ է, Սիլաչու ծածկած շուկայի

կողքին: Բայց ամաչում էր: Ինքն էր Աշոտին անընդհատ խորհուրդներ տալիս, թե, աստված

մի արասցե, այնպիսի մի բան չանես, որ նորից հայտնվես բանտում: Խորհուրդներ էր տալիս:

Իսկ հիմա ուղիղ այնտեղ է գնալու: Հետո Բակուրի մասին մտածեց. տեսնես ի՞նչ է անում իր

խեղճ համր ընկերը բազմալեզու, աղմկոտ, անհյուրանոց ու անհյուրընկալ մայրաքաղաքում,

որի ամբողջ բնակչությունը մի հոգս ունի, թե ինչպես խրատնել տա հանդիպած մարդուն և

նրան ստիպի ապրել ու շնչել ճիշտ այնպես, ինչպես ինքը: Հետո Վռամին հիշեց ու, ինչպես

Իսահակյանն է գրել` զարմանալով զարմացավ, որ մինչև վերջ այդպես էլ չճանաչեց այդ

մարդուն, չկարողացավ բռնել, շոշափել նրան: Հենց թվում էր, թե ճանաչում է, անմիջապես

զգում էր, որ բոլորովին, բոլորովին չի ճանաչում: Որովհետև այդ մարդը ամեն վայրկյան մի

ուրիշ տեսակ էր դառնում և ստեղծված յուրաքանչյուր իրադրությունից ապշելիորեն

կարողանում էր մաքուր դուրս պրծնել: Կամ գոնե այդպես էր թվում: Իսկ երբ Վռամին հիշեց,

կողքին աննկատելիորեն հայտնվեց Մարիամը, նայեց նրան խորունկ, խաժ աչքերով, ժպտաց

ու շշնջաց քնքշորեն` “Սիրելի՜ս, սիրելի մարդ…պահպանիր քեզ…պահպանիր քեզ հանուն քո

ընտանիքի և հանուն նրանց, ովքեր սիրում են քեզ”: Ի՞նչ էր ուզում դրանով ասել Մարիամը և

ինչո՞ւ միանգամից անջատեց հեռախոսը: Զարմանալի մարդիկ են կանայք: Այն ե՞րբ էր,

Հասմիկն ասաց, դու չե՞ս զգում, ինչ է, որ Մարիամը սիրում է քեզ: Թե՞ ուրիշ տեսակ ասաց.

բայց միտքը նույնն էր: Նույնն էր, իհարկե, ըստ որում հաստատ սխալ էր, եթե ճիշտ լիներ,

Արգամը հո նորելուկ պատանի չէր, կհասկանար անմիջապես: Սխալ էր, սխալ, բայց

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

247

այնուամենայնիվ այդ խոսքերը հաճելի էին Արգամին: Ի վերջո ո՞ւմ հաճելի չէ, երբ իմանում է,

թե ինչ որ մեկը սիրում է նրան:

Միամիտ, ազնիվ Հասմիկը: Ինչպե՞ս է ապրելու հիմա: Ինչպե՞ս է միայնակ մխիթարելու

Նաիրուհուն, հետևելու Նաիրիին, պահելու տունը և միաժամանակ բարեխղճորեն, նշված

օրերին, ուտելիքի կապոցը ձեռքին հերթի կանգնելու բանտի դարպասի մոտ: Ինչպե՞ս է

դիմանալու բանտապահների արհամարհական երկիմաստ հայացքներին, բռի շարժուձևերին

ու կեղտոտ ձեռքերին որոնցով նրանք շուռումուռ են տալու ուտելիքը` իբր թե արգելված իրեր

ներս չթողնելու համար: Երբ ինչպես Աշոտն էր պատմում, ցանկալի մարդկանց ձեռքից հենց

իրենք են վերցնում արգելված իրերն ու խմիչքը և գրապաններում դրած հանձնում

հանցագործներին: Հասմիկը և … բանտը: Խելագարվել կարելի է: Ի՞նչ արեցիր քո ընտանիքի

հետ: Յուրաքանչյուր մարդ ի վերջո իրավունք ունի իր բախտը տնօրինելու, միայն իր

բախտը… այնինչ դու քո ողջ ընտանիքի բախտի հետ խաղացիր, հիմար, հիմար, հիմա՜ր

Արգամ Մանասյան: Չէ՞ որ սրանից հետո, անկախ իրենցից, Հասմիկն արդեն կալանավորի

կին է համարվելու, զավակները` կալանավորի երեխաներ, իսկ մոր մասին ասելու են.

- Խեղճի տղան բանտում է:

Ոչ թե խեղճ տղան, այլ խեղճի տղան: Որովհետև ոչ ոք, ով անձամբ շատ մոտիկից չի

ճանաչում Արգամ Մանասյանին ու նրա ընտանիքը, չի կարող կարեկցանքի խոսքեր գտնել մի

մարդու մասին, որը երկար տարիներ դիրեկտոր է եղել և այն էլ ` “Արգիշտի” ծխախոտի

գործարանի դիրեկտորը:

Կասեն`

-Պիտի նստեր, բա ի՞նչ: Ոտելը հե՞շտ էր: Դե թող մարսի:

Կասեն`

- Դրանց բոլորին հերթով նստեցնել է պետք: Էդ հղփացած շան որդիներին:

Կյանքում առաջին անգամ Արգամ Մանասյանը հանկարծ զգաց, որ ծխել է ուզում և

անմիջապես մոտեցավ բուֆետապանին:

- Մի տուփ սիգարեթ տվեք:

- Հնդկական է, - ասաց բուֆետապանն ու կրկին ժպտաց:

- Տեղական չունե՞ք:

Բուֆետապանը հենց այնպես իբր թե զգուշավոր շուրջը նայեց, ձեռքը վաճառասեղանի տակ

մտցրեց, հանեց ու սեղանին դրեց մի տուփ “Էրեբունի”:

- Ի՞նչ է, տեղական սիգարեթներն է՞լ են արգելված,- հեգնեց Արգամը:

Բուֆետապանը չհասկացավ, որ մարդը ծաղրում է.

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

248

- Տալի՞ս են, որ ծախենք, - ասաց նա:- Արկղին տասնհինգ ռուբլի ավել են ուզում:

Արգամ Մանասյանը դուրս եկավ խորտկարանից, կանգնեց դռան մոտ: Անձրևը շարունակում

էր տեղալ մանրիկ, աննշմար կաթիլներով, շաղի նման: Մի սիգարեթ հանեց, վառեց, ներս

քաշեց ծուխը, հազաց ու անմիջապես էլ դեն նետեց` նախ սիգարեթը հետո ամբողջ տուփը:

Ժամանակ գտար ծխել սովորելու, ասաց նա ինքն իրեն, բանտում դա էլ մի ցավ էր դառնալու:

Բլրից զգուշորեն ցած իջավ աստիճաններով, որպեսզի ստուգի, թե որքան է հարբած, բայց

անմիջապես համոզվեց, որ բոլորովին հարբած չէ: Ընդհակառակը, միանգամից կտրվել էր

գլխի ցավը, ուղեղը գործում էր պարզ ու սթափ ու միայն սիրտն էր կծկվում տագնապով,

նվվում մի տեսակ: Նա աջ ձեռքով սեղմեց կրծքի այն մասը, որտեղ սիրտը զգացնել էր տալիս

իրեն: Հոկտեմբերյան պողոտա դուրս եկավ, մասնավոր մի “Ժիգուլի” կանգնեցրեց, կծկվեց

անկյունում և ծեր հոգնած վարորդին հուշեց հասցեն:

Արդեն մտնում էր շենքը, երբ ավելի շուտ բնազդաբար զգաց, որ պատից ստվեր պոկվեց և մի

քայլ առաջ եկավ:

- Արգամ Պետրովիչ, - լսեց նա խուլ, խեղդված կանացի մի ձայն:

Արգամ Մանասյանը շրջվեց ձայնի կողմը:

- Մարիա՞մ:

- Կամաց, ի սեր աստծո, - շշնջաց Մարիամը: - Երկու ժամ է, ինչ սպասում եմ ձեզ:

Արգամը արագորեն մոտեցավ նրան:

- Բայց դու թրջվել ես ոտքից գլուխ: Ինչո՞ւ վերև չես բարձրանում: Գնանք:

Կինը ետ քաշվեց:

- Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել: Ինձ որևէ տեղ տարեք, որպեսզի մեզ լսող ու տեսնող

չլինի, խնդրում եմ…- շտապով ասաց նա, ասես տենդի մեջ:

- Բայց դու դողում ես, Մարիամ, - անհանգստացավ Արգամը: - Մի՞թե այդ ամենը տանը ասել

չի լինի:

- Ոչ, - ասաց Մարիամը: Արգամ Մանասյանը ակամա բռնեց նրա ձեռքը: Մարիամի ձեռքը

սառն էր ու դողում էր:

- Բայց ես ի՞նչ անեմ, - շփոթահար մրմնջաց նա: - Այս ժամին…Ես ուղղակի չգիտեմ…

- Մհերի արվեստանոցը տար, - հանկարծ ասաց կինը: - Շուտ արա, ի սեր աստծո, զգում եմ,

որ ուշագնաց եմ լինում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

249

- Մհերի արվեստանո՞ցը…- Մի՞թե Մարիամը գիտի, որ երբեմն-երբեմն զվարճանում ենք

այնտեղ, զարմացած ու ամաչելով մտածեց Արգամը:

Նա արագորեն հանեց պիջակը, Մարիամի ուսերին նետեց և քայլեց դեպի ավտոմատ

հեռախոսը:

- Հիմա կզանգահարեմ:

- Շուտ, - խնդրեց կինը:

Մհեր Սամսոնյանը տանն էր:

- Մհեր, -սկսեց Արգամ Մանասյանը, - մի խնդրանք ունեմ, եղբայր:

- Ընդունելությունը ժամը երկուսից չորսն է, - ծիծաղեց Մհերը:

- Կատակի ժամանակ չէ, Մհեր, ինձ քո արվեստանոցի բանալին է պետք: Եվ շատ շտապ:

- Ի՞նչ, - քրքջաց նկարիչը: - Շատ շտա՞պ: Կեցցես Արգամ Պետրովիչ, ա՜յ քեզ տղամարդ: Ես

ամեն օր թերթում քո ողբերգական մահախոսականն եմ փնտրում, իսկ դու դեռ հավես

ունես…Ողջունում և շնորհավորում եմ… Նույնիսկ թույլ եմ տալիս դատարկել բարը…

- Մհեր…

- Իսկ հետը ընկերուհի չունի՞, - ձայնը իջեցրեց նկարիչը: - Ասա թող մի ընկերուհի գտնի, ես էլ

գամ…

- Վերջ տուր Մհեր, -սրտնեղեց Արգամը…-գործնական հանդիպում է…

- Գիտեմ, գիտեմ, ես այդպիսի գործնական հանդիպումներ այնքա՜ն եմ ունեցել… Իսկն իմ

ճաշակով է: Ես էլ եմ սիրում շատ գործնական հանդիպումները գիշերներն անցկացնել և այն

էլ իմ արվեստանոցում:

- Բանալին իջեցրու, գալիս եմ, - այլևս չհամբերեց, լսափողը ցած դրեց Արգամը:

Նա վազելով մոտեցավ Մարիամին, բռնեց նրա դողացող ձեռքը:

- Գնանք:

- Արվեստանո՞ց, - ատամներն իրար զարկելով հարցրեց Մարիամը, և Արգամ Մանասյանը

նրա ձայնի մեջ կարծես թե ուրախություն զգաց:

Ինչո՞ւ է արվեստանոցի գաղափարն այդպես ուրախացնում նրան: Ի՞նչ է պատահել: Այդ ի՞նչ

ունի իրեն ասելու տիկին Մարիամը, որ չի ուզում տանն ասել: Կամ փողոցում: Կամ որևէ այլ

տեղ: Արգամ Մանասյանը այդ հարցերի պատասխանը չէր գտնում և ժամանակ էլ չուներ

մտածելու:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

250

Բարեբախտաբար դիմացից տաքսի էր գալիս: Արգամն առաջ նետվեց և ձեռքով խնդրեց,

հասկացրեց, որ վարորդը մեքենան շրջի: Հետո բացեց ավտոմեքենայի դուռը, Մարիամին

հրավիրեց նստել, իսկ ինքը առջևի դուռը բացեց, որպեսզի վարորդի կողքին նստի: Բայց

Մարիամը կամացուկ ասաց.

- Մրսում եմ, ինձ մոտ նստեք, Արգամ Պետրովիչ:

Վարորդը ներողամտաբար ժպտաց, և Արգամ Մանասյանը ամաչելով նստեց Մարիամի

կողքին:

- Թումանյան փողոց, - ասաց նա:

- Հովհաննե՞ս, - կատակեց վարորդը, սպասելով թե ուղևորը կծիծաղի, բայց նկատելով, որ նա,

ընդհակառակը, մռայլվեց, լռեց ու մեքենան կտրուկ պոկեց տեղից:

- Գրկիր ինձ, հա՞, - խնդրեց Մարիամը:

- Մարիամ…- շշնջաց Արգամը:

- Մրսում եմ…

Նա չէր ձևացնում: Իրոք մրսում էր: Մարիամը դողում էր շարունակ: Արգամը ձախ ձեռքը

երկարեց նրա ուսի վրայով, և կինն անմիջապես թեքվեց, կծկվեց ու սեղմվեց նրան:

Եվ Արգամը միանգամից զգաց, որ հարբել է:

Նա վարորդին խնդրեց անցնել Լենինի պողոտան և մեքենան կանգնեցնել պտուղբանջարեղենի

կոմիսիոն խանութի մոտ, իսկ ինքը ետ գնաց ու մտավ Մհերի տան մուտքը:

Նկարիչն արդեն այնտեղ էր.

- Երանի քեզ, - հառաչեց Մհերը, քեֆդ լավ է, հա՞: Էս անձրևին պիջակ էլ չես հագել:

- Երբեք ավելի լավ չի եղել, - քմծիծաղ տվեց Արգամը:

- Սիրո՞ւն է:

- Շա՜տ, - անկեղծորեն ասաց Արգամը:

- Իսկապե՞ս ընկերուհի չունի, - հարցրեց նկարիչը: - Սիրուն աղջիկները միշտ մի տգեղ

ընկերուհի ունենում են:

- Բանալին որ առավոտյան բերեմ, ոչի՞նչ, - պատասխանեց Արգամը:

- Երանի քեզ, -ասաց Մհերը: - Բանալին բերում ես, ի՞նչ անեմ, թաքցրու դռան մոտ ընկած

փալասի տակ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

251

- Զանգ տուր մեր տուն, ասա, որ միասին ենք, գործի մասին ենք մտածում, - ասաց Արգամը: -

Ասա, որ առավոտ շուտ զանգ կտամ: Թող չանհանգստանան:

Նա դա միանգամից որոշեց: Իսկապես, ի՞նչ միտք ունի կես գիշերին տուն գնալ ու ասել, թե

հավաքեք իրերս, բանտ եմ գնում: Առավոտյան ուղիղ դատախազություն կգնա ու զանգ կտա

այնտեղից: Բաժանման արարողության պատկերը սարսափեցնում էր նրան:

- Անմեղ տեղը դարձանք հանցակից, - փնթփնթաց նկարիչը: - Գոնե մի տգեղ ընկերուհի

ունենար…

Հրազդանի կամուրջն անցնելուց անմիջապես հետո, Արգամը խնդրեց մեքենան կանգնեցնել

առաջին իսկ շենքի մոտ, վճարեց վարորդին և Մարիամին օգնեց դուրս գալու

ավտոմեքենայից: Մինչև վերելակն ընկած ճանապարհին նա աղոթում էր աստծուն, որ

վերելակն աշխատի, որովհետև չէր պատկերացնում, թե ինչպես պիտի բարձրանան

իններորդ հարկ, որտեղ Մհերի արվեստանոցն էր: Վերելակի դուռը բացվեց: Արգամը

ուրախացած առաջ թողեց Մարիամին, ինքն էլ ներս մտավ ու սեղմեց իններորդ հարկի

կոճակը: Գլուխը պտտվեց: Երբեք Մարիամին այդքան մոտ չէր եղել: Նույնիսկ թրջված

անձրևանոցի մեջ, նույնիսկ Արգամի պիջակն ուսերին, նա սքանչելի էր: Հետաքրքիր է, եթե

համբուրեմ, ինչ կանի, հանկարծ մտածեց Արգամը, բայց փոխարենը հարցրեց հուզված,

առաջացած ցանկությունից ցավող կոկորդով.

- Ի՞նչ է պատահել, Մարիամ:

Մարիամը նրան էր նայում ներքևից վերև, լայն բացած խաժ աչքերով, որոնց մեջ արցունքներ

կային: Շրթունքները կիսաբաց էին ու դողում էին, և Արգամը, մոռանալով աշխարհում ամեն

ինչ, խելագարված համբուրեց նրա այրվող շրթունքները: Ետ քաշվեց անմիջապես, սպասելով

կնոջ զարմանքի ու բողոքի արտահայտությանը, հետո վախեցավ, թե նա իսկապես

կզայրանա, և կցնդի, կանէանա երազը, նորից կարոտով, չհավատալով իր հանկարծահաս

երջանկությանը, խելահեղորեն գրկեց նրան ու համբուրեց վարդագույն, խոնավ շրթունքները:

Համբուրում էր ու երդվում, համոզում իրեն, թե ամբողջ կյանքում, միշտ սիրել է նրան,

ցանկացել է խելագարի պես, բայց չի մոտեցել, որովհետև վախեցել է, ինչպես կրակից են

վախենում:

Վերելակը վաղուց իններորդ հարկ էր հասել, վաղուց բացվել էր դուռը, բայց Արգամն այլևս

չէր հասկանում ոչինչ, չէր տեսնում ոչինչ, շնչում էր Մարիամի խենթացնող հոտը ու

համբուրում էր ագահորեն շրթունքները, աչքերը, այտերը, կիսաբաց կուրծքը…

- Համբերի, խելագար, - շշնջում էր Մարիամը: - Գնա բաց արա դուռը:

Արգամը չզգաց, թե ինչպես բացեց արվեստանոցի դուռը, ինչպես ետ եկավ, ձեռքերի վրա

առավ իր ընկերոջ կնոջը, ներս տարավ արագորեն, քնքշորեն իջեցրեց բազմոցին ու գոռաց

խենթացած.

- Միթե՞ քեզ աստված ուղարկեց, Մարիամ, այսքան ցավի, այսքան դժբախտության փոխարեն:

- Հա, - ժպտաց Մարիամը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

252

Արգամն այնպես էր կորցրել իրեն, որ նետվեց վառելու լույսը, և միայն Մարիամի ճիչն ուշքի

բերեց նրան:

- Ինչի՞դ է պետք լույսը, Արգամ, - ասաց նա:

- Ես ուզում եմ տեսնել քեզ, - հևաց Արգամը: - Ես ուզում եմ տեսնել իմ երջանկությունը:

- Մոտ արի, - ասաց Մարիամը: - Մnտ արի, սիրելի մարդ…

Հետո իրար խառնվեց ամեն ինչ: Օրորվում էր ամբողջ տունը, խորտակվում էին պատերը,

Մհեր Սամսոնյանի կտավները տեղից-տեղ էին գլորվում, պատուհաններից այն կողմ,

Ծիծեռնակաբերդի վրա մեկ հայտնվում, մեկ կորչում էին ծառերի կատարները, և խելացնոր

վայելքի մեջ Արգամ Մանասյանը մտածում էր ափսոսանքով, որ հենց սկզբից մի մեծ ու

կոպիտ սխալ է ստացվել: Որ Մարիամն ու ինքը հաստատ ծնվել են իրար համար,

նախատեսված են եղել իրար համար, բայց հանգամանքների քմահաճույքով հանդիպում են

ուշացումով, անդառնալիորեն, անհուսալիորեն ուշ:

- Այստեղ խմելու բան կգտնվի՞, Արգամ, - ասես միանգամից խաղաղված ու երջանիկ հարցրեց

Մարիամը:

Արգամը դեպի բարը նետվեց: Իսկ երբ վերադարձավ փոքրիկ սկուտեղով, որի վրա ինչ-որ

կիսատ շշեր կային, բաժակներ ու շոկոլադի սալիկներ, Մարիամ Մաշուրյանն արդեն

հագնված ու սանրված նստած էր բազկաթոռին, ցածրիկ սեղանի առջև…

- Կենացդ, Մարիամ, - ասաց Արգամ Մանասյանը: - Կենացդ, իմ ուշացած հրաշք:

Ու խմեց միանգամից: Մարիամը նրան էր նայում սիրով, տխրությամբ ու կարեկցանքով:

- Իմ ու քո վրեժի կենացը, - ասաց նա:

- Ի՞նչ վրեժ, - հարցրեց Արգամը զարմացած:

- Այն վրեժի, որ այսօր ինձ քեզ մոտ բերեց, - ասաց Մարիամը, բարձրացրեց իր բաժակը ու

քնքշորեն, ասես համբուրելով խմեց կոնյակը: - Իսկ ինձ քեզ մոտ է բերել, մեր ընդհանուր

ընկերոջ դավաճանությունը…իմ և քո նկատմամբ:

- Ով էլ լինի, ինչ էլ արած լինի, ներում եմ նրան, - ժպտաց Արգամը, հետն էլ մտածելով, թե

տեսնես ով կլինի այդ մարդը: - Եթե նա է քեզ ինձ մոտ բերել, նրա բոլոր մեղքերին թողություն

եմ տալիս:

- Մի շտապիր, - ասաց Մարիամը: - Եկ մի բաժակ էլ խմենք, հա՞:

- Խմենք, - համաձայնվեց Արգամը:

- Իսկ դու գիտե՞ս, որ հենց այստեղ, Մհեր Սամսոնյանի այս արվեստանոցում, այս նույն

բազմոցի վրա իմ ամուսին Վռամը արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ դավաճանում է ինձ:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

253

Ահա՜ թե ինչ, ինչպես էր մոռացել: Արգամին մեծ դժվարությամբ հաջողվեց ձևացնել, թե

զարմացած է:

- Վռա՞մը: Աչքովս էլ տեսնեմ` չեմ հավատա: Նա այնքան նվիրված է քեզ…

- Իսկ ես իմ աչքով տեսա, երեկ, - ասաց Մարիամը և նրա աչքերը ցավից ու վիրավորանքից

մգացան: - Եվ գիտե՞ս ում հետ է դավաճանում ինձ: Մտքովդ չի անցնի, քո նախկին

քարտուղարուհի Սուսաննայի, այդ խրտվիլակի հետ:

Արգամն սկսեց արագորեն հագնվել:

- Ես զգում էի, որ ուրիշ տեսակ է դարձել, կասկածում էի նույնիսկ, - շարունակեց Մարիամը: -

Մի անգամ էլ իբր կատակով Մհեր Սամսոնյանն ասաց. Այդպես է, այդպես, տիկին Մարիամ,

մկներն էլ են աղանձ ուտում: Երբեմն էլ անծանոթ մարդիկ էին զանգահարում, բայց

որովհետև Սուսաննայից բացի ուրիշ անուն չէին տալիս, ես ծիծաղում էի միայն: Այդ էր

պակաս, մտածում էի, որ Վռամն ինձ փոխի անճաշակ, անշնորհք ու անճոռնի մեկի հետ, որը

նույնիսկ եղունգները ներկել չգիտե: Որը ոչ հայերեն գիտի, ոչ էլ ռուսերեն… Իսկ երեկ ինձ

զանգ տվեց մի տղամարդ, հաստատ կեղծելով ձայնը, ասաց. “Եթե ուզում եք տեսնել ձեր

ամուսնուն` Սուսաննայի հետ, շտապեք, հիմա նրանք նկարիչ Մհեր Սամսոնյանի կտավներն

են ուսումնասիրում”: Ես չդիմաց այլևս, անմիջապես եկա այստեղ ու տեսա, տեսա… որ

նրանք գրկախառնված միասին դուրս են գալիս շենքից:

- Այդ պատճառո՞վ ցանկացար, որ մեր հանդիպումը հենց այս արվեստանոցում կայանա, -

միանգամից կոտրված հարցրեց Արգամը:

- Այո, - ժպտաց Մարիամը: - Լավ չէի՞ մտածել: Եթե վրեժ է, թող բոլոր կանոններով լինի:

- Այդ ձևով վրեժ լուծելով իրարից` ամուսիններով շատ հեռու չե՞ք գնա:

- Ես նրա հետ այլևս չեմ ապրի, վերջ, - գլուխը թափահարեց Մարիամը: - Կասկած չունենաս,

սիրելիս: Ես կարող էի քեզ մոտ գալ նրանից բաժանվելուց հետո: Բայց դա արդեն

դավաճանություն չէր լինի: Դրա համար էլ վճռեցի հիմա գալ, նախքան բաժանվելը: Որ հենց

նայես նրան, անմիջապես երևան եղջյուրները: Ստոր մարդ, ինձ փոխել ճիվաղի հետ…

Իրավ են ասել` կանացի տրամաբանություն: Որքան էլ հիացած է իր հնարամտությամբ:

Արգամ Մանասյանը ամեն ինչ կարող էր սպասել, բացի նման ծամծմված, պարզունակ

հանգույցից: Եվ հանկարծ մտածեց, որ ինքը բավականին երկիմաստ դրության մեջ է:

- Մի՞թե իմ նկատմամբ ոչ մի զգացում չունեիր, Մարիամ, - հարցրեց նա, անմիջապես էլ

զգալով, որ ավելի ծիծաղելի է դարձնում իր վիճակը: - Միթե՞ եկար միայն այդ տարօրինակ

վրեժը լուծելու համար:

Մարիամը ժպտաց: Երբ նա ժպտում էր` անդիմադրելի էր դառնում:

Սիրելիս, - ասաց նա շեշտելով: - Սիրելիս, ե՞ս պետք է ասեմ, որ դու իմանաս, թե մեր

հանդիպման առաջին իսկ օրից հրապուրվել եմ քեզանով: Դու ինձ համար տղամարդու և

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

254

տղամարդկության չափանիշն ես եղել, Արգամ: Եվ իմ կարծիքով ես երբեք չեմ կարողացել

թաքցնել իմ զգացմունքները քո նկատմամբ: Ինձ միշտ թվացել է թե բոլորն այդ նկատում են,

թե իմ դեմքն ու շարժումներն աղաղակում են: Գիտե՞ս, թե քանի անգամ է դիտողություն արել

ինձ քո ընկերը, Վռամը` թեկուզ և քո արջև դրված առանձնահատուկ բաժակի համար:

- Բայց նա կատակում էր, - ասաց Արգամը:

- Քո ներկայությամբ: Իսկ քո հեռանալուց հետո՞: Իսկ հաջո՞րդ օրը: Բայց ես չէի վիրավորվում

նրա խոսքերից և տանում էի ամեն ինչ, որովհետև նախ նա իրավացի էր և հետո,

ամենակարևորը` գիտեի, որ ես մաքուր եմ և անկախ իմ զգացմունքներից, երբեք քո սիրուհին

չեմ դառնա:

- Ինչո՞ւ:

- Որովհետև սիրուհու դերը իմ նախընտրած դերերից չէ: Մեկ: Որովհետև դրանով ամեն ինչ

շատ կհասարականար, ինչպես որ իմ կարծիքով արդեն եղավ: Երկու: Գուցե քեզ համար

ծիծաղելի է` բայց երդվել էի մինչև կյանքիս վերջը հավատարիմ մնալ նրան: Երեք:

Շարունակե՞մ: Նա խելագարի նման սիրում էր ինձ ու խանդում այնպես, որ ես նրան

հասկանում ու խղճում էի: Ես աշխատանքից դուրս եկա, որպեսզի նա հանգստանա,

որովհետև նա ընդունակ չէր պատկերացնելու, թե ինչպես կարող են տղամարդիկ անտարբեր

մնալ իմ նկատմամբ, եթե ես անընդհատ նրանց կողքին լինեմ: Նա ինձնից, իր ընտանիքից

դուրս ոչինչ չուներ: Ոչ մի հետաքրքրություն: Չհաշված միայն աշխատանքը: Ասում են, թե

այդպիսի հիվանդություն կա: Առաջինը լինելու հիվանդություն: Երևի կոմպլեկսի հետ

կապված բան է: Դա կարիերիզմ չէ, չէ, կարիերիզմն այն է, երբ մարդիկ իրենց առջև դրած

որոշակի ծրագրով, հետևողականորեն քայլ առ քայլ առաջ են գնում: Իսկ նա միշտ ցանկացել

է առաջինը լինել, որտեղ ասես` միայն թե առաջինը: Նա քեզ երբեք չի՞ խնդրել օգնել իրեն`

առաջինը դառնալու:

- Եղել է, - հանկարծ հիշեց ու ժպտաց Արգամը: - Երկու-երեք ամիս առաջ ինձ առաջարկեցին

գյուղատնտեսական ինստիտուտի գիտության գծով պրոռեկտորի տեղը: Ես չէի ուզում: Եվ

ինձ համար էլ չափազանց անսպասելի, Վռամը խնդրեց, ուղղակի լաց էր լինում, աղաչում էր

համաձայնվել: “Գոնե հանուն ինձ, - ասում էր, - սա միակ հնարավորությունն է, որ ես

դիրեկտոր դառնամ”:

- Տեսնո՞ւմ ես, - տխրորեն ասաց Մարիամը: - Դա հիվանդություն է: Մարդ որքան պիտի թույլ

տա ընկնել իրեն, որպեսզի նման բան խնդրի: Հենց նույն պատճառով էլ ընդհարվեց

գործարանի նախկին դիրեկտորի, այն խեղճ ծերուկի հետ, որին աստծու նման պաշտում էր:

Ասում եք երկու- երեք ամիս առա՞ջ: Համընկնում է: Հենց նույն պատճառով էլ երևի նա գրել է

այն անստորագիր նամակը, որը քեզ այդքան տառապանք ու վիշտ բերեց, սիրելի մարդ:

Արգամը վեր ցատկեց տեղից` օձից խայթվածի նման:

- Ի՞նչ, ի՞նչ, դա անհնարին է, - նա հիշեց իր և Մհեր Սամսոնյանի խոսակցությունը: - Դա

անհնարին է, Մարիամ: Ինչպես կարող էր Վռամ Մաշուրյանը այդպիսի նամակ գրել: Դու

գիտե՞ս, որ այնտեղ գրված է նաև, թե դու իմ սիրուհին ես:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

255

- Գիտեմ, - ասաց Մարիամը: - Եվ դա էլ էր այն պատճառներից մեկը, որ ես քո սիրուհին

դարձա:

- Թող մի բաժակ խմեմ, հա՞, - գլուխս տրաքում է, - շնչահեղձ եղավ Արգամ Մանասյանը:

- Ինձ էլ լցրու:

Նրանք խմեցին, առանց բաժակները մոտեցնելու իրար, ամեն մեկն իր համար, օտարների

պես:

- Որպեսզի ես չխելագարվեմ, - ասաց Արգամը, - Ու որպեսզի որևէ բան հասկանամ, պարզ

խոսի հա՞, Մարիամ ջան: Խնդրում եմ` պարզ խոսիր: Ասա, թե ինչի՞ց ես ենթադրում, որ

Վռամն է հորինել այդ նամակը:

- Նա այդ նամակի կետերի մասին ինձ հետ խոսել է դեռևս այն ժամանակ, երբ ասպարեզում

ոչ այդ նամակը կար և ոչ էլ քո հեռացման հետ կապված այդ ամբողջ պատմությունը:

- Եվ ՞ինչ էր ասում :

- Հարբած էր: Խմել էիք միասին: Չգիտես ինչու քեզանից դառնացաց էր հեռացել: Այսինքն`

հիմա հասկանում եմ: Ասաց, շատ չի մնացել, կնիկ, Արգամ Մանասյանի մասին մի նամակ

կա, որի տակից նա դուրս գալ չի կարող: Եվ հեռու չէ այն օրը, երբ դու կկոչվես տիկին

դիրեկտոր:

- Հենց այդպես էլ ասա՞ց:

- Հենց այդպես էլ ասաց: Եվ դա նրա սխալն էր: Երևի միակը:

- Բարդ ես խոսում, Մարիամ, - տնքաց Արգամ Մանասյանը: - Լավ, չե՞ք կարողանում պարզ

խոսել: Ինչո՞ւ էր սխալ և ինչո՞ւ էր միակը:

Մարիամը երկարեց ձեռքը ու երեխայի նման շոյեց նրա մազերը:

- Ախր ինձ համար էլ շատ բարդ է, - ասաց նա…- երբ ես բացատրում եմ, հետն էլ մտածում եմ,

ինքս էլ եմ ուզում հասկանալ: Ուրեմն այսպես: Մենք բավականին տարօրինակ ու խրթին

հանգամանքներում ենք ամուսնացել: Ես չեմ սիրել նրան, բայց նա այնքան մեծահոգի ու

վեհանձն է եղել իմ և իմ ծնողների նկատմամբ, որ ես մեկընդմիշտ որոշել էի հավատարիմ

լինել նրան, նրա բարեկամն ու ընկերը դառնալ և եթե պետք լինի, նույնիսկ զոհել ինձ ու իմ

հեռանկարները, հանուն նրա ձգտումների իղձերի կատարման: Ի վերջո, ասում էի ինքս ինձ,

չէ՞ որ նրա ցանկությունների կատարումը հենց իմ բարեկեցիկ կյանքի համար է: Եվ այդպես էլ

արեցի: Եվ այդպես էլ անում էի մինչև վերջերս: Ես նրա համախոհն էի ու զինակիցը: Հիմա

պա՞րզ եմ ասում:

- Ո՞րն էր նրա սխալը, Մարիամ, - գրեթե հեծեծաց Արգամը:

- Նա ինձ ու քեզ ձեռք չպետք է տար: - Գլուխը բարձրացրեց Մարիամը: - Ուզում ես հավատա,

ուզում ես` չէ, ես նրան հատկապես հարգում էի նաև քո նկատմամբ նրա հավատարմության

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

256

համար: Ես հպարտանում էի, որ նա հասկանում, գնահատում ու պաշտպանում է քեզ, քո

մտահղացումները: Իմ կարծիքով միայն ուժեղ մարդիկ են դրան ընդունակ: Այնինչ պարզվեց,

որ այդ բոլորը սուտ է եղել, եղել է երկերեսություն և դավադրություն: Ըստ որում նա գոնե

հարկ չհամարեց պատվով նահանջելու ձևականությունները պահպանել: Շրջվեց կտրուկ,

միանգամից: Քանի անգամ ասացի` Վռամ, ամոթ է, եկ հենց այնպես գնանք Արգամ

Պետրովիչենց տուն: Գնանք ի՞նչ անենք, ասաց: Այնտեղ ինձ համար հետաքրքիր չէ: Ու ես

հասկացա, որ իմ ամուսինը սրբություն չունի: Իսկ երբ նա տեղն ու տեղը` դավաճանեց նաև

ինձ…

Մարիամի չքնաղ խաժ աչքերը մգացան նորից ու արցունքով լցվեցին: Եվ Արգամ Մանասյանը

տխրությամբ մտածեց, որ այստեղ, այստեղից է սկսվում նրա անկեղծությունը: Մնացածը

հեքիաթներ են: Հետին թվով արդարացուցիչ հանգամանքներ: Նա կարող էր հարցնել և

ինքնըստինքյան առաջանում էր այդ հարցը, թե եթե ամեն ինչ ճիշտ այնպես է եղել, ինչպես

հիմա նկարագրում է Մարիամը, ինչո՞ւ նախքան Սուսաննայի հետ ամուսնու

դավաճանությունն ի հայտ բերելը, նա լռել է այդ մասին: Ինչո՞ւ գոնե չէր զանգահարում, չէր

զգուշացնում: Չէ որ կարողացավ կարեկցանք հայտնել հեռուստատեսային ֆելիետոնից

հետո: Իսկ այսօր դուրս է եկել տնից, երկու ժամ թրջվել է անձրևի տակ ու հիմա էլ դեռ հայտնի

չէ, թե երբ է վերադառնալու տուն, որովհետև վիրավորանքը անձնական է եղել: Իրենն է եղել:

Մնացածը գումարվել է հետո:

….- Մոռանալ, ուրանալ այն ամենը, ինչ ես արել եմ նրա համար…- շարունակում էր

Մարիամը: - Չէ, դու պետք է հասկանաս ինձ, սիրելիս, ես քաղքենի չեմ, ի սեր աստծո, և ոչ էլ

միամիտ գեղջկուհի, թեև հիմա նույնիսկ օրինակի համար միամիտ գեղջկուհի չես գտնի: Ես

ընդունում եմ, որ կարող է լինել համակրանք, հապշտակություն, սեր…բայց հանուն ո՞ւմ…

Եթե նա ինձնից գեղեցիկ ու ջահել մի աղջկանով հրապուրվեր, չեմ թաքցնում, ես ցավ

կզգայի….բայց ոչ վիրավորանք, ոչ նվաստացում….Բայց ինձ, ինձ, որ նույնիսկ հիմա չեմ

կարողանում հանգիստ անցնել փողոցով, չեմ կարողանում թաքնվել անցնող- դարձողների

հիացական, հմայված, մերկացնող հայացքներից… ինձ փոխել մի – մի…

Արգամ Մանասյանը փակել էր աչքերը, որ չտեսնի նրան:

- Դու ինձ չե՞ս լսում, Արգամ, - զարմացավ, խոցվեց Մարիամը: - Քն՞ել ես, ինչ է…

- Ափսո՜ս, - առանց աչքերը բացելու, ասաց Արգամը:

- Ի՞նչն ափսոս, - ավելի զարմացավ կինը: - Դու ինչի՞ մասին ես ասում:

- Ափսոս, որ քեզ Վռամ Մաշուրյանն է ուղարկել ինձ մոտ: Ի՞նչ կլիներ հենց այնպես գայիր,

Մարիամ:

Նրա հետ էլի էր նման բան կատարվել, բայց թե երբ, չեր հիշում, երբ գիշերը հանկարծ

արթնանում ես ու չգիտես, թե որտեղ ես գտնվում: Ուղեղիդ մեջ անջատվել են ինչ-որ

կենտրոններ ու ցավագնորեն աշխատում ես մտաբերել, թե որտեղ ես դու, ինչ ես ուզում անել,

որտեղ է ելքը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

257

Արթնացավ ծարավի սոսկալի զգացումից, կոկորդը չորացել ու սեղմվել էր, շնչել չէր

կարողանում: Ցած իջավ ճռռացող բազմոցից, բնազդաբար, փակ աչքերով, կույրի նման

ձեռքերն առաջ պարզած հասավ լողասենյակ, բացեց սառը ջրի ծորակը, խմեց ագահաբար,

հետո շրջվեց, որ դուրս գա ու կորցրեց կողմնորոշվելու ընդունակությունը: Մի պահ երևի քնել

էր հենց կանգնած վիճակում, որովհետև արթնացավ միանգամից, ցնցվելով, զգաց, որ

թուլացել են ծնկներն ու ընկնում է: Արմունկն ինչ-որ կոշտ բանի խփեց, տնքաց ցավից,

ձեռքերով հենվեց հատակի սառը սալիկներին, բարձրացավ մի կերպ, փորձեց դուրս գալ,

մեկնեց ձեռքը, որպեսզի բացի դուռը, բայց ոչ մի դուռ չգտավ: Մատները սահում էին ողորկ

սալիկների վրայով, նա աշխատում էր գտնել պատի ու դռան արանքում սովորաբար լինող

ճեղքը, բայց չէր կարողանում: Որտե՞ղ եմ ես, մտածում էր նա տենդորեն, այս որտե՞ղ եմ

հայտնվել, որից ելք չկա: Մատները շարունակում էին ջղաձգորեն շոշափել պատը, դռան

բռնակը որոնելով մեկ ներքևում ու մեկ վերևում: Վերջապես գտավ, շունչ քաշեց թեթևացած,

հենվեց դռանը, անջատվեց նորից, մի քանի վայրկյան մնաց այդ վիճակում քնած, հետո

ընկնելու հետ միասին, ընկնելու շարժումով բացեց դուռը և հայտնվեց Մհեր Սամսոնյանի

արվեստանոցում:

Պատերից, անկյուններից, հենարանների վրայից նրան բազմաթիվ կտավներ էին նայում`

ավարտված, կիսավարտ բնանկարներ ու գծանկարներ, առավելապես տեսարաններ`

նկարված Փարպի գյուղից, որտեղ մի ժամանակ նախկին իրավաբան Մհեր Սամսոնյանի

երկուհարյուր ռուբլիանոց կավե “ապարանքն” էր եղել կանգնած, որը բռնագրավվեց քաղքոմի

առաջին քարտուղար Սարիբեկ Ղարիբյանի կարգադրություն- հիշեցումից հետո: Իսկ

հիմնականում ծաղիկների նատյուրմորտեր էին և դիմանկարներ: Տարբեր մարդկանց, ըստ

որում` տարբեր ազգությունների ներկայացուցիչների դիմանկարներ: Հավանաբար

համոզվելով, որ ծաղիկներով ապրել հնարավոր չէ, Մհեր Սամսոնյանը խոհեմաբար

գերադասել էր թափանցել ժողովուրդների բարեկամության հավերժ կենսունակ ու

եկամտաբեր բնագավառը: Տարօրինակը միայն այն էր, որ նկարիչը դիտավորյալ թե ակամա,

նույն խորունկ ու թախծոտ աչքերն էր նկարել բոլոր դեմքերի վրա: Տարբեր էին տարազները,

գլուխների ձևերը, դիմագծերը, սանրվածքը և միայն աչքերն էին անբնականորեն նույն է: Եվ

նույնատիպ այդ աչքերը հիմա տարբեր դեմքերի վրայից նայում էին “Արգիշտի” ծխախոտի

գործարանի նախկին դիրեկտոր, իսկ ներկայումս ամբաստանյալ Արգամ Մանասյանին, որը

կիսամերկ ու խռիվ մազերով շարունակում էր կանգնած մնալ լողասենյակի դռան առջև`

անքնությունից ուռած կոպերով և վառվող, կիսաբաց աչքերով:

Ուղեղում մշուշ էր ու շփոթ: Ուղեղում ինչ որ դռներ էին բացվում ու փակվում շրխկալով:

Լսվում էր Մարիամի հիստերիկ լացը և պայթող, ճարճատող բառերի պատառիկներ` “և ինձ,

ինձ…Բանջարանոցի խրտվիլակ… Եվ ում հետ, ում հետ”…

Ե՞րբ գնաց Մարիամը: Ինչպե՞ս գնաց: Մի՞թե ինքը չուղեկցեց նրան: Գոնե մինչև ցած չիջա՞վ:

Թե վերելակն այլև չէր աշխատում: Ի՞նչ վերելակ, չի էլ հիշում, թե ով է բացել դուռը: Գուցե

քնա՞ծ է եղել, երբ Մարիամը հեռացել է: Ի՜նչ ամոթ:

Նա նայեց ժամացույցին և աչքերին չհավատաց: Ժամացույցն ականջին տարավ: Աշխատում

էր: Նորից նայեց: Ժամը ինն անց էր տասը րոպե: Այ քեզ ամբաստանյալ: Այ քեզ Արգամ

Մանասյան:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

258

Ինչպես որ պայմանավորվել էին, բանալին թաքցրեց փալասի տակ ու առանց վերելակ

կանչելու, իջավ սանդուղքով: Մինչև իննը հարկ իջնեմ, գլուխս կպարզվի, մտածեց նա:

Փողոցում ժխոր էր, անվերջանալի շարքերով հռնդալով անցնում ու դառնում էին

տրոլեյբուսները, ավտոբուսներն ու ավտոմեքենաները: Մայթերով մտազբաղ, անժպիտ

դեմքերով քայլում էին մարդիկ` ամեն մեկը գրկած տանում էր իր հոգսը: Ամեն մեկը գիտեր,

թե ուր է գնում ինքը, իսկ մնացած բոլորը չգիտեին և մնացածի պետքն էլ չէր, թե ուր են գնում

մյուսները: Երևի հենց այսպես էլ քայլում են իրար կողքով, իրար դիպչելով և իրարից

անսահման հեռու, մինչև ոչ հանկարծ նկատում են, որ մեկը արագորեն մոտեցավ բետոնե

բազրիքին, մագլցեց վրայով ու նետվեց ցած: Այդ ժամանակ միայն, ահա հենց այդ ժամանակ

միայն մի պահ սթափվում են մարդիկ, մոռանում, թե ուր են գնում իրենք և հետաքրքրվում, թե

ո՞ւր գնաց այդ մեկը, ինչո՞ւ գնաց, ինչո՞ւ հանկարծ վճռեց ցած նետել իրեն Կիևյան կոչվող

վիթխարի կամրջից: Հետո ամեն մեկը քայլում է իր ճանապարհով, գնում այնտեղ, ուր միայն

ինքը գիտի և որը չգիտեն մյուսները:

Արգամ Մանասյանը թափահարեց գլուխը` խառնիճաղանջ մտքերից ասես ազատվելու

համար, մտավ կամրջի մոտ գտնվող ավտոմատ հեռախոսի երկաթյա խցիկը ու հավաքեց

մինիստրի հեռախոսի թվերը: Մարինեն անմիջապես վերցրեց լսափողը:

- Բարի լույս, - ասաց Արգամը, - Սամսոն Իվանիչին եմ խնդրում:

- Արգամ Պետրովիրչ, դո՞ւք եք, - զարմանալի բարյացակամությամբ հարցրեց

քարտուղարուհին: - Տեղյակ չեք, հա՞, Սամսոն Իվանիչը այլևս մեզ մոտ չէ:

- Ինչո՞ւ: Բա որտե՞ղ է, - լուռ քմծիծաղ տվեց Արգամը:

- Տեղափոխվել է Անտառային տնտեսության կոմիտե:

- Որտե՞ղ, - ապշեց Մանասյանը:

- Անտառային տնտեսության կոմիտե: Նախագահի տեղակալն է:

Արգամ Մանասյանը կախեց լսափողը և, մոռացած իր ողբերգական վիճակը քրքջաց: Նա

ծիծաղում էր այնպես, ասես լաց էր լինում: Ցնցվում էին ուսերը և աչքերից արցունքներ էին

թափվում: Այդպես քրքջալով էլ դուրս եկավ երկաթյա խցիկից և քայլեց դեպի կամուրջը,

առանց ուշադրություն դարձնելու դիմացից եկող մարդկանց զարմացած հայացքներին:

Կեցցես, Սամսոն Իվանիչ, կեցցես, հարազատս, դու իսկական պրոֆեսիոնալ խաղամոլ ես,

ախպեր ջան, մտածում էր Արգամ Մանասյանը: Դու ամենա կենսունակ մարդն ես, որովհետև

ամոթ չունես և թքած ունես այնպիսի պայմանականությունների վրա, ինչպիսին

արժանապատվությունն է համարվում, ազնվությունը, խիղճը, պարկեշտությունը: Քեզ

ինչպես էլ նետեն, կատվի նման չորս թաթերի վրա ես կանգնելու և շարունակելու ես լպստել

շրթունքներդ ասես ոչինչ էլ չի պատահել: Տես, թե ո՜նց է լուծել հարցը: Խոսքին տեր եղավ,

տեր եղավ, որովհետև դուրս է եկել աշխատանքից: Իսկ թե ուր գնաց, արդեն ձեր գործը չէ,

ընկեր Արգամ Մանասյաններ: Պայմանի մեջ ուրիշ կետ չի եղել: Լավ, բայց ինչպե՞ս եղավ, որ

նա ընդամենը երեք օրում կարողացավ լուծել իր հարցը: Եվ այդ ովքե՞ր են, որ լուծում են:

Ասենք թե Սամսոն Բադալյանը, որ իբր մասնագիտությամբ պատմաբան է, դեռ մանկուց որոշ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

259

առնչություն ունեցել է սննդի հետ. շաքարով թեյ է խմել, ջեմով հաց կերել, մոր պահած

կոնֆետներն է թռցրել պահարանից: Եվ ուրեմն կարող էր սննդարդյունաբերության մինիստր

աշխատել: Բայց անտառի հետ ի՞նչ կապ ունի: Ի՞նչ առնչություն ունի ծառերի ու տնկիների

հետ: Ինչո՞վ է զբաղվելու այդ կոմիտեում: Եթե այդպես է, ինչո՞ւ իրեն` Արգամ Մանասյանին

էլ Պետբանկի կառավարիչ չեն նշանակում: Փող քի՞չ է տեսել, ինչ է: Իսկ ուրիշներին հանգիստ

նշանակում են: Աշխատանքները ձախողելու համար, մասնագիտությամբ երկրաբանին

հանում են հացամթերումների մինիստրությունից ու տանում, նշանակում եկեղեցական

խորհրդի նախագահ, այնտեղից էլ առևտրի վարչության պետ, այնտեղից էլ սպորտկոմիտեի

նախագահ: Եվ ոչ մեկը չի ասում, թե այս ի՞նչ եք անում, ընկերներ, այս ո՞ւր եք

գնում…Իսկապե՞ս մտածում եք որևէ տեղ հասնելու մասին, թե ժամանակ եք անցկացնում ու

սպասում, թե հետո ինչ է լինելու: Եթե մսի ու կաթի արդյունաբերության մինիստրը վատ է

աշխատում, իջեցրեք ըստ իր մասնագիտությամբ, տեղակալ դարձրեք, բաժնի վարիչ

դարձրեք, անասնաբույժ դարձրեք կամ էլ վերջապես մսագործ: Ինչո՞ւ եք տեղափոխում մի

այնպիսի բնագավառ, որի մասին նա նախքան այդ տեղեկություն անգամ չի ունեցել: Որ ի՞նչ

անի այնտեղ: Ի՞նչը բարելավի: Ի՞նչը վերափոխի: Ո՞ւրեմն ձեզ համար միևնույն է, թե ինչ

պետք է անի նա: Քանի որ ղեկավարների ցուցակ է ընկել, պետք է միշտ ղեկավա՞ր աշխատի:

Հանուն ղեկավարների մունդիրի պատվի և համերաշխության: Այդ ի՞նչ նոր

մասնագիտություն է ղեկավարը, որտե՞ղ են սովորեցնում: Աշխարհում ուրիշ որտե՞ղ նման

մասնագիտություն կա: Լսվա՞ծ բան է, որ Ամերիկայում, ասենք, լեզվաբանը

առողջապահության մինիստրություն ղեկավարի: Թե մեզ մոտ անպայման հակառակը կամ

գոնե ուրիշ տեսակ պիտի լինի:

Հողի կոշտը նստել, քարի ցավն է քաշում, ժողովրդական հին ասացվածքը հիշեց Արգամ

Մանասյանը: Լաց է լինում, թե խեղճ քարն ինչ պետք է անի, եթե հանկարծ անձրև գա: Հիմա

ես եմ, անձրևը եկել,հեղեղել է շուրջս, տանում է ինձ, իսկ ես ինչի մասին եմ մտածում, ում

մասին եմ մտածում: Բայց ինչ կարող ես անել: Երևի հենց այդպես է կառուցված մարդը:

Ասում են, թե խարույկը վառելուց անմիջապես հետո, դահիճը հարցնում է Ջորդանո

Բրունոյին, թե ինչ է մտածում մեծ գիտնականը այդ պահին: Եվ Բրունոն անկեղծորեն ասում

է.

- Քո մասին եմ մտածում, եղբայր: Ախր քո գործն էլ մի բան չէ: Մտածում եմ, թե արդյոք

կարգին կկարողանա՞ս քնել այս գիշեր: Մեղք ես, չէ՞:

Արգամ Մանասյանը մոտեցավ բազրիքին, ցած նայեց: ՞Ինչ է մնացել Զանգույից: Մի թել:

Ջրացատկորդ պիտի լինել, որպեսզի այս բարձրությունից կարողանաս ուղիղ գետի մեջ

ընկնել: Բայց ինչո՞ւ անպայման գետի մեջ: Ինչո՞ւ են մարդիկ ուզում անպայման գետի մեջ

ընկնել, երբ ոչ ոք կենդանի տեղ չի հասնում: Ապացուցված բան է: Երկու օր առաջ էլ

արտաքինից պատկառելի մի մարդ հեռուստացույցով բավականին հիմար մտքեր էր

արտահայտում, որոնցից մեկն էլ այն էր, թե մարդիկ բարձրությունից իրենց ցած են նետում

ավելի շատ հետաքրքրասիրության համար: Իսկ դու, դու նույն հետաքրքրասիրության

համար երբևէ ցած նայե՞լ ես կամրջից: Մտածել ես, թե եթե հանկարծ ցած նետվես` ինչ ես

տանելու քեզ հետ և ինչ ես թողնելու աշխարհին: Ծանրութեթև արե՞լ ես ապրած կյանքդ`

անդունդից քեզ բաժանող բարակ պողպատալարի վրա: Գոնե հետաքրքրասիրության

համար:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

260

Արգամ Մանասյանը նորից ցած նայեց, հայացքով գնաց փոքրիկ ոլորաններով ձորի կողքով

անցնող ճանապարհի հետ և հիշեց. մի ժամանակ օր չկար, որ չլիներ այդ ձորում, հատկապես

ամռան ամիսներին: Առավոտ շուտ ավտոմեքենա էր նստում և Աշոտին ասում.

- Ձորով:

Երեկոյան, երբ վերադառնում էին, նորից խնդրում էր Աշոտին.

- Ձորով:

Գալիս ձորն էին իջնում Կոնդի տակով անցնող երկար թունելով, Երգէսի կողքով անցնում

հասնում այս կամրջին, հետո ձորի մյուս ափն էին շրջվում ու ծառերի ստվերների տակով,

զով օդը շնչելով դուրս գալիս կոնյակի գործարանի մոտ: Ու նոր միայն տուն գնում:

Մի անգամ էլ, շատ շատ առաջ էր միլիցիոները բռնեց նրան ու Հասմիկին, երբ մի ծառի բնի

ետևում թաքնված համբուրվում էին: Պարզվեց, որ միլիցիայի աշխատողը վաղուց է տեսել

նրանց և հարմար առիթի էր սպասում, որպեսզի բռնի, վախեցնի ու բաց թողնի տղայի

գրպանը դատարկելուց հետո միայն: Բայց երևի հոգնել էր, տեսնելով, որ նրանք համբույրից

այն կողմ չեն անցնում ու մոտեցավ.

-Ձեր փաստաթղթերը:

Արգամը գրպանից հանեց իր և Հասմիկի անձնագրերը, մեկնեց նրան:

- Հիմա որ քաղմաս տանեմ…- սպառնաց միլիցիոները:

- Ինչի՞ համար, - հարցրեց Արգամը:

- Անբարոյականության համար, ինչի՞ համար:

- Չե՞ք ամաչում, - լաց եղավ Հասմիկը: - Նա իմ ամուսինն է:

- Շատ ենք տեսել էդպիսի ամուսինների, - քմծիծաղ տվեց միլիցիոները: - Ամեն օր էդպիսի մի

քանիսի քաղմաս եմ տանում:

- Ի՞նչ է, կարդալ չգիտե՞ք, - չէր հանգստանում Հասմիկը: - Անձնագրերին նայեք:

Միլիցիոները նայեց ու մնաց շվարած:

- Վա՞յ, բա որ ամուսիններ եք, ինչո՞ւ եք այս ձորում համբուրվում, տուն չունե՞ք:

- Չէ, ախպեր ջան, - ասաց Արգամը : - Տուն չունենք: Եվ կներեք` փող էլ չունենք:

Երանի այն օրը, ժպտաց Արգամը, ինչքան ծիծաղեցինք: Մի անգամ էլ…

Նա ինչ- որ բաներ էր հիշում` կցկտուր ու անկապ և ընդհանրապես ամեն ինչ անում էր,

որպեսզի հանկարծ ուղեղը պարապ չմնա ու մեկ էլ չասի, թե` դե լավ, հասկացանք, բավական

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

261

է, իսկ հիմա ցած նետվիր, դե նետվիր, նետվիր, Արգամ Մանասյան, գիտեմ որ ուզում ես, էլ

ինչո՞ւ ես ձգձգում, շուտ արա, ապրում ես ի՞նչ անես: Ու ինքն էլ իր մտքից սարսափած

համոզում էր իրեն. վերջացրու, դու իրավունք չունես, դու հո մենակ չես: Իբրև թե բանտ

գնալով քի՞չ ցավ ես դառնալու խեղճ մորդ համար, Հասմիկի, երեխաների համար, որ հիմա էլ

ուրիշ բան ես մտածում: Ամոթ է, ամոթ, հո երեխա չես Արգամ Մանասյան, և հո առաջին

անգամ չէ, որ կտրվում ես քննությունից: Չէ՞ որ այստեղից հիմնականում քննությունից

առաջին անգամ կտրվողներն են նետվում ցած:

- Ժամը քանի՞սն է, քեռի, - լսեց հանկարծ մի ձայն:

Փոքրիկ տղա էր` դպրոցական պայուսակը մեջքին:

- Ժամը՞: Ժամը տասն է, տղաս, - ասաց Արգամ Մանասյանը:

- Շնորհակալություն, - ասաց տղան ու հեռացավ ցատկոտելով մեկ աջ մեկ ձախ ոտքի վրա:

Հետո ետ նայեց բազրիքին հենված մարդուն ու ձայն տվեց: - Այսօր մեր հանդեսն է…- Ու

նորից գնաց ցատկոտելով:

Ժամը տասն է, ինքն իրեն կրկնեց Արգամ Մանասյանը: Ուրեմն ժամը տասն է: Նա վախեցած,

ասես փախչելով, շտապով անցավ կամուրջը: Հիմա տեսնես ինչ են անում տնեցիները: Երկար

տարիներ ի վեր առաջին անգամ էր, որ տանը չէր գիշերել: Հիմա քաղաքը խառնած կլինեն

իրար:

Նա անմիջապես իրեն կամրջի մյուս ծայրին տեղադրված ավտոմատ հեռախոսի խցիկը

նետեց:

- Նաիրի, Նաիրի, դո՞ւ ես, - հարցրեց նա` որսալով տղայի հազիվ լսելի ձայնը:

- Ես եմ, ես եմ, հայրիկ, որտե՞ղ ես, - լսափողի մեջ գոռաց Նաիրին:

- Մհերը զանգ չտվե՞ց ձեզ: Բա չասա՞ց, որ գիշերը իր արվեստանոցում եմ մնացել: Գիշերը

չկարողացա տուն գալ:

- Հայրի՜կ, - բղավեց Նաիրին, - այդ ի՞նչ աղմուկ է:

- Հրազդանի կամրջի մոտից եմ խոսում, - ի պատասխան բղավեց Արգամը:

- Հիմա գալի՞ս ես, հայրիկ: Հիմա արի, հա՞ , գալի՞ս ես:

- Հիմա չեմ կարող, տղաս, զբաղված եմ, - գոռաց Արգամը:

Նա չէր ուզում ասել որդուն, որ դատախազություն է գնում և շատ հնարավոր է, որ երկար

ժամանակով չտեսնվեն: Եվ ամաչում էր և չէր ուզում պղտորել նրա հոգին: Բայց

միաժամանակ գիտեր, որ պարտավոր է ինչ-որ բան ասել: Հենց այնպես, լուռ հեռանալ ևս չի

կարելի:

- Տղաս, - ասաց նա խեղդվելով, - դու ինձ լսո՞ւմ ես:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

262

- Լսում եմ, ես քեզ լավ եմ լսում, հայրիկ

- Կարևորը դա է, - ասաց Արգամը: - Ուրեմն տես ինչ եմ ասում: Ներիր ինձ, տղաս, լսո՞ւմ ես,

ներիր ինձ:

- Ինչի՞ համար, - զարմացավ որդին:

- Այնպես է ստացվում… Մի խոսքով դու գիտես չէ՞, որ աշխատանքի գծով

անախորժությունների մեջ եմ:

- Գիտեմ, հայրիկ:

- Ուրեմն կարող է այնպես ստացվել, որ ես հնարավորություն չունենամ լինել ձեր կողքին:

Հասկանո՞ւմ ես:

- Ի՞նչ, ի՞նչ, ինչո՞ւ…

- Դու ինձ հարցեր մի տուր, որպեսզի կարողանամ հավաքել մտքերես, - խնդրեց Արգամը: -

Ուրեմն պիտի հասկանաս, որ տան ծանրությունը քո ուսերին է ընկնելու: Ստիպված ես

մեծանալ, տղաս: Պիտի դիմանաս ու պաշտպան լինես մայրիկիդ ու քրոջդ: Տղամարդու նման:

Ես քեզ խնդրում եմ, Նաիրի: Եվ ներիր ինձ, հա՞…Հասկացիր ու ներիր ինձ…զավակս:

Նա ականջից հեռացրեց լսափողը, շտապելով այն կախել լծակից, որպեսզի այլևս չլսի որդու

հուսահատ աղաղակները և որ լսափողը հանկարծ Հասմիկը չվերցնի:

Ինձ մնում է միայն մի զանգ, ասաց նա ինքն իրեն, տեսնես ի՞նչ եղավ Բակուրը: Մի վերջին

զանգ, մի վերջին հույս, մի վերջին ակնկալիք: Ինչ ուզում են, թող անեն ինձ հետ: Հերն էլ

անիծած: Բայց գոնե մեր ծխախոտը տեղ հասնի: Ափսոս է: Դա իսկապես մեծ գյուտ է, միայն

թե անբախտ դուրս եկավ: Իսկ գուցե Բակուրին հաջողվել է ինչ-որ բան անել: Ասում են, թե

երբ աստված մի դուռ փակում է, մի ուրիշ դուռ է բացում:

Նա ձեռքը ծոցագրպանը տարավ` հեռախոսի գրքույկը հանելու համար, և ապշելով նկատեց,

որ պիջակը հագին չէ: Ինչպե՞ս կարող էր մոռանալ: Նույնիսկ ցուրտ չի զգացել: Նա նոր միայն

հասկացավ, թե անցորդներն ինչու էին տարօրինակ հայացքներ նետում իր վրա: Թշվա՜ռ

ալկոհոլիկ…

Առանց այլևս ցած նայելու, շտապելով ու ամաչելով անցավ վիթխարի կամուրջը,

անհամբերությամբ դոփդոփեց տեղում, մինչև որ վերջապես վերելակն ազատվեց,

բարձրացավ վեր, փալասի տակից հանեց բանալին, բացեց դուռն ու ներս մտավ: Պիջակն

ընկած էր աթոռի թիկնակին: Հագավ արագորեն, մի հայացք նետեց բազմոցին, փոքրիկ

սեղանին անկարգ ընկած բաժակներին, մի պահ կանգ առավ` շնչելով Մարիամի օծանելիքի

հոտը, որ զարմանալիորեն դեռ մնացել էր օդում, թափահարեց գլուխն ու մոտեցավ դռանը:

Հետո անմիջապես էլ ետ դարձավ, կոնյակ լցրեց մի մեծ բաժակի մեջ ու խմեց միանգամից`

զզվանքով կնճռոտելով դեմքը:

-Սա այնտեղ պետք կգա, - ասաց նա` դատախազությունը նկատի ունենալով:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

263

Վերելակը դեռևս տեղում էր: Անմիջապես ցած իջավ ու մեկնեց ձեռքը`առաջին իսկ

ավտոմեքենան կանգնեցնելու համար: Եվ պարզապես ետ ցատկեց, երբ ուղիղ նրա ոտքերի

մոտ արգելակների սուր ճռինչով կանգ առավ սայլակավոր մի մոտոցիկլետ: Նա զայրացած

նայեց վարորդի կողմը ու մեկ էլ տեսավ, որ սայլակի միջից դուրս թռավ Նաիրին և հեկեկալով

նրա գիրկն ընկավ.

- Հայրիկ, ցավդ տանեմ, ախր ինչի՞ համար, ինչի՞ համար…

- Նաիրի՞, - հազիվ արտասանեց հայրը:

- Դու ի՞նչ գործ ունես այս… այս կամրջի մոտ: Ախր ինչի՞ համար: -հորն ամուր գրկել, ցնցվում

էր, չէր հանգստանում որդին:

- Խելքդ հո չե՞ս թռցրել, ախպեր, - մոտեցավ մոտոցիկլետի վարորդը: - Էլ ուրիշ փորձանք

չունե՞ս:

- Նորի՞կ …

- Հա, Նորիկ, Նորիկ, ի՞նչ, - ասաց Նորայրը` երջանկացած, կոպիտ քնքշությամբ խփելով

ընկերոջ ուսին:

Արգամը ուզում էր ծիծաղել և լաց լինել միաժամանակ:

- Ուրեմն կարծել եք, թե մտադիր եմ ցա՞ծ գլորվել կամրջից, - ասաց նա, հուզմունքից

շնչահեղձ, ինքն էլ հավատալով ու համոզելով իրեն, թե բոլորովին, մազաչափ իսկ չի մտածել

այդ մասին: - Ես ո՞նց կարող եմ մեռնել, երբ գիտեմ որ դուք կաք և որ դա ցավ կպատճառի ձեզ,

իմ գժեր:

Երբ Հրազդանի կամրջի մոտ տեղի էին ունենում վերը նկարագրված դեպքերը, Կենտկոմի

քարտուղար Տիգրան Ալթունյանը իր առանձնասենյակը մտավ: Նա ակնհայտ բարձր

տրամադրության մեջ էր, որովհետև նախ մոտեցավ լուսամուտին, երկար, ուշադրությամբ

դիտեց քաղաքի այն հատվածը, որ փռված էր աչքի առջև, ասես ստուգելու համար, թե ինչ նոր

շենքեր են բարձրացել, ինչ փոփոխություններ են կատարվել իր բացակայության մեկ ամսվա

ընթացքում: Հետո շրջվեց, տեսավ, թե ինչպես է քարտուղարուհին գրասեղանի վրա

դասավորում Մոսկվայից նոր բերած պայուսակն ու թղթապանակները, մոտեցավ նստեց իր

աթոռին ու ձեռքն առավ այդ թղթապանակներից մեկը:

Նա դեռ Մոսկվայում էր: Հանդիպումների, վեճերի, խորհրդակցությունների տպավորության

տակ, արտասովոր ջղագրգիռ ու շիկացած մթնոլորտում, որին սովորաբար հաջորդում են

ամպրոպն ու կայծակը: Իսկ ո՞ւմ համար պարզ չէ, որ ամպրոպից հետո թարմանում,

մաքրվում է օդը և շնչել է դառնում է դյուրին: Մայրաքաղաքն ալեկոծված էր: Ասես

երկարատև թմբիրից հետո արթնացել, սթափվել էին մարդիկ և ուզում էին շարժվել, գործել,

ինչ-որ բան քանդել, ինչ-որ բան փոխել: Փոխվել էին նաև նրանց կեցվածքը, մտածողությունը,

լեզուն: Նրանք համարձակ ու բարձրաձայն քննարկում էին այնպիսի հարցեր, որոնց մասին

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

264

դեռևս մի քանի ամիս առաջ գերադասում էին լռել կամ շշուկով էին խոսում` իրար ականջի,

կասկածամտորեն շուրջը նայելով:

Տիգրան Ալթունյանը սեղմեց հեռախոսային սարքի կոճակներից մեկը.

- Ընկեր Գուլանյան, բարի լույս, մենք կարծեմ պայմանավորվել էինք:

- Ես ձեր կանչին էի սպասում, Տիգրան Արշակովիչ, - առանձնասենյակում հնչեց

արդյունաբերության բաժնի վարիչի ձայնը: - Ամեն ինչ պատրաստ է:

- Եկեք:

Նա բացեց պայուսակը, ինչ-որ թղթեր հանեց, հետո դուրս բերեց մի տուփ սիգարեթ: Բացեց

նաև թղթապանակը, զգուշությամբ առանձնացրեց իրար կցված գրությունները և սկսեց

կարդալ:

- Բարով եք եկել, ընկեր Ալթունյան, - ներս մտավ բաժնի վարիչը:

- Բարով է, բարով, - ժպտաց քարտուղարը: - Մոտ եկեք:

Բաժնի վարիչը այնպիսի երկյուղածությամբ մոտեցավ նրա գրասեղանին, ինչպես

հավատացյալները խորանին են մոտենում: Կանգնեց մի քայլ հեռու և թեքվելով, կռանալով

քարտուղարի առջև դրեց բավականին հաստ մի թղթապանակ:

- Դա ի՞նչ է, - հարցրեց Ալթունյանը:

- “Արգիշտի” ծխախոտի գործարանի դիրեկտոր Արգամ Մանասյանի գործը: Ինչպես որ

կարգադրել էիք:

- Հա, - գլխով արեց քարտուղարը ու ինքն էլ իր հերթին բաժնի վարիչին մեկնեց ծխախոտի

տուփը: - Իսկ սա՞ ինչ է:

Բաժնի վարիչը նրա ձեռքից զգուշությամբ վերցրեց տուփը, շուռ ու մուռ տվեց ու ասաց

շփոթահար.

- Առաջին անգամ եմ տեսնում. Մեզ մո՞տ է արտադրվում, - ակամա հարցրեց նա

կարմրատակելով:

- Ընկեր Գուլանյան, - ասաց քարտուղարը: - Գիտե՞ք թե ով է տվել ինձ այս տուփը: ԽՍՀՄ

սննդարդյունաբերության մինիստրը: Եվ ես էլ ձեզ նման կաս-կարմիր կտրեցի, երբ իմացա, որ

այդ ծխախոտը մեզ մոտ է արտադրվել: Ինչո՞ւ կարգին չեք աշխատում: Գուցե հոգնե՞լ եք:

- Ոչ, ոչ չեմ հոգնել, - շշնջաց բաժնի վարիչը: - Չեմ հոգնել, Տիգրան Արշակովիչ:

- Գիտե՞ք թե ինչպես էլ խանդավառվել մինիստրը: Սա հրաշք է ասում էր: Սա հենց այն է, ինչ

պետք է մեզ: Աննիկոտին ծխախոտ: Արտասահմանում իրար գլուխ կջարդեն մեր պատենտը

ձեռք բերելու համար: Սա ծխախոտ չէ, ոսկի է: Եվ գիտե՞ս ինչ ասաց: Ասաց` ինձ հայտնի է

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

265

դարձել, որ հանրապետությունում չեն ուզում արմատավորել այն: Եվ ընդհանրապես, ավելի

ճիշտ կլինի, եթե մայրաքաղաքում արտադրենք:

- Չեմ հասկանում, - իրեն կորցրած մրմնջաց բաժնի վարիչը: - Չեմ հասկանում, թե ինչպես է

այդ ծխախոտը Մոսկվա հասել:

- Երևի Երևանից Մոսկվա ավելի կարճ ճանապարհ է, քան թե գործարանից մինիստրություն

կամ ձեր առանձնասենյակը, - չդիմացավ, խայթեց Կենտկոմի քարտուղարը: - Իսկ

Բադալյա՞նն ինչ է անում, գոնե նա գիտի այդ ծխախոտի մասին:

- Սամսոն Բադալյանը տեղափոխվել է, Տիգրան Արշակովիչ:

- Ինչպե՞ս թե, ինչո՞ւ:

- Մինիստրների Խորհուրդ է գնացել: Խնդրել, որ ազատեն: Ասել է, թե ծանր է գործը, չի

կարողանում ժամանակի ոգով ինչպես հարկն է աշխատել:

- Տեսա՞ր դու, - անկեղծորեն զարմացավ քարտուղարը: - Ուրեմն դրան էլ հասանք: Սա երևի

առաջին դեպքն է. չէ՞: Իսկ որտեղ է հիմա, թոշակի՞ անցավ:

- Ոչ: Անտառտնտեսության կոմիտե տեղափոխեցին: Տեղակալ է:

- Տեղակա՞լ: Ինձ թվում է, թե մեր հանրապետությունում այնքան ծառ չկա, ինչքան որ այդ

կոմիտեում նախագահի տեղակալներ գոյություն ունեն:

Բաժնի վարիչը ծիծաղեց ցածրաձայն, ձեռքի ափով բերանը փակելով:

- Շատ, շատ ճիշտ եք ասում, Տիգրան Արշակովիչ, - ասաց նա:

Քարտուղարը բարձրացավ տեղից:

- Հուսով եմ, որ նոր մինիստր դեռ չեք նշանակել, - ասաց նա սեղմելով շրթունքները:

- Ի՜նչ եք ասում , ընկեր Ալթունյան, ձեզ էինք սպասում:

- Լավ է, որ գոնե նշանակելիս հարցնում եք, - ասաց քարտուղարը` վերևից նայելով

խեղճացած, կծկված բաժնի վարիչին: - Բայց չեմ թաքցնի, սա այն դեպքն է, որ ես չեմ

բարկանում: Որովհետև այն համընկնում է իմ ծրագրերին: Ուրեմն այսպես` որոշման

նախագիծ կազմեք…- Նա կարդաց թղթապանակի վրա…- Արգամ Պետրոսի Մանասյանին

սննդարդյունաբերության մինիստր նշանակելու մասին:

Բաժնի վարիչին թվաց, թե սխալ է լսում և մնաց կանգնած` կիսաբաց բերանով, ծնոտը կախ:

- Մի զարմացեք, ընկեր Գուլանյան, - ակամա ժպտաց քարտուղարը: -

Սննդարդյունաբերության բնագավառում արմատական վերակառուցումներ պահանջող նրա

առաջարկությունների մասին խոսք բացվեց վերևներում: Եվ պարզվեց, որ դրանք ճիշտ

ժամանակին են և այսօրվա հրամայական պահանջը: Դե ուրեմն թող ինքն էլ գնա և իրագործի

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

266

իր առաջարկությունները: Նրանից լավ ուրիշ ո՞վ կարող է դրանք հասկանալ ու

իրականացնել;

Բաժնի վարիչի վիճակը ողորմելի էր: Նա բացուխուփ էր անում բերանը, բայց ոչինչ չէր

կարողանում ասել:

-Հը, ի՞նչ պատահեց, - զարմացավ քարտուղարը: - թե՞ դուք համաձայն չեք, - ավելացրեց նա

բացահայտ հեգնանքով:

- Դա…դա անհնարին է, - խռպոտած ձայնով ասաց Գուլանյանը:

- Ի՞նչն է անհնարին:

- Նա… Նա վարկաբեկված է, ընկեր Ալթունյան:

- Ինչպես թե վարկաբեկված է… Ո՞վ է վարկաբեկել:

- Նրա վերաբերյալ քրեական գործ է հարուցված, - պոռթկաց, ասաց ու վերջացրեց բաժնի

վարիչը:

Կենտկոմի քարտուղարը նրան նայեց բացահայտ զարմանքով:

- Ինչի՞ հիման վրա է քրեական գործ հարուցվել, Գուլանյան: Ես ոչինչ չեմ հասկանում:

Բաժնի վարիչը բարձրացրեց գլուխը:

- Բա դուք չասացի՞ք, որ նա իր տեղում չէ: Ասացիք, չէ՞, Տիգրան Արշակովիչ, հո չեք մոռացել,

ասացիք դա ի՞նչ նրա տեղն է…Դե մենք էլ Սամսոն Իվանիչի հետ…Հետո մի նամակ կար…

Տիգրան Ալթունյանը լուսամուտից դուրս նայեց, ձեռքերը դողում էին, նա չգիտեր որտեղ

թաքցնել դրանք, շրջվեց և թիկունքին տարավ:

- Լսեք, դուք հո չեք խելագարվել, - ասաց նա ատելությամբ, - ես ասացի, թե նա իր տեղում չէ,

որովհետև արդեն մտածում էի նրա առաջխաղացման մասին: Ես ասացի, թե դա նրա տեղը չէ,

որովհետև ամբողջ բնագավառի վերակառուցման և վերափոխման մասին պետականորեն

մտածող մարդը չպետք է նստեր ու մնար մի գործարանում: Ահա թե ինչի մասին էի ասում ես:

Իսկ դուք…դուք և այդ Սամսոն Բադալյանը, իրարից առաջ ընկնելով շտապել եք հոշոտել

նրան հա՞…ինչի՞ … համար… Միայն նրա համար, որ սխա՞լ եք հասկացել ինձ:

- Տիգրան Արշակովիչ, բայց նա որոշ մեղքեր ունի, - հուսահատությունից ծնված քաջությամբ

այնուամենայնիվ մրմնջաց բաժնի վարիչը:

- Իսկ դուք չունեք, հա՞: Դուք ոչ մի մեղք չունեք: Մեղքե՜ր: Հենց միայն սրա համար հանգիստ

կարելի էր ձեր նկատմամբ քրեական գործ հարուցել: Ձեր: Ձեր այդ ջանասիրությամբ դուք

մարդ կարող եք սպանել, ընկեր Գուլանյան: Բայց ձեր մասին հետո: Ինձ թվում է, թե դուք

անհրաժեշտ հետևություններ կանեք սրանից: Ինչպես որ Սամսոն Բադալյանն է արել:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

267

- Ընկեր Ալթունյան…

- Բայց նախքան այդ որոշման նախագիծ կազմեք` Արգամ Մանասյանին մինիստր

նշանակելու մասին:

- Բայց նա վարկա…

- Ինչպես որ վարկաբեկել եք, այնպես էլ արդարացրեք ու սրբագործեք նրան: Հիմա էլ

հակառակն արեք, անմիջապես կարճեք նրա վերաբերյալ քրեական գործը, փառաբանեք, նրա

լուսանկարներով հոդվածներ տպագրեք թերթերում, հարցազրույց անցկացրեք նրա հետ`

վերակառուցման իր ծրագրերի մասին, ռեկլամեք, ժողովրդին ծանոթացրեք նրա ստեղծած

աննիկոտին ծխախոտի հետ: Մի շաբաթ ժամանակ եմ տալիս: Դրանով կպարզվի, թոշակի՞ եք

անցնում, թե նշանակվում եք Անտառտնտեսության կոմիտեի մի նոր տեղակալ:

- Ամեն ինչ կանեմ, Տիգրան Արշակովիչ, - ձեռքերը կրծքին տարավ բաժնի վարիչը:

- Հիմա էլ հո սխալ չե՞ք հասկանում, - չէր հանգստանում քարտուղարը: - Ձեր արածի լրիվ

հակառակը պետք է անեք: Չէ՞ որ դուք ամեն ինչ կարող եք և ընդունակ եք ամեն ինչի:

Ուրեմն` առաջին հերթին նախագիծը...

Երբ բաժնի վարիչը ետ- ետ գնալով դուրս եկավ առանձնասենյակից, Տիգրան Ալթունյանը

ասես խեղճացավ միանգամից, ձգեց, թուլացրեց փողկապը, նայեց թղթապանակներին, խոր

շունչ քաշեց ու ասաց ինքն իրեն.

- Օ՜ֆ, մեզ համար հանգիստ ապրում էինք, էլի…

Հետո մոտեցավ գրասեղանին, նստեց ու ասաց հեռախոսի սարքի մեջ.

- Մի բաժակ թունդ սուրճ բեր, Մարո:

Ընկեր Ալթունյան, ձեզ սուրճ չի կարելի, - առանձնասենյակում հնչեց քարտուղարուհու

անհանգստացած ձայնը… Քո գործը չէ, - բարկացավ քարտուղարը: - Արա, ինչ որ ասում են:

Ով էլ տեսներ նրան այդ պահին, կկարծեր թե խելագար է:

Արգամ Մանասյանը վազում էր փողոցով, տղայի պես: Հենց տեսնում էր, որ նայող չկա,

ցատկում էր ու վեր պարզած աջ ձեռքով դիպչում մայթեզրի ծառերի ցածրիկ սաղարթներին ու

հետն էլ հևում էր, անհասկանալի մռնչյուններ արձակում ու հայհոյում էր: Վեր-վեր ցատկելու

ժամանակ լայնեզր գլխարկը երկու անգամ ընկավ, թավալվեց հողի մեջ: Երկու անգամ էլ

վազեց ետևից, բռնեց ու առանց թափ տալու գլխին դրեց: Իսկ երբ երրորդ անգամ ընկավ,

մոտեցավ, խփեց քացով ու նետեց կողքի տան ծաղկանոցը:

- Բա ո՞նց եղավ, - հարցրեց նա չգիտես ում: - Նույն մարդը չէի՞: Դե խոսեք էլի, շան որդիներ:

Նույն մարդը չէի՞:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

268

Հոգնեց անասելի: Շունչը կտրվում էր: Նստեց ինչ-որ մի քարի ու գլուխը ձեռքերի մեջ առավ,

սեղմեց ամուր, որ չպայթի: Բայց միևնույն է, պայթում էր գլուխը և դրա իրավունքը լիովին

ուներ:

Վարազդատ Գաբրիելյանի փոխարեն, նրան բավականին երիտասարդ ու բարեկիրթ

շարժուձևերով մի մարդ դիմավորեց:

- Բարև ձեզ, - ասաց նա ժպտալով: - Շրջանի դատախազն եմ: Ինձ հանձնարարված է

ներողություն խնդրել ձեզանից և հայտնել, որ ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը

կարճվում է:

- Ինչի՞ համար…- իրեն կորցրեց Մանասյանը` դեռևս ոչինչ չհասկանալով:

- Հանցակազմի բացակայության պատճառով:

Արգամ Մանասյանը նստեց աթոռին, որպեսզի չընկնի: Գուցե շփոթո՞ւմ է այս մարդը: Գուցե

այդ խոսքերը ուրիշի՞ համար է նախատեսված: Այդպես ո՞նց կլինի:

- Բայց ինձ կալանավորելու էին այսօր, - մրմնջաց նա: - Ես Արգամ Մանասյանն եմ…

ծխախոտի …

- Համարեք թյուրիմացություն, - կրկին ժպտաց դատախազը: - Ես ձեզ լավ եմ ճանաչում,

ընկեր Մանասյան:

- Ուրեմն ինձ լա՜վ եք ճանաչում, - հառաչեց, խոր հոգոց հանեց Արգամ Մանասյանը: - Իսկ

որտե՞ղ էիք մինչև հիմա, մարդ աստծո: Ինչո՞ւ էիք իմ գործը հանձնել մեկին, որ ինձ բոլորովին

չէր ճանաչում:

- Ես արձակուրդի մեջ էի, - ասաց դատախազը: - Բայց դա որևէ նշանակություն չունի: Ես

անկեղծ կլինեմ: Վերևից էին կարգադրել, որ ձեր դեմ գործ բացվի և վերևից էլ կարգադրել են,

որ փակենք:

- Ո՞վ, - հարցրեց Արգամ Մանասյանը:

Դատախազն ի պատասխան նորից ժպտաց.

- Ես ուրախ եմ, որ կարող եմ ասել` դուք ազատ եք, Արգամ Պետրովիչ:

Արգամ Մանասյանը վախեցավ հանկարծ: Ի՞նչ է կանգնել ու ավելորդ հարցեր տալիս: Մեկ էլ

տեսար փոխեց մտադրությունը: Դրանցից ամեն ինչ կարելի է սպասել:

- Շնորհակալություն, - ասաց նա շտապով: - Հիմա ես կարող եմ գնա՞լ:

- Իհարկե, - ասաց դատախազը: - Կրկին ու կրկին ներողություն:

Նա արագորեն դուրս եկավ միջանցքից, հանկարծ մտածելով, թե, ով գիտե, գուցե Նաիրին ու

Նորայրը դեռ սպասում են իրեն սայլակով մոտոցիկլետի մեջ: Բայց դրսում ոչ ոք չկար: Եվ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

269

չէին էլ կարող լինել, որովհետև Արգամ Մանասյանն ինքը համառորեն խնդրեց, որ նրանք

հեռանան: Տանը եղեք, ասաց նա, եթե պետք լինի ես զանգ կտամ:

Բայց նա տուն չզանգահարեց, այլ առաջին իսկ ավտոմատ հեռախոսի խցիկից հավաքեց

Վազգեն Միրզոյանի աշխատանքային հեռախոսի համարը: Լսափողն իհարկե

քարտուղարուհին վերցրեց:

- Վազգեն Միհրանովիչը տեղում է, - հարցրեց Արգամը:

- Ո՞վ է հարցնում, - հետաքրքրվեց քարտուղարուհին:

- Արգամ Մանասյանը:

- Մի վայրկյան, - ասաց քարտուղարուհին, - հիմա միացնում եմ:

Հրաշք չէ, ինչ է: Մի ամիս շարունակ, գրեթե ամեն օր, իսկ սկզբում օրական մի քանի անգամ

Արգամ Մանասյանը դողացող մատներով հավաքում էր այդ հեռախոսի համարը: Եվ չեղավ

գոնե մի անգամ, որ տեղում լիներ կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչը: Իսկ հիմա,

խնդրեմ տեղում է:

-Արգամ:

-Ես եմ, Վազգեն Միհրանովիչ:

- Ո՞նց ես, եղբայր:

- Նոկդաունի մեջ: Սա քո՞ ձեռքի գործն է:

- Շատ կուզենայի, բայց չէ: Քարտուղարի մատն է:

- Նա գիտի՞ ամեն ինչի մասին:

- Քո սիգարեթը նրա սեղանին է:

Բակուր, սիրելի Բակուր, ուրեմն ես քեզ եմ պարտական ամեն ինչի համար: Բայց դո՞ւ որտեղ

ես, դու, իմ տանջված, տառապած բարեկամ: Դու, որ քո համր տեղով արեցիր այն, ինչ իմ

բոլոր խոսող ընկերներն ու բարեկամները միասին վերցրած չկարողացան կամ չուզեցին

անել:

- Սիրտդ ո՞նց է, - չգիտես ինչու հարցրեց Վազգեն Միրզոյանը:

- Է՜հ, սիրտ է, էլի…

- Մի բան եմ ասելու…

- Վատ բան չասես, - խնդրեց Արգամը: - Վատ բան չեմ ուզում լսել, Վազգեն:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

270

- Լավ բան եմ ասելու, - ծիծաղեց Վազգենը: - Բայց առայժմ ոչ ոքի ոչ մի խոսք, լսո՞ւմ ես: Ոչ

ոքի: Նույնիսկ Հասմիկին: Խիստ գաղտնիք է: Քեզ էլ իրավունք չունեի ասելու, բայց շատ եմ

ուզում, որ ուրախանաս: Հասկացա՞ր: Խոստանո՞ւմ ես գաղտնիքը պահել:

- Ասա, Վազգեն:

- Քեզ նշանակում են մինիստր:

Այնպիսի լռություն տիրեց, որ Վազգեն Միրզոյանին թվաց, թե անջատվեց հեռախոսը:

- Դու ինձ լսո՞ւմ ես, Արգամ, - բղավեց նա:

- Ձեռ ես առնո՞ւմ, - հազիվ արտասանեց Մանասյանը:

Բաժնի վարիչը ծիծաղեց:

- Շնորհավորում եմ, - ասաց նա: - Ուրեմն պայմանը պայման է: Ոչ ոքի ոչ մի խոսք:

Արգամ Մանասյանը գլխով արեց արագ- արագ ու թեև հեռախոսի այն ծայրում ցած դրեցին

լսափողը, բայց շարունակեց կանգնած մնալ, հիմա էլ գլուխը տարուբերելով: Ահա թե ինչու էր

դատախազը հայտնվել ու ներողություն խնդրում…Դե, իհարկե, մինիստրից անպայման

պետք է ներողություն խնդրել: Մինիստրներին բանտ տանել չի կարելի:

Զարմանալի վայրենի մի բնազդով աղաղակելու ցանկություն ունեցավ: Շրխկալով բացեց

դուռը ու դուրս նետվեց: Նա վազում էր փողոցով տղայի պես, հենց տեսնում էր, որ նայող չկա,

ցատկում էր ու վեր պարզած աջ ձեռքով դիպչում մայթեզրի ծառերի ցածրիկ սաղարթներին:

Ու հետն էլ հևում էր, անհասկանալի մռնչյուններ էր արձակում ու հայհոյում էր:

- Բա ո՞նց եղավ: Նույն մարդը չէի՞: Դե խոսեք, է, շան որդիներ… նույն մարդը չէի՞:

Նա մեքենան կանգնեցրեց կանաչ ներկված փայտե դարպասի մոտ, թթենու տակ, իջավ,

պահատեղից հանեց ստվարաթղթե մի մեծ արկղ և երկու ձեռքով գրկած մոտեցավ

դարպասին: Հրեց, հենց արկղով բացեց դուռը ու բարձրացավ քարե աստիճաններով:

- Արգամ Պետրովի՞չ, - պատշգամբում ձեռքերը զարմանքից իրար զարկեց Սիլվան: - Աշո՜տ, -

կանչեց նա, - Տես ով է մեզ հյուր եկել , Աշո՜տ…

Աշոտը դուրս թռավ սենյակից, մայկայով ու սպորտային տաբատով, իսկ նրա ոտքերի տակից

հայտնվեցին հինգ-վեց տարեկան մի տղա ու մի աղջիկ:

- Արգամ Պետրովիչ:

- Ձեռքիցս վերցրու տուփը, Աշոտ, - ձայն տվեց Արգամ Մանասյանը: - Շունչս կտրվեց:

- Էս ի՞նչ է, - իրեն կորցրեց Աշոտը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

271

- Ձմեռ պապի եմ աշխատում, - ծիծաղեց Մանասյանն ու զարմացած նայեց երեխաներին: -

Այսքան մեծացել ՞են… Լավ էր, որ տարբեր չափերի վերցրեցի:

Իսկ սենյակում պարզվեց, որ ուրախանալու առանձնապես բան չկա: Զգեստները կամ շատ

փոքր էին, կամ շատ մեծ: Լավ էր, որ խաղալիքներ էլ կային, թե չէ պստիկներն արդեն լցրել

էին աչքերը: Փոխարենը մեծերը մի լավ ուրախացան, չափում էին զգեստներն ու քրքջում:

- Չէ՜, ինձնից ձմեռ պապի դուրս չի գա, - գլուխն օրորում է Արգամ Մանասյանը:

- Աշոտ, - ամուսնուն նայեց Սիլվան:

Աշոտը կարմրեց:

- Քաղցած չե՞ք, Արգամ Պետրովիչ:

- Ճիշտը, որ ասեմ, քաղցած եմ, - խոստովանեց Արգամը:

Նա իրոք առավոտվանից ոչինչ չէր կերել: Տանն ընդամենը հինգ րոպե մնաց: Ներս ընկավ,

բացականչեց, որ ամեն ինչ լավ է, հերթով գրկեց Հասմիկին ու Նաիրիին ու ասաց.

- Կներեք ինձ, պարտքեր ունեմ, գնամ տամ ու գամ:

Դուրս եկավ, ավտոտնակից հանեց ավտոմեքենան և ուղիղ “Մանկական աշխարհ” գնաց: Իսկ

այնտեղից էլ Աշոտենց տուն:

Աշոտը վերցրեց կնոջ ծածուկ մեկնած ցանցազամբյուղը.

- Հինգ րոպե, Արգամ Պետրովիչ ջան, հո գիտեք, շուկան ճիշտ մեր կողքին է:

Արգամ Մանասյանը բարձրացավ տեղից:

- Տանը ինչ որ կա:

- Ախր ոչինչ չկա, - ամաչեց Աշոտը, - այսօր չգիտես ինչու որոշել էինք միայն ապխտած ձուկ

ու խաշած կարտոֆիլ ուտել:

Չգիտե՜ս ինչու:

- Եթե թթու էլ լինե՜ր, - երազկոտ ասաց Արգամը:

- Մի ամբողջ տակառ, - երջանկացավ Սիլվան: - Բերե՞մ:

Արգամ Մանասյանը վաղուց այդքան համով հաց չէր կերել: Ուտում էր, ուտում ու չէր

կշտանում:

- Հիմա ի՞նչ ես անում, Աշոտ, - հարցրեց նա:

Աշոտը թափ տվեց ձեռքը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

272

- Երեկվանից ազատ եմ: Արձակուրդս լրացավ թե չէ, դիմում տվեցի դուրս եկա:

- Բա ի՞նչ ես որոշել:

Սիլվան սուրճի բաժակները դասավորեց սեղանին ու երկչոտ հայացքներ նետելով ամուսնու

կողմը, միջամտեց:

- Արգամ Պետրովիչ, ասեք, էլի, իմ եղբայրը հիմա կոնյակի գործարանում է: Աշոտին

առաջարկում է կոնյակ տեղափոխող մեքենայի վրա աշխատել: Ասում, բացատրում է, որ լավ

աշխատանք է, որ ում կոնյակ ես տանում, հատկապես դրոշմակիր, ֆոնդ ունենա –չունենա,

միևնույն է, պարտավոր է վճարել քեզ…Իսկ Աշոտը չի համաձայնվում…Ճիշտ չի անում, չէ՞…

Աշոտը խեթ-խեթ նայեց կնոջը.

- Ես բանտ չեմ ուզում գնալ: Մի անգամ եղել եմ, շատ շնորհակալ եմ: Ով ուզում է, թող ինքը

գնա, - ասաց նա ու թունդ կարմրեց, հիշելով Արգամ Մանասյանի վիճակը:

- Վա՜յ, էդքան մարդ աշխատում է, դրանցից ով է բանտ գնացել, - սրտնեղեց Սիլվան: - Գիտե՞ս

ոնց են ապրում…

Պահը հասել էր:

- Մինիստրությունում կաշխատե՞ս, - հարցրեց Արգամը:

- Ե՞ս, - զարմացավ Աշոտը: - Իսկ ինչ պիտի անեմ մինիստրությունում:

- Քո սովորական գործը, - ասաց Արգամ Մանասյանը: - Մինիստրի վարորդը պետք է լինես:

Աշոտը թափահարեց գլուխը:

- Չեմ ուզում, - ասաց նա: - Ես հո հենց այնպես չէի ասում, Արգամ Պետրովիչ, ձեզանից հետո

ուրիշ պետի մոտ չեմ աշխատելու: Երդվել եմ և վերջ:

Դե եկ ու պահիր գաղտնիքը: Դա հիմա Արգամ Մանասյանի ուժերից վեր էր:

- Ես խնդրում եմ, որ ինձ հետ աշխատես, Աշոտ:

- Ձեզ հե՞տ, - վեր թռավ տղան: - Արգամ Պետրովիչ, դա հնարավո՞ր բան է, Արգամ

Պետրովիչ…

- Պարզվեց, որ այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է, Աշոտ, - հառաչեց Արգամ

Մանասյանը: - Ես քեզ պաշտոնապես եմ խնդրում… Եվ, ով գիտե, գուցե թե վաղը չասեմ,

իմացիր, որ երբ ասացին այդ մասին, առաջին ուրախություննես այն էր, որ մենք նորից իրար

հետ ենք աշխատելու:

- Ես ձեր ցավը տանեմ, - խելագարվեց Աշոտը:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

273

- Իմ առաջին պաշտոնական հանձնարարությունը…- Սկսեց Արգամ Մանասյանը:

- Լսում եմ:

- Հիմա գնում ենք Ուջան:

Վերադարձի ամբողջ ճանապարհին Արգամ Մանասյանը խաղաղված ննջում էր: Երազում թե

արթմնի մոր հետ էր: Վա՜յ, մայրիկ ջան, մայրիկ, ինչ զարմանալի մարդ ես դու, մտածում էր

նա:

Մտել էր այգի, պճղովի դեղձ էր ուտում` քաղելով ծառից ու ձեռի ափով սրբելով փոշին, երբ

ականջին հասավ Աշոտի ու մոր խոսակցությունը: Աշոտն էլ իր հերթին երևի չէր դիմացել,

որովհետև մորն ասաց.

- Մայրիկ, ոչ ոքի ոչ մի բան չասես, քեզ մեծ գաղտնիք եմ հայտնում:

- Ի՞նչ գաղտնիք, տղա ջան:

- Արգամ Պետրովիչին մինիստր են նշանակում:

Մի պահ լռություն տիրեց: Տեսնես ինչպես կարձագանքի մայրը:

- Իսկ դա իրա համար լավ է՞, - հարցրեց նա:

Վա՜յ, մայրիկ, մայրիկ…Մի անգամ էլ, սրանից երևի մի տասներկու –տասներեք տարի առաջ,

երբ Արգամ Մանասյանը ամբիոնի վարիչ էր գյուղատնտեսական ինստիտուտում,

աշխատողներով, դասախոսներով ու ասպիրանտներով Ուջան եկան: Հավաքվածների մեջ

ամենաբարձր պաշտոնը Արգամն ուներ, բայց նա նկատեց, որ խնջույքի ժամանակ մայրը

զգուշությամբ, հերթով մոտենում է մեկ սրան, մեկ նրան ու խնդրում.

- Արգամիս լավ նայի, ցավդ տանեմ, ձեռքդ գլխին պահի, ասածները սրտիդ մոտ մի ընդունի:

Գիժ գիժ խոսացող է, բայց սիրտը մաքուր է, սրտումը բան չկա:

Նա աչքերը բացեց այն ժամանակ, երբ արգելակվեց մեքենան և լսվեց Աշոտի անհանգիստ

ձայնը:

- Արգամ Պետրովիչ, ոնց որ Նաիրուհին է, հա՞…Մոտենա՞մ:

Նաիրուհի՞ն: Նաիրուհին ինչ է անում այստեղ, մտածեց Արգամն ու միանգամից արթնացավ:

Մուտքի լապտերի աղոտ լույսի տակ նա տեսավ, որ աղջիկը վիճում է ինչ-որ բարձրահասակ,

նիհար տղայի հետ: Հաջորդ վայրկյանին Աշոտը մի կողմից, Արգամը մյուս կողմից գրեթե

միաժամանակ ցած իջան ավտոմեքենայից: Տղան զարմանալի ճարպկությամբ ձուլվեց

մթությանը, անհետացավ:

- Նաիրուհի՞, - ձայնեց Արգամը հուզված:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

274

Աղջիկը լաց էր լինում:

- Ի՞նչ է պատահել, նա վիրավորե՞ց քեզ…

- Չէ, ընդհակառակը, - հեծկլտաց աղջիկը:

- Ո՞վ էր: Նա՞ էր:

- Հա, - ասաց աղջիկը: - Ոչինչ չեմ հասկանում, հայրիկ: Ես նրա հետ չէի խոսում` այսինքն

ինքն էլ չէր խոսում ինձ հետ: Իսկ այսօր, իսկ այսօր…Բռնել էր, չեր թողնում տուն գնամ,

ներողություն էր խնդրում, քիչ էր մնում ոտքերս ընկնի: Սխալ եմ, ասում էր…Ու այնպիսի

խոսքեր էր ասում…Իսկ ես ասում եմ` մի՞թե հիմա դու ես, մի՞թե մոռացել ես քո խոսքերը…Ես

քեզ արհամարհում ու ատում եմ, ասում եմ… Ես չեմ ուզում տեսնել քեզ…Իսկ նա…իսկ նա

ասում է` ես առանց քեզ ապրել չեմ կարող: Մոռանանք անցյալը, խնդրում եմ: Իսկ ես ասում

եմ` ի՞նչ պատահեց, այս մի քանի օրվա մեջ իմ ի՞նչը փոխվեց, որ դու, որ դու…

Արգամ Մանասյանը գրկեց աղջկա գլուխը, կրծքին սեղմեց.

- Հանգստացիր, - ասաց նա: - Իրոք ինչ-որ բան փոխվել է, աղջիկս: Ինձ արդարացրել ու

վերականգնել են, և նա երևի արդեն գիտի այդ մասին: Նրանք անմիջապես իմանում են ամեն

ինչ:

Նաիրուհին ետ գցեց գլուխը, հորը նայեց դեռևս արցունքոտ աչքերով.

- Ճի՞շտ ես ասում, հայրիկ:

- Ճիշտ եմ ասում, - ասաց Արգամը…- Այնպես որ դու շատ խելացի ես վարվել` վանելով ու

մերժելով նրան: Բաներ կան, որ մոռանալ ու ներել չի կարելի, աղջիկս… Հաստատ…

Նաիրուհին հառաչեց:

- Ինչո՞ւ ես հառաչում, - հարցրեց հայրը:

- Մի բան ասեմ, չնեղանաս, հայրիկ, հա՞: Ախր մենք հաստատ չենք կարող ասել… նա իրո՞ք

գիտի այդ մասին, թե գուցե անկեղծորեն զղջացել ու հասկացել է: Ճիշտ չե՞մ ասում: Եվ

հետո…և հետո հեշտ է ասելը` մի մոռանա, մի ների…Հեշտ է ասելը…Շատ կուզենայի քեզ

հետ վերև բարձրանալ ու տեսնել, թե դու, օրինակ, կարողանալու ես չմոռանալ ու չներել…

- Ո՞ւմ, - զարմացավ Արգամ Մանասյանը:

- Քո բարեկամներին: Նրանք բոլորը առաջվա նման հիմա մեր տանն են:

Արգամը զգաց, որ ծանր է շնչում:

- Իսկ դու չ՞ես բարձրանում:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

275

- Այս տեսքով չեմ ուզում, - ասաց Նաիրուհին պոկվելով հոր գրկից: - Մի քիչ հետո կգամ,

հայրիկ:

Առաջին միտքը փախչելն էր: Հարկավոր է փախչել` ուր պատահի: Միայն թե չտեսնի նրանց,

չտեսնի այդ դեմքերը: Տարօրինակն այն էր, որ Արգամ Մանասյանը առաջին հերթին նրանց

մասին էր մտածում, մտածում էր, թե ինչպես պիտի ամաչեն նրանք` տեսնելով իրեն: Երևի դա

շատ ծանր պահ կլինի: Հետո մտածեց, որ եթե ամաչեին, չէին գա: Ո՞վ էր նրանց ստիպողը:

Բայց ինչո՞ւ են եկել: Ինչպե՞ս են եկել: Որևէ բան գիտե՞ն, թե բնազդորեն են հավաքվել:

Ինչպե՞ս կարող էին իմանալ, երբ Վազգեն Միրզոյանը նույնիսկ իրենից` Արգամ

Մանասյանից ուզում էր գաղտնի պահել կատարվածը: Իհարկե, ներս մտնի թե չէ, կկռահի

անմիջապես` գիտեն թե չգիտեն: Չէ՜, արժե ներս մտնել: Իհարկե: Արժե նայել նրանց աչքերի

մեջ: Անպայման ու տեսնել, թե նրանք ինչպես են նայում իրար…

- Գնանք, - ասաց նա Աշոտին:

- Ես տուն գնամ, Արգամ Պետրովիչ, - խնդրեց վարորդը:

- Չէ, դու պետք է իմ կողքին լինես, - ասաց Արգամ Մանասյանը:

Վերելակի մեջ նա սովորականի պես արագորեն հանեց պիջակը, թևին գցեց ու թուլացրեց

փողկապը:

- Արգամ Պետրովիչ, - նոր միայն նկատեց Աշոտը, - բա ձեր գլխա՞րկն ուր է:

- Քամին տարավ, - ծիծաղեց Արգամը:

- Ո՞նց թե, - զարմացավ վարորդը:

- Այդպես եղավ, - ասաց Արգամ Մանասյանը: - Կամ պիտի գլուխս կորցնեի կամ գլխարկս:

Լավ էր, որ գլխարկս կորցրեցի:

Երբ Հասմիկը բացեց մուտքի դուռը, ներսում աղմուկ էր և այդ աղմուկի միջից հնչում էր Վռամ

Մաշուրյանի ձայնը: Նա ինչ-որ անեկդոտ էր պատմում երևի, որովհետև բոլորը ծիծաղեցին:

- Արգամ, Արգամ ջան, - շշնջաց Հասմիկը: - Ես քեզ շատ եմ խնդրում: Հանկարծ չկոպտես որևէ

մեկին, հա՞ : Մարդիկ վաղուց չեն եղել մեր տանը, հիմա եկել են…

- Վաղո՜ւց չեն եղել, - կրկնեց Արգամը: - Իսկ ինչո՞ւ վաղուց չեն եղել… Ինչո՞ւ են եկել հիմա…

- Որովհետև ինձնից բացի բոլորն էլ գիտեն, որ քեզ մինիստր են նշանակելու:

Արգամը քիչ մնաց քրքջար:

- Եթե երեկոյան էլ Բի-Բի- Սին հայտնի այդ մասին, - ասաց նա, - ուրեմն գաղտնապահության

հարցը մեզ մոտ շատ ամուր հիմքերի վրա է դրված:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

276

- Ինչ Բի-Բի- Սի, - հարցրեց Հասմիկը: - Հա: Արգամ ջան, Բակուր Եգանյանի կինն էր

զանգահարել մի քանի անգամ: Կարևոր բան ունի ասելու:

Ինչ լավ է, որ զանգ է տվել, ինչ լավ է, որ բան ունի ասելու, մտածեց Արգամ Մանասյանը,

ուրախացած, որ հնարավորություն է ստանում մի քանի րոպե ևս խուսափել ծանր

հանդիպումից: Նա կողքի դռնով ննջարան գնաց, պիջակի գրպանից հանեց փոքրիկ

ծոցատետրը և հավաքեց Բակուրի տան հեռախոսի համարը:

- Նազիկ, դո՞ւք եք: Արգամն է, Մանասյանը:

- Արգամ Պետրովիչ, - ասաց Նազիկը: - Բակուրը հիվանդ պառկած է Մոսկվայում, ընկերոջ

տանը: Ես գիշերային ռեյսով թռչում եմ:

- Ի՞նչ է պատահել, - վախեցավ Արգամը:

- Մրսել է: Ընկերն ասաց` անձրևի տակ է ընկել ու մրսել:

Արգամ Մանասյանը ցավ զգաց հոգում և ամաչեց:

- Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, - հարցրեց նա մեղավոր ձայնով: - Ասացեք, խնդրում եմ,

գուցե դրա՞մ է պետք: Գիտեք, չէ, որ մենք եղբայրներ ենք:

- Ոչինչ պետք չէ, - անմիջապես հրաժարվեց Նազիկը: - Զանգեցի միայն, որպեսզի հարցնեմ,

թե ինչ ասեմ Բակուրին:

- Բակուրի՞ն, - Արգամ Մանասյանը ժպտաց: - Բակուրին ասեք, որ նրա ծխախոտը տեղ է

հասել: Ասեք, որ շնորհակալ եմ նրան և մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այն, ինչ նա արեց

ինձ համար, մեզ համար: Ասեք, որ սպասում եմ անհամբեր: Թող շուտ գա, որպեսզի սկսենք

մեր գործը: Եվ համբուրեք նրան իմ կողմից:

- Սիրով, - ծիծաղեց Նազիկը

Այլևս նահանջի ոչ մի ճանապարհ չկար, և Արգամ Մանասյանը բացեց հյուրասենյակի դուռը:

Ու թեև գիտեր, թե ինչ է տեսնելու, բայց այնուամենայնիվ զարմացած մնաց: Իրոք որ ներկա

էին բոլորը և ամենակարևորը ու ամենաարտառոցն այն էր, որ ամեն մեկը նստած էր իր

տեղում, ինչպես մեկ ամիս առաջ: Ասես թե այդ մեկ ամսում չէր փոխվել ոչինչ:

Լարված ու ծանր լռություն տիրեց միանգամից:

- Ուղղակի շատ հետաքրքիր է, թե որտե՞ղ էիք մինչև հիմա, Արգամ Պետրովիչ, - իր չքնաղ,

խաժ աչքերը Արգամ Մանասյանին հառեց Մարիամը և հետն էլ ժպտաց սեթևեթանքով ու

աննկատելի աչքով արեց նրան:

- Գնացել էի Ուջան, մորս տեսնելու, տիկին Մարիամ, - հայացքը չփախցրեց Մանասյանը:

- Տեսա՞ք, -տեղից վեր թռավ Վռամը: - Ես ձեզ չէի՞ ասում, որ այսօր Արգամ Պետրովիչն

անպայման գնացած կլինի տեսնելու իր սիրելի մայրիկին:

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

277

- Ասած կլինես, - քմծիծաղ տվեց Մհեր Սամսոնյանը: - Կարող է նույնիսկ գրած էլ լինես:

- Դրանով ի՞նչ ես ուզում ասել, - նրա վրա հարձակվեց Վռամը:

Մարիամը ձեռքը դրեց ամուսնու արմունկին:

- Գործ չունես, սիրելիս, չես տեսնում, որ նա արդեն հարբած է…

- Շատ եմ խնդրում, որ ինձ ներես, հարևան, - ասաց Մուքայելը, դողացող բեղերով: - Թող նրա

վիզը կոտրվի, որ կռիվ գցեց մեր մեջ: Ներողության: Ու որպեսզի իմանաս, որ իմ սրտի մեջ այ

էսքան չարություն չկա, ըհը, տես, էս մի բաժակը իմ կողմից եմ խմում, էս մեկն էլ մեր կնկա

կողմից: Մի քիչ հիվանդ էր, չկարողացավ ներկա լինել: Ներողություն:

- Հետո էլ ասում են, թե ալկոհոլից շուտ են մեռնում, - ռուսերեն ասաց Սուսաննան, ակնհայտ

նողկանքով նայելով Մուքայելի դողացող, թրջված բեղերին:

Արգամ Մանասյանը կանգնել ու հերթով նայում էր նրանց, իսկապես չիմանալով ինչ անել ու

ինչ ասել, իրեն մխիթարելով միայն նրանով, որ Նաիրուհին կողքին չէ:

- Նորի՜կ, - ձայնեց նա, ձայնի մեջ տեղավորելով ամբողջ սրտնեղությունը: - Սիրա՜ն…

- Լսում եմ, - արձագանքեց Նորայրը:

- Ինչո՞ւ եք էլի անկյունում նստել:

- Կողքիդ տեղ չկա, ախպեր, և կարծում եմ, թե երկար ժամանակ չի լինի:

Բոլորը ծիծաղեցին ուրախ, բայց նայելով Արգամին, լռեցին միանգամից:

- Ի՞նչ ասեմ, - ասաց Արգամ Մանասյանը և նկարչին նայեց: - Ի՞նչ ասեմ, Մհեր…

Նկարիչը բարձրացրեց օղու բաժակը և Արգամը նկատեց, որ նա իրոք հարբած է:

- Ասա` բարև ձեզ, ավտոբուսի ժողովուրդ, - հանկարծ ծիծաղեց Մհեր Սամսոնյանը:

Ներկաները զարմացած և դատապարտող հայացքներով նայեցին նրան:

- Ճարդ ինչ, պիտի տանես մեզ, էլի, Արգամ Պետրովիչ: Ասենք թե մեզ իջեցրիր ավտոբուսից,

ուրիշ մարդիկ չե՞ն նստելու: Ի՞նչ գիտես, նրանք լա՞վն են լինելու մեզանից: Կամ ենթադրենք

թե իջանք, ի՞նչ պիտի անենք, մի ուրիշ ավտոբուս չե՞նք նստելու: Բա էլ ի՞նչ տարբերություն:

Բոլորս էլ օրենքով նույն տեղը պիտի գնանք, չէ՞: Կայանը նույնը չէ՞: Հո մեզ չե՞ս թողնելու

ճանապարհին, իսկ դու մենակ գնաս: Հետո, հո միշտ չէ, որ ուղևորն է լինում մեղավոր` իր

վիճակի համար: Ճիշտ չե՞մ: Չէ՜, ասա, ճիշտ չե՞մ, ցավդ տանեմ:

Արգամ Մանասյանը միանգամից հիշեց, որ երբ Մհեր Սամսոնյանի հետ խմում էին “Օջախ”

ռեստորանում, նկարիչը դարձյալ այդ ավտոբուսի մասին ասաց: Ասաց` խռովես-չխռովես,

միևնույն է, նույն ավտոբուսի ուղևորներն ենք ու միասին ենք գնալու: Այդ ժամանակ ինքն

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

278

ասաց. եթե ավտոբուսում քեզ նման մարդիկ լինեն, Մհեր, ես առանց վայրկյան իսկ

տատանվելու կշրջեմ, կխորտակեմ ավտոբուսը: Եվ ինքս էլ կկործանվեմ, հերն անիծած:

Բայց հիմա նայեց խեղճացած, ժպտացող Մհերին, նայեց լարված, տագնապած, սպասող

դեմքերով մարդկանց, նայեց իր ընկերներին, մտածեց- մտածեց ու գրեթե հառաչելով ասաց.

- Բարև ձեզ, ավտոբուսի ժողովուրդ:

1987թ

Copyright © Artashes Kalantarian Foundation ~ http://kalantarian.org/artashes ~ artashes@kalantarian.org

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!