Վարչապետի թիմակիցները խոշոր ասեղներով մտել են նրա հեղինակության երակն ու հարբում են․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ

-Պարո՛ն Նահապետյան, տեսանյութերով հիշեցնում եք հեղափոխության օրակարգերը՝ արձանագրելով, որ իշխանությունը չի կատարել դրանցից առանցքայինները։ Այսօր խոսենք, թե ինչ հետևանքներ են ունեցել դրանց չիրականացումը։ 2018-ի ԱԺ ընտրությունները ՀՀԿ-ի մշակած օրենսգրքով անցկացվեցին՝ այսօր դա ինչպես է երևում մեր կյանքում, ինչո՞ւ է վատը այս օրենսգիրքը և ինչո՞ւ էր պետք ունենալ նորը։

-Իմ բարձրաձայնած խնդիրներն են՝ ինչ ենք պայմանավորվել հեղափոխությունից առաջ՝ դրան մասնակից մարդկանցով և հրապարակի առաջ ինչ խոստումներ են հնչել, և ուր ենք հասել այդ խոստումները կատարելու ուղղությամբ։ Արձանագրումն այն է, որ ոչ մի տեղ չենք հասել։ Ընտրական օրենսգիրքն իր նշանակությամբ հետևյալի մասին է՝ քաղաքական համակարգի մասնակիցների միջև մրցակցությունն ինչպես է ընթանում և ինչպես է որոշվում՝ նրանցից յուրաքանչյուրն ինչ մասնակցություն կունենա երկրի կառավարմանը։ Տարբեր կանոններ ենթադրում են տարբեր արդյունքներ։ Եթե կանոնների մեջ մտնում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է  սեփական հեռուստաընկերություն ունենալ, իսկ մյուսը կարող է ունենալ երկու րոպե եթերաժամանակ, դա օբյեկտիվորեն նշանակում է, որ հեռուստաընկություն ունեցողն ավելի շատ մասնակցություն կունենա, ու կապ չունի, թե  ինչպես է ձեռք բերել այդ հեռուստաընկերությունը, մաքո՞ւր է խաղում, թե՝ ոչ։

Փաստը հետևյալն է՝ եթե ունես հեռուստաընկերություն, ուրեմն կանցնես պառլամենտ։ Դա ոչ թե մշակույթ է, այլ Բաղրամյան 26-ից գրված քվոտավորած խաղի կանոններ՝ քաղաքական համակարգը գծելու համար։ Երկրորդ պահը տեխնոլոգիաներն են կիրառվող, երբ դու գծագրում ես՝ ով է լինելու թիվ մեկ ֆավորիտը և ով է լինելու նրա թիվ մեկ հակառակորդը, հետևաբար՝ առաջին և երկրորդ ուժերին ես գծագրում։ Մեդիայի միջոցով սև ու սպիտակ մարտավարությամբ ձևավորվում է ուժերի առաջին լիգա, որտեղ բոլորն իրար հայհոյում են, մեդիաները դուռ են ջարդում, ասում՝ լավ էլի, եկեք մեզ մոտ էլ իրար հայհոյեք, բայց եթե կա գաղափարական բանավեճ, նրանց իրար հետ չեն հանդիպեցնում։

-Վարչապետը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ԲՀԿ-ն ինքնաոչնչացել է «Ժողովրդի աչքերի մեջ նայող, ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու»։ Եվ կանխատեսեց, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու քաղաքական այն ուժերը, որոնք պաշտպանել են հեղափոխության արժեքները, ժողովրդին վերադարձրել են իշխանության։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը և «Քաղաքացու որոշումն» իրեն տեսնո՞ւմ է այդ ուժերի շրջանակում։

-Էդ հարցազրույցը երբ եղավ, ես տանը հանգիստ աշխատում էի, ու անընդհատ նամակներ էին գրում՝ տեսա՞ր, տեսա՞ր, ինձ շատ են ասել՝ ամենայն հավանականությամբ նաև մեզ նկատի ուներ վարչապետը այդ ելույթում, ասելով, որ ապագայի ուժերը նրանք են։ Այս պայմաններում, երբ քաղաքական համակարգը չի առողջացվել հեղափոխության օրակարգի բերումով, վարչապետի քաղաքական թիմը դեռ շատ բան պիտի անի, որ հաջորդ պառլամենտում լինի, հետո նոր փորձի կանոններ սահմանել՝ իրենից բացի ով պետք է լինի, ով՝ ոչ։ Եվ հետո, երբ խոսքը գնում է ժողովրդի աչքերի մեջ նայելով այլ իրականության մասին պատմելու մասին, կարծում եմ՝ վարչապետն ու իր թիմը մտորելու առիթ ունեն, որովհետև օրինակ՝ Ամուլսարի հարցով ենք տեսել կտրականապես ժողովրդի աչքերին նայելով իրականության մասին այլ բաներ պատմելու դեպք, մենք տեսել ենք արցախյան ընտրությունների ժամանակ, երբ վարչապետն ասել էր՝ ազատ ու արդար ընտրությունների երաշխավորն է, ես կարծում եմ՝ վարչապետն ու նրա թիմը մտածելու բան ունեն։

-Ինչո՞ւ պետք է «Իմ քայլը» կասկածի կամ երկմտի հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու համար։ Մոտ 70% ձայն են ստացել, և եթե վստահությունը իջնի կիսվելու չափ, էլի տեղ կունենան։

-Երկու կարևոր պատճառ՝ առաջինը, որ ժողովուրդը սովորություն ունի իր առաջ բաներ խոստացած ու չարած մարդկանց պատժելու, օրինակ՝ ՍԵրժ Սարգսյանը պատժվեց, որ ասել էր երրորդ ժամկետի համար չի առաջադրվելու, և առաջադրվեց։ Երկրոդ պատճառը, որ վարչապետի քաղաքական թիմակիցները խոշոր տրամաչափի ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակը ու հարբում են այդ երակից եկող հյութով։ Մարդիկ տեսնում են, թե իրենցից հեռու գտնվող, լույսերի ու տեսախցիկների առջև գտնվող Նիկոլ Փաշինյանից ներքև ինչ համակարգ է պահպանվել կամ ովքեր են մտել այդ համակարգի մեջ։ Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց շենքի «գարաժում», որտեղ ՀՀԿ-ի շտաբն էր, նույն գարաժում «Իմ քայլի» շտաբն է, ու դա ղեկավարում են նույն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի համար կաշառք էին բաժանում, այդ մարդու մոտ դիսոնանս է առաջանում, ի վերջո սևը որտեղ էր, սպիտակը որտեղ էր։

-Խորհրդարանում են ԼՀԿ-ն, «Իմ քայլը», ԲՀԿ-ն։ Դուրս են մնացել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, նաև՝ «Քաղաքացու որոշումը»։ Ձեզ կհակադարձեն՝ ի՞նչ վատ խորհրդարան է, մարդիկ գնացել են ձայն են տվել այս ուժերին, նրանք էլ ընտրվել են, ում ձայն չեն տվել, չեն ընտրվել։

-Եկենք արձանագրենք, որ խոշոր մեդիառեսուրսներ են աջակցել ընտրված ուժերին, իսկ մեզ կցված լրագրողներ և լրատվական խմբեր չեն եղել։ Հետո՝ այդ մարդիկ ունեցել են ռեսուրսներ ու պաշտոններ, հազար ու մի արտոնություններ են ունեցել, որոնց մի մասը օրինական է եղել, մյուս մասը՝ չէ։ Այսինքն՝ նախկինում ձևավորված իրավիճակն ու կարողությունները ազդել են հետագայում ձևավորվելիք դրության վրա։ Ես վստահ եմ՝ եթե ոչ համակարգային, ապա հատվածային կաշառք շրջանառվել է այդ ընտրություններին։ Փողը փոխանցել են մարդու, ում վստահ են, որ կընտրի։ Անուններ չհնչեցնեմ, միայն ասեմ, որ ինձ թվում է՝ լեգիտիմ է պառլամենտում հնչող այն հարցը, որ խուզարկությունների ժամանակ միայն 17 թվականի՞ ընտրության կաշառքի փաստեր են բաժանվել, թե՝ 18-ի։ Ես ակնարկում եմ ԲՀԿ-ին։ «Իմ քայլի» մասով ես կաշառք բաժանելու տեղեկություն չունեմ, ես գիտեմ և համոզված եմ, որ «Իմ քայլը» կիրառել է վարչական ռեսուրսներ։ Այդ թվում՝ իրենց աչքի փուշը դարձած Արթուր Վանեցյանը 25 000 ձայն է բերել «Իմ քայլը»  դաշինքին։ Ալեն Սիմոնյանի ձայները ապահովվել են, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան