Գիտնականները պարզել են, որ գերմանամկները շատ են սիրում ալկոհոլ ու չեն հարբում

Ալյասկայի համալսարանի մասնագետները փորձարկում են կատարել գերմանամկների վրա, ալկոհոլայհին խմիչքների նկատմամբ նրանց հակվածությունը պարզելու համար։

Նման փորձարկում նաև Տեխասի համալսարանի գիտնականներն են կատարել 1950-ականներին։Այդ ժամանակ նրանք պարզել էին, որ գերմանամկները լաբորատոր առնետներից ավելի շատ կարող են ալկոհոլային խմիչքներ խմել և ի տարբերություն առնետների, որոնք ինքնակամ ալկոհոլ չեն խմում, գերմանամկներին ամենևին պետք չէ դրան սովորեցնել, նրանք հակում ունեն ալկոհոլի նկատմամբ։

Այժմ գիտնականները շարունակում են փորձարկումները և պարզել են, որ ջրի և ալկոհոլային խմիչքների միջև ընտրությունը գերմանամկները կատարում են հօգուտ վերջինի։

Նրանք օրական կարող են խմել 18 գրամ էթանոլ սպիրտ, սա նույնն է, ինչ մարդն օրական 1,5 լիտր Everclear լիկյոր օգտագործի։ Իսկ այս խմիչքն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաուժեղ լիկյորը։

Եվ հետաքրքիրն այն է, որ այս չափաբաժնից գերմանամկները չեն հարբում։
Գերմանամկների լյարդը հեշտությամբ ալկոհոլը մարսում է և դրա շատ քիչ մասն է հայտնվում նրանց արյան մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ