Votqi erb hayne galis

Page 1

Ներս է մտնում Ոստիկան – (Երգում Наша служба и опасна и трудна и на первый взгляд она не видна

է)

Ծերուկ - (Երգում է) Հայերեն երգենք բոլոր աշխարհում Ոստիկան – (Երգում է թարգմանությունը) Մեր ծառայությունը վտանգավոր է ու դժվար և առաջին հայացքից ոչ բոլորին է տեսանելի: Ծերուկ – Ոչ առաջին ոչ երկրորդ և ոչ մ հայացքից էլ տեսանելի չէ: Ի՞նչ եք անում որ: Մի լավ որ զննես ընդհանրապես չկա էդ ձեր ծառայությունը: Ոստիկան – Ես իմ աշխատանքի համար վարձատրվում եմ: Հետևապես ինչ-որ բան անում եմ: Ոչինչ չանելու համար չեն վճարում: Ծերուկ - Դու դա նո՞ր մտածեցիր, թե վաղուց էիր էտ խելքին: Աշխատողին ո՞վ է վճարում: Այդ մ ժամանակ էր, որ աշխատանքը երաշխավորված էր օրենքով, որ բոլորն ունեին իրենց աշխատանքը և վարձատրվում էին ըստ հասարակության մեջ ունեցած անձնական վաստակի: Ոստիկան – (Ուշադրություն չդարձնելով ծերուկի ճառին) Դու կերել ես իմ բաժին երշիկը: Դու խիղճ ո՞ւնես (Թափահարում է ճառող ծերուկի ուսը) Քեզ հետ եմ դու խիղճ ունե՞ս: Ծերուկ – Ոչ, չունեմ և չեմ ցանկանում ունենալ մ բան, որ ուրիշների վրա փորձարկելիս դրական արդյունք չի տվել: Ոստիկան – Ի՞նչը արդյունք չի տվել: Ծերուկ – Խիղճը, էլ ի՞նչը: Ոստիկան – Ո՞ւմ վրա: Ծերուկ – Թեկուզ քո վրա: Դրա համար էլ ոստիկան ես: Ոստիկան – Չհասկացա: Քո կարծիքով ես ոստիկան եմ, որովհետև խիղճ ունեմ, թե որովհետև չունեմ: Ծերուկ - Դա արդեն դու որոշիր և խնդրում եմ ինձ քո մութ գործերին մ խառնիր: Դու ինձ ավելի լավե ասա, փող ունե՞ս (Ոստիկանը տարածում է ձեռքերը): Չունե՛ս: Տեսա՞ր: Քեզ ասում եմ ավելի լավ էր ավտոտեսուչ լինեիր: Ոստիկան – Չհասկացա: Հիմա դու պնդում ես, որ ես փող չունեմ որովհետև խի՞ղճ ունեմ, թե՞ հակառակը:


Ծերուկ – Տղա՛, վրաս գործ ե՞ս սարգում: Ես ոչինչ չեմ պնդում: Ես մայն ասում եմ, որ ավելի լավ էր փող ունենայիր: Հարցերդ կլուծեիր և գոնե այստեղ չէիր հայտնվի: Ոստիկան - Ես չգիտեմ թե ինչու եմ այստեղ: Ես համաձայն չեմ այն հիմքերի հետ ըստ որոնց ինձ բերել են այստեղ: Եվ ես կհասնեմ արդարության: Ծերուկ – (Հեգնական) Դիմր ոստիկանություն: Միամ՛տ: Եթե գժանոցում ես ուրեմ գիժ ես: Ոստիկան – Սա գժանոց չէ, այլ հոգեբուժարան: Դրանք էականորեն տարբերվում են մմյանցից: Ծերուկ –

Միգուցե ձեզ մոտ ոստիկանությունում, ազատազրկման վայրերը էականորեն տարբերվում են գաղութներից: Բայց այստեղ գժանոցն ու հոգեբուժարանը նույնն են: Եվ դու գի՛ժ ես:

Ոստիկան – (Հուսահատված) Ծերուկ, դու հաստատ մտածում ես, որ ես գի՞ժ եմ: Ծերուկ – Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու: Ոստիկան – Ուզո՞ւմ ես ասել որ դու էլ ես գիժ: Ծերուկ – Ոչ, ես երբեք ոչ ոստիկանի ոչ էլ գողի ընկերը չեմ եղել: Հետևապես գիժը մայն դու ես: Ես նորմալ եմ: Ոստիկան – Այսինքն դու օրինական քաղաքացի ես, որ երբեք կարիք չի՞ ունեցել շփվելու ոչ մեկ ոչ մյուս թևի հետ: Ծերուկ –

Օրինապահը դու ես: (Հեգնական) Ոստիկա՛ն: Ես սեփական ճշմարտությամբ ապրող մարդ եմ և կարիք չունեմ թաթախվելու ոչ այս ոչ այն ցեխի մեջ:

Ոստիկան – Հասկացա: Դու սովորական սրիկա ես, գաղափար ու բարոյականություն չունեցող որդ, որը մշտապես անում է ամեն հնարավորը արևի տակ տաք տեղ ունենալու ու ցեխից չոր դուրս գալու համար, ինչ էլ որ քո շրջապատում կատարվի: (Դադար) Դու քո ստամոքսից այնկողմ ոչինչ չես տեսնում: Երշիկս կերար, սրիկա՛: (Դադար) Ես մայն չեմ հասկանում, թե դո՞ւ ինչպես հայտնվեցիր այստեղ: Չէ որ դու մշտ մեջտեղում ես: Դու չես կարող ունենալ խելագարներին վայել ծայրահեղություն: Դու գորշ մջակություն ես: Դու ոչ ոքի պետք չես, բայց մշտապես կաս: Դո՛ւրս կորիր այստեղից: Սա իմ գժանոցն է:

Ներս է մտնում բուժքույրը Բուժքույր – Ի՞նչ աշխուժություն է


Ծերուկ – Երիտասարդը նորից հիշել է իր փառահեղ անցյալը: Բուժքույր - Դեղերն ընդունե՞լ եք: Ծերուկ և Ոստիկան (մաձայն) – Ընդունել ենք, ընդունել ենք:

Բժշկուհին յուրաքանչյուրի ափի մեջ մ նոր հաբ է դնում Բուժքույր – Աչքս թեքեմ դեն եք նետելու չէ՞: Երկուսը մաձայն – Ոչ, ոչ

Բուժքույրը շարժվում է դեպի կուլիսներ, երկուսը մաժամանակ հաբերը շպրտում են ետին պլան: Բուժքույրը շրջվում է Բուժքույր – Իսկ ինչպիսին է քո փառահեղ անցյալը: Ոստիկան – Իսկ քեզ համար մևնույն չէ՞: Բուժքույր – Ճիշտն ասած մևնույն է: Բայց դու իմ տեսած առաջին գիժն ես, ներողություն, առաջին հիվանդն ես, որ իրեն կարևոր է զգում ոչ թե ներկայում այլ անցյալում: Ոստիկան – Ծերուկը ստում է: Ես ոչ հիմա, ոչ էլ առաջ ավելի կարևոր չեմ եղել քան կամ իրականում: Ես սովորական ոստիկան եմ: Կապիտան: Քրեական հետախուզության բաժնի աշխատակից: Բուժքույր – Օյ, օյ, օյ, լավ է չասեցիր լեյտենանտ: Գոնե հիշո՞ւմ ես թե քանի աստղ ունեիր: Ոստիկան – Հիշում եմ` 4: Բուժքույր – (Ծերուկին) Իսկ կապիտանը քանի՞ աստղ ունի: Ծերուկ (Հեգնական) – Ութ: Բուժքույր – (Ոստիկանին) Տեսա՞ր: Այնպես որ դեղերը դեն մ գցիր: Թե չէ այստեղից դուրս չես գնա: Ոստիկան – Իսկ եթե խմեմ, դուրս կգա՞մ: Բուժքույր – Չգիտեմ: Իսկ դու, ի՞նչ է, իրոք չե՞ս խմում: Ծերուկ – Խմում է, խմում: Դեռ լրացուցիչ բաժին էլ է ուզում: Երշիկի տեսքով: Ոստիկան – Լռիր ծերուկ: (Բուժքույրին) Ինչո՞ւ են ինձ այստեղ պահում: Բուժքույր – Որովհետև դու հիվանդ ես:


Ոստիկան – Ես հիվանդ չեմ: Ծերուկ – Ուրեմ մեկի ճամփեն կտրել ես: Բուժքույր - Դա բժիշկն է որոշում: Ոստիկան – Իսկ դու չե՛ս կարող բժշկին ասել որ այստեղ անտեղի պահվում է նորմալ, առողջ, ուժեղ տղամարդ: Ծերուկ – Լսիր առողջ,ուժեղ տղամարդ քո առաջ սիրունիկ կին է կանգնած: Հաշվի առ, տեսանելի շրջապատում մակ կինը: Իսկ դու նրան ձանձրացնում ես հիմար հարցերով: Աղջիկ ջան դու բուժքո՞ւյր ես: Բուժքույր – Այո: Ծերուկ – Հապա մոտեցիր ինձ, փոքրիկս: (Քույրը մոտենում է Ծերուկին) Ինչպե՞ս ընտրեցիր քեզ այդքան սազական, գեղեցիկ մասնագիտություն: Բուժքույր – Տվեցի բժշկական, չանցա: Տվեցի քույրական: Ոստիկան – Ոչ թե տվեցի այլ դիմեցի: Ծերուկ – (Ոստիկանին) Քեզ համար ի՞նչ տարբերություն, որը սկզբում եղավ` դիմելը` թե... (Քրոջը) Դու ուզում էիր բժշկուհի՞ դառնալ: Բուժքույր – Այո: Ծերուկ – Երևի քեզ գրավում էր, առողջ, ամեն ինչով լեցուն կյանքը: Բուժքույր – Իհարկե: Առողջ մարմում առողջ հոգի: Ծերուկ – Իմաստուն խոսքեր: Առողջ հոգի ջերմ հարաբերություններ, սեր: Որքան ջերմություն ու փաղաքշանք է հարկավոր թուլացած ու վհատված մարդուն ոտքի կանգնելու համար (բռնում է քրոջ ձեռքը): Ոստիկան – Ծերո՛ւկ: Ծերուկ – Եվ այդ ամենին սովորեցնում է ամենավեհ մասնագիտությունը: Մեկ փաղաքշական խոսք, մեկ նուրբ հպում և հիվանդն իսկույն ոտքի է կանգնում: (Դեմքով հպվում է աղջկա ձեռքին) Ոստիկան – Մի մուկ մ ձուկ որ ուտես իսկույն ոտքի կկանգնես: Բուժքույր – (Ետ է քաշում ձեռքը): Մենք բուժում ենք դեղերով: Հոգեբանական ազդեցությունը օգնում է, բայց ոչ թե բուժում:


Ծերուկ – Ոնց թե: Մենք հոգեկան հիվանդներ ենք: Մեր հոգին խոցված է ու վիրավորված: Մեզ պետք է փաղաքշել, սիրել ու գգվել, ոչ թե կերակրել քիմյայով: Այ եթե դու հիմա համբուրես ինձ... Ոստիկան - Դու իսկույն կմեռնես իսկ նրա գործի քնությունը կհանձնես ինձ: Ծերուկ – Ձենդ կտրիր էլի: (Քրոջը) Դու հրաժարվում ես օգնել ինձ: Չէ որ դու երազել ես բժշկուհի դառնալ: Ինչո՞ւ: Բուժքույր – Որովհետև բժիշկները բարձր են վարձատրվում: Ծերուկ – Ու մա՞յն: Բուժքույր - Դե, երևի, որովհետև, նաև ես ուզում եմ օգնել մարդկանց: Ես սիրում եմ մարդկանց: Ծերուկ – Չի երևում: Ոստիկան – Չի էլ երևա: Դասական կեղծիք է: Բժիշկ են դառնում, որովհետև սիրում են մարդկանց, մանկավարժ են դառնում որովհետև սիրում են երեխաներին: Թ՞ե ձեր կարծիքով ես էլ ոստիկան եմ դարձել, որովհետև սիրում եմ հանցագործներին: Մասնագիտությունն է հարկավոր սիրել ու հոգով տրվել նրան: Նվիրումով ու ամբողջ էությամբ լծվել գործին: Ո՞ւմ է պետք ձեր դատարկ սերը եթե վերցրած գործը լիարժեք չեք անելու, երեխային ճիշտ չեք դաստիրակելու, մարդուն ճիշտ չեք բուժելու, մեքենան ճիշտ չեք վարելու, տունը ճիշտ չեք կառուցելու... Ծերուկ – Եվ այդպես ևս 300 մասնագիտություն: Էլի յանդ տարա՞վ: Դու երբևէ ապրե՞լ ես: Դու ցանկացե՞լ ես ապրել: Թե ոստիկան ես ծնվել: Այ տառակեր: Ախր մեկը սրան հարցնի դու ինչո՞ւ ես ոստիկան: Աղջիկ ջան հապա մ հարցրու ինչու է նա ոստիկան: Բուժքույր – Ինչո՞ւ ես դու ոստիկան: Ոստիկան - Չգիտեմ: Ծերուկ – Ապաշնորհի մեկն է, ուր դիմել է, չեն վերձրել: Իսկ ոստիկանությունում 3 թափուր տեղի համար մեկ դիմում էր: Գրկաբաց ընդունեցին: Ոստիկան - Ես սպա եմ: Ունեմ համապատասխան կրթություն և իմ աշխատանքը հեշտությամբ ձեռք չեմ բերել: Ծերուկ – Նա մանկուց երազել է: Հետապնդումեր, փողոցային կրակոցներ, բանդիտներ, հետմահու մեդալներ...


Ոստիկան – Ծերուկ, դու դավաճանում ես քո կերպարին: Դու փոքրիկ սրիկայից վերածվում ես համոզված գաղափարախոսի: Դու հակադրվում ես կայացած ուժին ու դրանով վտանգում քո գորշ մջակությունը: Ծերուկ – (Հեգնական) Միամտ երեխա: Ես տարածում եմ իմ փոքրիկ իշխանությունը այնտեղ, որտեղ որ հնարավոր է: Կլինես ինձնից ուժեղ և ես իմ պատյանից դուրս չեմ գա: Ես հիմար չեմ: Ոստիկան – Ես ոչ ոքի վրա իշխանություն տարածել չեմ ուզում: Բավական է այն, որ ես ունեմ ի պաշտոնե: Ավելին ինձ պետք չէ:

Սկսում են խոսել համարյա մաժամանակ Ծերուկ – Հիմար արարած դու հակադրվում ես բնության օրենքներին: Իշխիր կամ հպատակվիր: Ոստիկան – Համակեցությունը ոչ մշտ է պարտադրում առաջնորդի առկայությունը: Իսկ իշխանությունը հպատակեցնելու մամլիչ չէ: Ծերուկ – Նույնիսկ մջատներն են ղեկավարվում... Բուժքույր - Բժի՛շկը (Տղամարդիկ լռում են) Եթե ձեզ կարգին չպահեք, կուտեք գետնից հավաքած հաբերը, գումարած հավելյալ բաժինը ոչ երշիկի տեսքով: Ոստիկան - (Դադարից հետո) Պարզվում է, դու գիտես, որ մենք դեղերը դեն ենք նետում: Բուժքույր - Գիտեմ: Դա նորություն չէ: Շատերն են այդպես վարվում: Ոստիկան – Եվ դա քեզ չի՞ մտահոգում: Բուժքույր - Բոլորովին: Կատաղի հիվանդներ չեք, որ ստիպենք: Չափահաս մարդիկ եք: Ինքներդ պիտի մտածեք ձեր առողջության մասին: Ծերուկ – Իսկ եթե մենք չենք հասկանում: Բուժքույր – Վստահեք բժշկին: Նա հասկանում է: Ոստիկան - (Բուժքույրին) Սպասիր: Մենք համոզված ենք, որ առողջ ենք: Այդ պատճառով դեղերը չենք խմում: Բայց մասնագետը դուք եք: Դուք մեզանից ավելի շատ գիտեք և գոնե պիտի փորձեք հասնել նորմալ բուժման: Իսկ դուք աչքակապությամբ եք զբաղվում: Դուք թքած ունեք մեր վրա:


Բուժքույր – Ես իմ պարտականությունները կատարում եմ բարեխղճորեն: Դրանից հետո, եթե ուզում եք, այո՛, ես թքած ունեմ թե ում հետ ինչ կլինի: Ես իմ կյանքն ունեմ: Դուք, 2 շիզոֆրենիկներդ ինձ չեք հետաքրքրում: Ծերուկ – Էյ ոստիկան: Կնոջ հետ չեն փիլիսոփայում: Ավելի լավ է խոսեք սիրուց, սեքսից, կամ էլ հեռուստասերիալներից: Բուժքույր – (Ծերուկին) Եթե քո սեքսուալ հարավորությունները մայն խոսելն է, ավելի լավ է լռես: Ծերուկ – Ոնց: Ախր ես, բա ... ես (լռում է): Ոստիկան – (Հռհռում է) Տես է: Ձայնը կտրվեց: Ոնց որ հարևանի տանը մացրած ռադիո լիներ: Ոչ մ կերպ չէր լռում: Կանայք, կանայք... Բուժքույր - Դու ինձ չասացիր ինչու ես ոստիկան: Ոստիկան – Ես ասացի չգիտեմ: Կարիքը չի ստիպել, զենքի և իշխանության նկատմամբ հակում չեմ ունեցել: Չգիտեմ, իրոք չգիտեմ: Բուժքույր – Ամուսնացած ես՞: Ոստիկան – Եղել եմ:

Բուժքույրը հարցական նայում է Ոստիկան - Գնաց: Թողեց ու գնաց: Բուժքույր – Ուրիշի՞ն գտավ: Ոստիկան – Ոչ: Ես փորձեցի բացատրել, չստացվեց... Դու հոգեբա՞ն ես: Բուժքույր – Ոչ, թերապեֆտ: Ոստիկան – Ափսոս ես էլ կարծեցի, դու կիմանաս: Ասում են կանանց առավելապես հրապուրում են փողը և իշխանությունը: Ոչ մեկը ոչ մյուսը ես չունեմ: Բայց դա լավ չէ, եթե այդպես է: Դո՞ւ էլ ես այդպես մտածում: Բուժքույր – Չեմ կարող ասել: Ծերուկ – Չասես, աղջիկ ջան: Հարցից հարց ու վրադ գործ կբացի: Ոստիկան –

Ուշքի եկավ: Արագ է ապաքինվում: Ոնց անձրևաորդը: (Բուժքույրին) Իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ:

որ

Բուժքույր – Պատահաբար: Կարդացի հայտարարությունը, եկա: Չ՛ընդունեցին: Մի ամս հետո զանգեցին, թե արի:


Ոստիկան – Ուրիշ դիմող չէ՞ր եղել: Բուժքույր – Հարյուրից ավել: Ծերուկ – Իսկ ընդունելությունը ո՞նց էին անցկացնում: Լողազգեստո՞վ: Են, ոնց են ասում... Ստինգե՞ր: Բուժքույր – Չէ, ստրինգի, եթե քեզ դա է հետաքրքրում: Բայց ես չեմ հանվել: Եվ ոչ ոք չի հանվել: Ծերուկ – Ոչինչ, ոչինչ, ինչո՞ւ ես իզուր վրդոհվում: Հիմա կարող ես հանվել: Ոստիկան – (Մտախոհ) Գարուն է... Ծերուկ – Կատուն դու ես: Իսկ ես նորմալ տղամարդ եմ: Ոստիկան - Գարուն է: Հույզերի ժամանակ: Բուժքույր – (Ոստիկանին) Իսկ դու մարդ սպանե՞լ ես: Ոստիկան – Ոչ: Իսկ դու զգո՞ւմ ես գարնան շունչը: Հիմա, այս պահին: Բուժքույր – (Չհասկանալով: Կիսատարակուսած) Հիմա, չէ, բայց առավոտյան, երբ լուսամուտը բացեցի, շատ լավ էր: Օդը, թռչունների ձայները, էլի ինչ-որ բան: Դե, գարունը մենակ չի գալիս: Ոստիկան – Քո ասածը գարնան մասին չէ: Փորձանքը, փորձանքը մենակ չի գալիս: Բուժքույր – Իսկ դու կարո՞ղ էիր մարդ սպանել: Ծերուկ – Լսիր, ոստիկան: Նա ուզում է քեզ սպանություն պատվիրել: Լավ գին պոկես, երկուսով էս փոսից դուրս կգանք: Ոստիկան – Ոչ, չեմ կարող: Մարդ սպանելը այդքան հեշտ չէ և ժամանցի թեմա չի կարող լինել: Ծերուկ - Բայց նա լուրջ է ասում: Ոստիկան – Նա չի կարող լուրջ խոսել: Ծերուկ – Ինչից վերցրիր, հիմար: Շանսը ձեռքիցդ բաց մ թող: Ոստիկան – Ես աշխատում եմ քրեական հետախուզությունում և նման բաներից գլուխ եմ հանում: Ծերուկ - Գլուխ հանեիր կինդ վրայիցդ չէր թռնի: Ոստիկան – Պապանձվիր: (Բուժքրոջը) Ես քեզ դո՞ւր եմ գալիս:


Բուժքույր - Դո՞ւ էլ ծռվեցիր: Լավ իմ գնալու ժամանակն է (Շրջվում է, որ գնա): Ոստիկան – Ոչ, ոչ, սպասիր խնդրում եմ: Դու ամուսին, կամ ընկեր ունե՞ս: Բուժքույր - Դա քո գործը չէ: Ոստիկան – Հասկանալի է, չունես: Դու մայնակ ես ապրում, այնպես չէ: Բուժքույր - Դրանից քեզ ի՞նչ: Ոստիկան – Ոչինչ: Ժամանակդ անցկացնում ես հարևանների հետ սուրճ խմելով ու բանբասելով: Բուժքույր – Սխալվեցիր հետախույզ: Ես ոչ ոքի հետ չեմ շփվում, ինձ ոչ ոք պետք չէ՛ և անուններ տալ չեմ կարող: Ծերուկ – Է՜, հիմար աղջիկ, չե՞ս տեսնում, որ նա հակառակ հարցն է տալիս, որպեսզի ուղիղ պատասխանը ստանա: Ոստիկան - (Բուժքույրին) Լսիր, ի՞նչ կլինի մ անգամ էլ անջատիր դրան հա՞:

Բուժքույրը մոտենում է ու համբուրում ծերուկի ճակատը: Ծերուկ – Ա... Է... ու... (Սուզվում է աթոռի մեջ): Ոստիկան – (Ապշած) Ա... Բուժքույր – Քո լեզո՞ւն էլ կուլ գնաց: Ոստիկան – Չէ, ի՞նչ էի ասում: Բուժքույր – Չգիտեմ, հարցաքննում էիր: Ոստիկան – Կորչի գրողի ծոցը ամեն ինչ: Ապրել եմ ուզում: (Դադար) Բայց այստեղից դուրս գալ է պետք: Գարուն է, հասկանո՞ւմ ես, գարուն... Օգնիր ինձ խնդրում եմ: Բուժքույր – Ինչպե՞ս: Ոստիկան – Պատասխանիր ևս մ քանի հարցի: Բուժքույր – Ես մեղադրվում ե՞մ ինչ-որ բանի համար: Ոստիկան – Ոչ, իհարկե ոչ: Ասա խնդրում եմ, դեղերը տալուց հետո ինչո՞ւ չգնացիր: Բուժքույր – Ես արդեն ասացի: Ինձ հետաքրքրեց քո հիվանդությունը: Ծերուկը պնդում էր, որ դու ապրում ես անցյալով:


Ոստիկան - Դա տարորինա՞կ է: Բուժքույր – Ոչ: Գիժը մում է գիժ, ինչ ասես չի հորինի: Ոստիկան - Դու ուղակի մ թեթև ստեցիր: Բուժքույր – Թեկուզ, ինչ կա որ: Փոքրիկ ստերը կանանց համար են: Ոստիկան – (Արագ քայլելով) Բոլոր ոճիրները կատարվում են ոչ այնքան հանցագործի չար մտումով, որքան անտարբեր հասարակության լռելայն համաձայնությամբ: Բուժքույր – Է՜ էյ՜, դու քեզ ղեկավարո՞ւմ ես: Զսպաշապիկ պետք չէ՞: Ոստիկան - Դու մացիր, որովհետև ձանձրանում էիր մենակ: Բուժքույր – Ենթադրենք, հետո ինչ: Ոստիկան – Մենք, որպես հիվանդներ քեզ բացարձակապես չենք հետաքրքրում: Պարզապես, այս հրաշալի եղանակին հերթապահի սեղանի մոտ ննջելու փոխարեն որոշեցիր ժամանակ անցկացնել: Բուժքույր – Կինդ ճիշտ է արել, որ գնացել է: Քննիչ, մեզ դուր չի գալիս, երբ մեր փոքրիկ գաղտնիքները բացվում են: Պատրաստ էի թույլ տալ մեկ-երկու անպարկեշտ արտահայտություն կամ ցանկասեր հայացքներ: Դա ավելի լավ էր, քան ձանձրույթը: Ոստիկան – Իսկ եթե ավելի գժվեինք: Բուժքույր - Բա ոնց ճիշտ էր ե՞ս մենակությունից գժվեի, թե՞ դուք, որ արդեն գիժ եք: Ոստիկան – Ես գիժ չեմ: Բուժքույր – Քննությունը ավարտվե՞ց: Ոստիկան – Այո: Բուժքույր – Եվ որն է դատավճիռը: Ոստիկան –

Հանցանշանների բացակայության պատճառով դու ազատ ես արձակվում դատարանի դահլիճից, իսկ ես դատապարտվում եմ խելագարության:

Բուժքույր – Կարող եմ գնա՞լ: Ոստիկան – Որ գնաս, ի՞նչ ես անելու: Բուժքույր – Ձանձրանալու եմ:


Ոստիկան - Դե ուրեմ մա: Բուժքույր – Ծերուկը քեզանից հետաքրքիր է: Ծերուկ – Ես վաղուց էի դրան սպասում: Այդ չոր անտաշը այսքան ժամանակ ոչ մ կոմպլիմենտ չարեց: Տո քեզ ի՞նչ սովորեցնեմ: Խելք ունենայիր, հո ոստիկան չէի՞ր լինի: Ոստիկան – Ծերուկ լսիր, այս կինը իրոք շատ հաճելի է, նա ինձ դուր է գալիս: Բայց ես չեմ կարող քեզ նման ամեն իրավիճակում փոքրիկ օգուտներ քաղել: Ասա, ուզո՞ւմ ես այստեղից դուրս գալ: Ծերուկ – Հիմար հարցեր մ տուր: Նրան էլ ենք հետներս տանելու: Ոստիկան – Կատակի մ տուր: Ծերուկ – Ես լուրջ եմ ասում: Նա ինձ էլ է դուր գալիս: Էնպես շլմփացրեց, քիչ էր մում հոգիս տայի: Ոստիկան – Քեզ ասում եմ լսիր: Թե չէ ես լռեցնելու ավելի լավ մեթոդներ գիտեմ (Ցույց է տալիս բռունցքը): Ծերուկ – Ես հարգում եմ ոստիկանության բացատրական մեթոդները: Այնպես որ խոնարհաբար լռում եմ: Ոստիկան – Այստեղ ինչ-որ խաղ է գնում: Կենտրոնում ես եմ: Ծերուկ - (Բազմանշանակ) Լռում եմ: Ոստիկան – Իմ մ կողմում բացարձակ մջակությունն է, դրանից բխող բոլոր սրիկայություններով, մյուս կողմում բացարձակ եսասիրությունն ու անտարբերությունը (Ձեռքով ցույց է տալիս մեկ ծերուկին, մեկ աղջկան): Հասարակության բոլոր դժբախտությունները ծնող 2 ամենահզոր ուժերը: Սա չափազանց ակնհայտ է, չափազանց դասագրքային: Ինձ խաղի մեջ են քաշում ես, հաստատ, մեկի ոտքը տրորել եմ: Ծերուկ – Ասում էի չէ՞: Բուժքույր – Եվ ի՞նչ ես ուզում անել: Ոստիկան – Ընդունել խաղի կանոնները, մտնել խաղի մեջ: Բուժքույր – Նախ ասա թե ինչո՞ւ ինձ պիտակներ կպցրիր: Ոստիկան - Դու հարցրեցիր մարդ սպանե՞լ եմ թե ոչ:


Բուժքույր – Եվ ի՞նչ: Ոստիկան – Պատասխանը կարող էր սարսափելի լինել: Պարապ հետաքրքրությունը նման հարցեր չի ծնում: Դու, իրոք, թքած ունես ամենքի և ամեն ինչի վրա: Ծերուկ – Երիտասարդ, դու խոսում ես կնոջ հետ: Հաշվի առ, մերձակա շրջապատում մակ... Ոստիկան – (Ընհդհատում է) Լեզվիցս մ քաշիր, ծերուկ, մևնույն է շատ բան չես հասկանալու: Հարյուր թեկնածուից ընտրվել է թերապեվտը: Ո՞ր արժանիքի համար: (Դադար) Դուք մտնո՞ւմ եք խաղի մեջ: Բուժքույր – Իսկ ինչո՞ւ ոչ: Ծերուկ – Ոչ: Ոստիկան – Թեև դուք արդեն ստանձնել եք ձեր դերը: Բուժքույր – Ինչ ե՞նք անում հիմա: Ոստիկան – Ոչինչ: Ծերուկը պիտի շարունակի գայթակղել քեզ, իսկ դու պիտի սեթևեթես մնչև հերթափոխի ավարտը: Ծերուկ – Ես մտնում եմ խաղի մեջ: Համբուրիր ինձ փոքրիկս:

Դադար: Իրար երեսի են նայում: Սպասում Ծերուկ – Հիմա կոզքից նայողը չի՞ ասի. «Սրանք գիժ են, ինչ են»: Ոստիկան – Կասի: Չէ, երևում է մենք իրոք գիժ ենք: Բուժքույր - Դուք պարզապես երևակայությունից զուրկ եք: Այսինքն սովորական բթամտ տղամարդ եք: Մինչև կինը չհրի ոչինչ չեք անի: Ոստիկան – Մենք դա հասկացանք: Բուժքույր – Խաղի կանոնները որոշում եմ ես: Դու քո աշխատասենյակում ես: Չէ, ավելի լավ է տանը: Սա քո հարբեցող ու խելապակաս աներն է: Հնչում է հեռախոսի զանգը:

Ծերուկը նոկիայի երաժշտություն է երգում Ոստիկան – Հետո՞: Ծերուկ – Էլ ինչ հետո: Պատասխանիր: Վերականգնիր քո տխմար կյանքի պատմությունը. տեսնենք էդ ի՞նչ ես արել, որ գժանոց են նետել:


Ոստիկան – (Նայելով երևակայական հեռախոսին) Չհասցրեցի: Զանգը ընդհատվեց: Ծերուկ – Ետ զանգիր: Ոստիկան – Չեմ կարող: Փակ համարից էին զանգում: Ծերուկ - Դու մ բան գիտես: Ոչինչ, սպասիր, հիմա նորից կզանգեն (Երգում է հեռախոսի երաժշտությունը): Ոստիկան – Ես ոչինչ չգիտեմ: Բուժքույր –

Պատասխանիր: Մենք, ինչպես պրոֆեսիոնալ գաղտնիքների վրա:

ասում

էիր,

թքած

ունենք

քո

Ոստիկանը ձեռքը դնում է ականջին Ոստիկան – Այո: Լսում եմ պարոն գնդապետ: Այո տանն եմ: Ոչ... ոչ... ոչ... Ծերուկ - Գժվի՞ր, տղա Ոստիկան – Իսկ ինչու ոչ հյուրանոցում: Հասկանալի է: (Ծերուկին) Դու իմ ի՞նչն էիր: Բուժքույր – Աներդ: Ոստիկան – Աներս հիվանդ է, փնթփնթան: Տունը նեղվածք է: Այո... այո... այո...

Բուժքույրն ու ծերուկը անհամբեր շարժումեր են անում Ոստիկան – Եղավ, պարոն Գնդապետ: Լսում եմ պարոն գնդապետ: (Անջատում է հեռախոսը դնում գրպանը): Ծերուկ – Հը՞: Ոստիկան – Ի՞նչ, հը՞: Ծերուկ – Ո՞վ էր, ի՞նչ էր ասում: Ոստիկան – Ախ, հա: Բաժանմունքի պետն էր: Ասում էր ամերիկայից ոստիկան է գալու: Կոպ: Պիտի ապրի իմ, այսինքն մեր բնակարանում: Ծերուկ – Էդ արդեն հյուրանոցի փող էլ չունեք: Ոստիկան – Դա քո գործը չէ, ծերուկ: Նա պիտի ծանոթանա մեր աշխատանքին ու կենցաղին: Միաժամանակ: Ծերուկ – Կտեղավորես քո սենյակում: Ինձ նեղություն չտաք: Բուժքույր – Սա քո աշխատանքի ամենա կարևոր դրվա՞գն էր:


Ոստիկան – Չգիտեմ: Մտածեցի, որ սրանով կարող եմ ամբողջական պատկեր ստանալ: Ամերիկացին հետաքրքրվում էր ամեն ինչով: Հիմա ես ինձ համար ոչ պակաս հետաքրքիր եմ: Ծերուկ – Պարզ է, շպիոնաժ օտար երկրա գաղտնի ծառայությունների օգտին: Մեր ժամանակ այդպիսիններին չէին ուղարկում գժանոց հանգստանալու այլ մանգամց... Ոստիկան – Նա սովորական ոստիկան էր: Ինձ նման: Հանցագործ բռնող: Մենք երկուսով էլ ոչ մ պետական գաղտնիք չգիտեինք: Բուժքույր – Իսկ նա երբ էր եկել: Ոստիկան – 3 ամս առաջ: Բուժքույր – Պարզ է: Կնոջդ սարքածն է: Ամերիկացու հետ լյա, լյա, լյա իսկ քո վրա կլյաուզա: Ոստիկան - Դե ի՞նչ խաղանք այդ վիճակը: Դու կլինես իմ կինը, նա` ամերիկացին: Ծերուկ – Էդ էր մացել: Ես ոստիկան չեմ լինի: Ավելի լավ է նա լինի իմ կինը, իսկ դու ամերիկացին: Ոստիկան – Ի՞նչ տարբերություն: Դու դարձյալ ոստիկան ես լինելու: Ծերուկ – Ոչինչ, մ անգամ կարելի է: Բուժքույր – Խաղը ավարտվեց: Ոչ ոք էլ, ոչ ոքի կինը չի լինելու: Գրիր քո ղեկավարությանը որ քեզ զրպարտել են, ու վերջ: Ոստիկան – Չէ, ոչինչ էլ չավարտվեց: Բա ձեր տարորինակ հայտնվելը մ տեղում, որտեղ չպիտի լինեիք: Սա օրինաչափություն է: Սա կնոջ սարքած չէ: Բուժքույր - Դու մոլագար ես: Սա կոչվում է հետապնդման մոլուցք: Դու հայտնվելես այնտեղ, որտեղ և պիտի լինեիր: Խաղը ավարտված է: Ծերուկ – Աղջիկը ինչ-որ բան սովորել է: Որքա՞ն ժամանակ է աշխատում ես: Բուժքույր – 3 ամս: Ոստիկան – Ահա: Դու ընդունվել ես այն ժամանակ, երբ ամերիկացին հյուր եկավ: Իսկ դուք ասում եք օրինաչափություն չկա: Ծերուկ – Չկա: Դա զուգադիպություն է: Դու գիժ ես:


Ոստիկան – Այսինքն ի՞նչ: Ցրվում ենք մեր անկյունները ձանձրանալու: Եկեք խաղանք այս իրավիճակը: (Քրոջը) Դու ամերիկացի կոպն ես: Ծերուկի թող մա իմ աները: Ի՞նչ ասացիք: Բուժքույր – Ինձ համար մևնույն է: Ծերուկ – Ճիշտ է, ես անգլերեն չգիտեմ, բայց իմ սենյակում նրա համար հարմար անկյուն կգտնվի: Բուժքույր – Լավ, ես հիմա ներս կմտնեմ (Քայլում է դեպի կուլիսները): Ինչպե՞ս է անգլերեն տուկ, տուկ, տուկ: Ծերուկ – Թակ, թակ, թակ: Ոստիկան – Դու անգլերենով զանգի կոճակը սեղմր: Բուժքույր - (Կուլիսներից) Կլու`-կլու՜… Ծերուկ - (Գլուխը թափահարելով) Գժանոց է:

Ոստիկանը ներս է բերում քրոջը Ոստիկան – Սա մեր ամերիկացի հյուրն է ծանոթացեք; Բուժքույր – Hello boys. Ծերուկ – Hello my baby. Hou old are you. Բուժքույր – Thenk you. I am a tayble. Ոստիկան – Էշ, էշ դուրս մ տվեք: Ամերիկացին հայերեն գիտեր: Ծերուկ – Որտեղի՞ց Ոստիկան – Որտեղից, որտեղից: Հորից ու մորից: Նա հայ էր: Ծերուկ – Հա էլի: Ուրիշ ո՞ր հիմարը կհամաձայներ Հայաստան գործուղում գալ: Բուժքույր – Ես ամերիկային հոս եկած եմ, որ աչքովս տեսնիմ ծնողացս հայրենիքը և պատառիկ մը հետս տանիմ: Ծերուկ – Հոն աղվոր չէ՞ր մանչս: Այդ ի՞նչ պատառիկ մը պիտի տանիս, որ անոնց զար մացուցես: Վերնիսաժ եղա՞ծ ես: Մասիսի լղոզած նկար մը գնա՞ծ ես: Ոստիկան – Վերջ տվեք խեղկատակությանը: Հետո, մանչը տղան է: Չնայած, չգիտեմ (Քրոջը) Դու հիմա տղա՞ Ես թե աղջիկ:


Բուժքույր – Չհասկացա: Քեզ սեռը հաստատող փաստաթուղթ է պետք, թե ուրիշ ապ ացույցներ ես ուզում: Ծերուկ – Ես մնչև աչքովս չտեսնեմ չեմ հավատա: Էն, ոնց էին ասո՞ւմ Բուժքույրն ու Ոստիկանը (Միաժամանակ) - Ստրինգի: Ծերուկ – Հա, ես էլ էդ եմ ասում: Ոստիկան – Ամերիկացի կոպը տղա էր, վերջերս հայաստանից գնացած: Թեև ի՞նչ տ արբերություն (Քրոջը) Խաղա ոնց կուզես: Ծերուկ – Չեղավ: Ես այդպես չեմ խաղում: Ոստիկան – Քեզ ոչ ոք չի էլ խնդրում: Ես աներ չունեմ: Շատ խոսես, կխաղաս կնոջս դ երը: Ծերուկ – Դե, դե, դե… Ոստիկան – Ես դա նկատի չունեի, խանգարված քյոփագ (Քրոջը) Շարունակիր: Բուժքույր – Սա քո բնակարանն է: Շատ հարմարավետ է: Ոստիկան – Այո նորոգման կարիք է զգում: Պակաս բաներ դեռ շատ կան: Բուժքույր – Իսկ սա ո՞վ է: (Ցույց է տալիս ծերուկին) Ոստիկան - (Հուսահատված) Ով չէ, ինչ է: Հանգուցյալ աներոջս նկարն է: Կինս է կախ ել: Ասում է հաջողություն է բերում: Բուժքույր – Նկարն ի՞նչ հաջողություն պիտի բերի: Էլի հայավարի տունը մեռելների ն կարներով եք զարդարում: Մեզ մոտ ամերիկայում… Ծերուկ – Ձեզ մոտ ամերիկայում կենդանի մարդուն ծերանոց են շպրտում` աչքից հեռ ու: Ուր մաց հանգուցյալին հարգեն: Բուժքույր – Խոսում է: Ոստիկան – Նա ուղղակի չի լռում: Նոր տեխնոլոգիա է` Դու ինձանից հարցրու. Ոնց եմ ապրում, ի՞նչ եմ անում:

Շվեդական:

Բուժքույր – Այնքան էլ լավ չես ապրում: Այս խղճուկ կացարանը ոստիկանի բնակար ա՞ն է: Ինչքա՞ն ես ստանում: Ոստիկան – Դե…. Բուժքույր – Կողքից ոչ մ բա՞ն:


Ոստիկան – Դու ինձ վիրավորում ես: Ես կեղտոտ փողերի մեջ չեմ թաթախվում: Ծերուկ – Այ քեզ դեբիլ: Լսիր, դու գժանոց ընկնելու հազար պատճառ ունես: Պիտի վե րցնես, պիտի վերևներին տաս, որ լավ աչքով նայեն: Ես էլ ես հիմարին աս ում էի մտիր ավտոտեսչություն: Պատկերացնո՞ւմ ես: Վարորդների աչքի գ րողը: Բյուրոկրատ: Ոստիկան - (Քրոջը) Իսկ դու կաշառք վերցնում ես: Ասենք արտաժամյա այցելության, թմրադեղ ներարկելու համար: Բուժքույր – Ես չեմ պահանջում: Պարզապես չեմ հրաժարվում, երբ առաջարկում են: Այդ երևույթը ես չեմ ստեղծել և առաջն առնել չեմ կարող: Ոստիկան – Չե՞ս կարող, թե չես ուզում: Բուժքույր – Չեմ փորձում, որովհետև գիտեմ, որ չեմ կարողանա: Եվ հետո մ մոռանա , ես այլևս բուժքույրը չեմ այլ ամերիկյան ոստիկան … ուհի Ոստիկան – Լավ, հիմա դու եկել ես փորձի փոխանակմա՞ն, թե մեր բարքերով մեզ փն ովելու համար: Ձեր մոտ ամերիկաներում ամեն ինչ հարթ է Ծերուկ – Միամտ երեխա, այնտեղ նորմալ վարձատրում են: Իսկ կաշառք վերձնողի ն տեղը տեղին պատժում: Ոչ թե Ձեր նման գլուխը շոյում և հաշվի առնելով արգասաբեր փորձը և հմտությունները (մատները իրար է շփում, ցույց տա լով փողը) տեղափոխում այլ պաշտոնի: Ոստիկան – Ուրեմ այնտեղ ազնվությունը գնվո՞ւմ է: Եվ դրա անունն է բարձր աշխա տավարձ: Ծերուկ – Չի գնվում: Աշխատանքը դառնում է հրապուրիչ և իշխանությունները կարո ղանում են թեկնածուների մեջ ընտրություն կատարել: Բուժքույր – Ողջ հարցն այն է, թե իշխանությունները ում են ցանկանում ընտրել: Ծերուկ – Կեցես աղջիկս: Վաղվանից կարող ես ավագ քույր աշխատել: Եվ այդ անպետք խալաթի փոխարեն կհագնես էն բանը, էն, ոնց են ասում… Ոստիկան – Ստացվում է, եթե ես Հայաստանում եմ և ոչ թե ամերիկայում, եթե իմ աշ խատավարձը ցածր է ես պիտի անազնի՞վ լինեմ: Ծերուկ – Ոչ, ստացվում է, որ դու Հայաստանում ես: Եվ վերջ: Ձեր մեջ էնպիսինները կ ան, որոնց ոչ մ պետական բյուջե չի կարողանա կշտացնել: Իսկ դու հրեշ տակ ես ձևանում: Դե փտիր գժանոցում: Ոստիկան – Լսեք դուք: Իմ ընկերները չեն ինձ այստեղ նետել: Ես հարգված ու գնահա տված աշխատակից եմ: Իսկ համակարգում եղած թերությունները չեն կա


րող բնութագրել առանձին անհատների, առավել ևս դրդել ապորինության : Բուժքույր – Ինչու ես գոռում: Քեզ պահիր քո համակարգն էլ, քո ընկերներին էլ: Ամուսնացած էիր: Կնոջդ նվերներ արե՞լ ես, տուն փող բերե՞լ ես: Ոստիկան – (Հուսահատ) Ես այսպիսին եմ: Այսպես եմ ստեղծվել: Ոչ մ ուժ այլևս չի կարող ինձ փոխել: Ծերուկ – Մի վհատվիր: Ամեն ինչ ճիշտ է: Քեզ առաջ են քաշել: Ավելի լավ է ասեն գիժ ես, քան թե հիմար: Ոստիկան – Ծերուկ պապանձվիր: Ես ոչ գիժ եմ, ոչ էլ հիմար: Գիժն էլ եք դուք հիմարն էլ: Ստեղծել եք ձեզ համար մ կեղտոտ իրողություն և ատամերով պահում եք: Եթե դուք չցանկանաք փոխել, փոխվե՞լ: Ո՞վ պիտի շտկի ամենը: Ծերուկ – Մենք մշտ կանք ու կլինենք: Փոխողը դու ես: Համազգեստը ես չեմ քեզ հագցրել:

Բուժքույր – Իսկ քո կարծիքով ի՞նչ պիտի անեինք: Կռիվ տեսնելուց մեջ ընկնենք, կրակոցների առաջ կանգնենք, հա՞:

Ոստիկան – Հիմար մ ձևացեք: Չգիտես ինչու արտերկրում խիստ օրինապահ եք: Փողոցն էլ սահմանված տեղում հատում, հարկերն էլ վճարում, կաշառք էլ չեք վերցնում կամ առաջարկում: Ձեզ պարզապես հարմար է այդպես ապրել: Մեկը մշտապես պատրաստ է իր բաժինը փախցնել, մյուսը ոչինչ չի տեսնում ու ոչինչ չի լսում, քանի դեռ իրեն չեն կպել:

Ծերուկ – Վերջապես մ խելացի բան ասացիր: Այո, մեզ հարմար է այսպես ապրել: Իսկ դու ստեղծիր այն իրավիճակը, որ մեզ համար լինի այնպես, աչ թե այսպես: Շտկի՛ր, որ կուշտ ու տաք լինի աշխատողին, ոչ թե գռփողչռփողին: Բա պիտի հարմարվենք, հո չենք կոտորվելու: Ոստիկան – Չէ, ձեզանից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Ես «Ա» պիտի ասեմ, դուք «Բ»

Դադար Բուժքույր – Այնուամենայնիվ հիմար է եղել քո կինը: Ես այսպիսի տղամարդուց չէի հեռանա:


Ծերուկ – (Տարակուսած) Ով որ կհասկանա կնոջը, թող գլուխը դնի ու հանգիստ մեռնի: Այս աշխարհում ավելին նա այլևս անել չի կարող: Բուժքույր – Իզուր մ էլ փորձեք (Դադար) Դե՛, ո՞ւր հասանք: Ծերուկ – Նա մեր վրա արդեն պիտակները կախել էր: Հիմա մենք ճանաչեցինք իրեն: Տառապում է հյվանդագին ազնվությամբ: Լուսնից նոր է իջել և հայտնվել ճիշտ իր տեղում` գժանոցում: Բուժքույր – Հոգեբուժարանում: Ծերուկ – Այո, այո դա շատ ռոմանտիկ է: Ոստիկան – Ծերուկ, ինչպե՞ս ինձ կոչեցիր: Ծերուկ – Կռիվ չե՞ս անի: Ոստիկան – Ոչ: Ծերուկ – Պաթոլոգիապես ազնիվ: Ոստիկան - Դե ինչ, բացահայտվեց բնավորության ևս մ որակ: Դարձյալ դասական, դասագրքային: Ասում եմ ձեզ, սա պատահականություն չէ: Խաղում ենք շարունակությունը: Մեզ հանցագործ է պետք, վերջին պակասող օղակը, ես կասեի վերջին ծայրահեղ բևեռը: Ծերուկ – Հերիք է: Հոգնեցի: Ավելի հետաքրքիր խաղեր կան: Օրինակ մրոցի կամ հանվոցի: Ով հարցին սխալ է պատասխանում վրայից մ շոր հանում է: Ոստիկան – Աչքիս դու արդեն սկսում ես հարմարվել գժանոցին: Ծերուկ - Բա ի՞նչ անեմ: Ապրել է պետք: Կարծում ես, որ այստեղից դուրս գամ ավելի լավ կլինի՞: Բա ոնց: Դո՞ւ պիտի ինձ օգնես որ ցրտից ու սովից չսատկեմ: Ազնիվ տղա: Գրպանումդ մ չոր լոբի չկա: Դե էդ ազնիվ աչքերով գնա ու նայիր թե ոնց են մարդիկ աշխատանք ու մ փոր հաց մուրում: Էն էլ իմ տարիքում: Բավ է: Հանվոցի ենք խաղում: Բուժքույր – (Ծերուկին) Չգիտեմ ինչու քեզ հանված տեսնելը ինձ առանձնապես չի ոքևորում: Ծերուկ – Իսկ լավություն անել չեք կարող չէ՞: Դուք խաղացեք ես կնայեմ: Տղա ջան, նեղվես ինձ նայիր կոգնեմ: Ոստիկան (Ծերուկին) - Արի դուրս պրծնենք այստեղից, ես քեզ համար մ բան կմտածեմ: Կտեղավորեմ պահակային ծառայությունում: Կունենաս քո տաք անկյունը, քո շունը, աշխատավարձը և հեռուստացույցը: Ողջ գիշեր ինչ հիմար բան ուզես կնայես:


Ծերուկ – Կապրենք կտեսնենք: Քանի որ դու սովորական ոստիկան չես այլ հիվանդ ոստիկան, ես բացառություն կանեմ և կհավատամ քեզ: Բայց, մևնույն է, հանցագործ չեմ խաղա: Ձևը չգիտեմ: Չի ստացվի:

Ոստիկանը նայում է քրոջը Բուժքույր – Խաղում ենք մրոցի: Կամ բռնոցի:

Ոստիկանը վիզը ծռում ու հուսահատ հայացքով նայում է աղջկան Բուժքույր - (Կտրուկ) Այդպես մ նայիր ինձ: Ոստիկան – Ծերուկ, օգնիր շահել կնոջ սիրտը: Նա մեզ պետք է: Ծերուկ – Քեզ տղամարդ ասողի... Բա քո տարիքին չլինեի: Բուժքույր – Ոչ և դարձյալ ոչ: Ուրիշ խաղ ընտրեք: Ոստիկան – Հանվոցի: Քանի աստղ ունի կապիտանը: Բուժքույր – Ութ: Ոստիկան – Ոչ, ճիշտ պատասխանն է 4: Հանիր խալաթդ:

Քույրը ապշած նայում է ոստիկանին Ծերուկ – Ուխ: Հաջորդ հարցը ես եմ տալիս: Ոստիկան – (Քրոջը) Խաղո՞ւմ ես: Բուժքույր – Մի ստիպիր խնդրում եմ: Ես չեմ կարող նեղանալ ու գնալ: Ծերուկ – Այ, այ, այ: Աղջիկը սիրահարվել է: Ոստիկան – Ասա ի՞նչ է կատարվում: Չփորձես ինձ խաբել: Ես երեխա չեմ: Բուժքույր – Քո խաղը շատ հեռուն գնաց: Այլևս հետաքրքիր չէ: Ոստիկան – Ծերուկի առաջ հանվելը ավելի հետաքրքի՞ր է: Ինչու չես կարող գնալ: Բուժքույր – Իմ մալու պատճառը ձանձրույթը չէ (Հեգնական) Հետախույզ: Գարուն է, հույզեր են: Ես վախենում եմ, հասկանո՞ւմ ես: Ես մենակ վախենում եմ: Ծերուկ – Ինչի՞ց: Ում՞ց: Բուժքույր – Հիմա արդեն նաև ձեզանից:


Ծերուկ – Աղջիկ ջան, բա էս ամսների ընթացքում ո՞նց ես արել: Ամեն գիշեր մ հիվանդի մոտ պահմտոցի՞ էիր խաղում: Հերթը իմ է: Ես եմ հարցնում: Է, բայց դու դեռ խալաթը չես հանել: Ոստիկան - Դու չե՞ս ստում: Բուժքույր – Ոչ չեմ ստում: Ինձ համար զզվելի են ձեր կեղտոտ կատակները: Բայց ուրիշ ելք չունեմ: Ոստիկան – Այդ ո՞ւմ կեղտոտ կատակները: Բուժքույր - Դեմոգոգիա մ բացիր: Ի՞նչ տարբերություն: Ոստիկան – Լավ: Ես չհասկացա: Հիմա դու մեզանից զզվում ես թե վախենում: Բուժքույր – Չգիտեմ: Ծերուկ – Դուք լեզու գտա՞ք: Ես արդեն շրջվե՞մ: Ոստիկան – Նա ինձ ձանձրացնում է: Բուժքույր – Լռեցնե՞մ:

Ոստիկանը նայում է զարմացած աղջկան Ծերուկ – Հաճույքով (Փակում է աչքերը: Երեսը դեմ անում: Բուժքույրը մոտենում է ու ապտակում ծերուկին) Ծերուկ – Ա... է... ու... Ոստիկան - Դու լռեցնելու քանի մեթոդ ունես: Բուժքույր – Չեմ հաշվել: Ոստիկան – Լավ: Ինչպես հասկանում ես փակուղի ես մտել: Ելք չկա: Խոսիր: Ինչի՞ց ես վախենում: Բուժքույր – Հիմա, այս պահին ողջ կլինիկայում ընդամենը 4 հոգի ենք: Երբեք այսպես չի եղել: Մշտական եռուզեռ էր: Ուրիշ հիվանդներ էլ կային, հերթապահ բժիշկ, սանիտարներ: Ես չգիտեմ ուր կորան բոլորը և ինչու այսպես ստացվեց: Ոստիկան – Ով է՞ չորորդը: Բուժքույր – Հիվանդ, որ իրեն հանցագործ է երևակայում: Ոստիկան – Ահա թե ինչ: Ես իրավացի էի:


Բուժքույր - Հենց դա էլ ինձ վախեցնում է: Սա քո ասած փակուղին չէ: Սա ինչ-որ կախարդական շրջան է: Ոստիկան - Դատարկ բաներ մ ասա: Ոչ մ կախարդություն էլ չկա: Սա ավելի շատ հիմար կատակի է նման: Սկզբում ես էլ սպասում էի, թե ուր որ է ներս կլցվեն ընկերներս ու կգոռան «սյուրպրիզ»: Բուժքույր – Ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ոստիկան – Քնեցի տանը, արթնացա հիվանդանոցում: Նախորդ օրը լավ խմել էի: Բայց ոչ մ ավելորդ բան... Բուժքույր – Ոստիկանն էլ է՞ հարբում: Ոստիկան – Մի վիրավորիր ինձ: Մենք սովորական մարդիկ ենք և աշխատում ենք քեզ համար, ձեր հանգստության համար: Բուժքույր – Փողոցում ոստիկան հանդիպելիս չգիտես ինչու իմ մոտ ապահովության զգացում չի լինում: Հակառակը` զգուշանում եմ: Ոստիկան – Նորից նույն երգը: Ես հոգնել եմ արդեն բացատրելուց և բացատրություն փնտրելուց: Գտիր այն հոգեբանին, որ կասի պատճառը: Ես նրան շնորհակալություն կհայտնեմ: Բուժքույր – Փնտրելու ինչ կա: Մարդիկ ձեզ չեն վստահում: Ոստիկան - Բռնիր փողոցից ցանկացած մարդու: Տուր նրան այն իշխանությունը, որ ունի ոստիկանը և նա քո գլխին պատուհաս կդառնա: Մեր մտքն է արատավոր: Մեր բոլորիս: Մենք ինքներս ենք ծնում ոչ օրինական իրավունքը: Ի՞նչ է հիվանդանոց մտնելիս չե՞նք մտածում թե չեղած հիվանդություն կգտնեն, ծնողական ժողով գնալիս չե՞նք մտածում թե չեղած ծախսերի համար փող կուզեն: Ձեր աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշն եք տեսնում: Բուժքույր – Կարելի է մտածել, որ դուք սուրբ եք: Ոստիկան – Սրբեր չկան: Համենայն դեպս ես հաստատ կասեմ, որ մեր ձեռքով ոչ ոք հանիրավի չի տուժում: Ինչը չի կարելի ասել բոլոր մյուս մասնագիտությունների մասին` վատ շինարարի, վատ ուսուցչի, վատ արտադրողի, կամ վաճառողի... Սա է հենց խնդիրը, իսկ բոլոր սրերը մեր դեմ են ուղղվում: Որի՞ ձեռքից բռնենք ու ո՞նց... Բուժքույր – Այդ հարցը քեզ տուր: Դու ես ոստիկանը... Ոստիկան – Սովորեք ճիշտ ապրել: Ես ձեզ խնդրում եմ: Վատին վատ ասեք, լավին լավ: Ձեր կյանքն էլ կհեշտանա մեր գործն էլ: Այն ժամանակ երևի կհարգեք ձեր իրավունքի պաշտպանին:


Բուժքույր – Է՜ ուր ես ընկել, ինչ ես փնտրում: Հապա մ աչքերդ բացիր ու վերից վար նայիր: Թեև, քեզ ի՞նչ ասեմ: Դու ինձանից լավ գիտես: Ոստիկան – Ոչ ըլներ էն օրը որը էս ազգի գլխին սև ժանտախտն իջավ: Թուրքերը մեր մտքը քարով ջարդեցին, բոլշևիկները սիբիրներում փտացրին, իսկ նորելուկները դարձրին գաղթական: Ո՞րն են մեր բարոյական չափանիշները ի՞նչ ենք մենք պահպանել մեր ազգային նկարագրից, քո անտարբերությունը և նրա սրիկայությունը: Դիակների վրայով վեր ելնողին էլ ասում ենք «մալադեց տղա, հալալա իրան»: Եվ ամենասարսափելին այն է որ սա քեզ պետք չէ: Կարծում ես չգիտե՞մ ինչու ես իմ լեզվից քաշում: Բուժքույր – Ես չգիտեմ, դու ի՞նչ գիտես: Ոստիկան – Հերիք է ինձ խոսեցնելով ժամանակ շահես: Գնա ու այստեղ բեր նրան, չորորդին: Ես խնդրում եմ: Բուժքույր – Ոչ: Այլ պատասխան մ սպասիր: Ծերուկ – Ես այստեղ եմ: Ոստիկան – Ես գիտեմ որ դու մշտ կաս: Ծերուկ – Ես էլ եմ դեմ, որ հանցագործը մեր մոտ գա: Ձայների մեծամասնությամբ քո առաջարկը հանվում է օրակարգից: Ոստիկան – Որոշեցիք դեմոկրատիա խաղալ: Լավ: Իմ հանգստի ժամ է: Այնպես, որ ամեն մեկդ գնացեք ձեր անկյունը: (Քրոջը) Դե ի՞նչ: Այսպես ավելի լավ է, դու այլևս չե՞ս վախենում: Բուժքույր - Դու իրավունք չունես ուրիշին սրիկա անվանելու: Առաջին սրիկան դու ես: Ոստիկան – Ի՞նչ կարող ես անել: Իմ աշխատանքն այսպիսինն է: Ինձ ոչ բոլորն են սիրում: Բուժքույր – Ես չեմ կարող նրան այստեղ բերել: Ոստիկան – Ես այդքան համբերություն չունեմ, որ հիմա էլ մտածեմ թե ինչպես կարելի է քեզ համոզել: Ասա ինչն է պատճառը ելք գտնենք: Բուժքույր – Արդեն ասել եմ: Ես վախենում եմ: Ոստիկան – Ում՞ց: Նրանի՞ց: Բուժքույր – Այո:


Ոստիկան - Դու քո վախերի մեջ չե՞ս մոլորվել: Ն՞ա, մե՞նք, թե՞ մենակությունը: Թե՞ դու սպիտակ խալաթ հագած ֆոբիաներով տառապող սովորական գիժ ես: Բուժքույր – Չափն անցնում ես: Ոստիկան – Նա կատաղի՞ է: Բուժքույր – Ոչ: Ոստիկան – Նա քեզ սպառնացե՞լ է (Բուժքույրը գլուխը թափահարում է) փախուստի փո՞րձ է արել: Բուժքույր – Ոչ: Ես նրա համար բոլոր պայմանները ստեղծեցի: Նա չփախավ : Ոստիկան – Ինչպե՞ս թե ստեղծեցի: Դու ամեն ինչ խառնեցիր իրար: Պարզվում է դու նրա հետ լավ հարաբերությունների մեջ ես: Բուժքույր – Ոչ: Նա հենց սկզբում ինձ դուր չէր գալիս: Ես իբր պատահաբար բաց թողեցի բոլոր դռները: Նա առիթից չօգտվեց: Ծերուկ - Գլխի չի ընկել: Հիմարի մեկն է: Բուժքույր – Լավ էլ գլխի էր ընկել: Հաջորդ օրը ինձ շնորհակալություն հայտնեց: Ոստիկան – Իսկ չասա՞ց ինչու չի գնացել: Բուժքույր – Ես չհարցրի: Ձևացրի շնորհակալությունը:

թե

չեմ

հասկանում

ինչի

համար

է

Ոստիկան - Դու գոնե գիտե՞ս ինչու ես նրանից վախենում: Բուժքույր – Ոչ: Դե հանցագործ է: Ես ի՞նչ իմանամ: Ծերուկ – Մի նեղիր աղջկան: Նա ինչ որ բան զգում է: Կին է վերջապես: Ոստիկան - Երևի իրավացի ես, ծերուկ: Քո գլխում երբեմ պայծառ մտքեր ծնվում են: Ծերուկ - Էհ, մեծամտ երեխա: Ես կյանքի փորձ ունեմ: Իսկ դու մայն գիրք ես կարդացել: Ես որ քո տարիքին էի, կնոջ մ հայացքից հասկանում էի թե նրան ի՞նչ է հարկավոր: Աղջիկ ջան, ոստիկանին որ ասում ես «հանցագործ» կամ ուղեղն է մթագնում, կամ ձեռքն է քոր գալիս: Վախենալու ի՞նչ կա: Միգուցե դու այդ մարդուն դուր ես գալիս: Դրա համար էլ չի գնացել: Հը՞, ի՞նչ ես ասում: Բուժքույր – Նրան դուր գալը ինձ պետք չէ:


Ծերուկ - Դե դա դու գիտես: Վախենալու բան չկա: Գնա քո գործին: Թող սրա մատը բերանում մա (Ոստիկանին, հեգնական): Ելք չկա՜, փակուղի՜ է: Բուժքույր – Չեմ կարող: Ծերուկ - Է՜, չեղավ: Լավ ինչպիսի՞ն է քո էդ հանցագործը, որ մկան նման կուչ ես եկել: Ոստիկանից վա՞տն է: Բուժքույր – Սովորական մարդ է: Շատ քաղաքավարի: Ես կասեի նույնիսկ բարեկիրթ: Ներս մտնելիս ոտքի է կանգնում (կրկնում է հանցագործին) «Շատ ներողություն», «Ձեր թույլտվությամբ», «Բարի եղեք»: Ծերուկ - Բան չհասկացա: Ոնց եք ասու՞մ: Իմ ուղեղն էլ կախեց: Ոստիկան - Գիրք որ կարդայիր, կհասկանայիր: Բոլոր դեպքերում շնորհակալություն օգնության համար: (Քրոջը) Դու գիտե՞ս վախի առաջացման պատճառը: Բուժքույր – (Բորբոքված) Ասացի չգիտեմ: Ոստիկան - Ես դա նկատի չունեմ: Լավ, հիմա կբացատրեմ: Ո՞վ ասաց որ նա հանցագործ է: Բուժքույր – Ինքը, իր բերանով ասաց. «վարձու մարդասպան եմ»: Ծերուկ - Գլուխ է գովացել: Կանայք սիրում են ուժը: Ոստիկան – Ծերուկ մ խանգարիր: Վախերի առաջացման պատճառը անորոշությունն է, իրավիճակի անհասկանալի, անգնահատելի լինելը: Դու հանդիպել ես հակասության: Հանցագործ և բարեկիրթ: Եթե նա բռի լիներ. դու նրանից չէիր վախենա: Հասկացա՞ր: Բուժքույր - Ես դա գիտեի: Լսել էի: Ոստիկան - Ավելի լավ: Նա սովորական գրպանահատ չէ: Ծերուկ - Այսինքն ջեբկի՞ր: Ոստիկան – Հա, ջեբկիր: Նա գիտի հանցավոր աշխարհի օրենքները: Պատվի կոդեկսը: Նա քեզ երբեք չի վնասի: Դու նրա համար հետաքրքիր չես: Այնպես որ կարող ես հանգիստ լինել: Քեզ ոչինչ չի սպառնում: Ծերուկ - Դու էլ հո չասիր: Որ գիտես գլխիդ մեջ մեխ է մտել, ցավը թողնո՞ւմ է: Աղջիկն ասում է «վախենում եմ»: Վերջ տուր քո քննությանը: Արի բժիշկ-բժիշկ խաղանք: Ոստիկան – Ծերուկ, արդեն կեղծ ես խաղում: Քո տափակ հումորը ինձ չի շեղի: Եկեք հանդիպենք դրան: Լուրջ եմ ասում:


Ծերուկ - Այ, խելոք: Դու գիտե՞ս մենք ինչու չենք ուզում: Ոստիկան – Իհարկե գիտեմ: Ձեզ դա պետք չէ: Շառից փորձանքից հեռու: Տեղներդ տաք, փորներդ կուշտ: Ծերուկ – Վատ խաղաղությունը լավ պատերազմց լավ է: Ոստիկան - Ախր ես ձեզ ո՞նց համոզեմ: Թևերս կոտրում եք: Բուժքույր – Համոզել պետք չէ: Ես կբերեմ նրան: Ծերուկ – Ըհը: Ասում եմ չէ, ով կնոջը հասկանա կարող է հանգիստ մեռնել: Բուժքույր – Չհասկանալու ի՞նչ կա: Նա իր գործը գիտի (Գլխով ցույց է տալիս ոստիկանին): Այս վիճակից պետք է դուրս գալ: Իրոք, հո չե՞մ գժվելու: Ես գնացի (գնում է): Ծերուկ – Հրաժեշտի գրկախառնումեր, արցունքներ… Հիմարություն մ արա:

Դադար Ծերուկ - Է է՜հ : Կթողնե՞ք հանգիստ ապրեմ: Ոստիկան – (Հանգիստ) Թեկուզ աշխարհը շո՞ւռ գա: Ծերուկ – Տո ի՞նձ ինչ, շուռ կգա, տեղում կմա: Ես չեմ ստեղծել, ես չեմ փոխելու: Ոստիկան - Բայց գոնե կարո՞ղ ես... Ծերուկ – (Ընդհատում է) Չեմ կարող տղա ջան, չեմ կարող: Հերիք է: Մեկը գնում, մյուսն է գալիս (Ձեռքը թափ է տալիս, լռում)

Դադար Ծերուկ - Գիտես հե՞շտ է: Ինձ համար հեքիաթ չե՞ն կարդացել, իմ սիրած ֆիլմերում բարին չի՞ հաղթել: Հեշտ չէ, հասկանո՞ւմ ես, հեշտ չէ մ օր տեսնել, որ ամեն ինչ սուտ է: Գիտես ես սիրահարված չե՞մ եղել, չե՞մ երազել: Երկնքից աստղե՜ր իջեցնեմ: Կիջեցնես, բա ո՞նց: Այ քեզ համար լավ է: Չգիտես երբ, չգիտես ինչու որոշել ես որ պիտի ազնիվ ու արդար լինես: Կկռվես, կհերոսանաս ու հետո էլ կդառնաս ու իմ նմանի վրա ցեխ կշպրտես: Բայց ոչինչ չի փոխվի որովհետև երբեք ոչինչ չի փոխվել: Կման նրանք, ովքեր ճար չունեն ստիպված են մալու: Ովքեր լուծը ուսից վար չեն դնի, գլուխը կախ, վիզը ծուռ կտանեն ամեն ինչ: Հա ասեք կրավորական եք, մջջակություն եք, գորշ բազմություն... Վերևից, նվաստացնող տոնով: Մարդուն ապրել է պետք: Հասկանում ես շարունակել ապրել հաճախ շատ ավելի դժվար է քան մ անգամ կուրծքտ մերկացնել ու հրեշի բերանը նետվել: Գիտե՞ս քանի անգամ եմ ցանկացել մեռնել: Իմաստը... Իջիր


ամպերից, երիտասարդ և տես թե քո տված թուք ու մուրն ինչքան ավելի փոքր են գոյատևելու համար մեր կրած զրկանքների մոտ: Ուզում ես փոխե՞լ: Փոխիր: Աստված քեզ օգնական: Եվ թող չուզողը ես լինեմ: Ոստիկան - Դու հոգնել ես, ծերուկ, Քեզ հանգիստ է պետք: Ծերուկ – Հարց է մայն քո ասած հոգնելը և իմ իմացածը նույն բա՞նն են, որքան հեշտ ես ապրում: Երնեկ քեզ: Ոստիկան - Բա էլ ի՞նչ անենք: Թողնենք որ մեզ ուտե՞ն: Ծերուկ – Քիթդ վեր մ ցցիր ու իմ նմանին մ տրորիր: Հավատս ետ բեր, կորցրած հավատս: Այն ժամանակ, մգուցե, մ բան ստացվի: Ոստիկան – Ո՞նց: Ծերուկ – Աղջիկը ուշացավ: Գնա տես ի՞նչ եղավ: Ոստիկան - Դուռը փակ է: Ծերուկ – Չգիտեմ: Ուրիշ զբաղմունք գտիր իմ արցունքները քեզ համար չեն: Ես կամ ու չկամ մաժամանակ: Տրորված գորշություն, անպետք դիակ: Կորիր գրողի ծոցը էլ ինձ չկպնես: Ոստիկան – Լավ հանգստացիր: Նա իրոք ուշացավ: Ծերուկ – (Հեգնական) Խանդո՞ւմ ես: Տեսա՞ր ախոյանիդ կերպարը: Ոստիկան – Խանդելու ի՞նչ կա: Տեսականորեն ստեղծված պատկերը և իրական...

Ներս է մտնում բուժքույրը և Դասընկերը: Դասընկեր - Բարի երեկո պարոնայք: Ոստիկան – (Զարմացած) Դո՞ւ Դասընկեր – Չէի՞ր սպասում: Ոստիկան - Դժվար է ասել (Սեղմում է ձեռքը): Ծանոթացեք, դասընկերս է: Ծերուկ – Հա, հա: Դասընկեր, նա քո անունը չի հիշում: Ուզում է, որ դու ներկայանաս: Դասընկեր – (Սեղմում է Ծերուկի ձեռքը) Շատ հաճելի է, դասընկեր: Ծերուկ - Դու էլ ես մոռացել: Դասընկեր – Ցավոք, հագելիս, ամեն ոք չի կարող իմանալ իմ անունը:


Ծերուկ – Ինչո՞ւ: Դասընկեր – Կարծում եմ մ քիչ, որ մտածես կհասկանաս: Բուժքույր – Իսկ եթե ես գիտեմ: Դասընկեր – Քարտում գրանցվածը՞: Դե դա հաշիվ չէ: Ինչ մում է իմ հին բարեկամն (Ցույց է տալիս ոստիկանին): Ինչպես տեսաք, նա չցանկացավ արտաբերել անունս: Սա նրանց մոտ կոչվում է «մոռանալ Հերոստրատին»: Այնպես չէ՞: Ինչո՞ւ իմ խոսքին նոր գույներ ավելացնել: Ոստիկան – Փառքիդ մասին չգիտեմ, բայց կաշվից դուրս մ Խեղկատակությունդ անծանոթների համար է: Ես հո քեզ գիտեմ:

արի:

Դասընկեր – Քո իմացածը անցյալում է: Կեղտոտ շորերով փափախ փախցնողները արդեն չկան: Ես հասարակության մաս եմ և պարտավոր եմ նրա հետ շրջահայաց լինել: Պատկերացրեք մայն, ոստիկանը մերժում է քաղաքավարի վարքագիծը: Ոստիկան – Ես դիմակդ եմ մերժում, ոչ թե վարքագիծդ: Ոչինչ հինգ րոպե հետո բառապաշարդ կսպառվի, կեցվածքդ էլ հետը: Ինչո՞ւ ես եկել: Դասընկեր – (Ծիծաղախառը) Խելքդ գլխի՞դ է: Բարեկամս: Ոնց թե ինչո՞ւ ես եկել: Ես քո կաբինետում չեմ, այլ շատ ավելի լուրջ տեղում` գժանոցում: Իմացա, որ տունտունիկ եք խաղում, որոշեցի պապայի դերը վերցնել: Ոստիկան – Լեզվիդ զոռ մ տուր, բթամտ: Դու այստեղ պատահական չես: Փախուստից էլ պատահական չես հրաժարվել: Ասա ինչո՞ւ ես եկել ու ինչ է նշանակում այս ամենը: Դասընկեր – Շուն ես դու, ու շուն էլ եղել ես, մենթ: Հոտառությունդ չի՞ դավաճանում հա: Եկել եմ քո ետևից: Ծերուկ – Պարոնայք, ներեցեք, որ մջամտում եմ ձեր բարեկամական զրույցին, բայց եթե կարելի է, մ քիչ ցածրաձայն խոսեք: Քնած մարդ կա: Դասընկեր – Ներեցեք խնդրեմ (Քրոջը) Ինչո՞ւ ես կծկվել, անուշիկս: Հին ընկերները կարող են իրենց թույլ տալ կոշտ դիմելաձև: Դա մտերմության նշան է: Անցնեք ձեր խաղին: Ինչպիսի՞ն է դերաբաշխումը: Ծերուկ – Ես պատից կախված նկար եմ: Ինձ չկպնեք: Դասընկեր – (Քրոջը) Դու՞ սիրելիս: Բուժքույր – Ես հիմարի մեկն եմ: Իզուր քեզ բերեցի: Խնդրում եմ, արի վերադառնանք պալատ:


Դասընկեր – (Ոստիկանին) Դո՞ւ: Ոստիկան – Ես խաղի մեջ եմ: Կրքերդ մեղմր ու նրանց չկպնես: Միայն ես ու դու: Դասընկեր – Ի՞նչ ենք խաղում: Ոստիկան – Ուրիշ էլ ի՞նչ ունենք: Ես ինձ եմ խաղում դու քեզ: Իսկ նրանք սովորական հանդիսատես են: Դասընկեր – Թե՞ քննության վկաներ: Ոստիկա՛ն, մ՛ դավաճանիր քեզ: Լավ առիթ է: Ոստիկան – Ասացի իրավիճակը մ սրիր: Պարզելու բան ունենք, պարզենք: Դասընկեր - Բարի՛: Ուրեմ այսպես սիրելի հանդիսատես: Ես ղեկավարում եմ թիկնապահների պատրաստման մասնավոր ֆիրման: Վերջերս իմ տղաներից մեկը տուրուդմփոցի մեջ է ընկել երեք հարբած խուլիգանների հետ, որոնք փողոցում քաշքշում էին անծանոթ մ աղջկա: Արդյունքում խուլիգաններից մեկը հայտնվել է հիվանդանոցում: Իսկ գործի քննությունը տրվել է իմ վաղեմ բարեկամն: Դե ի՞նչ իմ հին, սիրելի դասընկեր: Կօգնես ազատել խեղճ, անմեղ տղային: Ոստիկան – Այդպես չէր, Հարգելի ընդիմախոս: Հարբած մ անասուն որոշեց ջիպով քաղաքում ֆռֆռալ: Փողոցում տեսավ սիրունիկ մ աղջկա և փորձեց ուժով մեքենայի մեջ քաշել: Իսկ երբ երեք երիտասարդները մջամտեցին, սկսեց աջ ու ձախ կրակել և վիրավորեց տղաներից մեկին: Դասընկեր - Դա լիրիկա է: Կարևոր չէ մատուցման ձևը կարևոր է լուծումը: Ոստիկան – Այո, եթե հաշվի առնենք, որ դու ոչ մ ֆիրմա էլ չունես, իսկ այս գործի մեջ մտել ես լավ տղերքի խնդրանքով, որպես գողական հեղինակություն և հարցը լուծելու համար մեծ փողեր ես առել: Դասընկեր – Իմանայի դու ես չէի թաթախվի: Բոլորի հարցերը լուծված են, իսկ դու դեմ ես ընկել: Դու կարող ե՞ս հասկանալ, որ սա ինձ համար փողից ավելին արժի: Ոստիկան – Իսկ տուժո՞ղը: Դասընկեր - Դա քո բանը չի: Նրա հարցը ամենահեշտն է: Ո՞վ կուզի հասարակ տուժողից ծանր տուժողի վերածվել: Ոստիկան – Ես չեմ հարցնում թե դու ինչի ես ընդունակ: Դասընկեր – Իսկ ես չեմ ուզում, որ դու բարեպաշտ ձևանաս: Ասում եմ քեզ, բոլորի հարցերը լուծված են: Տուժողն էլ գոհ ու երջանիկ է: Դու ես սեպի նման խրվել արանքում: Ասա ի՞նչ է ուզածդ: Ինչքա՞ն:


Ոստիկանը գլուխը գլուխը դնում է ափերի մեջ Դասընկեր - (Գրպանից կապոցով փող է հանում) Նայիր այստեղ: Սրանք կենդանի փողեր են: Ուզո՞ւմ ես վերցրու ամբողջը, ուզո՞ւմ ես պահանջիր էլի: Դե՛, համարձակ: Ծերուկ - Դահլիճից ռեպլիկներ կարելի՞ են: Դասընկեր – Իհարկե կարելի են: Կարող եք ծափահարել, գոռալ «բռավո», «բիս»: Ծերուկ – Տղաս, նայիր ինձ, եթե չես ուզում որ մ օր իմ նման... Ոստիկան – (Ընդհատում է) Ծերուկ գիտե՞ս... Ծերուկ – (Մի քիչ սպասելուց հետո) Ի՞նչ: Ոստիկան – Ոչինչ: Գարուն է: Հույզեր են... Բուժքույր - Դու կարող ես երջանիկ լինել: Ամեն ինչ անցել է: Էլի սիրիր քո աշխատանքը: Ի՞նչն է խանգարում: Ի վերջո տղաներից շատերը մտերմանում են մ կռվշտուքից հետո: Էլ ի՞նչ տուժող, ինչ հանցագործ: Հաշվիր թե չես իմացել: Քի՞չ է լինում: Ոստիկան – (Քրոջը) Դա՞ էլ գիտես: Հոգեբան: Հասկանո՞ւմ ես գարուն է: Դասընկեր – Սիրո ու վայելքի ժամանակ: Դե՞: Խաղաղությո՞ւն: Ոստիկան – Ոչ, պատերազմ: Բուժքույր – Ես այդպես էլ գիտեի: Գարուն ասելիս, այս հիվանդը մտորում է ոչ թե զմայլվում ապագա հաճույքներով: Ծերուկ – Ես էլ եմ վատ հոտ առնում եկեք վերջացնենք: Ոստիկան – Լռությո՛ւն դահլիճում: (Ընկերոջը): Դո՞ւ ես ինձ գժանոց նետել: Դասընկեր – Ոչ: Բայց մ շեղվիր: Ամեն ինչ լավ է: Ոստիկան – Լավ է, երբ պարզ է: Իսկ դու ստում ես: Ծերուկ – Պինկերտոն... Ոստիկան – (Կտրուկ) Ծերո՛ւկ: Ծերուկ – Լռում եմ:


Ոստիկան – Հին պատմություններ, շարքային գործեր մ դիր իմ առաջ: Դրանով ինձ չես խաբի: Դու այնքան զորեղ ես, որ կարող ես ոստիկանության կապիտանին գժանո՞ց նետել: Դասընկեր – Ասացի, ես գործ չունեմ դրա հետ: Դա ի՞նչ կարևոր է: Այս փողերի չնչին մասով, դու հանգիստ կարող ես դուրս գալ այստեղից: Ոստիկան – Իսկ կլինիկան դատարկելը: Չորս դասական կերպար մ տեղ հավաքելը: Դա՞ ում գործն է: Դասընկեր - Դու հիվանդագին երևակայություն ունես: Կասկածամտ ես դարձել: Ոչինչ, աշխատանքդ կփոխես, ամեն ինչ կհարթվի: Ոստիկան – Խոսելո՞ւ ես վերջապես թե ոչ: Լեզվիդ տեր կանգնիր: Ի՞նչ է նշանակում եկել եմ քո ետևից: Դասընկեր – Լեզվի սայթաքում: Ոստիկան – Լսիր, գո՛ղ: Օրենքով գող: Ձեր հնոցում լեզուն չի սայթաքում: Դրա համար քեզ «չմա» կհանեն: Դու գիտե՛ս ինչ ես ասում: Դասընկեր - Գիտեմ: Ու գիտեմ, որ շուն ես, քեզ չեմ խաբի: Բուժքույր – Ես խնդրում եմ... Ոստիկան – (Քրոջը) Իզուր մ ջանա: Եթե սա դանակը կոկորդիդ է դրել, ոչ մ աղերս չի փրկի: (Ընկերոջը) Ասա ո՞ւմ սարքածն է սա: Դասընկեր – Չգիտեմ: Ոստիկան – Ստում ես: Դասընկեր – Ինձ լակոտի տեղ մ դիր: Բացում ենք քարտերը, ուրեմ բացում ենք: Ասացի, չգիտեմ: Ոստիկան – Ուրեմ ասա ինչ որ գիտես: Դասընկեր – Վրա մ տուր: Դու շատ փոքր ես, որ իմ վրա ճնշում գործադրես: Չես ուզում խաղաղությամբ, ուրեմ իմացիր ճշմարտությունը: Միգուցե դրանից հետո խելքի գաս: Դու պիտի կաշառք վերցնես: Եթե ոչ, կմեռնես: Գումարի չափը կարևոր չէ: Ասա ինչքան ես ուզում: Ոստիկան – Ահա թե ինչ: Հիմա դու որոշեցիր ինձ լակոտի տեղ դնել: Ասեմ քեզ, հարգելիս. եթե գումարի չափը կարևոր չէ վերցնես, թե չվերցնես, մեռնելու ես: Ձեզանից ո՞ր հիմարը մեծ փողեր կթափի ու հետևից չի գա: Դասընկեր – Սա այդ դեպքը չէ: Հավատա վաղեմ բարեկամդ:


Ոստիկան – Լսեցի՞ր ծերուկ: Նա ուզում է բութ հումորով քեզ, գերազանցել: Չի հաջողվի: Ծերուկ – Իսկ փողը տալուց քանի օր հետո եք սպանելու: Ոստիկան – (Ընկերոջը) Տեսա՞ր: Ասում եմ չէ՞, նա անգերազանցելի է: Ո՞ր գործի համար է այդ շռայլությունը, թե՞ գործն էլ դեռ չկա: Դասընկեր – Քանի՞ հատ անավարտ գործ ունես: Մատդ որի վրա ուզում ես դիր: Ոստիկան – (Որոշ ժամանակ նյարդային դես ու դեն անելուց հետո): Կիսատ է: Ասածդ չի բացատրում դեպքերի հաջորդականությունը: Ճշմարտությունը ո՞րն էր: Ինչո՞ւ ես դարձյալ ջուր ծեծում: Դասընկեր - Գիտելիքը սնունդ չէ, որ սկզբում փորձես ու հետո ուտես: Այն կամ ստանում են ամբողջությամբ, կամ չեն ստանում բոլորովին, Սոկրատես: Ոստիկան – Տես ինչեր գիտի տղան: Ոչինչ, ասա քո դառը ճշմարտությունը: Մի կերպ կուլ կտամ: Դասընկեր - Դու մենակ չես: Իսկ հասարակությունը ցանկանում է ճաշակել այս բարի լուրը: Ծերուկ – Էդ ի՞նչ պիտի ասես, որ զարմանանք: Բուժքույր – Իսկ դու մեզ ելք թողե՞լ ես: Դասընկեր - Տես հա, այս անգամ դահլիճը քո կողմց է: Դու քո որակի մեջ մակն ես ու վերջինը: Ոստիկան – Այդ ո՞րն է իմ որակը: Դասընկեր – Միամտ մ ձևանա նոր էիր ասում 4 դասական կերպար: Ահա դու, որպես տառակեր բյուրոկրատ, որպես գոյություն չունեցող ազնվության և արդարության զինվոր, վերջին պահպանված օրինակն ես: Դու փուշ ես մեր կոկորդում և քեզանից ազատվել է պետք: Ի՞նչ գնով էլ որ լինի: Ոստիկան – Հեքիաթ մ պատմր: Բարոյականությունը չի կարող մակը լինել: Դասընկեր - Բոլոր մյուսները նորմալ մարդիկ են: Իսկ դու պաթոլոգիա ես, ծայրահեղություն: Դու խոցես հասարակության մարմում: Ոստիկան – Իսկ ովքե՞ր են այդ մենքը: Դասընկեր – Մեկը ես Ոստիկան – Ու քո նման մ քանի տասնյակ թափթփուկ:


Դասընկեր – Լեզուդ կարճ պահիր: Ոստիկան – Այ քեզ տխմարություն: Հանցավոր աշխարհը ինձ պատերազմ է հայտարարում և սովորության համաձայն թիկունքից թրխկացնելու փոխարեն, մ հսկա պատմությո՞ւն է սարքում գժանոցով, կաշառքով էլ ինչ օյին-զոյինով... Դասընկեր – Նորի՞ց նույն երգը: Ասացի, դրա հետ կապ չունեմ: Ոստիկան – Այ այստեղ ուրախացրիր: Ստացվում է, որ քեզանից վերև ավելի հիմարն է նստած: Դասընկեր – Ինձանից վերև ես եմ ու իմ պահապան հրեշտակը: Ոստիկան – Հիմա էլ հրեշտակը: Էլ ինչո՞ւ ես մանրանում: Միգուցե հենց ինքը ամենակարող սատանա՞ն: Դասընկեր – Ոչ, հրեշտակը: Կամ նման մ բան նա ով կայացնում ու պահպանում է մեր որակը: Ոստիկան – Ինչը՞, ինչել մ որակ եք: Ցեխից նոր են դուրս պրծել արդեն որակ: Դասընկեր - Դու շատ բան չես հասկանում: Ոստիկան – Որտեղից ինձ էդքան խելք: (Ծերուկին ու աղջկան) Ձեր մեջ մստիկայի մասնագետ կա՞: Մի երկու հիմար հարց տվեք, մնչև ես հասկանամ սա իսկական գիժ է, թե ձևացնում է: Ծերուկ – Կարելի է՞ ես:

Ոստիկանը համաձայնության նշան է անում: Ծերուկ – Տղա ջան, էդ փողերը քեզ հրեշտա՞կն է տվել: Դասընկեր – Մեկը բութ, մյուսը` ավելի: Չէ-մ երկնքից է թափվել: Ծերուկ – Ես ուրիշ հարց չունեմ: (Դադար) Ի՞նչ եք էշ-էշ վրես նայում ես մասնագետ չեմ:

Ոստիկանը հայացքով հրավիրում է քրոջը: Բուժքույր – Ես վախենում եմ: Ոստիկան – Ապրեք, օգնեցիք: (Ընկերոջը) Բացատրիր: Բայց շատ զահլա չտանես: Դու գիտես ես ինչ եմ ուզում իմանալ: Դասընկեր – Կամքը քոնն է, ուրեմ լսիր: Մենք կայացած, ամբողջացած և ավարտված հասարակական արժեք ենք: (Ոստիկանին) Մեջ չնկնես: Այն


ինչ դուք գիտեք որպես օրենքով գողերի բարոյականություն, վաղուց արդեն վերածվել է ինքնուրույն մտածողության, ես կասեի փիլիսոփայության: Մենք ազգային կուլտուրայի բաղկացուցիչ մաս ենք, հայի կերպարի ու կեցվածքի անբաժանելի ատրիբուտ: Մեզ ընդունում և հարգում է ժողովուրդի մ ստվար զանգված: Մեզ նմանակում են, ընդորինակում են: Մեր բառապաշարը դարձել է առօրեական խոսքի մաս և հնչում է ազգային բեմերից: Մեր մասին գրքեր են գրվում և մեր օրինակով երեխաներ են դաստիարակվում: Դաժան փորձությունների մեջ կերտված... Ոստիկան – Ստոպ, ստոպ, ստոպ... ֆաշիզմ մասին կսոսենք մյուս դասին: Կարևոր չէ թե ով, երբ և ինչով կարողացավ հիմարացնել մարդկանց: Օրը կգա, բարին հետը: Ձեր իզութոզն էլ չի մա: Դասընկեր – Սխալվում ես բարեկամ: Սա կաբինետներում գրված գաղափարախոսություն չէ: Սա կեցութաձև է, որ վերածվել է ազգային բնավորության: Բավական է գլուխ տանեք թե ձեր օրենքներով պիտի ապրեք: Օրենքը գրվում է արյունով ու տառապանքով, անցնում է կյանքի փորձություն, և նոր մայն հաստատվում մարդկանց մտքում ու սրտում: Դու գիտես, որ մենք պատիվ ու սրբություն ունենք: Դու պարտավոր ես հարգել մեր գոյությունը, ոչ թե նստել ու երազել ապագա հաղթանակների մասին: Գնացքը գնացել է: Մեր ժամանակն է և մեր իրավամբ վաստակած իշխանությունը: Ոստիկան - Գողերի և ավազակների ժամանակը երբեք չի լինի: Ծերուկ – Թույլ կտաք մջամտել: Ոստիկան – Կեցցես ծերուկ: Առանց քեզ բանավեճին (Ծերուկին) Բան էիր ասում:

ինչ

էի

անելու:

Վերջ

Ծերուկ – Չէ, տեսա գժվում եք մեջ ընկա (Աղջկան) Հաջորդը դու ես: Ոստիկան – Այդպես էլ հասկացա: (Ընկերոջը) Դե, փիլիսոփա, մգուցե գործի՞ց խոսես: Դասընկեր - Բութ ես ախր, քեզ ի՞նչ բացատրեմ: Բուժքույր – Տղաներ ես մ՛ քիչ սպիրտ ունեմ պահած, մգուցե... Ոստիկան – Պահա՞ծ, թե թռցրած: Դասընկեր – Որ ասում եմ բութ ես: Աղջիկն ուզում է խաղաղությամբ հարցը լուծել, իսկ դու էլի քո էշն ես քշում: Վերցնո՞ւմ ես փողերը:

Ոստիկանը թափահարում է գլուխը:


Դասընկեր – Լավ մոտենանք ուրիշ կողմց: Դու ինչո՞ւ ես ոստիկան:

Ոստիկանը նայում է աղջկան: Բուժքույր – Չգիտի: Հարցրել եմ: Դասընկեր – Չես էլ իմանա: Որովհետև դու չես որոշում: Քեզ պետք էր ցեխն ընկնել, ընկել ես: Ոստիկան – Ես մենակ ձեր դեմը չէի առնի: Ես վերցրել եմ օրենքի իշխանությունը: Դասընկեր - Դեմոգոգիա: Դու ապրում ես մարդկանց մեջ: Ճի՞շտ է: Ոստիկան – Ենթադրենք: Դասընկեր – Քո գործողությունները շատ ժամանակ կախված են շրջապատի վարքագծից: Այնպես չէ՞: Ոստիկան – Հետո ի՞նչ: Դասընկեր – Հետո այն, որ այդ շրջապատդ կենդանի օրգանիզմ է: Նրա ցանկություններով են պայմանավորված շատ և շատ իրադարձություններ: Ուզում ես սրան հրեշտակ անվանիր, ուզում ես աստված: Դու ինքնիշխան չես: Դու նետված ես հոսանքի մեջ: Ոստիկան – Եվ ի՞նչ: Դասընկեր – Սրա հեղինակը ոչ ես եմ, ոչ դու ոչ էլ մեկ ուրիշը: Սա իմ ու քո ժողովրդի կամքն է: Մենք մ օր պիտի հանդիպեինք: Այս կազմով: Որպեսզի պարզվի ով-ով է: Հիմա հասկացա՞ր: Ծերուկ – Քեզ որ լսենք կոմունիզմը ետ է գալու: Շատ մութ ես տղա: Այդ ո՞ր հրեշտակը քո ականջին շշնջաց որ թայֆի փողերը հավաքես ու գաս գժանոց: Դասընկեր – Ինչի՞ց այդպես ոգևորվեցիր բարեկամս: Քիչ առաջ պատի ծեփ էիր, թե նկար էիր: Բուժքույր – Կարծում եմ, որովհետև դու ասացիր ժողովուրդ: Քո բերանից զզվելի է լսել այդ բառը: Դասընկեր – Ահա թե ինչ: Պատկերը կարծես ամբողջանում է: Ոստիկան - Դու ինչ-որ հանցավոր կլանի պատվեր ես կատարում: Այ եթե մենք այս մասին վաղը պատմենք բժշկին, մեզ հաստատ այստեղից բաց չեն թողնի: Հետաքրքիր գաղափար է այնպես չէ՞:


Դասընկեր – Քեզ այստեղից բաց կթողնեն, երբ հասկանան, որ գիժ չես, բութ ես: Քեզ ո՞վ է սովորեցրել սիրել: Դու որտեղից գիտես, որ վտանգի դեպքում պիտի քաշես երեխայի ձեռքից: Դու մշտապես գիտե՞ս թե ինչու ես անում այս կամ այն: Ուրեմ իմացիր գոնե սա, ես էլ չգիտեմ ով է իմ վերևում և ինչպես է ամեն ինչ արվում: Բայց ես գիտեմ, որ պիտի գամ ու վերջ տամ քեզ, քո սրբությունը, քո գոյը: Սա իմ տեսակի հաղթական կայացման բնազդն է: Լսեցի՞ր: Իմացա՞ր: (Գրպանից հանում է ատրճանակը) Հիմա ասա վերցնո՞ւմ ես փողերը թե ոչ: Ծերուկ – Վերցրու տղաս: Հավատն արդեն մեռել է: Հույսն էլ սպանիր, խիղճս հանգիստ գնամ են աշխարհը: Բուժքույր – Վերցրու: Նրանք առնետների պես շատացել են: Այսօր չէ, վաղը կատեն քեզ: Ոստիկան – Ինչպիսի անփառունակ վախճան: Գժանոցում: Դասընկերոջ ձեռքով: Կաշառք չվերցնելու համար: Երազել կարելի էր: Թող լինի տիրոջ կամքը: Ես այսպիսին եմ և ոչինչ այլևս ինձ չի փոխի: Ծերուկ և Բուժքույր – (Միաժամանակ) Հիմարություն մ արա... Ոստիկան – Չեմ ուզում: Տար ու դիր հորդ... (Կրակոց: Ոստիկանը ընկրկում է, բայց չի ընկնում): Ոստիկան – Վրիպեցիր, գանգստեր: Քեզ դրա համար չմո կհանեն: Դասընկեր – Հիմար ես դու, հիմար: Գնդակը քո մջով անցավ: Վրիպեցի ես, որ մտածեցի թե քո տեսակը հրազենով կսպանվի: Քո նման բութ ֆանատները մշտ էլ եղել են կեղտի պես ոտի տակ ընկած, հազար անգամ սպանենք, նորից պիտի ծնվես ու խաբես մարդկանց քո հեքիաթով: Հավերժական բթության, իրականության շղարշ, հիմարների բաղձանք: (Դադար) Ոչինչ: Չմեռար գնդակից, կմեռնես խղճիդ ցավից (Ատրճանակը ուղղում է աղջկա վրա): Նայիր, սա քո պատճառով է: (Կրակոց: Աղջիկը ընկրկում է բայց չի ընկնում): Ծերուկ – Որդիս, փամփուշտներդ մարտական են, թե լեզվիդ պես դատարկ: Դասընկեր – Ձայնդ, կեղտոտ բիձա (Կրակոց, Ծերուկի վրա): Ծերուկ – Տես, հա: Ես էլ չմեռա: Ուզում էի ծերության օրոք հերոսանալ: Դա էլ չեղավ: Մարդ բախտ պիտի ունենա, բախտ: Ոստիկան – Ինչպե՞ս էիր ասում: Պիտի հավաքվենք այս կազմով, տեսնենք ով-ով է: Պարզեցի՞ր: Ո՞վ է հիմա մայուն արժեքը: Ո՞վ է հավերժականը: Միգուցե քաջություն ունենաս ու քո վրա՞ էլ կրակես: Տեսնենք դու ինչ խմորից ես: Դե՞:


Ծերուկ – Կրակիր, տղա ջան: Մի շուն ավել, մ շուն պակաս: Դարդ մ արա: Թրխկացրու: Դասընկեր - Բարեպաշտ ապուշներ: Ես իմ գործն ավարտեցի: Հիմա ձեզնով կզբաղվի նա ում կոկորդին դուք իրոք կանգնել եք: Բարին ձեզ հետ ես գնացի: Բուժքույր - Դուռը փակ է: Դասընկեր – Իմ առջև դռները չեն փակվում, սիրելիս: Ես փող ուն եմ, փո՛ղ, փո՜ղ (հեռանում է):

Լռություն Ծերուկ – (Երգում է) Տեսար, տեսար ի՞նչ եղավ: Ոստիկան – Ինչ եղավ, ինչ եղավ: Հազար բան եղավ: Ձեր վրա ամեն օր չեն կրակում: Ծերուկ – Իսկ դու, ի՞նչ է դեռ շոկի մեջ ե՞ս: Երևում է կորցնելու շատ բան ունես: Ոստիկան – Ապրելու բնազդը և կորցնելու վախը... (Լռում է) Ծերուկ – Հը, փիլիսոփա, լեզուդ ինչո՞ւ կապ ընկավ: Աղջկան տեր կանգնի, ուշագնաց չլինի: Բուժքույր – Ես նորմալ եմ: Ամեն ինչ շատ արագ եղավ: Ոստիկիան - Դուք շատ հանգիստ եք: Բուժքույր – Ներիր, որ քեզ զրկում հնարավորությունից:

ենք

խուճապահար

ամբոխին

փրկելու

Ոստիկան - Դուք գժվել եք: Ձեզ իրոք ոչինչ չի՞ հուզում: Ձեր աչքի առաջ մարդը անցավ փակ դռան մջով: Ծերուկ – Իսկ մնչ այդ գնդակները անցան մեր մջով: Ոստիկան – Նորից գարուն է, գրողը տանի: Իմ ուղեղը հիմա կպայթի: Ծերուկ – (Երազկոտ) Գարուն է, հույզեր են: Իզուր մ փորձիր վախեցնել մեզ: Մի՞թե չհասկացար, որ մենք հավասարապես անտարբեր ենք թե կյանքի, թե մահվան նկատմամբ: Այդ մենք չենք մայուն արժեքը, այլ գարշելի իրականությունը, որի մեջ ապրելը այնքան տհաճ է, որքան նրանից հեռանալը: Բայց դու լավ տղա ես: Քո մոտ մ բան կստացվի: Բուժքույր – Եկեք գնանք այստեղից ես ունեմ բոլոր բանալիներ: Ոստիկան – (Քրոջը) Որովհետև ուզում ես ապրե՞լ: (Ուրախ) Գարուն է: Լսեցի՞ր ծերուկ: Մենք ուզում ենք ապրել:


Ծերուկ – Իսկ ինձ կտանե՞ք ձեր հետ:

Դմփոց Ոստիկան – Հիմար մարդուկ: Իհարկե կտանենք:

Դմփոց Բուժքույր – Ի՞նչ է սա Ծերուկ – Սկսվեց Ոստիկան – Ի՞նչը սկսվեց Ծերուկ – Երբ մարդը իրենից հեռացնում է սատանային, նա գնում ուժեր է հավաքում ու նոր թափով վերադառնում: Բուժքույր – Ինչ սատանա, ինչե՞ր ես դուրս տալիս: Ծերուկ – Խնդրում եմ հարգանքով վերաբերվել սուրբ գրքին: Սրանք իմ խոսքերը չեն այլ Քրիստոսի: Բուժքույր – Միգուցե կասես նաև թե ի՞նչ պիտի անել: Ծերուկ – Չգիտեմ: Տերը չի ասել: Ոստիկան – Ես գիտեմ, չվախենալ: Տիբեթական մեռածների գիրքը ասում է... Բուժքույր - Դուք ցնդե՞լ եք: Սատանա, մեռածներ Ծերուկ – Սպասիր աղջիկս: Ինձ դուր է գալիս վտանգի առաջ սառնասրտորեն խորհրդածել: Ի՞նչ է ասում մեռածների գիրքը Ոստիկան – Ասում է որ բոլոր սարսափները ձեր մտքի արգասիքն են Ծերուկ – Որտեղի՞ց գիտես Ոստիկան – Լսել եմ արևելյան մարտարվեստների դպրոցում: Ծերուկ – Հիանալի է: Հետո՞ Ոստիկան – Հետո այն, որ ես չգիտեմ ողջ եմ թե մեռած, գիժ եմ թե նորմալ, քնած եմ թե արթուն: Բուժքույր – Արագ կողմորոշվիր խնդրում եմ, նա մոտենում է: Ոստիկան – Եթե այդպես է, ուրեմ, ես ողջ եմ, առողջ եմ ու արթուն և ոչ մ ուժ չի կարող ինձ ընկճել: Մի վախեցեք նրանից, ով կամ ինչ էլ նա լինի: Միթե


պարզ չէ, որ ստորի ամենամեծ զենքը վախն է, և մթե պարզ չէ, որ առաջին վախկոտը հենց ինքն է որ կա: Նա ով գիտի ուժ բանեցնել և արդյունք քաղել, ուժի առաջ էլ դողում է: Մի վախեցեք ուղիղ խոսել, մ վախեցեք ուղիղ նայել: Աստված սիրեք, ցաք ու ցրիվ մ եղեք: Կարո՞ղ եք, թեկուզ մ քիչ գիժ դարձեք, որ գժանոցին, որում ապրում եք կողքից չնայեք ու տեղից ելած ամեն տականքի արժեք չկոչեք: Շշուկներիդ մեջ թախիծն ամփոփված, նվաստ ու խեղճ ո՞ւր եք հասնելու, ավազակների փառքին պատվանդա՞ն, թե՞ աշխարհի դեմ խղճուկ մուրացկան: Մի վախեցեք հայ լինել, մ վախեցեք հայ սիրել: Թող որ դարերով, մեծերի ձեռքով ազգի սերուցքը աշխարհով մաղվել, թեփն ու կեղտը շեմն է թափել: Մենք մացել ենք: Կորած ու անցած հզորների մոտ մենք պահպանվել ենք ու նորից ապրել: Մենք գալիս ենք դարերի՛ց. Քրիստոսի խաչը մեջքին աշխարհի հոգսն ուսերին մենք դիմացել ենք, փյունիկ հառնելու դաս ու դասագիրք դարձել բոլորին: Ոտքի՛ երբ հայն է գալիս՝ մարդկության պատվար, գոյության մատյան: Տերն է մեր առաջ. Հարազատ որդուն ծեծի մատնելով խրատներ տալիս, որ մարդ արարվի: Սիրեցեք նրան և հավերժությունը համայն մարդկության ձեզնով կտրվի: (տարածում է ձեռքերը) Աստվա՜ծ… (ձայները լռում են)

Հեղ.՝ Վարդան Հովակիմյան


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.