Ապրիլ 2012, #4 (5)

Page 9

Ա

խպերս, ինձ սենց մի նայի հա: Ես 10 տարի Ռուսաստան եմ աբրել՝ Կռասնադար: Հզոր երգիր ա, կարգուկանոն կա, բան կա: Էս տաքսու գորձը ժամանակավոր ա, հեսա գորձերս լավանան, էրեխեքիս հավքեմ էլի Կռասնադար եմ գնալու:

***

Ի՛, էս Էրևանը աբրելու տեղ չի, ո՛չ օդ կա շնչելու, ո՛չ երևանցիք են բանի պետք՝ չոր, կոպիտ. նստում են սկի չեն էլ բարևում, թե ասա ձեզնից ինչա՞ գնում, մարդ ենք էլի ռուլին նստած, հո ռոբոտ չե՞նք, բարևեք էլի: Չէ, էս քաղաքում յավնի մի բան էն չի: Ստե էս խեղճ ջահելները ամեն կանաչի համար քյալա են տալի, ինչքան պռոսպեկտով անցնեմ հա հավքված են ընդե, իսկ այ մեր Եղեգնաձորում էնքան կանաչ կա գլուխդ ֆռա: Վայ, բա ընդեյի մարդիկ, գիդե՞ս ինչ բարի սիրտ ունեն: Այ սենց սաղ օրը ստից ընդե եմ քշում, բայց մտքումս մեր գյուղում եմ՝ վարում եմ, ցանում եմ, գնում եմ գորձի՝ ես ֆիզկուլտի դասատու եմ է, ինձնից ի՞նչ շոֆեռ:

***

Արա հլը նայի սրան ոնց ա հագնվե՜լ... Սովետի վախտ երկու բան էր ավելի լավ. մեկը, որ Պոնչիկանոցում ծիրանի ջեմով պոնչիկ էին տալիս, մեկն էլ որ գիտեիր՝ ցիրկի մոտ բ*զերն են կայնած: Հիմա փողոցով քայլում ես՝ չես ջոգում, ով ա բ*զ, ով ա գյ*թ:

***

Էս դատարան ե՞ս գնում: Քուր ջան, էս երգրում սենց տեղերը ապասնի ա, գամ հետդ, քեզ հանկարծ բան ման ասող չլնի:

***

Եթե էս թաղերում ես մնում, քուր ջան, Քիթ Նորոյին պտի իմանաս, իմ ախպերնա: Ո՞նց, էս ձեր հայաթներում շեմուշկա ծախող Վարդուշ տոտային էլ չգիտե՞ս՝ ընգերոջս մերն ա: Բա տաքսամատոռնու կողի Կառլենի բուտկեն հըլը կա՞ ՝ ջահել վախտ ընդե շատ էինք լռվում կվաս մվաս էինք խմում: Դու ինձ է տեղը չես բերու՞մ:

***

Հլը ստե նայի՝ փոխանակ չոր ճյուղերը կտրեն, դնում ծառի կեսը տանում, հերը անիծում են, սարքում են Վեներա Միլոսկայա: Բա սա երգիր ա՞:

***

Ձեր միամսյակը շնորհավոր: Չնայած մարդ վախում ա հիմա մեկին մի բան ասի: Էն օրը մի հատ աղջիկ էր նստել, մարտի 8-ը շնորհավորեցի: Իրիգունը ընգերը էկավ հետս ռազբիրատի, թե բա՝ խի՞ ես շնորհավորել: Ով ա սրանցից բան հասկանում, լավ ես հետները՝ լավ չի, վատ ես՝ էլի լավ չի:

***

***

Hello, first Kievyan than Mashtots? Հա ախպերս, մի զարմացի, անգլերեն եմ սովորում: Նայի ինչ թույն ռազգավոռնիկ եմ առել, ասի սովորեմ էլի՝ պետք կգա: Հեսա էտ պարսիկ-մարսիկ, որ լցվում են Երևան շատ ա պետք գալիս՝ նեղվում եմ, որ խոսում են բան չեմ ջոկում: Բա մեր գորձի մեջ էլ պիտի ձգտենք, բա ոնց:

***

Կինո «Արագածի» տեղը հիմա ինչ ա՞... Հազիվ էլ ավտոներ ծախեն: Էդքան կինո կար՝ սաղ փակին, մի հատիկ թողին, իբր ի՞նչ: Բա գիտե՞ս, Անդրոպովի ժամանակ միլիցեքը ցերեկվա սեանսներին մտնում էին կինոներ, լույսը վառում էին ու մարդկանց հարցնում էին՝ ինչի գործի չեն: Մի անգամ ինձ էլ բռնեցին՝ շոֆեռ էի, մեքենայիս մատոռը խփել էր: Գնացինք, ցուց տվեցի՝ լավ պրծա:

Էս մեր հայ աղջկերքի ոռը էս վերջին տարիներին փոքրացել ա՞: Մի քանի օր առաջ Գառնիի կողմերն էի, պըտի արդեն Երևան գայի, մեկ էլ ինչ-որ ջահելներ էին՝ մեկը եկավ, ասեց՝ «հոպար, կըլնի՞ մառշռուտնու նման նստենք՝ քշենք Երևան»: Ասի՝ «խի՞ չի ըլնի, նստեք»: Ախպեր, կպատկերացնե՞ս, հետևը վեց հոգի աղջիկ էր նստած:

Էս ազգում մեկը կա՞, որ չգիտի էդ անտեր ամերիկյան դեսպանատան տեղը: Մեր ազգում էն վախտ սենց բաներ չկային, որ մտածեին՝ Ամերիկա, դոլար, տո եսիմինչ: Սաղ իրանց համար կուշտ ապրում էին, ոչ մի պրոբլեմ չունեին: Բայց որ 46 թվին սփյուռքահայերը եկան, դեպի Ամերիկա ձգտում սկսվեց: Հա, ճիշտ ա, 88-ին երկրաշարժից հետո սկսվեց, հետո էլ... Նենց չի, որ մեղադրում եմ գնացածներին, բայց դե փախան էլի: Մեկ էլ էն որ սկսում են ընդեից ճոռոմ-ճոռոմ խոսալ, ասում եմ՝ «բա տենց լավն էիք, մնայիք մեր հետ զենքը վեկալեիք էթայիք պատերազմ, ոչ թե ձեր Ամերիկաներից գոռայիք՝ «Ղարաբաղը մերն ա»: Սկի հըմի էլ պարզ չի, Ղարաբաղն ա՞ մերը, թե մենք Ղարաբաղինը:

***

Չծխեմ ու երաշտությունը անջատե՞մ: Դե ասա առանց հաց ու ջուր ես էլի ինձ թողում, սոված ծարավ քշեմ էլի:

***

Ճիշտ են էլի ասում, որ էս երգիրը երգիր չի, պիտի քանդես թազուց հավքես: Ով ասես քշում ա, ով ասես պռավա ունի: Ախր շոֆեռ չեն դառնում, շոֆեռ ծնվում են: Գիդե՞ս Սովետի վախտով քանի քննություն եմ հանձնել, որ տաքսու շոֆեռ դառնամ: Իսկ հիմա մեզ ովա բանի տեղ դնում, սաղ շոֆեռ են դառել: Մենակ էսօր քաղաքում արդեն 4 հատ ավարիա եմ տեսել, ըհը բա մարդ ե՞ն: Ի՛, դե լավ է:

***

***

Ձնից հազիվ պրծանք, բայց դե դրանից կյանքը հո չէ՞ր դզվելու: Էս ճամփեքով քշել կլինի՞: Ուղղակի, գիտես, իրանց համար էդ անբնական ա, որ ամեն նորմալ, սիրուն կարգավորված լինի, չեն կարում տենց ապրեն ու վերջ:

***

Էնքան կուզեի չծխեի: Կրճատել եմ քանակը, բայց չեմ կարում թարգեմ: Էն օրը մտածում եմ՝ լավ չի՞, որ մուսուլմանները ոչ ծխում են, ոչ խմում են: Ինչքան լավ կլիներ, եթե մենք էլ արաղի ու թթվով զակուսկիի տեղ չայ խմեինք, ասենք խմորեղենով: Թե չէ հարբում են, սկսում են էշ-էշ խոսալ:

***

Զզվում եմ էս կենտրոնից, ստե ապրելու տեղ չի: Էս կամեռաներն էլ բերին դրին՝ ամիսը մեկ նկարվենք, վաբշե ձեռ չի տա աշխատելը… Բոնժո՜ւր, Ֆրանսիայի դեսպանատուն: Հլը նայի՝ ինչ հերթ ա դեմը: Գիտես չէ՞, էս իմ նստած տեղից սաղ երևում ա, էնքա՜ն բան եմ տենում օրվա մեջ, մեկ-մեկ տուն եմ գնում կնգաս ասում եմ՝ այ կնիկ, կարող ա՞ ինձ կտցրել ա: Էդքան մարդու հետ որ ես եմ օրվա մեջ շփվում հանգիստ կարա կտցնի:

Հակոբ Լևոնյան, Նե Թադևոսյան Արթուր Lumen Գևորգյան


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.