News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի 34-ամյա բնակիչ Նիկ Հեսը կարող է հարբել սովորական մթերքից՝ ֆրի կարտոֆիլից, բրնձից ու քաղցր հացից։ Այս ունակությունը պայմանավորված է այսպես կոչված գարեջրի գործարանի սինդրոմ, որի ժամանակ ստամոքսում առկա են այնպիսի խմորիչներ, որոնք օգտագործվում են գարեջուր պատրաստելիս։

Երբ ստամոքսում ածխածիններով հարուստ ուտելիք է հայտնվում, բակտերիաները սպիրտ են արտազատում, եւ այն մեծ քանակությամբ արյան մեջ է հայտնվում, ինչն էլ լուրջ հարբածություն է առաջ բերում, հաղորդում է Kedem-ը։

Նիկի մոտ հարբածության դեպքերն սկսվել են 5 տարի առաջ եւ երկար ժամանակ բժիշկները չէին հասկանում, թե ինչ է նրա հետ տեղի ունենում, մինչեւ փորձառու բժիշկներից մեկը նրա ստամոքսում հայտնաբերել է խմորիչի 4 անգամ գերազանցող առկայություն։

Սա հազվադեպ հիվանդություն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Ճապոնիայում, 1970 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ